Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի կարևոր է, վերնահարկ բարձրանալու սանդուղքին ո՞ր կողմեն ըլլալը։ Ինչպես Զվարթնոցին, այնպես ալ այստեղ, անլուծելի հանելուկ մնաց ինձի։ Եկեղեցին մտնելու հարցը կվճռվի, եթե 1892 թվականին պեղված ս. Գրիգոր եկեղեցին մտնելու հարցը վճռվի, որովհետև անոր մուտքն ալ մեկ մետրեն ավելի բարձր է գետնեն, իսկ վերնահարկ բարձրանալու անօրինակ կնճիռը կա նաև այժմ կանգուն Հովվի եկեղեցիին մեջ, որուն շուրջը ոչ մի հետք չիկա սանդուղքի, սակայն վերը՝ հարավային կողմին վրա շինված է մտից դուռը։ Բանակի մեջ ես կկարծեմ, որ ճամփա ըլլա սյունամեջերեն, որովհետև այնտեղ սյուներու մեջ եղող բաժանումները երկու հարկ են վրայե վրա. և ցածի հարկը շատ ցածեն սկսած է, այնպես որ նույն համեմատական բարձրութենեն շատ վեր կանգուն են ս. Գրիգորի մեծ մայր սյուները և դարձյալ վրան ամենևին նշույլ չիկա սանդուղքի կամ դռան։

Պահ մը ենթադրենք, որ սեղանի սյունազարդերու մեջեն կարելի է շինված ըլլար ճամփա մը, ինչպես Մայր եկեղեցվո սեղանը, որուն մեջ գտնվող շուրջանակի խորշերը կհիշեցնեն մասամբ ս. Գրիգորի սյունազարդ սեղանը։ Մայր եկեղեցվո այս խորշերեն երկուքին մեջ են վերնահարկ մատուռները բարձրացող սանդուղքներով դռները։ Բայց ս. Գրիգորի մեջ ամենևին ոչ մի նշմարելի հետք չիկա, իսկ վերջին ժամանակներն անգամ, որ շինված էր այստեղ գտնվող անկանոն ձևով մույթը։ Ես չի հասկացա նաև, թե ինչե՞ն հառաջ եկեր է արևելյան սեղանի ետևի մույթին այս անկանոն անկյունավոր ձևը, թեև մեկ կողմանե նկատելի է, որ ետևի փոքր մատուռին մուտքը չի խափանելու համար ծռեր են քիչ մը, սակայն առանց ատոր ալ կարելի էր անխափան թողուլ, ինչպես մյուս կողմերը, երևի պատռվածքին ձևը կպահանջեր այդօրինակ։

Մայիսի 31-ին[1] մեկնեցանք դեպի Անի պրոֆեսոր Մառի հետ, որ Պետերբուրգեն եկած էր իր ընտանիքով։ Հունիս երկուքին գործի սկսեցինք այստեղ։ Երեք տարի առաջ պ. Վրույր կարծիք հայտնած էր պալատեն դեպի հարավարևելք գտնվող մեծ բլուրի մասին, թե թերևս Գագիկի Զվարթնոց եկեղեցիի նմանությամբ շինած եկեղեցին այդ ավերակին տակ ըլլա, որովհետև անոր վրա կնշմարվեին Զվարթնոցի մեծ սյուներու խոյակներով նմանող խոյակներ։ Պրոֆեսոր Մառն ալ հետաքրքրվեցավ ատով և այս տարի ուզեց այդ տեղն ալ բանալ և 60–70 գործավորով սկսեց աշխատել։ Պ. Վրույրին կարծիքը իրականության փոխվեցավ: Ճիշտ նույն ձևով, նույն մանրամասնություններով սկսեց դուրս գալ հսկա եկեղեցին, որ ավելի մեծ է, քան Մայր եկեղեցին։ Շենքը դրսեն զարդարված է եղեր շուրջանակի զույգ սյուներով և վրաները գեղեցիկ քանդակազարդ կամարներով, ու այս կամարներուն մեջ պատուհաններ, կամարներեն վեր դարձյալ կլոր պատուհաններ՝ մանվածո ամենանուրբ քանդակներով շրջանակված։ Մեծ սյուներու խոյակները նման են Զվարթնոցի խոյակներուն։ Բացվեցան հարավային և արևմտյան դռները, սակայն աչք պետք է տեսնելու արևմտյան դուռը, մարդ կշվարի կմնա և չի կարող արտասուքը զսպել այդ հիանալի և կախարդիչ կերտվածքին առջև. այնպես գեղեցիկ և նուրբ, միանգամայն այնպիսի վայելուչ պատշաճությամբ քանդակված է դռան ճակատը՝ որ կարծես մարդկային ձեռք չէ դիպեր, և բնությունն է, որ ստեղծեր է։ Երևակայեցեք, որ ես գրեթե անհնար կտեսնեմ նույնությամբ ընդօրինակել, եթե չափերս բնական մեծությամբ չբռնեմ, այնքան մանր մունր հյուսվածքներ և զարդախաչեր կան քանդակված քարերով վրա… Դռան վերնասյամի քարը միակտուր հսկա մ՝է, ամբողջ բռնված զանազան քանդակներով։ Նմանապես այսպես հսկա քարերով են կողքերը, վերը դրված մասերը, նույնպես և պատերուն քարերը[2]։

Կանոնավոր կերպով հառաջ կերթան պրոֆեսոր Մառի պեղումները։ Շատ բան պարզված է։ Զվարթնոցի նմանությամբ Գագիկի շինած եկեղեցին ըլլալուն մասին ոչ մի կասկած

  1. Այս և հետևյալ երկու քաղվածքները վերցված են Թ. Թորամանյանի նամակներից, գրված 1905 թ. ս. Գրիգոր եկեղեցու պեղումների մասին (կազմողներ):
  2. «Լուսաբեր», 1905, № 117, օգոստոս, Գահիրէ։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 260։