Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անծանոթ ժամանակակից մի ուրիշ աղբյուրի վրա, կարող է միանգամայն ճիշտ լինել, և մենք կարող ենք հավատալ, որ կայսրը եկեղեցին տեսավ ամբողջացած 652 թվականին իր Հայաստան այցելության ժամանակ և հիացավ ու վարպետներուն ալ տարավ միասին, ինչպես որ Ներսեսին։

Ուրեմն այս տեսությամբ կարող ենք վճռական կերպով ըսել, որ Զվարթնոց եկեղեցին հիմնադրված էր 644 թվականին և վերջացած 652-ին։ Թերի կմնային շրջակա շինություններու մասեր, որոնք շարունակվեցան թե Ներսեսի բացակայության ժամանակ և թե վերադարձեն հետո մինչև մահը։

Թե ինչ մասեր էին Ներսեսի բացակայության և կամ վերադարձեն հետո շինվածներն, այդ ալ պարզ է Հովհ. կաթողիկոսի տեղեկութենեն[1] և թե հետզհետե պիտի պարզենք իր կարգին, երբ կխոսինք շինարարական ճյուղին վրա, պարզելով յուրաքանչյուր շինվածամասերու առանձին ժամանակները արվեստի տված ապացույցներու վրա հիմնված[2]։

Ներսեսի բոլորակ տաճար հիմնելուն պատճառները։ Թերևս իր զինվորականության տարիներին տեսած էր Բյուզանդական շրջանում կեդրոնական սրբարանով շատ եկեղեցիներ, ինչպես Pantheon (Պանթեոն), Տէ. Ctenne (ս. Ստեփաննոս), Տէ. Vital (ս. Վիտալ), Տt Sarge (ս. Սարգիս) ևն, ևն։

Ներսես պետք է որ տեսած լիներ անպատճառ Հռոմի ս. Ստեփաննոսը, PAntheon-ը, ս. Սոֆիան, նաև (Սեն Լորան), որոնցմով զարգացած էր գեղարվեստական ճաշակը և, օգտվելով կաթողիկոսական դիրքեն, ուզեց իրագործել իր ճաշակը գործնականապես, կանգնելով գեղակերտ եկեղեցիներ, նաև քաղաք թերևս։

Ներսես Գ Շինող Արևմուտքեն բերավ Զվարթնոցի բոլորակը, այս կաթողիկոսը, ինչպես իր գաղափարներով, այնպես ալ իր ճաշակով առանձին տեղ բռներ էր հայ կաթողիկոսներու շարքին մեջ։ Դեպի քաղկեդոնականություն ունեցած ձգտումով, լուսավորչականություն և քաղկեդոնականություն իրարու մեջ ձուլելու ջանքերուն հետ միաժամանակ ուզեր է նաև այդ երկու դավանության եկեղեցիներն ալ միմյանց մեջ ձուլել. հիրավի, եթե առաջինին մեջ բոլորովին չէ հաջողեր, երկրորդին մեջ արդյունքը հրաշալի է, անոր ճարտարապետը հայկական նվիրագործված խաչաձևը հունական բոլորակին հետ ներդաշնակորեն պատշաճեց- նելու համար արտակարգ հանդգնության հետ եզակի հանճար ի գործ դրեր է՝ ի մեծ զարմացումն այսօրվան մեր գիտական աշխարհին[3]։


7. ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ

ԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ[4]

Առաջին անգամ 1903 թվականին Էջմիածին այցելությանս միջոցին լսեցի Խաչիկ վարդապետի ղեկավարությամբ կատարվող Զվարթնոց եկեղեցիի հոյակապ ավերակների պեղումների մասին։ Բնական էր, որ հետաքրքրությունս մեծ լիներ, և փութացի տեսնելու այդ հուշարձանի պեղումները, որուն մասին մեծամեծ գովեստներ էին շռայլում տեսնողները։

Երբ այցելեցի, իսկապես այդ ավերակում երևացող ինքնատիպ հատակագծին և դուրս եկած սքանչելի քանդակազարդ բեկորներին, ինքս ևս հիացմամբ գրավվելով, վճռականապես որոշեցի, որ հարմար առիթ ստեղծեմ այդ

  1. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 90։
  2. Հիշատակված բովանդակությամբ ուսումնասիրություն Թորամանյանի արխիվում չկա (կազմողներ)։
  3. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», Փարիզ, 1911, № 1—2, էջ 10։
  4. Խորհրդային Հայաստան շրջանները,<<Անահիտ>> Թերամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 288-290: