Jump to content

Էսքիզներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էսքիզներ

Էսքիզներ


I
Գարնան խաբուսիկ փայլակի նման
Շա՛տ փայփըլեցիր կյանքիս կամարին,
Բայց վերջը մի շիթ անձրև չըբերիր
Այրված, տոչորված սրտիս ցավերին․․․

II
Ա՛խ, այն դո՛ւ էիր, որ մռայլ ժամին
Երերուն հոգուս ուժ ներշնչեցիր․
Դարձար զորավիգ պոետի սրտին ―
Հուսալ, հավատալ վառ ապագային
Դու պատվիրեցիր․
Ա՛խ․ այն դո՛ւ էիր, մուսադ իմ անգին․․․

III
Օ՜, եթե կարող լինեի, երկինք,
Մի շնչով հոգույս ամբողջ փոթորիկ
Արտահայտելու,
Եվ կամ մի հուժկու խոր հառաչանքով
Կուրծքս ճնշող սարն վայր գլորելու,
Այնժամ ինձ մահը ծան չէր թվալ,
Եվ ո՛չ պժգալի նոր ահրավիրք,
Զգալով հալված վշտիս սարերը՝
Հանգիստ կնետեի ես ինձ մահվան գիրկ։

IV
Տե՛ս, ինպե՜ս համեստ սահում է լուսին,
Ցրելով համառ, խավար ամպերը,
Ինչպես մտախոհ, հարթելով ուղին,
Առաջ է տանում գոհար աստղերը։
Կուզեի, ընկե՛ր, որ լուսնի նման
Անցնեիր և դո՛ւ քո փշոտ ուղին․
Թո՛ղ որքան կուզեն փակեն քո ճամփան,
Դո՛ւ, միշտ ջատագով գոհար մտքերին,
Վես իդեալին․․․։

1896