բացի ընդհանուր հատակագծեն, այն ամեն մանրամասնությունները, որոնք անեցիներուն ճաշակին հակառակ էին։ Բաղդատության համար գծեցի մի հատակագիծ Բանակի, թեև չափերը ճիշտ չեն կարող ըլլալ, բայց ձևը ճշտիվ <է> արտահայտված ըստ լուսանկարի[1]։
Լուսանկարի վրա պարզ կերևի, որ խաչաձևի թևերը ավելի երկայն են, քան ս. Գրիգորը և Զվարթնոցը (նկ.Զ,2), որով ընդարձակված է սյունին ներքևի մասը, և ըստ երևույթին կազմված է քառակուսի մի սենյակ՝ մեկ անկյունը սյունանման դուրս ցցվածքներով (նկ. Զ,2aa), որը կարելի է տեսնել Բանակի լուսանկար 8aa, և հանդիպակաց երկու կողմերեն երկու դուռ (նկ. Զ,2). նույնպես Բանակի լուս. 8bb (այս կտորը ավելի որոշ կտեսնվի սեղանի մասը ամբողջ առնված լուսանկարի վրա)։ Նույնպես տարբեր կերևի Բանակի մեջ վերնահարկ galerie–ն, որը տրամագծորեն բաժնված է, կկարծեմ, քանի մը մասերու, ամբողջ շուրջանակի փոխանակ Զվարթնոցի և ս. Գրիգորի նման բոլորովին բաց ըլլալու, և կկարծեմ, որ Բանակի մեջ բնավ գոյություն չունի ներքին պատի այն մասը (նկ. Զ,2c), ինչպես նույն նկ. 1b, նույնպես նաև Անիի (լուս.3b), ասոր ապացույց Բանակի (լուս. 2a մասը), ուր կերթա nef-ի կամարին վրա վերնահարկ galerie–ն (սրահ), թեև վրան փլած, սակայն որոշ կերևի երկու հակառակ կողմեն եկող խաչաձև թևերե կազմված անկյունը, թեև կարող է պատահել, որ փլած ըլլա, սակայն համենայն դեպս ես որոշ նշան չեմ տեսներ անոր գոյության։
Ինչպես կտեսնվի, Բանակի լուս<անկար> 8 սյուներ ունեցեր են պատուհաններ՝ նայող դեպի տաճարը, զույգ պատուհան ամեն կողմե մեջտեղ բաժնված սյունով մը. ս. Գրիգորը տարբեր է այս մասին մեջ. ես պահ մը փորձեցի այս պատուհանին ս. Գրիգորեն գտնված բեկորը հարմարցնել նույն ձևով, սակայն անհնար էր, որովհետև գտնված բեկորներեն ավելի անաղարտ մեծ չափով մնացած կտորը հազիվ կսղմեր մեկ պատուհանի չափով՝ սյունամեջքի փոքրության պատճաոով, հակառակ Բանակի։ Անիի մեջ կգտնվի, շատ մը զանազան մանր բեկորներն զատ, մի կես շրջանակ քանդակված սյուն սյունամեջի պատուհանին տաճարին կողմեն, որովհետև քարը գոգավոր է և այն համեմատությամբ, որչափ որ կոր է խաչաձև թևի բոլորակը (նկ.Զ,4), որան շրջանակի տրամագիծը կհասնի 3,89 <մ >, որ հազիվ կտեղավորվեր գտնված տեղին վրա միայն մեկ պատուհանով համաչափորեն դրված սյունազարդեն ներքև։
Միջնահարկեն սկսյալ դեպի վեր բարձրության չափերը այլևս ենթադրական են, հետևելով միշտ անեցիներու և կամ ժամանակակից արվեստի համաչափության օրենքներում։
Պետք է այժմ ըսել, որ մի կարևոր սխալ սպրդած է վերակազմության մեջ. 2½ կամ 3 մետր ավելի պետք էր բարձրանալ երկրորդ հարկեն վեր, այնպես, որ մեծ սյուներու գագաթը պսակող corniche-ը (քիվ) անարգել կարելի ըլլար շարունակել կիսաբոլորակներու մեջտեղի երեք պատուհաններու վրայեն. մինչդեռ իմ պատկերիս մեջ (նկ. Բ, a) նույն corniche-ը, որ միևնույն ժամանակ խոյակի պաշտոն ալ կկատարե, ընդհատված է պատուհաններու բարձրության պատճառով։ Թեև այս ձևը օտար չէ անեցիներուն, կան ուրիշ օրինակներ Անի և Գոշավանք, սակայն այս շենքին մեջ լավ կըլլար, որ ամեն օրինականություն պահված ըլլար։ Տաճարի միջին բարձրությունը մինչև չորս մեծ մայր սյուները միացնող կամարին գագաթը գրեթե հավասար է Բանակի բարձրության, իսկ վերնագմբեթը համեմատական է Գոշավանքի ս. Մինասի և Աբուղամրենց ս. Գրիգորի, միայն տրամագիծը, իմ կարծիքով, պետք էր քիչ ավելի լայն լիներ, որովհետև Անիի լուս<անկար> 5 բեկորին վրա գտնվող զարդակամարներուն աղեղներեն գտնված տրամագծեր ու հաշվով տասնևվեց կամարներով պետք էր շրջապատված ըլլար վերնագմբեթը, ըստ բոլորակի՝ կազմված մեծ սյուներու կամարներու մեջ գոյացող բոլորակ օղակին արտաքին երեսին վրա։ Լուս<նկար> 8 բեկորի աղեղներե գտնված կիսաբոլոր կամարները դժվարավ սեղմեցան այն շրջանակին վրա. ես ներկայիս օրինականություն պահած ըլլալու համար հետևեցա ընդհանուր օրենքին, այնքան միայն մեծցուցի տրամագիծը վերնագմբեթին, որչափ որ թույլ կուտային չորս մեծ սյուներու աղեղները
- ↑ Դժբախտաբար այս լուսանկարը վնասված ըլլալուն չպիտի կրնամ ղրկել. ուստի կխնդրեմ, որ Ձեր քով եղած ուրիշ օրինակի վրա բաղդատեք: