մեծ խոյակներու վրա իբրև panier (կողով) [1]։
Աղեղները (Զվարթնոցի-կազմողներ), որ մեծ մասամբ շինված են կարմրագույն քարերով, հնար եղածին չափ երկար քարերով կտրվածներ կան, իսկ մյուսները զանազան մեծությամբ, որոնց մեջ կան ավելի քան մեկ մետր մեծությամբ աղեղնաքարեր։ Պատուհաններու աղեղները, կան որ միակ քարով տաշած են, իսկ կան մինչև երեք քարերով աղեղներու կազմած, որոնց մեջ կպատահին զանազան գույնի քարեր։ Արտաքին որմասյուներու moulure–ներով (բարձրաքանղակ) աղեղները մինչև 115 սմ երկարությամբ և ամբողջ moulure–ները վրան տեղավորող լայնությամբ կտրված են։ Այս աղեղներուն մեջ հազվագյուտ են սև քարերով շինվածներ, ընդհանրապես կարմիր և շիկագույն քարերով են կազմված [2]։
⁂
Տարբեր ձևով կտրված են գալըռին ծածկող կամարներու քարերը. այս քարերը կտրված են նեղ ճակատով 35—55 սմ մինչև 22,5—30 սմ երկարությամբ, իսկ խորությունները մոտավորապես մինչև մեկ մետր պատին մեջ թողված և հանգիստին մոտերը թեև կան մինչև 60 սմ կարճ քարեր ալ, սակայն միշտ խոր պատին մեջ մտած կողմերեն [3]։
⁂
Ես ուրիշ անգամ առիթ ունեցեր եմ խոսելու Զվարթնոցի կազմության մասին, թե անոր մեջ ի՞նչպես կախված էր կրկնակի գմբեթը, արտաքին բոլորակ պատին զուգահեռական կորությամբ ութը աղեղներե կազմված բոլորակ խարիսխի մը միջոցով, որն որ հաստատված էր ութը տկար կետերու վրա, որոնցե չորսը 80 սմ տրամագծով սյուներ էին և մնացյալ չորսը 60 սմ տրամագծով երկու սյուները իրար միացնող փոքրիկ կամարներ։
⁂
Այս ծրագիրն արդեն եթե ոչ անիրագործելի, գոնե շատ հանդուգն էր։ Զվարթնոցին ավելի քան երկու դար կանգուն մնալուն միակ պատճաոը ճարտարապետին հանճարեղ նրբամտությամբ ծանրություն սպառնացող կետերու վրա զորեղ ճնշումը մեղմացնելու համար նույն կետերու վրա շինվածանյութի տեսակը փոխելն է։ Շինության սկզբին, նա կատարյալ գիտակ իր անօրինակ հանդգնությամբ հղացած ծրագրին, նախապես հեռատեսելով վտանգավոր ապագան, բոլորակ խարիսխեն վեր գտնված շատ մը մասեր, ինչպես թաղեր, գմբեթ, փոխանակ սովորական ծանր քարերու, շիներ է շատ թեթև պեմզա քարերով, որ չորս անգամ ավելի թեթև է, քան հասարակ քարը [4]։
⁂
Բացի այն փաստերը, որ Զվարթնոցի նմանությամբ հետագային մեջ, ինչպես Բանակի, Անիի ս. Գրիգորի և անոնց մանրանկար (արտաքին կողմանի) Հովվի եկեղեցիի գմբեթների թմբուկները շինված են ութանկյունի կամ բազմանկյունի, նաև գմբեթներու զարգացման տեսակետով ալ Զվարթնոցի գմբեթը չէր կարող VII դարուն բոլորշի թմբուկ ունենալ…
Բոլորշի թմբուկները Հայաստանի մեջ X դարեն առաջ չեն և գոնե իմ ուսումնասիրած շրջաններուն մեջ առաջին օրինակն է Հոռոմոսի վանքի ս. Հովհաննես և ս. Գևորգ եկեղեցիներու գմբեթներու թմբուկները, որոնք շինած են XI դարուն։
Գալով Զվարթնոցի գմբեթի ներքին կազմության, հաստատ չէ կարելի ըսել, թե dantiv–ով (առագաստ) էր, թե՞ trompe–ներով (տրոմպ)։ Եթե վճռականապես ընդունենք, որ Թալինի և Արուճի եկեղեցիներու գմբեթներու պանտանտիվները եկեղեցիներու շինության հետ ժամանակակից են, այն ժամանակ պետք է հավատանք միանգամայն, որ նախատիպը պիտի լինի Զվարթնոցը։
Ըստ Choisy֊ի և Vogue–ի, պանտանտիվի գործածությունը ավելի կանուխ սկսված է Սյուրիո