փոխարինել. է Թալինի մեջ Զվարթնոցի № 2 նշան ունեցող վարպետին։ Այս վարպետը գրեթե ամբողջովին շիներ է շենքի հյուսիսային կողմին կից արտաքին աբսիդի թե աղեղները և թե գոգավոր քարերը, իսկ Ադիամանում միևնույն № 12 նշան ունեցողն է, որ շիներ է տաճարին բոլոր աստիճանները և արևմտյան բոլոր աստիճանները, ինչպես նաև արևմտյան ճակատին ստորին երկու շարք քարերը։
Զվարթնոցի № 6 նշան ունեցող վարպետն է, որ անպայման աշխատել է Հաջի Ղարայի հնագույն եկեղեցիի շինության մեջ, որովհետև նույն նշանը փորված է կիսավեր շենքի այժմ գրեթե կանգուն արևելյան պատի մի քանի քարերի վրա, նաև հյուսիսային կողմի աստիճանների վերև՝ ստորին շարքի վրա։
Թալինի թանգարան-եկեղեցիի շինության ժամանակը հայտնի է իր վրայի արձանագրութենեն (VII դար), սակայն Ադիամանի և Հաջի Ղարայի եկեղեցիների շինության ժամանակը հայտնի չէ, միայն ճարտարապետական ոճը ուսումնասիրելով կգտնինք, որ նրանք ևս կպատկանին VII դարուն։
Այս երկու տաճարների մեջ աշխատող վարպետները (№ 6 և 12) անտարակույս ավելի ուշ ժամանակ գործել են Զվարթնոցում, որովհետև VII դարու ճարտարապետական ոճը նույն դարու կեսից հետո Ենթարկվեր է մի նոր վերածնության, որուն առաջին օրինակն եմ համարում Զվարթնոցը։ Իսկ Հաջի Ղարան, Ադիամանը և Թալինի փոքր եկեղեցին միանգամայն պատկանում են նախքան վերածնության հին ոճին։
Բյուրականի մոտ մի ձորի մեջ (եթե չեմ սխալվում ձորի անունն է Ճլվստիկ) մի փոքր եկեղեցիի ավերակին մեջ տեսել եմ միայն № 12 և 20 նշանները թե պատի և թե քանդված քարերի վրա։ Այստեղ անպայման կգտնվին ուրիշ նշաններ ևս, սակայն շենքը այնպես քարուքանդ եղած, և քարերը միմյանց վրա թափված են, որ անհնար է գտնել ուրիշ նշաններ՝ առանց հատկապես խուզարկության և պեղումների։
Հայաստանի մեջ VII դարուց հետո, գրեթե անհնար կլինի գտնել շենքեր, որոնք պատկանին VIII և IX դարերին։ Այս երկու դարերին մեջ շինարարական աշխատանք կատարված ամենևին չի երևիր, եթե մեկ-երկու հատ էլ գտնվն. բովանդակ Հայաստանի մեջ, պետք է որ խիստ հազվադեպ բացառություն համարվի։ X դարու կեսեն հետո է, որ, շինարարական այդ երկու դար անկումից հետո, սկսում են նորանոր շենքեր կառուցվել Հայաստանի մեջ բոլորովին նոր վերածնությամբ, և այս շինարարական թափը տևում է մինչև XIV և XV դարերը։
Ահա այս նոր վերածնության շրջանին մեջ կառուցված շենքերի մեջ ևս տեսնվում են պատերի վրա քարտաշ վարպետների նշաններ՝ գրեթե բոլորովին տարբեր ձևի նշաններով։ Հազիվ կան երկու-երեք նշաններ, որոնք VII դարու նշանները հիշեցնեն։ Ուստի հայտնի կերեվի, որ վարպետների կողմից քարերի վրա նշաններ դնելու սովորությունը պահվեր է մինչև XV դար։ Այս վերջին վերածնության հատուկ նշաններ բազմաթիվ են Անիի և Շիրակի շինությանց մեջ, նաև ժամանակակից այլ շինությունների վրա, որոնք կառուցված են Արագածի լանջերի վրա և Երասխաձորի մեջ։ Բայց այս մասին մանրամասն կանդրադառնամ ուրիշ անգամ։
⁂
Սույն նշաններու[1] մասին գուցե անտեղի է այսքան մանրամասն քննություն և նկարագրություն, սակայն Խ<աչիկ> ծ<այրագույն> վ<արդապետ> հինգթևյան (№2 նշան) աստղերու եբրայական խորհրդանշան կարծելու թյուրիմացությունը և այդ մասին որոշ մարդկանց մեջ գոյացած համոզման թյուր լինելը ավելի գործնական կերպով հերքած լինելու համար հարկ սեպեցի մանրամասն արձանագրել։
2. ա. Չորս արծվախոյակ սյուներու հանդիպակաց մեծ մույթերու կիսաբոլորակ խորշերուն վրա։
բ. Հարավարևմտյան կողմը արևմտյան դռնեն դեպի հարավ-արևմուտք ձգվող պատի ներսի երեսին 4-րդ և 5-րդ որմասյուներու մեջտեղ, ստորին շարքի քարի վրա:
Ծան<ոթաթյուն>. ինչպես մույթերու վրայի կիսաբոլորակ խորշի քարերը, նույնպես և տաճարին արտաքին պատի ներսի երեսի քարերն ալ գոգավոր տաշված են։ Անշուշտ այս է
- ↑ Այս ցուցակում ցույց չեն տրված 1, 20, 24—28 նշանների գտնված տեղերը։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 269—270։