Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի ըլլային, քան nef–ին կամարին centre–ը. ինչպես Բանակի <տաճարում>, ուր որմասյուներու կիսաբոլոր corniche–ները կսկսին nef–ին կամարին արտաքին պատին վերջավորության անմիջապես կից։ Ես ալ հետևեցա այս օրինակին, մի քիչ ավելի ցած թողնելով, հաշվելով դրսեն և ներսեն համաչափ բարձրություն, դրսի պատուհաններուն կիսաբոլորակ գագաթները՝ զուգահեռական ներքին և արտաքին սյունազարդերը միացնող կամարներուն՝ ինչ որ անվրեպ օրենք է և այդպես ալ գտած եմ Զվարթնոցի մեջ, ինչպես Բանակում։ Այժմ կմնար գիտնալ, թե որչա՞փ կրնար ըլլալ պատուհաններուն բարձրությանը վերեն վար։ Ատոր համար ալ, գործնական ոչ մի ապացույց չունենալով՝ հետեվեցա անեցիներու ճաշակին և անոր ժամանակակից պատուհաններու ամենե երկայն չափին, որ կերևա այժմ արտաքին երեսին վրա (նկ. Ա)։ Կմնար կազմել ոef-ին (նավ) կամարին ներսի կողմեն հանգիստ, որ միևնույն ժամանակ խարիսխն է (socle) երկրորդ հարկին ներքին պատին, որուն շարունակությունն է միջին գմբեթն արտաքուստ։ Այս կազմության համար ալ անվրեպ ապացույցներ չէին պակսիր, ինչպես Զվարթնոցի մեջ, նույնպես ալ այստեղ, բեկորներու լուսանկարներու պարզ բաղդատություն մը բավական կբացատրե իմ վերակազմության ճշտությունը։ Զվարթնոցեն հայտնի է, որ մեծ սյուներուն ետևները գտնվող բոլորակ սյուներեն մինչև խաչաձև սյունազարդերու մեջտեղի երկու սյուները միացնող փոքր կամարներու վրա նետված էին հաջորդաբար մեծ կամարներ՝ արտաքին պատին զուգահեռական կորությամբ, որոնց միջոցով կազմված էր վերնահարկին բոլորակ խարիսխը և nef-ին կամարին հանգիստը։ Նկ. Գ, bbbb կներկայացնեն այն կամարները, որոնց մեկ ծայրը հանգչած է մեծ սյուներու ետևը գտնվող բոլորակ սյունին եռանկյունաձև մեծ խոյակին վրա, իսկ մյուս ծայրը կերթա խաչաձևի կիսաբոլորակի մեջտեղ երկու սյուները միացնող կամարին վրա, անկեց հետո կսկսի nef–ը ծածկող կամարը (նկ. Գ, cc) և կամարեն անմիջապես հետո ներքին բոլորակին խարիսխը (d), որը շարունակված է մինչև միջին գմբեթին վերջը։ Շատ պարզ կարելի է նկատել Անիի լուս<անկար> 2-ի վրա (գլխիվայր դարձնելով)։ B,c,d վերակազմության համանման տառերը կներկայացնեն ճիշտ նույն մասերը վերակազմության վրա. (b) կոր կամարին ամենաբարձր կետն է, որուն տակեն դըրված էին շեղակի դեպի վար հակված եռանկյունաձև առագաստները. սուր ծայրերը հասած էին մեծ և փոքր սյուներեն կազմված անկյուններուն վրա՝ փոքր կամարներեն քիչ բարձր։ (Նկ. Գ, e e). c-ն նույնպես կամարին վրայեն անմիջապես սկսող nef–ի ծածքն է և d միջին գմբեթի բոլորակ խարիսխ։ Այս առագաստները կազմված էին երկու մասերե, ինչպես կտեսնինք վերակազմության մեջ. վերի մասը, որ կցված էր կոր կամարին շրթունքին պարզ սըրբատաշ քարերով, որուն մեկ հատը գրեթե մասամբ անաղարտ կմնա տեղին վրա՝ սեղանին հարավային կողմի մեծ սյունին ետև, nef–ի անկյունին մեջ, ուր կաշխատեր Ասո<ղիկ>, միևնույն տեղեն ալ գտնվեցան ստորին մասին բեկորներն ալ, ինչպես ուրիշ շատ տեղեր, որոնք վերին մասին պես պարզ չէին, այլ քանդակված երկար խողովակաձև փոսերով հողմահարի նման։ (Նկ. Գ, ss) Անիի լուս<անկար > 4-ը կներկայացնե այս առագաստի վերնամասը, թեև քրքրված է։

Մեծ սյուներու մեջ եղած պարապությունները կամ բաժանումը այստեղ ալ նման է Զվարթնոցի, շատ թեթև տարբերությամբ. ասոր մեջ չերևիր այն միջին բաժանումը, ինչ որ կա Զվարթնոցի մեջ (նկ. Գ), և անկյուններն ալ փոխանակ Զվարթնոցի նման սուր վերջանալու՝ անկյունավորված են (նկ. Զ, 1 a)։ Այս մասն ալ կարելի է բաղդատել Անիի լուս<անկար > 3 բեկորի հետ, որուն վրա բավական ճշտիվ արտահայտված է b արտաքին մեծ բոլորակին կտորը, որուն շարունակությունն է միջնագմբեթը, ինչպես նկ. Զ, 1b։ Նկ. c կներկայացնե խաչաձևի կիսաբոլորակի աղեղը, որուն ետևը տաճարն է (նկ. Զ, 1 c)։ Այս մասը Բանակի մեջ շատ կտարբերի Զվարթնոցեն և ս. Գրիգորեն, և այս տարբերությանը հառաջ եկած է գլխավորաբար հատակագծի մեջ եղած տարբերութենեն, թեև միջավայրն ու ճաշակն ալ կարող էր ազդեցություն ունենալ, ինչպես Անիի մեջ անխնա արտաքսած են,