կազմության վրա այնչափ որոշ բան չի գիտեմ, բայց, հետևելով Զվարթնոցի, բաժանեցի սյունամեջերու վարինին թվով, սյուներուն ձևերը անծանոթ են, շինածս ենթադրական է, սակայն վրայի կամարներեն գտեր եմ քանի մը հատ, որոնք այժմ կգտնվին «Սարգսի» դռան գավթի մոտի բարձրության վրա, ճիշտ միևնույն moulere–ներով (բարձրաքանդակ), միայն վերնամասը առանց քանդակի և նեղ, քան վարի կամարներում այդ մասը, միանման դրի այս հարկին ալ մեծ corniche-ը (քիվ), որովհետև թեև չափով տարբեր corniche չեմ գտեր, բայց քանդակներով տարբերվողներ կան։
Վերնագմբեթի մասին արդեն գրեցի վերև, որու մասին միայն կավելցնեմ, թե անոր վրա գտնված պատուհաններն ալ երկայն և վերը կիսաբոլորակ եղած է և նմուշը կմնա բեկորին վրա խնամքով ծածկված, որովհետև արդեն փրթելու վրա է։
Կմնա բացատրել վտանգվելեն հետո եղած հավելումները և շրջակամարը։
Ինչպես կերևի պատկ<եր> Ե հատակագծեն, շինության հանդուգն եղանակեն և ծանրության տարողության հաշիվներու թերութենեն, շինությունը վտանգվեր է, և ճեղքվածքներ հառաջ եկեր են։
Զվարթնոցի ճարտարապետը որպես գիտակ յուր արտաքո կարգի հանդուգն ծրագրին, վերնագմբեթը և անոր պատերուն ներքին մասերը պեմզա քարերով շինած էր։ Անեցիք այդ կանխամտածությունը չունենալով՝ չարաչար վտանգեր են տաճարը և փութացեր են շուտով վտանգին առջևն առնել. հինգ զանազան տեղեր՝ գլխավորաբար ներքին խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղները, որ ամենեն տկար մասերն են, կանգներ են հաստահեղույս մույթեր, որոնց ծայրերը հասած էին մինչև միջնագմբեթին խարիսխին տակ՝ ծառայելու համար որպես ամուր հենարան։ Այդ մույթերեն երեքը՝ հարավարևտմյան կողմին վրա, ուր ամենեն շատ սպառնալից էր վտանգը և վերջապես այդ կողմին վրա ալ փլած էր ամբողջ շենքը, մեծ մայր սյունի ետևը գտնվող կոր կամարակիր փոքր սյունն ալ հյուսեր են հաստահեղույս մույթի մեջ և երկու կողմին վրա կրկնակի կամարներով ամրացուցեր են՝ դարձյալ նախկին կամարներու տակեն։
Նկ. <եր> Գ վերևի օրինակը կցուցանե հավելյալ մույթերն և հավելյալ կամարներն՝ նախկին կամարներու տակ, բայց այս անգամ մույթե առ մույթ նետված կամարները աղեղին մեկ կետեն դեպի մյուս կետը, բեկորները ցույց տվին, որ այս երկրորդ հավելյալ կամարներն ալ թվով երկու հատ են միայն (նկ. Ե, aa). երկու մասերե բաղկացած էին եռանկյունի ձևով, բայց քանդակված խողովակաձև ստորին մասին վրա, ինչպես որ եղեր է ի հնումն, այլ պարզ սրբատաշ։ Այս իսկ պատճառով էր, որ այստեղեն, այսինքն՝ հարավարևմտյան կողմեն գտնված հողմահարի ձևով քանդակված առագաստի քարերը շաղախապատ էին, որովհետև հինը առանց քանդելու, վրայեն շիներ էին մյուս նոր կամարները։ Ուրիշ կողմի վրա գտնված առագաստի քարերը մաքուր են, առանց շաղախի հետքեր կրելու։
Նկ. <եր> Գ վերևի օրինակ (h) կցուցանե առագաստի նախնական շինությունը, (j)՝ կցուցանե հետո հավելյալ մասը։
Բավարար թվով լուսանկար ղրկված չըլլալուն համար՝ գործնականապես չի պիտի կըրնամ ցույց տալ այս մասը, միայն կջանամ գրով բացատրել։ Այս կամարներեն մեկը, ինձ հայտնի չէ թե ո՞ր կողմինը, կրկնաշուրթն եղած է, այսինքն՝ երկու աղեղ վրա վրայի դարձված, մեկը մյուսեն հազիվ 15 սմ խորը, կիսով չափ կմնա այս բեկորն ալ ինկած արևմտյան կողմը, որ դուրս եկավ թուրքերուն աշխատած մասին վրա, ներքին մեծ շրջանակի կտորին տակեն, որուն արդեն կպած էր. այս կամարին բեկորին վրա կա իսկական ապացույց, որ մույթերը շարունակված էին մինչև nef-ի կամարին տակ. հավելյալ առագաստի կամարի մեկում ծայրը կգտնվի այս բեկորին վրա երկայն՝ 3 մետրեն ավելի, ծայրը կպած է մեծ մույթի բեկորին վրա կիսաբոլորակ ձևով ինկած, բայց հայտնի կերևա կիսաբոլորակ մույթին կոտրած մասը՝ ավելի քան 2 մետր բարձր է կամարի բարձրութենեն, որով հայտնի կըլլա, թե նա պետք էր շարունակված ըլլար մինչև վեր, արդեն առանց ատոր ալ, առանց կամարի՝ մույթերը բավական էին մեզ համոզելու, որ եթե անոնք մինչև խարիսխին տակ հասած չըլլային, իրենց նպատակին պիտի չի ծառայեին։
Այժմ կմնա կարևոր հարց վճռելի մեկը՝ աստիճաններեն վեր եկեղեցի մտնելու հարցը՝ առանց սանդուղքի գոյության, իսկ մյուսը, որ