մեջ, և, ինչպես հայտնի է, Զվարթնոցի ոճին մեջ ալ սյուրիական ոճը ավելի գերակշիռ է, քան բյուզանդականը, հակառակ Ներսեսի հունասիրության նկատմամբ ընդհանրապես գոյացած կարծիքներու։
⁂
Զվարթնոցի գմբեթը պանտանտիվ անե՞ր, թե ոչ։ Եթե Զվարթնոցի մեջ գտնվի չորս մույթերու և բոլորակ սյունաշարերու հպումեն ձևացած անկյուններուն վրա դրված պանտանտիվներու հետքեր, ինչպես Գագիկի շինած ս. Գրիգորի ավերակներու մեջ, այն ժամանակ անպայման պետք է հավատալ, որ Զվարթնոցի գմբեթը ևս շինված էր պանտանտիվներով և այս տեսությամբ գոնե ավելի հին կլինի Հայաստանի մեջ պանտանտիվ շինելու սովորությունը, բայց այս հաստատությունով անպայման կհետևի՞ արդյոք, թե այս սովորությունը Բյուզանդիոնեն բերված է, կամ տեղական ստեղծագործություն է։
Համենայն դեպս VI դարուն Կ. Պոլիսի ս. Սոֆիայի այժմյան գմբեթի պանտանտիվները Տրդատի շինածն է և նախկինը միշտ կմնա անորոշ, քանի որ երկրաշարժով վերջին կործանումեն հետո Տրդատ ամբողջովին նորոգեց ս. Սոֆիայի գմբեթը։
Զվարթնոցի մեջ գործածված ծածկի կղմինդրները համեմատել Մրենի, Բագարանի, Մոլլա Ղասումի և այլ տեղերու կղմինդրներու հետ և որ ավելին է՝ Զվարթնոցի կղմինդրներու մեջ երևցած հատուկ գմբեթի կոնի համար շինած կղմինդրներուն վրա որոշ ուշադրություն դարձնել, թե ինչպես մեկ կողմը նեղ և մյուս կողմը լայն շինված են մասնավորապես մահեռները [1] ։
⁂
…VII դարեն անփոփոխ մեզ հասած տանիքներու վրա առանց բացառության կղմինդր ծածկված է. Մրենի գմբեթին վրա մինչև այսօր անվնաս պահված է կղմինդրի շարքը։ Բագարանի ս. Թեոդորոսի վրա նույնպես կղմինդր Է եղած, թեև այժմ թափված ու կոտրած. Զվարթնոցի պեղումները ցույց տվին, որ անոր վրա ալ կղմինդրով ծածկված էր[2]։
⁂
Ներքևի հարկի պատուհաններու չափը որոշ է սյուներու դասավորությամբ, մեջը անցված է եղեր երկաթե վանդակ ուղղահայաց երեք երկաթներով, հորիզոնականներն ալ նույն համեմատությամբ[3]։
⁂
Առհասարակ բոլորակ պատուհանները կազմված են երկու քարերով, հատ հատ պատահեցի, որ չորս քարերով են և կամ մեկ կողմը ամբողջ քար, իսկ մյուս կողմը երկու կտորով կազմված են[4]։
⁂
Այժմյան երևցած գզրոցը չի կարող Ներսես Շինողին պատկանել, որովհետև սա շինված է հետնագույն շինված բեմին վրա, այն ալ հին սեղանին սահմանեն շատ դուրս, բեմին corniche-ին (քիվ) եզերքին հավասար։ Ներսեսի շինածն ալ ունե՞ր, թե ոչ՝ հարց է։ Գզրոցի միաժամանակ շինված լինելուն վկայություն տվողը Հովհաննես կաթողիկոսն է, որ երկու դար հետո է. գուցե բեմի ընդարձակումը Հովհ. կաթողիկոսեն առաջ էր եղած, և ինք ժամանակին կամ նորոգության անտեղյակ, կարծեր է, որ նույնիսկ Ներսեսի շինածն է. այնուամենայնիվ հարց կմնա գիտենալու, թե ե՞րբ է ընդարձակված բեմը։ Բեմի ընդարձակումն առաջ կա՞ր, թե ոչ։ Որո՞ւ կվերաբերի
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր..., հ. 2, էջ 89
- ↑ Շատ հետաքրքրական է տեսնել այս կղմինղրները, գաղափար կազմելու համար, թե որչափ հառաջ գնացած էր այս արհեստը հայոց մեջ. քիչ կմնա հավասարի մեր այսօրվան եվրոպական կղմինդրներու հետ թե շինության կատարելությամբ և թե ձևով, ունին իրարու մեջ ագուցվող մասեր, նաև գմբեթներու կոնաձևի համար մեկ կողմեն լայն, մյուս կողմեն նեղ ձուլվածներ (տես Թ. Թորամանյան, Տեկորի տաճարը, Տփխիս, 1911, էջ 96)
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 92
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 91։