Jump to content

ԸԵԿ/ՀՏ/Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն (Ընտիր երկերի ժողովածու)

[ 33 ] ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐԴԱՑԱԾ ԼԵԶՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ողջունում եմ և՛ մեծերին, և՛ երիտասարդությանը, ողջունում եմ Ադրբեջանի համալսարանին, շնորհապարտ լինելով լեզվի նոր ուսմունքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ուսմունք, որի էպիզոդիկ դասընթացը կարդալու հրավիրված եմ ես, և ողջունելով, չեմ կարող չհաղորդել իմ ողջույնը մթագնելու ռիսկը, չեմ կարող չհաղորդել իմ վշտի զգացմունքը, երբ այստեղ կենդանի կերպով հառնում է պատկերն այն մադու, անխուսափելիորեն հառնում է վերհուշը այն մարդու մասին, որը համալսարանական միջավայրում, Լենինգրադից դուրս, առաջինն Ադրբեջանի համալսարանի նախկին պրոֆեսոր Վսեվոլոդ Բրոնիսլավովիչ Տոմաշևսկու, որ վախճանվեց սրանից մի երկու ամիս առաջ՝ Լենինգրադի համալսարանի ռեկտորի պատասխանատու պաշտոնում: Բարի հիշատակ նրան:

Թե ինչ է եղել ընկեր Տոմաշևսկին լեզվի նոր ուսմունքի համար ինձ և նրան հավասարապես հարազատ Լենինգրադի համալսրանում, մեր alma mater-ում, ով հետաքրքրվում է, հնարավորություն կստանա իմանալու այն ճառից, որ նվիրված է նրա հիշատակին և մտել է թվական անունների վերաբերյալ ներկայումս տպագրվող ժողովածուի հոդվածների շարքի մեջ, այսպես կոչված Թվական անունների այն խմբի կոլեկտիվ աշխատության մեջ, որ ներկայումս ԳԱ Հաբեթաբանական ինստիտուտի մի օրգանական մասն է և որի իդեոլոգներից և տեխնիկական աշխատողներից, հիմնադիր անդամներից մեկն էր հանգուցյալը: Նրա հիմնական վաստակը այն էր, որ նա փաստորեն հայտաբերեց, թե ինչպես կարելի է, չհրաժարվելով ոչ միայն հնդեվրոպական լեզվագիտության մինչև օրս էլ ակտուալ նվաճումներից, այլև մինչև անգամ նրա այն դրույթներից, որոնք ներկայումս ունեն միայն պատմական նշանակություն,- ինչպես կարելի [ 34 ] է դառնալ լեզվագիտական նոր տեսության կողմնակից, նրա հաստատակամ պաշտպան: Իսկ որքա՜ն դժվար է այդ, երբ մեկ կողմից, ՍՍՌՄ սահմաններից դուրս առայժմ միայն Վիեննայի համալսարանում է գտնվել նրա կողմնակից, որը խիզախորեն հանդես է եկել իբրև նոր ուսմունքի մունետիկ, և երբ, մյուս կողմից՝ ծայր երկրներում− ակադեմիական մեծամասնությունից ազատ ազգային փոքրամասնությունների և ազգային հետազոտական կազմակերպություններում հետաքրքրությունը դեպի լեզվի նոր ուսմունքն ավելանալուն զուգընթաց, կենտրոնում ուժեղանում են ամեն տեսակ երևույթներ՝ այնքան ազդու նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք սակավ են դրսևորվում, ասես խորհրդավոր գործողություններ լինեն, որ օրակարգի մեջ են մտնում աշակերտների փոքրոգի լռելյայն հրաժարումները: Ով հետաքրքրվում է իմանալու լեզվի նոր ուսմունքի և այս մոտ անցյալի համարյա դեռ թարմ ապրումները, կարող է տեղեկանալ դրան „По этапам развития яфетической теории“ ժողովածուի առաջաբանից:

Այդ մեզ համար արտասովոր բան չէ և առաջին անգամ չի նկատվում, որ գիտնականների համար ավելի թանկ են սովոր տեսությունները, նրանք իրենց լավ չեն զգում, երբ հնացած գիտական կառուցումների հետ մեկտեդ նրանք բնականաբար պետք է հեռանան և արդեն հեռանում են իշխող, երբեմն իրավունքով գրաված իրենց դիրքերից: Մեզ ավելի և իսկապես անհանգստացնում են հենց խոսող մասսաների, մասնավորապես ազգությունների անտարբերության նշանները,- անտարբերություն դեպի լեզվի հարցը,- և վերաբերմունքը դեպի լեզուն ընդհանրապես, ասես դա վերացական նշանակություն ունեցող պրոբլեմ է: Կառուցելով մարդու համար ամեն տեսակ բարեկեցություն, արտասովոր ուշադրությամբ վերաբերվելով դրա բոլոր աղբյուրներին, ներառյալ թե կենդանի, թե մեռյալ բնությունը, նրա, այսպես կոչված, արտադրողական ուժերը, լեզվի, հետևաբար և բուն իսկ մարդու մասին մենք հիշում ենք միայն այն ժամանակ, երբ նա ինքն է ստիպում հիշել իրեն, չմոռանալ:

Ադրբեջանի Ռոսպուբլիկայի մայրաքաղաքին մոտենալիս ես ձեռքս վերցրի մայրաքաղաքի «Բակինսկի ռաբոչի» թերթի առաջին պատահած համարը և կարդացի ոչ առանց հուզմունքի, համենայն դեպս հետաքրքրությամբ, հետևյալ տողերը դաղստանցի պրոֆաշխատողների մասին Բաքվում. «Ինչպես հայտարարեց [ 35 ] Դաղստանի արհմիութենական խորհրդի նախագահի տեղակալ ընկ. Կոսիցինը (կամ Կոսնիցինը), Ադրբեջանը Դաղստանից շատ է առաջ գնացել, որ, ի դեպ, բնական է. Դաղստանսւմ հաշվվում է միայն 27.000 արհմիության անդամ, մինչդեռ Ադրբեջանական ՍՍՌ-ում 200.000-ից ավելի են։ Ապա չպետք է մոռանալ, որ Դաղստանը խոսում է 6 լեզվով և 33 բարբառով, որն առանձնապես դժվարացնում է կուլտաշխատանքի զարգացումը»։

Չգիտեի, թե հեղինակը բարբառ ասելով ինչ է հասկանում, կամ թե նա դաղստանյան բարբառներն ինչպես է զանազանում լեզուներից. ինձ հայտնի է, որ Դաղստանում կա ոչ պակաս քան 39 լեզու, որոնցով խոսողները չեն կարողանում հաղորդակցել միմյանց հետ: Բայց այնուամենայնիվ լավ է, որ սկսում ենք հիշել. «չպետք է մոռանալ», որ առանց լեզվի հարցը կարգավորելու կուլտ-աշխատանք կատարել չի կարելի: Իսկ սովետական հասարակայնության հիմունքները պահպանելով, կարելի՞ է վարել երկրի ինդուստրացման գործը առանց լեզվի հարցը կարգավորելու, իսկ մարդկության կուլտուրական նվաճումների ազգայնացման գործը կարելի՞ է արդյոք լայն զանգվածներին, իսկական բանվորներին և իսկական գյուղացիներին ներգրավելու գործում ռեալ հաջողությունների հասնել առանց լեզվի հարցը կարգավորելու: Եվ իսկապե՞ս կուլտուրական հաղորդակցման միջոցից կուլտուրական անջատման միջոց դարձող լեզվի այդ հարցը հրատապ ակտուալություն է հարնդիսանում միայն Դաղստանի համար, իսկ մնացած ռռեսպուբլիկաներում այն կամ արդեն լուծված է, կամ— որ ամենից ավելի կարևոր է— ճիշտ է դրված և ճիշտ լուծված։ Ձեզ եմ թողնում նմանապես չմոռանալ այդ և մտածել։

Երկրորդ անգամ եմ ելույթ ունենում ձեր հարազատ համալսարանում: Բայց կարծես թե մենք անջրպետ չենք ունեցել 1924 թվի իմ այստեղի ելույթից հետո անցած եռամյա ժամանակամիջոցում։ Մենք, կարծեմ, Ադրբեջանի գիտական աշխարհի հետ որոշ կապ ունեցել ենք, մեր կողմից գլխավորապես շնորհիվ իմ աշակերտ Ի. Ի. Մեշչանինովի աշխատանքների. ճիշտ է, Մեշչանինովը նախ և առաջ նյութական կուլտուրայի պատմագետ է, հատկապես Էլամի և արխայիկ Առաջավոր Ասիայի, բայց, նախ և առաջ, լեզվի նոր ուսմունքը բնավ էլ չի ընթանում իր մեթոդով երկնքի բարձունքում սավառնելով, նա նյութական [ 36 ] կուլտուրայից անջատված մետաֆիզիկական վերացականություն չէ,— դեռ ավելին՝ լեզվագիտական նոր ուսմունքի բուն իսկ տեսությունը ծագումաբանական հարցերում, որչափ որ իր մեջ ունի դրական կողմեր, իր նշանակությամբ նույն հավասար արժեքն ունի յուրաքանչյուր հասարակագիտական գիտության համար, ինչ որ հատկապես լեզվի համար։ Վերջիվերջո խոսքը ոչ թե գիտելիքների, այսպես կոչված ճշմարտությունների մերկ գումարի մասին է, այլ փաստերի, լեզվագիտական փաստերի նկատմամբ կատարվող կոնկրետ աշխատանքի մեթոդի մասին,— փաստեր, որոնք տալիս են նյութական կուլտուրայի երևույթների լուսաբանումը, իսկ հաճախ էլ առաջին անգամ նրանց իմաստավորումը. և բնական է, որ նյութական կուլտուրայի պատմագետները օգտվում են լեզվագիտական նոր տեսության ոչ միայն մեթոդից, այլև նրա սահմանած դրույթներից։ Այս տեսակետից Ի. Ի. Մեշչանինովը բնավ էլ մենակ չէ. այդ նույն բանն են անում նոր տեսության երկու համոզված հետևորդներ՝ միջերկրածովյան նյութական կուլտուրայի պատմաբան, պրոֆ. Բ. Լ. Բոդաևսկին, հելլենական աշխարհի մասնագետ, Նյութական կուլտուրայի պատմության Ակադեմիայի (ՆԿՊԱ) ակտիվ աշխատող, հատկապես արվեստի սոցիոլոգիայի հանձնաժողովում, թե հնագետ, թե ազգաբան (էթնոլոգ), ինչպես նաև Կովկասի իրագետ, ՆԿՊԱ իսկական անդամ Ա. Ա. Միլլերը, որ նույնպես մերձեցել է Ադրբեջանի գիտա-հետազոտական կազմակերպությանը և մեր այդ նույն կապի օղակներից մեկն է նաև նոր տեսության գծով: Նյութական կուլտուրայի հիշյալ երեք պատմաբանների գիտական աշխարհայացքի ամբողջականության և անխորտակելիության վերաբերմամբ, համաձայն լեզվի նոր ուսմունքի ավելի ու ավելի ամրապնդվող և ճշգրտվող դրույթներին, բավական է մատնանշել գաղթման որպես ստեղծագործ գործոնի ժխտման հարցը, որպիսի թեմայով Ի. Ի. Մեշչանինովը մոտ անցյալում հանդես եկավ ՆԿՊԱ-ում փայլուն զեկուցմամբ և պատմության ու նյութական կուլտուրայի արևմտա-եվրոպական նորագույն ամենահեղինակավոր տեսությունների հանգամանալից շարադրանքով ու ոչնչացնող քննադատությամբ ի հայտ բերեց, որ գաղթագնացության հարցը բարեհաջող վիճակում չէ, գաղթով չի կարելի լուծել ոչ մի ծագումաբանական հարց, իսկ գաղթագնացության վրա հնագետների դրած հույսը նրանց հասցրել է փակուղու, հենց այնպիսի փակուղու, ուր հնդեվրոպաբան լեզվագետներին [ 37 ] հասցրել է նախալեզվի և ձևական համեմատական մեթոդի վրա հույս դնելուն։

Բայց բացի դրանից− այս երկրորդը− Ի. Ի. Մեշչանինովը լավագույն մասնագետն է խալդական լեզվի և Վանի սեպագրության, նաև մինչհնդեվրոպական Հայաստանի հուշարձանների, կովկասյան կյանքի պատմական դարաշրջանների հուշարձանների, երբ դեռևս չկային և իրանցիները, պարսիկ-իրանցիները, և երբ Վանա լճի ափերի խալդերի մրցակիցների թվում, որոնք, ինչպես այժմ է նկատվել, սկյութացիների ցեղակիցներ էին, հյուսիսից հանդես էր գալիս և էտիունիների այն ժողովուրդը, որը ներկայումս վերապրուկների ձևով առկա է, հանձինս ուտիացիների, թվում է թե միայն երկու-երեք գյուղում։ Ադրբեջանի համար բնական այդ գիտական հետաքրքրության կապակցությամբ դեպի Վանի թագավորների խալդական լեզուն, որ բացատրվում է հաբեթաբանորեն, և անկախ կերպով, մղված անմիջական հետաքրքրությամբ դեպի բուն իսկ նոր տեսությունը, Ի. Ի. Մեշչանինովն այստեղ դասընթաց է կարդացել, տպագրել է և տպագրում է համապատասխան աշխատություններ, այդ թվում և հաբեթական տեսության հանրամատչելի շարադրանքը[1], ուստի և ինձ թվում է, որ ես կարող եմ կարդալ լեզվագիտության հաբեթական տեսության էպիզոդիկ ընդհանուր ներածական դասընթաց, այն հաշվով, որ հետաքրքրվող ունկնդիրները ծանոթ են նոր ուսմունքի գրականությանը և տերմինաբանության հիմնական մասին։

Իսկապես հարկավոր է արդյոք, որ նախքան դասընթացին դիմելը ես բացատրեմ այնպիսի տարրական բաներ, թե կան սուլական և շչական հնչյուններ, այն է՝ սուլականները թույլ բաղաձայնի կազմում, զանազան կատեգորիաների խուլ s-եր, ինչպես s1, այլ նաև ձայնեղ z, z1 և նրանց ուժեղ բարձրացող ներկայացուցիչներ ť, ď, ϑ և այլն, շչականները՝ թույլ շչական բաղաձայնի կազմի մեջ խուլ Ш, Щ տարբերակներով, ինչպես նաև ձայնեղ j, j1 և նրանց բարձրացող ներկայացուցիչները ț, ḑ, ϑ և այլն, և որ սուլականներին ու շչականներին մենք հակադրում ենք հագագային հնչյունները, սուլականներին՝ երկարները, ինչպես է հ, և շչականներին ընդհատները, ինչսլես .., ընդորում հագագայինները նմանապես ներկաայացված են հաբեթական լեզուներում [ 38 ] թույլ բաղաձայններով, երկարներում` խուլ հ-ով, ձայնեղ γ-ով և ուժեղ բարձրացող ḱ, ğ, q-ով և այլն, ընդհատներում՝ խուլ .-ով, ձայնեղ у-ով և ուժեղ բարձրացող ḳ, g, q’-ով և այլն։

Եթե պարզաբանենք այս տարրական տերմինները, ինչպես և այն, որ սուլականները (sifflant) և շչականները (chuintant) հաբեթական տեսության մեջ միավորվում են «սիբիլանաներ» (սուլա-շչական սեռային տերմինով, իսկ «սպիրանտներ» բառը գործ է ածվում բացառապես ետնալեզվայինների նշանակությամբ՝ երկար և ընդհատ ետնալեզվայինների նույնպիսի միավորման համար, ապա մենք ստիպված կլինենք կարդալու ոչ թե մի տասնյակ ժամ, այլ առնվազն մի երկու սեմեստր տևող էպիզոդիկ դասընթաց։

Մյուս կողմից էլ այս բոլոր տեխնիկական բառերը հարկավոր է իմանալ, քանի որ այլապես կոնկրետ կերպով չի հասկացվի, թե ինչի մասին է խոսքը, երբ մենք ասում ենք «սուլա-շչական ճյուղ», «սուլական խումբ», «շչական խումբ»։ Ըստ ֆորմալ դասակարգման, Կովկասի հաբեթական լեզուները բաժանվում են երկու ճյուղի՝ սիբիլանտ և սպիրանտ, իր հերթին «սիբիլանտ ճյուղը՝ որ ամենից ավելի մշակված ձևով է ներկայացված, բաղկացած է երկու խմբից.

1. Սուլական խմբից, որին պատկանում են վրացական երկու լեզուներն էլ՝ թե բարձր դասի հին գրական (ֆեոդալական) լեզուն, թե, այսպես կոչված, ռամկորենը՝ անցյալում ստորին խավերի, գյուղացիական զանգվածների լեզուն, որը միջին դարերից սկսած, մանր ազնվականության և քաղաքիկների նշանակության բարձրացմամբ, իսկ 19-րդ դարում գյուղացիների ուժեղացմամբ և մանր բուրժուազիայի ու բանվորների աճմամբ լրիվ չափով ճանապարհ է բաց անում իր համար դեպի գրականությունը։

2. Շչական խմբից, որին պատկանում են մեգրելական և ճանական՝ մինչև այժմ անգիր լեզուները, որոնք ներկայումս գլխավորապես գյուղացիական բնակչության լեզուներ են։ Դասընթացում մենք կպարզաբանենք, թե ավելի ճշտորոշ ինչով են արտահայտվում սուլական և շչական կառուցվածքի լեզուների փոխադարձ ընդհանրությունն ու տարբերությունը, բայց պետք է իմանալ գոնե այն, թե ինչին են վերաբերում «սուլական», [ 39 ] «շչական» սահմանումները, ձևականորեն ինչ է հասկացվում «սիբիլանտ» և «սպիրանտ» տերմիններով և արդեն ռեալ կերպով ինչ է նկատի առնվում, ինչպիսի լեզուներ, երբ խոսում են Կովկասի սուլական և շչական խմբերի մասին։ Այդպիսի սուլական և շչական խմբերի փոխհարաբերություններ նկատվում են նաև Կովկասի սահմաններից դուրս, մինչև իսկ այնպիսի լեզուների միջև, որոնք ներկայումս բնավ էլ հաբեթական չեն, օրինակ, ինչպես կտեսնենք, տաճկերենի և չուվաշերենի միջև, Վոլ-Կամայի, այսինքն՝ Վոլգայի և Կամայի լեզուներում, ոչ միայն չուվաշերենում, այլև ֆիննական լեզուներում։ Ֆիննական լեզուներում ընդհանրապես, վոլգա-կամյաններում հատկապես, Կովկասի հաբեթական լեզուների հնչյունային փոհարաբերությունները, այդ թվում նաև սուլական և շչական խմբերի փոխհարաբերությունները, նկատվում են զարմանալի ցայտունությամբ[2]. այդ նույնը մենք նկատում ենք վերապրուկային ձևով այնպիսի անվիճելիորեն հնդեվրոպական լեզուների փոխհարաբերությունների մեջ, ինչպես են Եվրոպայի դասական լեզուները՝ հունարենը և լատիներենը։ Ում համար հետաքրքրական է իմանալ մանրամասները, հանձնարարում եմ կարդալ «ԳԱ Զեկույցների» մոտալուտ պրակը, այն է՝ նրա մեջ տպվող „О слоях различных типологических эпох в языках прометеидской системы с точки зрения яфетической теории (ИАН, 1927)“ հոդվածը։

Կանգ չեմ առնի այնպիսի տերմինների վրա, որոնք, ի դեպ, իմ մտցրածը չեն, ինչպես են փնջային նշանակությունները, բայց նոր տեսության մեջ հատկապես ուժեղ կերպով օգտագործվում և ճշգրտվում են, երբ բառին ամրացվում է իմաստոաբանորեն оրինաչափ կերպով հաստատված նշանակությունների գումարը։

Այդ ամենը կարելի էր իմանալ վաղօրոք, ինչպես և հնչյունների նկատմամբ կիրառվող «դիֆուզ» տերմինը, որ հնչյունների համար օգտագործում են ֆիզիոլոգները, իսկ մեզ մոտ ստանում է առանձնապես խորացրած, ասենք և ընդլայնված նշանակություն, նույնիսկ սոցիալական երևույթների բնագավառում։ Հնչյունների [ 40 ] նկատմամբ հարցը կարծես թե պարզ է. այդ բառը տառացի նշանակում է ‘լցրած’, ծագելով լատ. diffundo ‘լցնում եմ’ բայից, բայց իրապես նշանակում է ‘անհատապես չձևավորված, հարակից, նույնպես տակավին կայուն ձև չընդունած, երևույթի հետ միախառնվող, հնչյունի նկատմամբ կիրառած նրա այնպիսի արտագրումը, որը վկայում է արտասանական օրգանների լրիվ զարգացած չլինելը ֆիզիոլոգիապես հարակից հնչյունները անջատաբար արտաբերելու համար, հնչյուններ, որոնք հետագայում պետք է անջատվեն միմյանցից և զարգանան յուրաքանչյուրը որպես մի ինքնուրույն հնչույթ, բայց զարգացման նախկին ստադիայում դեռևս կարծես թե ոչ բոլորովին տարրորոշված հնչյուններ։ Հաբեթական լեզուներում պահպանվել են կարծես թե բոլորովին տարրորոշված այդպիսի դիֆուզ հնչյունների բազմաքանակ վերապրուկներ. դրանք յուրատեսակ դիֆուզոիդներ են, չմասնատված հնչյուններ, որոնք մենք ընկալում ենք իբրև բաղադրյալ երկու, իսկ երբեմն էլ երեք հնչյունից, օրինակ, աբխազերենում t+s+w=to կամ d+z+w=do[3]: Պարզ հնչյուններ սկզբում չեն էլ եղել, ինչպես որ չեն եղել նաև բաղադրյալները, իսկապես ասած՝ նրանց նախորդած դիֆուզոիդները, այլ եղել են դիֆուզներ, որոնք իրենց սկզբնական, դեռևս չմասնատված բարդ ձևով առաջին անգամ լինելով ծառայել են որպես ազդանշաններ՝ այս կամ այն առարկաները և երևույթները նշանակելու, այս կամ այն նշանակությունը ստանալու համար, որպեսզի դառնան բառեր:

Այս ամենը հարկավոր էր իմանալ առաջուց, և ես պետք է հաշվի առնեի թերևս անծանոթությունն այնպիսի տեխնիկական, կարծես թե, նորամուծությունների շարադրման մեջ, ինչպես լեզուների նկատմամբ կիրառելիս «հնդեվրոպական» բառի փոխարինումը «պրոմեթեիդակա» տերմինով, («հնդեվրոպականը» կամ «հնդեվրոպաբանականը» պահպանվում է լեզվի հին ուսմունքի համար − հնդեվրոպական լեզվաբանություն և այլն), ազգակից լեզուների խմբերի նկատմամբ կիրառելիս «ընտանիք» բառից հրաժարվելը հօգուտ «սիստեմի»:

Այս կապակցությամբ վերացվում է մարդկային հասարակության սկզբնական էպոխաների համար ‘ցեղ’ έϑνος տերմինից, [ 41 ] առհասարակ արյունակցական միավորման ամեն մի անունից օգտվելու հնարավորությունը քանի որ սկզբնական միավորումները, ինչպես ցույց է տվել լեզվի հնէաբանությունը, տնտեսա-հանրայնորեն ծագող կոլեկտիվներ են՝ ագնետիկ, և ոչ թե ըստ արյան, ոչ թե կոգնատիկ, ոչ թե արյունակցական ազգակցությամբ, այլ շահերի ընդհանրությամբ և դրանց բավարարման համար տերիտորիապես որոշվող տեխնիկայի ընդհանրությամբ ծագող կոլեկտիվներ:

Թերևս ես չեմ կարող վստահ լինել ձեր ծանոթությանը նաև չորս տարրերի դրույթին կամ ուսմունքին, այսինքն՝ այն բանին, որ բոլոր լեզուների բոլոր բառերը, ինչ չափով որ նրանք միևնույն ստեղծագործական պրոցեսի արդյունքն են, բաղկացած են ընդամենը չորս տարրից, ամեն մի բառը մեկ կամ երկու, հազվադեպորեն երեք տարրից. որևէ լեզվի բառարանական կազմի մեջ չկա այնպիսի բառ, որ բովանդակի որևէ բան այդ միևնույն չորս տարրերից դուրս:

Այդ չորս տարրերը նշանակում ենք լատինական A, B, C, D գլխատառերով. նրանք, որ մենք իսկ առաջ անվանում էինք SAL, BER, YON, ROШ ցեղանվանական բառերով, յուրաքանչյուր բառի ձևական հնէաբանական վերլուծության հիմք են, առանց նախապես այսպիսի վերլուծություն կատարելու, առանց բառը նրա մեջ առկա մեկ, երկու կամ ավելի տարրերի քանակի տարրալուծելու չի կարելի համեմատել, առանց այդպիսի վերլուծության համեմատական մեթոդը իրական չէ: Սակայն այս քանակական կամ ձևական վերլուծությունը դեռևս նույնպես ոչնչի չի պարտավորեցնում, քանի որ մարդկային լեզվում ընդամենը չորս տարրի գոյության պայմաններում ստացվել է ձևական պատկերով միմյանց համահնչյուն կամ համընկնող, բայց միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեցող բառերի այնպիսի քանակ, որ նրանց պատահական նույնականությունն ամենուրեք կարող է հանգեցնել և իսկապես հանգեցնում է անհամար թյուրիմացությունների, չնայած, այսպես կոչված՝ հնչյունաբանական օրենքներին, որոնց պահանջները նրանք հաճախ լիովին բավարարում են: Փրկում է միայն երկու տեսակի որակական վերլուծությունը, մեկ՝ հասարակ որակական, ասես ֆիզիկական վերլուծությունը, երբ համահնչյունությունն ստուգվում է բառի իմաստով, այսպես կոչված իմաստաբանական վերլուծությունը, ընդորում իմաստը հաստատվում է ոչ թե այս կամ այն գրավոր կամ առհասարակ [ 42 ] դասակարգային լեզվում գործածվելու հիման վրա սահմանված պատկերացումով, ինչպես այդ ընդունված է հնդևրոպական լեզվաբանության մեջ, այլ լեզվի հնէաբանության օրենքներով։ Մյուս վերլուծությունը ավելի բարդ, ասես քիմիական վերլուծությունը նույնպես իմաստաբանական է, երբ իմաստը ստուգվում կամ հավաստվում է նախ և առաջ նյութական կուլտուրայի պատմությամբ, ինչպես նաև հասարակական ձևերի պատմությամբ և ապա վերնաշենքային հասարակական կատեգորիաների՝ արվեստի, գեղարվեստի և այլն պատմությամբ։

Տալ բառի մեջ եղած տարրերի կազմի ճիշտ որոշումը՝ հաշվի առնելով լեզվի և՛ այս իդեոլոգիական մոմենտները, այնքան էլ դյուրին չէ, ինչպես կլիներ այն դեպքում, երբ խոսքը վերաբերեր լոկ ձևական վերլուծության գործադրությանը, բառի մեջ 4 տարրերի քանակական և նյութական (հնչյունային) առկայության որոշմանը։ Թե այդ ինչ չորս տարրեր են, որոնք են, և ինչու գոյություն ունեն նրանք զանազան տեսակները, այն է՝ խաչավորում, միացում և այլն,− այդ մասին կխոսենք դասընթացի մեջ։

Անձամբ ընդամենը երեք տարի առաջ ես պատիվ ունեցա Բաքու հրավիրվելու Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության Ընկերության կողմից, և այն ժամանակ հարկ եղավ այստեղ՝ համալսարանում, զեկուցում կարդալ պաշտամունքի առարկայի, կին աստվածուհի Իշտարի մասին, որը հետաքրքրական է նաև որպես բանալի Ադրբեջանի անվան վերլուծության համար։ Բայց այդ ինչ կապ ունի Ադրբեջանի լեզվի գիտակցման հրատապ խնդրի հետ,− մի որ թվում է թե, եկվոր է՝ կամ գաղթման միջոցով է բերվել այստեղ։ Որքա՜ն շատ ջուր է հոսել այդ ժամանակից ի վեր։ Ասենք այն ժամանակ էլ այդ նախապատմական Iurtar տերմինը պաշտամունքորեն կապակցում էր Միջագետքն ու Ադրբեջանը Վոլգայի չուվաշների և Իտալիայի էտրուսկների հետ, բայց նախապատմական էպոխան հատկացվում էր Միջերկրածովքում մեկուսացած իրենց հատուկ ռասայական ծագումն ունեցող հաբեթականներին, որոնք հակադրվում էին թվում էր թե, այլ ռասայի ժողովուրդների, այսինքն՝ այսպես հնդևրոպացիներին, և լեզվի նոր տիպերի ծագման հարցի ամբողջ ծանրությունը դրվում էր գաղթման վրա, իրենց ծագումով նոր ժողովուրդների երևան գալու և եկվոր ցեղերի լեզուն անդրածին հաբեթիդների լեզուների հետ խառնվելու վրա։ Գաղթերն ու նրանց հետ կապված խաչավորումները բոլորն էլ [ 43 ] արտաքին գործոններ են, ճիշտ է, դեռևս այդ նույն 1924 թվին, «Գիտությունների Ակադեմիայի զեկույցներ»-ի էջերում՝ «Միջերկրածովքի Հնդևրոպական լեզուները» վերնագրով, հրապարակվեց իմ առաջին հայտարարությունը այն մասին, որ ֆիկտիվ է ոչ միայն որևէ նախալեզու, որ նոր ուսմունքն ավելի առաջ էր պայթեցրել, այլև ֆիկտիվ են ու գիտական հերյուրանք զանազան ռասայական լեզուները։ Այդ նոր պնդումը ձևակերպված էր կարծես բավական հստակ ու ճշտորեն։ Հայտարարությունն ասում էր. «Պնդում եմ, որ ռասայականորեն մյուսներից տարբեր հնդևրոպական լեզուների ընտանիք գոյություն չունի։ Միջերկրածովքի հնդևրոպական լեզուները երբեք և ոչ մի տեղից չեն հայտնվել, ոչ մի հատուկ լեզվական նյութով, որը ծագած լիներ լեզուների ոասայապես առանձին ընտանիքից կամ, մանավանդ, իր ծագումով առնչվեր ռասայապես առանձին մի որևէ մայր լեզվի հետ։ Հնդևրոպական լեզուները կազմում են մի հատուկ ընտանիք, բայց ոչ ռասայական, այլ իբրև ծնունդ հատուկ, ավելի բարդ աստիճանի խաչավորման, որին կյանքի է կոչել հասարակայնության հեղաշրջումը՝ կախված արտադրության նոր ձևերից, որոնք կապված էին, ըստ երևույթին, մետաղների հայտնագործման և տնտեսության մեջ նրանց լայն օգտագործման հետ գուցե և ֆիզիկական միջավայրի ներբերված պերմուտացիաների (վերասերումների) ուղեկցությամբ. լեզուների հնդևրոպական ընտանիքը տիպոլոգիապես հանդիսանում է տնտեսա-հասարակական նոր պայմանների ծնունդը, իսկ ըստ նյութերի, իսկ վերապրուկորեն նաև կառուցվածքային շատ մասերով, նա հետագա վիճակն է Միջերկրածովքի նույն այդ, սեփական կամ տեղական, հաբեթական լեզուների՝ նրանց զարգացման որոշ ստադիայում, մի խոսքով մի նոր ֆորմացիա ըստ կառուցվածքի։ Ավելի ակնառու, այնպիսի հիբրիդներ, ինչպես, օրինակ, Հայաստանի լեզուները, մասամբ և ալբաներենը, ոչ թե մարմնացումն են հնդևրոպական լեզուների հետագա խաչավորման հաբեթականների հետ, այլ ներկայացուցիչներն են մաքուր հաբեթական և կատարեալ հնդեվրոպական լեզուների միջանկյալ էտապի անցման վիճակի. դրանք հաբեթական ընտանիքի նախապատմական վիճակից հեռացած և լրիվ հնդևրոպականության չհասած լեզուներն են»։

Հիմնական մտքերը հարկավ ուժի մեջ են մնում, և այն ժամանակ, մի երեք տարի առաջ, նրանց այդ ձևակերպությունը [ 44 ] լիովին համապատասխանում էր նյութերի ընդգրկմանն ու ըմբռնմանը, նրանց պարզվածության աստիճանին։ Ասենք հենց հիմա էլ, երբ այդ ըմբռնումը խորացել է և ճշգրտվել, կասկածում եմ, կարելի՞ է արդյոք ձևակերպել, երբ տալիս ես համառոտ շարադրանք, այն էլ մի շարադրանք, որը դյուրըմբռնելիության համար պահանջում է պարզացում,− այնքան արտասովոր բարդ են իրենք՝ երևույթները: Եվ այնուամենայնիվ ընդարձակորեն մեջ բերված մեր իսկ ձևակերպումները այնքան են հեռու մեր առաջ բացահայտված իրականության ճշգրիտ վերարտադրությունից, այնքան կոպիտ անճշգրիտ են, որ շատ հարմար է նմանեցնել մի դրության, երբ դիցուք Բեթհովենի ստեղծագործությունները մտածեին նվագել առանց նկատի առնելու դիեզներն ու բեմոլները, կամ երբ արևելյան երաժշտությունը կատարում են եվրոպական նվագարանով, որը չունի նրա մասնային գամմաների ամբողջ հարստությունն արտահայտելու տվյալները:

Չխոսելով այն մասին, որ «սիստեմի» փոխարեն դեռևս պահպանվել էր «ընտանիք» տերմինը, փաստերից ստիպված լինելով մերժել լեզուների ռասայական զանազանությունը, հետևաբար մերժել արդեն ոչ թե ընտանիքների, այլ սիստեմների համապատասխան հակադրումը, մենք այնուամենայնիվ դեռևս շարունակում էինք տվյալ սիստեմի ամեն մի անդամը պատկերացնել որպես նրա կատարյալ ներկայացուցիչ, ասես արյունակցական ազգակցությամբ նրանից ծագող, և խոսում էինք «մաքուր հաբեթական լեզուների» և «կատարյալ հնդևրոպական լեզուների» մասին և այդ կարծեցյալ մաքուր և կարծեցյալ-կատարյալների միջև խիստ կտրուկ կերպով էինք զանազանում իբրև անցողիկներ մի քանի լեզուներ՝ ըստ նրանց պատկանելության մարդկային լեզվի զարգացման մի ինչ որ հատուկ միջանկյալ էտապի բայց իսկապես չնայած հիմնական մտքի, որպես վերացական ընդհանրացման, ամբողջ ճշտությունը, փաստացի գրությունը դրսևորում է այնպիսի կերպավորությունների կոնկրետ լեզուների փոխհարաբերությունների մեջ՝ յուրաքանչյուր լեզուն իր ամբողջությամբ վերցրած, որ նրանցից որն էլ դիտես, կանգնած կլինի զարգացման այս կամ այն անցողիկ էտապի վրա։ Այդ վիճակում է նմանապես այսպես կոչված՝ հնդևրոպական լեզուների հակադրումը հաբեթականներին, որպես պատմական լեզուների հակադրումը նախապատմականներին, [ 45 ] մինչդեռ հաբեթական խոսվածքի պատմական մոռացված շրջանների լեզվական տարբեր սիստեմների ավելի խոր վերլուծությամբ ավելի ու ավելի է պարզվում, որ այսպես կոչված հնդևրոպացիներին նախորդած ժողովուրդները մինչև այդ նույն «հնդևրոպացիների» ծագումը ապրել են պատմական կյանքով։ Եվ Միջերկրածովքի այդ պատմական կյանքին անմիջականորեն մասնակցել են, նրա կերտողներ են եղել բացի հաբեթիդներից, նաև այլ սիստեմների լեզու ունեցող ժողովուրդներ, որոնք այդ ժամանակից ի վեր նետվել են, ասես անհասանելի հեռուները և՛ արևելք՝ ընդհուպ մինչև Խաղաղական օվկիանոս, և՛ հարավակողմ՝ ընդհուպ մինչև Աֆրիկայի հարավը։ Իսկ տաճիկ կամ թյուրքական սիստեմի ժողովուրդնե՞րն էլ նրանց մեջ են. պատասխանում եմ. այդ առայժմ պրոբլեմ է, բայց այնքան հասունացած պրոբլեմ, որ մնում է միայն քաղել այն որպես հասած պտուղ։ Ճիշտ է, այդ ժամանակից հետո միջավայրից կտրված ձևով լեզվաբանորեն հաստատված հիմնական մտքերն սկսել են նյութականանալ շնորհիվ այն բանի, որ լեզվի նոր ուսմսւնքը կապակցվել է տնտեսության և հասարակայնության պատմության հետ, որին կարող է հետաքրքրվողը ծանոթանալ իմ այնպիսի հոդվածներով, ինչպես օրինակ՝ 1. „Средства передвижения, орудия самозащиты и производства в до-истории (к увязке языкознания с историей материальной культуры”) Թբիլիսի Կովկասյան Պատմա-Հնագիտական Ինստիտուտի Լենինգրադի հրատարակություն, 1926. 2. „Лингвистически номечаемые эпохи развития человечества и их увязка с историею материальной культуры” ՆԿՊԱ Հաղորդումներում, հ. 1-ին, էջք 37—70. 3. „Скифский язык”, „По этапам развития яфетической теории" ժողովածուի մեջ (1926, էջք 336—387): Այստեղ հիշատակված աշխատություններից վերջինում, լեզվի քննարկումը արդեն ոչ մի չափով չի մնում որպես տնտեսությունից և հասարակայնությունից կտրված վերացականություն։ Այստեղ առաջին անգամ ենք մոտենում նյութական կուլտուրայի երկու համաշխարհային տերմինների հարցի կոնկրետ դրմանը,− տերմիններ, որոնք հավասարապես նշանակում են մետաղների դարի մի առարկա, այն է՝ թանկագին մետաղ ‘ոսկի’ տերմիններից մեկը սկյութական է, կարծես թե ասիական, և այդպիսին հանդիսացավ ռուսերեն։ „зоото„-ն (ոսկի) մի շարք տարատեսակներով, այդ թվում և թուրքական altun-ը. մյուս տերմինը իբերական [ 46 ] է, որպիսին հանդիսացան մի շարք տարատեսակներ ոչ սակավ թվով լեզուներով, որոնց մեջ ներառած լատին. aur-um-ը: Ողջ աֆրևրասիական [այսինքն՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի շրջանը] կուլտուրական աշխարհը հիշյալ ազնիվ մետաղը նշանակող բառը գործածելու տեսակետից մեկ կողմից բաժանված դուրս եկավ երկու մասի. մեկ մասը սկյութական, թվում էր թե արևելյան, ասիական տերմինով, որը կոնկրետ կերպով հաստատվում էր նաև ոսկու առկայությամբ միաժամանակ և ալթայան, resp- ալզանյան հանքավայրերում, մյուս մասը իբերական, թվում էր թե արևմտյան, Իբերիական կամ Պիրենյան թերակղզուց եկող տերմինով, բայց ողջ աֆրևրասիական ախարհի երկու բաժանված մասերը դուրս եկավ, որ ճակատում պայքարում են միմյանց դեմ այն պատճառով, որ մեկ կողմը հաստատում էր սկյութական տերմինը՝ այսինքն սկյութական կամ արևելյան-ասիական ոսկին, մյուս կողմը՝ իբերական տերմինը, այսինքն՝ իբերական կամ արևմտա-եվրոպական ոսկին, հետևաբար ըստ կուլտուրայի ներքին իմաստի, կուլտուրա, որը ծագումաբանորեն որոշվում է ոչ թե վերացական կեցությամբ, ավելի նվազ չափով՝ մտածողությամբ և ապա ստեղծագործությամբ, այլ աշխատանքային կյանքով, ստեղծագործությամբ և ապա կեցությամբ, երկու մասերը հանդիսացան օրգանապես անբաժանելի մեկ կուլտուրական աշխարհ՝ որը համատեղ միասնական տնտեսա-հասարակական կյանքի ընթացքում իրենից առաջ է բերում թեզեր և անտի թեզեր։ Պարզվեց և՛ այն, որ միջերկրածովյան կուլտուրայի հնագույն նստվածքի կենտրոնում, այն է՝ հելլենա-սեմիթական միջավայրում նստվածք են ունեցել թե սկյութական, թե իբերական տերմինը, սակայն մեծ հարց է՝ արդյոք այստեղ որպես արևելյան և արևմտյան աշխարհի ավանդ, թև որպես դեռևս մինչև հելլեններն ու մինչև սեմիթները այնտեղ կուտակված ոչ միայն ևրասիական, այլ աֆրևրասիական շրջապատի նյութերի ծնունդնե՞ր, որոնք հետո տարածվել են զանազան կողմեր և՛ դեպի արևմուտք, Եվրոպա, և՛ դեպի արևելք՝ Ասիա, և՛ դեպի ավելի հեռավոր հարավ՝ Աֆրիկա, փնտրելով ոչ թե բառեր, այլ պակասող արժեքավոր նյութը, թե՛ այդ նյութը, թե նրա հանքարանները կոչելով այն անունով, որը գործածական էր միասնական միջերկրածովյան կուլտուրական աշխարհի այս կամ այն համապատասխան պրոֆեսիոնալ կոլեկտիվի մեջ: Վերհիշենք, որ բուն իսկ Աֆրիկայի անունը, որ նրա մեկ մասից [ 47 ] անցել է Հին աշխարհի այդ ամբողջ երրորդ աշխարհամասին, և իր հիմքով բաղկացած է երկու տարրից՝ AB կամ SAL-BER, ըստ ձևի հանդիսանում է մինչև իսկ ոչ թե լատինական aurum ‘ոսկի’ բառի awr („aur“) հիմքի բարբառային տարատեսակը, այլ օրինաչափ երկվորյակը՝ ըստ այսպես կոչված նախապատմական, այսինքն՝ հաբեթական հնչյունաբանության օրենքների։ Միևնույն ժամանակ այդ նույն աշխատությամբ բացահայտվեց որ, նախ՝ սկյութական ոսկին՝ ոչ միայն ըստ բուն իսկ սկյութացիների դիցաբանական ավանդության՝ կապված է «գութանի», այսինքն՝ հողագործության հետ, այլև տերմինոլոգիապես. երկրորդ՝ մի ազնիվ մետաղի անունը ըստ նշանակությունների ֆունկցիոնալ անցման օրենքի՝ անցել է մյուս ազնիվ մետաղին՝ ‘արծաթին’ և ‘արծաթի’ հատկապես իբերական անունը, խաչավորված ձևով, հանդես եկավ արմատավորված խոր Ասիայի հենց սրտում. այսպես է ի միջի այլոց, տաճկերեն gümāш ‘արծաթ’ kümüш, չուվաշների մոտ kémél[4] բառի ծագումը, իսկ արևմուտքում, մարդկության հնագույն տրադիցիաները պահպանողների մոտ գտնվեցին այդ նույն մետաղի ուրիշ անուններ բաղկացած մեկ տարրից A (SAL տարրից),− դա եգիպտացիների մոտ էր , որպես ‘ոսկու’ դեռևս նախահնդևրոպական միատարր անունը (դարձյալ A տարրը), նստվածք է տվել Իրանում, նրա բնակչության հետին պարսկերեն լեզվում և պահպանվել է Եվրոպայի սկզբնական բնակչության լեզվի ավելի արխայիկ վերապրուկի, այն է՝ կոմիների կամ դիրյանների ֆիննական լեզվի ինչպես որ թե ‘ոսկի’, թե ‘արծաթ’ անունը մի տարրի ձևով, այն է սկյութական տերմինի կազմի մեջ մտնող տարրի տարատեսակները, պահպանել են Ասիայի այնպիսի հնակուլտուր բնակիչներ, թվում էր թե նրա անդրածինները, այսինքն՝ բնիկները, ինչպես են չինացիները՝ kin ‘ոսկի’ gin ‘արծաթ’, իսկ Միջագետքում, շումերների մոտ, արդեն խաչավորված ձևով — guшkin ‘արծաթ’։ Լեզուն նոր ուսմունքի համաձայն վերլուծության ենթարկելու շնորհիվ մենք զուտ պատմական նշանակություն ունեցող տերմինաբանական փաստերի այս ամբողջ հորձանքով կապակցում ենք ոչ միայն վերացական լեզվաբանական տվյալները նյութական կուլտուրայի հետ, այլև, այսպես կոչված նախապատմությունը, [ 48 ] ասենք նաև մարդկային դիցաբանական ավանդությունները պատմության հետ, ինչպես այդ արտահայտված է դարձյալ նույն „Скифский язык“ հոդվածի հետևյալ եզրափակիչ ակորդում. «Հերոդոտը, կամ ավելի ճիշտ նրա աղբյուրները, այս տեսակետից ևս բարեխղճաբար կրկնում են այն, ինչ ավանդվել է ժողովրդի մեջ դիցաբանական կարգի զրույցներում երկնքից իջած սկյութական ոսկե գութանի մասին, ակներևաբար՝ սկյութական ոսկե երկնքից իջած գութանի, սկյութական ոսկու մասին և այլն։ Հարկ կա ավելացնելու, որ ամբողջ կոսմիկական աշխարհայացքը, որի հետ անխզելիորեն կապված են և կրոնական պատկերացումները, ոչ այլ ինչ է, բայց եթե տնտեսական կյանքի և նրա ծնունդ հասարակայնության էվոլուցիայի հաջողությունների նստվածք»։ Սկյութական հասարակայնությունը շատ է առաջ անցել զարգացման սկզբնական աստիճանից՝ նրա ‘կաղիններով’ կամ ծառեղեն սնունդով, որն իր տիրապետության վկայությունն է թողել նստվածքի ձևով պաշտամունքային պատկերներում, որոնք դարձել են լոկ քանդակազարդեր իրեղեն հուշարձանների վրա։ Սկյութական հասարակայնությունը շատ է հեռու գնացել և՛ կուլտուրայի զարգացման վաղ աստիճանից, երբ եղջերուն գրաստի դեր էր կատարում: Եղջերուից հետո ձին էլ էր դառնում պաշտամունքային։ Սկյութական հասարակայնությունը ապրում-անցնում էր, այսինքն իր հետևում թողնում կուլտուրային այն աստիճանը, երբ միայն ձին էր կատարում գրաստի դերը։ Սկյութացիները խաչավորված են արդեն կիմերների կամ իբերների՝ Միջերկրածովքի այդ թափառականների հետ, ծովագնաց էտրուսկների հետ միասինմ որոնք ճանապարհ էին հարթել սեմիթ փյունիկեցիների և պրոմեթեիդ հույների (հնդևրոպացիների) համար»։

Սկյութական պանթեոնը գիտե և՛ ծովային աստվածություն և՛ երկնային Պոսեյդոնին և՛ Աֆրոդիտեին, որոնք արդեն հանդիսանում են միայն (այսինքն նախկինում միասնական] Իշտարի երկփեղկումը, կամ հիպոստասին իբերական կամ կիմերական ծագում ունեցող տերմիններում: Հաբեթական նախապատմական նժույգները, այդ թվում և սկյութական նժույգը, մենք թողնում ենք, որպեսզի տեղափոխվենք տակավին հաբեթական, կիմերական և էտրուսկյան նժույգ-նավերը՝ անցնելու համար մի ուղի, որը լուսավորում են արդեն երկնային պաշտամունքի լուսատուները, և որպեսզի սկյութացիների լեզուն հաբեթաբանորեն ըմբռնած՝ նախապատմությունից [ 49 ] դուրս գանք և մտնենք մարդկության մոռացած, գիտական աշխարհի կողմից ևս լռության տրված Միջերկրածովքի պատմական էպոխաները»:

Այսպիսով, Իշտար աստվածուհին, որ այնքան սերտորեն է կապված ոչ միայն Ադրբեջանի անվան հետ, այլև պաշտամունքային տերմինաբանության հնագույն նստվածքի հետ աբրբեջանյան կենդանի լեզվի ամենամասսայական ներքնախավերում, երկնային Իշտարը՝ շարժվող կամ քոչող, նույն նաև սանդարամետային կամ ծովային, այսինքն ծովագնացիկ, նա ինքը տակավին նաև երկրային, այսինքն՝ երկրագործական, լեզվի հնէաբանությամբ հանգեցվում է երբեմնի նույնպես չտարորոշված անտնտեսա-հասարակական կյանքին, որ ծնել է նրան։ Միայն հետագայում միմյանց փոխարինող զանազան էվոլուցիոն դարաշրջանների տարբերակմամբ առաջ է մղվում և զարգանում տնտեսության ամեն մի տիպ առանձին վերցրած՝ քոչվորա-հովվական և անասնապահական, նմանապես և թափառական ծովագնացիկ նստակյաց հողագործական, եթե առայժմ հատկապես չխոսենք միշտ առկա առևտրական, փոխանակային առևտրական մոմենտի մասին։ Բայց էտրուսկների և կիմերների պայմաններում առևտրական մոմենտը ներկայացնում է արդեն մի ինքնուրույն գործ, համապատասխան դասակարգի ինքնուրույն արտադրության։ „Скифский язык“ հոդվածի բերված եզրակացության էտրուսկների կողքին կիմերներին հիշատակելը կարող է շփոթեցնել նրանց, ովքեր առաջին անգամ են առիթ ունենում լսելու լեզվագիտակտն նոր տեսության, հաբեթաբանականի մասին, կամ ովքեր առարկային վերաբերող տպագիր մասնագիտական գրականությունից մեկ կամ մյուս աշխատության միջոցով նրան ծանոթանալուց զատ՝ առիթ չեն ունեցել խորանալու, սիստեմատիկ կերպով ուսումնասիրելու այդ աշխատությունները, այդ տեսության զարգացման հաջորդականությամբ կիմերների կամ, որ միևնույնն է, ըստ անվան իբերների մասին, որոնք ծովափնյա քաղաքներ էին կառուցում իտալական վաճառականների, Սեվ ծովի նավարկու ավազակների հետ մեկտեղ, սկսած Օլվիայից՝ իտալական Ալբա Լոնգա[5] քաղաքի անվանակցից, Էտրուրիայի մայրաքաղաքից, կարելի է տեղեկանալ պրոլետարիատի համար Կերչում կարդացած զեկուցման մեջ [ 50 ] «Հին և նոր հնագիտություն, հին և նոր կուլտուրա» վերնագրով։ Զեկուցումը, Մոսկվայում կազմակերպված թանգարանային աշխատողների կարճատև դասընթացների ունկնդիրների համար, վերաշարադրված ձևով ներկայումս լույս է տեսնում Գավառագիտական Կենտրոնական բյուրոյի „Краеведение“ հանդեսում „Значение и роль изучения нацменьшинства в краеведении“[6] վերնագրով։

Իսկ ինչ վերաբերում է հաբեթական նժույգներին, ապա սկզբից ըստ ցեղերի բաշխված այդ ձիերի, ինչպես և թանկագին մետաղների անունները հանդիսացան միևնույնը Ճապոնիայից և Կորեայից սկսած Արևելքում, ընդգրկելով Կովկասը և Առաջավոր Ասիան, մինչև Պիրենեյան թերակղզին Եվրոպայի արևմտյան ծայրին գտնվող ժողովուրդների տրամադրության տակ: Մի աշխատություն, որ լույս է տեսել «ԳԱ Զեկույցների» մեջ, հենց այդպես էլ վերնագրված է „Берская ‘лошадь’ от моря и до моря“[7] այսինքն՝ Խաղաղական оվկիանոսից մինչև Ատլանտյանը, և այդ նյութականորեն կոնկրետ ընդգրկումը տնտեսական հասարակական շինարարության զարգացման զուտ լեզվական տվյալների, միայն ֆիզիոլոգիապես պարզաբանող կարծես թե բացառապես վերացական հնչյունային երևույթների և նրանց՝ հանրորեն ոչնչով չամրապնդվող նորմաների բազայով, մի ընդգրկում, որ ներառել էր և չինարենը, ներկայումս ընդյալնվում է հարավ-աֆրիկյան բնակչության՝ հոտենտոտների լեզվի ներառումով. այս վերջինն արդեն լեզվի նոր ուսմունքի նվաճումն է:[8]

Իսկ ինչ կապ ունի այս ամենը ադրբեջանական լեզվի հետազոտության ակտուալ խնդրի, և դրա հետ միասին տաճկական լեզուների պրոբլեմի վերանայման և լուծման հետ, որքան միայն, ինչպես առաջ էր թվում, ծագումնաանորեն կապված են նրա հետ։ Իսկ ես կտամ հանդիպական հարց. «Պատահական է արդյոք իմ երկրորդ անգամ ելույթ ունենալը ձեր հայրենի համալսարանում»: Ես չգիտեմ։ Պատասխանել կարող է միայն համալսարանական աուդիտորիայի վերաբերմունքը դեպի մեր ընդհանուր [ 51 ] գործը: Իսկ այդ ինչ գործ է: Այդ մի գործ է, առանց որի մի քայլ էլ չի կարելի առաջ գնալ, դա միջմարդկային հաղորդակցման միջոցի գիտակցման գործն է. մասնավորապես չի կարելի գիտակցել սեփական մայրենի լեզուն, չի կարելի հետևաբար, ճշտորեն գիտակցել ռեսպուբլիկական լեզուն, ադրբեջանական ռեսպուբլիկայի լեզուն, եթե չկա պարզ և գիտականորեն հիմնավորված պատկերացում ամբողջությամբ առած մարդկային լեզվի, որպես սոցիալական կատեգորիայի մասին, այն մասին, թե ինչ է լեզուն:

  1. Основные начала яфетидологии. Հրատ. Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության Ընկ., Բաքու, 1926:
  2. Տես Н. Я. Марр, Пережиточные взаимоотнощения свистящей и шипящей групп в огласовке мокша и эрзя мордовского языка. (ДАН, 1927 г., էջեր 143-147, И. Р. հ. V, էջեր 380-384) և այլ աշխատություններ:
  3. Տպարանային պայմանների պատճառով այստեղ անհնարին է տալ տառի ճշգրիտ պատկերը: Շրջանիկը, որ այստեղ անջատ է գրված, պետք է միանա տառին:
  4. „По этапам развития Яфетической теории" ժողովածուի մեջ, էջ 350, т. gu-meш բարբառային արտասանությամբ:
  5. И. Я. Марр, Ольвия и Альба Лонга (NAH, 1925, էջ 663-672)։
  6. [„Краеведение“, 1927, №1. առանձնատիպ, արտատպված է «Ընտիր երկեր», հատոր I, էջք 231-248:]
  7. Տես Н. Я. Марр, Китайский язык и палеонтология речи. DAN, էջ 123-130]:)
  8. Տես Н. Я. Марр, Готентоты-Среднеземноморцы, NAH, 1927, էջ 405-416]: