Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ հուշարձանի ուսումնասիրությամբ զբաղվելու։

Հետևյալ, 1904 թվականին, հանգամանքները այնպես դասավորվեցին, որ միառժամանակ էջմիածին մնալս հարկ եղավ, ուստի մեկ կորմանն խաչիկ վարդապետի հրավիրանոք, մյուս կողմանե խրիմյան կաթողիկոսի և գիտնական միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի խրախուսանոք, գնացի Զվարթնոց, շենքի վերակազմությամբ և ուսումնասիրությամբ զբաղվելու համար և այնտեղ մնացի չորս ամիս։

Այղ չորս ամիսները բավական չեղան հաջողությամբ գործս ավարտելու հետևյալ պատճառներով. նախ որ պեղումները չէին ամբողջացած. տաճարի մեջն ամբողջովին մաքրված էր, սակայն դուրսը կմնար առանց պեղման։ Երերորդ, որ պեղումները միանգամայն աննպատակահարմար և պարզապես հակագիտական կերպով կատարված էին։

Անվիճելի օրենք է, որ պեղման ժամանակ, երբ խնդիրը այսպիսի մեծ և հոյակապ հուշարձանի վրա է, պետք է որ պեղումները կատարվին մի ճարտարապետի հսկողության ներքո, որպեսզի ճարտարապետը հնար ունենա մեծազանգված բեկորների ինկած տեղը, դիրքը ի նկատի առնելու և նրանց կարևոր մասերը չափագրելու և գծագրելու։ Այս չափագրությունները և գծագրություններն են, որ ճարտարապետին սեղանին վրա պիտի դյուրացնեն վերակազմության պատասխանատու գործը։ Գուցե խաչիկ վարդապետի մտքից անգամ չէր անցած մի ճարտարապետ հրավիրել և իրեն սովորական եղող ջղագրգիռ ոգևորությամբ, տաճարին մեջը օր առաջ մաքրելու համար, մեջը թափված քարերն ու շաղախի փշրանքները դուրս թափելուց հետո, մնացած մեծազանգված փողքերը, որոնք պիտի բնորոշեին շենքին թե ներքին կազմությունը և թե գմբեթի մանրամասն ձևն ու նկարագիրը, վառողով պայթեցրել և փոշիի վերածել էր, որովհետև այդ զանգվածները անհնար է եղել բրչով կամ լոմով մանրացնել։ Ահա այս իսկ պատճառով է, որ այդ հոյակապ տաճարին ներքին կազմությունը թեև բավականին ճշտված է շենքից դուրս թափված մեծ բեկորների միջոցով, սակայն ուրիշ ճարտարապետական մանրամասնությունները ընդմիշտ կորած են հուշարձանի պատմության համար։

Գրեթե երկու ամիս տևեց մինչև շենքին հատակագիծը կազմելս՝ ստեղծված քաոսային դրության պատճառով, այն ևս ոչ բոլորովին կատարյալ, իսկ շենքի ձևը կամ կառուցվածքը որոշել անհնար եղավ։ Ինչպես երևում է, խաչիկ վարդապետ վերջիվերջո, նախքան իմ այնտեղ գնալս, ինքն ևս զգացեր էր ոչ միայն հատակագծի ճշտիվ չափագրման, այլև վերակազմության կարևորությունը, ուստի հրավիրել էր անփորձ ուսանողներ և գծագրիչներ, իր հասկացողությամբ, որոշ ենթադրությունների վրա հիմնված, ներշնչել էր այս կամ այն ձևը տալ շենքին, որոնք ոչ միայն թերի էին, այլև հիմնովին սխալ։

Ամբողջական վերակազմության համար հուսահատական էր դրությունը, հույսս մնացել էր արտաքին պեղումների վրա, ուստի առաջարկեցի դրսի մասերը պեղել իմ ներկայությամբ, որով թերևս կարելի լիներ դրական ապացույցներ գտնել շենքի ընդհանուր կազմության մասին։ Նամանավանդ, որ ինչպես շենքի մեջը, այնպես էլ դուրսը, ինկած էին մեծազանգված բեկորներ, որոնց վառոդով պայթեցնելու ժամանակը նոր էր հասել՝ ըստ պեղման ղեկավարի։ Պետք է ասել, որ խաչիկ վրդ. սիրով ընդունեց առաջարկս պեղման ձեռնարկելու մասին և խոստացավ դուրսը ինկած մեծ բեկորները ևս պահել ընդմիշտ, իբրև հաստատուն ապացույցներ վերակազմության, որովհետև նույն բեկորների վրա դեռ այսօր ևս կարելի է տեսնել ներքին կազմության խիստ բնորոշ հետքեր։

Մեծ չափով արդարացան հույսերս։ Շենքից դուրս եկած մեծ բեկորների վրա գտա գմբեթակիր սյուների մեջ եղած բաժանումները, երկրորդ հարկին իբրև խարիսխ ծառայող բոլորակ պատը և այս խարիսխները կրող առագաստները։ Իսկ իմ ներկայությամբ արտաքին պեղումների ժամանակ կարգավ դուրս եկան ամբողջ ճակատների, սյուների, պատուհանների, որմաղեղների և այլ զանազան մանրամասնություններ, որոնց մանրակրկիտ չափագրությունները ոչ միայն ճշտեցին արտաքին երեսների ճիշտ կազմությունը, այլև գրեթե անվիճելի կերպով տվին բարձրությանց չափերը, որով հնար