Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին, այս պատճառով ալ արևմտյան և հյուսիսային դռներն իսպառ փակեր են, բայց հավանականաբար երկար ժամանակ ալ վտանգին դիմադրեր էր, առանց սակայն ընդմիշտ ապահովելու։

Կատարված քննություններեն պարզ կերևա, որ մի անգամեն չէր փլված ամբողջ եկեղեցին։ Նախապես ինկեր են արևմտյան կողմի ստորին մասերը՝ առանց կործանելու ամենեն վրայի փոքր գմբեթը, որն որ, բնականաբար, հանգչած ըլլալով չորս մեծ սյուներու կամարներուն վրա, ավելի ապահով դիրք ուներ։ Ասկեց հետո ինչ մասնակի փլչումներ եղեր է՝ հայտնի չէ, միայն թե պարզ է, որ մինչև վերջին կործանումը վերի փոքր գմբեթը միշտ կանգուն էր։

Արևմտյան մասին կործանման վտանգը շատցած ժամանակ և կամ կործանելեն հետո, հյուսիսարևմտյան սյունեն սկսյալ մինչև սեղանին հարավային անկյունը ձգված պատով մը տաճարը երկու մասի բաժներ են և արևելյան գոնե ժամանակավորապես ապահով մասին մեջ ժառանգությունը շարունակեր են, մինչև որ վերջնականապես երկրաշարժով մը բոլորովին գետնին հավասարեր է։

Երկրաշարժով կործանած ըլլալը հավանական կսեպեմ անոր համար, որ արարողությունը չէր դադարած, եթե բնական ընթացքով հետզհետե կործանելու մոտենար, այն ատեն բնականաբար մեջը պիտի չի գտնվեին պեղումներե գտնված անոթները, անոնք վաղուց վերցված պիտի ըլլային, նույնպես անսպասելի վտանգին զոհերն էին այն մարդիկը, որոնց ոսկորները ջարդուփշուր եղած գտնվեցան նախկին փլատակներու և նոր բեկորներու մեջտեղը։

Ընդհանուր կազմությունը Զվարթնոցին բոլորովին գրեթե նմանը ըլլալուն հարկ չի տեսա կրկին նկարագրել այն ամեն բաները, ինչ որ նկարագրած եմ նախորդ տարիներ անոր մասին. ուստի այդ մասին գրածես մի օրինակ կղրկեմ միասին, և ես այստեղ կջանամ բացատրել այն ամենը, ինչ որ անոր մեջ չեն գրված կամ ս. Գրիգորի մեջ տարբեր կազմություն և դիրք ունեցած են։

Հատակագիծը տեղվույն վրա արդեն անաղարտ մնացած է, և ես կետ առ կետ ընդօրինակած եմ՝ ջանալով պահել կատարյալ ճշտություն։

Բարձրություններու մասին գալով, առաջին մասը մինչև շուրջանակի nef–ին կամարին գագաթը անվիճելի է, որչափ որ գոյություն ունի մինչև այժմ տաճարին արևելյան կողմի վերջը շինված մեծ սյունը (հատ<ակագիծ>). փըլվածքին ձևն ալ ցույց կուտա, որ հասած էր մինչև կամարին տակ և կպած արևմտյան կամարին կողմին՝ ընդունելով անոր կոր ձևը։ Ինչ կվերաբերի խաչաձև սյունազարդի սյուներու բարձրության, հյուսիսարևմտյան մեծ մայր սյունին վրա, տակավին կմնա մոտակա կլոր սյունը՝ իր վրա միացնող կամարին մասը՝ տակի corniche-ով միասին (Գ, a)[1]։

Այսօր նամակիս հետ փոստին կհանձնեմ[2] Անիի ս. Գրիգորի վերակազմությունը, որ կբաղկանա վեց հատ առանձին planche–ներե (տախտակ) Ա. արտաքին ճակատ՝ արևմտյան կողմեն, Բ. մի հատված հյուսիսեն հարավ, Գ. արևմտյան կողմեն վերցված արտաքին պատը, որ կերևա խաչաձևի սյունազարդը՝ վերնահարկը կրող կամարներով, միևնույն տեղեն դարձյալ ավելցված մեծ սյուները՝ միևնույն planche–ին վերի կողմը, Դ. մեկ հատակագիծ նախնական վիճակով, Ե. մեկ հատակագիծ կրած վերջին փոփոխություններով, Զ. մի քանի կարևոր հարամասունքներ[3]։

Արդ, քանի որ ճշտված էր սյունազարդի բարձրությունը և առաջին հարկ<ի> կամարին բարձրությունը, կմնար դասավորել այդ բարձրության մեջ արտաքին պատի ներքին երեսի վրա գտնվող սյուներու և պատուհաններու բարձրությունը։ Բնական էր, որ այս սյուները իրենց աղեղաձև corniche֊ներով ավելի ցած

  1. Սա մի նամակ է, որը Թ. Թորամանյանը Ալեքսանդրապոլից ուղարկել է պրոֆ. Ն. Յ. Մառին 1906 թ. դեկտեմբերին։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 277—281։ Թորամանյան Թ., Նամակներ, էջ 55։
  2. Գագկաշենի հատակագծի վերակազմությունը, որին հղում է Թ. Թորամանյանը, գիտնականի արխիվում չի պահպանվել, ուստի վերակազմության հատակագիծը տրվում է առանց լատինատառ նշանակված Ա, Բ, Գ, Դ, Ե և հայերեն Զ տառով գծագրերի. նրանց փոխարեն դնում ենք միայն լուսանկարները առանց նշանակումների (կազմողներ):
  3. 1906 թ. առայժմ դեռ. կանգուն մնացած արտաքին բոլորակ պատին ամենեն բարձր մասին վրա իսկ պատուհանի հետք չկա, հետևաբար պետք է, որ այս բարձրութենեն վերև գտնվեին պատուհանները, միևնույն ատեն ավելի ցած, քան արտաքին պատի և ներքին խաչաձևի մեջտեղ եղող բոլորակի վրան ծածկող շուրջանակի կամարի հանգիստը։