Jump to content

ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 52 ]
ԼԵԶՎԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑ

§ 1. Իմ «Գիրք և գիր - տերմինների ծագումը հաբեթական տեսության լուսաբանությամբ»[1] աշխատության մեջ խոսելով հաբեթական տեսության արդի վիճակի փոխհարաբերությունների մասին նրա մոտիկ անցյալի հետ, այսինքն՝ ինչ դրություն որ կար նրանից ընդամենը մի երեք տարի առաջ, մենք նշել ենք հետևյալը. «Հաբեթական լեզվագիտությունն այն ժամանակից ի վեր կարողացել է ոչ միայն շարժվել առաջ և յուր արմատներն ավելի խոր գցել մասսայական նյութի բնաշերտը, այլև երկփեղկվել երկու ինքնուրույն դիսցիպլինի, երկու օրգանապես, մանավանդ ժառանգորդության գծով, կապակցված դիսցիպլինի, մեկ ուսմունք հաբեթական լեզվագիտությունն է, այսինքն հաբեթական լեզուների ուսմունքը, լեզուների, որոնք հանդիսանում են հատուկ [սիստեմի այսպես կոչված] ընտանիքի լեզուներ, որոնք իրենց ից ներկայացնում են ըստ լեզվի տիպոլոգիայի Աֆրեվրասիական [ես հիմա կավելացնեի՝ և Ամերիկան, Օվկիանիայի և Ավստրալիայի հետ] նախապատմական լեզուների վերապրուկներ և ներկայումս օթևանած են երեք լեռնային երկրներում. արևելքում՝ Պամիրի գոտում, արևմուտքում՝ Պիրենեյներում մեկական լեզու և Կովկասում՝ զգալիորեն մեծաթիվ և զանազանատիպ մասսայի կազմով: Մյուս ուսմունքը՝ հաբեթական տեսությունն ընդհանրապես, լեզվի նկատմամբ կիրառած մի ընդհանուր ուսմունք է լեզվի մասին, նրա ծագման մասին, լեզուների զանազան [սիստեմների այսպես կոչված] ընտանիքների փոխհարաբերությունների մասին՝ դրանք վերցրած իրենց ստատիկ վիճակում, մարդկության հնչյունային լեզվի, զարգացման [ 53 ] զանազան էտապների նստվածքների փոխհարաբերությունների և նրա ինչպես ձևական, այնպես էլ զաղափարախոսական տիպոլոգիայի էվոլուցիաների մասին»։

§ 2. Մեր այս դասընթացի առարկան հաբեթական տեսությունն է ընդհանրապես, այսինքն՝ ընդհանուր ուսմունքը, որ վերաբերում է հավասարապես բոլոր լեզուներին, հավասարապես կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են մի որևէ լեզու, ցանկանալով գիտակցել նրա կաոուցվածքը, ինքնին հասկանալի է, որ հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր պատրաստվում են հետազոտել, առավել ևս արդեն հետազոտում են որևիցե լեզու՝ հաբեթական, թե ոչ-հաբեթական, և էականապես անհրաժեշտ է այսպես կոչված հումանիտար գիտություններով, իսկասլես ասած՝ հասարակական գիտություններով, նրանցից որ մեկով ուզում է լինի, զբաղվող ամեն մի աշխատողի համար, քանի որ հաեթական տեսությունը թեև լեզվաբանական, շոշափում է մարդու, որպես արդեն ոչ թե հասարակական ստեղծագործողի վերաբերյալ բոլոր գիտությունների հիմնական շահերը, սկզբունքային համենայն դեպս, ծագումաբանական պրոբլեմները: Լեզվի հաբեթական ուսմունքը, ընդհանուր ուսմունքը օրգանական կապակցություն ունի նյութական կուլտուրայի պատմության, հետևաբար տնտեսության և էկոնոմիկայի հետ, նույնպիսի կապակցություն ունի հասարակական ձևերի պատմության, հետևաբար սոցիոլոգիայի հետ՝ բառիս թե լայն, թե նեղ իմաստով առած. ինքնին պարզ է, որ ինչ որ չափով գոյություն ունի այսպիսի օրգանական կապակցություն նյութական կուլտուրայի պատմության և հասարակական ձևերի պատմության հետ, իր գիտական պրպտումների մեջ առանց նրան գործ տեսնել չի կարող ոչ մի հնագետ, ոչ մի էթնոլոգ, ոչ մի արվեստի պատմության մասնագետ, ոչ մի բանարվեստով զբաղվող գրականագետ զբաղվելիս լինի նա մինչև այժմ դասակարգային գրավոր թե ժողովրդական գրականության պատմությամբ, ժողովրդական էպոսով ու ֆոլկլորով, նմանապես դասակարգային, բայց արդեն ապրած-գերապրած դասակարգային կուլտուրաների նստվածքներով, թե հետազոտելիս լինի կուլտուրական սյուժեների կամ գեղարվեստական կերպարների ու ձևերի ծագումը: Վերջապես (և այս բնավ էլ հետինը չէ) լեզվի ընդհանուր [ 54 ] ուսմունքը հաբեթական տեսության լուսաբանությամբ էականապես անհրաժեշտ է ամեն մի հանրագործչի, ամեն մի հասարակական աշխատողի համար, որն ակտիվորեն արձագանքում է շրջապատող իրականությանը՝ աշխատելիս լինի նա ելնելով միջազգային շահերից, թե անբաժան կերպով նրանց հետ զոդված ազգային շահերից, քանի որ երկու դեպքում էլ կյանքն անողոքաբար նրանց այս կամ այն ձևով առաջադրում է հաղորդակցման մինչ այժմ ամենագլխավոր կենդանի միջոցի՝ լեզվի հարցը ամենաբազմազան առումներով, այն է՝ միջազգային լեզուների կենդանի և տրադիցիոն՝ մեռած լեզուների, որոնք մինչև այժմ նույնպես դասակարգային են և նույնպես դասակարգային պատմական կուլտուրաների պահպանողներ և ազգային լեզուների, մասամբ տրադիցիոն՝ նույնպես դասակարգային և նույնպես դասակարգային պատմական կուլտուրաները պահպանողներ, բայց զգալի չափով նոր են, ծագում են որպես համազգային սեփականություն նոր ուղիներում, սովետական հասարակության ուղիներում, ընդգրկելով ամենից առաջ այսպես կոչված ժողովրդական ներքնախավերի, գյուղացիների և լայն մասսաների խոսվածքը։ Այս քիչ է։ Որչափով որ կյանքը մեր բոլորիս առաջ անողոքաբար դնում է միջազգային հաղորդակցման կենդանի միջոցների հարցը, ուստի և նոր ինտերնացիոնալ հասարակական շինարարության այս հարցը, որ կարևորագույնն է և ոչ մի րոպե չի կարելի անտեսել, հարկադրում է մեզ կտրվել ներկա ժամանակի սահմանափակ հեռանկարներից, հեռանալ մեր տրամադրության տակ եղած միջազգային-լեզվական հաղորդակցության սահմանափակ, մի տեսակ բնական միջոցներից ու հնարավորություններից և խոսել ոչ թե բազմաթիվ միջազգային լեզուների՝ կենդանի թե մեռած, տրադիցիոն, միշտ դասակարգայնորեն կուլտուրական և միշտ անխուսափելիորեն իմպերիալիստական լեզուների մասին, այլ միասնական արհեստական համամարդկային լեզվի մասին և խոսել նրա մասին ոչ թե ուտոպիստորեն և ոչ թե տնայնագործա-ինքնագործական ճաշակով և եվրոպական իմպերիալիզմի պաշտպանմամբ, այլ իսկական համաշխարհային մասշտաբով՝ ընդգրկելով լեզվական ունակություններն ու շահերը ոչ միայն վերին նուրբ խավերի, այլև մասսաների, բոլոր թե՛ լեզուների, թե՛ երկրների աշխատավորական մասսաների, չբացառելով ոչ այսպես կոչված արևելյան ժողովուրդներին, ոչ այն երկրներին, [ 55 ] որոնք մինչև այժմ նշանակված են եղել որպես աքսորի վայրեր կամ դատապարտված են որպես գաղութային և «անդրածնային» ռայոնները պասիվորեն նյութ մատակարարելու մայրերկրյա շինարարություններին, լինելու մի տեսակ թնդանոթի միս ապագա կուլտուրայի ստեղծման, ինչպես այդ կուլտուրան պլանավորված և կառուցվում էր մինչև Հոկտեմբերյան ռևոլուցիան։ Եվ ապագա համաշխարհային միասնական լեզվի վերաբերյալ այս նոր, բնավ ոչ երազներով, այլ լուրջ կատարելապես ու զգոն մտորումներով մենք վերստին դառնում ենք հաբեթական տեսությանը, լեզվի վերաբերյալ նրա ընդհանուր ուսմունքն իմանալու էական անհրաժեշտությանը։ Այս բոլորովին չի նշանակում, թե մենք մոռանում ենք արհեստական միջազգալին լեզուներ ստեղծելու վաղուցվա փորձերը, այնպիսի արհեստական միջագգային լեզվի գոյությունը, ինչպիսին է հանրայնորեն առաջադիմող էսպերանտոն, ինչպիսին է վերջին տարիներս մեծ հետազոտական ակտիվություն դրսեվորող իդո լեզուն։ Այս բնավ չի նշանակում, թե մենք երես ենք դարձնում նրանցից, ինչպես guantité néglige-able-ից, այսինքն - ‘արհամարհելի մեծություններ’-ից, երևույթներից, որոնք արժանի չեն ուշադրության: Ընդհակառակը, մենք ժամանակին կվերադաոռնանք այդ լեզուներին, նրանց հարցն առանձին կշոշափենք։ Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է:

§ 3. Բանն այն է, որ ըստ հաբեթական տեսության, մարդկությունը չի սկսել միասնական լեզվից, այլ ընթացել է և ընթանում է դեպի ամբողջ մարդկության միասնական լեզուն։ Հաբեթական տեսությունը պարզում է մուտացիոն (վերասերական) կարգի այլ էվոլյուցիայի ուղիները, սիստեմների հաջորդականության շարքը, և մեզ միասնական լեզվի ապագա տիպին մոտեցրած և մոտեցնող յուրաքանչյուր նոր տիպոլոգիական սիստեմի տեխնիկան: Ինքնին հասկանալի է, որ շատ և շատ հազարամյակների ընթացքում անցած այս ճանապարհին մարդկությունը ծախսել է հսկայական չափով աշխատանք և կան ապշեցուցիչ նվաճումներ, որոնք շատերին, հատկապես գիտնականների շրջանից շատերին, չգիտես նրանց խառնվածքի թե տրամադրության պատճառով, թվում են հեքիաթ կամ որ միևնույնն է՝ վստահության անարժան հրաշք: Բայց մարդկությունը [ 56 ] կարո՞ղ է արդյոք հրաժարվել այն բանից, ինչ ձեռք է բերվել այնքան երկարատև ու հսկայական ջանքերի գնով։

Հաբեթական տեսությունը սովորեցնում է, որ լեզուն, հնչալեզուն իր զարգացման ոչ մի ստադիայում, ոչ մի մասով չի հանդիսանում բնության պարզ պարգևը։ Հնչալեզուն մարդկության ստեղծվածքն է։ Մարդկությունն իր լեզուն ստեղծել է աշխատանքի ընթացքսւմ հասարակական որոշ պայմաններում և այն կվերակերտի, երբ գան կյանքի ու կենցաղի իսկապես նոր սոցիալական ձևեր, համապատասխան նոր մտածողությանը այդ պայմաններում։ Դուրս է գալիս, որ աշխարհում բնական լեզուներ գոյություն չունեն, լեզուները բոլորն էլ արհեստական են, բոլորն էլ ստեղծված են մարդկության կողմից, և նրանք չեն դադարում իրենց ծագումով արհեստական լինելուց այն բանի հետևանքով, որ նրանք ստեղծված լինելով՝ ժառանգաբար անցնում են մեկ սերնդից մյուսին իբրև բնական պարգև, կարծես մոր կաթի հետ մանուկ հասակում ծծվող։ Մեր կողմից ժառանգվող լեզվի արմատները ոչ թե արտաքին բնության, ոչ թե մեր, ոչ թե մեր ֆիզիկական բնության մեջ են, այլ հասարակայնության մեջ, նրա նյութական բազայի, տնտեսության և տեխնիկայի մեջ։ Հասարակայնությունն իր լեզուն ժառանգում է, կոնսերվացնում կամ շրջում՝ նոր ձևերի վերածում, վերակերտում է որպես նոր տեսակ և փոխադրում նոր սիստեմի։ Պարզ բան է, որ ապագա միասնական համաշխարհային լեզուն լինելու է նոր, հատուկ, մինչև այժմ գոյություն չունեցած մի սիստեմի լեզու, ինչպես ապագա տնտեսությունն իր տեխնիկայով, ապագա արտադասակարգային հասարակայությունը և ապագա արտադասակարգային կուլտուրան։ Այսպիսի լեզու բնականաբար չի կարող լինել աշխարհիս ամենատարածված կենդանի լեզուներից և ոչ մեկը, որը անխուսափելիորեն բուրժուական-կուլտուրական և բուրժուական-դասակարգային է, ինչպես և մեռած և ոչ մեկ լեզու չկարողացավ միջազգային դառնալ նախկին, մինչ-հոկտեմբերյան նոր աշխարհում, ասենք հենց այն նախկին աշխարհում էլ նրանցից և ոչ մեկը բնավ էլ նկատի չէր առնվում իբրև մասսայորեն-միջազգային: Արդի հանրության կյանքի այս նոր շնչման պայմաններում չի կարող չզգալ իր վախճանին հասնելը բուն իսկ իր երկրում մինչև անգամ հազարամյակներով աճեցրած այնպիսի մի գրավոր լեզու, որ ընդհանուր է շատ միլիոնավորների համար, ինչպես չինարենն է, ոչ թե կենդանի չինարեն [ 57 ] լեզուն, այլ արդիականության համար իր տեխնիկայով իր դարն անցրած գրավոր մեռածը։

§ 4. Հապա ինչպե՞ս վարվեր, երբ անմիջական ստեղծագործական գործոնները մեզ շրջապատող բնության մեջ չեն, նրա արտադրողական ուժերից, մեր ներքին բնությունից, մեզանից դուրս, երբ նրանք միայն հասարակայնության մեջ են, իսկ հասարակայնության ստեղծագործական գործոնները, ինչպես մեզ ուզում են հավատացնել, հաշվառելի չեն։ Սակայն իսկապես այդպես է իրերի դրությունը։

Կանգ չեմ առնի զուտ հասարակագիտական մասնագիտության կողմի վրա։ Որքան ինձ հայտնի է, մինչև մարքսիզմը այստեղ նույն անիմանալիությունն էր տիրում։ Այս խնդրում վճռական խոսքը հենց մարքսիստներին էլ պատկանում է, որոնց մոտ, սակայն, լեզվի ուսմանքն էլ այն քիչ բանով, որ նրանք լուսաբանել են լեզվի բնագավառում համարյա բացառապես ծագման հարցում, մինչև մանրամասները արդարանում է հաբեթաբանության լեզվաբանական անկախ որոնումներով: Սակայն արդյո՞ք իսկապես անկախ ուղիներով, եթե հաբեթական տեսության մեթոդը, նրա համար անիմանալի կերպով, մարքսիստական դուրս եկավ: Մարքսիստ մտածողների կամ մարքսիստ ճանաչված լեզվաբանների և հաբեթական տեսությամբ սահմանած դրույթների և փաստերի զարմանալի զուգադիպումների մասին խոսք կլինի ընդհանուր դասընթացի հատուկ պարագրաֆում: Նույն տեղում կխոսենք կարծիքների զուգադիպումների մասին իդեալիստական մտածողների հետ, այսպես օրինակ՝ նորկանտական Կասսիրերի և նույնիսկ հնդևրոպաբանների հետ, այդպես մասնավորաբար Շուխարդտի հետ, էլ չենք խոսում այդ զուգադիպումների պատահական կամ մակերեսային բնույթի մասին և չենք մոռանում, որ նման մտքերի հեղինակ-լեզվաբանները, մասնավորապես և Շուխարդտը բնավ էլ տիրապետող լեզվաբանական դպրոցի արտահայտիչներ չեն:

Մեր առարկայի, լեզվի վերաբերյալ կարդինալ հարցը հատկապես ծաղկման պրոբլեմի դրվածքում կախված է ամենից առաջ ներքին հասարակական գործոններից: Ահավասիկ այստեղ է, որ մենք արմատական տարաձայնության մեջ ենք հին լեզվագիտական դպրոցի՝ հնդևրոպականի հետ: Նրա համար հասարակայնության ստեղծարար գործոնները իսկապես հաշվառելի չեն՝ նախ և առաջ սուբեկտիվորեն, հենց այն պատճառով, որ լեզվի [ 58 ] ծագման հարցը նա ինքը համարում է անլուծելի, նա մինչև իսկ ժխտում է այդպիսի գիտական պրոբլեմի գոյությունը: Մինչդեռ հաբեթական տեսությունը այդ պրոբլեմը համարում է ոչ միայն գիտական, այն էլ առաջնահերթ, այլև մոտեցել է նրա լուծմանը՝ ապացույցների ծանրության բեռը լեզվի պատմության մեջ ձևական կողմից գցելով գաղափարախոսականի վրա և ստեղծելով՝ հասարակայնության պատմության հետ կապված ձևով՝ լեզվի գիտության հատուկ կերպով հիմնավորվող բաժիններ, այն է՝ իմաստաբանություն, այսինքն՝ իմաստների ուսմունք, և հնէաբանություն՝ ժամանակագրական հաջորդականությամբ իրար հաջորդող տիպերի իսկ հերթափոխության ուսմունքը: Երկու ուսմունքն էլ ոչ թե անունով, այլ ըստ էության արմատապես նոր բնույթ ունեն: Այստեղից, այդ առանձնահատկությունները վերագրելով հաբեթական տեսության մատնանշված երկու հիմնական դրույթներին, և հատկապես այն դրույթին, որ հնչալեզուն ստեղծել է մարդկային աշխատանքային կոլեկտիվը և որ լեզուներն անշեղորեն շարժվում են մուտացիոն կարգի ուղիներով, պայթյուններով զարգանալու ուղիներով, նայած նյութական կուլտուրայի, նրա տեխնիկայի և հասարակական կարգի, ստեղծվող սիստեմների հերթափոխությունը դեպի մարդկային լեզվի միասնությունը տանող ուղղությամբ՝ յուրաքանչյուր ծնված սիստեմի, յուրաքանչյուր լեզվի առանձնակի զարգացման էվոլուցիոն ուղիների կողքին մենք ստանում ենք պարզ պարտավորեցնող դրույթ։ Այս պայմաններում հաբեթական տեսությունը մարդկայնության ապագա լեզվին չի կարող նայել այլ կերպ, բայց եթե մի լեզվի, որ պետք է ստեղծվի արհեստականորեն, կուլտուրական նվաճումների այս բնագավառի առաջվա հասարակական աշխատանքից զանազանվելով նրանով, որ անգիտակից տրադիցիոն մոմենտն ավելի ու ավելի պետք է տեղի տա գիտակցված մասնակցությանն այդ աշխատանքին, ժառանգական պասիվությունը պետք է կերպարանափոխվի, իր միջից դրսեվորելով իր համապատասխան անտիթեզը,— դառնալով նորահանրային ակտիվություն, որ ղեկավարվում կամ պլանավորվում է կոնկրետ տվյալների և անցյալ դարերի մարդկության ստեղծագործ աշխատանքի տեխնիկայի, լեզվի կերտման բազմաթիվ դարերի և հազարամյակների ընդհանուր ջանքերի հիման վրա, սկսած լեզվի ծագման մոմենտից, երբ տարրերից՝ այլ նպատակներով մարդկության իսկ ստեղծած չորս տարրերից [ 59 ] հետնագույն ժամանակներում կերտվում էին և կերտվեցին ու ձևավորվեցին նրանց տիպականորեն տարբեր սիստեմները։ Նոր լեզվաշինարարության մեջ հների ոչ մի նվաճում չպետք է մնա հաշվի չառնված և՛ չօգտագործված։ Այս կապակցությամբ հատկապես ապագայով հետաքրքրվելը և ոչ թե հնության և նրա մահացած ու մահացող աշխարհայացքներին կողմնակից լինելն է ստիպում մեր հետազոտական շահագրգռությունը միևնույն չափով ուղղել և դեպի հին դարերի լեզուները չբացառելով մեռածները, և՛ դեպի բոլոր կենդանի լեզուներն այսպես կոչված հետամնաց ժողովուրդների, որոնց, իսկապես ասած, տիրապետող ազգերն ու դասակարգերն են հետ շպրտել մինչև այժմ կերտվող կուլտուրային գիտակից ակտիվ մասնակցություն ունենալուց։

§ 5. Հետևապես ապագա միասնական լեզու կոփելու այս աշխատանքում չի կարող անտեսվել ո՛չ մի ազգային լեզու, ո՛չ մի ցեղական լեզու, որքան էլ որ նրանք այժմ թվան անտոհմ և անցեղ, քանի որ նրանց մեջ, եթե նրանք մինչև անգամ մեկուսացած են և կատարելապես մենակ, պահպանվել են անցյալի սոցիալական տրամադրությամբ կործանած նվաճումների, համաշխարհային մասշտաբով կատարված համամարդկային ստեղծագործության ամբողջ էպոխաների ամենաթանկագին մնացորդները։ Այդ համամարդկային լեզվաստեղծությունից՝ գլոտոգոնիայից դուրս չի ծագել ոչ մի լեզու։ Հաբեթական տեսությունը ընդհուպ մոտեցել է այդ դրույթի պնդմանը, արդեն կարողացած լինելով լիովին որոշել կամ որևէ կերպ ուրվագծորեն նշել քիչ թե շատ ամբողջական ձևով պահպանված բոլոր գլխավոր սիստեմների տեղ ոչ որպես իրարից անջատ ռայոններում կատարված անկախ, այսպես կոչված ռասսայական ստեղծագործության արդյունք, այլ որպես նստվածքներ մարդկային լեզվի զարգացման էտապների, որոնք համընկնում են տնտեսական կյանքի, հասարակական ձևերի և համապատասխան նյութական ու վերնաշերտային տեխնիկայի էվոլուցիայի էտապներին։ Առայժմ առկա նվաճումների սահմաններում այդ պատմության հնարավոր շարադրանքը հենց հանդիսանալու է լեզվի ուսմունքը, հաբեթական տեսության ընդհանուր մասը և ոչ թե հաբեթական լեզվաբանությունը, հաբեթական լեզուների վերաբերյալ հատուկ ուսմունքը: Բուն իսկ տեսության, լեզվի ընդհանուր ուսմունքի հիմնական մոմենտները կազմում են և մեր այս դասընթացի առարկան: [ 60 ] § 6. Հաբեթական լեզուների վերաբերյալ հատուկ ուսմունքը նույնպես տեսական ուսմունք է, բայց նրանց շահերի, հենց հաբեթական լեզուների շահերի սահմաններում։

Հետևաբար հաբեթական լեզվագիտության, հատկապես հաբեթական լեզուների ուսմունքի դասընթաց են չեմ կարդալսւ: Նրանց համեմատական քերականությունը պահանջում է գիտենալ մի շարք այնպիսի լեզուներ, որոնք շատ քչերին են ծանոթ ոչ միայն կենտրոնում, այլ մինչև անգամ Կովկասում, մինչև անգամ այստեղ՝ Բաքվում հենց հաբեթական լեզուների շրջապատում. այն պահանջում է և հատուկ պատրաստություն: Բայց հաբեթական լեզուների վերաբերյալ որոշ տեղեկություններ այնուամենայնիվ պետք է ունենալ. ասենք առանց հատկապես հաբեթական լեզուների ինչպես ձևական, այնպես էլ իդեոլոգիական համեմատական քերականության տարրերի հազիվ թե հեշտ լինի լիովին յուրացնել մեր ընդհանսւր դասընթացի բովանդակությունը: Հաբեթական լեզվագիտության վերաբերյալ այդ անհրաժեշտ տեղեկությունները և նրա համեմատական քերականության այդ տարրերը ես մտցնում եմ մեր դասընթացի մեջ: Իսկ նրանց, որոնք կցանկանան իրենց կողմից որոշ ջանքեր գործադրել այս դասնթացն ավելի լավ յուրացնելու, նրա մեջ շարադրված մտքերը խորացնելու և ճշգրտելու համար, կարող է օգնել հարցիս վերաբերյալ գրականությունը, որից Ձեր ուշադրությանն եմ առաջարկում „Абхазский аналитический алфавит (К вопросу о реформах письма)” աշխատությունը, հրատ. Արևելյան կենդանի լեզուների Լենինգրադի ինստիտուտի տառադարձությանը ծանոթանալու համար և „Классифицированный перечень печатных работ по яфетологии“. հրատարակություն (2-րդ հրատ.) ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների Մոսկվայի ինստիտուտի՝ գոյություն ունեցող հոդվածների նկատմամբ ընդհանուր կողմնորոշման համար: Մեր դասընթացի ընկալումն ունկնդրի համար զգալիորեն կարող է հեշտացնել այդ նույն ինստիտուտի մեկ ուրիշ հրատարակություն՝ իմ հոդվածների „По этапам развития яфетической теории“ վերնագրով ժողովածուն (այդ հոդվածներից առանձնապես կհանձնարարենք „О происхождении языка“ աշխատությունը, որի գերմաներեն թարգմանությունը լույս է տեսել „Unter dem Banner des Marxismas“ ժուռնալի դեռևս անցյալ տարվա [1926] հունվարի համարում, „Под знаменем [ 61 ] Марксизма“-ի գերմանական սերիայով: Այդ հոդվածն ամենից ավելի է մոտ հաբեթական տեսության արդի վիճակին, թեև մեկ տարի առաջ կազմված լինելով, այն արդեն հետ է մնում այդ տեսության հասած իր զարգացման արդեն նոր էտապից։

§ 7. Որպեսզի հասկանալի լինի, թե տեսությունը ինչ ճանապարհ է անցել սրանից ուղիղ քառասոն տարի առաջ տեղի ունեցած իր ծագման մոմենտից մինչև այս տարվա սկիզբը, բավական է նայել „О происхождении языка“ ցիտված հոդվածում առաջադրված մարդկային լեզվի զարգացման ծագումաբանական ծառին,[2] որտեղ միմյանց հետ իրենց օրգանապես կապակցված լինելու արտահայտությունն են գտել բոլոր լեզուները, բացի ամերիկյան աֆրիկական լեզուներից, որոնք ներկայումս արդեն նկատի են առնված նույնպես մտցվելու նրա մեջ, և զուգադրել այդ տեսությունն այն դրույթին, որ պաշտպանում էինք մենք այդ նույն տեսության զարգացման սկզբնական ստադիայի աշխատանքի ընթացքում, իբրե հերքում Կովկասի իսկ լեզուների լիակատար մեկուսացվածության վերաբերյալ մինչ այն ժամանակ գոյություն ունեցող հայացքի։ Իսկապես ասած այն ժամանակ խոսքը վերաբերում էր առաջին հերթին վրացերեն լեզվին։

Սակայն չպետք է մոռանալ և այն, որ լեզվագիտութան զարգացման նախնական ստադիաներում,- լեզվագիտություն, որ այն ժամանակ մի ուսմունք էր լեզուների այս կամ այն խմբի մասին, որ ընկալվում էր սկզբում առանց հետնագույն շրջանի ճշգրտման, չգիտես իբրև առանձին ընտանիք, թե առանձին սիստեմ, մինչև անգամ Կովկասի լեզուների մեկուսացվածության հարցը որևէ չափով դոգմա չէր: Բոպը՝ լեզվի ձևական, հնդեվրոպական ուսմունքի հիմնադիրը, հաբեթական սիստեմի հիմնական լեզուներից մեկը, վրացերենը, որ ի դեպ, այն ժամանակ միակ ուսումնասիրվող և գիտական գրականության մեջ հայտնի լեզուն էր, պարզաբանել էր որպես հնդեվրոպական ընտանիքին պատկանող լեզու, և այդ կարծիքը պատրաստ էր ընդունելու, (կարելի է ասել ընդունում էր) այն ժամանակվա միակ վրացագետ Բրոսսեն, սակայն այդ նրան չէր խանգարում վրացերեն [ 62 ] լեզվի առանձին բառերը բացատրել այդ լեզվի ազգակցությամբ սեմիթական լեզուների հետ։ Այդ հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ Բրոսսեն՝ իմ միակ նախորդը որպես կովկասագետ մասնագետ Գիտությունների Ակադեմիայի կազմի մեջ, իսկապես պատմաբան էր, ամենից քիչ՝ լեզվաբան։

Զգալիորեն ավելի ուշ, այն էպոխայում, երբ վերածնվեց թե՛ գիտական, թե՛ հասարակական հետաքրքրությունը դեպի Բրիտանական կայսրության գաղութային տիրակալություններին պատկանող երկրները, կամ դեպի նրանց ուղիները, մասնավորապես դեպի Միջերկրածովքը տանող ծովային ելքերը, Անգլիայում աշխատող լեզվաբան Մաքս Մյուլլերը՝ սանսկրիտի մասնագետ և բանասեր, Կովկասի մեկուսացված թվացող լեզուները, այդ թվում առաջին հերթին վրացերենը, տաճկերենի և ֆիննական լեզուների, առհասարակ ուրալա-ալթայական լեզուների հետ մեկտեղ վերագրում էր ձևականորեն որոշվող մեկ՝ ագլուտինատիվ ընտանիքի, որը լեզվագիտության մեջ կնքված էր «թուրանական» տերմինով։ Թուրանական տեսությունը երկար ժամանակ շարունակեց գոյություն ունենալ գիտնականների գլխում, նրա ազդեցությամբ դրանցից ոմանք, որոնք զբաղվում էին Միջագետքի, Կովկասի այն ժամանակվա գիտության համար հանելուկային սեպագիր մեռյալ լեզուներով՝ էլամերենով (շումերենով), նոր էլամերենով և խալդերենով, ձգտում էին այդ լեզուները բացատրել վրացերենի օգնությամբ. այսպես էին Լենորմանը (Lenormant), Սեյսը (Sayce), Հոմելը (Hommel) և ուրիշներ, որոնք բոլորն էլ որևէ չափով կամ տարրականորեն բավարար չափով չգիտեին վրացերեն լեզուն, միակ համեմատաբար ավելի լավ, համենայն դեպս առավել ուսումնասիրված հաբեթական լեզուն։

Լենինգրադի, այն ժամանակ Պետերբուրգի, համալսարանի պրոֆեսոր, մասնագետ-վրացագետ Ա. Ա. Ցագարելին 1872 թվին հրամցնելով իբրև սեփական կարծիքը, տպագիր կերպով ռուսերեն լեզվով կրկնում էր մի կարծիք, որ 8 տարի նրանից առաջ, 1864 թվին, բառացի նույն արտահայտություններով, հայտնել էր Վիեննայի լեզվաբան Ֆրիդրիխ Մյուլլերը և որն հետևյալն էր. «Վրացերեն լեզուն (ինչպես նաև բոլոր կովկասյան լեզուները) ծագումային կապ չունեն հնդևրոպական լեզուների հետ, բայց այն չի կարող դասվել և ուրալա-ալթայան լեզուների շարքը: Նա Եվրոպայի բասկերենի պես, ամենայն հավանականությամբ [ 63 ] մնացորդն է երբեմնի խիստ մեծաթիվ մի խմբի, որ տարածված է եղել կովկասյան պարանոցում դեռևս նախքան սեմիթական, արիական և ուրալա-ալթայան ցեղերի Կովկաս և նրանից հարավ գալը»: Բացահայտելով Վիեննայի և Պետերբուրգի պրոֆեսորների հայացքների փոխհարաբերությունը արևելյան լեզուների ֆակուլտետի մի ուսանող, Ձեր խոնարհ ծառան, ի հերքումն երկու գիտնականների կարծիքի այն մասին, թե վրացերենը, իսկ նրա հետ Կովկասի և՛ մյուս արմատական լեզուները կատարելապես մեկուսացած են, մի հոդվածում (վրացերեն), որ զետեղված էր 1888 թ. «Իվերիա» թերթում, առաջացրեց վրացերենի ազգակցության թեզերը սեմիթականների հետ: Այդ թեզը հենց այն ժամանակ ձևակերպված էր այսպես. «Վրացերեն լեզուն իր մարմնով ու ոգով, այսինքն՝ բառարմատների և քերականական կառուցվածքի տեսակետով, ազգակցության մեջ է գտնվում լեզուների սեմական ընտանիքի հետ. սակայն նրա կապը հիշյալ լեզուների հետ այնքան սերտ չէ, որքան այս վերջիններինը միմյանց հետ։ Ըստ երևույթին, վրացերեն լեզուն (իսկասլես ասած երեք լեզուները՝ վրացերենը, մեգրելա-ճաներենը և սվաներենը) ծագում է մի նախալեզվից, որ համարյա նույնքան նման է սեմիթական լեզուներին, որքան որ սեմիթական լեզուները նման են միմյանց»։

Այս թեզին նախադրել էինք հետևյալ տեղեկանքը. վրացերեն լեզվի սեմիթականների հետ ազգակից լինելու միտքը գիտության մեջ արտահայտվել է և առաջներում ևս, բայց հարևանցիորեն և առանց այն հիմնավորելու թեկուզ այն թույլ փորձի, որը գիտնականներին պետք եղավ, որպեսզի ապացուցեն մեր լեզվի ուրալա-ալթայան կամ հնդևրոպական լեզուների հետ մոտիկ կամ ազգակից լինելու միտքը։ Առաջին այսսլիսի փորձն ապարդյուն չեղավ։ Դեռևս մի երեք տարի սրանից առաջ [այս նշանակում է 1885—1886-ին, այսինքն ուղիղ 41 տարի սրանից առաջ] ես գտա մի հետք, որը հնարավորություն տվեց բացահայտելու վրացերենի բնորոշ առանձնահատկությունները: Արաբերենին ծանոթանալուց հետո ես վերջնականապես համոզվեցի, որ մեր լեզուն շատ ազգակից գծեր ունի սեմիթականների հետ։ Այսպիսի եզրակացության գալով՝ ես անհապաղ ձեռնամռւխ եղա եբրայերեն և ասորական լեզուների ուսումնասիրությանը։ Այն ժամանակից ի վեր ինձ մոտ օրեցօր ավելի ու ավելի նյութ է կուտակվում և աճում տվյալների թիվը ավելի մեծ համոզչությամբ [ 64 ] ապացուցելու և արդարացնելու իմ արտահայտած ենթադրությունը: Խոսքը տեղն եկավ և կարծում եմ ի դեպ կլինի այստեղ ևեթ համառոտակի շարադրել այս միտքը, որ հետագայում ես պետք է հիմնավորեմ:

Այն միտքը, հենց նոր հաղորդած այն թեզը ես շարադրեցի այն իսկ ժամանակ, այսինքն 1888 թվին, բայց ծրագրված հիմնավորումը տպագիր ձևով հրապարակելու հնարավորությունն ինձ տրվեց միայն քսան տարի անց, 1908 թվին „Основные таблицы к грамматике древнегрузинского языка“ աշխատության առաջաբանում: Այդ առաջաբանը անվանված էր «Նախնական հաղորդում սեմականների հետ վրացերենի ազգակցության մասին»[3]։ Դրանով առանց աչքակալների մտածելու ընդունակ շահագրգռված մասնագետների շրջանում մահացու հարված հասցվեց վրացերենի լիակատար մեկուսացվածության մտքին, այդ ժամանակ արդեն մշակված հաբեթա-սեմական համեմատական քերականության շնորհիվ գրվեց Կովկասի բուն իսկ հաբեթական լեզուների, առաջին հերթին վրացերենի և նրա մերձավորագույն այսպես կոչված ազգակիցների, ապա նաև Կովկասի այլ հաբեթական լեզուների սերտ խորացրած փոխադարձ կապի սահմանման սկիզբը: Հենց այդ ժամանակ նույն այդ Առաջաբանում, առաջին անգամ պատճառաբանվեց լեզվաբանական գիտության մեջ «հաբեթական» նոր պայմանական տերմինը մտցնելը. նրա իմաստն ու նշանակությունը որոշում են այդպես անվանված լեզուների նկատմամբ կատարված աշխատանքի հաջողություններով և ոչ թե բուն այդ դիցաբանական անունով, որ նույնքան քիչ բան է որոշում նոր տեսության մեջ, որքան արուսյակ, երևակ, հրատ, ոչ պակաս դիցաբանական էակների անուններն այնքան բացառիկորեն ճշգրիտ գիտության մեջ, ինչպես աստղաբաշխությունն է:[4]

Հաբեթական լեզուների կապակցվածությունը շուտով դուրս է բերում տեսությունը Կովկասի սահմաններից, իսկ բուն իսկ Կովկասում հաբեթական լեզուների ոչ հաբեթականների կամ ոչ լիովին հաեթականների հետ ունեցած փոխհարաբերությունների ոգիները, որ բացահայտել էր այդ տեսությունը, մեր ձեռքն [ 65 ] են տալիս նոր հնարքներ և տեխնիկա, որպեսզի այդ կապակցվածությունը օրինաչափորեն տարածենք մինչ այդ թե՛ միմյանցից, թե՛ հարկավ Կովկասի հաբեթական լեզուներից անցյալում մեկուսի գտնված (գիտնականների մեծամասնության համար մինչև այժմ էլ մեկուսի) լեզուների խմբերի վրա:

„О поездке к западно-европейским яфетидам“[5] զեկուցումից, ինչպես նաև „Культурный фронт грузинской нации с лингвистической точки зрения“[6] վրացերեն զեկուցումից ակնհայտնի կերպով կարելի է տեսնել, թե ինչպես այդ նույն կապակցվածությունը ռասայապես տարբեր թվացող ժողովուրդների մոտ լեզվի հետ մեկտեղ ներառում է և էպոսը։ Հաբեթական տեսությունը լուսաբանել է «Վիսա և Ռամին» միջնադարյան պարսկական վեպի ազգակցությունը «Տրիստան և Իզոլդա» միջնադարյան ֆրանսիական վեպի հետ, նրանց շարադասելով որպես ազգակից ստեղծագործություն այդ նույն սյուժեի ժողովրդական վերսիան, հատվածները Սաթենիկի կամ Իսարթենիկ-Իսոլդայի հայկական էպոսից։ Այդ նույն ուղիներում հաբեթական տեսությունը «Տրիստան» տերմինի ֆրանսիական վեպի հերոսի անվան լեզվագիտական վերլուծությամբ արդարացրեց ֆրանսիացի հետազոտող Գաստոն Պարիի (Gaston Paris) այն միտքը, որ Տրիստանը նշանակում է ‘արև’, ինչպես որ պարզվեց, որ Իսոլդայի անունը նշանակում է ‘ջուր’ - հաբեթական տեսությունը հավաստեց, որ այդ սյուժեն ունի նախապատմական ծագում. բնաղբյուրում դա մի զրույց է կոսմիկական երևույթների, տարերք-աստվածությունների մասին, և ավելի հետնագույն ֆորմացիայի ժողովուրդներին՝ ֆրանսիացիներին ու անգլիացիներին Արևմուտքում, ինչպես հայերին ու պարսիկներին Արևելքում, այդ սյուժեն անցել է միմյանցից անկախ կերպով, յուրաքանչյուրին իր ժողովրդի ընդերքից, այն է՝ իրենց կուլտուրական շրջապատի ժողովրդական ընդերքից որպես վերապրուկ հավասարապես թե Եվրոպայի, թե Ասիայի սկզբնական բնակչության, այսինքն՝ հաբեթականների էպոսի: „Чуваши-яфетиды на Волге“[7] աշխատության մեջ, որ տպագրվել է 1926 թվին, նշված է, թե ինչպես մարդկության լեզվական [ 66 ] կապակցվածությունը, որ հիմնավորվում է նախապատմական ապրումների ընդհանրությամբ, ընդգրկում է և ռուսերենը։ Նշվում է ռուսերենի հագեցվածությունը, անկախ մի շարք ցայտուն չուվաշիզմներից, մասսայորեն հաբեթական բառերով:

Մարդկության այդ նույն լեզվական կապակցությունն ըստ Կովկասի հաբեթական լեզուների և նրանց հետ ազգակից դուրս եկած չուվաշականի՝ Եվրոպայի և Ասիայի ֆիննական լեզուների ու պալեոասիականների միջոցով, տարածվել է և չինարենի վրա։ Մենք էլ չենք խոսում այն մասին, որ նշմարվում է որպես լուծման համար պատրաստ պրոբլեմ, ասես քաղվելուն սպասող հասած պտուղ, աֆրևրասիական լեզուները ամերիկյան և աֆրիկյան լեզուների հետ՝ ամբողջ լրիվությամբ և ոչ թե միայն հյուսի-աֆրիկյան լեզուների հետ կապակցելու պրոբլեմը։ Մասնավորապես հոտենտոտական կամ նամայական լեզվի մասին մենք հենց դասընթացի մեջ իր տեղում գումարաբար կտանք առայժմ ձեռք բերված դրույթները:

Հաբեթական լեզուների կատարելապես կոնկրետ կերպով երևան եկած կապերը ֆիննական լեզուների և ապա չինարենի հետ, նյութ մատակարարեցին ավելի մանրամասնորեն ամրակցելու Կովկասի հաբեթական լեզուներն իրենց փոխհարաբերություններում, ընդդմին՝ որ այնպես բնական է, չինական և ֆիննական մենատարր համարժեքները օգնեցին բացահայտելու և ճիշտ վերլուծելու երկտարր վրացերեն բառերը, այդ հետնագույն խաչավորումները: Երբ գտնում ենք երկտարր խաչավորված բառ՝ վրաց. ga-me Կովկասում| բասկերեն ga-w („gau“)-ին մերձպիրենյան Իսպանիայում և Ֆրանսիայում, աբխազերենում այդ նույն նշանակությունն ունեցող դուրս եկավ qa (←ğa→*ga առաջին տարրը, պարզվում է, որ երկրորդ տարրը ve-ն, նույնպես ‘գիշեր’ նշանակությամբ, ինքնուրույն կերպով գոյություն ունի մերձվոլգյան ֆին ժողովուրդներից մեկի, այն է՝ մորդվինների մոտ:[8]

Երբ երկտարր խաչավորված վրաց. ma−qa ‘կաղնի’ բառը (→*‘ծառ’) իր երկրորդ մաս qa-ով ներկայացված դուրս եկավ ծառի նշանակությամբ ինչպես սպիրանտաբար՝ qa|qe (վրաց.) այնպես էլ սիբիլանտաբար ta ‘անտառ’ և այլն, ապա առաջին [ 67 ] տարր mu-ն ֆինների մոտ բարձրացած p-puu→pu-ի, պահպանված դուրս եկավ չինացիների մոտ և ամենուրեք ‘ծառ’ նշանակությամբ։ Պարզվեց, որ այդ նույն բառը, որ բնավ էլ միակը չէ, Արևելքի ժողովուրդների հետ միավորում է և արևմտյան եվրոպացիներին, Միջերկրածովքի ժողովուրդներին։

Այդ կապվածությունը սկսեց խորանալ կապակցվելով նյութական կուլտուրայի պատմության հետ, ինչպես նաև — զորավիգ ունենալով բառերի, որպես անունների, ֆունկցիոնալ անցումը սպառման հետնագույն առարկային հնագույնից, որ իր հնությամբ հասնում է մինչև անցած օրերի անսահման հեռուն, որ շատ և շատ ավելի հին է գրավոր լեզուների, այդ թվում և հաբեթականների, էպոխաներից։[9] Եվ այն խորության մեջ բացահայտվեցին այնպիսի կապեր լեզուների միջև, որ մենք չէինք էլ երազում։ Երևան եկան առաջներում բոլորովին հաշվի չառնված այդպիսի կապեր մինչև իսկ ամենից ավելի թվում էր թե ուսումնասիրված լեզուների՝ հունարենի և լատիներենի միջև, էլ չեն խոսում այդ տեսակետից բոլորովին չշոշափված-կուսական վիճակում գտնվող ռուսերենի և ֆիններեն թեկուզ հենց սուոմի լեզվի միջև: Այն բանից հետո, երբ պարզվեց որ ‘հացաբույսերի’ ինչպես և հենց ‘թխված հացի’, նաև ‘ալյուրի’ անունը ստացվել է առաջ հացին փոխարինող ‘կաղնի-կաղին’ անունից, պարզ դարձավ, որ լատիներեն pan+-i-s ‘հաց’ բառը իր pan-հիմքով *paln հնատիպով պահպանելով այստեղ սկզբնական լիահնչյունությունը (քանի որ այդ տերմինը՝ խաչավորված երկտարր BC-ն՝ բեր-իսնական է)-pal-an հանդիսանում է հնատիպը և հունարեն bal-an βάλαυ-ος) ‘կաղինի’ ‘կաղնու’։ Սրանից հետո զարմանալի է միթե նույն այդ տեսակ փաստերի ընկալման և գնահատման հոտառության կատարյալ բացակայությունը նախապատմական էպոխաներից ավանդված փոխհարաբերություններում, օրինակ այն փաստի, որ ներկայումս ‘ծառի’ համար գոյություն ունեցող ֆիննական pu բառը, որ առաջ միայնակ վերցրած նշանակել է [ 68 ] ‘կաղնի+կաղին’, ինչպես հետագայում կսմ. tu+pu մորզ-երզյա tu-mo և այլն, որ արևմտյան ֆինների մոտ հնչում է երկար U-ով՝ puu, վրացիների մոտ նշանակում է ‘հաց’ և մտնում է ‘կաղնու’ անվան կազմի մեջ, քանի որ նրա pūŕ հնատիպը, որ մինչև այժմ հաբեթական, կովկասյան ժողովրդի վրացիների մեջ հենց այդ սկզբնական pūŕ ձևով իրոք նշանակում է ‘հաց’, իսկ խաչավորվելով այդ նույն, թվում էր թե բացառապես ֆիննական pu, resp, mo↔mu-ի հետ բաղկացության մեջ վրացերեն իսկ տերմինը նշանակում է ‘կաղնի’, հնչելով mu-qa, նախատիպում *mu-ka, որ վերապրել է ռուսների մեջ «мука» բառի ձևով՝ բոլորիդ լավ ծանոթ ‘ալյուր’ իմաստով։ Զարմանալի է արդյոք, որ այս տեսակետից ոչ մի չափով հաշվի չեն առնվել փաստերն այն փոխհարաբերություններից, որ ունեն իրանական լեզուները Վոլկամիայի (Վոլգայի և Կամայի) ֆիննական լեզուների հետ։ Նույնպես նշմարված է այդ նույն pur բառը (O-ական խմբի, հաբեթական լեզուներում շչական խմբի) Ա-ական խմբի resp. սուլական խմբի իդեալական ամրասիրություն ունեցող pal տարատեսակում, որ պահպանել են Միջերկրածովքի պրոմեթեիդյան («հնդևրոպական») ժողովուրդները արդեն մատնանշված ձևերով. հույները՝ ‘կաղին’, հռոմայեցիները՝ ‘հաց’ նշանակության իմաստով։ Չուվաշերենում, որն իր համեմատաբար ամբողջականորեն պահպանված հաբեթական վերապրուկներում հաստատվել է որպես շչական խմբի լեզու, այդ նույն տերմինը, չուվաշական հնչյունաբանության համար սովորական նայ ŕ-ի l վերասերմամբ՝ pul-ը պահպանվել է՝ խաչավորվելով յոնական, ինչպես հունական և լատինական համարժեքներում, տարրի (C) հետ, որը սակայն ունի О-ական on ձև , կորցրած լինելով սկզբնական ռնգայինը և շրթնային ձայնավոր օ-ն վերածած լինելով «ə» հնչյունի, տյսպիսով, ուրեմն ընդունած լինելով pul-ə ձևը, որ սովորաբար tыr-ə-ի հետ միանալով նշանակում է ‘հաց’: Եվ կատարելապես նույնպիսի կազմավորում թե՛ ըստ ձայնավորման, թե՛ ըստ խաչավորման յոնական տարրի հետ, սակայն սիբիլանտ ճյուղի յոնական տարրով don, թերատ ձևով d, մենք գտնում ենք պարսկերեն bul+u-d մեջ, դեռևս միայն ‘կաղնի’ նշանակությամբ, իսկ մոնղոլերենում այդ նույն don մերթ լրիվ ձևով, մերթ նույնպես on՛-ի հատումով, ու մեկ էլ B-ն առանց նայական ելքի՝ mo ձևով, [ 69 ] առկա է նմանապես mo+don→mo+d խաչավորված բառի մեջ, որն արդեն ստացել է ‘ծառի’ ընդհանուր նշանակություն։

§ 8. Բնականաբար, ուսումնասիրական այս երկար ճանապարհն անցնելիս մենք ստիպված եղանք հրաժեշտ տալ ռասայական լեզուների, տնայնագործաբար կառուցվող նախալեզվի գոյության, այս կամ այն ժողովուրդների յոթը սարի, յոթը ծովի հետևում գտնվող նախահայրենիքի, այն էլ դրախտակենցաղ ֆանտաստիկական նախալեզվի՝ լեզվաբանական ուսումնասիրության միջավայրից դուրս գտնվող նախահայրենիքի վերաբերյալ, միջլեզվական չինական պարիսպների, լեզվական երևույթները գրավոր հուշարձանների հիման վրա ժամանակակարգման և ուսումնասիրական ուշադրությունը՝ ի վնաս և ի նսեմացում լեզվի գիտության համար հսկայական նշանակություն ունեցող գրազուրկ և կենդանի լեզուների՝ գրավոր, առանձնապես մեռած լեզուների վրա կենտրոնացնելու, ձևաբանության բացառիկ նշանակության, քերականության հետ համեմատած բառական նյութի անկարևոր, համենայն դեպս երկրորդական լինելու, լեզուների ազգային կամ սկզբնածին ցեղական մաքրության և այլն և այլնի վերաբերյալ մի ամբողջ շարք պատկերացումների, նախկին, ինչպես թվում էր, անձեռնմխելի գիտական դրույթների: Հարկ եղավ աստիճանաբար հրաժեշտ տալ այս բոլոր բացարձակապես անհարկավոր, վնասակար բագաժին: Հարկ եղավ աստիճանաբար հրաժարվելու այս ամբողջ բացարձակապես անպետք, վնասակար բեռից:

Հարկ եղավ ապացույցների ծանրությունը փոխադրել և հետաքրքրության սուր ծայրն ուղղել դեպի այլ երևույթներ, ինչպես, օրինակ՝ նախնական խաչավորումը հնչական լեզվի մեջ՝ պարզության և մաքրության փոխարեն. սիստեմը՝ ռասայի փոխարեն, կենդանի լեզուները՝ մեռածների փոխարեն առաջին հերթին, իդեոլոգիական վերլուծությունը՝ ձևականի փոխարեն, դեռ ավելին՝ ձևական կողմի հետազոտման որակական բարելավումը նրա իդեոլոգիական հիմնավորումով, նյութական կուլտուրայի, թեկուզ և ամենապրիմիտիվի, նշանակության առաջքաշումը գեղարվեստական կողմի փոխարեն այն աստիճան, որ Նյութական կուլտուրայի պատմության Ակադեմիայում անցած տարի իմ կարդացած զոկուցումներից մեկում՝ „Скифский язык“[10] զեկուցման մեջ, որ առաջին անգամ կարդացել եմ սեպտեմբերին [ 70 ] Կերչի Հնագիտական կոնֆերենցիայում, իմ իրավացի լինելու վերաբերմամբ կատարելապես համոզված լինելով, ես հարկադրված էի՝ վանդալի անուն վաստակելու ռիսկ անելով, բացագանչել. «Կորչի Միլոսյան Վեներան, կեցցե արոտն ու արոտի կուլտուրան»: Քանի որ մարդկության կուլտուրական նվաճումների ուսումնասիրության մատերիալիստական դրվածքը միայն կարող է գիտականորեն բացատրել, լինի դա այնպիսի բացառիկ նշանակություն ունեցող գեղարվեստական հուշարձան, ինչպես նմանապես մարդկության ստեղծած հնչական լեզուն, աշխատավոր մարդկության կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքի արդյունքը, նստվածքը դեռևս հիմա էլ լիակատար ընթացքի մեջ գտնվող միասնական համաշխարհային լեզվաստեղծական պրոցեսի, որ համընթաց է գնում տնտեսա-սոցիալական շինարարությանը արտադասակարգային միջազգայնացման ուղին ելավ։

Իսկ ինչպես է վերաբերվում գիտական աշխարհը նոր թեորիային: Եթե բացառենք իմ աշակերտների և մեր փոքրաթիվ մերձավորագույն հետևորդների նեղ, չափազանց նեղ շրջանը, գիտական աշխարհը լավագույն դեպքում ոչ մի վերաբերմունք ցույց չի տալիս, շարունակելով հանգստանալ 19-րդ դարի առաջին կեսին ձեռք բերված նվաճումների նինջի մեջ: Ցանկանո՞մ եք ապացույց ռուս գիտական գրականությունից։ Բավական է մեկ պնդում Լենինգրադի համալսարանում ընդհանուր լեզվագիտության դասընթացի վերաբերյալ հիմա էլ հանձնարարվող մի դասագրքից, որ լույս է տեսնում արդեն վեցերորդ ու հաջորդ հրատարակությամբ և պատկանում է իր մասնագիտության մեջ միանգամայն անվիճելի վաստակ ունեցած, աչքի ընկնող, հեղինակավոր հնդեվրոպական լեզվագետի. «Կովկասում զանազան ցեղերը միմյանց հետ խոսում են այնպիոի լեզուներով, որոնք ըստ երևույթին մասամբ ազգակից են իրար, ինչպես՝ հարավային կովկասյան լեզուները՝ վրացերենը, մեգրելերենը, սվաներենը, մասամբ էլ ազգակից չեն ոչ միմյանց ոչ էլ այլ լեզուների, ինչպես հյուսիսային կովկասյան լեզուները՝ չերքեզերենը, չեչեներենը, լեզգերենը և ուրիշները։ Այս բոլոր լեզուները գիտության մեջ կոչվում են «կովկասյան»[11]: [ 71 ]

Ո՞ր գիտության մեջ: Ըստ երևույթին այդ ննջող գիտության մեջ:


Իսկ Արևմուտքո՞ւմ: Այնտեղ մեր օրերում էլ, երբ ընդհանրապես հաբեթական սիստեմի լեզուների առանձնահատկությունների մանրակրկիտ հաշվառման, մեկ էլ նրա կովկասյան ներկայացուցիչների մեկ մասի գնալով ավելի խորացող ուսումնասիրության հիման վրա կազմվել է լեզվի նոր ուսմունք, որոշ դասակարգային աշխարհայացքը ստիպում է իր դարն ապրած ուսմունքի ամենից ավելի ուժեղ պաշտպանին դրսևորելու դեմի այն, ինչ հաբեթական տեսության անխախտ կերպով սահմանված դրույթների շնորհիվ կատարվում է և արդեն կատարվել է Կովկասում, այնպիսի ապշեցուցիչ վերաբերմունք, որն արժանի է, ի խրատ հետնորդների, գրի առնվելու որպես իրեն անքննադատ ու անմատչելի լեզվագիտական բնագավառների մասին դատելու և վճիռ կայացնելու երբեմնի հավակնության կլասիկ նմուշ, որ հանդես է բերել հնդևրոպական լեզվագիտությունը։ Ահա այդ վավերագիրը[12]. «Ա. Դիրրը, որի մատուցած ծառայությունները Կովկասի ուսումնասիրության գործում հայտնի են, ձեռնամուխ է եղել կովկասյան երկրի ժողովուրդներին նվիրված պարբերական մի հրատարակության։ Դա երջանիկ մտահղացում է։ Ավելի ու ավելի (de mieux en mieux) է պարզվում, թե Եվրոպայի նախապատմության լուսաբանման համար որքան կարևոր է ուսումնասիրել այդ ժողովուրդներին, որքան որոշ լեզուների և որոշ սովորքների մնացորդների միակ կամ համարյա միակ պահպանողներն են: Բայց պրպտումների ժամանակ ոչ մի տեղ չի պահանջվում այնքան մեծ նրբություն, որքան այստեղ։ Ստիպված ենք կանգնելու պարզ բեկորների առաջ: Պատմական տվյալները չեն ընձեռում համարյա ոչինչ։ Հետևապես գործում կիրառելու համար համեմատական մեթոդը հատկապես դժվարին է դուրս գալիս ինչպես այն պատճառով, որ այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, վկայաբանվել են նորագույն ժամանակներում, այնպես էլ բուն իսկ լեզուների կառուցվածքի առանձնահատկությունների հետևանքով և, որ էլ ավելի ծանր է, այն [ 72 ] փաստի հետևանքով, որ չի երևում թե սկզբում եղել է որևէ ընդհանուր մեծ կուլտուրական լեզու։ Ուստի և ինչպես ամենուրեք, որտեղ աշխատանքը կապված է հատուկ դժվարությունների հետ և որտեղ որևէ բանի մերձենալու դժվարությունը զսպում է զգուշամիտներին [կամ ողջախոհներին (les esprits pradents], բազմանում են, ինչպես այդ երևում է, հապճեպ փորձերը և վաղահաս եզրակացություններն այս բնագավառի նկատմամբ, որտեղ հաճախ ֆանտազիան չափազանց մեծ դեր է խաղում»:

Եթե բացառենք մեկ կողմից այն, որ Ա. Դիրրը անշուշտ ունի իր մատուցած անվիճելի ծառայությունները Կովկասի վերաբերյալ լեզվագիտական աշխատանքի որոշ մասում, մյուս կողմից՝ վերջին ժամանակներս էլ Կովկասի լեզուների և առհասարակ նրա կուլտուրայի վերաբերյալ հապճեպ և վաղահաս դատողությունների իսկապես բազմանալը և միևնույն ժամանակ ոչ իրական այն փաստը, որ «գնալով ավելի ու ավելի» կամ, բառացի հենց Meillet-ի խոսքով ասած՝ «գնալով ավելի ու ավելի լավ» է պարզվում, թե հաբեթական Կովկասի ժողովուրդների ուսումնասիրությունը որքան կարևոր է Եվրոպայի նախապատմության (և արդյո՞ք միայն նախապատմության) ուսումնասիրության համար, ապա մեծարգո լեզվագետ-հնդևրոպաբանի պնդման մեջ մնացածը ծայրեծայր թյուրիմացություն է, որի պատճառը կամ Կովկասի պատմությունը բնավ չիմանալն է, կամ հատկապես Կովկասում լեզվագիտական աշխատանքի բացառիկ բարենպաստ հնարավորությունների մասին իրականությանը չհամապատասխանող պատկերացումը,- կատարելապես խեղաթյուրված մի պատկերացում, որ կախված է իր դարն անցրած լեզվի հին հնդևրոպական ուսմունքի մեռյալությունից:

Մնում է մի բան սովորել և շարունակել ուսումնասիրել ընդարձակելով ուսումնասիրվող լեզուների շրջանը՝ այդ լեզուների մասսայական նյութով հանդերձ և խտացնելով սովորողների հետազոտողների շրջանը՝ վարդագույն բազմերանգ շահերով աշխատանքը կենտրոնացնել մարդկային լեզվի միայնական ստեղծագործական պրոցեսի վրա և հնարավոր դարձնել հին մեռած գիտությունը շուտով փոխարինելու նոր, կենդանի, կենսունակ և ստեղծագործ գիտությամբ: Կա՞ արդյոք դրա հույսն ունենալու հիմքը, այդ ցույց կտա մեր դասընթացի ընթացքը և ձեր մասնակցությունը նրա մեջ: [ 73 ]

§ 9. Կարծես հիմա մենք պետք է անցնեինք մեր դասընթացի առօրյա աշխատանքային մասին՝ պարագրաֆների կամ հոդվածների վրայով սահելով, ծանոթացնեինք ձեզ լեզվի այն ուսմունքի հիմնական դրույթներին, որ չգիտես ինչու ես ևս անվանում եմ նոր ուսմունք, թեև ողջ սիստեմը, որ իր բուռն զարգացման էպոխան է թևակոխել Հոկտեմբերյան ռևոլուցիայից հետո, ինչպես ձեզ արդեն հադորդել եմ, ունի չորս տասնամյակի և մեկ տարվա հասակ, իսկ նույն ուսմունքի առանձին մտքերից շատերի հասակը զգալիորեն ավելի պատկառելի է, զգալիորեն ավելի հին է և՛ իմ գիտական, և՛ նույնիսկ անձնական ֆիզիքական «հնությունից»։

Հրաժեշտ տալով հնին լեզվի հաբեթական ուսմունքի ընդհանուր դրվածքում, մենք սակայն, չպետք է մոռանանք երկու բան։

Նախ՝ չպետք է մոռանալ այն, ինչ ես ձևակերպել եմ „Классифицированном перечне печатных работ по яфетидологии“[13] աշխատության մեջ. «Հաբեթական լեզվաբանությունը բնավ էլ դուրս չի թռել Աթենաս-Պալլասի պես Զևսի գլխից. 1) նա ծնվել է այդ նույն բուրժուականորեն դասավորված ու ձևված գիտական միջավայրում, դեռ ավելին, սաղմնավորվել է՝ ինքնին հասկանալի է, իբրև անտիթեզ հնդևրոպական լեզվաբանության նորմաներում, առանց որի նա չէր էլ լինի, 2) [նա] վերջին տարիներս դժվարություններով ազատվում է բուրժուական մտածողության և համապատասխանորեն կառուցված մեթոդոլոգիապես գիտական աշխատանքի խանձարուրից»։

Երկրորդ՝ հարկավոր է լրացնել նրանով, ինչ որ ձևակերպել եմ ես դեռևս Կերչում, հնագետների կոնֆերանսի ժամանակ, արդեն հիշատակված հրապարակային զեկուցման մեջ։ Այդ զեկուցումն անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին վերամշակվել է և ներկայումս տպագրվում է Գավառագիտական կենտրոնական բյուրոյի „Краеведение“ հանդեսում արդեն վերաշարադրված ձևով, իսկ առաջին անգամ կարդացվել է Старая И новая культура, старая и новая археология и задача культурного строительства, стоящие перед Советской властью“. վերնագրով։ Այնտեղ խոսվում էր հնագիտության՝ նոր հնագիտության [ 74 ] մասին՝ ի հակադրություն հնի[14] նոր հնագիտությունը... արդեն աճող, եթե ոչ աճած,— ասվում էր այնտեղ, նույնպես, սակայն, անզոր է խոր արմատներ գցելու, եթե... չպահպանի հին հնագիտության փայլուն նվաճումները... ինչպես հետնագույն կուլտուրաները արագորեն թառամում էին, եթե չէին կարողանում իրենց մեջն ընդունել նախորդ դարերի կուլտուրական նվաճումները, որոնք արքան ընտիր և ուժեղ, այնքան ավելի լավ են։ Եվ առողջ ու փարթամ ծաղկում ցանկանալով նոր սովետական կուլտուրային, չենք կարող չձգտել, որ նոր հնագիտությունը, այն դինամիկ հնագիտությունը, առավել գործունակ կերպով օգնի սովետական իշխանությանը անցյալ էպոխաների կուլտուրական արժեքները պահպանելու... դրանք նոր տնտեսա-կուլտուրական շինարարության մեջ խնամքով փոխադրելու նրա խնդիրներում»։

Հնագիտությունը նյութական կուլտուրայի պատմությունն է, և անցյալի նրա նվաճումները դիցուկ թե այս կամ այն դեպքում կարող են օգտագործվել, բայց Սովետական իշխանությունն ի՞նչ գործ ունի լեզուների, և լեզվագիտական տեսությունների հետ, երբ նա առանց այդ էլ ունի բարդ տնտեսություն և համապատասխան նպատակային դիրքավորմամբ է առաջ մղում կուլտուրական շինարարությունը։ Մի՞թե նրան թույլատրելի է լեզվագիտական շահերն այդպիսի լայն ծավալով մտցնելու իր կուլտուրական շինարարության մեջ։ Սակայն այդ շահերը Սովետական իշխանության կուլտուրական շինարարության մեջ մտցնելու ոչ մի հարկ չկա, քանի որ դրանք մտցրել է Հոկտեմբերյան ռևոլուցիան։ Այստեղ ևս ինձ թույլ կտամ ինքնամեջբերում Կերչի պրոլետարիատի համար կարդացած իմ այդ նույն զեկուցումից, որտեղ ասված էր[15]. «Իր զարգացման անցած բոլոր էտապներում մարդկության կատարած կուլտուրական նվաճումների լավագույն և լրիվ պահպանման ու միևնույն ժամանակ նոր անդադրում ստեղծագործ աշխատանքի մեծագույն երաշխիք է հանդիսանում Հոկտեմբերյան ռևոլուցիայի պարգևը, դա ոչ միայն պատմական անցյալ ունեցող ազատագրված ազգերին ինքնորոշում տալն է, [ 75 ] այլև գիտության և լուսավորության գծով ակտիվորեն ինքնորոշվելու կոչ անելը բոլոր ժողովուրդներին և ցեղերին... չբացառելով այն ժողովռւրդներին ու ցեղերին, որոնք ունեն սոսկ է ազգագրական կուլտուրական բագաժ, այն ժողովուրդներին ու ցեղերին, որոնք չունեն պատմական անցյալ, որոնք, կարծես թե, լոկ «բնակեցիկ» ժողովուրդներ են (Naturvölker) ի հակադրություն «կուլտուրական ժողովուրդների» (Kulturvölker): Հոկտեմբերյան ռևոլուցիան հասարակայնորեն վերացրեց բաժանումը, ինչպես որ այն մերժում է հաբեթական տեսությունը լեզվաբանական տվյալների մղումով»։ Այս առթիվ չեմ կարող ձեզ հաղորդակից չդարձնել արդեն ոչ թե իմ սեփական, այլ արևմտյան բուրժուական՝ գերմանական միջավայրին պատկանող մի կողմնակի դիտողի դատողություններին։ „Naturvölker und Kulturvölker" հոդվածում, որ զետեղված էր «Die Friedenswarte-ում»[16] այս հարցի մասին արտահայտվում է (Wolfgang Steinitz) Վոլֆգանգ Շտեյնիցը, մի երիտասարդ գիտնական, որ մասնագիտանում է որպես լեզվագետ ֆիննական լեզուների գծով և 1926 թվին եկել էր Լենինգրադ։ Այսպես, հոդվածում նա գրում է.

«Մարդկության հին զարգացման հարյուրավոր հազարամյակների հետ համեմատած՝ հակակշիռ չեն կարող կազմել այն փոքրաթիվ հազարամյակները, որոնցով մենք «առաջ ենք անցել» զարգացման մեջ... այնուհետև, այսպես կոչված «բարբարոսները», «բարեկեցիկ ժողովուրդները» հաճախ դառնում էին իսկապես կուլտուրական ժողովուրդներ։ Այսպես հենց իբրև «բարբարոսների» էին նայում հույներն ու հռոմայեցիները Եվրոպայի արևմուտքի և հյուսիսի բոլոր ժողովուրդներին՝ եվրոպական հետնագույն կուլտուրայի իսկական կրողներին և այդպես էին բնորոշում նրանց։ Նույն այդ կերպ էին վարվում միջին դարերում գերմանացիները սլավոնների հետ, ճիշտ այդպես էին վարվում էլ ավելի ուշ ֆինների հետ, իսկ այսօր սլավոնները և ֆինները եվրոպական կուլտուրական ընկերակցության անդամներն են, որ մյուսներին հավասար հարգանք են վայելում։ Իսկ «բնակեցիկ ժողովուրդների» վիճակից դեպի «կուլտուրական ժողովուրդների» վիճակը զարգանալու նորագույն օրինակը կատարվում է մեր աչքի առաջ Ռուսաստանում։ Ազգային ազատությունը նոր Ռուսաստանում տարածվում է ոչ միայն ճանաչված [ 76 ] կուլտուրական ժողովուրդները, ինչպես, օրինակ՝ ուկրաինացիների, գերմանացիների, հայերի և այլոց վրա, այլև արևելյան Ռուսաստանի և Սիբիրի բոլոր մեծ և փոքր ժողովուրդների վրա, որոնց մեզ մոտ մոծ մասամբ չեն ճանաչում նույնիսկ անուններով (օրինակ՝ մորդվիններին, չերեմիսներին, աբխազներին, այնուհետև թաթարներին, կիրգիզներին և այլն)։ Պատմության մեջ առաջին անգամ, որքան մենք ծանոթ ենք նրան, մահացման ստադիայում գտնվող ժողովուրդներին, որոնց բնորոշել են որպես սակավարժեք (minderwertig) ժողովուրդներ,− իրենց լեզվով սեփական ազատ հոգևոր զարգացման իրավունք է տրվել, և մենք համապատասխանորեն տեսնում ենք, թե ինչպես ութ տարվա ընթացքում այդ լեզուներովզարգացել է ոչ միայն ինքնազարգացման ձեռնարկների և դասագրքերի հարուստ գրականություն, այլ նաև լիակատար չափով պոեզիա, բանաստեղծություններ, պատմվածքներ, երգեր և այլն։ Այն մարդկանց համար, ովքեր փոքր ինչ ծանոթ են այդ ժողովուրդների նախկին հոգևոր կյանքին, նոր ձևերի և բովանդակության համար մղվող այս պայքարը խորապես հափշտակիչ տեսարան է»։

Բայց միթե այդ «խորապես հափշտակիչ տեսարանը» ոչ պակաս խորապես ցնցող է, երբ մենք գործին նայում ենք ոչ թե թռչունի բարձունքից, այլ սովետական հանրայնության և հենց կյանքի կողմից մղված լինելով դեպի նրա գործնական լուծումը՝ առանց ունենալու պահանջվող ունակություններ, անհրաժեշտ գիտելիքներ և նպատակահարմար մեթոդներ։ Այն ինչ մեր առջև դրված խնդրի պրակտիկ լուծումից մենք կարող ենք հեռանալ միայն սովետական հասարակայնության հիմունքներից հրաժարվելու գնով։ Բայց այս խնդիրը լուծելու, գիր չունեցող, ազգային լուսավորության տրադիցիաներ չունեցող հետամնաց ժողովուրդներին կուլտուրական ինքնորոշման ակտիվ գործիքներ դարձնելու համար ինքներս պետք է շատ նոր բան սովորենք և ամենից առաջ պարզ հասկանանք, յուրացնենք որպես աքսիոմա և որպես թեորետիկ գիտության դրույթ, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, բոլոր լեզուները, այդ թվում և ամենահետամնացները, որոնց, թվում է թե, հենց բնությունն ստեղծել է որպես կուլտուրա չհանդուրժող վայրերուսակներ, անկապտելի մասեր են մեկ ամբողջի՝ ստեղծագործական պրոցեսում գտնվող միակ համամարդկային լեզվի: Սակայն, նախքան առաջ [ 77 ] շարժվելը հարկավոր է ծանոթանալ նոր լեզվագիտության ձևական վերլուծության տեխնիկային ու տերմիններին:

§ 10. Հաբեթական լեզվաբանության տեխնիկայի և տերմինների մեջ մտնելու են վերլուծական տառադարձությունը, վերելքի և անկման, հնչյունի թուլացման և այլի նշանները, դասակարգումն ըստ ճյուղերի և խմբերի, ցեղանունները, խաչավորումը, իմաստաբանական շարքերը, բները և այլն։ Նշաններն են →, ← — որ կողմն ուղղված է սլաքի ծայրը, այնտեղ արդյունքն է, դերիվատը, առհասարակ հետնագույն երևույթը. այդպես են s→z, t→d-ϑ: Անկում ↘, ↙, բարձրացում՝ ↗, ↖, ϑ↘s, s↗ϑ, ϑ↘ш, ш↗ϑ, i↘y և այլն։ Մի երևույթի անխզելի զույգ տարատեսակները, կամ հաբեթական սիստեմի լեզուներում անտարբեր տատանման ամպլիտուդան արտահայտվում են ↔ նշանով, օրինակ՝ o↔u, v↔m: Զույգ ուղղահայացները (||) նշանակում են բաղաձայնների կամ ձայնավորների հերթագայությունը միևնույն ճյուղի մեջ։ Երկեղջյուրը —v— ցույց է տալիս ձայնդարձը բերանի մի խոռոչի (օրին. առջևի) հնչյունի փոխարինումը մյուսով (օրին. հետևի խոռոչի) s—h, t—k, ṫ—ḱ և այլն։

Ձայնավորները բաժանվում են երեք հիմնական տեսակների՝ ուժեղներ՝ a↔i, o↔u, թույլեր՝ ə↔ы, ուժեղների սղում՝ ə↙o, ы↙u. բաղադրյալներ (կամ մթագնածներ, նույնը, քմայնացածներ)՝ ä↔ō, կիսաձայներ (թույլեր)՝ ā, ē↔y (փոխ. ī կամ ị), ō↔w (փոխ. ṷ կամ ụ). երկար ձայնավորներ՝ ā, ē↔ī, ō↔ū․ ռնգային ձայնավորներ՝ ā (←an), ē(←en)↔ī(←in), ō(on) ↔ ū(←un): Սիստեմի հիմնական դրույթի համաձայն i-ի գլխին կետ չի դրվում, y, w մտնում են և բաղաձայնների մեջ (ըստ հնչյունների ձևական ուսմունքի՝ սպիրանտներ), նրանք հաճախ փոխարինում են նայերին և այլն, ուստի, ունեն ինքնուրույն գծագիր ոչ ձայնավորների գծում։

Բաղաձայնների նկատմամբ ևս մեկ անգամ ընդմիշտ պետք է նշել, որ հաբեթական լեզուները գտնում ենք բաղաձայնների եռաստիճանության և քառաստիճանության վիճակում. յուրաքանչյուր ուժեղ բաղաձայնը կարող է հանդես գալ ձայնեղացման երեք աստիճաններում (առնվազն), եթե լեզուն չի անցել պրոմեթեիդականության («հնդեվրոպականության). այսպես՝ [ 78 ]

Սիբիլանտ ճյուղի Սպիրանտ ճյուղի
պարզեր t d ϑ k g q
կիսաշփականներ սուլ. ṫ ď ϑ· տևական ḱ ġ q·
շչ. ṭ ḓ ϑ· ընդհատ ḳ g· q·


Մեր տերմինների զգալի մասը, մինչև իսկ հնչյունաբանության մարզում, առնված է ոչ թև ֆիզիոլոգիական, այլ հասարակական իմաստով: Ինչպես որ լեզուն առհասարակ ամբողջությամբ առած հասարակայնության ստեղծածն է, այդպես էլ ոչ միայն ձայնավորները, այլև բաղաձայնները տարբերվում են իբրև թույլ և ուժեղ ոչ թե այն պատճառով, որ ոմանց արտասանության համար արտասանական օրգանները նվազ ճիգ են գործ դնում, մյուսների համար շատ, այլ այն պատճառով, որ այգ պարզված է և փաստ է, թույլ բաղաձայնները հեշտ են դավաճանում իրենց, նրանք մերթ փոխարկվում են այս կամ այն հնչյունին, մեկ ոչ, հեշտ են անհետ կորչում, իսկ ուժեղներն ավելի կայուն են մնում։ Թույլի բնական վերածվելը ուժեղի մենք անվանում ենք վերելք ↗, ↖, իսկ ուժեղի վերածվելը թույլի՝ անկում ↘, ↙, ոչ այն պատճառով, որ ուժեղ հնչյուններն արտասանվում են բերանի խոռոչի ինչ որ վերին մասերում, իսկ թույլերը՝ ցածրերում, այլ այն պատճառով, որ վերելքի և անկման հետ, ինչպես սոցիալական կազմակերպության մեջ, մենք կապում ենք՝ առաջինի հետ - կենսականություն, ավելի շատ եռանդի ու աշխատունակության դրսևորում, կայունություն և ակտիվություն, իսկ անկման հետ՝ մարում և մահացում, որը միշտ չէ, որ նշանակում է անհետացում, այլ անցում ակտիվ դերից պասիվի, ինքնուրույն նշանակությունից միայն օժանդակի, օրինակ՝ ձայնավոր i-ի թուլացումը և y-ի վերածվելը մենք նույնպես անկում ենք անվանում, ինչպես բաղաձայն r-ի անկումը «y-ի»: Այս երկու անկումների ֆորմուլաներն են՝ i↘y, r↘y, և ահա, ինչ ծագում էլ որ ունենա у հնչյունը՝ կիսաձայն է այն արդյոք, թե թույլ բաղաձայն, որ դասվում է սպիրանտների կարգը, հեշտ է անհետանում որպես թույլ բաղաձայն։, սակայն ոչ միշտ անհետ, հաճախ նա աննկատելիորեն ներկայակցում է (соприсутствует), այսպես, երբ նրան ձայնավոր է նախորդում. [ 79 ] օրինակ՝ „а-ն ay“ խմբում, նա մերթ պահպանվում է որպես «y», մերթ անհետ կորչում կամ վերասերվում է «e»-ի անցնելով վերամշակման պրոցեսը համաձայն այս ֆորմուլի ау→еу→е), երբեմն էլ (այդ՝ երկար ձայնավորներ ունեցող լեզուներում) ay և aw — վերածվում են ā-ի uy և uw u-ի (կիսաձայն «u», այսինքն՝ W որպես ինքնուրույն հնչյուն բացակայում է, բայց ներկայակից է երկարության մեջ), օրինակ՝ սուոմի լեզվում mā («maa») ‘երկիր’ փոխ. mal'-ի, resp, mar'-ի կամ pū («puu») ‘ծառ’ փոխ. pur-ի և այլն։

Ձայնավորների պես, գոյութուն ունեն նաև թույլ և ուժեղ բաղաձայններ։ Թույլ բաղաձայններ. 1) երկու կատեգորիաների սուլա-շչականներ՝ սուլական s→z և շչական ш→J, էլ չենք խոսում բարդ բաղաձայններ s1, z1, ш1, j1 և այլնի մասին. 2) նույնպես երկու կատեգորիաների հագագայիններ, այն է՝ տևական h→γ և վայրկենական կամ ընդհատ →y, էլ չենք խոսում h և հագագային h՛ այլ երանգների մասին։ Ուժեղ բաղաձայններ, պարզ (միշա երեք աստիճանի). առաջնալեզվային՝ t, d, ϑ, ետնալեզվայիններ՝ k, g, q և բաղադրյալներ (իսկապես ասած դիֆուզոիդներ, այն է՝ կիսաշփականներ), որոնց մասին կխոսենք շարունակության մեջ, սակայն մեկ բան կասենք հիմա, որպես բաղադրյալ ընկալվողները մասամբ սիբիլանտ են, եթե նրա կազմի մեջ մտնում է սիբիլանտ, օրինակ ď (dz) և ḓ (dj), մյուսները՝ սպիրանտ, եթե նրանց կազմի մեջ մտնում են սպիրանտներ, օրինակ՝ q (qh) և q (qc): Դեռ ավելին, ինչպես և թույլ սիբիլանտներըը, ուժեղ սիբիլանտ բաղաձայններից ոմանք լինում են սուլական, օրինակ ď-ն ուժեղ սիբիլանտ սուլական բաղաձայն է, իսկ ուժեղ սիբիլանտ բաղաձայններից մյուսները՝ շչական են, օրինակ ḓ ուժեղ սիբիլանտ շչական բաղաձայն է, նույնպես, ինչպես և թույլ սպիրանտները, ուժեղ սպիրանտ բաղաձայններից ոմանք լինում են տևական, օրին. q-ն, մյուսները՝ վայրկենական կամ պայթական, օրին. q-ն:

§ 11. Տառադարձության վերաբերյալ կարծում եմ բավական է հաղորդել նրա հիմունքները, նախ որպեսզի դուք կարողանաք հետևել այն ամենին, ինչ շարադրվում է՝ օրինակներով լուսաբանվելով, երկրորդ՝ որպեսզի այդ հիմունքները յուրացնելով, դուք ավելի հեշտ կարողանաք հաղթահարել արդեն մեջ [ 80 ] բերված „Абхазский аналитический алфавит (К вопросу о реформах письма)“ գրքույկը։ Թող ամեն մի ուսանող կամ ասպիրանտ ուսումնասիրի այն։ Աբխազական այբուբենը նրանով է հարմար սկզբնական շրջանում հաբեթաբանական տառադարձությունը մոտավոր կերպով շարադրելու համար, որ իր մեջ լինելով ամբողջական, այսինքն մեկ լեզվի այբուբեն, նա պարունակում է նշաններ, որոնք արտահայտում են հնչյսւնների այնպիսի բազմազանություն, որ հավելորդով կարող է բավարարել լեզուների, մինչև իսկ հաբեթականների, մեծ մասի հնչյունների պատկերման պահանջը, իսկ քանակապես միշտ գերազանց է այդ հնչյուններից. այսպես օրինակ՝ եռանշան տառերի, ինչպիսին է դիցուք՝ t°[17] կարիքը չկա համարյա ոչ մի ուրիշ հաբեթական լեզվում:

Հաբեթաբանական այբուբենի դրույթներից մեկն էլ այն է, որ ոչ մի պարզ հնչյուն չի կարող պատկերվել բարդ կամ բաղադրյալ գծագրով և ոչ մի բարդ կամ բաղադրյալ հնչյուն չի կարող պատկերվել պարզ գծագրով առանց սիստեմ խախտելու, իսկ սիստեմը խախտել չի կարելի, քանի որ այլապես մենք կատարված լեզվաբանական նվաճումներից հետ կգնանք:

Իսկ ո՞րն է սիստեմը։ Այն, որ տառերն ընկալվում են որպես թվանշաններ։ Տառերը պետք է դառնան նույնքան հասկանալի, ընդհանուր, ինչսլես որ թվանշաններն են, ոչ թե յուրաքանչյուր հնչյուն հատուկ տառապատկեր ունենա, այլ միայն հիմնական պարզ հնչյունները ունենան յուրաքանչյուրն իր հատուկ առանցքային պատկերը, ինչպես 1, 2, 3 և այլ թվանշանների մեջ մինչև 0, իսկ բարդ դասերը լինեն նրանց երկանիշ՝ յուրատեսակ հարյուրակներ թվերով − 100, 200 և այլն, պահպանեն նույն այդ առանցքային նշանները, ինչ որ ունեն միավոր հնչյունները, այսինքն՝ պարզ հնչյունները, բայց ավելացնելով թույլ հնչյունների պայմանական գծագրեր, ինչպես զերոյինը կամ զերոներինը թվանշանների մեջ, այն է սիբիլանտներ և սպիրանտներ այս կերպ՝ _•_, −−, −˘−, −−: [ 81 ] Այսպես օրինակ՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ

t t+w=t° t+s+w=ṫ°
t+s=ṫ
k k+w=ko k+h+w=◌̇k°
k+h=◌̇k

Այսպիսի սիստեմի դեպքում հարկ չկա վերցնելու ամեն մի տասը որպես մի հատուկ ֆեոդալական ամրոց։ Հաբեթաբանական սիստեմը ոչ միայն պակասեցնում է պահանջող հիմնական դասերի, նրանց առանցքային մասերի, յուր տեսակի միավորների թիվը, այդպիսինները հասցնելով միայն պարզ հնչյունների թվին, որչափ խոսքը վերաբերում է ուժեղ բաղաձայններին, և ոչ միայն զգալիորեն նվազեցնում է բարդ հնչյունների կազմի մեջ մտնող թույլ սուլա-շչականների (s, z, ш, j և այլն) և հագագայինների (հ, γ, с, у և այլն) սլատկերման համար պահանջվող նշանների թիվը՝ դրանք հասցնելով երկու նշանի՝ և − (հետևաբար համարյա մեկ հատի, ինչպես թվանշանների մեջ 0-ն), ըստ նրանց տեղաբաշխման չորսի, ըստ նշանակության ութի, չորսը՝ սիբիլանտների մեջ, երբ նրանք միակցվում են առաջնալեզվայինների հետ, և չորսը սպիրանտների մեջ, երբ նրանք միակցվում են ետնալեզվայիններին s, ш, z, j, h, γ, y:

Այսպիսով, կրկնում եմ, հաբեթաբանական տառադարձությունը ամենաբարդ հնչյունային մեծությունների արտահայտությունը ոչ միայն հասցնում է պարզ թվանշանների, այլև միևնույն ժամանակ ընդգծում է մի կարգ հնչյունների փոխադարձ կապը մյուսների մեկ խմբինը՝ մյուս խմբի հետ և ոչ թե ստվերարկում կամ բոլորովին ծածկում այն։ Այս հարցում ավելի իրազեկ կարելի է դառնալ մեջ բերված գրքույկով։ Այստեղ տալիս եմ հաբեթական այբուբենի աղյուսակը ավելի պարզ կազմով, այն է՝ վրացական այբուբենի (մեջբերված գրքույկով համեմատեցեք բարդագույն աբխազականի հետ): Ի դեպ աղյուսակում ավելի շատ նշան կա, քան վրացական այբուբենում, որը կորցրել է խուլ սպիրանտ •-ն, ձայնեղ սպիրանտ γ-ն և չունի g^-ն և այլն: [ 82 ]

Մնացած բաղաձայնների մասին կիմանաք սեմինար պարապմունքների ընթացքում, կամ դարձյալ նույն մեջ բերված գրքույկով։ Այսպես օրինակ, այդ մնացած հնչյունների թվում կան l, m, n, բայց դրանք բացատրելու հարկ չկա, միայն բաց չթողնենք.

1) Այդ հնչյունների երկու տիպը. փափուկ՝ l1, m1, n1 (յոտայնացված), կոշտ՝ l, m, n,

2) և ո-ի անհետացումը նախորդ ձայնավորների ռնգայնացման դեպքում ā և այլն, տես § 10 (վերը, էջ 53)։

§ 12. Առաջին իսկ քայլերից մենք նկատի ենք ունեցել լեզվի ծագման, կազմավորման և զարգացման ընդհանուր պատկերացումը Ձեր մեջ արմատավորելը՝ մեր ողջույնի առաջին իսկ բառերից մենք նկատի ունենք այդ խնդիրը: Այդ նպատակով մենք ընդհանուր դասընթացին նախադրել ենք, բաց այդ, մեկ հոդված լեզվի մասին: Բուն դասընթացը երեկ սկսեցինք դասախոսությամբ.— դասընթացի առաջին դասախոսությամբ, որը որոշ չափով ի մի էր գումարում ամբողջ դասընթացի բովանդակությունը նրա ուրվագծորեն նշված նոր տեսական գիտական նպատակասլացությամբ, որն առաջ է քաշվել որպես լեզվի ընդհանուր ուսմունքի հարվածային մոմենտ, փաստորեն մինչև իսկ գիտական շրջաններին սակավածանոթ հաբեթական տեսության տեսակետից: Բնականաբար, ընդհանուր տեղերով այդ ներածական մասերը, որոնք համեմատաբար ավելի մատչելի են, կարող էին ստեղծել որոշ տրամադրություն, նպաստել թեկուզ [ 83 ] ունկնդիրների մեկ մասի մեջ աուդիտորիայի տրամադրության ժամանակավոր բարձրացմանը, բայց մենք բոլորս էլ արթուն հսկողի դերում պետք է լինենք, որպեսզի տրամադրության այդ բարձրացումը փութանցիկ չլինի։ Դժվար է այդ բարձր տրամադրությունը պահպանել գրության, հաբեթական տառադարձության վերաբերյալ և հնչյունային երևույթների վերաբերյալ նույն տարրական կարգի տեղեկությունների շարադրման տաղտկալի մոմենտներում, տեղեկություններ, առանց որոնց, սակայն, չի կարելի ոչ ճիշտ հասկանալ շարադրվածը, ոչ էլ մանավանդ, յուրաքանչյուրը կկարողանա յուրացվող դրույթները օգտագործել յուր մասնագիտական ուսման, հատկասլես իր ընտրած լիզվի զբաղմունքների ընթացքում։

Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է պարզ պատկերացում ստանալ այն մասին, թե պրոբլեմների ինչ քանակ է առաջադրում հաբեթական տեսությունը, որն արդեն ամբողջությամբ առած ընդհանրապես ուղի է բացել դեպի մոնիստական սկզբունքը լեզուների ուսումնասիրության մեջ։

§ 13. Անցյալ դասախոսության ժամանակ Ձեր ուշադրությանն արդեն հանձնվել էր լեզվի ծագման վերաբերյալ հոդվածը, որ առաջ լույս է տեսել թարգմանաբար գերմաներեն լեզվով, բայց հիմա առկա է ռուս բնագրով. այստեղ մասնավորապես կա ծագումաբանական աղյուսակ, ավելի ճիշտ, ծննդաբանական ծառ լեզուների դասակարգությամբ հանդերձ՝ նրանց փոխադարձ կապակցվածության մեջ։ Այդ իսկ ժամանակ մենք հիշատակել ենք, որ այդ աղյուսակում պակասում են ամերիկյան և աֆրիկական, այլև օվկիանիայի լեզուները, որոնց ծագումն արդեն ավելի քան նշված է։ Ծննդաբանական ծառն ունի ուրիշ՝ ավելի էական պակասություններ, թեկուզ հենց այն, որ ծառն իր բնական ճյուղավորումներով քիչ է հարմար ձևավոր կերպով պատկերելու լեզուների դասակարգումը, որոնք պարզաբանվում են ոչ թե ըստ նրանց ցեղաբանական ժառանգման, այլ ըստ սիստեմների մուտացիոն-էվոլուցիոն զարգացման մեկը մյուսի հետևից և զուգընթացաբար դեն նետելով որպես ռելեկտային նստվածքներ, այն ամենը, ինչ լրիվ չափով չի ներգրավել այդպիսի էվոլուցիայի համաշխարհային պրոցեսը, որը շրջադարձային կետերում նշվում է պայթման կամ ռևոլուցիայի կարգի երևույթներով։ Առաջադրանքի կատարման մեջ կան և հատուկ տեխնիկական պակասություններ։ Մենք մեր ուժը ներածի չափով [ 84 ] կկատարենք այդ բոլոր պակասությունների ուղղումը, և եթե չտանք նոր նկարի փորձ, մեր այժմյան հասկացողությանը ժամանակակից դասակարգման փորձ, ապա հիմա ձեզ հաղորդակից կդարձնենք այն կազմելու բոլոր նախադրյալներին։ Առաջին հերթին ձեր ուշադրությանը կառաջարկեմ «լեզուների ծննդաբանական ծառը» ինչպես որ այն լույս է տեսել մեջբերված հոդվածի ռուսերեն բնագրում։ Կրկնում ենք սխեմատիկ պարզաբանումը, առնված այդ նույն հոդվածից.

1) Գագաթը, որ տեսականորեն պիտի պսակի հնչյունական լեզվի զարգացման բոլոր նախորդ ստադիաները, միասնական, համամարդկային լեզուն է։

2) Նրանից ցած առկա ավարտվածություն է՝ լեզուների «հնդեվրոպական ընտանիքը» ըստ մեր տերմինաբանության «լեզուների պրոմեթեիդական սիստեմը» ձևականորեն, այն է՝ ձևաբանորեն՝ զարգացման թեքական ստադիան։

3) Ավելի ցած, ծառի բնից աջ և ձախ նրա աճումից հետ մնացած մի ոստ, որ վերապրուկորեն առկա, պատմական էպոխաներից ծանոթ, հաբեթական լեզուներն են, նրանք կանգնած են տիպաբանական զարգացման տարբեր աստիճանների վրա, ակնառու կերպով պահպանելով նախորդ էպոխաների վերապրուկային ձևերը այն ստադիայում, որ մոտ է պրոմեթեիդյան լեզուների սիստեմին (այսպես կոչված հնդևրոպական ընտանիքին), մի աստիճանով է՛լ ավելի մոտ սեմիթական սիստեմին։

4) Դրանից ցած, աջից, բնի աճումից մի կողմ գնացած մի ճյուղ, որ մերձավորագույն կերպով ազգակից է հաբեթական լեզուների թեքական խմբերին, լեզուների սեմիթական ընտանիքն է, ըստ մեր տերմինաբանության ներկայումս լեզուների սեմիթական սիստեմը։

5) Դրանից ցած, ձախից, բնի հասակից հետ մնացած մի ճյուղ, լեզվական ընտանիքների ուրալա-ալթայան խմբավորումն է (ըստ մեր տերմինաբանության՝ ալդանյան—թյուրքական ժողովուրդների առասպելական հերոս Ալդանի անունով — լեզուների սիստեմը), որ տիպաբանորեն ավելի մոտ է կցական կառուցվածք ունեցող հաբեթական լեզուներին, դրանց թվում սվաներենին, մեգրելերենին, ճաներենին և վրացական երկու լեզուներից ժողովրդականին (ոչ գրքային հին գրականին), որով հենց այստեղ էլ տեղ է նշվում թյուրքական խմբից, այսպես կոչված, թյուրքական ընտանիքից անմիջապես հետո, մեկ կողմից ուգրա-ֆիննական [ 85 ] խմբի, մյուս կողմից նաև մոնղոլական խմբի համար,- այդ բոլորը շնորհիվ չուվաշերենին (ուգրա-ֆիննական ոչ թե թյուրքական լեզուների խմբից հետո է, ինչպես դուրս էր եկել գերմաներեն հրատարակության մեջ, այլ այլ նրանից առաջ, երբ նրանց բոլորից առաջ, կարծես թե ալդանական սիստեմի նախադռանը կամ ծագման արշալույսին չուվաշերեն լեզուն, որ ճանապարհ բացեց դեպի ալդանյան սիստեմի բոլոր երեք տեսակի լեզունեը, հատկապես ուգրա-ֆիննական և թյուրքական խմբերի լեզուները, որոնցից վերջինի հետ նա, չուվաշերեն լեզուն, բացի դրանից ունի հատուկ անկախ կապեր);

6. Ավելի ցած, աջից, բնի հասակից հետ մնացած մի ճյուղ, այսպես կոչված քամական «ընտանիքն» է, այսինքն՝ քամական լեզուների սիստեմը, որը իբրև սեմական ընտանիքի լեզուների հետնագույն ավանդ ձևաբանորեն դրսևորում է կցական և առավել ևս սինթետիկ բնույթ, այսինքն՝ հաբեթական լեզուներից այնպիսիների տիպաբանորեն զարգանալու բնույթը, որոնք հարում են աբխազական տիպին, իսկ հաբեթական լեզուների շրջանից դուրս քամ. խմբի հիմնական շերտը, հարում է ալդանյան սիստեմին։

7. Է՛լ ավելի ցած լեզուների սինթետիկ, անջատական վիճակն է, որ բուն հաբեթականների մեջ վերապրուկորեն ներկայացնում են աբխազական տիպի լեզուները, դա լեզուների ուրանյան սիստեմն է։

Այս ծննդաբանական ծառի վրա հատուկ տեղեր պետք է հատկացնել չորս լեզվի. 1) երկու հիբրիդ կամ, ավելի ճիշտ, իրենց հիմքում ավելի շուտ հաբեթականությունից դեպի պրոմեթեիդականության (այսպես կոչված հնդեվրոպականության) անցնող տիպերի, մեկը Կովկասում՝ Հայաստանի երկու լեզուներից մեկի և մեկը Բալկաններում՝ ալբաներեն, և 2) հաբեթիդիզմից դեպի ալբանիզմը (այսինքն ուրալա-ալթայիզմը) անցնող երկու տիպերի Կովկասում՝ Հայաստանի զույգ լեզուներից ժողովրդականին և Վոլգայի գետեզերքում առանձնակի կանգնած չուվաշերենին, որն իր հիմքում նույնպես հիբրիդ չէ, այլ անցողիկ մի տիպ, բայց դրսևորում է ֆիննական լեզուների հետ ընդհատված խաչավորման նշաններ և արդիականությունը նրան գտել է մի շրջանում, երբ տեղի էր ունենում ներգործության արդեն պատմական կարգի երկու պրոցեսի պայքար միջին դարերից [ 86 ] թյուրքական ժողովուրդների, հատկապես Կազանի թաթարականի և ապա ռուսականի։

Սակայն ամբողջ ծննդաբանական աղյուսակը պահանջում է վերանայում և ճշգրտում թե՛ լրիվության և թե՛ մանրամասների գծով:

Առայժմ մնալով այն դասակարգման շրջանակներում, որ պատկերված է ծննդաբանական ծառի ձևով, մենք կնշենք նրա մեջ մեկ կողմից ամերիկյան, օվկիանիական և աֆրիկական լեզուների, ինչպես նաև բուն հին աշխարհի դրավիդական և ոչպրոմեթեիդական, այսինքն ոչ բուն Հնդկաստանի այսպես կոչված հնդեվրոպական լեզուների «ընտանիքի» սիստեմին պատկանող այլ լեզուների բացակայությունը, մյուս կողմից հեռավոր արևելյան լեզուների անլրիվությունը, քանի որ «հեռավոր արևելյան լեզուների » ընդհանուր հիշատակման ժամանակ հեռավոր արևելյան լեզուներից նկատի է ունեցվել միայն չինարենը։

ա) Սակայն չինարենը ևս այն մոմենտին, երբ առաջին անգամ էր կազմվում ներկա ծննդաբանական ծառը, նկատիի էր առնվում միմիայն ըստ ձևական տիպաբանական հատկանիշի, ըստ այն հանգամանքի, որ այն առաջին հերթին դասում էին սինթետիկ կամ անջատական լեզուների կարգը: Մնացածում այն ժամանակ այդ լոկ պրոբլեմ էր, երբ մենք չինարեն լեզուն առաջին հերթին ենթադրում էինք հեռավոր արևելյան լեզուների շրջանակի մեջ, վերջիններս ընդունելով իբրև այնպիսի լեզուներ, որոնք մինչև այժմ պահպանում են անջատական կամ սինթետիկ կառուցվածքը, որը ծագել է մարդկության հնչական լեզվի զարգացման կամ տակավին կազմավորման առաջին աստիճանի վրա։

Սակայն այդ ժամանակից հետո չինարենը կոնկրետ կերպով իմաստաբանականւ և ֆունկցիոնալ իր լեքսիկական նյութ փաստերով ներգրավվեց հաբեթաբանական պրպտումների շրջանակը, և Գիտությունների Ակադեմիայի զեկույցների էջերում (1926 թ. էջ 39), „Яфетическая теория и семантика китайского языка“ հոդվածիկի մեջ տրված առաջին հայտարարությունից հետո ծայր առան հոդվածներ, որոնք նույն զեկույցների մեջ տպագրվում էին „Китайский язык и палеонтология речи“ ընդհանուր խորագրով: Առայժմ տպագրվել են այդպիսի [ 87 ] հինգ նոթեր:[18] Դեռևս հիշյալ առաջին հայտարարության մեջ հաբեթական լեզուների և չինարենի հարաբերության մասին մենք ասել ենք, «Երկար պրպտումների միջոցով հաջողված հոլովական վերջավորության հնէաբանական բացատրությունը, ինչպես պարզվեց, իր հաստատումն է գտնում այդ ձևական երևույթի այն փաստացի դրության մեջ, որ նա ունի չինարեն դասական գրական լեզվում, որտեղ այդպիսին, այն է, հայցակ. հոլովը մենք գտնում ենք սինթետիկ կառուցվածքից դեպի կցական ընթացող այն անցողիկ վիճակում, որին մենք հասցրել ենք մեր պրպտումները այդ հարցում միայն երկարատև աշխատանքի և խոր թափանցումով ձեռնարկած հնէաբանական պեղումների հետևանքով ինքնուրույն և ֆունկցիոնալ բառերի սեմանտիկայի մեջ,— բառեր, որոնք հաճախ վերածված են օժանդակ մասնիկների՝ մերթ վերջածանցների, մերթ նախածանցների»։ Եվ ապա դարձյալ. «Հաբեթական տեսության հնէաբանական նվաճումների զուգադիպությունը իրերի անվիճելիորեն փաստացի դրությանը չինարենում այնքան ապշեցուցիչ է, որ այդ նշելով մամուլում ի տեղեկություն մարդկային լեզվի էվոլուցիայի վերաբերյալ մեր պրպտումներին հետևեղների, չեմ կարող դիտված փաստի անսպասելիության մեջ չտեսնել մի ավելորդ ապացույց այն ռուտինայի կորստաբերության, որը գիտական մեթոդի տեսքով քողարկվելով՝ մեր լեզվաբանական հետազոտական աշխատանքներին ընթացք է տալիս՝ շահագրգռված մասնագետներին միմյանցից կատարելապես կտրված, ընդնմին անտեղյակ պահելով հնէաբանորեն բացառիկ կարևոր մի լեզվից՝ չինարենից, առանց որի անմիտ է, համարձակվում եմ պնդել, ընդհանուր լեզվագիտության ճիշտ դրվածքը թե որպես հետազոտության առարկայի, թե որպես դասավանդման առարկայի»։ Չինարենի և լեզվի հնէաբանության վերաբեբյալ հետագա հատուկ հեդվածներում մենք կանգ ենք առնում առանձին փաստերի վրա, որոնք, անկախ ներկա դասընթացի, այն է՝ ընդհանուր լեզվագիտության առարկայի շահերից, լույս են սփռել և շարունակում են [ 88 ] սփռել Կովկասի բուն հաբեթական լեզուների բառարանական կազմի վրա։ Մինչև այդ ստանալը մենք չէինք հասկանում և չէինք էլ կարող հասկանալ մի ամբողջ շարք բառեր, ամենաառաջին անհրաժեշտության տերմիններ, ինչպես օրինակ անցյալ դասախոսության ժամանակ ցույց տրված ‘հացի’ անունը կամ սլաշտամունքային, ասենք նախնադարյան սնունդ ունեցող տնտեսության համար ևս այնքան կարևոր մի ծառի անուն, ինչպես ‘կաղնին’: Այդ իսկ պատճառով չինարենը, զուգահեռ այն հետաքրքրությանը, որ առաջացրել էին նյութական կուլտուրայի պատմության մեջ սկյութա-չինական զուգադիպությունները հուշարձաններում, սկսեց ներգրավվել թվական անունների, սկյութական լեզվի, ազնիվ մետաղների՝ ոսկու և արծաթի տերմինաբանության վերաբերյալ մեր բոլոր հնէաբանական պրպտումների մեջ, և մենք կարիք զգացին դնելու եթե ոչ բուն չինացիների, ապա լեզվով նրանց ազգակից ժողովուրդների նշանակության հարց,- այն նշանակության, որ ունեն նրանք ոչ թե լեզվի նախապատմությունը և հնէաբանությունը Միջերկրածովքի, այլ մարդկության պատմական էպոխաները ուսումնասիրելու տեսակետից,- էպոխաները, որոնք անցել են այդ նույն տեղում, բայց մինչգրավոր պատմության ժամանակներում, ուստի և ունեն վկաներ, վկայական ցուցմունքներ իրենց օգտին ամենից առաջ միայն լեզուների մեջ: Եվ այնուհանդերձ չինարենը այս տակավին առաջին ծննդաբանական աղյուսակում ենթադրեը, մինչև իսկ բավարար պատճառաբանությամբ նրա երևան գալը կազմվելիք ծննդաբանական նոր աղյուսակում մենք առայժմ գնահատում ենք որպես պրոբլեմ, սակայն մի պրոբլեմ, որը պահանջում է չինարենի միայն մանրամասն փաստացի ուսումնասիրություն հաբեթական տեսության լույսի աակ մասնագետ չինագետի կողմից։

բ) Այդպիսի արդեն նյութական կարգի հասունացած պրոբլեմ կարելի է համարել ներկա ծննդաբանական աղյուսակում կատարյալ լռությամբ անտեսված լեզուները, այն է՝ ամերիկյան լեզուները։ Ես նկատի ունեմ մեկ կողմից, ամերիկյան լեզուների մի մասի ուրվագծված առնչում պալեոասիական լեզուների հետ, մյուս կողմից Կովկասի և Պիրենյան թերակղզու հաբեթական լեզուների առնչումը ֆիննականների և այնուհետև պալեո-ասիականների հետ, որի մասին հենց խոսվում է „Происхождение [ 89 ] американского человека и яфетическое языкознание“[19] աշխատության մեջ, որ ներշնչել են հայտնի ֆրանսիական ամերիկագետ Ռիվեի (Riwet) նվաճումները։ Դարձյալ մեզ հաբեթական լեզուների այդ առնչումը ֆիննականների հետ՝ չուվաշերենի միջոցով և ապա Սիբիրի պալեոասիականների հետ հասցրել է հետաքրքրության դեպի չինարենը, որը հարյուրապատիկ է վարձատրում մեր ավելի քան համեստ կոնկրետ սպասելիքները նրանից։ Չինարենի հարցը դրած այդ սիբիրյան հետազոտական ձգտման առաջին ծիծեռնակը, որ պատկանում է զուտ հաբեթաբանական աշխատությունների թվին, „К вопросу о названиях рек Сибири в освещении яфетической теории“ հոդվածն է:[20]

գ) Մյուս կողմից, ամերիկյան լեզուների հարցում հին մայրցամաքային լեզուների հետ նրանց ունեցած կապի տեսակետիցան ես նկատի ունեմ Հնդկաստանի նախապրոմեթեիդական (այսսլհս կոչված «նախահնդեվրոպական») լեզուների միջնորդությունը, չբացառելով, կարելի է ասել, պրոմեթեիդականների համար մինչպատմական վերապրուկները Հնդկաստանի և դրավիդյան լեզուների։ Մեկ անգամ չէ դրվել խնդիրն այն կապի, որ ունեն դրավիդյան լեզուները ուրիշ բնավ ոչ հետնագույն դասակարգայնորեն-տիեզերական լեզուների հետ, ինչպես է պրոմեթեիդական լեզուն, որն ամենից լավ ներկայացնում է սանսկրիտը Հնդկաստանում,− խնդիրն այն կապի, որ ունեն առաջինները մերթ էտրուսկերենի, մերթ բասկերենի հետ, այսինքն՝ նախապատմական Եվրոպայի լեզուների, հետևաբար հաբեթական լեզուների հետ։ Առանձնակի, հատկապես կուլտուրպատմականորեն է մոտեցել ըստ էության այդ նույն հարցին հայտնի ֆրանսիական հնդկագետ Սիլվին Լևին (Sylvain Levy), որն իր հետաքրքությունը կենտրոնացրել է Հնդկաստանի տեղական լեզուների վրա, որոնք իր հայացքով այդ տեսակետից էլ ավելի ցուցանշական են, քան դրավիդականները, այն է՝ թամիլյան լեզուների վրա, որոնք կապ ունեն օվկիանիական լեզուների հետ,- մի հանգամանք, որը բնականորեն մեր ուշադրությունն ուղղում է դարձյալ դեպի ամերիկյան հնամայրցամաքային շփման նոր ուղին։ Սիլվին Լևին ի պաշտպանություն խաղաղօվկիանյան [ 90 ] աշխարհի Հնդկաստանի հետ ունեցած նախապրոմեթեիդական կապերի առաջ է քաշել, ինչպես հայտնի է,[21] հետևյալ դատողությունները, որոնք բնավ զուրկ չեն և լեզվաբանական բովանդակությունից ու նշանակությունից, բայց կապակցված են նաև նյութական կուլտուրայի պատմության տվյալների հետ. «Սկզբնային կազմիչ տարրով դիֆերենցիացիաներ առաջացնելու եղանակը խորթ է լեզուների երկու խմբի՝ արիականին (այսինքն «հնդեվրոպականին», մեր տերմինաբանությամբ՝ պրոմեդեիդականին) և դրավիդական, որոնք ստեղծել են պատմական Հնդկաստանի քաղաքակրթությունը: Այդ եղանակը կազմում է բնորոշ առանձնահատկությունը լեզուների մի խմբի, որը դեռ մինչև այժմ էլ բռնում է հսկայական տարածություն՝ Հիմալայներից մինչև Զատկի կղզին, որը պահպանվել է ներքին Հնդկաստանի բարձունքների զանգվածներում։ Այդ արխայիկ ռասայի ետ մնացած (attardés) ներկայացուցիչները անգիտակից ժառանգորդներ են մի քաղաքակրթության, որ ունեցել է իր վեհության օրերը։ Հնդկաստանում նա ստեղծել է զգալի տարածություն գրավող իսկական քաղաքական միավորներ, որոնք այնքան ուժեղ են կապված եղել երկրի իրական կյանքի հետ, որ այդ քաղաքական կազմավորումները, հարյուրամյակներ ապրելով, հասել են մինչև մեր էպոխան... Ջեմս Հորնելը (James Hornell) հնդկական նավերի վրտ եղած նկարների ծագման և ազգագրական նշանակության վերաբերյալ իր հիանալի փորձի մեջ (Memoirs of the Asiatic society of Bengal, հ. VII, № 3, 1920), տեխնոլոգիական կարգի իր պրպտումների հետևանքով հանգել է այնպիսի եզրակացությունների, որոնք նա ստիպված է եղել ընդունելու, ասում է ինքը, առանց դրան նախապատրաստված լինելու, և այդ եզրակացությունները հեռու չեն մեր եզրակացություններին նման լինելուց։ Նա ենթադրում է պոլինեզիական ազդեցություն Հնդկաստանի հարավային ափերի նախադրավիդական բնակչության վրա. «Մալայական ներգաղթի մեկ ալիքը, ենթադրվում է, որ տեղ է հասել ավելի ուշ, դրավիդների՝ ասպարեզում երևալուց հետո, և այն նա է, որ կոկոսյան ընկույզի կուլտուրան է բերել Մալայան արշիպելագից»։ Նկատվել են և բառեր, որոնք արձագանքում են նյութական կուլտուրայի առարկաներում եղած այդ կապերին: [ 91 ]

դ) Սակայն, տիպոլոգիապես էական բնորոշ նախածանցային բառակազմությունը, այդ թամիլյան լեզուն, նրա ներընկալող լեզուների «ընտանիքի» հետ մեկտեղ, ոչ միայն դուրս է տանում, ինչպես մատնանշել ենք առաջ, այդ լեզուներով խոսողների բնակած «Հիմալայներից մինչև Զատկի կղզին հասնող» հսկայական տարածությունների սահմանից, «Ներքին Հնդկաստանի բարձունքների մասսիվների» սահմաններից և դեպի արևմուտք՝ Կովկասյան պարանոցի հաբեթականների կողմը, որոնք ունեն այդ նույն նախածանցային կազմավորումները, որոնք նրանց մոտ իրենց հերթին կապակցված են սեմական սիստեմի լեզուների ձևաբանության հետ։ Այդ նույն էական բնորոշ գիծը՝ նախածանցային կազմավորումը, այդ նույն ընդարձակ շրջանի մեջ է առնում և՛ տիբեթական լեզուն։ Սակայն նախածանցային կազմությունը մի ջրբաժան գիծ չէ, որի երկու կողմերում պետք է հոսեին միմյանցից կատարելապես անկախ սիստեմների լեզուներ ի սկզբանե տարբեր տիպաբանական ուղղություններով։ Բուն հաբեթական լեզուներում նախածանցային կազմությունը տարբեր աստիճանների բաշխված մի երևույթ է, որ դրանցից մի քանիսում բոլորովին բացակայում է։

ե) Հակառակ նախածանցային կազմության բացակայությանը ֆիննական լեզուներում, նրանց հետ խիստ կապեր ունեն և այն հաբեթական լեզուները, որոնք նախածանցային կազմություն ունեն։ Այդ զուգադիպությունները բացահայտվեցին և ավելի հեռավոր հարավում, այն է՝ Հնդկաստանում, մերձվոլգյան ֆիննական աշխարհի հետ հանձին տեղանունների, երբ մենք ընթացանք Սիլվին Լեվիի հետքերով և այդ տրամադրության նստվածքն ունենք „Из до-истории Индии и Вол-Камья по названиям городов („Опыт формального анализа“)“[22] աշխատության մեջ։ Բայց այստեղ էլ նկատվել են նույնպես ընդհանուր բառեր։ Այսպիսով Հնդկաստանի սկզբնական բնակչության նկատմամբ մեզ համար ծագում է երկկողմանի պրոբլեմ՝ առնչվելսվ մի կողմից՝ արևմուտքի հաբեթական աշխարհի և նրանց մերձավոր ու հեռավոր ազգակիցների հետ, մյուս կողմից՝ օվկիանիական լեզուների հետ, որոնցից մեկի՝ մալայան լեզվի շնորհիվ, որն արմատացել է և Հնդկաստանում, մենք [ 92 ] շփվում ենք նաև ճապոներենի հետ, որը մի հատուկ խնդրի առարկա է, քանի որ այն, ինչ մենք առայժմ որսացել ենք ճապոներենում, լինի այդ իմաստաբանություն թե ձևաբանություն տիպաբանության գծով, մասնավորապես հոգնակի թվի մեկնաբանության մեջ, հարկադրում է մեզ ավելի ընդհուպ մոտենալ այն պրոբլեմի նյութական լուսաբանությանը, թե ինչ հարաբերոոթյան մեջ է ճապոներենը հաբեթականների հետ, որ հազիվ թե կարելի է սպառիչ կերպով կատարել առանց հաշվի առնելու կորեական լեզվի տիպաբանական և նյութական տվյալները, մանավանդ որ հենց մասնագետների կարծիքով, կորեական լեզուն այնքան մոտ է ճապոներենին, որ եթե լեքսիկայից երես դարձնենք, այն կարելի է ընդունել իբրև ճապոներենի տիպաբանական երկվորյակը։

Երբ խոսքը վերաբեբում է Հեռավոր Արևելքին և Հնդկաստանին, ապա կապակցումը ոչ միայն ընդունելի է, դա բոլորի կողմից ճանաչված բան է, նաև այն առաջնակարգ գիտնականների ավելի լայն շրջանում, որոնք հաղորդակից են լեզվաբանական շահագրգռություններին լեզվի վերաբերյալ հին ուսմունքի տեսակետից, այն ընդգրկում է և՛ Միջին Ասիան՝ տիբեթցիներով ու մոնղոլներով հանդերձ, բայց այդ կապակցությունը զուտ կրոնա-կուլտուրական է, բուդդայական:

Բուդդայական պաշտամունքի և բուդդայական արվեստի ու առհասարակ ուսմունքի, առաջին հերթին և ամենից ավելի բուդդայական գրականության տարածման պատմության պարզաբանման արտակարգ մանրակրկիտ գիտական աշխատանքի ընթացքում բնականաբար ծագում էին և ծագում են լեզվաբանական հարցեր, որոնք վերաբերում են ամենից առաջ գրավոր լեզուներին։ Իսկապես ասած, ըստ էության և մեթոդի, այս հարցերը զուտ բանասիրական են և մեծ աշխատանք է կատարվում խիստ կարևոր ուումնասիրություններ կատարելու ավելի կուլտուրական լեզուների ազդեցության մասին սակավ կուլտուրականների վրա, այսինքն՝ բուդայականորեն առավել ինքնուրույն գրավոր լեզուների կողմից բուդդայականորեն նվազ կուլտուրական լեզուների վրա։ Այդպիսի հետազոտություններում առկա է բուդդայականորեն հիմնական լեզվից՝ սանսկրիտից բառեր փոխառնելու հարցը, այն հարցը, թե ինչ ազդեցություն է արել բուդդայական սկզբնաղբյուրային լեզուն ոճաբանորեն և արհեստական-գրականորեն բուդդայականորեն ձևավորվող լեզուների՝ [ 93 ] տիբեթերենի, մոնղոլերենի և մյուսների վրա։ Աշխատանքն այստեղ տարվում է միանգամայն նույն կերպ, ինչպես հարավային և արևմտյան կուլտուրական աշխարհներում։

Այստեղ գիտությունը երկար ժամանակ աշխատել է, երբեմն մինչև այսօր էլ աշխատում է անջատաբար մուսուլմանական և քրիստոնեական պաշտամունքների, մուսուլմանական և քրիստոնեական արվեստների և մուսուլմանական ու քրիստոնեական գրականությունների վրա, սակայն գոյություն ունի լեզվաբանության համար ևս նշանակությունից ոչ զուրկ բանասիրական կապակցում, այն է՝ քրիստոնեական աշխարհի ժողովուրդների և նրանց գրավոր լեզուների կապակցում քրիստոնեության համար սկզբնաղբյուրային լեզուների հետ, ընդ որում այստեղ այդ կատարում են քրիստոնեական տիեզերական եկեղեցին վաղնջական կարգով կուլտուրապես, ստորաբաժանելով երեք կուլտուրական աշխարհի՝ երեք սկզբնաղբյուրային լեզուներով. ասիական արևելքի համար ամենից առաջ արամեական լեզուն, մի լեզու, որ, ենթադրվում է, քրիստոնեական եկեղեցու բուն իսկ հիմնադրի լեզուն էր, մասնավորապես և ասորերենը, եվրոպական արևելքի համար՝ հունարեն լեզուն, որը բնագրային լեզուն էր քրիստոնյաների սուրբ գրքի հիմնական գրքերի՝ Ավետարանի, Թղթերի և Գործք առաքելոցի, իսկ Եվրոպայի մնացած մասի, հատկապես հռոմեական և ռոմանական Եվրոպայի համար, լատիներեն լեզուն, «Քրիստոսի փոխանորդի» լեզուն: Ճիշտ այդպես էլ մուսուլմանական աշխարհի համար ամբողջությամբ առած, չնայած այստեղ ևս տեղի ունեցած հետնագույն կուլտուրական երկփեղկմանը՝ շիաների և սուննիների, մուսուլմանական կուլտուրայի սկզբնաղբյուրային լեզու հանդիսանում է արաբերենը։

Գոյություն ունի մուսուլմանական ժողովուրդների ակներևաբար անվիճելի լեզվաբանական կապ ըստ գրքային լեզվի, կապ նաև տաճկական ու պարսկական լեզուների, եթե չխոսենք ուրիշ, հատկապես գրավոր, հետևաբար դասակարգային լեզուների մասին,— արաբերենի հետ, որի վրա ոչ պակաս գիտական մանրակրկիտությամբ բանասիրորեն աշխատել են և աշխատում են տասնյակ և հարյուրավոր գիտնական մասնագետներ, միշտ ելնելով լեզվի հին ուսմունքի մինչ այժմ ընդհանուրի կողմից ճանաչված դրույթներից։ Բայց մենք խոսում ենք ո՛չ այդ հետնագույն կուլտուր-պատմական կապի մասին, ոչ էլ, բնականաբար, [ 94 ] հին լեզվագիտական, իսկապես ասած՝ բանասիրական մոտեցման մասին դեպի ամբողջ հին աշխարհի մասնաբաշխման բուն պրոցեսի, այն է՝ այդ աշխարհի բաշխման մասին երեք համաշխարհային կրոնների միջև, որոնց սահմանները և մինչև իսկ հետագա բաժանումը (օրինակ՝ քրիստոնեականինը՝ երեք հիմնական աշխարհի, իսկ մուսուլմանականինը՝ երկուսի - շիա և սյուննի) հաբեթական տեսության տեսակետից ունեն բոլորովին այլ գործոններ, քան այսպես կոչված սկզբնաղբյուրային լեզուները կամ բուն կրոնները։ Բայց հիմա, կենտրոնացնելով ուշադրությունը լեզվական հանգամանքի վրա, մենք խոսում ենք Հնդկաստանի և Հեռավոր Արևելքի իսկական լեզվաբանական կապակցման մասին «նախապատմական» էպոխաներում, Միջին Ասիայից սրա մեջ ներառելով ո՛չ միայն մոնղոլերենը, այլև տիբեթ-բիրմանական խմբի լեզուները, և այս տեսակետից հետաքրքրական են Միջին Ասիայի անհայտ ծագումով մի նորահայտ գրավոր լեզվի ապշեցուցիչ մոտիկ կապերը, որին ցանկացողը ավելի մանրամասնորեն կարող է իրազեկ դառնալ իմ մեկ հոդվածից, որ զետեղված է „ДАН“[23]-ում. այդտեղ թվական անուններից բերված են ոչ թե համահնչյունության դեպքեր, այլ ուղղակի միևնույն բառերը, որոնք ընդհանուր են մի շարք թվական անունների նկատմամբ մերթ վրացերենի, մերթ մեծ չափով շչական խմբի լեզուների՝ մեգրելերենի և ճաներենի (լազերենի) հետ:

զ) Ծրագրերում և մեր լեզվագիտական հավաքածուներում նյութի տեսակետից փոքր քանակով ներկայացված լինելու պատճառով այժմ հարկ չկա դեն նետելու տակավին մնացած մի խնդիր, կարևորագույն խնդիրներից մեկը, առանց որի անհնարին է հաբեթական տեսության հետագա զարգացումը ոչ դիախրոնիկ կտրվածքով՝ հնէաբանորեն, ոչ տերիտորիալ կտրվածքով՝ հիմնական միջերկրածովյան մասի գծով, այն է՝ աֆրիկյան լեզուների խնդիրը. դատելով աֆրիկյան լեզուները բասկերենի հետ և այլն կապակցելու վերաբերյալ կատարված աշխատանքներով, այդ խնդիրն առաջ էլ ոչ մի չափով պետք չէր զատել հաբեթական տեսության մոնիստական կառուցվածքից։ Իսկ ներկայումս նյութականորեն մեզ այդ աշխարհը մտցրեցին մեր [ 95 ] անձնական զբաղմունքները, մասնավորապես միջին և հարավաֆրիկյան լեզուներով՝ սուդանական լեզուներով, և մասնավորաբար Հարավային Աֆրիկայի այնպիսի, թվում էր թե բացառիկորեն ինքնատիպ և բացառիկորեն պրիմիտիվ լեզվով, ինչպես նամայերենն է, որ երկար ժամանակ բնորոշվում էր որպես թռչունի լեզու, ըստ Հերոդոտի՝ չղջիկների լեզու, որը հենց այդ պատճառով էլ հոլանդացիները ծաղրաբար անվանեցին հոտենտոտերեն: Այդ լեզվի վրա առայժմ կատարված աշխատանքներից ստացված արդյունքների մանրամասնությունները շարադրված են „Готтентоты-среднеземноморцы“ վերնագրով «Գիտությունների Ակադեմիայի տեղեկագրի» մեջ զետեղված հոդվածում:[24] Պարզվել է, որ նրանց լեզուն, նամայերենը մեկն է այն լեզուներից, որոնք դրսևորում են անվիճելի կապեր հաբեթական լեզուների, հատկապես բասկերենի հետ և, միևնույն ժամանակ, խիստ մոտ է, բացառությամբ չորս ներծծական կիսաշփականների, լատիներենին, որը ունի նրա հետ ընդհանուր կոսմիկական տերմիններ, օրին.՝ ’արև’ sore, resp, լատ. sol և նրան ազգակից տերմիններ, այնպիսի տնտեսական տերմիններ, մինչև իսկ երկտարր խաչավորումներ, ինչպես են dom-us (− նամ. O+m—s), և հաճախ, ինչպես լատիներենում, ալնպես էլ հատկապես հունարենում, նամայերենի նստվածքներ սլահպանվել են երկտարր (AC) խաչավորված բառերում, ինչպես, օրինակ, հունարենում ur—an—os ↔ or—an—os, մինչդեռ նամայերենը մինչև այսօր էլ այդ նույն բառերը պահպանել է միատարր ձևով կամ A տարրը՝ huri-b, որն ընդհանուր է բասկականի հետ (‘երկինք — ջուր’, ’երկինք — տարի’), այստեղից բասկ. hur→ur→u ‘ջուր’, ինչպես որ նամայերենում է, բասկ. ur — te ‘տարի’ կամ C տարրը, որ ընդհանուր է շումերականի հետ (an ’երկինք’ + ‘տարի’), նամայերենում պահպանել է մի ամբողջ շարք դերիվատներ, օրին. ani ’թռչուն’, ինչպես մյուս կողմից՝ ’երկինք — շրջանի’ և ’երկինք — տարի’-ի կապակցությամբ, այդ բառից լատիներենում կա annulus ’մատանի’ և annu-us ’տարի’։

է) Մնացած տակավին պրոբլեմային լեզուները պահանջում են ուսումնասիրության բուն գրվածքի լոկ նյութական մշակում կամ մշակման լրացում։ Մեկ թե մյուս դեպքում շահագրգռված երիտասարդությունը— ասպիրանտներ են դրանք, թե [ 96 ] ուսանողներ, միևնույն է, առավել ևս ուսանել սկսողները կարող էին խիստ բազմազան կերպով մասնակցել դրանց՝ այդ և՛ տեսականորեն, և՛ պրակտիկորեն հսկայական կարևորություն ունեցող պրոբլեմների վրա կատարվող աշխատանքին, դուրս չգալով իրենց ուսումնա-հետազոտական զբաղմունքների սահմաններից, ընդհակառակը, ջանալով խորացնել իրենց համար ծրագրային հանդիսացող համապատասխան աշխատանքներում, ասենք, և՛ իրենց մասնագիտական լեզուների վերաբերյալ դասախոսությունների ընթացքում ձեռք բերվող նյութական գիտելիքները, դրանք լուսաբանելով հաբեթական տեսության, նրա ընդհանուր և որչափ որ հետազոտության առարկան դրա համար սնունդ է տալիս— մասնակի դրույթների տեսակետից։

Առանց լեզվի հաբեթական ուսմունքի այդ ընդհանուր դրույթներին այս կամ այն չափով ծանոթանալու, հարկավ, գործ տեսնել չի լինի։

§ 14. Նախորդ դասախոսության մեջ, աշխարհիս լեզուների ծննդաբանական ծառին ծանոթացնելուց հետո, ասվեց, որ «այդ ամբողջ ծննդաբանական տախտակը պահանջում է վերանայում և ճշգրտում թե ըստ լրիվության և թե ըստ մանրամասների»։

Բայց նախքան կխոսենք ծննդաբանության հնարավոր կամ անհրաժեշտ այլ փորձերի մասին, սրանք հարկավոր և նպատակահարմար են՝ ակնառու կերպով պատկերացնելու համար տարբեր սիստեմների լեզուների և միևնույն ժամամակ թե միևնույն սիստեմի, թե նույնպես տարբեր սիստեմների տարբեր կոնկրետ լեզուների ռեալ կապակցվածությունը միմյանց հետ, հարկավոր է հարց տալ արդյո՞ք լիովին ըմբռնվել է մեր կողմից խոտանվող աղյուսակի իմաստը։ Չէ՞ որ բաժանման ամբողջ չափանիշը հանդիսանում է լավ տիպաբանությունը, որը տարբերվում է երեք տերմինով կամ մականունով՝ սինթետիկ կամ անջատական, (սա հնագույն տիպաբանություն է), կցական (հաջորդը) և թեքական (երրորդը)։ Առանձնակի աչքի են ընկնում հաբեթական լեզուները, որոնք զետեղված են բնի ամբողջ երկայնքով, բայց հատուկ ճշտորոշում կատարված է կցականների և թեքականների միջև։ Մենք այսօր կմատնանշենք, ասենք անցյալ դասախոսության մեջ էլ պարզում էինք, աղյուսակում նշված տարբեր տիպերի այստեղ թվարկած մասսայական ներկայացուցիչների անլրիվությունը։ Մենք իսկույն կտեսնենք, թե ինչպես, մինչև իսկ կիրառելով տիպաբանության այստեղ ընդունված միակ չափանիշը, [ 97 ] մենք հարկ ենբ զգում ավելացնելու տիպերի կամ տարբեր սիստեմների թիվը, լեզուների դասակարգումով գեթ այս՝ արտատիպաբանական տեսակետից, ավելի ճշտորոշելու դրանք։ Բայց արդյո՞ք մենք բոլորս միևնույն պարզությամբ ենք պատկերացնում, թե կոնկրետ կերպով ինչ են նշանակում այս երեք տերմինները՝ «սինթետիկը» կամ «անջատականը», «կցականը» և «թեքականը»։

Դրանց մեջ կա մի ընդհանուր գիծ, նրանց հետ կապված է մի իդեոլոգիական արժանիք, որի մասին փորձված շատ գիտնականներ էլ չգիտեն, ուստի և, օրին., մինչև իսկ այնպիսի փորձառու հետազոտող, ինչպիսին հոլանդացի լեզվաբան Ուլենբեկն (Uhlenbeck) է, պնդում է, որ լեզուները կցականների և թեքականների բաժանելը իբր թե ազգակցության հարցի համար նշանակություն չունի։ Դրան կարելի էր համաձայնել միայն այն չափով, որ, ինչպես մենք գիտենք, (և ինչպես Ուլենբեկը բնավ չի կարծում), բոլոր լեզուներն այս կամ այն չափով ազգակից են միմյանց, սակայն այնուհանդերձ լեզուների բաժանումը երեք կատեգորիայի սինթետիկ կամ անջատական, կցական և թեքական, ինքնին վերցրած բնավ էլ այդքան աննշան, բնավ էլ լոկ ձևական երևույթ չէ։ Մարդկության միասնական լեզվի զարգացման մեջ նշված առայժմ երեք տիպաբանական վիճակները արտացոլում են յուրաքանչյուրը մի հատուկ հասարակարգ, յուրաքանչյուր տիպաբանական վիճակը ծննդաբանորեն կապված է հասարակական ձևերի զարգացման համապատասխան աստիճանի հետ և նրա ծնունդն է։

Բայց անկախ ընդհանուր իդեոլոգիական խիստ էական այս գծից, անհրաժեշտ է գիտենալ, թե ձևականորեն ինչ են նշանակում քանիցս հիշատակված երեք մականունները՝ «սինթետիկը» և այլն։

Սինթետիկը կամ անջատականը երբեմն կոչվում է միավանկ, քանի որ սինթետիկ կամ անջատական սիստեմի լեզուները սովորաբար բաղկացած են միավանկ բառերից։ Այդ իսկ «սինթետիկ» և «անջատական» տերմինները երկու տարբեր տեսակետներից խոսում են ոչ միայն միևնույն սիստեմի մասին, թեպետ այդ տերմիններից յուրաքանչյուրը, բնականաբար, տարբեր առանձնահատկությունների մի գումար է ներկայացնում, այլ խոսում են միևնույն երևույթի մասին, քանի որ սինթետիկ կամ համադրվող, ռեալ կերպով նշանակում է մի լեզու, որի մեջ առանձին բառերի, որպես նախադասության մասերի՝ [ 98 ] ֆունկցիաները դարձվածքի մեջ որոշում են նրանով, թե բառերն ինչպես են դասավորվում, այսինքն՝ նրանց դասավորման կարգով և ոչ թե նրանցից ամեն մեկի ձևով, որպիսին չունեն այդ սիստեմի լեզուները, և այդ պատճառներով էլ այն կոչվում է նաև անջատական (ամորֆ), այսինքն՝ անձև։

Լեզվի անջատական կամ սինթետիկ սիստեմին տրամագծորեն հակադիր սիստեմ է թեքական լեզուների սիստեմը, որոնց մեջ բառերի փոխհարաբերության որոշումն ամբողջովին փոխադրվում է նրանց ձևավորվածության վրա, այնպես որ ամեն մի բառ նորմալ կերպով իր մեջ կրում է երկու կարգի նշանառություն— մեկ իմաստը առարկայի արտահայտումն է առանց որոշելու ժամանակն ու տարածությունը, առանց մատնանշելու նրա կապերն ուրիշ առարկաների հետ, մյուս իմաստը՝ հենց այդ վերաբերությունների, այսինքն՝ այդ բառով արտահայտած առարկայի վերաբերությունը դեպի այլ առարկաներ, ոչ միայն տարածության, այլև միաժամանակ և՛ տարածության և՛ ժամանակի նկատմամբ եղած վերաբերությունների արտահայտումն է։ Առարկայի վերաբերությունը տարածության նկատմամբ որոշ ժամանակներից, հնչական լեզվի համար վաղ ժամանակներից սկսած վերաբերությունն է դեպի անձնավորությունները կամ անձնավորվող առարկաները. կյանքում դա հասարակության անդամների ստատիկ փոխհարաբերության արտահայտությունն է, լեզվի մեջ համապատասխանորեն՝ նախադասության անդամների փոխհարաբերությունները։ Նախադասությունը մի որոշ միտք է՝ արտահայտված հասկացություններ ու պատկերացումներ ազդանշող բառերով, մի միտք, որ տվյալ դարձվածքի բառերի փոխհարաբերություններում արտահայտում է առարկաների փոխհարաբերությունները, և երբ այդ փոխհարաբերությունները իրենց ձևական արտահայտությունն են գտնում հատկապես այդ նպատակով կատարվող բառերի փոփոխությունների մեջ, այդ այն է, որ քերականության մեջ կոչվում է հոլովում, և դրան հասնում են ոչ միայն առարկաների փոխհարաբերությունների արտահայտումով, այլ այդ առարկաները նշանակող բառերի համաձայնեցվածությամբ, ինչպես որ կյանքում համաձայնեցված են ամեն մի արտադրական կազմակերպության անդամները։ Դարձվածքի մեջ տեղի է ունենում մեկ կատեգորիայի բառերի ձևական համաձայնեցումը մեկ ուրիշ կատեգորիայի բառերի հետ։ Ինչպես տեսնում եք, մինչև իսկ հոլովման մեջ բառի, [ 99 ] թվում էր թե, հիմնական դերը՝ այս կամ այն առարկան արտահայտելու սիմվոլ լինելը, առարկան ազդանշելը, բարդանում է առարկաների փոխհարաբերությունն ևս մատնանշելու խնդրով. հիմնական իդեոլոգիական դերը հաշվում է հետին պլանը կամ խորքը՝ համեմատած արդեն լրացուցիչ այն ձևավորման հետ, որը կոչված է արտահայտելու այդ լրացուցիչ հանգամանքները։ Ձևական կողմը առավել ևս բարդանում է, երբ տվյալ բառի բովանդակությունը ներկայացնող առարկայի հարաբերանքները միաժամանակ արտահայտում են դինամիկ (գործողություն) կամ ստատիկ (վիճակ) կտրվածքով, թե՛ տարածության ու թե՛ ժամանակի նկատմամբ, երբ տարածությունն ինքը կատարելապես նույնացվում է երեք դեմքերից մեկին կամ մյուսին, այսինքն՝ բայերի խոնարհման ժամանակ։

Սակայն ավելի հին ֆորմացիայի լեզուներում բայերը, որպես առանձին կատեգորիա, բոլորովին չկային, գործողությունն արտահայտվում էր տարրերի, այն է՝ սիմվոլների կամ հնչական ազդանշումների՝ 1) սուբեկտի, որպես գործողության աղբյուրի. 2) օբեկտի, որպես գործողության նպատակի կամ թիրախի և 3) այն գործողության կերպի, որ նկատի էր առնվում կատարել, այսինքն՝ այս կամ այն անվան, կոմբինացիայով։ Ժամանակի ընթացքում անունը պահպանվում է՝ առարկայի սիմվոլի դերով, իսկ սուբեկտի և օբեկտի, գործողության ակտիվ և պասսիվ մասնակցի դերով երևան են գալիս անունների տեղակալները, այսինքն՝ դերանունները։

Մինչդեռ դերանունը նույնպես համեմատաբար հետնագույն նվաճում է։ Հետևաբար եղել է ժամանակ, երբ ոչ միայն չկար բայերի ինքնուրույն կատեգորիա, այլև չէր կարող լինել նաև խոնարհման ձևական արտահայտություն, որն առանց դերանունների անհնարին է։

Դեռ ավելին. հոլովումը ևս ձևականորեն կարող էր արտահայտվել միայն թույլ աստիճանսվ, երբ դեռևս չկար դերանուն, ասենք՝ հոլովման ֆունկցիաներից մեկի, այն է՝ համաձայնության մանրամասնությունը ևս չէր կարող լինել, քանի որ նախորդ սիստեմներում, այն էլ հատկապես զարգացման սկզբնական ստադիաներում չկար ոչ միայն սեռերի՝ իգական, արական, ինչպես նաև չեզոք սեռերի բաժանում, այլև չկար առհասարակ ածականների հատուկ կատեգորիա, չկար այդ խոսքի մասը։ Դեռ ավելին. մեկ կողմից առարկաները, մյուս կողմից՝ նրանց [ 100 ] փոխհարաբերություններն ու համաձայնեցվածությունը արտահայտող անունների հանրայնության ձևական նշանակման այդ բարդ պահանջմունքները կարող էին ծագել և ծագեցին միայն հետնագույն դարաշրջաններում՝ հասարակական ձևերի համապատասխան զարգացման դարաշրջաններում։ Այդ իսկ պատճառով մինչև սոցիալական կարգերի համապատասխան աստիճանի դարդարումը չկար ոչ միայն ձևաբանություն, այլև չկային բուն իսկ բառերի հնչյունային փոփոխելիության հարուստ ձևական միջոցներ՝ արտահայտելու փոխհարաբերությունները, առանց դրանց նշանակությանը վնաս պատճառելու, բոլորովին չկային այսպես կոչվող չփոփոխվող մասնիկներ, որոնք ծառայում են առանձին մտքերը, առանձին նախադասությունները կամ առանձին բառերը կապակցելու գործին։ Մինչև անգամ ‘և‘ շաղկապը— թվում էր թե՝ դրանից էլ հասարակ բա՞ն — չկար, չկար մինչ այն ժամանակը, երբ ծագեց ընտանիքը, երբ ստացվեցին ազգակցության տերմինները, մասնավորապես ‘եղբայր’ տերմինը՝ մի զույգ և ավելի անձանց միավորության և ազգակցության այն պատկերացմամբ հանդերձ, որ մարդկությունն այնպես կոնկրետ կերպով միացնում է ‘եղբայր’ տերմինի հետ միայն որոշ էպոխաներից սկսած։ Չէ՞ որ ‘և’ շաղկապը հնէաբանորեն նշանակում է ‘եղբայր’. ‘շուն և աքաղաղ’ բնավ էլ ոչ նախնադարյան, այն է՝ արդեն արյունակցական ազգակցության շրջանի հասարակակարգի հասած մարդկության լեզվում նշանակում էր ‘շունը եղբայր աքաղաղ’, ընդ որում պահանջվում է մի վերապահություն, որ այն ժամանակ ‘եղբայր’ և ’քույր’ հասկացողությունները իրենց արտահայտման համար հատուկ բառեր չունեին, մի բառով էին արտահայտվում և՛ ‘եղբայր’ և՛ ‘քույր’։

Եթե հաբեթական տեսությունը որևէ չափով կառուցվեր վերացականորեն փիլիսոփայաբար, մեզանից կարող էին պահանջել մեկ ուրիշ էական՝ վերապահություն այն կապակցությամբ, որ մինչև ցեղային կազմավորումները, մասնավորաբար մինչև «տոհմերն» ու «ընտանիքները», մարդկային միավորումը ներկայացնում էր խմբավորումներ ըստ տնտեսաարտադրական հատկանիշների, և այդ կարգի կոլեկտիվների հասարակական կյանքի պայմաններում կապակցության ֆունկցիան իր վրա կարող էր վերցնել թեկուզ հենց նույն ‘եղբայր’ (resp ‘քույր’) բառը, բայց տակավին ոչ արյունակցական ազգակցության նշանակությամբ. սակայն այդպիսի պնդում անելու համար մեր [ 101 ] տրամադրության տակ կոնկրետ բառական նյութեր չկան։ Եվ հասկանալի է, երբ այդպիսի վիթխարի չափերով տարբերվում է ամենից առաջ թեմական լեզուների սիստեմի արտաքին տիպոլոգիան սինթետիկի կամ անջատականի սիստեմից, երբ, սակայն, անվիճելի է, որ նրանք պատկանում են միասնական լեզվաստեղծական պրոցեսի ստեղծագործությանը, մնում էր միայն ենթադրել, որ նրանց միջև եղել է լեզուների միջնորդավորող անցողիկ սիստեմ։ Նման միջնորդավորող անցողիկ սիստեմի մեջ, որը պահանջվում է որպես շղթայի պակասող մի օղակ, եթե չլինեին ինքնուրույն բառերի հետ ակներևաբար կապակցվող հարուստ զարգացած ձևեր, այլ թեքական ձևերի փոխարեն նրա մեջ լինեին միայն հատուկ ֆունկցիոնալ բառեր և երկրորդական մասնիկներ (թեկուզ հենց այդպիսի ֆունկցիոնալ բառերի և երկրորդական մասնիկների պատկերացում), այդ ևս մեծ նվաճում կլիներ։ Սակայն այդպիսի անցողիկ սիստեմի գոյությունը ենթադրելու հարկ չկա,- այդ սիստեմը իրոք կա։

Դա կցական լեզուների սիստեմն է։

Լեզվի կցական տիպի յուրահատկությունը կցումներն են. չկան օրգանապես դրսևորվող մասեր՝ վերջավորություններ, օրինակ՝ անունների մեջ, լինեն նրանք գոյական, թե ածական, այդ միևնույնն է. բայց նրանց՝ անունների նշանակությունը բառակապակցության մեջ սեփական հոլովական կամ այլ վերջավորության փոխարեն արտահայտվում է այսպես կոչված ֆունկցիոնալ բառեր կամ երկրորդական մասնիկներ, յուրատեսակ կցաններ միացնելով նրանց թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում, այսինքն՝ ակնհայտորեն բառեր լինեն նրանք կամ թե երկրորդական մասնիկներ, որոնք դեռևս ենթակա են բացատրման որպես բառեր։

Ռուսերեն дом, տաճկեր. ev ‘տուն’ բառից «որտեղ» հարցին պատասխանող հոլովը՝ ներգոյական հոլովը ստանալու համար ռուսերենը կազմում է համապատասխան հոլով՝ дома, իսկ տաճկերենում ev ‘տուն’ բառին միացվում է da‖de բառը, որը հիմա մասնիկ է դարձել, ինչպես՝ ev-de ‘տանը’։ «Որտեղից» հարցին պատասխանելու համար, որ բացառական հոլով է ռուսերենում ավելացվում է из նախդիրը՝ из дома,է՛լ ավելի ճիշտ՝ из дому („дому“ ձևն ևս տեղ ցույց տվող հոլով է եղել, ինչպես են в саду, в лесу և այլն), իսկ տաճկերենում միացվում է ուրիշ մասնիկ՝ -den ‖ -dan − ev-den ‘տնից’։ Մինչդեռ լեզվի հնէաբանությունը պարզել է, որ «որտեղ» հարցի ներգոյական հոլովը և [ 102 ] «որտեղից» հարցի բացառական հոլովը միևնույն հոլովի հետնագույն տարբերակումներն են, և -da‖-de ու -dan‖den մասնիկները տարատեսակներն են միևնույն բառի, որն ավելի հին սիստեմում ունեցել է ինքնուրույն բառի իմաստ։ Այդ իմաստը որոշվում է: Հաբեթական սիստեմի վրացերենում «որտեղ» հարցին պատասխանող -da մասնիկը նույնպես կա այնպիսի կազմավորումների մեջ, ինչպես է sa-da, որտեղ sa դերանվանական հիմքից, որ նշանակել է ‘ով-ինչ’։ Այդ ֆունկցիոնալ բառերը երբեմն վերածվում են այլևս ոչինչ չնշանակող սիմվոլների, այս կամ այն կատեգորիայի հատկանիշի — Kaϑ ‘մարդ’, ’մարդիկ’ վրաց. Kaϑ-еb, իսկապես ասած ‘մարդկանց բազմություն’, բայց ոչ ուղղական հոլով՝ ‘մարդիկ’: Այս իմաստով ավելացվում է մի ձայնավոր՝ i, որը միևնույն ժամանակ ուղղական հոլովի հատկանշանն է և եզակի թվում:

kaϑ
-eb
-i
պատկերում մարդու
մասին
հոգնակիություն հարաբերության արտա
հայտություն նախադա
սության այլ անդամների
նկատմամբ

Կցականությունն արտահայտվում է նրանով, որ բառերը դուրս են գալիս կարծես թե միավանկ բառերի մի շարան, օրին. aĝmimeynebia ‘ ես ժամանակով կառուցել եմ’, մեկ բառը ներկայացնում է յոթ միավանկ, մասամբ էլ վանկ չկազմող բառերի շարան՝

a+ĝ— mi + шеуn — eb i — a վեր — ես ունեմ + կառուցում — կատարել կրավոր. − կա

Բայց անջատական տիպի լեզուների սիստեմի և կցական լեզուների սիստեմի միջև կա զարգացման ևս մի փուլ, բառերի ձևավորում ոչ թե անմիջնորդաբար, այլ անունների մոտ դրված դերանունների միջոցով։ Այսպես, օրինակ, վրաց. kaϑ ‘մարդ’, իսկ ենթակայական հոլովը, որ օգտագործվում է տրամաբանական օբյեկտի իմաստով, հին գրականում վերջավորվում էր... ինչո՞վ։ Կարծես թե man-ով, քանի որ այս բառի տվյալ հոլովը ունի kaϑman ձևը, բայց իրոք նրա վերջավորությունն է -an, ընդունում է ոչ թե kaϑ գոյակ. անունն անմիջականորեն, այլ երրորդ դեմքի դերանունը՝ m-ն, և արդեն այս կերպ ձևավորված, [ 103 ] m-an դերանունը ցույց է տալիս բառի հոլովը, այս վերջավորություն ունեցող դերանունը, նախքան տվյալ բառի հետ ձուլվելը, առանձին էր դրված՝ kaϑ-m+an և ուղեկցում էր նրան վերջից, կարող էր ուղեկցել և սկզբից m+an-kaϑ. սա այն և մանավանդ նախորդող դարաշրջաններում կարող էր չտալ և ամենայն հավանականությամբ չի տալիս տարբերություն։ Այս դերանվանական հոլովումը թվում էր թե հաջորդելու է պարզ կցական կազմավորմանը, առանց դերանվան օգնության, բայց իրոք այն ավելի հին է, այն նախորդում է պարզ կցական հոլովմանը և համենայն դեպս, հենց այն է նախորդում թեքական լեզուների սիստեմին։

Դերանվանական կցական հոլովման ևս մի դեպք հաբեթական լեզուների սիբիլանտ ճյուղի շչական խմբից, սեռ. հոլովի վերջավորություն − ше(−шen) ←→ −шi վրաց. kaϑ ‖մեգր. ճան. koϑ ‘մարդ’ սեռ. վր. kaϑ-is, բայց մեգր. և ճան. koϑ-i+ше←→koϑ-i+шi:

Վրացերենում մոռացվել է, որ սեռ. հոլովի i-s վերջավորության i ձայնավոր հնչյունը ինքնուրույն բառ է՝ ‘նա’, ‘այն’ դերանունը, և i-s-ն ընդունվում է որպես ամբողջական հոլովական վերջավորություն, և ստատիկ քերականության մեջ մենք հենց այդպես էլ բացատրում ենք, որովհետև բանը հենց այդպիսի կերպարանք է ընդունել, բայց դինամիկ քերականությունը, որ զբաղվում է ձևերի էվոլուցիայով, այն էլ ռևոլուցիոն կարգի էվոլուցիայով, պայթեցնում է այդ ամբողջ ստատիկան. is վերջավորությունը, որ նաև վրացական է, ծագել է դերանունից, և սեռ. հոլովի, ավելի ճիշտ, երկրորդական մասնիկի վերջավորությունն է՝ -սի (-шi←→ше), իսկ երբ ուղղական հոլովում վրացիների մոտ գտնում ենք kaϑ-i, ապա այդտեղ i-ն ոչ թե ուղղական հոլովի վերջավորություն է, այլ դերանուն, որ ձուլվել է հիմքի հետ, հին գրական վրացերենում kaϑ բառը առանց դրա էլ (չձևավորված հոլով) նշանակում է ‘մարդ’, ուղղ. հոլովում ոչ մի վերջավորություն չի եղել, շչական խմբի լեզուներում այդ նույն -i (←→-e) դերանունը, որ նույնպես ձուլվել է հիմքի հետ, մնում է բոլոր հոլովներում. ուղղ. koϑ-i, սեռ. koϑ-i+me և այլն, և հենց այդ է, որ հոլովվում է, և առաջ հենց դրա ձևով էին իմանում, թե որ հոլովում է դրված ձևավորված բառանունը, որին է այդ ձևավորված դերանունը վերաբերում, այսինքն՝ koϑ-i+шe աոաջ նշանակում էր ‘մարդ-նրա’ (սկսում [ 104 ] էր հասկացվել ‘մարդու’)։ Եվ այս արխայիկ դերանվանական կցական հոլովումը բնավ չի կարելի ընդունել իբրև նոր երևույթ այն պատճառով, որ հիմա այն գտնում ենք շչական խմբի կենդանի գրազուրկ լեզուներում՝ ճաներենում (լազերենում) և մեգրելերենում, իսկ վրացիների մոտ նույնիսկ հին գրավոր լեզվում ասես դրա հետքն էլ է կորել, այն ստիպված ես պեղել և սահմանել հնէաբանորեն։ -i+шe վերջավորություն ունեցող սեռ. հոլովի կազմվելու հնությունը վկայում է սեռ. հոլովի էվոլուցիա կատարած ձևերի շղթայի անխզելիությունը: Բայց, բացի դրանից -i + шe ձևի վկայությունն ունի մինչ-քրիստոնեական էրայի 9-րդ դարի Վանի արձանագրությունների խալդերենը (սեռ. Argiшtiшe):

Կցական հոլովում, հատկապես դերանունով, կա հաբեթական լեզվում նաև Կովկասի սահմաններից դուրս՝ բասկերենում (-a+re): Այդ դեռ քիչ է, թեքական լեզուները իրենք էլ բնավ մի սիստեմի լեզուներ չեն, թեկուզ հենց թեքականության գոյություն ունեցող երկու սիստեմները բնավ էլ տարբեր ծագում չունեն, նրանք զարգացման տարբեր փուլերն են,- խոսքը լեզուների սեմական և այսսլես կոչված հնդևրոպական կամ, ինչպես մենք ենք անվանում այն՝ պրոմեթեիդյան սիստեմի մասին է։ Լեզուների սեմական և պրոմեթեիդյան սիստեմները (և ոչ թե ընտանիքները) հանդիսանում են արդեն բուն իսկ թեքական լեզվի զարգացման տարբեր փուլերը։ Սակայն, մենք բնավ հակված չենք հիմա սահմանելու, թե արդյո՞ք սեմական սիստեմն այս կետում իր առանձնահատկությամբ նախորդում է պրոմեթեիդյանին։ Սեմական լեզուներում տեղ-տեղ դուրս է պրծնում կցական կառուցվածքի մի գիծ. այսպես, օրինակ, եբր. шаma+yim ‘երկինք’, տառացի ‘երկինքներ’, այս լոկ հոգն. թիվ է, որ արտահայտվում է -yim վերջավորությամբ, բայց ձևականորեն նրա մեջ հոլով չկա, իսկ հոլովական վերջավորությունը հայցականի համար, «ուր» հարցին արտահայտվում է -ā տարրի հավելումով, ha-ma-ma-yim-ā-h, այսինքն, ըստ տիպի ճիշտ այնպես, ինչպես կցական լեզուներում հիմնքն առանձին, հոգն. թվի հատկանիշն առանձին, հոլովի հատկանիշն առանձին: Բայց սեմական լեզուներում ավելի արխայիկ են այլ գծեր. այդ, նախ և առաջ, այն է, որ ձև կազմելու համար կատարվող փոփոխության տեղը կայունացված չէ, ձևի հատկանիշը կարող է գրվել բառի վերջում, այսինքն՝ լինել վերջածանց, կամ բառի սկզբում, այսինքն՝ լինել [ 105 ] նախածանց։ Ապա նրանց մեջ ձևակազմության կարելի է հասնել նաև ներքին փոփոխությամբ, այն է՝ ձայնավորի փոփոխմամբ, օրինակ՝ արաբ. katala ‘նա սպանեց’, kutila ‘նա սպանվեց’, արաբ. kaϑaba ‘նա գրեց’, kiϑab ‘գիրք’ ոչ մի հատուկ վերջավորություն չեն ընդունում այն նպատակով, որպեսզի ‘ենթադրվում է’ բայից անուն կազմեն, ճիշտ է, ‘գիրքը’ ուղ. հոլովում հնչում է kiϑāb-un (անորոշ), al-kiϑāb-u (որոշ), բայց եթե չխոսենք al- հոդի մասին, -un→u- վերջավորությունը բացառապես ուղղական հոլովի սեփականություն է, իսկ բառը նշանակությամբ kiϑāb է և բայից զանազանվում է լոկ ձայնավորմամբ, նրա ձևը որոշվում է բացառապես ձայնավորներով, նրանց ընտրությամբ։ Ուրեմն բանն ի՞նչ է։ Հենց այն, որ սեմական լեզուների թեքականությունը ծագման ժամանակի տեսակետով ավելի մոտ է լեզվի զարգացման այն արխայիկ ժամանակին, երբ ձայնավորների փոփոխությունները որոշում էին այս կամ այն խմբին, այս կամ այն ցեղային լեզվին պատկանելը առանց վնաս պատճառելու իմաստին, և բառի հիմնական նշանակությանը վնաս չպատճառելով ձայնավորները փոփոխելու այդ հնարավորությունը օգտագործվեց թեքման համար, սեմական լեզուների թեքականությունը ըստ ժամանակի ավելի մոտ է կանգնած լեզվի զարգացման այն արխայիկ աստիճանին, երբ երկու և ավելի ցեղերի հասարակական մերձեցման և ֆիզիկական խաչավորման դեպքում խաչավորվում էին միևնույն հասկացությունը նշանակող, բայց տարբեր կերպով հնչող նրանց բառերը, որպեսզի միմյանց հասկանալի լինեն, ընդորում բոլորովին տարբերություն չէր անում, թե խաչավորված տերմինի մեջ որ ցեղային բառն էր գրավում առաջին տեղը և որը՝ երկրորդը կամ վերջինը։ Ամեն ինչ կախված էր գործածումից։ Սեմիտները օգտագործել են իրենց լեզվական մտածողության մեջ դեռևս առկա խաչավորման տարրերի դասավորման այդ ազատությունը, տարրեր, որոնցից էլ, պետք է գիտենալ, ստացվել են ձևակազմության հատկանիշները, ուստի և նրանց՝ սեմիտների մոտ բառ-կազմիչ տարրերը լինում են ոչ միայն վերջածանցները, այսինքն՝ վերջավորություններ, այլև նախածանցներ։

§ 15. Թեպետ այսպիսով սեմական լեզուները ներկայացնում են զարգացման ավելի հին էտապ, քան սլրոմեթեիդականները, բայց այդ բնավ չի նշանակում, թե պրոմեթեիդյան լեզուները լեզվական նյութերի ու լեզվական նորմաների տեսակետից բոլոր [ 106 ] մասերում զիջում են սեմականներին, առավել ևս այդ չի նշանակում, թե պրոմեթեիդյան լեզուները ծագել են անմիջնորդաբար սեմական լեզուներից, թե լեզուների պրոմեթեիդյան սիստեմը անմիջականորեն սեմական լեզուների հետագա զարգացումն է։ Այսպիսի միտքը խոր թյուրիմացություն կլիներ։ Հաբեթական բուրգը[25] հնդևրոպականից տարբերվում է ոչ միայն նրանով, որ հնդևրոպաբանները, ելնելով նախալեզվի միասնությունից, բուրգը գլխիվայր էին դնում, որպեսզի միավորից գնան դեպի բազմաթիվությունը, դեպի մարդկային լեզվի բազմազան տեսակների լայն ցրվածությունը, իսկ հաբեթաբանը, ելնելով բոլոր լեզուների զարգացման աստիճանի նույնությունից,— լեզուներ, որոնք բազմաթիվ են և իրենց ֆորմացիայի մեջ չամրացած,— դնում է դեպի ընդհանուր միասնական լեզվի աճումը որոշ ուղիներում։ Եթե բանն այդպես լիներ, այդ կնշանակեր, որ մեկ պարզությունն ու միամտությունը փոխարինվում է մեկ ուրիշ պարզությամբ։ Ստեղծագործության պրոցեսում եղած բազմաթիվ բազմազան մոմենտներից յուրաքանչյուրը պահանջում է իր հատուկ հաշվառումը։ Հաբեթական տեսությունը բնավ չի խորշում լեզվաստեղծության կամ լեզվական ստեղծագործության ձևական կողմերից, բայց կան ուրիշ կողմեր էլ, որոնք ենթակա են հաշվառման, և բոլոր կողմերում էլ դիտողությունները կատարվում են ոչ միայն փաստական դրության նկատմամբ, ինչպես որ այն կա, այլ այն բանի նկատմամբ, թե ինչպես է ստացվել այդ ստատիկ փաստական դրությունը, որոնք են նրա մեջ սկզբնական, ժառանգական տարրերը և որոնք են այն տարրերը, որ տվյալ լեզուն յուրացրել կամ զարգացրել է իր կյանքի ուղին անցնելու ընթացքում։ Վերջապես, պահանջվում է ոչ միայն այն բանի հաշվառում, ինչ զարգանում է, այլ և այն բանի, ինչ իր դարն ապրում է և մահանում:

§ 16. Մեր ծննդաբանական ծառը, որ տվել ենք „О происхождении языка“ աշխատության մեջ, կառուցված էր համաձայն ձևական տիպաբանության զարգացման սխեմայի, համաձայն լեզուների բաշխման այն հատկանիշի, ըստ որի մի կարգ լեզուներում չկա ոչ մի ձևաբանություն,— այդ այսպես կոչված անջատական կամ սինթետիկ լեզուներն են, որոնք կոչվում են նաև միավանկ (մոնոսիլաբիկ), մյուս լեզուներում կան արդեն [ 107 ] զանազան տիպերի մակաճած կազմավորությունները ձևաբանություն ունեցող լեզուներն են, որոնցում ջոկվում են կցական և թեքական ձևերի կազմավորումները։ Բայց, չխոսելով այն մասին, որ անջատական կամ սինթետիկ լեզուներում ևս մենք նկատում մեկ տիպ,— ձևաբանություն ունեցող լեզուները նույնպես բնավ էլ չեն սահմանափակվում կցական և թեքական տիպերի բաժանումով. մենք արդեն տեսանք, թե ինչպես լեզուների կրավորումը լինում է պարզ կամ անմիջական և բարդ կամ դերանվանական։ Սակայն, վտանգավոր բան է պարզությունն ընդունել իբրև սկզբնայնություն, ինչպես և բարդությունն իբրև հետնագույն բարդացում։ Լեզուների հատուկ սիստեմ, կամ, ինչպես առաջ էին անվանում, ռասայական ընտանիք կազմում են ոչ թե այս կամ այն հատկանիշն առանձին վերցրած, այլ մի շարք երևույթների միագումարը, որի մասին հատուկ կերպով կխոսենք առանձին §-ում, սակայն այժմ ես կանգ կառնեմ մի երևույթի վրա, որ, թվում է թե, անբաժանելի է կցականությունից։

Այսպես օրինակ, կցական սիստեմին հատուկ է ներդաշնակումը, ձայնավորների համաձայնեցումը, այն է՝ յուրաքանչյուր տվյալ բառի բոլոր ձայնավորները մեկ շարքի բերելը՝ փափուկ կամ կոշտ, և փափուկ ձայնավորների հարակցումը փափուկ բաղաձայններին և կոշտ ձայնավորներինը՝ կոշտ բաղաձայններին։ Սակայն, այս երևույթը բնավ էլ ընդհանուր չէ մինչև իսկ կցական լեզուների շրջանում։ Այս երևույթի բացակայությունը բնավ չի ստիպում համապատասխան լեզուն ջնջելու կցական լեզուների շրջանից։ Եվ չի կարելի ասել, թե հնչյունների ներդաշնակման հետք էլ չի եղել այլ սիստեմների լեզուներում։

Սեմական լեզուների սիստեմին հատուկ է ձևակազմությունը նախածանցների օգնությամբ, բայց սրանից չի կարելի եզրակացություն անել, թե ամեն մի լեզու, որն ունի նախածանցային կազմավորում, պատկանում է սեմական սիստեմին, որովհետև հարցն այս կերպ մեկնաբանելու դեպքում դուրս կգար, որ լեզուների սեմական սիստեմի շրջանից են ամենաբազմազան սիստեմների լեզուներ, ինչպես օրինակ՝ վրացերենը, տիբեթերենը և մալայերենը։

Նախածանցային կազմավորության մատնանշված ընդհանուր ձևաբանական գծի տեսակետից առնչվող այս երեք լեզուներից մալայերենը և տիբեթերենը դրսևորում են ռեալ ազգակցության [ 108 ] հատկանիշներ — մալայերեն՝ ճապոներենի և տիբեթերենը՝ չինարենի հետ, այնինչ ոչ ճապոներենում, ոչ չինարենում՝ նախածանցային կազմավորության հետքեր անգամ չկան։

§ 17. Չինարենն ընդհանրապես չունի որևէ էական չափով զարգացած ձևաբանություն, բայց նա ունի ապշեցուցիչ յուրօրինակ իմաստաբանություն, այսինքն՝ բառերի նշանակելիություն, և ահա առկա է ոչ միայն ձևաբանության, այսինքն ձևական տիպաբանության աղքատությունը, որը կարող էր լինել հետնագույն երևույթ, ձևաբանության կորստյան վկայություն, ինչպես նկատվում է անգլերենում, և ոչ թե լեզվի պրիմիտիվ պարզության վկայություն։ Շատերը մինչև օրս էլ հենց այդպիսի կարծիք ունեն նաև չինարենի նկատմամբ։ Սակայն չինարենում կառուցվածքի պրիմիտիվությունը կատարվում է բառերի նշանակելիության պրիմիտիվությամբ, բառերի իմաստաբանության, այսինքն բառերի նշանակությունների ուսմունքի օրենքների տեսակետով փոխադարձաբար կապակցելու սիստեմի պրիմիտիվությամբ. մի ուսմունք, որ ներկայումո բացահայտվել է լեզվի հնէաբանությամբ, ինչպես նա հաստատված է հաբեթական տեսությամբ։ Այսպես, երբ չինարենում մենք գտնում ենք մի շարք համահնչուն բառեր, որոնք իմաստի տեսակետից թվում էր թե միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն, օրին. ‘ձուկ’ yü, ‘անձրև’ yü, մենք հիմա գիտենք, որ այդ բառերը բնավ էլ պատահաբար չէ, որ համահնչուն են, քանի որ լեզվի հնէաբանությունից մենք գիտենք, որ ‘ձուկ-ը’ իր անունն ստացել է ‘ջրից’, իսկ ‘անձրևը’ նմանապես անվանվել է ըստ ‘ջրի’, այսինքն չինարենում պահպանվել է լեզվի այն պրիմիտիվ վիճակը բառերի նշանակության տեսակետից, երբ միևնույն ‘ջուր’ բառը տակավին օգտագործվում էր թե՛ ‘անձրևի’, թե՛ ‘ձկան’[26] իմաստով։

§ 18. Ահավասիկ լեզվի այս իմաստաբանական կողմը մեր ծննդաբանական ծառի մեջ չի օգտագործված, մինչդեռ այդ էական չափանիշներից մեկն է լեզվի ժամանակը և հետևաբար, տեղը որոշելու հարցում մյուս լեզուների մեջ:

Բայց հարցը դեռևս այդ չէ: Չինարենում ձևաբանություն իսկապես ասած չկա էլ. լեզուն հասկանալու ամբողջ ծանրությունն ընկնում է խոսքի կառուցվածքի և բառերի նշանակության [ 109 ] վրա, այսինքն՝ շարահյուսության և իմաստաբանության վրա: Հետևաբար առաջին պլանի վրա է կանգնում բառերի նշանակությունների ուսմունքը։ Եվ եթե մենք այդ մասին առանձին չենք հիշատակել լեզուների դասակարգման մեջ, ծննդաբանական ծառի մեջ էլ խոսքը չինարեն լեզվի ձևաբանական տիպաբանության մասին է միայն, որ այդ անջատական է կամ սինթետիկ, ապա այդ դեռևս դժբախտություն չէ, քանի որ լեզվի անջատական կամ սինթետիկ վիճակը անխզելիորեն կապված է իմաստների սիստեմի այն վիճակի հետ, որպիսին նկատվում է չինարենում, բառերի բազմիմաստությունը (պոլիսեմանտիզմ) կապ ունի լեզվի անջատական կամ սինթետիկ տիպի հետ։ Երբ լեզուներն անջատական են կամ սինթետիկ, ապա բառերի բամիմաստությունն այսպիսի լեզուներում ինքնին հասկանալի է, բայց բանն այլ է տարբեր ձևաբանական սիստեմների լեզուներում։

Լեզվաբանական հինդպրոցն ուսուցանում էր, որ ձևը կայուն է, անփոփոխ, իսկ բառարանը փոփոխվող է։ Այդ մեջտեղից վերացավ։ Լեզվի մեջ անփոփոխ ոչինչ չկա, ձևերն ու իմաստները հավասարապես փոխվում են այն չափով, որ եթե մարդ չիմանա լեզվի ինչպես ձևական, այնպես էլ իդեոլոգիական հնէաբանությունը, բոլորովին չի կարող իմանալ, թե որևէ կապ գոյություն ունի միևնույն բառի տարատեսակների միջև տնտեսական և հասարակական կյանքի արմատականորեն միմյանցից զանզանվող տարբեր էպոխաներին համապատասխանող տարբեր լեզվաստեղծական էպոխաներում։ Օրինակ՝ ‘ձին’ չինարեն ma է և, թվում է թե, եթե բացառենք հեռավոր արևելյան աշխարհը, ապա չինարեն ma-ի հետ ոչինչ ընդհանուր ունեցող բան մենք ոչ մի տեղ չենք գտնում ամբողջ Եվրոպայում, մինչդեռ արդեն մեկ անգամ ցիտած այն հաղորդման մեջ, որ ես արել եմ Գիտությունների Ակադեմիայում և որը տպագրված է նրա «Զեկույցների» մեջ „Китайский язык и палеонтология речи. Берская ‘лошадь’ от моря и до моря“ թեմայոով, խոսքը հենց ‘ձի’ բերական (տարր B) անվան տարածման մասին է, որպիսին է և չինական ma-ն, Խաղաղական օվկիանոսից ամբողջ Ասիայով ու Եվրոպայով ընդհուպ մինչև Պիրենեյները արևմուտքում, ընդհուպ մինչև Ատլանտյան օվկիանոսը։ Այդ տարածության վրա տվյալ բառը պատահում է, ի միջի այլոց, և՛ հիշյալ չինական ձևով, առանց որևէ փոփոխության, այդ ներկայումս Արևելյան Եվրոպայում, Վոլգայի ափերին մորդվայական լեզվի մոկշանյան բարբառում է, բայց առանց ձևական հնէաբանության, այն է՝ առանց ձևական [ 110 ] վերլուծության, չի կարելի հասկանալ, որ հանձին մոկշանյան liш-ma ‘ձի’ բառի մենք ունենք չինարեն ma ‘ձի’ բառը, քանի որ ձևական հնէաբանությունից հիմա արդեն գայտնի է, որ liш-mа-ն խաչավորված բառ է երկու տարրից, liш կամ loш տարրից, որ նշանակում էր ‘ձի’, և mа տարրից, այն նույն ma-ից, որ կա չինարենում և նշանակում է նույնպես ‘ձի’։

Առանց իմաստաբանական հնէաբանության չէր հասկացվի, որ արդեն քանիցս պարզաբանված լատիներեն panis ‘հացը’ ազգակցություն ունի հունարեն balanos ‘կաղինի’ հետ, քանի որ միայն իմաստաբանության հնէաբանությամբ հայտնի դարձավ, որ բառերը նշանակություն ստանում են ըստ ֆունկցիայի և հողագործության երևան գալով ‘կաղինին’ փոխարինած ‘հացը’ սկսեց կրել ‘կաղինի’ անունը, որով առաջ սնվում էին։

§ 19. Հին լեզվաբանական դպրոցն ուսուցանում էր, որ փոխ են առնվում բառերը, բայց ոչ ձևերը։ Այս նույնպես վերանում է, քանի որ ձևերը նույնպես փոխ են առնվում, ընդ որում մասսայական և երկարատև շփման դեպքում լեզվի կառուցվածքը և դրա հետ մտածողությունը, հետևաբար նաև ձևաբանությունը, նույնպես կարող է մի ցեղային կազմավորումից անցնել մյուսին, ինչպես և բառարանը։ Չէ որ լեզուների ազգակցությունը ինքը բացատրվում է հենց նրանով, որ շփման հետևանքով զանազան ցեղերի հնչական խոսքի մեջ երևան են եկել ընդհանուր գծեր ինչպես բառարանային, իդեոլոգիական մասում, այնպես էլ հնչունային և ձևաբանական՝ ձևական։ Եվ ահա հենց այստեղ է, որ ծագում է տվյալ լեզվի կամ ավյալ լեզվախմբի ձևական տիպաբանության կամ ձևաբանության տարբերությունը բառարանային կազմին՝ նայած մեկ ժողովրդի հետ մյուսի ունեցած շփման տիպին, որի հետևանքով մի կարգ ժողովուրդների մոտ այդպիսի շփման շնորհիվ փոխվում էր արտաքինը, ձևաբանությունը, բայց ոչ բառարանը, մյուսների մոտ փոփոխությունն արտահայտություն էր գտնում միայն բառարանի մեջ, այսինքն այնպես է ստացվում, որ միևնույն լեզուն արտաքին տիպաբանության տեսակետից կարող է ազգակից լինել լեզուների մեկ խմբին, իսկ բառարանի տեսակետից՝ լեզուների մի այլ խմբի։ Պարզ է, որ լեզուների դասակարգումը հաշվի պետք է առնի փոխհարաբերությունների և՛ այս կողմը։

Սակայն, նյութական կուլտուրայի հետ, նաև հասարակական ձևերի պատմության հետ կապ ունենալու մատնանշումը, մինչև [ 111 ] իսկ այդպիսի կապերի սահմանումը կոնկրետ կերպով այս կամ այն դեպքում դեռևս կենսական չի դարձնում լեզվի ուսմունքը, եթե հաշվի չի առնվում որոշ դասակարգերի, ինչպես նաև պրոֆեսիաների որոշ խմբերի դերը լեզվական ստեղծագործության մեջ։ Չէ՞ որ սկզբնական հնչունային լեզուն — պաշտամունքային է, իսկապես ասած՝ մոգական,— նրանից օգտվում են սահմանափակ թվով անձեր։

§ 20. Հնչունային լեզվից օգտվողների շրջանի ընդարձակվելը, հնչունային բառերի բազմանալը պրոֆեսիոնալ գծով աստանդական քոչվորական կյանք է վարում արդյոք մարդկային կոլեկտիվը՝ խոտակեր է նա արդյոք, թե արդեն որսորդ,— ընթանում է տակավին պահպանելով լեզվի «պաշտամունքային» բնույթը, բառերը շարունակում են լինել մոգական, խաղում են ոչ միայն հաղորդակցման գործիքի դեր, սկզբնական էպոխաներում ոչ այնքան հաղորդակցման գործիքի դեր (այն ժամանակ դեռևս հաղորդակցում են կինետիկ լեզվի կամ ձեռնալեզվի միջոցով), որքան օժանդակ միջոցի դեր՝ իր արտադրության մեջ, ճաշակելիք ինչպես նաև բուժական խոտերի հավաքման կամ որս բռնելու գործում հաջողություն ունենալու համար։ Խոտակերության կամ ծառակերության, ծառապտուղներ, ծառերի հյութ կամ կենդանիներ ուտելու ժամանակաշրջանի տնտեսության հետ կապված իսկական նախնադարյան կենցաղի այս մոգական բնույթով էլ հենց բացատրվում է լեզվի օրինակ մոգական, խորհրդավոր բնույթի վերապրուկային պահպանումը լեզվի մեջ՝ որսագնացության ժամանակ, Կովկասի կենցաղում սվանների, աբխազների մոտ մինչև այսօր էլ գոյություն ունի որսորդական հատուկ լեզու։

Եվ այս բոլսրը դիագրամի ձևով հարկ կլինի մտցնել լեզուների ծննդաբանության մեջ։ Չէ որ պետք է հիշել.— ինչպես որ չկան միաբնույթ ազգային ժողովուրդ-մասսիվներ, բոլորը տարաշեշտված են տարբեր ծագում ունեցող արտադրական կոլեկտիվների՝ դասերն են դրանք արդյոք, թե դասակարգեր, այդպես էլ չկան մասսիվ միաբնույթ լեզուներ, բոլորը խաչավորված են, բոլորը բաղկացած են շերտերից։ Յուրաքանչյուր շերտ ունի իր պատմությունը։

§ 21. Լեզուների յուրաքանչյուր սիստեմի միևնույն ժամանակ հատուկ է հնչյունային տարրերի հատուկ վիճակ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է հնչյուններին, ապա ամենից առաջ պետք է հաշվի առնել այն, թե արդյոք հնարավորություն [ 112 ] կա ինքնուրույնաբար մեկնաբանելու հնչյունները բառերից դուրս, մեկնաբանություն, որը ենթադրում է յուրաքանչյուր առանձին հնչյունի ինքնուրույն պատմությունը, ասես հնչյունները ոչ թե գոյություն ունեն ինքնուրույնաբար բառերից դուրս (այդ հիմա էլ ոչ ոք չի պնդի), այլ հնչյունների փոփոխությունները տեղի են ունենում անկախ բառի բովանդակությունից կամ իմաստից հնչյունային լեզվի առաջին իսկ էպոխաներից։ Դա խոր թյուրիմացություն է։ Մենք հիմա հիանալի գիտենք, որ լեզվի ստատիկայի մեջ հնչյունների փոփոխության նորմերը կարող են վերաբերվել միայն ձևին, բնավ չշոշափելով հիմնական նշանակությունը։ Հնչյունների և հենց բառերի ձևերի հայտնի փոփոխությունները կոնստրուկտիվ ձևերին չեն վերաբերում. նրանք անտարբեր են կամ դեկորատիվ, հաճախ այս կապակցությամբ խոսում են ոչ միայն իմաստի, այլև ձևի համար անտարբեր այս կամ այն արտասանության բարեհնչության մասին։ Հնչյունների այդպիսի ֆունկցիոնալ ինքնուրույն գոյությունը, նրանց ասես թե անկախ գոյությունը ինքնաբավ թվացող նորմաներով, մի հետնագույն նվաճում է, որչափ որ հնչյունները՝ նրանց ֆունկցիայի զարգացմամբ զատվեցին որպես երևույթների հատուկ վերնաշենքային կատեգորիա, ինչպես վարպետությունը, որ պոկվելով արտադրության օժանդակ ֆունկցիայից, նյութական կուլտուրայի պահանջներից կտրված մտածողության և ինքնաբավ գեղեցկության մեջ վերնաշենքային պահանջներ ծագելու առնչությամբ վերածվեց արվեստների և գեղարվեստորեն գնահատվող նրանց ձևերի վերնաշենքային աշխարհի։ Հետևապես, հնչյուններն ևս աստիճանաբար ինքնուրույն նշանակություն ստացան, հնարավորություն ծագեց նրանց ինքնուրույնաբար մեկնաբանելու, ուսումնասիրելու իդեոլոգիական հիմնավորումից անկախ, ուսումնասիրելու դրանք որպես զուտ ձևական և երբեմն գեղարվեստական, բարեհնչական երևույթներ և այլն։ Եվ նրանց մեջ, այն է ինքնուրույնաբար մեկնաբանվող հնչյունների կազմի ու նրանց որակի մեջ, մենք նկատում ենք զարգացման կողքին նաև մահացում։ Մենք նկատում ենք, թե ինչպես աստիճանաբար մահանում են հետնալեզվային կիսաշփականները, այն է՝ ḱ, ğ, q, ինչպես նաև ķ, g, q և այլն, իսկ նրանց հետ նաև սպիրանտներ հ, հ1 և մյուսները. նրանց հետևից առաջնալեզվային կիսաշփականները, այն է՝ ṫ‖ṭ, ď‖d և այլն։ Պարզ [ 113 ] բան է, որ բաղաձայնների ավելի բարդ կազմը բնորոշում է լեզվի ավելի հին սիստեմ, ուստի և մեզ չի զարմացնում, որ պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուներում, օրինակ ռուսերենում, չկան ոչ հետնալեզվային կիսաշփականներ ḱǁḳ, ğǁg, qǁq, ոչ սպիրանտներ ho, ոչ էլ, մանավանդ, հ՛, ոչ առաջնալեզվային կիսաշփականներ ṫ‖ṭ, ďǁḍ և այլն:

Հին, ոչ միայն դիֆուզ, այլև դիֆուզուիդ, ըստ հնչահոդաբաշխության նվազ կատարյալ, հնչյունների մահացման այս պրոցեսը, հնչունային սիստեմի պարզեցման պրոցեսը այդ նույն կարգով — նկատվում է և ամերիկյան լեզուներում։ Ամերիկյան լեզուների ֆոնեմաների կամ խոսքի հնչյունների կազմի աղյուսակները միմյանց հետ համեմատած այդ տեսակետից ներկայացնում են զարմանալի ակնառու ուսանելի տեսարան։ Մի լեզուներում նրանք նվազում են— մյուսների համեմատությամբ,— միանգամայն նույն կարգով, ինչ կարգով այդ նույն պրոցեսը նկատվում է հաբեթական լեզուներում, իրենց ներսում կամ հաբեթական և նրանց հաջորդող պրոմեթեիդական («հնդեվրոպական») լեզուներում։ Այս տեսակետից սեմական լեզուները ավելի հավատարիմ են մնում լեզուների զարգացման հաբեթական ստադիայի հնչյունական սիստեմի վիճակին։

Նախ՝ բանն այն չէ, որ սեմական լեզուներում պահպանվում են պատմական էպոխաների եվրոպական ականջի համար էկզոտիկ այս կամ այն կոկորդային հնչյունների ոչ միայն միջին ձայնեղության q և ձայնեղ ğ, այլև խուլ ḱ կամ համենայն դեպս կոկորդային շնչեղ (կիսաշփական), որ արաբների մոտ ներկա с արտասանությամբ ընդհանուր է, օրին., ավարականի հետ: Բանն այն է, որ ձայնեղության եռաստիճանությունը, լրացվելիք դեֆեկտով հանդերձ՝ գտնվում է լեզվի հնչյունակազմի սեմական սիստեմի հիմքում, ինչպես որ հաբեթականում է, օրին. հետնալեզվային հնչյուներում արաբերեն լեզուն դրսևորում է այդ եռյակությունը [k→] g (—v— d)→q նույնպես, ինչպես ամեն սովորական տիպի hաբեթական լեզու (մի քանի հաբեթական լեզուներում այդ շարքերը չորս են), ինչպես, օրին. վրացերենում k→g→q, նմանապես և կիսաշփականներում k (համընկել է c-ին)→ğ→q, ինչպես վրացերենում ḱ→ğ→q, կամ առաջնալեզվայիններից ատամնայինները t(t)→d→ϑ, ինչպես վրացերենում t[t]→d→ϑ [ 114 ]

Մասսայաբար ոչ մի նման բան չենք գտնում պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուներում։ Սանսկրիտում մի շարք առաջնալեզվային կիսաշփականների առկայությունը բացատրվում է որպես «արիական» լեզվին խորթ մի լեզվի ներդրում։ Պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուների մեջ հարուստ բաղաձայն հնչյուններով ամենից ավելի օժտված ռուսերենի հնչյունների (բաղաձայնների) հաբեթաբանական պատկերման հաջորդ աղյուսակը ցույց կտա, թե ինչ նվազման է ենթարկվել հաբեթական սիստեմի լեզուների հնչյունակազմը։ Մենք էլ չենք խոսում պրոմեթեիդյան («հնդևրոպական»), մասնավորաբար ռուսական հնչյունների որակական առանձնահատկությունների մասին, երբ, օրինակ՝ պրոմեթեիդյան («հնդևրոպական») t հնչյունը չի ծածկում ոչ հաբեթական t (t), ոչ էլ հաբեթական ϑ-ն։

Մենք խոսում ենք յուրաքանչյուր շարքի եռաստիճանության մասին։ Ճիշտ է, հունարենում այդ եռաստիճանությունը պահպանվանված է ոչ միայն ատամնայիններում t, d, ϑ, ինչպես վրացիների մոտ t, d, ϑ, այլև, եթե հետևենք հունարեն χ-ի հնչյունային ընկալմանը հին հայերի և վրացիների կողմից որպես q, նաև հետնալեզվայիններում — x, γ, χ (k, g, q): Բայց հունարենի հարցում մենք հաճախ մի ոտքով դեռևս գտնվում ենք հաբեթական լեզուների սիստեմի շրջանում։

Իսկ ռուսերեն լեզվի հնչյունակազմի աղյուսակը առանց ձայնորդները հաշվի առնելու, այս է. [ 115 ]

Հնչյունակազմի նվազումը հատուկ է լեզուների և՛ ավելի հին սիստեմների, քան պրոմեթեիդյան է («հնդևրոպականը») և մինչև իսկ սեմականը. այսպես, օրին., ուգրա-ֆիննականին։ Դեռ ավելին, բասկերեն լեզուն, որ հնագույններից մեկն է ըստ իր տիպաբանության՝ ըստ լեզուների հնագույն, այն է՝ հաբեթական սիստեմի տիպաբանության, կանգնած է արխայիկ հնչյունաբանության զարգացման կամ հաղթահարման այն նույն աստիճանին, ինչ և ռուսերենը:

Բայց բասկերենը մեկուսացման մեջ է գտնվում, նա շրջապատված է պրոմեթեիդյան («հն դևրոպական») լեզուներով, ինչպես և վերշիկերենը, որ Պամիրի մոտ է, իրանականներով, և շրջապատող լեզուների հետ շփվելով՝ բասկերենը զիջել է իր մեկից ավելի հաբեթական դիրքերը։ Բասկերենի և ռոմանական լեզուների, առաջին հերթին իսպաներենի և ֆրանսերենի, փոխհարաբերությունները մեզ համար կարող են բացահայտել նրանց փոխադարձ ներդրումները։ Առայժմ բասկերեն լեզուն ամբողջությամբ առած հանդիսանում է նույնպիսի մի մութ բիծ եվրոպական՝ թվում էր թե ամեն ինչում փայլուն կերպով հաղթական՝ գիտական լուսավորության ֆոնի վրա, ինչպես էտրուսկական [ 116 ] հանելուկի չլուծված մնալն է։ Այստեղ արդեն մեռած լեզվի՝ էտրուսկերենի նկատմամբ երևում է սանձը հնդևրոպաբանների ձեռքին գտնվող և նրանց տեսական կառուցվածքի կախարդանքին ենթակա ողջ արդի լեզվագիտության նույնպիսի անզորությունը կարդալու այդ լեզվով եղած արձանագրությունները, որոնք առաջին անգամ երևան են գալիս Իտալիայում սկսած 9-րդ դարից մեր թվականությունից առաջ, հետևաբար մինչև Հռոմի և հռոմեական կուլտուրայի ծագումը ու շարունակում են երևան գալ և ավելի ուշ, որպես հռոմեական դասական հասարակության նստվածք, որ մինչև օրս էլ եվրոպական գիտության բացառիկ ուշադրության առարկան է։

Լեզվագիտական հին դպրոցի պատկերացման մեջ իրենց ծագումով անհայտ լեզուների մինչև օրս էլ մեկուսացած խմբին պատկանելով՝ բասկերենը, թեպետ նա կենդանի լեզու է (ներկայացված է բազմաթիվ բարբառներով ու խոսվածքներով), լինելով երիտասարդ գրավոր լեզու (բասկական ազգային դպրության սկիզբը 15-րդ դ. հին չէ), շատ քչերի լուրջ գիտական հետաքրքրությունն է հարուցել այն տեսակետից, թե նա ինչ նշանակություն ունի այլ սիստեմների լեզուների, թեկուզ հենց պրոմեթեիդյան սիստեմի նրան հարևան լեզուների, ծագումաբանական հարցերում։

Հազվագյուտ աշխատությունները, ինչպես Համբուրգի պրոֆ. Հերման Ուրտելի (Hermann Urtel) „Zum iberischen in Südfrankreich“ հոդվածը (Sitzb. d. K. Pr. Ak. der Wissenschatten, Բեռլին, 1917, էջ 530—554), բնավ չեն թուլացնում մեր պնդումը։

Սակայն, հնչյունակազմի աղքատությամբ բնորոշվում է և չինարենը, տիպոլոգիապես հնագույն սիստեմի այդ լեզուն։ Եվ ահա ծագում է մի տարակուսեցնող հարց, ինչպես հասկանալ չինարեն լեզվի՝ կենդանի է նա, թե գրական, խորին, ամենախորին հնությունը, երբ նրա բացառիկ արխայիկության իրավունքը հաստատվում է,— եթե չվստահենք նրա նախնադարյան տիպաբանության,— առավել հին գրական տրադիցիաների գոյության և չինական լեզուն առավել հին դպրություններից մեկում պահպանելու վկայությամբ։ Ինչպես հաշտեցնել չինական լեզվի այս անվիճելի հնությունը նրա հաղթահարված հնչյունական սիստեմի փաստի հետ,— մի սիստեմ, որպիսին պատշաճ կլիներ, որ ունենար լեզուների առավել հետնագույն մի սիստեմի, հատկապես [ 117 ] պրոմեթեիդյան («հնդեվրոպական») սիստեմի որևէ շարքային ներկայացուցիչ։

Հենց այստեղ է, որ պետք է հաշվի առնել լեզվի ուսմունքի մեջ այն մոմենտը, որի մասին արդեն խոսվել է և դեռ քանիցս հարկ կլինի խոսել. լեզվի ստեղծագործությունը կատարվում է շարժման մեջ, ժողովրդի պատմական կյանքի զարգացման պրոցեսի մեջ. սկզբում ոչինչ չկա և, հետևապես, չնայած չինարենի տիպի արխայիկությանը, չնայած նրա պատկանելիությանը հնագույն մի սիստեմի, լեզվի մեջ նկատվում են ինտենսիվ՝ կուլտուրականորեն ապրած կյանքի գծեր, այդ թվում և հնչյունների նոր սիստեմ, բայց այդ չի խանգարում տիպաբանության հնությանը, որի մասին դեռ հատուկ կերպով խոսելու ենք:[27]

§ 22. Ասենք՝ փաստական դրությունն էլ այնպես է, որ սիստեմներից ամեն մեկը իր հետագա երկարատև պատմականորեն առանձնացած գոյության ու զարգացման ընթացքում այնպես է կտրված ամեն մի ուրիշ սիստեմից, որ միանգամայն բնական էր ենթադրել, թե յուրաքանչյուր սիստեմ տարբեր ծագում ունի և տարբեր սիստեմներն ընդունել իբրե տարբեր ռասաներ։ Այս տեսակետից բոլորովին առանձին են կանգնած հաբեթական լեզուները։ Հաբեթական լեզուները բնավ էլ մեկ միաձույլ տիպ չեն։ Նրանց մեջ նույնպես նկատվում են տարբեր սիստեմների սինթետիկ — անջատական տիպից մինչև այս կամ այն շեղումն ունեցող թեքական տիպը, բայց հասարակայնության զարգացման տարբեր էտապների ծնունդ հանդիսացող տարբեր սիստեմների միջև կա ակնհայտ, գիտականորեն հիմնավորող և հաշվի առնվող կապ, որովհետև ամեն մի նոր սիստեմ պահպանում է հաղթահարված սիստեմի ցայտուն հետքերը կամ վերապրուկները։ Յուրաքանչյուր սիստեմ հաջորդի նկատմամբ դեռևս մի տեսակ չմաշված է կամ պոտենցիալ։

Այդպես է օրինակ, դերանվանական-կցական հոլովումը, որի իլուստրացիան տրվեց ենթակայական հոլ, վրացական kaϑ-m+an-ի օրինակով, որտեղ գոյական անունն ինքն անփոփոխելի է, բայց որոշվում է որպես ենթակայական հոլ. ըստ նրա կցորդվող դերանվան ձևի։ Հոլովական ձևերի այսպիսի կազմավորումը հազիվ թե հետնագույն երևույթ լինի, ինչպես թվում էր առաջ, համեմատած այն բանի հետ, որ կցման որոշ տիպում [ 118 ] այն բառի կողքին, որի դիրքը դարձվածքի մեջ պահանջում էր որոշել, դրվում էր ֆունկցիոնալ բառ առանց դերանվան, որ մատնանշում էր նրա դերը նախադասության մեջ որպես նախորդող, արդեն նշանակություն ունեցող, բառի դեր։ Եվ ահա հետագայում, երբ արդեն ծագեց թեքումը և կազմավորվեց տրակ. հոլովը, վրացական տրակ.−հայցականում (մեկ օբեկտիվ հոլով) առանց դերանվան միջնորդության, sa մասնիկի օգնությամբ, որ վերապրուկն է օժանդակ ‘տուն’ կամ ‘ձեռք’ saql-sa ‘տան մeջ’ բառի, վերապրուկորեն նրան առընթեր սկսեց երևան գալ ու հաստատվեց բացարձակորեն ավելորդ ֆունկցիոնալ шina բասը, saqlsaшina ‘տանը+ներսում’ шina բառը՝ ‘ներսում’ (←‘տուն’) հասկանալի կլիներ և կպահանջվեր, եթե saql ‘տունը’ չունենար տր. հոլով՝ տեղ ցույց տվող saql-sa բառի նշանակությամբ, չունենար ոչ մի ձև՝ հնչելով saql, բնականորեն ընդունելով шinasaql шina ‘տուն ներսում’, ‘տան մեջ’:

Սակայն այս անգամ մնալով հնչյունների վերաբերյալ գիտության շահերի սահմաններում, պետք է պատրաստվել նաև նրանց ձևափոխություններին երկու տեսակետից՝ ստատիկ կամ ստատիկ կամ համախրոնիկ, երբ դուք համեմատում եք ազգակից լեզուների հնչյունների առկայությունը՝ նրանց կայունացած ձևերով, նորմաների կայունացմամբ հանդերձ, և դինամիկ կամ դիախրոնիկ տեսակետից, երբ համեմատում եք հնչյունների միմյանց հաջորդած վիճակները այն լեզուներում, որոնք զարգացել են իրարից, ավելի ճիշտ՝ մի շարք ուրիշների խաչավորումից, ընդ որում լեզուների միմյանց փոխազդած վիճակները, իսկապես ասած տիպականորեն միմյանց փոխարինած լեզուները պատկանում են արդեն զանազան սիստեմներից և հնչյունների վիճակների այս հաջորդման ժամանակ դիտվում են ինչպես մի ինչ-որ հոսուն, հարափոփոխ բա՝ նոր կազմավորված տիպի զանազան մասերում՝ նայած խաչավորմանը։

Միևնույն մակարդակի հնչյունային անցումները հոմոխրոնիկաբար (ստատիկորեն)

Սլ. վրաց. Շչ. մեգ. ճան.
saql ‘տուն’ (←*saqal) шo-qor − 0-qor
[ 119 ]
Սլ. վրաց. Շչ. մեգ. ճան.
qmar ‘ամուսին’ (↙*qa-mar) 1. qo-mol ‘տղամարդ’, թեև

ածակ. qomolur-ը հատուկ է
ոչ միայն ‘տղամարդուն’, այլև
‘ամուսնուն’ ճ. ‘ամուսի’, ‘հերոս’,
‘քաջ’ և այլն
2. մ. qo-mond ‘տղամ’, ճ.
qo-mod ‘ամուսին’
ճ. du-ma-ի (← *dun-mal փոխ.

ma ‘եղբայր’ (← *da-mal)
va-шl − ‘խնձոր’ (← va-шal)
ga-me ‘գիշեր’
*du-mur,)-ի
[v]u-шkur → uшqur
մ. ճ. ğu-ma

§ 23. Ըստ հնչյունային համապատասխանությունների դասակարգման սխեմա կամ սոցիալական խմբավորումներն ըստ հնչյունային համապատասխանությունների

Հոմոխրոնիկ փոխհարաբերություններ, որոնք կազմում են միայն ֆորմալ համեմատական քերականության հիմքը։

Ա. Սիբիլանտ լեզուներ Բ. Սպիրանտ լեզուներ
Սլ. շչ.
խմբեր
(սվանական տարատեսակին
պատկանող
Ձայնավորում
aǁo (←→ u) e
eǁa i
Բաղաձայններ
sǁш hǁ.
шǁsq ← sk → sg ← шq և այլն sg → zg
zǁJ γǁy
ṫǁṭ ḱǁḳ
ṭǁṭk
dǁd
dǁdg ğǁg
ϑǁϑ
ϑǁϑq qǁq
Iǁr w
rǁ[n]d d↘J(←m)
[ 120 ] § 24. Իհարկե, այս համապատասխանությունները խաչավորման դեպքում մասնակից շեղում են ունենում մերթ մեկ, մերթ մյուս կողմը. այսպես − salǁшor←→шur, բայց հաճախ sal-ի փոխ. sar և
սլ. շչ.
aǁo←→u (շրթնային բաղաձ. դեպքում)
վր. ban-a ‘լվանալ’ ճ. o-ban-u, մ. bon-u-a
վր. qaϑam ‘հավ’ (←qa+
ϑa+m-ϑa+m←→ϑa+v—
↘հայ. ha-v ‘հավ’, ‘թռչուն’, ա.
*ϑa+wə-k ‘հավ’, տ. ϑa+[w]u-k
մ. qoϑom-i, ←→ ճ. qo-
ϑum-i
վր. m-qar-e ‘երկիր’ (↙*mq-qar) mu-qur-i' -qur(←→qor)
մ., ճ. qer ↘տ. yēr (yār)
‘հող’, չուվ. s1er
eǁa
վր. ϑen-eb-a ‘լուսանալ’ ճ. o-ϑan-u, մ. ϑan-aφ-a
վր. teqa ‘կոտրել’ ճ. o-taq-u, մ. taq-u-a
վր. (բարբ.) ϑel ‘բոլոր’, ‘ամբողջ’ մ. ϑar-i ‘առողջ’
վր. m-ϑel ← mr-ϑel ‘առողջ’
վր. erϑ ‘մեկ’ մ. ճ. arϑ-i
ϑǁϑ
վր. kaϑ ‘մարդ’ (↘*kas) մ., ճ. koϑ-i ‘մարդ’
վր. ϑqra ‘ինն’ (← *ϑa-qar) մ., ճ. ϑqoro ← *ϑoqor→
*ϑoqor←→*ϑoqur, resp.
*ϑoqur (↘չվ. ϑəqer — տ.
tokus → *tokuz
ϑǁϑq
վր. marϑv ‘փորսուղ’ մ. munϑqv-l → muϑqv-l
վր. ϑem-i ‘իմը’ մ., ճ. ϑqim-l
[ 121 ]
sǁш
վր. as. ‘հարյուր’ մ., ճ. oш-i
վր. sa-m ‘երեք’ ճ. шu-m-i
վր. sul ‘հոգի’ մ. ճ. шur-i (հայերենում — mund)
шǁsk և այլն
վր. шaшv (→*шawш-i)
← шoш-i, шoшa ‘կեռնեխ’
*sosq → (*zews→) zesqv-i
վր. vaшl (←*va-шal) ‘խնձոր’ մ. [v]u-шpur-i
վր. шen-i ‘քո’ մ. ճ. skan-i
zǁJ
վր. mze ‘արև’ մ. bja
ṫǁṭ
վր. ṫabl (← *ta-bal) ‘շագանակ’ մ. ճ. ṭu-bur → կմ. pu-ru
‘‘‘կաղնի’ ṭand (հայ.) → մ.
վր. mṫer ‘ճանճ’}}}}
վր. ṫer-a ‘գրել’ → չվ. ter-e
‘ասեղնագործում’, ‘ասեղնագործ’
վր. ker-a ‘կարել’ (← նախշեր
ասեղնագործել’)
↘կոմ. ser-e ‘ասեղնագործ’, ‘նախշ’
ճ. ṭand, m-ṭadi մ. ṭar-u-a
— հայ. karel ‘կարել’ — ↘ ա. yaz. ǁչուվ. sыr
(↙ *sur) ‘գրել’
ṭǁṭk
վր. ṭad ‘եգիպտացորենի հաց’ ճ. ṭkud-i — մ. ṭkid-i
վր. ṭama ‘ուտել’ ճ. o-ṭkom-u, մ. ṭkom-u-a
վր. ṭra ‘կտրել’ (հիմքը ṭar) ճ. o-ṭkor-u — մ. ṭkir-u,
o-ṭkur-ua
dǁḓ
վր. daĝl ‘շուն’ մ. ḓoğor-i
վր. dvel ‘հին’ ḓ-veш-i փոխ. *ḓ-vaш-i
[ 122 ]
rǁ[n]ḓ→[n]d
վր. ber ‘ծեր’ *bad-i→մ. bad-i, հմ. չուվ.
vat-ə ‘ծեր’ հմ. «вет-х-ий»
լատ. vet-us (սեռ. հոլ. vet+er-is)
վր. pir ‘բերան’ մ. piḓ-i
վր. qar ‘եզ’ հին գրակ. qar մ. qoḓi
վր. q-mar ‘ամուսին’ (*qar-mar)
*qar↘*har→չուվ. arǁա. ār→
er ‘տղամարդ’, հմ. վր. erǁ
աբխ. ar ‘զորք’, ‘ժողովուրդ’ (մարդիկ),
‘մարդ’ — չուվ. zar ‘զորք’
monḓ-i
վր. si-zmar ‘երազ’ ճ. e-zmoḓ-a ←→ մ. i-zmoḓ-a
ḓǁdg
վր. mar-ḓven-eia ‘աջ ձեռք’ ճ. mar-dgwan-i, մ. mar-
dgwan-i
վր. kbil ‘ատամ’ մ., ճ. kibir-i
վր. tel ‘տարի’ *tar-i→tar-e/i (հայ)
վր. ϑa-φl ‘մեղր’ (←*ϑa-φal)
(հմ. ա. balǁ*pur, resp. *pul↘pыl
մ. ϑo-φur-i

§ 25. Անցողակիորեն ձեզ հաղորդած բոլոր հնչյունափոխությունները և հնչյունների փոխհարաբերությունները հետաքրքրություն են ներկայացնում լեզվի, այսինքն հաղորդակցման միջոցի մեջ, ոչ թե իբրև ֆիզիոլոգիական իրողություններ, այլ որպես հասարակական փոխհարաբերությունների ցուցանիշներ. այսպես, օրինակ, ձայնեղացման երեք աստիճանները՝ t→d→ϑ և այլն զարգացման երեք աստիճաններն են ժամանակի մեջ միևնույն տնտեսական կոլեկտիվում, հետագայում միևնույն դասակարգի մեջ, այնուհետև միևնույն ցեղական կազմավորումներում: Ճիշտ այդպես էլ անկումները և բարձրացումները մեկ տնտեսա-կոլեկտիվային, միայն հետագայում արյունակցական-ցեղային կազմավորման ծնունդ են, այդ պատճառով էլ vǁm↗p→b→φ ֆորմուլը մեզ դուրս չի բերում միևնույն [ 123 ] ցեղի նորմալ լեզվական առանձնահատկությունների շրջանակից: Սուլականների և շչականների փոխհաջորդումը (sǁш և այլն) համաձայնեցվածությունն է միմյանց մոտիկ երկու լեզվական շրջանակների՝ երկու խմբի, ասես թե պայմանավորվածությունը երկու տնտեսական կոլեկտիվի, ապա երկու դասակարգի, երկու ցեղախմբի, իսկ բաղաձայնների փոխարկումները՝ t−k, ṫ−ḱ և այլն, այսինքն առաջնալեզվային t, d, ϑ, ṫ, ď, ϑ-ի և այլն փոխարինումը հետնալեզվայիններով՝ k, g, q, ḱ, ğ, q և այլն, ինչպես նաև թույլ՝ sǁш−hǁс և այլ հնչյունների փոխարկումը երկու միմյանցից ավելի հեռու կանգնած լեզուների, երկու ճյուղերի նվաճած համաձայնեցվածությունն է, ասես թե պայմանավորվածությունը երկու կողմերի, անցյալում երկու տնտեսա-կոլեկտիվային՝ կազմակերպությունների որոնցից յուրաքանչյուրը իր հերթին ներկայացնում է ցեղային միավորների ավելի սերտ միություն, որոնք նույնպես ասես թե պայմանավորվել են նաև լեզվի վերաբերյալ սոցիալական խմբավորման վերջնական ձևում։

§ 26. Սակայն այս բոլորը նկատվում է լոկ վերապրուկորեն, քանի որ ներկայումս չկա ոչ մի չխաչավորված լեզու։ Դեռ ավելին. գոյացած հնչյունային լեզուն սկզբում էլ չի պատկերացվում չխաչավորված, մինչև խաչավորումը հնչյունային լեզու չի եղել և չէր կարող լինել, այսինքն մինչև խաչավորումը չեն եղել տնտեսական կոլեկտիվներ, որոնցից և ոչ թե հոտային հորդաներից, ինչպես մենք ևս ենթադրում էինք առաջ, ավելի ուշ կազմավորվեցին ցեղեր, լեզու ունեցող մարդկային ցեղեր, հնչալեզու ունեցող առանձնապես ամրակուռ ցեղեր, որոնք առաջ էին եկել ոչ թե արյունակցորեն հայր և մայր զույգերից, այլ ընդհանուր տնտեսության հիման վրա առաջացած միավորության մեջ, միայն կոլեկտիվ աշխատանքի պայմաններում բավարարվող պահանջմունքներից,— միավորություն, ստեղծված աշխատանքի, resp. արդյունահանման և պաշտպանության համար։ Հետևաբար չեն եղել պարզ ցեղեր, պարզ, չխաչավորված լեզուներով, ընդհանրապես չեն եղել չխաչավորված լեզուներ, բայց նրանք, ովքեր չէին խոսում հնչական լեզվով (սակայն արդեն վաղուց խոսում էին գծային, ավելի ճիշտ՝ կինետիկ լեզվով), ունեին կոլեկտիվորեն տարբերվող, հետագայում՝ էթնիկական, արդեն ցեղային, երբեք ոչ-կենդանական, այլ մարդկային հոդաբաշխ հնչյունային կոմպլեքս, ոչ թե առանձին հնչյուն, այլ [ 124 ] հնչյունային կոմպլեքս, ասես թե մի բառ, պայմանավորված հնչական նշան՝ մեկ կոլեկտիվ կազմակերպության, ավելի ուշ՝ մեկ ցեղային խմբավորության զարգացման բոլոր հնարավորություններով հանդերձ. և այդ իսկապես նախնադարյան բառի առանձնահատկությունները նրա տարատեսակների հետ մեկտեղ՝ ներկայումս և հնչական լեզվի կազմավորման ակզբից ի վեր գտնվում են այդ լեզվի զանազան շերտերում, ամեն մի՝ միշտ խաչավորված՝ լեզվի զանազան շերտերում իբրև նստվածքներ. և այդ պատճառով, ինչպես նաև անկախորեն, զուտ մեխանիկական հաշվառքի ու պարզության համար, անհրաժեշտ է լեզուների դասակարգում ըստ ասես թե լեզվի խնդրում ցեղերի համաձայնեցվածության հատկանիշների, ըստ հնչյունային համապատասխանությունների, որպիսիք հարկավոր է գիտենալ ինչպես գամմաները՝ դաշնամուր նվագելու համար, որովհետև դրանք հիմքն են թե համեմատական ստատիկ քերականության (իր հիմքում խաբուսիկ, եթե չկա հնէաբանական ստուգում), թե տեխնիկայի, որն անհրաժեշտ է հնէաբանության համար:

§ 27. Դիախրոնիկ հարաբերություններ

A (SAL)
C (YON)
վր. saql աբխ. a-yn-ə↙*yun-o

-uni հին հայկական տոհմերի անուններում (Amat-uni, Bagrat-uni և այլն, վերապրուկ մինչ-հայկական խալդական էպոխաներից— Վանի արձանագրությունների մեջ, ցեղանուն Eti-uni և այլն):

վր. шina ‘ներսում’,
‘տուն’ (անգլ. home-ի
իմաստով):
-ino→մ. ino նախդիրը բայերի մեջ, -մ.
dino, ‘փորոտիք’ համազգանուն մարդկանց
կամ առհասարակ մոտիկ հարևանների
ու ծանոթների տարաբնակության
ռայոնը, մ. dinoqə-le ‘ներսում’ -
բայական նախածանց:[28]

վր. ďma ‘եղբայր’ (←*da-mal), սակայն նաև -da↘za bida ‘քեռի’ բառի մեջ:

‖ша -ya աբխ. а-ша ‘արյուն’ աբխ. уа-ща ‘եղբայր’
[ 125 ]
A (SAL)

վր. del ‘ծառ’ ǁ մ. da փոխ. dar-ի → պարս. dar-ū

հայ. tar-↘har (տես խաչավորվածները)

В (BER)

վր. mor ‘կոճղ’, ‘գերան’, չին. mo, նմանապես ֆինն. խաչավորված բառերում ‘ասենք’ և վրաց. նշանակում ‘կաղնի’.

↗por←→pur→bor (տես ռուս. „бор“(→φor←→φur (ստորև խաչավորված բառերի մեջ) ֆինն. ,,puu“— pu, բայց նաև mo←→mu):

Խաչավորված BA (BER-SAL)

վր. φur-ϑel ‘սաղարթ’, ‘տերևներ’, պարս, dire-qt, հուն. den+dr-on

վր. φo-ϑol id → բարբառով → φo-ϑol, փեհլ. dra-qt, հայ. dra-qt ‘այգի’, AB (SAL-BER)

կմ. tu-pu ‘կաղնի’ (↖*tu-mu←→tu-mo) սուոմի, էստ. ta-m ‘կաղնի ‖ չերեմ, լուգ, ‘դաշտ’ → չերեմ. լեռն, tu-m (↗ ռուս. „дуб”), հայ. tere-v[o] ‘տերևներ’։

AC (SAL-YON)

բասկ. аr-te ‘կաղնի’ ռուս. „дерево“ → „дре-во“

բասկ. аr-to ‘եգիպտացորեն’, ‘կաղնի’, ‘եգիպտացորենի’ հաց ← լատ. ar-bor

Հաբեթական սիստեմի լեզուների զանազան տիպերի այս դիախրոնիկ կապակցվածության մեջ է հենց հաբեթական լեզուների հիմնական նշանակությունը։

Դրանց մեջ մենք նմանապես ունենք զանազան տիպերի զարգացման հետևողականությունը, սկզբում սինթետիկ կամ անջատական՝ աբխազերենը և նրան ազգակից լեզուները, ապա կցական՝ այն է՝ սկզբում դերանվանական—կցականները, ինչպես են բասկերենը, հին գրական վրացերենը, շչական խմբի լեզուները և մի շարք լեռնական լեզուներ, ապա պարզեցրած կցականները, ինչպես են մի շարք հյուսիսային կովկասյան լեզուներ և մասամբ ժողովրդական վրացերենը և վերջապես թեքական, հաբեթական լեզուների հատկապես սիբիլանտ ճյուղը, մանավանդ հին գրական վրացերենը (ճաներենը և մեգրելերենը՝ առանձին), ինչպես է այսպես կոչված նոր վրացերենը, ընդ որում, սակայն քերականությունը, որին բոլորովին մոտեցել է վրացերեն լեզուն, ոչ թե պրոմեթեիդյան («հնդևրոպական») կարգի է, այլ սեմական, ինչպես, ընդհակառակը, հայերենի թեքականությունը [ 126 ] հատկապես գրաբարինը, պրոմեթեիդյան («հնդերոպական») կարգի է:

Իսկապես ասած, ոչ միայն հայերեն, այլև վրացերեն լեզուները անցումային են կցական սիստեմից դեպի թեքականը, հայերենը հենվում է պրոմեթեիդական («հնդևրոպական») սիստեմին, վրացերենը՝ սեմականին։

§ 28. Աղյուսակը պահանջում է այլ կառուցվածք, այն է՝ այնպիսին, որպեսզի մեկ սունյակը կազմեն հաբեթական լեզուները (ռելիկտայինները), մյուսը՝ բոլոր մնացածները։ Բայց ուրի ոչ-հաբեթական լեզուների աղյուսակում դրությունն այլ է. դիախրոնիկ հեռանկար չկա զանազան էպոխաների լեզուների մեջ՝ ըստ տիպի։ Կա պատմական ժամանակագրությսւն. լեզուները թվագրվում են պատմական ասպարեզում նրանց երևան գալու ժամանակներով, այսպես օրինակ, ռոմանական լեզուները, սակայն միայն իբրև որոշ պատմական, հասկանալիորեն դասակարգային կուլտուրայի կրողներ,— որոշում են ժամանակը հենց այդ տիպի, որը սակայն ավելի հին է։

Այդ իսկ պատճառով գերմանական և ռոմանական վաղ տիպի լեզուները — դերանվանական — կցական կամ դերանվանական թեքական, ըստ տիպի ավելի հին են, քան հունարենը և լատիներենը,— թեքական լեզուներ, որպիսիք վերաբերվում են հետ- թեքական էպոխաներին։ Մեր աղյուսակում, որը պետք է հաշվի առնի զանազան շերտերի ռեալ ժամանակագրությունը, նրանց կհատկացվի իրենց վայել արխայիկ տեղ։

Սակայն, այդպիսի նոր ծննդաբանական աղյուսակով, որը մեզ մոտեցնում է զանազան սիստեմների փոխհարաբերությունները ժամանակի տեսակետից ավելի ճիշտ ընկալելուն, բնավ էլ չի լուծվում այն տիպաբանական էվոլուցիաների ակնառու պատկերացման հարցը, որ ունեցել է մարդկության հնչական լեզուն իր երկար ճանապարհին։ Ամենից առաջ աղյուսակում մենք կստանանք երկփեղկում, ռելիկտային հաբեթական լեզուները, մինչ-պատմական և մինչ-գրավոր-պատմական լեզուների վերապրուկները կտեղադրվեն առանձին, իսկ գրավոր պատմական էպոխաների սիստեմների լեզուները՝ առանձին, — մի բան, որ իրկանության մեջ, իհարկե, գոյություն չունի: Թե մեկ, թե մյուս սիստեմները օրգանապես միավորված մասերն են այն միասնական մեխանիզմի, որի մեջ ընթանում է լեզվաստեղծության՝ (գլոտոգոնիայի) միասնական պրոցեսը, անկախ այն բանից, [ 127 ] թե տվյալ մոմենտում դա, այդ պրոցեսը ընդգրկե՞լ է արդյոք ամբողջ մարդկության միագումարը, ակտիվորեն է գործում նրա մեջ լեզուների այս կամ այն խումբը, թե պասիվորեն է փոխակերպվում եթե ոչ նոր տեսակի, ապա նրա տարատեսակի, թե անշարժ ընկած է անշունչ դիակի պես՝ ապրելով իրեն ավանդ թողած ստատիկայով:

§ 29. Սակայն, աղյուսակի հիմնական պակասությունը կլինի ոչ թե այդ անջատվածությունը, այլ այն, որ նրա մեջ ակնարկ իսկ չի լինի էվոլուցիոն էտապների փոխհաջորդմանը սիստեմներից ամեն մեկում։ Ըստ աղյուսակի, կարելի կլինի կարծել, թե յուրաքանչյուր լեզու կամ միատիպ լեզուների յուրաքանչյուր խումբ ներկայացնում է նոր սիստեմով ձևավորված ծնունդը մեկ ուրիշ սիստեմի, կարծես թե զարգացման պրոցեսն ունի ստեղծարար հանգուցակայաններ, զանազան ստեղծագործական էտապներ, որոնց միջև լոկ ընդարմացումն է։ Իսկ իրապես այդ կայանները կամ էտապները — լոկ շրջադարձային են կամ ռևոլուցիոն։ Նրանք պայթեցնում են հաստատուն դարձած միջավայրը և բաց անում նոր ուղիներ, որոնցով և աստիճանաբար հարդարվում է նոր տիպի գոյացումը և զարգացումը և այդ նույն ուղիներում էլ ծնունդ է առնում տարընթացությունը, տեղի է ունենում անտիթեզի ծագումը թեզիսի կողքին, որը պայքարի հետևանքով տալիս է նոր լուծում ռևոլուցիոն տեղաշարժի մեջ՝ հաջորդ հանգուցակայանում։ Ստեղծագործությունը հենց շարժման մեջ է, ոչ հանգրվաններում, ինչպես որ ոչ թե նյութի սկսման, այլ նրա անընդհատ կուտակման և դինամիկայի պրոցեսի մեջ։ Սկզբում ոչինչ չի հղել։ Հնչական լեզվի մասին համարձակորեն կարող ենք պնդել, որ սկզբում չի եղել հնչական լեզվի ոչ ոգին, ոչ մատերիա: Երբ նշվում է հնչյունային նյութը, ապա այն, որ ձեռնալեզվի կամ կինետիկ լեզվի ավանդած ունակությունների ուղիներում լոկ խարխափումով է օգտագործվում՝ սկզբում գործածության սահմանափակ աշխարհում, աստիճանաբար աճում է և ստեղծում այսպես կոչված ոգի, այսինքն ապրած-անցկացրածի փոխարեն մի հատուկ տեխնիկա նոր կյանքի իդեոլոգիայից ռեֆլեքսներ կուտակելու, այսպես կոչված հոգեբանության շնորհիվ, մի հատուկ կառուցվածք, հատուկ սիստեմ, բնականաբար իբրև որոշ պայմաններում զարգացման որոշ աստիճանի վրա որոշ հասարակայնության բավարարում — ստեղծում է մտածողության տարբեր սիստեմ, [ 128 ] հնչյուններով այն արտահայտելու տարբեր տեխնիկա, այսինքն լեզվի տարբեր սիստեմ, որ թվում է լեզուների տարբեր ընտանիքների ժառանգություն և իր ակունքում եթե ոչ աստծու պարգև, ապա բնության պարգև, այն է՝ անմիջականորեն կենդանական հնչյունների, այսպես կոչված կենդանական լեզվի լոկ զարգացում: Լեզուն իր ամբողջ կազմով մարդկային կոլեկտիվի ստեղծածն է, արտացոլումը ոչ միայն նրա մտածողության, այլև նրա հասարակակարգի և տնտեսության արտացոլումը լեզվի տեխնիկայի ու կառուցվածքի, ինչպես նաև նրա իմաստաբանության մեջ, բայց ոչ այն պարզեցրած տիպով, ինչպես այդ պատկերացնում էր ըստ իդեոլոգիայի մեզ ամենից մոտիկ կանգնած Նուարեն իր նախորդների և հետևորդների հետ:

Մենք կարծես թե ավարտեցինք այ բոլորը, ինչ ցանկանում էինք ասել լեզուների ծննդաբանական դիագրամի մասին, ավարտեցինք դասընթացի ներածական մասը և սկսում ենք լեզվի ուսմունքի բուն դասընթացը, որից մենք կանխելով տվեցինք ծրագրի առաջին պարագրաֆների շարադրանքը, հատկապես այն, ինչ ծանոթացնում է հաբեթական լեզվագիտության տեխնիկային և տերմիններին, այսինքն հնչյունների օրենքները, իսկապես ասած՝ համապատասխանություները, այն է՝ սոցիալական խմբավորումներն ըստ հոմոխրոնիկ կամ ստատիկ համապատասխանությունների և դիախրոնիկ փոխհարաբերությունները՝ ըստ տարբեր սիստեմների հնչյունային համապատասխաությունների։

§ 30. Բայց այնուամենայնիվ վերադառնում եմ լեզուների ծննդաբանության դիագրամին: Իսկապես մենք ի՞նչը նկատի ունեինք, և դրանով կանխում էինք լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացը: Հատկապես այն, որ ինչպես առանց դեպի լեզվի ծագումը ցուցաբերվող հետաքրքրության չի կարող լինել ոչ մի լեզվաբանություն, ամեն մի լեզվի ուսմունքն էլ ենթադրվում է այս կամ այն դրական վերաբերմունքը դեպի այդ հարցը, լեզվի ծագման այս կամ այն կոնցեպցիան, և միայն այդ դեպքում հատուկ խորացրած զբաղմունքներն առանձին լեզուներով կարող են արդյունավետ լինել, և որքան ավելի ճիշտ է դրված, և հասկանալի է, որքան ավելի շատ ու լավ է լուսաբանված լեզվի ծագման հարցը, այնքան ավելի արգասավոր ու ընդհանրապես ավելի հանգամանալից է դառնում լեզվի ուսմունքը, նմանապես և լեզուների փոխհարաբերությունների ընդհանուր պատկերացումը: [ 129 ] Նրանց ամբողջական կապակցվածության մեր ուժերը ներածին չափ ճիշտ ընկալումը conditio sine qua non է, այսինքն այն պայմանը, առանց որի անհնարին է ճիշտ վերաբերմունքը դեպի ուսմունքի կամ տեսության ամեն մի մասը, անհնարին է կոնկրետ մոտեցումը դեպի լեզվի կառուցվածքն ու սիստեմը, դեպի նրա բոլոր առանձնահատկությունները որպես կենսական երևույթներ, այլ ոչ թե աբստրակցիա կամ սխեմա։

Հենց այդ պատճառով էլ մենք խոտանեցինք մեր իսկ կազմած լեզուների ծննդաբանական ծառը, որը արդեն հրատարակվել է „О происхождении языка“ հոդվածում։ Մի շարք դասախոսություններով մենք ջանացինք ծանոթացնել ձեզ լեզուների այն բոլոր բարդ փոխհարաբերություններին, որոնք գիտնականները սովորաբար այնքան պարզ ու միամիտ ձևով մերձեցնում են մինչ այն աստիճան, որ ընդունում են հատուկ նախահայրերից ծագելը և անջատում են մինչ այն աստիճան, որ ընդունում են հատուկ ռասայական ըտանիքներ՝ նրանց այսպես կոչված ազգակցական և ոչ-ազգակցական գծերով, իսկապես ասած նրանց զուգադիպություններով ու տարընթացություններով տնտեսա-պետական կարգի աղբյուրում։ Նրանց բարդ կենսական կոնկրետ փոխհարաբերությունները իրենց արտահայտությունը չեն գտնել նաև որոշ ուղղումներով ձեր ուշադրությանն առաջարկած մեր ծննդաբանական ծառի մեջ, որ առել էինք վերոհիշյալ հոդվածից։ Մենք փորձեցինք միայն կառուցել լեզուների կապակցվածության դիագրամային նոր ֆիգուրա, և վաղօրոք դատապարտեցինք ևս մի ուրվագծվող փորձ, որ բովանդակում է հաբեթական լեզուների պատկերումն առանձին և աշխարհի բոլոր մնացած լեզուներինն առանձին։ Ընդհանուր առմամբ մենք կարողացանք միայն նշել ակնառու կենսունակ դիագրամ կառուցելու համար անհրաժեշտ նյութը, բայց բուն դիագրամը չտվինք, նրա իրագործումը, որպես զուտ տեխնիկական պրոբլեմ, ապագային թողնելով։ Բայց իրագործումը հետաձգելու հիմք ունի ոչ միայն առաջադրանքի տեխնիկական չիրագործվածության պատճառով։ Կան ավելի էական դժվարություններ: Մենք չենք խոսում լեզուների գոյություն ունեցող սիստեմների գեթ բոլոր հիմնական ներկայացուցիչների տակավին անբավարար հաբեթաբանական մշակության մասին, այն մասին, որ առհասարակ բոլորովին չուսումնասիրված և գիտության մեջ մինչև իսկ անծանոթ են շատ և շատ լեզուներ, դրանց թվում [ 130 ] և հաբեթական լեզուներ: Եթե մենք կանգնած լինեինք այն տեսակետին, որը պահանջում է լռություն պահպանել մինչև որ ամեն ինչ ուսումնասիրված կլինի, ապա երբեք ոչինչ էլ չէինք ուսումնասիրի, ու չէ որ հարկ է մի փոքր էլ օրինակ վերցնել հնդևրոպաբաններից, որոնք չէին քաշվում իրենց դրույթները, որ մշակվել էին նրանց ենթակա լեզուների սահմանափակ խմբի հիման վրա, վերածել ընդհանուր լեզվագիտության դրույթների, ասենք հենց մինչև օրս էլ երևակայում են, թե իրենք օրենսդիր են առհասարակ լեզվի գիտության մեջ: Հետևաբար հարցն այն չէ, հնարավոր է արդյոք լեզուների փոխհարաբերության որևէ իրոք կենսունակ պատկերումը ծննդաբանական ծառի կամ այլ դիագրամի մեջ: Մեր անցյալ դասախոսության համապատասխան մասը մենք ավարտեցինք հետևյալ դրույթով. «լեզուն իր ամբողջ կազմով մարդկային կոլեկտիվի ստեղծածն է, արտացոլումը ոչ միայն նրա մտածողության, այլև նրա հասարակարգի ու տնտեսության արտացոլումը լեզվի տեխնիկայի և կառուցվածքի, ինչպես նաև նրա իմաստաբանության մեջ»։

Հետևաբար լեզուն ինքնին գոյություն չունի, նրա ամբողջ կազմը արտացոլումն է կամ, ավելի կոնկրետ ասենք, նստվածք, այսպես են զանազան տեղերի և զանազան էպոխաների բոլոր լեզուները, և, իհարկե, նրանց փոխհարաբերությունները չեն կարող ներկայացնել որևէ այլ բան, բայց եթե վերացականություն, և դրանք պատկերացնել էլ չի կարելի այլ, բայց եթե սխեմատիկ դիագրամով: Լեզվական երևույթները կենսունակ են՝ միայն իրենց օրգանական կապակցվածությամբ նյութական կուլտուրայի պատմության և հասարակայնության հետ: Այդ իսկ պատճառով, որպեսզի ստանանք ընդհանուր կոնկրետ պատկերացում լեզուների սիստեմի և նրանց փոխհարաբերությունների մասին որպես կենսական երևույթների և ոչ թե աբստրակցիաների, որպեսզի յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունների իսկական ծագումաբանական վերլուծության ժամանակ զգանք ռեալությունը, իսկական կյանքի շունչը, ստեղծագործության կամ մարդկային կոլեկտիվ աշխատանքային արտադրության շունչը, անհրաժեշտ է, որ ընդհանուր ճիշտ պատկերացում ունենանք այն մասին, թե լեզուն ինչի օրգանական նստվածքն է՝ վերցրած անմիջականորեն, թե միջնորդաբար՝ հասարակայնության միջոցով, ունենանք հատկապես ճիշտ պատկերացում նյութական կուլտուրայի պատմության մասին: Այլ կերպ ամբողջ [ 131 ] ամբասիր ճշտությամբ հանդերձ՝ լեզվի, նրա ծագման և էվոլուցիոն կերպով տիպերի փոխհաջորդման ուսմունքի հաբեթաբանական կառուցվածքն ևս զգալի չափով վերացականություն կհանդիսանա, նա կխոսի տարածությունից վերացված ձևով տեղի ունեցող պրոցեսի մասին, առանց հաշվի առնելու և ըմբռնելու և այն փաստի ծննդաբանական նշանակությունը, թե լեզուներն ինչպես են ենթադրված կամ բաշխված ամբողջ աշխարհում։ Մինչդեռ հիմնական հարց է նաև լեզվագետի համար թե որտե՞ղ է ծնունդ առել և ինչպես է տարածվել մարդկության կուլտուրան, ամենից առաջ նյութական կուլտուրայի պատմությունը:

Իսկ ի՞նչ է ասում մեզ ինքը նյութական կուլտուրայի պատմությունը մեր օրերում կամ հնագիտությունը։

§ 31. Ահա մի հնագիտական տեսակետ 1923 թվի ձևակերպմամբ։

«Հնագիտությունը ներկայումս կարող է հավաստել ի սկզբանե գոյություն ունեցող ազգակցությունը ամբողջ Միջերկրածովքում՝ Իսպանիայից սկսած Իտալիայի, Հունաստանի վրայով ընդհուպ մինչև Փոքր Ասիայի ափերը և Ռուսաստանի ու Կովկասի Հարավը։ Եվ հենց բանն այնպես է, որ այդ ազգակցությունը ծագել է Արևմուտքից դեպի Արևելք ընթացող զարգացումից։ Իսպանիայում և Ֆրանսիայում սառցե դարում արդեն բարձրացել էր ապշեցուցիչ գործունեություն արվեստի բնագավառում, երբ Հունաստանում և նրա կղզիներում ամեն ինչ դեռ մեռած էր։ Այդ ժայռոտ վայրերում կուսական անտառը երկար ժամանակ հեռացրած էր պահում մարդկային բնակչությունը:

«Միջին և Հարավային Հունաստանում (Աթենքում, Տիրինթոսում և Սպարտայում), ինչպես և կղզիներում չկա դեռ նաև նեոլիտը... Քարե դարում մարդը առաջին անգամ երևում է Թեսալիայում և ընդհուպ մինչև Օրքոմենոսը և հատկապես ներկած կերամիկայի մի շառավիղով, որպիսի կերամիկան այն ժամանակ տիրապետում էր ամբողջ ստորին-դանուբյան ռայոնում: Բուլղարիայում, Ռումինիայում և Ռուսաստանի հարավում։

«Պալեոլիթիկ և նեոլիթիկ շերտերի այդպիսի բացակայությունը տեղ-տեղ կարելի է նշել նմանապես Միջերկրածովքի արևմուտքում՝ Բալեարյան կղզիներում, Սարդինիայում և Կորսիկայում։

«Սակայն և այնպես Արևմտյան Եվրոպայի պալեոլիթիկ [ 132 ] կուլտուրան իր համար ճանապարհ բացեց (hat sich fortgepflanzt) դեպի Արևելք, դա առկա է Իտալիայում և Սիցիլիայում։ Այնուհետև նա ընթացել է աֆրիկյան ափերի երկարությամբ, որտեղ Ալժիրն ու Թունիսը ճոխաբար հավաստում են (belegan) այդ Եգիպտոսից, Գ. Շվայնֆուրտը (G. Schweinfurth) հանձնել է մեզ մեծ քանակությամբ սքանչելի կայծաքարե գործիքներ (Feuer-steinwerkzeuge) Սիրիայում վերջին պատերազմի ժամանակ Յոս. Բայերը (Jos. Bayer) հավաքել է զգալի քաակությամբ այդ նույն կուլտուրայի ընձյուղներ (Ausläufer,) և դիտել է, որ արևմտա-եվրոպակտն ձևերը այնտեղ ակնհայտորեն պատկանում են արդեն զգալիորեն ավելի ուշ ժամանակների։ Քարե և բրոնզե էպոխայի հետագա ժամանակաշրջաններում՝ նույն ձևով միանգամայն պարզ է զարգացումն Արևմուտքից դեպի Արևելք»։

Այս բոլորն ասում է գերմանական հայտնի հնագետ Կարլ Շուխարդտը (C. Schuchardi): Վկայակոչելով Հերոդոտի ցուցմունքը այն մասին, որ պելասգներն ազգակից են էտրուսկներին (1-ին, 94) և կոլխերը նույնական են եգիպտացիներին (2-րդ, 104) և բացատրելով ու հիմնավորելով նրա պնդումները, առաջինի վերաբերյալ այն, որ էտրուսկները Լիդիայից Իտալիա գաղթած պելասգներն են, իսկ երկրորդի վերաբերյալ այն, որ թլպատման սովորույթը և ջուլհակային գործի տեխնիկան նույնականություն են՝ Կարլ Շուխարդտը „Die Etrusker als altitaliscnes Volk“ հոդվածում գրում է. «Նման դիտողություններում հին ազգակցության մատնանշումը մեզ համար, բնականաբար, շատ արժեքավոր է, բայց թե ինչպես բացատրել այդ, այդ առթիվ ներկայումս մեր տրամադրության տակ կան այնպիսի հեռանկարներ (Eiriblicke) հին և նախնադարյան (uralte) կապերի նկատմամբ, որպիսիք Հերոդոտը գուշակել իսկ չէր կարող», տառացի՝ երազում էլ չէր կարող տեսնել (sich nicht träumen lassen konnte)»[29]:

Մենք շատ լավ գիտենք, որ մարդկային կուլտուրայի սկզբնավորման վայրի վերաբերյալ գոյություն ունեն և այլ կարծիքներ։ Շուխարդտի կարծիքը մենք բերեցինք որպես լոկ նորագույն և մարդկության լեզուներում մեր կատարած հնէաբանական պրպտումներին համընկնող կարծիք։ Կարլ Շուխարդտը սկզբնական կուլտուրան վերագրում է նույնպես Եվրոպայի [ 133 ] նախահնդեվրոպական, այսինքն նախապրոմեթեիդյան բնակչությանը և էտրուսկներին ոչ միայն նույնացնում է պելասգների հետ, այլև նրանց ընդունում է արևմտյան Եվրոպայի բնիկներ, բայց բնավ երբեք ներգաղթածներ։ Այդ բոլորը մենք վաղուց ենք նշել, հայտնի է և մամուլում՝ հաբեթական լեզվագիտության տվյալների հիման վրա:[30]

Բայց այժմ Արևմտյան Եվրոպայում կուլտուրայի ծագելու և նրա դեպի արևելք շարժվելու վերաբերյալ կան այլ, նոր ենթադրություններ, որոնք արդյունք են վերջին ամիսների դիտումների։ Կապը ակներև է, նա հեռավոր-արևելյան ժողովուրդների և արևմտյան Եվրոպայի բնակչության նյութական կուլտուրայի տերմինների վերաբերյալ եղած ամեն մի վեճից դուրս է։ Առաջադրված է անմերժելի մի հարց, արևելքում, թե արևմուտքում է ծագում մարդկության կուլտուրան։ Քանի դեռ լեզվագիտությունը չէր ազատվել լեզուների այլառասայական աչքակալից, հարցը կարող էր մեկնաբանվել բազմազան կերպով և ստանալ տարբեր լուծում, չբացառելով և այն, որ կուլտուրաներն ունեցել են ծագման տարբեր կենտրոններ։ Բայց հաբեթաբանության տեսակետից այդ հնարավորությունները մերժվեցին որպես ֆանտազիաներ այն մոմենտից, երբ ուրվագծվեց և օրեցօր ավելի ու ավելի պարզ է դառնում և ճշգրտվում այն դրույթը, որ պրոմեթեիդյան («հնդեվրոպական») լեզուները հանդիսանում են հետագա զարգացումը պրոմեթեիդներին նախորդած էպոխաների Եվրոպայի լեզուների, հաբեթական լեզուների, որ ընդհանրասլես այսպես կոչված լեզուների ընտանիքները, որոնք, թվում էր, թե իրենց ծագումով ռասայաբար տարբեր են, ներկայացնում են տարբեր սիստեմներ, որոնք համապատասխանում են տնտեսության և հասարակայնության տարբեր սիստեմների, և մեկ կուլտուրան մյուսին փոխարինելու պրոցեսում լեզուների մեկ սիստեմը փոխարկվել է մյուս սիստեմի։ Պարզ բան է, որ այդպիսի էվոլուտիվ պրոցեսը չէր կարող տեղի ունենալ մեկ ֆիզիքական կարգի պայմաններում. պահանջվում էին հասարակայնության պայմաններ, դեռ ավելին,— նյութի կուտակումը և մեկը մյուսի հետ ծագումաբանորեն կապված կուլտուրաների փոխհաջորդում, այսինքն՝ այնտեղ, որտեղ սկսվել [ 134 ] էր այդ մասսայական էվոլուտիվ ստեղծագործությունը, մենք ականատես պետք է լինենք ոչ միայն նյութական կուլտուրայի հուշարձանների հնության, այլ և նրանց փոխհաջորդման, միմյանց հետ օրգանական կապ ունեցող փոխհաջորդումների մի շղթայի՝ մեկ սիստեմը մյուսին փոխակերպումով։ Որքան էլ հին է Չինաստանը, սակայն նրա լեզվի սիստեմը վկայում է, հարկավ սիստեմների տվյալ շղթայի, տարբեր ժամանակաշրջանների հնությունը, բայց ոչ փոխհաջորդումը։ Ամերիկայում տեղական լեզուները, չնայած իրենց արխայիկությանը, ասես փայտացել են իրենց զարգացման մեջ՝ կուտակման բազայի և տիպերի փոխհաջորդման բացակայությունից, մասսայից այդ տվյալներում կտրված լինելու հետևանքով, մասսա, որի մեջ այդ լեզուները հասել են զարգացման այն աստիճանին, որ մենք ներկայումս դիտում ենք. ասենք այդ ընդունում են և՛ ամերիկանիստները, որոնք ընդունում են, որ դրանք՝ ամերիկյան լեզուները ներբերել են Ասիայից գաղթեցրածները: Նույն է և՛ միջին ու հարավային Աֆրիկայի այսպես կոչված նախնադարյան լեզուների դրությունը։ Որքան էլ որ սանսկրիտը հին է և զարգացած (այն պրոմեթեիդյան է, այսինքն «հնդեվրոպական»), այն զուրկ է սկզբնական ծագումաբանական կապակցվածություններից յուր իսկ երկրի լեզուների հետ, այսինքն՝ Հնդկաստանում այն ակնհայտ կերպով եկովի է։ Ի դեպ սանսկրիտի վերլուծության աշխատանքն առայժմ թույլ է դրսեվորում և՛ Հնդկաստանի այսպես կոչված նախապատմական լեզուների հետ նրա հետնագույն խաչավորված լինելու տարրերը։

Նյութական կուլտուրայի պատմությունից անկախ, բայց արձագանքելով նրա նվաճումներին՝ նրանց զգալի ուժեղացմանն սւ ճշգրտմանը զուգընթաց, հաբեթական լեզվագիտությունը, հավատարիմ մնալով իր այն հիմնական դրույթին, որ նոր տեսակները ծագում են հների մասսայական խաչավորումից և մի կարգ սիստեմների էվոլուցիոն կապից մյուսների հետ՝ որպես արդյունք մի աշխատանքի, տեղի ունեցած ակներևաբար մեկ վայրում, նյութի առավելագույն կուտակման և երկարատև պրոցեսի պայմաններում, որի գոյությունը վկայում են փաստերը, չի կարող ենթադրել մարդկության հնչական լեզվի և, հետևաբար, նաև կուլտուրայի հայրենիքը մի այլ տեղում, քան Եվրոպան է, հատկապես արևմտյան Եվրոպան, ավելի ճշգրիտ՝ Միջերկրածովքը և նրա շրջապատը։ [ 135 ] §§ 32-33. Ի՞նչ է կուլտուրան։ Եվ կարո՞ղ է արդյոք նախնադարյան կուլտուրան, թեկուզ և իր սաղմնավորման մոմենտներում լինել գազանային։ Արդյո՞ք գազանային նախնադարությունը և կուլտուրան չեն բացառում միմյանց, ինչպես գազանային և մարդկային կյանքը: Սրանք հարցեր են, որոնց պարզ պատասխան չտալով՝ մենք ոչ մի քայլ չենք կարող անել լեզվի, մարդկության առաջին լեզվի՝ կինետիկ լեզվի աղբյուրները պարզելու գործում։ Հնչյունային լեզվի վերաբերյալ մեզ արդեն հայտնի է, որ այն ծագել է՝ աշխատանքային պրոցեսի ուժեղացման և նրա ձևերի կատարելագործման հետևանքով, հնչյունային լեզուն ծագել է այն բանից հետո, երբ մարդը հնարել է արտադրության արհեստական գործիք և լայն չափով օգտագործել է այդ գյուտի ըձեռած բոլոր օգուտները։

Համաեվրոպական ‘կուլտուրա’ տերմինը ծագում է լատիներեն col-o բայից, որն ունի երկու՝ թվում է թե միմյանցից անկախ իմաստ՝ ‘հող մշակել’ և ‘պաշտել’, իսկապես ասած՝ ‘պաշտել աստծուն’ (Ցիցերոն), և այդ պատճառով մեկ կողմից Ցիցերոնը cultus տերմինը գործ է ածում ‘աստվածապաշտության’, ‘ժամասացության’ իմաստով՝ երբ առկա է նրա կարծես թե հիմնական կամ սկզբնական նշանակությունը՝ ‘հերկումը’, ‘մշակումը’, ‘հողի մշակումը’, ‘հողագործությունը’, մյուս կողմից —col-o բայի բնորոշ իմաստների շարքում կա (օրինակ Օվիդիոս բանաստեղծի մոտ) և ‘տոնել’, ‘հաղթանակել’ իմաստը։

Այս տերմինի հարցում,— մի տերմին, որ Եվրոպայի պատմության նորագույն էպոխաներում ստացել է այժմ նրա հետ կապվող սովորական իմաստը, նրա հնէաբանությանը հետևելով՝ մենք կանգնում ենք հետևաբար այդ նույն, մինչև օրս էլ թվում էր թե դժվար լուծելի, խնդրի առաջ՝ — ի՞նչն է մարդու գիտակցության մեջ ավելի հին՝ ‘ձեռքը’, թե ‘երկինքը’, resp. ‘աստված’։

Ոչ թե իրականության մեջ, այլ մարդու աշխարհայացքի մեջ ի՞նչ ժամանակագրական տեղ է գրավում ‘ձեռք’ը՝ համեմատած ‘երկնքի’, resp. աստծու հետ: Հարցը դրվում է այսպես: Այդպես էինք դնում հարցը և մենք՝ ի խախտում մուտացիո-էվոլուցիոն սիստեմի հիմնական դրույթի ըստ հաբեթական տեսության, հատկապես այն էվոլուցիայի, որ տեղի է ունենում դիալեկտիկ պրոցեսում, որի ժամանակ պարզ երևույթներին, ինչպես նաև պարզերից բաղադրվածներին նախորդում են դիֆուզ երևույթներ։ [ 136 ]

Վեճի ենթակա չէ, որ եթե միևնույն տերմինի իմաստների մեջ հողագործությունը հյուսվում է աստվածպաշտության կամ աստծուն պաշտոն մատուցելու հետ, ապա դեռևս հիմք չկա հակադրելու մի երևույթը՝ հողագործությունը, մյուսին՝ աստվածպաշտությանը, քանի որ ինքը հողի մշակությունը, հողագործական գործի բոլոր մասերը պաշտամունքային առարկաներ են մարդկության մտածողության մեջ՝ նրա զարգացման սկզբնական ստադիայում:

Բայց այստեղ կա և մեկ ուրիշ հանգամանք, որ բացատրվում է լեզվի հնէաբանությամբ և այդ չափով նպաստում է ավելի ճիշտ լուսաբանելու ձեռքի վեճը ընդդեմ երկնքի, այսինքն՝ ժամանակագրական առաջնության հարցը։ Հարկավ վեճի ենթակա չէ, որ ձեռքն իր աշխատանքով նախորդել է աստծու, նրա ամենասկզբնական կերպարի պատկերացման ծագմանը մարդու մտածողության մեջ, բայց երևույթի փաստական կամ նյութական առաջնությունը չի վճռում նրա հասարակական գիտակցման առաջնությունը, որը սակայն, վճռական հանգամանք է լեզվական կարգի երևույթների ժամանակագրական հետևողականության հարցում։ Տգիտության մեջ գտնվող մարդկությունը, մարդկությունը, որ գտնվում էր տակավին նրան անհայտ բնության ուժերի իշխանության ներքո և կառավարվում էր նրանց կողմից, այլ ոչ թե կառավարում էր նրանց, ընդունակ չէր այնպես գնահատելու բանող ձեռքի նշանակությունը, ինչպես այդ անում ենք մենք հիմա, ընդունակ չէր գիտակցելու, որ ‘ձեռքը’ — մեր ամբողջ կուլտուրայի ստեղծողն էր և ‘ձեռքի’ միջոցով է մարդը, մարդկությունը նրա արարիչը, և ուրիշ ոչ ոք, ուրիշ ոչինչ։

Եվ գիտակցումը ստեղծվում էր ոչ թե բնապատմականորեն ֆիզիկական միջավայրում առարկայի գտնվելու լոկ փաստով, այլ իր մտածողությունը և նրա տեխնիկական միջոցները,− որոնք առնվում էին ոչ թե բնությունից, այլ արտադրությունից,− մշակելու պրոցեսում։ Այդ իսկ պատճառով, օրինակ, ‘ծնել’ բայի հիմքի մեջ հնէաբանությունը բացահայտում է ոչ թե իրերի բնույթի հաղորդումը, այլ երևույթի ֆունկցիան և այդ չափով արտադրության տերմինների, ‘ձեռք’ բառի և նրանից ծագեցրած ‘անել’, ‘արտադրել’, ‘ձեռք բերել’ և այլն բայերի նստվածքը։ Ինքը nātūra բառը, որ լատիներեն բառ է, իր արմատով և հնատիպար նշանակությամբ բնավ չի նշում բնականորեն, ինքնաբերաբար տեղի ունեցած ծագում, այլ շինվածություն կամ ստեղծվածություն,− [ 137 ] ճիշտ այնպես, ինչպես cul-tūra բառը։ Natura-ն կարծես թե ծագում է пascor’-ից՝ ‘ծնում’ եմ, nātus «ծնված», բայց ինչպես վրացերենում шua ‘ծնեց’ը ծագմամբ հանգում է ձեռք անվան, шu (ըստ փնջային իմաստի ‘ձեռք+կին+ջուր’), լրիվ ձևով A (սալյան) Шur տարրը, այսպես էլ ascor «ծնվել»-ը, նույն ինքն է և արտադրել, իր ծագումով առնչվում է խաչավորված երկտարր näs-c-[or]ǁnā-tūra, այն է՝ DA, այսինքն՝ ռոշ-սալյան բառին, ընդորում D (ռոշյան) տարրը na, նույնպես ինչպես և А (սալյան) տարրը tūr, resp, turǁsk-or, հավասարապես նշանակում են ‘ձեռք’ (ըստ փնջային իմաստի դարձյալ ձեռք+կին+ջուր)։ Այս կարգին է պատկանում և լատ. nanc+i+sc+or, ‘ստանալ’, ‘ձեռք բերել’, նույնպես ‘ձեռքից’ (nanc—*nas) կամ, եթե nāscor, nātus-ի սկզբի n հնչյունը համարենք gn-ի վերապրուկ, այսինքն՝ nātus-ը նույնականացնենք՝ ինչպես հնդեվրոպաբաններն են անում այդ, gnātus-ին (a—g+nā—t—us, со—g+nā—t—us), մեր առջև ունենք երեք տարրի խաչավորում՝ C (g←gn)+D(na→*nah—nas)+A(tur):

Հետևաբար, ըստ էության cul-tūra-ն և nā-tūra-ն հնատիպարում նույնիմաստ բառեր են։ Հարկավ բնության անունով չէ, որ ստեղծվող նյութական աշխարհն սկսեց անվանվել ձեռք, այլ առաջ անվանված «ձեոք»-ի արտադրանքի անունով սկսեց անվանվել բնությունը։ Եվ եթե հիմա նաև լատինական լեզվի պատմականորեն վկայաբանված հուշարձանների ժամանակներից սկսած natūra տերմինի տակ հասկացվում է մի ինչ-որ բնական բան, որպես հակադրություն արհեստական կերտվածք cultura տերմինի բովանդակությանը, ապա նախ՝ տերմինների այդպիսի զանազանումը ներդրանք է իր տեխնիկայով ու հասարակայնությամբ առած տնտեսության զարգացման հետնագույն էտապների, հետնագույն հասարակական աշխարհայացքի, հետնագույն մտածողության և առաջ հիշատակված երկու նույնիմաստ տերմիններից մեկի համապատասխանորեն օգտագործման՝ մարդկության ստեղծագործությունից անկախ նյութական աշխարհն անվանելու համար։ Երկրորդ, մարդկության զարգացման տակավին ավելի վաղ էտապներում էլ ձեռքով ստեղծած նյութական կուլտուրան և բնական նյութական աշխարհը զանազանվում էին, բայց վերջինս զանազանվում էր առաջինից ոչ թե իբրև ինքնածին անկախ արարած, ինչպես մենք այդ կցանկանայինք պատկերացնել, այլ համաձայն այն [ 138 ] էպոխաների հասարակայնության կոսմիկական պատկերացումներին՝ իբրև անիմանալի ուժի կերտած, այսինքն՝ դարձյալ իբրև ձեռքի արտադրություն, բայց այն ժամանակ նրանց համար, իհարկե, խորհրդավոր այն էակի ձեռքի, որ ծագում էր նրանց երևակայության մեջ և ինչպես որ նրանք էին պատկերացնում, անձնավորված այն անիմանալի ուժը, հետագայում երկինքը, աստվածությունը և այլն, սակայն միշտ սիմվոլին՝ ձեռքին զուգակցած։ Եվ այդ դեպքում ծագում է ոչ թե մեկ, այլ մի ամբողջ զույգ լեզվագիտական հարց. 1) Պատահակա՞ն բան է արդյոք, որ երկու, սկզբնապես նույնիմաստ բառերից cultūra և nāturā հատկապես վերջինս էր ընտրվել անվանելու համար բնությունը, որն ըստ այն էպոխայի պատկերացումների, երկնային ձեռքի ստեղծածն էր. 2) Եթե իսկապես բնությունը և նյութական կուլտուրան, որոնք հավասարապես ընկալվում էին որպես ստեղծված, ձեռքով ստեղծված բաներ, համապատասխանորեն կրում էին ձեռքից ծագած անուններ, հապա ինչու այնքան արխայիկ այդ լատինական տերմիններից և ոչ մեկը ընդհանուր ոչինչ չունի թե հռոմաեցիների, թե բոլոր ռոմանական ժողովուրդների մոտ ձեռք նշանակող սովորական լատինական բառի, այն է՝ man-us-ի հետ։ Պատասխան տալն այնքան էլ դժվար չէ, ինչպես կարող է թվալ առաջին անգամից, այնքան էլ դժվար չէ գոնե նկատելը, եթե առկա է հնէաբանական հորիզոնը, որը հաբեթական տեսությունը կապում է նյութական կուլտուրայի պատմության հետ։ Նախ և առաջ manus բառին, իսկապես ասած, նրա հիմքին, մենք չենք կարող վերաբերվել որպես լեզվաստեղծական այն ընդհանուր պրոցեսից անջատվող մի հիմքի, որի մեջ ձեռքը, նրա հետ կապված գործողության (անել, արտադրել, ստեղծել) միջոցով փոխադրվում էր բնության անվան մեջ, որովհետև նախ՝ սուլական խմբի man-ը նրա շչական խմբի տարատեսակում, հետևաբար շրթնային ձայնավորումով, այն էլ m↗b բարձրացմամբ տալիս է bon↔bun բառը, որը լավ ծանոթ է և բնության իմաստով հայերեն bun «բնական», հայերեն bən-u-ϑiwn «բնություն, բնավորություն», վրաց. bu-e-ba ‘բնություն’, մի բառ, որը սովորաբար ընդունվում է իբրև իրանական այն պատճառով, որ նա այդ և այլ ազգակից նշանակություններով մտել է իրանական լեզուների՝ պարսկերենի և ուբիշներրի մեջ որպես հաբեթական սիստեմի լեզուներից մնացած ժառանգություն: Հաբեթական լեզուներում *bund (—*bur) հնատիպարի [ 139 ] ավելի լրիվ վերապրուկը երևան է գալիս և՛ φund fund տարատեսակում, որը պահպանել է լատիներենը՝ fund-us ‘գետին, հիմք’ ձևով, վրացերենը՝ φuď-e ‘հիմք, արմատ, գետին’ ձևով, երկու լեզուներում էլ բնություն — աստվածության, հող — աստվածության որպես ամեն ինչի հենարանի, հիմքի կամ արմատի, հող-գետնի հետնագույն կոսմիկական պատկերացման կարգով, և այդ նշանակությամբ bun բառն առկա է նաև հայերի մոտ, ինչպես և օսերի, էլ չենք խոսում պարսկերենի՝ փեհլևիի և մյուսների մասին, բայց այդ նույն բառը լայն շրթնային ձայնավորմամբ bon օսերի մոտ նշանակում է նմանապես ույժ, հնարավորություն, այսինքն՝ ըստ լեզվի հնէաբանության նույնը, ինչ որ լատ. man-us-ը, այսինքն ձեռքը։ Երկրորդ՝ շչական խմբի երկրորդ տարատեսակը, որ պահպանել է և վրացերենը φuď-e (լատիներենում fund-us) ձևով, ‘Հիմք’ և այլ իմաստով, ստորին աստիճանի վրա այդ նույն շրթնայինով *fuz-e ձևով, ներկայացնում է հիմքը հունարեն տերմին φwz+i-s, սեռ. φews+e-os-ի, այսինքն φwz-e↘φud-e դարձյալ բնություն իմաստով: Հետևաբար չի կարելի ասել, թե իբր В տարրը, որն իր հիմքով man-us ‘ձեռք’ բառն է, չի օգտագործվել բնություն և արդեն բնությունից առաջացած ածանցված բառերի իմաստով. այդպիսի նշանակությամբ այն պահպանվել է Կովկասում, Հայաստանում և Իրանում (bun), այդ նույն նշանակությամբ այն պահպանվել է Միջերկրածովքում հույների մոտ (φws+i-s), և միայն Իտալիայում այն այդպիսի խոր արմատներ չունի, գործածվելով առօրյա բառի դերով՝ բացառապես «ձեռք» իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է այն ուշադրությանը, որ ցույց է տրվել nātūra տերմինին ‘բնություն’ իմաստով այն գերադասելով cultura բառից, որոնք միմյանցից տարբերվում են միայն հիմքով կամ առաջին տարրով — D (ռոշական) տարրով natura-ի մեջ և A (սալյան) տարրով cultūra-ի մեջ, ապա ակներևաբար D տարրն Ապենինյան թերակղզում, այսինքն Իտալիայում ներկայացնում է նստվածք մի ավելի հին հասարակայնության, որն էթնիկաբար կապված է էտրուսկների հետ մի այնքան հին տերմինով, ինչպիսին է հին աշխարհամասի անուն Ew-rō-pa-ն, որ նաև հունական կին աստվածության անուն է, քանի որ ro հիմքը, որ գտնվում է Ew-rō-pa-ի կազմի մեջ, լոկ տարատեսակն է այն հիմքի, որ կա et-rus-k-ի մեջ, և թեև A տարրը այդ նույն տերիտորիայում դիցուք [ 140 ] թե և հետնագույն երևույթ է, բայց այն իր հիմքով հույների և հռոմայեցիների համար, որոնք պրոմեթեիդներ են («հնդեվրոպացիներ»), օրգանապես կապված է այնպիսի նախապատմական տեղանվանական տերմինների հետ, ինչպիսիք Հունաստանում Թե-սալ-իան (*Թե-տալ-իան) և Հունաստանից դեպի արևմուտք՝ Ի-տալ-իան ու Իտալիայի իսկ տերիտորիայում հնագույն պաշտամունքային տերմիններից մեկը, այն է՝ Աֆրոդիտեի էտրուսական անունը— Tur-an, իսկ միջերկրածովյան աշխարհի սահմաններից դուրս՝ արևելքում հետքը թողած՝ հույների առասպելական արշավանքների մեջ ընդդեմ կովկասյան մի ժողովրդի՝ կոլ-խ-երի կամ kol+o-q-ների, իսկ վերջիններիս կապակցությամբ, ինչպես պարզվում է հաբեթական լեզուների համեմատական քերականությամբ, «սկոլ+օտ-ների», որոնք հույներին հայտնի դարձան ավելի ուշ մի այլ անունով՝ («սկյութներ») (skw-ϑa):

Իսկ եթե այդ տեղանվանական և առասպելական գլխապտույտ հեռաստաններից բուն միջերկրածովյան աշխարհի ժամանակների խորքը և կանգնենք կարծես ավելի ամուր հողի վրա, այն է տերիտորիալ սահմաններ ունեցող բնակեցված երկրների հողի վրա և պաշտամունքային ու հատուկ անունների նշանակությունից երես դարձնենք հասարակ նշանակության կողմը և D-nā → na տարրի ու А — kul տարրի, այն է՝ ձեռքի նշանակության (ձեռքի փնջային նշանակության և այլն) կողմը, ապա այստեղ ևս մեր առջև կբացվեն ոչ պակաս գլխապտույտ հեռանկարներ, որոնք վտանգավոր են մարդկության կողմից մոռացված իր անցյալ կյանքի հարցերում թույլ ներվեր ունեցողների համար, այն անցյալ կյանքի, որը գիտնականներն էլ պատմական էպոխաների նստակյացության գծից դուրս են նետում դեպի նախապատմությունը։ Բանն այն է, որ na ընդհանրապես D տարրը ձեռք իմաստով պահպանել են սևծովյան ժողովուրդներից հաբեթական աբխազները` a-a-pə ու մեկ էլ ֆիններն ու սլավոնները, վերջիններս „рука“ (ձեոք) բառի մեջ, իսկ kol↔kul ձեռք իմաստով ճշտությամբ, այդ նույն շրթնային ձայնավորումով, պահպանել են արևելյան թյուրքերը ջաղաթայան և տարանչինյան բարբառներում kol տարատեսակում և չուվաշները qol↔qul տարատեսակում, կովկասյան հաբեթական ուտիացիների մոտ qul, իսկ ‘a’ և ‘e’ ձայնավորումով, բացի [ 141 ] Կովկասի հաբեթականներից ու թյուրքերից, նաև հայերը, հույները (qeyr↔qer`) և բասկերը։

Այնպես է դուրս գալիս, որ այն ‘ձեռքը’, որը եթե չի փորել միջերկրածովյան կուլտուրական աշխարհի կուսական խոպանը, ապա դրել է հողագործական արդեն մետաղի էպոխաների հիմքը մարդկության կյանքում, ներկայումս Իտալիայից հեռու գտնվող արևելքում ներկայացուցիչն է նրա բնիկ բնակչության, որտեղից արդեն, ինչպես վկայում է պատմությունը, այդ բնակչության՝ թյուրքական բնակչության (խոսքը թյուրքերի մասին է) մասերը միայն հետագայում են երևում Եվրոպայում գաղթականական շարժումների, ներգաղթեցի ուղիներում քրիստոնեական թվականության 4-րդ դարից ոչ շուտ:[31]

Պատմական կուլտուրան իբրև նախադրյալներ ունի աշխատանքային կյանքը և աշխատանքային կյանքի պտուղների կուտակումը։

Հասկանալի է, որ հնչական լեզվի ծագման մոմենտում և նրան նախորդող էպոխաներում ոչ մի նախնադարականության մասին խոսք անգամ չի կարող լինել։

Իսկ կինետիկ այսպես կոչված գծային կամ ձեռք լեզու՞ն: Եղե՞լ է արդյոք կինետիկ լեզուն բնության պարգև։ Թե՞ նա ևս մարդկության աշխատանքային կյանքի ձեռք բերածն է։ Հնչունային լեզվի հետ համեմատած՝ կինետիկ լեզուն անտարակույս ավելի բնական է, կինետիկ լեզվի արտադրության հիմնական գործիք ձեռքը ավելի անմիջական կամ ակնառու կապ ունի մտածողության կենտրոնի հետ, ավելի անմիջական ֆիզիքական կապ: Կինետիկ լեզվի մի զգալի մասը նրա զարգացման սկզբնական ստադիայում կարող էր ծագել ինքնաբերաբար, աֆեկտի ազդեցությամբ առանց հետևանքն ու պատճառը և նրանց կապը ընկալելու ընդունակության, առանց մտածելու կարիքի, ինքիրեն, որպես մարմնի ֆիզիքական գործունեության մի ակտ, մարմնի, որ դարձել է շարժման և տեղից տեղ փոխադրվելու ընդունակություն ունեցող մարդկային կերպարի կրողը։ Բայց այն ժամանակ այդ մարմինը, ֆիզիկապես մարդանման մարմինը բնավ էլ մարդկային չէր, այն ժամանակ դեռ չկար մարդկություն, ոչ էլ իհարկե մարդկայնության նշան. ընդհակառակը, [ 142 ] ձեռքի միևնույն գործողության կամ փոքրաթիվ նման գործողությունների մշտական թեկուզ և ինքնաբերաբար կատարվող կրկնությունն էր, որ նպաստում էր տեխնիկական զարգացմանը և մտածողության ամրապնդմանը որոշ ունակությունների կուտակման միջոցով, որոնք աստիճանաբար նախնադարյան տնտեսության արտադրության կապակցությամբ դառնում էին պատճառի ու հետևանքի պատկերացումն ստեղծող, նորմավորվող սկզբունք՝ պատճառականության պատկերացման արտահայտիչը։ Այդ կրկնվող ռեֆլեքսները, մարդկային մարմնի և նրա տնտեսա-հասարակական աշխատանքի կուտակած ունակությունները ի մի գումարվելով, միմյանց հետ կապակցվելով, ֆիզիկական հասարակական ստեղծագործ մոմենտի հետ կապակցելով ստեղծում էին նախնադարյան մարդկության հատուկ հոգեբանությունը, մի հոգեբանություն, որ տարբեր էր կենդանականից: Կինետիկ լեզվի երկարատև տիրապետությունը, որ տևել է շատ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր տարիներ, հենց ինքն է, որ հանդիսացել է մտքերի ստեղծման և նրանց աշխատանքի ամրապնդման արդյունք, ընդ որում եթե տեխնիկապես այստեղ գործել է ձեռքը, իդեոլոգիապես ամեն ինչ կախված է եղել հասարակայնությունից, հետևաբար, վերջին հաշվով տնտեսակարգից, արդեն մտածված կամ պլանային տնտեսակարգից, որը կենսագործվում էր թեպետ և առանց արտադրության արհեստական գործիքի, բայց շրջապատող ֆիզիկական միջավայրի արտադրական բնական առարկաների արհեստական օգտագործմամբ։ Հետևաբար, մինչև իսկ կինետիկ լեզուն ենթադրվում է մի ինչ-որ աշխատանքային պրոցես, իբրև իր զարգացման նախադրյալ։ Եվ կինետիկ լեզվի հետ իր հերթին զարգանում էր հանրային աշխարհայացքը, չբացառելով և պաշտամունքայինը կամ կախարդանքը, չբացառելով խորհրդավոր ուժի պատկերացումը և այդ ուժի հետ շփվելու, նրան սիրաշահելու և նրան մեծարելու պահանջմունքը։ Սակայն, հնչական լեզվի բացակայության դեպքում անիմանալի ուժի նկատմամբ նախնադարյան մարդկության վերաբերմունքի բոլոր դրսևորումները՝ կատարված ոչ թե աճույքի կամ ինքնաբերաբար առաջացած էքստազի համար, այլ հօգուտ ծրագրված արտադրության, նախնադարյան հասարակայնության մեջ կարող էին հանգել լոկ իրեն այդ արտադրությանը նմանեցնելուն, նրան իր մեջ մարմնավորելուն՝ մարմնի շարժումով ու հնչյուններ արձակելով և, մոլեգնաբար [ 143 ] կամ հավասարակշռված ձևով նորմավորող տակտի չափականություն մտցնելով, այսինքն վերջին հաշվով բանը կարող էր հանգել անբաժանելի պարին՝ երգով և նվագով հանդերձ։ Պարզ բան է, որ և այս՝ իր տեսակի կախարդությունների մեջ, անկախ տեխնիկապես անհրաժեշտ շարժումներից մարմնի այլ ընդհանուր շարժուններին՝ մասնավորապես և ոտքերի շարժումներին հավասար՝ ձեռքերը կատարում էին կազմակերպող կամ ղեկավարող հիմունքի դեր։ Ձեռքերն ընդհանրապես վճռող մոմենտ էին հանդիսանում մարդկության կյանքին նոր կենդանիների նորմաներից տարբեր ուղղություն տալու գործում:

§ 34. ‘Ձեռքը’ ստեղծագործական մեծ հիմունք է. ուսանելի է լսել, թե հնագետների շրջանում ինչպես է գնահատվում ձեռքի նշանակությունը մարդկության, իբրև հասարակայնության կուլտուրայի ստեղծողի զարգացման մեջ։

Մենք որոշել ենք ‘ձեռք’ բառի տարատեսակների վրա ավելի մանրամասն կանգ առնել քար նշանակող տերմինները քննարկելիս։ Քարը գործիքի, պալեոլիտով վկայվող առաջին գործիքի իր ֆունկցիայով չէ՞ որ փոխարինել է ձեռքին։

Բայց այստեղ կանխենք ձեռքի, իբրև արտադրության գործիքի, նշանակությունը հնագիտական լուսաբանությամբ։ Այսպես, Ժնևի Համալսարանի պրոֆեսոր, Ժնևի արվեստների ու պատմության թանգարանի դիրեկտոր և նույն Ժնևի հնագիտական թանգարանի կոնսերվատոր (պահապան) Վ. Դեոննան (W. Deonna) «Հնագիտությունը, նրա ասպարեզը, նրա նպատակը»[32] գրքում գրում է.

«Պրոգրեսի առաջին նշանը, մարմնի բոլոր մասերից առավելապես ձեռքի օգտագործումն է գործիքի դերում, հետագայում բացառապես նրա օգտագործումը։ Այսպիսի օգտագործումը կախված է ուղղաձիգ դիրքից, որն ընդունում է մարդը կենդանական վիճակից դուրս գալուց հետո: «Ուղղաձիգ դիրքի շնորհիվ ձեռքերը բոլորովին ազատվել են ամեն մի այլ ծառայությունից, բացի առարկաները վերցնելուց և զննելուց, պաշտպանական գործիքները շինելուց և գործածելուց (Perrier)»: Արդյո՞ք այն պատճառով, որ մարդը թողնում է մագլցող կենդանու իր ունակությունները և սկսում ապաստան որոնել այրերի մեջ, թե ուրիշ պատճառներով, ինչպես [ 144 ] էլ որ լինի, ձեռքը շարժման օրգանից (locomoteur) դառնում է աշխատանքի գործիք։ Դրանով մարդը սկզբում փոխարինում է ատամներին, նախքան իրեն քարերով, ճյուղերով օժտելը և գործիքներ ստեղծելը:[33] Այս նախնական ստադիան, երբ ձեռքն առավելապես գործիք է, գոյություն ունի դեռ մինչև այսօր, ինչպես գոյություն ունեն բոլոր պրիմիտիվ ձևերը առավելապես չափով զարգացած ձևերի հետ միասին։ Նախքան հեղուկների համար անոթի ըմբռնումը, այդ նպատակով պտուղների, խեցիների օգտագործմամբ, նախքան կավից (en terre) աման շինելը (արդեն ավելի զարգացած ստադիա), մարդն օգտագործում է իր ձեռքերը՝ բուռ անելով դրանք։ Հնդկացին ջուր արտահայտելու համար ձեռքերով թաս է կազմում, և զանազան լեզուների մեջ բառերը հիշեցնում են այդ պրիմիտիվ գործողությունը. օրինակ՝ կելտերեն ambosta, հին ֆրանսերեն jointée ‘միացում’ կամ ‘գումարում’։

«Ահավասիկ մի օրգան, որ մարդու համար բացում է քաղաքակրթության ուղին։ Նա անդրադառնում է նրա ֆիզիքական կողմի և ոգու վրա: Նա՝ այդ օրգանն է ստեղծում արվեստ, որը հնարավորություն է տալիս կենդանիների չունեցած տեխնիկական հայտնագործումների ծագմանը։ Մարդու ձեռքը, ինչպես անտրոպոիդներինը, ունի բթամատ, որը հակադրվում է ձեռքին և նրան տալիս նրա ամբողջ օգտակարությունը։ Բայց այդ ձեռքը իր բթամատով ոչ մի բանի չէր ծառայի, եթե բանականությունը (l’intelligence) իր հերթին նրա, ձեռքին, իր օգնությունը ցույց չտար և մարդուն թույլ չտար ձեռքին տալու մի անգամայն այլ գործածություն, քան այդ մենք նկատում ենք անտրոպոիդների մոտ։ Բոլոր ժամանակներում փիլիսոփաներն ընդունում էին մարդկային ձեռքի այդ հսկայական դերը, նրա մեջ տեսնելով ստեղծարար օրգան, որը մարդուն բարձրացնում է կենդանիներից վեր։ «Մարդը ամենից խելացին է կենդանիների [ 145 ] մեջ, որովհետև նա ձեռքեր ունի», ասում է հույն փիլիսոփա Անաքսագորը:[34] Ըստ Արիստոտելի՝ ձեռքը «գործիքների գործիքն է». οργανον όργανών: Ըստ Ցիրերոնի՝ նա omnium artium ministra բոլոր արվեստների ծառան է (ըստ Դեոնի՝ l’instrument): Քանի քանի նորագույն փիլիսոփաներ են կրկնել այս միտքը։ 18-րդ դարում Հեյլվեցուսն էր, ներկայումս Բերքսոնն է, որ գովաբանում է (vante) այդ մարդկային ձեռքը, որը կարող է կատարել ամեն տեսակի աշխատանք, մինչդեռ կենդանին, օրինակ, միջատը ունի appendix-ներ [բառացի ‘ավելուկներ’, կամ ‘կցորդներ’], որոնք հարմարեցված են մշտապես միևնույն որոշակի դերին: «Բռնող ձեռքը գործիքների գործիքն է, նա ինքն իսկ շարժումն է, բայց շարժում, որը գործողություններ է կատարում. ձեռքն է, որը քաղաքակրթության դուռն է բացել մեզ համար», ասում է Նուարեն։ Ձեռքի հասարակական դերը հսկայական է (immense): Մարդը արվեստագործ է (artiste) այն պատճառով, որ նա կարողանում է կերտել տեխնիկա (des techniques), ձևավորել հում նյութը, բայց նա այդպիսին է միայն շնորհիվ գործող ձեռքի և շնորհիվ իր ուղեղի։

«Ժողովրդական միտքը, կրոնական և միստիկ միտքը, վաղ ժամանակներից ի վեր ըմբռնել է ձեռքի այս ստեղծարար դերը։ Նրանք [ժողովրդական միտքը, կրոնական և միստիկ միտքը] ձեռքի մեջ հաճախ զետեղում են հոգին, կենսական ուժը, և կարելի է խոսել „ame manique“-ի ‘ձեռնահոգու’ մասին։ Նրանք դրանից են մակաբերում մի շարք (quantite) հավատալիքներ, ծեսեր։ Նրանք ‘աստծուն’ մեկուսի ‘ձեռքի’ կերպարանք են տալիս, որը օրհնում է կամ սպառնում, վարձատրում է կամ պատժում:[35] Արդեն պալեոլիթի մարդիկ, անկասկած, մեծարում են գերբնական ձեռքը, ինչպես այժմյան [մեզ ժամանակակից] հետամնաց ժողովուրդները։ Դեռևս մեր օրերում էլ ձեռքով են կանչվում սպիրիտների ոգիները։ Գեղագետ արվեստագործը բնազդորեն հավերժացնում է այնքան ճիշտ այդ միտքը, ստեղծագործությունը պատկերելով [ 146 ] իբրև հսկայական մի ձեռք, որ դուրս է գալիս զանգվածից ու պահում մարդկային երկու էակ (Rodin)»:

Սակայն չմոռանանք ուղղումներ ու լրացումներ։ Երբ մարդը ջրի մասին գաղափար է տալիս ձեռքերը ծալելով խմելու անոթի ձևով, ապա դա ոչ բոլորովին պրիմիտիվ կամ, ավելի ճիշտ, բոլորովին ոչ պրիմիտիվ զարգացման ստադիա է, ինչպես այդ կարծում է Դեոննան։

Այն տեղը, որ բանականությունն օգնում է ձեռքին, ենթակա է վերաշարադրման, հաշվի առնելով հենց բանականության առաջացումը ձեռքի ակտիվությունից։

Նույն առարկայի վերաբերյալ էր ընդհանուր դատողություններով հաբեթաբանական ըմբռնմանը ավելի մոտիկ է Լյուդվիգ Նուարեն, երբ ասում.[36]

«1. Մարդկային բանականությունը, բնության մեզ ծանոթ ուժերի մեջ ամենահզոր այս ուժը, որ առավելապես հարկադրում է բնությանը ծառայելու իրեն,— մարդկային բանականությունը մտածող սուբեկտի առջև երևան է գալիս երկու հավասարապես նշանավոր ֆենոմեններով, որոնք առերևույթ միմյանցից միանգամայն անկախ են, բայց իրականում անխզելիորեն կապված են իրար հետ. դրանք են՝ մարդկային խոսքն ու մարդկային աշխատանքը:

«2. Լեզուն մտքի մարմինն է, այն յուրատեսակ անհրաժեշտ միջոցը, որով իրացվում է միտքը։ Միայն անմտությամբ կամ խոսքերն ի չարը գործադրելու հետևանքով կարելի է անասուններին վերագրել բանականությունը և մտածողություն»։

Բայց մենք նույն հիմքն ունենք խոսելու ‘ձեռքի’ մասին, երբ մարդկությունը ուներ միայն կինետիկ լեզու կամ ձեռնալեզու։

Իհարկե, լավ է, որ հունական և լատինական փիլիսոփաները, իսկապես եվրոպացիների կողմից հարցասիրության նյութ եղած բացառապես հույն և լատին կլասիկ մտածողները՝ սկսած 5-րդ դարից մեր թվ. առաջ մինչև առաջին դարն ընկած ժամանակամիջոցում՝ հասել են մինչև ձեռքի՝ իբրև ստեղծագործական տարրի կարևորության մտքին, բայց մարդկային լեզուն ինքը՝ աշխարհի հնագույն ականատեսն այս հարցի առթիվ, ավելի [ 147 ] ցայտուն վկայություններ է տալիս, թե ինչով է մարդկությունը պարտական ձեռքին բանականության և արվեստի տեսակետից։

‘Բանականությունը’ այսպես հայ. հանճար han-ṭar բառը՝ (‘ճարտարամտություն’, ‘հնագիտություն’, ‘ճարպկություն’, նշանակությունների միջոցով հանգում է ‘ձեռք’ նշանակող բառին. hanṭar խաչավորված երկտարրը (CA) բառ է —han-‘ձեռք’. ṭar- ‘ձեռք’ (այստեղից հայ. հանել han-el հետագայում՝ ‘միջոց’), resp. kar ‘ձեռք’, այստեղից վր. tar ‘կոթ’, ‘բռնակ’, հայ. կար kar ‘ուժ’, վր. e-kar-eba ‘ձեռք է դիպցնում նրան’։

Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է ‘խելքին’, ապա իսկույն հրապարակ է գալիս ‘ձեռքը’, և եթե վրացերեն հին գրական լեզվում qelǁ նոր վրացերենում qel նշանակվում է ‘ձեռք’, իսկ հայերենում pl. t qel-q ‘խելք’ հավասարապես ‘ուղեղ’ (տեղը ըստ առարկայի}, ապա մենք արդեն չենք կարող ասել, թե վրացերեն բառը պատահականորեն է համահնչյուն Հայկական բառին, որի ստուգաբանությունը մինչև այժմ հայտնի չէ, որովհետև հնդևրոպական լեզվաբանները հետաքրքրվում էին ոչ թև հայերեն լեզվով ըստ էության, այլ նրա հնչյունաբանությամբ ու ձևաբանությամբ, որոնք այդպես էլ չեն բացատրված նրանց գրվածքներում, մինչդեռ գրաբար qel-aw-q ‘խորամանկություն’, աշխարհաբար ‘խելոք’ և այլն, և եթե հայկական նույն բառը գրաբար արտասանությամբ qel (այժմ qeğ) -խեղ- նշանակում է ‘անձեռք’ ‘այլանդակ’, հայերի մոտ (mancus, mutilus) և այլն, իսկ վրացերեն qel նշանակում էր ‘անմիտ’, ‘կատաղի’, ապա երկու դեպքում էլ այդ ոչ այլ ինչ է, բայց եթե սովորական անվանական օգտագործում միևնույն բառի, որ հաջորդաբար նշանակել է և ‘ձեռք’ և ‘միտք’։

Դիոննան չի պատկերացնում, ինչպես, իհարկե այդ չգիտեր նաև Ցիցերոնը, որ լատ. ar-s, art-is, իտ. art-e ‘արվեստ’ — սրա նախատիպն է ar-teǁar-to (այստեղից էլ լատ. ar-tu-s ‘մարմնի անդամ’), որ սկզբնապես նշանակում էին ‘ձեռք’ (այստեղից բասկերեն arte հասնելու հետադերը «մինչև»), դա երկտարր խաչավորված տերմին է, ինչպես հայերեն han-ṭar (CA), բայց տարրերի հակառակ դասավորությամբ (AC) — ar-te, ընդ որում ar←har (↗kar) հենց այն ‘ձեռք’ բառն է, որ գտնվում է բասկ. բայերի սկզբում՝ ar-tu←har-tu ‘վերցնել’, ‘ստանալ’, հայ. ar-ən-el ‘վերցնել’, բարձրացնելով (har↗kar) որ հայերենում կա ‘ուժ’ [ 148 ] (‘ձեռք’) նշանակությամբ և այլն, իսկ ինչ վերաբերում է te-ին, դա ten լրիվ ձևի մնացուկ է, լատ. ten+e-o ‘պահում եմ’, ֆր. ten-ir, je tiens-s ‘պահում եմ’ բայի հիմքը և այլն և այլն։

Նույնպես ռուսերեն “искусство” բառը իր հիմքով տարատեսակն է բսկ. еш-ku ‘ձեռքի’, որն իր հերթին երկտարր DA խաչավորումն է, որովհետև lш↔eш մնացուկն է ris↔res ռոշյան բառի, իբրև ruh−(—hruш) բառի շնչեղացված տարատեսակի, որը առկա է ռուսերեն ru-ка ‘ձեռք’ բառի կազմության մեջ, իսկ ku↙kur—kuш, resp. kus դա նույն ru-ka բառի, այսինքն A (Սալյան) տարրի երկրորդ մասի 0 ական խմբի տարատեսակն է։ Վրացերեն ‘արվեստ’ իբրև վարպետություն տերմինի մեջ ուղղակի ակնառու կերպով ներկայանում է նրա ծագումը ‘ձեռքից’. qel-ob-а ‘վարպետություն’ և այլն։

Իսկ ձեռնահոգի՞ն, âme manique? Չէ որ սա այն է, ինչ հաբեթաբանությունը հաստատում է իմաստաբանության բնագավառում, նշանակության ֆունկցիոնալ զարգացման հիմնական դրույթի մեջ։ Մարդու էության, նրա տարբերիչ հատկության արտահայտությունը, որ սկզբնապես ‘ձեռքն’ է, հետագայում փոխարինվում է ‘ոգով-հոգ-ով’, և ‘ձեռք’ բառը անցնում է ‘հոգուն’։ Հայ. անձ-ըն and-ən ‘հոգի’ հանձ-ըն hand-ən → գերմ. hand ‘ձեոք’, թեև հայերի մոտ իբրև ‘հոգի’ գործածվող այս բառը միաժամանակ գործ է ածվում նաև ‘մարմնի’, ‘անձնավորության’ իմաստով, դեռ ավելին, այդ բառի սկզբնապես ‘ձեռք’ նշանակելը իր ցայտուն հետքն է թողել յ-անձ-ըն-էլ у-and-ən-е1 բայի մեջ։ Երբ մենք գիտենք, որ շումերական шu ‘ձեռք’ шur-ի հատված ձևն է, որ վրացիների մոտ ապրել է իբրև յուրացում ‘ձեռքի’ ‘անել’, ‘խրել’ և այլն դերիվատ բայական նշանակությունների հետ խաչավորվելու ուղիներում, ապա այդ չի խանգարում մեզ шur-ի մեջ ճանաչելու շչական խմբի (մ. և ճ.) բառ ‘հոգի’ նշանակությամբ, ինչպես որ իրականում կա։

Ավելի ուշ սիստեմների, օրինակ, սեմական և պրոմեթեիդյան լեզուներում իմաստներն այնպես են բաշխվել, կամ նրանց յուրացրած բառերի տարատեսակները այնպես են ձևափոխվել հնչյունաբանորեն, որ միևնույն լեզվի նյութի մեջ նույն բանին հետամուտ լինելը շատ ավելի դժվար է, եթե չասենք անկարելի։

‘Ձեռքը’ ռուսների մոտ խաչավորված երկտարր (DA) տերմին [ 149 ] է, առաջին ռոշյան՝ ru(←*ru, որը բնավ ոչ պատահական համահնչյուն համարժեքն է սեմական ժողովուրդների մոտ ruh ձևով — եբ. ruah (պիշ* ruհ), ասոր. ruh-a և արաբ. rūh ‘ոգի’, ‘հոգի’ նշանակությամբ, և միևնույն ժամանակ մենք չենք կարող հաշվի չառնել, որ рука բառի այդ D (ռոշյան) տարրը հենց ռուսերենում ներկայացված է լինում նաև շչական ձևով ruш (որից՝ рушить, разрушать և այլն), և որովհետև առհասարակ պրոմեթեիդյան լեզուներում սկզբի r ժառանգված լինելով պրոմեթեիդյան լեզուների համար նախապատմական վիճակից, թե պրոմեթեիդերի մոտ և թե նրանց մերձավոր նախորդների՝ ֆինների մոտ առկա է տարբեր կերպով. այսպես և d ձևով (↙ d—r) ապա ռուսերենում duш-a—duχ (*duш-aǁ*duχ-ի միջոցով), որ տարատեսակն է նույն ruш—*ruq ‘рука’, ‘душа’, որ ընկալվում է ռուսերենում ներկայումս ռուսերենի գրաված տերիտորիայի այնպիսի լեզվական միջավայրի միջոցով, ինչպես, օրինակ, կոմին, որտեղ գոյություն ունի այդ հնչյունաբանական օրենքը, սկզբի r-ի փրկումը՝ ատամնային աֆրիկատի փոխակերպելու միջոցով։

Ձեռքի՝ իբրև լեզվի հիմնական միավորող կամ կազմակերպող գործիքի դերը հսկայական է: Ձեռքը գտնվում է մարդկության լեզվական կյանքի կենտրոնում այնպես, ինչպես և նրա աշխատանքային կյանքի արտադրության կենտրոնում։ Նրան, ձեռքին էին հատուկ այն բոլոր ֆունկցիաները, որ հետագայում կատարում էին ‘քարը’, ‘մետաղը’։

Եվ հասկանալի է, որ կինետիկ լեզվի երկարատև գոյությունը ստեղծեր որոշ արժեքներ, որոնք ավանդվեցին հետագա սերունդներին անխուսափելիորեն օգտագործելու համար նրանց մոտ առաջացած հնչական լեզվի մեջ։

Անընդմեջ հաջորդականությունը կինետիկ լեզվից հնչականը՝ նեցուկ է գտնում նաև մեր դասընթացի ծրագրի 30-րդ կետի բովանդակությամբ, որչափով պարզվում է, որ հնչական լեզուն ունի «գծային, այսինքն կինետիկ լեզվի իդեոլոգիական ժառանգությունը»։

Այստեղ ես կանգ կառնեմ միայն երկու մոմենտի վրա, որոնք արդեն նյութականորեն, այսինքն այն փաստերով, վկայում են անընդմեջ հաջորդականությունը կինետիկ լեզվից դեպի հնչականը։ ‘Կանչել’ բայը, հին վրացերեն tod-a ‘նա կանչեց նրան’: Բայերը ավելի ուշ ժամանակների երևույթ են, հետևաբար՝ ‘կանչել’-ը [ 150 ] ծագում է անունից, բայց ի՞նչ տեսակի անունից։ ‘Կա՞նչ’ անունից։ Ընդհակառակը, այդ անունը բայական ծագում ունի և հենց իր մեջ զգացվում է ‘հասկացություն-գործողություն’, և բնավ ոչ ‘անվան-կերպարի’ տարր, բայց ինչպիսի կերպար-անուն կարող է լինել ‘ձայնի’ իմաստի համար։ Ո՛չ մի։ Ուրեմն Հրա՞շք է։ Բնավ ոչ. պետք է ելնել այն բանից, թե ինչն է կինետիկ լեզվի մեջ համապատասխանում ‘կանչին’ նյութական նշանակությամբ։ Իրոք՝ ի՞նչը: Ձեռքի շարժումը դեպի կանչվողը և ծալումը իր կողմը։ Հետևաբար, այն անունը, որից առաջանում է հնչական ‘կանչել’ տերմինը, հնէաբանորեն ‘կանչ’ չէ, այլ գծային, կամ կինետիկ մի սիմվոլ ‘նշան’, ‘ձեռք’։ Այդ միանգամայն ճիշտ է, որովհետև ոչ միայն և ‘ցույց տալն’ են հաբեթական լեզուներում համահնչուն և ավելին՝ երբեմն միանգամայն համընկնում է իրար, այլև ‘կանչել’-ն և ձեռք մեկնել-ը, ‘կարկառել’-ը, ‘առաջարկել’-ը որովհետև ‘կանչելը’, ինչպես և ‘մեկնելը’ առաջանում է ‘ձեռքից’, ‘ձեռքի’ մտապատկերից։ Վրաց. հին գրակ. u-toda ‘կանչեց’, ‘նրա անունը տվեց’, u-toda ‘մեկնեց նրան’, ըստ ֆորմուլայի ṫoṫ(↔ṫuṫ→tot↔tut↘tət). թ. tut ‘բռնել’, ‘պահել’, չվ. tut ‘պահել’, ‘որսալ’ և այլն, վր. tot ‘ձեռք’, ‘թաթ’։

Հիպոլիտ Հակապապի Երգ Երգոցում tanul-eϑ-sa mas qor-ṫilisasa ‘հարսանեկան հրավիրահանդեսին’ արտահայտության մեջ առկա է վերացական հասկացությունը— eϑ-ով (սա նաև հավաքական անունների ձև է, ինչպես, օրինակ, երկրների անունները — eϑ-ով. Kaq-eϑ ‘Կախք’ Կախեթիա, qervus-eϑ ‘Խևսուրք’ —Խևսուրեթիա, Inguш-eϑ ‘Ինգուշք’— Ինգուշեթիա, Rus-eϑ — ‘Ռուսք’ Ռուսիա և այլն), իսկ ṫan-ul ‘հրավիրված’ դերբայական ձևն է tan ‘կանչել’-ից, մի բառ, որ վրացերենը յուրացրել է շչական խմբի լեզուներից սուլական ṫ-ով փոխարինելով շչական ṭ-ն, որովհետև մեգրելերենում հիմքը հնչում է ṭan (ṭan-aφa ‘կանչել’, ‘հրավիրել’). այս նույն հիմքը վրացերեն ṫan տարատեսակում, իսկ աֆրիկատի հնչեղացումով, այն է՝ *dan-i հայերի մոտ պահպանվել է էպենթեզիսով dayn ձևով, որն ունի և ‘կանչի’ իմաստ (այժմ ասու մ են den-tur ‘կանչիր’, բառացիորեն ‘ձայն տուր’), եթե վրացերենը [ 151 ] փոխ չառներ մ. ṭan, այլ նրան հարազատ համապատասխանություն ունենար, նա կհնչեր *ṫen, և ոչ թե ṫan, և ահա, եթե դուրս բերենք սուլականների ամբողջ շարքը՝ ṫan→dan→ϑanǁṭan և այլն, ապա ϑan-ը՝ աֆրիկատության կորուստով՝ պահպանվել է ‘շուրջը’ մոտիկ նշանակությամբ, իսկ լեզվի հնէաբանությունից հայտնի է, որ ‘շուրջը’, ‘մոտիկ’ հասկացությունները ծագում են ‘ձեռքից’, ‘կողքից’, ‘կողմից’ և այլն։

Այսինքն դարձյալ ‘կանչը’ և ‘կանչելը’ ծագած են դուրս գալիս ,ձեռքից’, որի շարժումով կինետիկ լեզվի ժամանակ արվում էր նույնը, ինչի համար հնչական լեզուն օգտագործում է ‘ձայնը’ – ‘կաչը’, ‘կոչելը’, ‘հրավիրելը’։

Ըստ ֆունկցիոնալ իմաստաբանության նոր առարկան ստանում էր այն հին առարկայի անունը, որի դերը նա կոչված էր կատարելու, այսինքն ‘ձեոքին’ փոխարինած ‘լեզուն’ ժառանգեց նրա անունները և իոնական տարր ṭan ‘ձեռք’ նշանակությամբ, որ վրացերենում պետք է օրինաչափորեն հնչեր *ten, resp. ten↔tin, իսկ շրթնային արտաբերումով to↔tun (←ṫun), որից ճ. ti-tin ‘շատախոսությունը’ խաչավորումով СС երկու տարրի (հմմ. անգլ. ton-gue), վրացիների մոտ շնչեղ en (←hen)↗*ken↔kin տարատեսակով առկա է en-a ‘լեզուն’ խաչավորման հիմքում, իսկ հայերի մոտ kin ձևով ‘ձեռքի’ մի այլ ածանցյալ նշանակությամբ, այսինքն` ‘անգամ’։

Հավասարապես՝ երբ ռուսերեն „речь“, „изрекать“ ‘խոսել’ բայի հիմքում ռոշյան, այսինքն D տարրն է rē, ինչպես սվաներեն rē-qw ‘նա ասաց’, ապա ‘խոսքը’, ‘լեզուն’ այստեղ նույնպես ծագում է ‘ձեռքից’, ներկա դեպքում, թե սվաներենում և թե ռուսերենում ռոշյան (D) տարրից։

Կինետիկ լեզուն հնչականի հանդեպ ունի մի խոշոր առավելություն, որն առանձնապես արժեքավոր է նախնադարյան հասարակության համար, քանի որ վերջինիս մեջ գոյություն չունեն փոխադարձ հարաբերությունների այնպիսի ուժեղ կապեր, որոնք հարկադրեին նրան իր շրջանակի մեջ ներառնելու տարալեզու ցեղերին, մինչդեռ գծային, բուն կինետիկ լեզուն նույնքան հանրամատչելի է, ինչպես հիերոգլիֆները և է՛լ ավելի պատկերագրությունը։

Բայց կինետիկ (գծային) լեզուն ունի նաև դեֆեկտներ և պահանջում է տեսողական հարաբերության համար անհրաժեշտ [ 152 ] պայմաններ։ Մթության մեջ կինետիկ (գծային) լեզուն անզոր է:

Սակայն պետք է լավ յուրացնել, որ կինետիկ լեզվի հետ հնչական լեզվի ունեցած ամբողջ ժառանգական կապակցությամբ հանդերձ՝ հնչական լեզվի հանդես գալը մի ռևոլուցիա էր: Հսկայական ռևոլուցիոն նշանակություն ունի ‘ձեռքի’ և ‘աչքի’ փոխարինումը այնպիսի ապարատով, որն ամբողջովին կենտրոնացած է մարդու գլխամասում, անմիջական կապ ունենալով ուղեղի և նրա շրջապատում գտնվող բերնախորշի և ականջների հետ։ Նոր ապարատի գործունությանը նպաստում էր՝ թե ուղեղի հանրային աշխատանքի ուժեղացումը տնտեսական կյանքի աճումից և սոցիալական փոխհարաբերությունների բարդացումից և թե կոլեկտիվների, արդեն խաչասերված ցեղի մտահորիզոնի ընդարձակումը։ Նման տվյալները հիմունքով՝ հնչական լեզվի տեխնիկական և իդեոլոգիական առավելությունների օգտադործումը հանդիսանում էր որպես իշխում՝ խավարի հանդեպ և հստակություն՝ նյութական և վերնաշենքային գաղափարների կոնկրետ ու վերացական մտապատկերների, կերպարների ու հասկացությունների հաղորդման և ընկալման մեջ։ Իսկ այն դարաշրջանների հասարակայնության պայմաններում, երբ հնչական լեզվի առաջացումը և նրա տարածման եղանակը կախում ուներ արտադրական միջավայրից, հնչական լեզուն չէր կարող չդառնալ իշխանության գործիք, ինչպես հետագայում գիրը, գրականությունը և մամուլը։

§ 35. Բազմիմաստությունը (պոլիսեմանտիզմ) ‘ձեռք’, ‘ուժ’, ‘մեծություն’, ‘իրավունք’ և այլն. այսպես վր. dal (‘ձեռք’) → ‘ուժ’, qel ‘ձեռք’ → ‘իրավունք’ — հայ. der ‘ձեռք’ վրացերեն ḓer ‘պարտք’, ‘ջուր’, ‘gետ’ — tkal, sa ← *sal ǁ шur → шu, resp. su: Այս բսլորը ‘ձեոք+կին+ջուր’ իմաստաբանական փնջի ժառանգությունն են։

Նաև միևնույն փնջական իմաստի տարրերի երեք տարբերակումը յուրաքանչյուր իմաստի ամրացումով մեկ տարատեսակին, օգտագործելով հատուկ սոցիալական ձայնավորումը (ա, օ, ե) կամ ամրացնելով որևէ տարատեսակի, որն ունի բաղաձայնի հատուկ սոցիալական փոխարկում (d←ϑ—q) միջոցը, ‘ձեռք’ վր. qel—dal ‘ուժ’ ← ‘ձեռք’, a-die-v-s ‘հանձնում է նրան’, ‘տալիս է’, ‘գետ’ǁ‘ջուր’—վր. ṫkal (→dal—gal→qal↘hal), resp. salǁшur և [ 153 ] այլն. kal ‘կին’ dal id (s-dal ‘տան տիկին’, ‘հարս’, ‘հարսնացու’), այնինչ ուրիշ ավելի ուշ սիստեմի լեզուներում նույնիմաստ բառերը, ըստ երևույթին, ընդհանուր ոչինչ չունեն— ո՛չ հուն. qeyr, gwnē γwdōr, բառերը, ոչ լատ. manus, feminа, aqua, ո՛չ էլ սեմական արաբ. yadun, nisaun, ոչ էլ ռուսերեն рука, женщина, вода-ի հետ:

Սակայն եթե ավելի ուշադիր փորփրենք, այս սկզբնական վիճակի ‘ձեռք, կին-ջուր’ փնջային իմաստի առկայության անդրադարձումը նկատվում է նաև հաբեթական լեզուների շրջանից դուրս, նույնիսկ պրոմեթեիդական լեզուների շրջանում, թեկուզ և մասնակիորեն։ Այսպես, ռուսերենում «ձեռք», «կին» և «ջուր» (рука, женщина, вода) բառերն ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ, ինչպես երևան է հանել հաբեթական հնէաբանությունը, ջրի և գետի համար առաջ եղել է մեկ ընդհանուր բառ[37], իսկ ռուսերեն русалка ‘ջրահարս’ վերլուծվում է իբրև ժառանգություն հաբեթական rusal-ka բառի` ոչ թե ‘ջրային կին’ իմաստով, ինչպես վերջերս մեկնաբանվում էր առանց հաշվի առնելու նախատրամաբանական մտածությունը՝ դիցաբանական մտածությունը, այլ միաժամանակ իբրև և՛ ‘ջուր’ և՛ ‘կին’, իսկապես ‘ջուր+ջուր’ և ‘կին+կին’. ավելին՝ մեկ հիմքը rusal— առանց բարդ ձևական անալիզի մեկնաբանվում է ինչպես և՛ ‘ձեոք-ձեոք’, և՛ ‘ կին-կին և՛ ‘ջուր-ջուր’ resp. ‘գետ-գետ’։ Ուստի և ռուսերենում էլ ‘կնոջ’ ‘ձեռքի’ և ‘ջրի’ երեք արմատապես տարբեր բառերի փոխարեն մենք կարող ենք հնէաբանորեն մոտենալով նշել ‘ձեռք+կին+ջուր’ երբեմնի եռիմաստ բառի կամ իմաստաբանական փնջի առկայությունը, որի նստվածքն է հանդիսանում ռուսերեն երեք բառերի խումբը, որոնք, իհարկե, ձևականորեն արդեն տարբերակվել են, բայց հիմքում միևնույն բառերի տարատեսակներն են՝ ру-ка, ре-ка (ǁ ручей) ру-сал-ка ‘ձեռք, գետ, առվակ, ջրահարս’, որոնք միատեսակ ձևավորված են և քերականորեն հավասարապես իգական սեռի են։ Իմաստաբանորեն առաջնակարգ նշանակություն ունի անունների իմաստների որոշումը, սկզբնապես ոչինչ չնշանակող հնչական կոմպլեքսներին այնպիսի իմաստներ հատկացնելը, [ 154 ] որոնց կարիքը առաջացնում էր մարդու ստեղծած նյութական կուլտուրայի ուժեղացումով կամ բազմացումով՝ բնավ ոչ ֆլորայի և ֆաունայի գիտական ըմբռնման կամ նրանցից էսթետիկական հաճույք ստանալու կարգով, այլ բուժական ու մազաբեր բույսերի, կենդանիների և այլոց տնտեսական, և անխզելիորեն դրա հետ կապված, մոգական տոտեմային օգտագործումով։

§ 36. Հնչական լեզվի սիստեմի մասին կարելի է խոսել միայն այն դարաշրջանից, երբ հնչական լեզուն միանգամայն կազմավորված էր և ստացվել էին ինքնուրույն հնչական ազդանշաններ, տարրեր, որոնք ոչնչով չեն կապակցված արտահայտման ենթակա առարկայի հետ։

Հնչական լեզվի կապը կինետիկի հետ, առաջին կախումը երկրորդի տրադիցիայից ու ունակություններից իմաստաբանության (բառերի իմաստի) ասպարեզում բավականաչափ պարզաբանվեց այնպիսի օրինակներով, ինչպիսիք են ‘անվան’, ‘կանչի’ հանգումը ‘ձեռքին’ → ‘նշանին’ և ‘ձեռքը շարժելուն’ (նշանով իր մոտ հրավիրելու)։

Հնչական լեզվի և կինետիկ լեզվի սիստեմների զուգադրումը պետք է սկսվի նրանց արտադրության միջոցների փոխհարաբերությունները հաշվի առնելուց։ Հիմնական տարբերությունն այն է, որ կինետիկ լեզվի մեջ անխախտորեն գերիշխում է ‘ձեռքը’, որ և արտադրության գործիք է և հենց մարմնացումը։

Հնչական լեզվում արտադրության միջոցը, լեզուն և հնչաարտաբերության ապարատը տարբեր բան են, իսկ հնչյուններն իրենք՝ տարբեր:

Բնականաբար մեկ և մյուս լեզուն տեխնիկապես տարբեր սիստեմ ունեն առարկաների ազդանշանման, այսինքն մի դեպքում շարժ ու ձևերի, մյուս դեպքում բառեր դարձրած հնչական տարրերի իմաստավորման տեսակետից։ Եվ, այնուամենայնիվ, հնչական տարրերը իմաստավոր մեծությունների դերում կիրառելու առաջին շրջանում սիստեմը մնում է սկզբնականը, այսինքն կինետիկ լեզվի սիստեմը, որտեղ հնչական տարրերը կարող էին միայն օժանդակ, լրացուցիչ դեր խաղալ։

§ 37. Երբ մենք սկսում ենք գրագիտություն սովորել մայրենի լեզվով, ապա սկսում ենք տառերից. նախ և առաջ յուրացվում է այբուբենը։ Երբ դիմում ենք օտար լեզու սովորելուն, [ 155 ] ապա սկսում ենք ծանոթանալ առանձին հնչյուններին, մանավանդ այնպիսիներին, որոնք նման չեն մեր լեզվի հնչյուններին։ Քանի որ մեզ սովորեցնում են յուրաքանչյուր տառի ինքնուրույնությունը, ապա մենք վարժվում ենք այն բանին, որ յուրաքանչյուր հնչյուն ընկալվում է առանձին, ասես մարդկային լեզուն սկսվել է այն առանձին հնչյունական մեծություններից, որոնք այժմ արտասանվում են այնքան պարզ հոդաբաշխումով ու դյուրությամբ, ասես թե նրանք ինքնակտորներ են կամ համենայն դեպս նախնական տարրեր։ Մինչդեռ գոյություն չեն ունեցել ոչ առանձին հնչյուններ, ոչ էլ այդպիսի առանձին հնչյունների պատկերացումներ նաև այն ժամանակ, երբ մարդկությունը սկսել է օգտագործել հնչական լեզուն։

Առաջին անգամ կազմավորված լեզուն բաժանվում էր ոչ թե առանձին հոդաբաշխ հնչյունների, այլ առանձին հնչական կոմպլեքսների՝ ամբողջական բառերի, իրենց ամբողջության մեջ հոդորոշ կերպով արտասանվող ընդամենը չորս հիմքի, որոնցից ստեղծվում է ամբողջ աշխարհի լեզուների հիմնական բառամթերքը։ Իհարկե այդ չորս հիմնական տարրերից յուրաքանչյուրը ներկայացնում էր նաև կոմպլեքսային հնչյուն, որի կազմից դեռևս չէին զատվում պոտենցիալ հնչյունները։ Երկար և երկար ժամանակ առանձին հնչյուններ չէին տարբերակված այն աստիճանի, ինչպես հետագայում։ Նույնիսկ հոդաբաշխված դառնալով, հնչյունները սկզբում պահպանում էին իրենց դիֆուզ վիճակը, որը մասամբ առկա է մեզ հասած լեզուների մեջ։

Իսկ սկզբում մարդը բնավ չուներ հետագայի սովորական հոդաբաշխությունը, նա դրա կարիքը չէր զգում, գործ էր տեսնում առանց հնչական լեզվի, ունենալով իր առօրյա կինետիկ՝ ձեռնային կամ գծային լեզուն։ Հնչական լեզուն հետագայում է դարձել առօրյա լեզու, առաջ նա եղել է պաշտամունքային լեզու։

Երբ մենք հանդիպում ենք երկու գրականությունների՝ աշխարհիկ և հոգևոր կամ եկեղեցական, ավելի ճիշտ՝ եկեղեցական և աշխարհիկ գրականությունների, նույնիսկ երկու գրի, երկու այբուբենի գոյության փաստերին, դա մեզ բոլորովին չի զարմացնում։ Չի զարմացնում և այն, որ շատ ժողովուրդների դպրությունը, resp. գրականությունը, սկզբում կրոնական է, հետո միայն աշխարհիկ, թեև մենք շատ լավ գիտենք, որ մի շարք պատմական ժողովուրդների, նրանց մեծամասնության կրոնական [ 156 ] դավանանքային գրականությունը պատկանում է ուշ ժամանակներին։ Իսկ երբ հարց ենք բարձրացնում երկու լեզուների՝ առօրյա և կրոնական լեզուների մասին, առաջանում է անհիմն տարակուսանք, թեև նրանց տարբերությունը ավելի մեծ էր, որովհետև առօրյա լեզուն և ավելի ուշ առաջացած հնչական լեզուն միմյանցից արմատասլես տարբերվում էին արտադրության միջոցով, և իբրև խորհրդանիշ էին ծառայում մի դեպքում ձեռքերն ու գծերը, մյուս դեպքում՝ լեզուն արտասանման ապարատով և հնչյունները։

Մարդը մինչև հնչական, պաշտամունքային լեզուն ուներ առօրյա լեզու, խոսում էր գծային լեզվով՝ շարժ ու ձևերով ու միմիկայով, ընդորում գծային լեզվի մեջ գլխավոր դեր էր խաղում ձեռքը։ Շարժումների այս լեզուն, կինետիկ լեզուն ըստ նրանում գերիշխող արտադրության միջոցի, կարելի է ասել, ձեռնալեզու էր:

Աշխատող ձեռքը կազմակերպիչ տարր էր, կար ձեռնային խելք։ Ձեոքով խոսելու պրոցեսում հնչյունները ոչ մի դեր չէին խաղում, եթե չհաշվենք հուզական բացագանչությունները, բայց այդ բացագանչությունները այդ ժամանակ դեռևս բոլորովին հոդորոշ հնչյուններ չէին։ Քանի որ հաղորդակցվելու համար դեռևս չէր առաջացել հոդորոշ հնչյունների պահանջը, քանի որ դրա համար կար առօրյա գծային և ձեռնային լեզուն, քանի որ հոդորոշ հնչյունների ծագումը չէր կարող առաջանալ հնչական լեզվի պահանջմունքներից, քանի որ այն չկար և նրա կարիքն էլ չկար, ապա ծագումը պետք է որոնել աշխատանքային կյանքի այլ պայմաններում, այսինքն ճիշտ այնպես, ինչպես և երեք արվեստների ծագումը. մեկ գծային՝ պարի, երկու հնչական՝ երգի ու գործիքային երաժշտության։ Այս ծագումը պետք է որոնել այն մոգական գործողությունների մեջ, որ անհրաժեշտ էին արտադրության հաջողության համար և զուգորդվում էին այս կամ այն կոլեկտիվ աշխատանքային պրոցեսի հետ։ Ինչպես հայտնի է, պարը, երգը, երաժշտությունը սկզբում չէին ներկայացնում երեք առանձին արվեստ, այլ անբաժան կերպով մտնում էին մեկ արվեստի կազմի մեջ։ Հընթացս նշեմ, իսկ ով գիտե, նրան հիշեցնեմ, որ հին հայերի ergel բայը, հին վրացիների mğera բայը միատեսակ նշանակում էին ոչ միայն ‘երգել’, ինչպես հետագայում, այլև ‘նվագել’, մասնավորապես գործիք ‘նվագել’, [ 157 ] հավասարապես՝ ‘պարել’։ Եվ հիշատակված դեպքերից ոչ մեկում տերմինները չեն պարունակում իրենց մեջ գործիք նվագելու կամ ոտքերը շարժելու տեխնիկայի արտահայտություն. նկատի էր առնվում նրանց կախարդական նշանակությունը։ Պարզ բան է, որ մոգական այդքան բարդ արարողությունը չէր կարող ընթանալ առանց ձեռքերով կատարվող նույնպես կախարդական շարժումների, ձեռքերով, որոնք կինետիկ լեզվով ազդանշանելու կարևորագույն գործիքն էին, ինչպես այդ արարողությունը տեղի չէր ունենամ նաև առանց երգի, սկզբում և երկար ժամանակ անխոս երգի։ Անխոս երգի մասին, որ իբրև մնացորդ պահպանվել է Կովկասում վրացական ցեղերի մոտ, այսպես, գուրիացիների մոտ մինչև օրս, մենք լավ գիտենք ներկա ժամանակներից։ Նույն բանն է նկատվում այսպես կոչված նախնադարյան ժողովուրդների մոտ, հին ժամանակներում նույն բանը իբրև փաստ վկայված է հայերի մոտ, վկայված է կշտամբանքով. վկայողն է հայերի ազգային պատմաբան Մովսես Խորենացին, ոչ ուշ բան 8-րդ դարի գրող (ըստ ավանդության՝ 5-րդ դարի), որը այսպիսի երգեցողության մեջ բարբարոսություն էր նկատում։ Այս մոգական բարդ արարողության պրոցեսում, ինչպիսի ծանր արտադրական պրոցեսի էլ զուգորդեր նա, չէին կարող չաճել կախարդագործ ձեռքերի և ամբողջ արարողության իմաստն ուժեղացնող հնչյունների զարգացման հետագա աստիճանները, հնչյուններ, որ արտասանվում էին ճշգրիտ և հոդորոշ արտասանությանը դեռևս լրիվ չհարմարեցված բերանով, սկզբում ավելի կոկորդով ու շրթունքներով, քան թե այդ ֆունկցիայի ներկայումս գոյություն ունեցող բաշխումով կոկորդի ու բերանախորշի բոլոր մասերի: Բանը միայն այն է, որ երաժշտական գործիքի, մեր պատկերացումով երաժշտական գործիքի գոյության մասին մինչև հնչական լեզվի ծագումը մենք չենք կարող խոսել։ Նույնպես չենք կարող պնդել, որ գոյություն ունեին ձայն արտադրելու այնպիսի արհեստական միջոցներ, որպիսիք են թմբուկը և նրա հետագա բարդացված տեսակը՝ dayra ‘դափ’ կամ կաստանետները, որ ծառայում էին ոչ այնքան մեղեդին զարգացնելու, որքան նրանց մեջ ‘ճիչերի նման’ հուզականություն մտցնելու և տակտի համար։ Բայց մենք երբեք չենք կարող բացառել այդ մոմենտների գոյությունը կախարդանքի մեջ մինչև երաժշտական գործիքների գյուտը, բացառել այդ կարգի երաժշտական ձայների առկայությանը նրանում բոլորովին չենք [ 158 ] կարող, քանի որ նրանց արտադրման համար օգտագործվում էր և մինչև այսօր շարունակվում է օգտագործվել ձեռքը. խոսքը վերաբերում է taш-ին ‘ծափ-ին’, առանց որի չի լինում ոչ մի պար, մանավանդ խմբական. taш (—tar փոխ. tal) ‘ձեռք’ → ‘թաթիկ’ tor ‘բուռ’։

Մինչև կոլեկտիվ կամ խմբական խաղի կամ պարի առաջացումը չէին կարող գոյություն ունենալ ոչ միայն երաժշտական գործիքներ, այլև այն երաժշտական ձայները, որ ստեղծում է մարդը։ Այսինքն կախարդանքի այն արարողությունը, որ զուգորդվում է կոլեկտիվ աշխատանքային պրոցեսի հետ, սկզբում կազմված էր ոչ թե այժմ առանձին գոյություն ունեցող երեք արվեստների միավորումից և էլի ինչ որ բանից, ամենից առաջ ‘էպոսից’ կամ ‘ասքից’, որոնցից յուրաքանչյուրը, երբ նա ծագում էր, իր մեջ կրում էր առանձին կախարդանքի ուժ և իրենից ներկայացնում էր մի անկախ կախարդություն։ Նա, կախարդանքի արարողությունը, որ զարգացման պրոցեսում զատել է երեք արվեստ, ըստ հույների դիցաբանության՝ իրենց արարիչներով, որոնցից երկուսը մուսաներն են, Տերպսիքորը՝ պարի մուսա և Մելպոմենը՝ երգի մուսա, իսկ մեկը՝ աստվածներից իմաստնագույն Ապոլլոնը, որը մուսաների պարագլուխն էր կամ հերոսներից իմաստնագույն Օրփեոսը, սկզբում եղել է միակ անբաժանելի ամբողջական գործ առանց երաժշտական գործիքի, պարի ու երգի միավորության։ Հետաքրքրական է, որ նախ՝ իննը մուսաների մեջ, որ հույների մոտ էլ հայտնի էին միայն պոետ Հեսիոդոսի ժամանակից, չկա մեկը, որ հատկապես վարեր երաժշտությունը, երաժշտության հովանավորությունը հանձնարարվում է հատկապես Ապոլլոնին. երկրորդ՝ Հոմերոսը չգիտի հատուկ երկու մուսա, մեկը՝ պարի, մյուսը՝ երգի համար, նա առհասարակ չգիտի իննը մուսաների կանոններ. Հոմերոսի որոշ, հավանաբար հնագույն շերտերում խոսքը վերաբերում է մեկ մուսային, մյուսներում՝ ավելի ուշ շերտերում՝ խոսվում է շատերի մասին, իսկ իննը մուսաների մասին Հոմերոսի մոտ հիշատակված է միայն Ոդիսականի մեկ տեղում (24, 60), որ ավելի ուշ ծագում ունեցող հատված է: Մանավանդ որ մուսաները առհասարակ [ 159 ] հովանավորող աստվածուհիներն են ամբողջությամբ վերցրած պոեզիայի, արվեստների և գիտության զանազան տեսակների։ Երկու մուսաներից՝ Մելպոմենից և Տերպսիքորից վերջինս, որ պարի մուսան է, կրում է մեզ համար ամենից ուսանելի և, ինչպես մեզ թվում է, ամենից հին անունը։ Բացի նրանից, որ այդ անվան մեջ ակներևորեն երևան է գալիս դրա արտահայտած արվեստի կապը կոլեկտիվ սկզբնավորության, երգչախմբի (χορός) հետ, դրա հիմնական մասը՝ terpsi ոչ մի սպեցիֆիկ առնչություն չունի այս կամ այն արվեստի տեխնիկայի, մասնավորապես պարի, մարմնի շարժման կամ ոտքերի շարժման՝ ոտքերով խաղալու տեխնիկայի հետ, terpsi (← *ter-pis), resp. terp բունը հունարեն ևս, ի թիվս ընդհանուր բնույթի իր իմաստների, պահպանել է ‘հագեցում, ուրախություն, հաճույք, բավականություն’ և այլն, և ‘դյութանք, կախարդական տեսիլ, մոգություն’ իմաստներ։ Իսկ երբ մենք դիմում ենք terpsi և terp հիմքերի մեկնաբանությանը հաբեթական հողի վրա, ապա տեսնում ենք հետևյալը.

1, Այս երկու հիմքերը տարատեսակներն են միևնույն երկարը (AB) խաչավորված բառի, թերատ՝ ter-p և լրիվ՝ ter-psi ընդորում B տարրի, այսինքն բերային տարրի ps խումբը ըստ աբխազական օրենքի հանդիսանում է pr (ǁpլ) խմբի ձևափոխություն և այդ տեսակետից հունարեն և լատիներեն լեզուներում մի մասն է այն լեզվական շերտերի նրան հատուկ հուն. φυχή ‘հոգի’, ύφυλός ‘բարձր’, լատ. ipse ‘ինքը’ և այլն բառերի, որը իբրև նստվածք մնացել է նրանց մեջ հաբեթական սիստեմի մինչհելենական և մինչլատինական լեզվից նույն բնորոշ առանձնահատկությամբ։

2. terpsi-լրիվ տեսակը միայն խաչավորման երկրորդ մասի ձայնավորի տեղափոխումով շեղում է յուր հնատիպ *ter-pis-ից (resp. *ter-piш), որի տարատեսակն է հանդիսանում ϴes-pis տերմինը՝ առասպելական անձի անուն, որ դարձված է Սոլոնի ժամանակակիցը ատտիկական դեմոս Իկարից Օլիմպ. մոտ 61։ Նրան էր վերագրվում ողբերգոււթյունների գյուտը և հաստատումը, նա էր համարվում այն անձը, ով դիոնիսյան տոնախմբություններին, ինչպես ենթադրում էին, միացնում էր դիոնիսյան միֆերի պատմումը և մնջկատակաորխեստրային ներկայացումը։

Այս դերասանին երգչախմբի հետ ներառյալ ներկայացնում էր Ֆեսպիսն ինքը և իր մեջ միավորում պոետի, երաժիշտ-կոմպոզիտորի և դերասանի գործունեությունը։ Պարզ է, որ այս տերմինի [ 160 ] մեջ կա և խեղկատակի նախակերպարը, այսինքն ‘տոտեմի’, ‘աստծու’, այստեղից ϑespid-o ‘մարգարեանում’ եմ։

3. Նույն ծագումն ունի հունարենում ϑεράπων ‘ծառա’, ‘ընկերակից’ տերմինի նույնպես թերատ հիմքը, հնդևրոպաբանների մեկնաբանություններում մի լավ մերձեցում, հենց այն, որ նրան համարում են ընդհանուր հիմքի ածականի հուն. ϑρήσκος-ի ‘կրոնականի’, ‘բարեպաշտի’ հետ բայանուն ϑρήσκεία ‘կրոնական սովորույթ, աստծու դավանանք’ և այլն, լավ է այն իմաստով, որ նշանակում է ‘ծառայություն’ փոխադրած այն տերմինի առտնին հասկացությունների շրջանը, որ նշանակում է ‘ծառայություն աստծուն, երկրպագություն, որոշակի աստծու դավանանք’, այստեղից էլ ‘հաճոյակատարություն, երկյուղածություն ավագների առջև’ և այլն, այստեղից է նաև միջին դարերում երևան գալիս ϑεραπευτής որ մի կողմից նշանակում է ‘կուսակրոն, ճգնավոր, ախոյան’, այսինքն ‘աստծու ծառա’, մյուս կողմից՝ ‘բուժիչ, բժիշկ’ և այլն, որովհետև հիմքում դա նշանակում է ‘աստծու ծառա’ և այն էլ որոշակի աստծու, ‘կախարդ, կախարդ բուժիչ’:

Մենք այլևս չենք խորացնի կամ ընդարձակի մեր լեզվագիտական պրպտումները տվյալ խաչավորված տերմինի վերաբերյալ, որոնց նպատակն է միայն լույս սփռել Տերպսիքորի վրա, իբրև խմբական մոգական արարողության առաջին արտահայտչի՝ հունական ավանդության սոսկ միայն պարի մուսայի վրա, terps→terp կամ ϑerap տերմինի լեզվագիտական վերլուծությունը մենք կարող էինք այսուհետև կատարել միայն հունարենի միջոցներով և հնէաբանության գծով, այսպես, խաչավորման առաջին ter մասը, A տարրը՝ Հունարեն τερας, ‘Հրաշք’, ‘Հրեշ’-ի հիմքը նույնպես կապված է տոտեմի, աստծու գաղափարի հետ, որի մասին մենք ավելի մանրամասն գրել ենք «Գիրք և գիր տերմինների ծագումը» աշխատության մեջ։

4. ter-psi→ter-p, ինչպես ϑer+а-р խաչավորված բառերը, հավանաբար, տարատեսակն են կրոնական տերմինի, տոտեմի, հետագայում աստծու, որը ամբողջովին հաստատվում է նաև թե ձևական և թե իդեոլոգիական, resp. ռեալ տեսակետից և հարուստ է արդեն հաբեթաբանորեն մշակված նյութով։ Բանն այն է, որ մեր տերմին terp-ի գլխավոր հիմքի թերատ տարատեսակը անբասիր ճշտությամբ օրինաչափ համարժեքն ունի շնչեղ ճյուղի [ 161 ] մի բառի մեջ, որ վրացիները պահպանել են իրենց kerp ‘կուռք, հեթանոսական աստված’ տերմինի մեջ։ Իսկ kerp-ի պատմությունը մենք արդեն գիտենք. դա լրիվ *ker-pet-ի թերատ տեսակն է, որից հայերի մոտ կա քրիստոնեացված աստվածություն Karapet, Վոլգայի ժողովուրդների մոտ նույնպես լիաձայն՝ Kere-met, իսկ սվանների մոտ ğer-beϑ, resp. ğer-meϑ ‘աստված’։ Բայց մենք, նախ, արդեն գիտենք, որ ğer-meϑ աստված սիբիլանm ճյուղի լեզուներից սուլական խմբի ներկայացուցիչը՝ վրացերենը պահպանում էր tar-maϑ ձևով, որ նշանակում էր ‘աստված’ (այժմ tar-marϑ ‘հեթանոս’)։ Մյուս կողմից, այս հաբեթական ğer-meϑ-ի հետ (սիր. tar-maϑ) դրանց kerp թերատ ձևով անխզելիորեն կապված է թյուրքական հինավուրց ϑeleb ‘աստված’ բաոը, որի մասին ավելի մանրամասն կարելի է գտնել իմ «Չելեբի տերմինի մասին»[38] աշխատության մեջ, որն այժմ իհարկե պահանջում է մի շարք ուղղումներ մեր հաբեթաբանական գիտելիքների առաջադիմությունը նկատի ունենալով։ Հընթացս կնշեմ միայն որ ϑeleb աստծու հետ սերտորեն կապված են derviш-ները, ինքը derviш տերմինը լրիվ տարատեսակն է նույն երկտարր AB խաչավորման, կամ սալբերի, այսինքն՝ derviш կրոնական տերմին է, ‘աստծուն երկրպագող’, ‘ինքնաստված’, և ինչպես որ վրացիների մոտ tar-maϑ ‘ṫar-maϑ աստված’ սկսեց նշանակել նրա ‘երկրպագու’, ‘հեթանոս’ tar-maϑ — այդպես էլ der-viш ներկայումս ‘աստծու ծառա’, սկզբնապես ‘աստված’, այժմ հնէաբանական արդարացում է ստանում։ Հետաքրքրական է, որ առաջ էլ, մինչև հաբեթաբանության ծագումը, որոշ գիտնականներ der-viш տերմինը մոտեցնում էին հուն. ϑerapewes բառին։ Մեզ համար այժմ կարևորն է հընթացս նշել դերվիշների կապը խմբական արվեստի՝ մասնավորապես պարի հետ։ Այնուհետև, ինչպես պարզվում է թվականների վերաբերյալ ներկայումս տպագրվող աշխատություններից, ṫar-maϑ տերմինը անխզելիորեն կապված է Հնդկաստանի տերմինի, սանսկրիտերեն sra-man-ի հետ, հյուսիսային Ասիայում ша-man↙*sar-man, resp. cal-man յուկ. аl-mа, այսինքն այսօրվա դասախոսության մեջ մեզ հետաքրքրող հարցերի շրջանում, այնպես է դուրս գալիս, [ 162 ] որ Տերպսիքորի մեջ վրացական աստվածություն tar-maϑ-ի հետ միասին կա նաև հին թուրք ϑeleb դերվիշ-շաման։ Տերպսիքորի մեջ կա շամանների խումբ կամ խոր, տերպսիների կամ դերվիշների խոր, այլ կերպ ասած՝ շաման, derviш, terpsiqora մոգական ուժ ունեցող սոցիալական գործչի միևնույն տիպի զարգացման երեք աստիճանն են, և միայն երրորդ աստիճանում՝ terpsiqor-յանում ենք մենք գտնում արվեստը, առաջ ամեն ինչ կախարդանք էր, առանձնապես ցայտուն արտահայտված շամանության մեջ:

Իսկ եթե դիմենք մեր դասախոսության բուն նյութին, ապա մոգական կախարդանքի մեջ, որ լուծվեց ոչ թե ծնելով երեք, այլ չորս արվեստ՝ պար, երաժշտություն, երգեցողություն և հնչական լեզվի սաղմեր կամ տարրեր, որ սկզբնապես դիֆուզ, կամ խառն վիճակում ներկայացված էին մեկ արվեստի մեջ,— զարգացման փուլերի հաղորդակցությունը մեզ հետաքրքրող հարցի գծով հետևյալն է. երաժշտական հոդաբաշխ ձայները հետագայում օգտագործված առօրյա կինետիկ լեզվի փոխարեն, սկզբում միայն կախարդական ձևով զուգորդվում են կախարդական արարողությանը և երկար ժամանակ անբաժան են նրանից։

Այստեղից միանգամայն հասկանալի է, թե ինչու հայերի մոտ ϑow-el բայը, որ կիրառվում է էպիկական երկերը շարահարելու կամ արտասանելու նկատմամբ, նշանակում էր ‘կախարդել’, ‘հմայել’։ Այս երևույթը, որ ընդհանուր է բոլոր ժողովուրդների լեզվում, այն տարբերությունն ունի հայերենում տվյալ տերմինի մեջ, որ նրան հատուկ ‘կախարդության, հմայքի’ նշանակությունը հայերենում պահպանված է առանց մթագնելու, մինչդեռ մյուս լեզուներում այդ սկզբնական նշանակությունը բացահայտվում է միայն ավելի բարդ հնէաբանական պրպտումների միջոցով հետևյալ կերպ.

ա) Միատարր kant-ը բառավերջին շրթնային t-ի կորստով kan հնատիպը kar, resp. kal→gal գոյություն ունի թե ‘երգել’, թե ‘խոսել’ իմաստով, բայց ամենից առաջ ‘կախարդել’ իմաստով. վր.gal-oba ‘երգել’, արաբ. kāla ‘ասաց’ չվ. ka-խոսել, ֆր. chant-er, լատ. cant-are և can-ere:

բ) ma[n]t (—mar) ǁ va-t, resp. man→ban. հուն. mantis ‘գուշակ’ (ǁ լատ. vā-t-es), մ. mas-kur-i→mas-qur-i ‘բախտացույց’ (այստեղից էլ ‘գուշակող թռչուն՝ φaskund և այլն՝ ընդհուպ մինչև [ 163 ] ‘маr’,[39] տերմինը, վր. m-ğer-a ← *mer-ğer (ǁ mer-kur ‘Մերկուրի’) — *ğer-mer↘γer-mey ‘Ερμής (Հմմտ. վր. ğ-mer-ϑ ‘աստված’), or-φe-ws ‘Օրֆեյ’:

Այն չորս տարրը, որ առաջացել են մյուս արվեստների հետ միասին աշխատանքային այն պրոցեսների էվոլուցիայի ընթացքում, որ հանդիսանում էր մոգություն, սկզբում ոչ մի բառարանային նշանակություն չունեին և չէին կարող երկար ժամանակ ունենալ, որովհետև դեռևս հնչական բառեր չկային, ինչպես չկար նաև հնչական լեզու։ Աշխատանքային պրոցեսի, մոգության նշանակությունը հիշատակված տարրերի տեսակետից հանգում է հիշատակված տարրերի մշակման փաստին, ի հարկէ, ոչ մեր ընտրած SAL, BER, YON, ROШ տարատեսակների առկա արտասանության մեջ, որ անդամահատվում է, ինչպես այդ չորս տարատեսակները, այլ դրանցից յուրաքանչյուրի համար հաստատվելիք ինչ-որ ամբողջական կոմպլեքսային արտասանության մեջ, որը իսկապես հնատիպ է. նույն աշխատանքային պրոցեսի նշանակությունը հանգում է նաև այն բանին, որ այդ չորս տարրերից յուրաքանչյուրը մոգական ընկալման մեջ մյուս երեքի հետ հավասարապես ազդանշում էր կախարդանքի, որոշակի սոցիալական խմբի խնամակալի ու տոտեմի, հետագայում ցեղի տոտեմի, աստծու գլխավոր խորհրդատու ուժը։ Իսկ բառ ստանալու տեսակետից բավական էր գիտակցել հոդաբաշխ հնչական կոմպլեքսով թեկուզ մեկ կերպար կամ երևույթ ազդանշելու այդ հնարավորությունը, որպեսզի այնուհետև անարգել ընթանար հնչական լեզվի զարգացումը նույն չորս հնչական կոմպլեքսների, չորս տարրերի կիրառման կարգով այս կամ այն պահանջվող իմաստով, հետևաբար, այն առարկաների շրջանն ընդարձակելու կարգով, որ ազդանշում է չորս տարրերից, չորս պարզ հոդորոշ արտասանվող հնչական կոմպլեքսներից յուրաքանչյուրը, հետագայում, ցեղային խմբավորումներ գոյանալուց ու կայունանալուց հետո, չորս այսպես կոչված ցեղային բառերից, մինչ այդ յուրաքանչյուր խմբավորման մեջ պրոֆեսիոնալ [ 164 ] կերպով, ըստ տնտեսական կյանքի պահանջմունքների առաջացած չորս անբաժան կամ կոլեկտիվորեն գործող կախարդական բառերից յուրաքանչյուրը։

1. Հետևաբար, ցեղը բյուրեղանում է հնչական լեզվի գյուտից և զարգացումից հետո։ Կինետիկ լեզվի ժամանակ մարդկային խմբավորումները կարող էին հանդիսանալ միայն տնտեսական հանրային-կոլեկտիվներ, նրանք երբեք ցեղային արենակցական գոյացման նշաններ չունեին։

2. Քանի որ ամեն մի մարդկային խմբավորման մեջ չորս տարրը համատեղ գոյ ունեն, նրանց նյութական ծագման մոմենտից, անկախ ցեղային արենակցական գոյացություններից, որոնք դեռևս գոյություն չունեին, մինչև այդ տարրերի օգտագործումն իբրև հնչական բառ, ապա, նախ վերանում է խաչավորման պահանջմունքը դրանց գոյությունը բացատրելու համար։ Դրանք սկզբից ի վեր համատեղ են. որտեղ էլ որ դրանցից մեկը լինի՝ այնտեղ առկա է մյուսը, հետևաբար երրորդը և չորրորդը։ Բայց առկա է որտե՞ղ և ինչպիսի՞ միջավայրում։ Կախարդանքի աշխատողների պրոֆեսիոնալ կամ դասակարգային կազմակերպության միջավայրում, որ հետևաբար տիրապետում է հատուկ ուժի կամ իշխանության աղբյուրին, բնության դեմ պայքարելու գործիքների ընտրությանը և իր ազդեցության տարածումով նպաստում է մոգական խոսքերի տարածման, հետագայում ավելի ու ավելի ընդարձակվող շրջանների պատկերների ու գաղափարների հնչական ազդանշմանը, հետևաբար արդեն իսկ հնչական լեզվի սաղմերի տարածմանը։

Սակայն ահա հենց այստեղ է առանձին տարակուսանքը, բառերի բախտի տարբերությունը այն նույն հնչական կոմպլեքսների բախտից, որոնք մինչ այդ սոսկ մոգական նշանակություն ունեին կամ մոգական ուժ առանց կոնկրետ մտապատկեր, կերպար կամ գաղափար նշանակելու։

Դեռ ավելին՝ չորս տարրը, չորս մոգական հնչական կոմպլեքսը ուժ ունեին միայն որոշակի աշխատանքային պրոցեսում, հետևաբար գործում էին բոլոր չորսը միասին և նրանցից յուրաքանչյուրը այն իմաստն ուներ, բաժինային իմաստը, ինչ և բոլոր չորսը միասին, կամ մնացած երեքից յուրաքանչյուրը միասին։ Այն ժամանակ բոլորովին հնչական լեզու չկար։ Իսկ եթե խոսելու լինենք բառարանային նշանակության մասին, ապա, հետևաբար, այն կարող էր հանգել միայն մոգության [ 165 ] աղբյուր, հետագայում՝ դավանանքի առարկա, տոտեմ, ավելի ուշ՝ աստված նշանակելուն, և այդ դավանանքի առարկան նշվում էր բոլոր չորս տարրերը միասին և յուրաքանչյուրը առանձնապես արտասանելով սկզբնապես պարով, երգով ու երաժշտությամբ, բայց այն ժամանակ դեռևս ոչ մի հնչական լեզու չկար, կար լեզու, բայց միայն կինետիկ (այսպես կոչված գծային), նույն ինքը ձեռնալեզու։

Տարրերի օգտագործման մոմենտից իբրև այս կամ այն արդեն հասարակական պատկերացումների (ի հարկե, ոչ անհատական և ոչ էլ նյութական) հնչական ազդանշումներ, որոնք պահանջում են իրենց ճշգրիտ հանրայնորեն հասկանալի արտահայտում, նույն տարրերի, արդեն բառերի բախտը, թեև սկզբում անկայուն իմաստով, բայց նրանց կայուն ու հետևողական օգտագործումով հանրայնորեն աճած պատկերացումներն ու գաղափարները արտահայտելու համար, ավելի ու ավելի ուժգնորեն էր կապվում հասարակայնության հետ, մոգական կազմակերպության շրջանակներից դուրս, և նրա նախադրյալի, տնտեսության հետ: Կախում ունենալով տերիտորիալ պայմանների, տնտեսության տիպի և հասարակայնության զարգացման աստիճանի տարբերությունից, միևնույն տարրերի իմաստները տարբերվում էին, այս կամ այն տարրի ընտրությունը զանազան տերիտորիալ միավորություններում այս կամ այն իմաստով օգտագործելու համար տարբերվում էր։ Բայց արդեն հաղորդակցման գործիքի նոր սիստեմի զարգացման հետագա աստիճաններում նրա հանրային պահանջմունքի աճումով, այսինքն հնչական լեզվի զարգացմանը զուգընթաց աճում էին նրանց զանազան տեսակները, և աստիճանաբար, նայած տնտեսության և հասարակայնության զարգացման նոր դարաշրջաններին, բողբոջում էին լեզուների նոր տիպեր միշտ նույն ընդհանուր նյութից, և եթե սակայն լեզվի զարգացման այս վերջին դարաշրջաններում էլ մենք նկատում ենք զանազան աստիճանների կապեր, որոնք նկատի են առնվում իբրև ցեղակցության կապեր, ապա դրա համար մենք պարտական ենք լեզուների խաչավորման պրոցեսին, որ անդրադարձնում է հասարակական խմբավորումների ցեղային, ազգային, պետական, խաչավորման պրոցեսը, նրանց գոյացման զուգընթաց, բայց ամենից առաջ պրոֆեսիոնալ, դասակարգային, դասային այդ պրոցեսը: Այնպես որ, եթե չորս տարրերը անբաժանելի են, [ 166 ] նյութապես միատեղ են նրանց առաջին ծագման մոմենտից, ապա նույն բանը չի կարելի ասել այդ նույն տարրերի մասին բառերի դերում, միևնույն տարրով նշվող հասկացությունների շրջանակի մասին. այդ արդեն նախասկզբնական երևույթ չէ, այլ խաչավորման արդյունք, նոր կամ այլ սոցիալական խմբավորման կողմից իրենից առաջ սոցիալական խմբավորման ստեղծած հնչական լեզվի նվաճումներին հաղորդակցվելու արդյունք։

Սակայն սոցիալական և տերիտորիալ զանազան խմբավորումների լեզվական գոյացումների տարբերվելը մինչև խաչավորումն էլ ուներ կոնստրուկտիվ բնույթի ինչ-որ չափազանց էական ընդհանուր բան, բացի այն չորս տարրերից, որոնք հաշվի են առնվում միայն նյութականորեն։ Այդ էական ընդհանուր բանը տարրերի հնչական կոմպլեքսների օգտագործումն է այս կամ այն պատկերացումները կամ գաղափարները նրանց այն կապակցության մեջ արտահայտելու համար, որ սահմանված էր պատկերավոր մտածողության ունակություններով, որոնք կախված էին երկար դարաշրջաններ մինչ այդ գերիշխած կինետիկ (գծային կամ ձեռնային) լեզվից:

Երբ մենք խոսում ենք հնչյունով, չորս տարրերից յուրաքանչյուրով ազդանշվող առարկաների շրջանակն ընդարձակելու մասին, ապա ամենից առաջ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին առարկաներին, այլ առարկաների զանազան կատեգորիաներին։ Սակայն այստեղ առարկաների զանազան շրջանակների միջև սահման անցկացնելը հեշտ բան չէ: Հնչական անուն ստացած առաջին շրջանակի առարկաները դավանանքային են, իսկ տնտեսական առարկաները, օրինակ հողագործական արտադրության գործիքները, ինքը հացը, վարելու պրոցեսը և այլն չէ՞ որ նույնպես դավանանքային կարգի առարկաներ ու երևույթներ են։

Տարրերի, հնչական կոմպլեքսների, իբրև բառերի օգտագործման շրջանակի ընդարձակման աստիճանականությունը, այսինքն հնչական բառերով նշվող պատկերացումների ու հասկացությունների շրջանակի մեջ ներգրավող առարկաների հետզհետե ավելացումը դժվարություն էր ներկայացնում ոչ միայն աճման, այլև այն դիրքերի համար պայքարելու տեսակետից, որ արդեն ամրապես գրավել է կինետիկ լեզուն իր տիրապետության երկար դարաշրջանների ընթացքում։ [ 167 ]

§ 38. Մինչխոսքային հնչյունաբանություն. Հնչական լեզվի զարգացումով, բնականաբար, աճեց ոչ միայն ամբողջական հնչական կոմպլեքսների, մեծաքանակ բառերի, սկզբում չորս տարրերի, այլև յուրաքանչյուր հնչյունի նշանակությունը: Հնչական լեզվի զարգացումով յուրաքանչյուր հնչյուն ինքնուրույն կեցություն ստացավ հանրային գիտակցության մեջ, մարդկային գիտակցության մեջ: Առաջ, մինչև հնչական լեզվի ծագումն ու զարգացումը, առանձին հոդաբաշխ հնչյունների ինքնուրույն ընկալման պատկերացում չկար և չէր լինել: Հնչական լեզուն սկսվում է ոչ թև առանձին հնչյունների մշակումից, այլ առանձին ամբողջական կոմպլեքսային հնչյունների օգտագործումից, որ հետագայում զարգացան դարձան հնչական կոմպլեքսներ երեք հնչույթից (ֆոնեմա), չորս տարրից, որոնք սկզբում իրենց հոդորոշությունը հասցրին միայն մինչև եռահնչյունության, բաղաձայնի, ձայնավորի, բաղաձայնի = SAL, BER, YON, ROШ անբաժան արտասանումը, որոնցից յուրաքանչյուրը այն ժամանակ չուներ երեք հնչյունի այն բաղադրությունը, որը մենք նկատում ենք այժմ։ Մինչխոսքային հնչյունաբանությունը, որ արդեն հոդորոշ էր, սակայն դիֆուզ էր եռահնչյունության աստիճանում: Բաղաձայններից կիսաշփականները՝ այդ դիֆուզանմանները հանդիսանում են այն դիֆուզ հնչյունների վերապրուկները։ Հաբեթական սիստեմի լեզուներում առանձին ցայտունությամբ պահպանվել են այդ դիֆուզ հնչյունները, եռահնչյուն աստիճանի դիֆուզության մնացորդները, որքան հին տիպի է հաբեթական լեզուն, այնքան դիֆուզ կազմության ավելի մեծ հնությամբ են հանդես գալիս դիֆուզանմանները, կիսաշփականները՝ ṫ k, ṭ, ḳ, ϑ, q, իսկ ավելի հին տիպի լեզուներում իսկական դիֆուզանմանները, ավարերենում՝ h և աբխազերենում՝ ṫ°, d°, ϑ և այլն։

Հնչունների, իբրև ինքնուրույն մեծությունների գիտակցման վրա աշխատելուն նախորդում է աշխատանքը ձայնավորը բաղաձայնից տարբերելու, ձայնավորը և բաղաձայնը երկարացնելու միջոցով ուժեղացնելու վրա (ձայնավորների երկարություն, այսպես կոչված բաղաձայնների կրկնապատկում), և ձայնը շեշտելու resp. բարձրացնելու, ամբողջ հնչական կոմպլեքսը կրկնելու վրա, այսինքն երաժշտական կարգի երևույթների միջոցով, որոնք, ինչպես պարզվում է, իրենց արտահայտությունն են գտել [ 168 ] երգի ու երաժշտության զարգացման պրոցեսում անկախ հնչական լեզվից, մինչև նրա ծագումը։

Հնչական լեզվի կառուցման մեջ մարդկությունն օգտագործել է երաժշտական կարգի այդ բոլոր նվաճումները հնչյունների արտասանման մեջ նրա ձևավորման համար նախ բառերի նշանակումը զարգացնելու և ճշտելու, իսկ հետո նաև հնչական լեզվի ձևերն ստեղծելու և նրանց զարգացման, զանազան ձևաբանական տիպեր ստեղծելու գործում։

§ 39. Հնչական լեզուն աճում էր աստիճանաբար այն իդեոլոգիայի ուղիներով, որը ժառանգություն էր ստացված կինետիկ լեզվից։

Այսպես օրինակ, կախում ունենալով այն բանից, որ հնչական լեզվի մեջ ‘կանչելը’ փոխարինեց ‘ձեռքի շարժմանը’ տանելով դեպի ինքը ի նշան հրավերի, իսկ հնչական լեզվում ցույց տալը փոխարինեց ‘մատով’ resp. ‘ձեռքով’ ցույց տալուն, ‘ձեռք’ բառը դարձավ այն բայերի հիմքը, որոնք հավասարապես նշանակում են և ‘կանչել’, և ‘ցույց տալ’: Այստեղից ‘ձեռքը’ օգտագործվում էր նաև ‘նշանը’ նշելու, resp. արտահայտելու համար:

Նույն իսկ ռուսերեն показывать, указывать բառերում kaz←kas հիմքը տարատեսակն է kal, resp. kar-ի, որ հաբեթական սիստեմի լեզուներում մնացել է հայերեն kar (‘ձեռք→) ‘ուժ’, rerp. հայ. kal ‘վերցրու’ (→ ‘ձեռք’) և ամենից առաջ նշանակում է ‘ձեռք’:

Վր. zaqa ‘կանչեց’ ↗ daqa ǁ մ. D. doqo ‘անուն’, անվանական բայ ‘կանչել’ վրացերենում հանդիսանում է թերատ ձև՝ կորցնելով նայ l վերջնահնչյունը, որ պահպանվել է saqel ‘անուն’ գոյականում, ընդ որում saqel սկզբում նշանակում էր ‘ձեռք’, ուստի և այդ saqel բառի թերատ ձևը նշանակում է նաև ‘կերպ’, ‘տեսք’, ‘նշան’: saqel ‘անուն’, ‘անվանում’, հետևաբար սկզբնապես ‘ցույց տալ’ ← ‘ձեռք’, բառի անալիզը պարզվում է նաև նրանում A (SAL) պարզ տարրն ընդունելու դեպքում՝ սկզբի բաղաձայնի դիֆուզ արտասանությամբ (*հ), sq վերելքով, և ապա լիաձայն ձևավորումով saqel, resp *daqel, այստեղից zaqa↗daqa ‘ անվանեց’, ‘կանչեց’, մինչդեռ dal ‘ուժ’-ի մեջ (ձեռք, որից dl-ev-a ‘տալ’ բայը) նույն տարրը առկա է դիֆուզության կորուստով։ Բայց լուրջ հիմք է ծագում այս ստուգաբանությունը վերանայելու համար, որ ստացված է միայն համեմատական մեթոդով [ 169 ] ‘կանչեց’ նշանակության դեպքում, հօգուտ հնէաբանական անալիզի, հատկապես հոգուտ այն բանի, որ վրացերեն saqel-ում կա A տարրի երկու տարատեսակներից (AA- *sa!-qel) կամ երկու տարրերից CA (և ոչ թե AC) խաչավորված sa տերմին (← ոչ sal ↗ dal, այլ *san ↗ dan, հմմտ. պաշտամունքային բայ br-dana ‘հաճեցավ ասել’, (‘հրամայեց’ և այլն) ‘ձեռք’ և qel ‘ձեռք’, որտեղից և zaqa ↗ daqa ‘կանչեց’, ‘գոչեց’ մ. ճ. doqo (← doqor-) ‘անուն’, ‘կոչ’, ընդ որում այնուամենայնիվ դժվար է հայ. day-ⁿ (← *dan-ˡ) ‘կանչ’, ‘ձայն’, ‘կոչ’-ի միատարր (С) անալիզի հանդեպ առաջնություն տալ երկտարրին (АС.* da-hin), չնայած վրացերեն da-qil-ի կարծեցյալ օժանդակությանը, բայց աբխազերեն q-d ‘անուն’ բաոը բացահայտորեն խաչավորված տերմին է (СА ← *qi[n]-d[al], տարրերի դասավորության վրացական կարգով։

Նմանապես խաչավորված տերմին է ռուս. и-мя ← imen ↗ *rimen— + *ru-men, resp. nu-men↔no-menǁ na-ме ‘անուն’ ← ‘ձեռք’, resp. *ru+men (py-[ka]+man-us), հայ. ano-+wan ‘անուն’ ǁ հուն. o-no-ma-[t] ‘անուն’, վերջին երկուսը՝ հայերեն և հունարեն բառերը արդեն եռատարր խաչավորում են ADB կամ CDB տատանումով, որչափով որ A-ի կամ C-ի օգտին լուծելու համար դեռևս հենարան չի գտնված, որչափով որ իր իսկ բառի մեջ առաջին տարրից մնացել են միայն ձայնավորումները՝ «ա» կամ «օ»։

Հաբեթական լեզուների շչական ճյուղի տերմինի վերլուծությունը նույնպես հիմք չի տալիս հայերեն և հունարեն բառերի առաջին տարրի իիբրև AC խաչավորման վճռական մեկնաբանման համար, բայց AC կազմությունը, նույն դասավորությամբ, ամենայն հավանականությամբ կա թուրքական համարժեքում, որ նույնպես խաչավորված է ā-t → a-t և սա կարող է օժանդակել A տարրի ընդունմանը թե հայերեն և թե հունարեն հիշատակված բառերի սկզբնական a-ǁo ձայնավորման մեջ։ Իսկ ինչ վերաբերում է թուրքերեն ā-t → a-t-ին, որ միայն յակուտերենում է բացահայտորեն պահպանել երկարությունը ‘անվան’ իմաստով, նախ և առաջ հենց այս բառը al-tan, resp. ar-tan,—har-kan, հնատիպում, անկասկած, դատելով ըստ լեզվի հնէաբանության, նշանակում էր [ 170 ] նաև ‘ձեռք’, որից էլ մենք ունենք ‘ձեռք’ նշանակությամբ անունից միայն ածանցված at-mak ‘կցել’, իբրև նրա հնատիպ *har-tan, հատկապես [h]ar-kan (- ar-k) ‘ձեռք’ լրիվ շնչեղ համարժեքից հայերենում կա ‘գցել’,ar+kan (ǁ հետագայում ar+ k-an-el):

Հնչական լեզուն կինետիկ լեզվի համեմատությամբ բազմաթիվ նոր տեխնիկական միջոցներ ունի։ Առաջին հերթին երաժշտական կարգի հնչական նրբերանգների օգտագործումը (տոնալության ‘շեշտի’ տևողություն և այլն), իսկ հետո նաև առանձին հնչյունների օգտագործումը բառերի տարատեսակներ ստանալու համար, նպատակ ունենալով ազդանշանել իմաստների նրբերանգները qal ‘կին’ ϑol ‘ամուսին’, dal ‘ուժ ← ձեոք’), qel ‘ձեռք’։

Հնչական լեզուն իր սկզբնավորությամբ պաշտամունքային լեզու է, սկզբում տարրերն իրենք նյութապես արտահայտում էին կախարդանք, ոչ այն պատճառով, որ աշխարհն սկսվել է կախարդանքից կամ մարդկային կեցությունն սկսվել է նրանից, այլ այն պատճառով, որ հնչական լեզուն սկսվել է այն բարձր, բնավ ոչ կենդանական աստիճանում, երբ արդեն գոյություն ուներ կախարդանքի աշխատողների կազմակերպություն, և բնականաբար առաջին բառերն օգտագործվում էին խորհրդավոր, աննշելի առարկաներն անվանելու համար՝ աննշելի սնահավատ երկյուղից կամ ֆիզիկական անկարողությունից, և ակամայից սկզբնական հնչական լեզվի կազմը պաշտամունքային է, և այդ իմաստով հնչական լեզուն առաջին իսկ ժամանակներում երևան է բերում տիեզերական, կոսմիկական աշխարհայացք։

§ 40. Լեզվի չորս տարրերի գենետիկ հարցին, ինչպես պարզաբանված է, հարկ կա մոտենալու երկու կերպ, նախ՝ իբրև հնչական մեծությունների հարցի, որոնք դեռևս բոլորովին լեզվի տարրերի ֆունկցիա չունեն, երբ նրանք, անխախտ զուգորդված պարի ու երգի հետ, մոգական արարողության սոսկ գործիքն են, երկրորդ՝ իբրև հնչական մեծությունների հարցի՝ արդեն լեզվի տարրերի, սկզբում դարձյալ անխախտ զուգորդված կինետիկ լեզվի տարրերի, շարժուձևերի ու միմիկայի հետ, երբ հնչական տարրերը ունեն այսպես կոչված ձեռնալեզվի սոսկ լրացման ֆունկցիա և միայն հետագայում, նրանց օգտագործման շրջանակն աստիճանաբար ընդարձակվելու հետևանքով— արդեն կառուցված հնչական լեզվի ինքնուրույն տարրերի ֆունկցիա։ [ 171 ]

Իբրև աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության տարրերի մասին մենք արդեն խոսեցինք առայժմ մատչելի նրանց մեկնաբանման սահմաններում։ Իդեոլոգիապես մենք դրանք պատկերացնում ենք մի ֆունկցիայով, որ անբաժանելի է պարի ու երգի ֆունկցիայի հետ, ներառնելով այդ միությունից դեռևս չանջատված երաժշտությունը, հետևաբար, միացած մոգական արարողության ֆունկցիայի հետ, որ անխզելիորեն համատեղում է իր մեջ թե նյութական-արտադրական տնտեսական, թե հանրային ֆունկցիան, հարևանցիորեն նաև աֆեկտի, ուրախության ու տխրության, էքստազի ու անկման, զավեշտի ու զվարճության կոլեկտիվորեն կազմակերպված արտահայտման ֆունկցիան:

Սկզբում աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության այս տարրերը տեխնիկապես մենք պատկերացնում ենք բացագանչություններով, որոնք հենց կրկնությամբ զարգացնում էին ձայնաշարերը և առհասարակ արտասանման օրգանները: Կրկնողությունը նպաստեց բնական բացագանչությունների արհեստական երաժշտական և դրա հետ միասին նաև հոդորոշ ձևավորմանը, բացագանչություններ, որ աստիճանաբար դարձան հնչական կոմպլեքսներ։

Մեզ մոտ չպարզաբանված մնաց տարրերի թիվը՝ չորսը, և դա այդպես էլ մնում է։ Միայն մեկ ճշտում ունենք ցեղային անունների վերաբերմամբ, որ հանդիսանում են նրանց հետագա օգտագործումը, հետևաբար, տարրերի թվի բացատրությունը ոչ թե օգտագործման իմաստով, ինչպես որ նրանք բաշխված են լինում զանազան լեզուներում արդեն հասարակ նշանակությամբ, այլ իրենց իսկ հնչական կոմպլեքսների ծագման իմաստով, կարելի է որոնել միայն արդեն հիշատակված աշխատանքային պրոցեսի մոգական արարողության կազմակերպման մեջ: Հնչական լեզվի մոգական նախադրյալի տարրերի բանակը սակայն, այսինքն քառատարրությունը, այսպիսով ամենից առաջ կարելի է բացատրել մոգական արարողության տեխնիկայի մեջ, և այս իմաստով ուշադրություն է պահանջվում դեպի թվի դերը միևնույն մոգական գործողության անբաժան մասնակից−տարրերի մեջ պարի ու երգեցողության, երաժշտությամբ հանդերձ, ընդհանուր առմամբ՝ էպոսի նախատիպի մեջ։ Այս կողմից ինձ ցանկալի է թվում հնէաբանորեն հետամուտ լինել ռիթմի պատմությանը պոեզիայի մեջ և բանաստեղծության տան կամ չորս [ 172 ] տողերի պատմությունը: Առայժմ մենք կարող ենք միայն ասել, որ վրացիների՝ այդ հաբեթական ժողովրդի մոտ քառյակավոր պոեզիայի ժողովրդական չափը, որ ոչ ոքից չգերազանցված կատարելության իր բարձրագույն զարգացումն է գտել Ռուստավցի Շոթայի «Ընձենավոր» ստեղծագործության մեջ, անտարակույս հարում է իր ժողովրդական ընդերքին, և ոչ թե պարսկական պոեզիայի նորմաներին, որտեղ գրավոր հիշատակարաններում, այդ չափը ավելի ուշ է երևան գալիս։

Իր ծագումով ժողովրդական այդ չափի մեջ չորրորդ տողը, որ, ինչպես միշտ, սկսվում է չափից դուրս գտնվող da բառով՝ ‘և’ շաղկապով, ըստ երևույթին, կառուցվածքային տեսակետից մնացորդ է երգչախմբի ելույթների, ուստի և չորրորդ տողը հաճախ հանգում է խրատական մտքերի կամ իմաստախոսությունների, խրատների ու ընդհանուր դրույթների։ Եվ երգչախմբի այդ ելույթը հանած, երգեցողության մասնակիցները պետք է ներկայացնեին երեք հոգի, որպեսզի նյութապես արդարացնեն ժողովրդական չափի մնացած տողերի քանակը։

Առայժմ մի բան պարզ է, և մենք պետք է հաշվի նստենք դրա հետ, իբրև փաստի։ Այդ այն է, որ չորս տարրը, առանձնապես լեզվի չորս տարրերը, իրենց ծագման ժամանակով անդունդով են բաժանված մարդկային արարածի կենդանական կամ գազանային կացությունից, կոլեկտիվ կյանքի կենդանական կամ գազանային կացությունից։ Հնչական չորս կոմպլեքսների ոչ միայն օգտագործման մոմենտին, իբրև լեզվի տարրերի, այլև ծագման, resp. աշխատանքային պրոցեսում, մոգական արարողության մեջ մշակելու մոմենտին մարդկային արարածներն արդեն հոտային միավորություններ չէին, այլ սոցիալական խմբավորություններ այս կամ այն որոշակի կառուցվածքով, իսկ իրենք աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության մասնակիցները, հավանաբար, ներկայացնում էին կազմակերպություն ըստ այն ժամանակ արդեն գոյություն ունեցող հասարակական խմբավորումների կառուցվածքի։

Այստեղից պարզ է, որ աշխարհի և ոչ մի լեզու չի կարող հանդիսանալ ոչ գազանային, ոչ թռչնային լեզու, ոչ էլ նրա անմիջական զարգացումը:

Այս իմաստով հետաքրքրական է, որ դեռևս կես դար առաջ առավելապես հստակորեն իրազեկ անձինք մտածում հոտենտոտների այսպես կոչված թռչնային լեզվի մասին։ Դեռևս 1870 [ 173 ] թ. դ-ր Թեոֆիլ Հանը, (Dr. Theophilus Hahn) իր „Die Sprache der Nama“[40] աշխատության մեջ գրում էր. «Աֆրիկայի հարավային ծայրը սկզբում բնակեցված էր դեղին ցեղի ժսղովուրդներով, որ արտաքին կերպարանքով և լեզվով ոչ մի նմանություն չունի ոչ ամբողջ աֆրիկյան ցամաքում, ոչ էլ աշխարհի որևէ այլ մասում։ Այս ցեղն ընդհանուր առմամբ անվանում են ‘հոտենտոտներ’: Այս անունը նրանց տվել են եվրոպացիները այն տիպի յուրատեսակ լեզվի (Sprachidioms) պատճառով, որը իր հնչյունների ցանկում երևան է բերում բնորոշ կոկորդային (faucale) և լեզվով չրթացնող (schnalzende) հնչյունները: Ով ծանոթ չէր հիշատակված լեզվին, նրա համար այդ ձայները ինչ-որ գազանային բան ունեին իրենց մեջ, այնպես որ դրանք համեմատում էին հնդկահավի արձակած ղլղլոցի կամ առհասարակ թռչունների լեզվի հետ։

Հիշատակելով զանազան ճանապարհորդների ու միսիոներների գրչին պատկանող համապատասխան նկարագրություններ թռչնի համարված հնչյունների վերաբերյալ Թ. Հանը դրանից անմիջապես հետո նկատում է.[41] «Ինչպես ցույց են տալիս մեջ բերված տեղերը, այդ բոլոր հեղինակները երևան են բերում հոտենտոտների լեզվի ֆիզիոլոգիական բնության (Beschaffenheit) կատարյալ անգիտություն։ Օրինակ, դանիական միսիոներներ Բյովինգը (Böving) և Բաբթոլումեյ Ցիգենբալգը (Bartholomäus Ziegenbalg) ավելի մեծ ըմբռնում են ցուցաբերել... դրանցից Բյովինգը, բացասելով հոտենտոտների լեզուն «Կալկաթայի հավերի» ձայների հետ համեմատելու հիմնավորությունը, պնդսւմ է. «Դա ճիշտ համեմատություն չէ։ Ավելի հիմնավոր կերպով հոտենտոտների արտասանությունը կարող է համեմատվել հրեաների արտասանության հետ»։

Հետագայում Բյովինգը դարձյալ առանձին հիշատակում է այդ ժողովուրդների ընդունակության մասին արագորեն և հեշտությամբ սովորելու օտար լեզուներ, որը, ի հարկե կենդանին չի կարող անել»:[42] [ 174 ]

Անդրադառնալով լեզվի տարրերի ընդունված չորս անուններին՝ SAL, BER, YON, ROШ, մենք կարիք չենք զգում նշել, թե որտեղից են ընտրված նրանց արտասանության տարատեսակները. մեկից ավելի անգամ խոսվել է այդ մասին։

Եթե մենք չմտադրվենք բացատրելու, թե ինչու հատկապես չորսը, մի հարց, որ ինչպես մենք տեսանք, դեռևս բաց է, լեզվի տարրերի հենց սահմանափակությունը բնավ չպետք է շփոթեցնի մեզ և չի կարող շփոթեցնել, որովհետև մենք ակներև տեսնում ենք, թե ինչպես լեզվի զարգացումով նոր լեզվական նյութ չի ստեղծվում, միայն օգտագործումն է լինում նոր, և բնականաբար որքան քիչ պահանջմունք է եղել, այնքան պակաս են եղել оգտագործումները և, հետևաբար, պակաս է կարիք զգացվել հնչական կոմպլեքսների՝ հասկացություններն ազդանշելու համար, այսինքն այնքան պակաս բառ է եղել։ Հետևաբար, արդեն կազմված իսկական նախնադարյան լեզվի մեջ դրանք մեկ-երկու տասնյակից ավելի չէին կարող լինել, դիցուք մի քանի տասնյակ էին, իսկ երբ հարց է դրվում հնչական լեզվի տարրերի մասին, որոնք սկզբում հատուկ ոչիչ չէին արտահայտում, ապա նրանք բազմիմաստ էին, և հասկանալի է, մի քանի տասնյակ միավոր գաղափար ու պատկերացում արտահայտելու համար լի ու լի բավական էր այդպիսի տարրերի մի քանի միավոր, թեկուզ և միայն չորսը։

Սակայն լեզվի չորս տարրերը ունեին, ստանալով այսպիսիք ժամանակի ընթացքում, բազմաթիվ օրինաչափական տարատեսակներ, որոնք առաջացել էին այդ չորս տարրերի մարդկանց տերիտորիալ կերպով տարբեր հասարակական խմբավորումների մեջ գործ ածվելուց։ Վերջինների փոխադարձ հաղորդակցումը, տնտեսական շահերի միավորման կամ փոխադարձ համաձայնեցման հետ միասին, նայած հաղորդակցման սիստեմին, հանգավ սկզբում հնչական լեզվին տիրող կազմակերպության, իսկ հետո ամբողջ ժողովրդական զանգվածի մասշտաբով, հնչական լեզվի միավորմանը կամ համաձայնեցմանը, հետևաբար, հանգավ այն հնչական համապատասխանություններին կամ լծորդություններին, որոնք կոչվում են հնչյունաբանական оրենքներ։

Համաձայն սահմանված հնչական համապատասխանություններին, լեզվի չորս տարրերից յուրաքանչյուրի սկզբնական կամ հիմնական օրինաչափական տարատեսակները հետևյալն են. [ 175 ]

ՉՈՐՍ ՏԱՐՐԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓԱԿԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

(Պարզ տեսակները առանց առջևի սիբիլանտների հնէաբանորեն հայտաբերվող դիֆուզությունը հաշվի առնելու, առանց հատումների միայն սիբիլանտ ճյուղի ձայնավորմամբ, չներառելով շնչեղ ճյուղը):

I. A տարր
Սիբիլանտ ճյուղի
Սուլական խմբի Շչական խմբի
Sal→zal ǁ шor(→jor) ↔ шur(→jur)
↗ṫal→dal→ϑal ǁ ↗ṭor→ḓor→ϑor(↔tur→ḓur→ϑur)
Պարզացումով Պարզացումով
(tal→dal→ϑal ǁ tor→dor→ϑor(↔tur→dur→ϑur)
Նույնը առաջին բաղաձայնի
շնչեղացումով
Նույնը առաջին բաղաձայնի
շնչեղացումով
hal→γal
↗kal→ğal→qal
ǁ -or(→yor)↔-ur(→yur)↗ḳor→gor→
ǁqor(↔ḳur→gur→qur)
Ապաշնչեղացումով Ապաշնչեղացումով
kal→gal→qal ǁ kor→gor→qor(↔kur→gur→qur)
II. B տարր
Սիբիլանտ ճյուղի
Սուլական խմբի Շչական խմբի
val↔mal ǁ vor (→mor) ↔ vur (→mur)
↗pal→bal→φal ǁ ↗por→bor→φor(↔pur→bur→φur)
[ 176 ]
III. C տարր
Սիբիլանտ ճյուղի
Սուլական խմբի Շչական խմբի
san→zan ǁ шon (jon) ↔ шun (→jun)
↗ṫan→ďan→ϑan ǁ ↗ṭon→ḓon→ϑon (↔ ṭun→ḓun→ϑun)
Պարզացումով Պարզացումով
tan→dan→ϑan ǁ ton→don→ϑon (↔tun→dun→ϑun)
Նույնը առաջին բաղաձայնի
շնչեղացումով
Նույնը առաջին բաղաձայնի
շնչեղացումով
han→γan ǁ -on(yən) ↔ -un (yun)
↗kan→ğan→qan ǁ ↗ḳon→gon→qon (↔ ḳun→gun→qun)
Ապաշնչեղացումով Ապաշնչեղացումով
kan→gan→qan ǁ kon→gon→qon (↔ kun→gun→qun)
IV. D տարր
Սուլական խմբի Շչական խմբի
las (ǁ nas) → laz (ǁ naz) ǁ roш (ǁnoш) ↔ ruш (nuш) → roj
(ǁnoj) ↔ ruj (ǁnuj)
↗laṫ (ǁ naṭ) → lad (ǁ nad)
→laϑ (ǁ naϑ)
ǁ roṭ (ǁ noṭ ↔ ruṭ (ǁ nuṭ) → rod
(ǁ nod) ↔ rud (ǁnud) ↔ → roϑ
(ǁnoϑ) ↔ ruϑ (ǁnuϑ)
Պարզացումով Պարզացումով
lat (ǁ nat) → lad (ǁ nad) →
laϑ (ǁ naϑ)
ǁ rot (ǁ not) ↔ rut (ǁ nut) → rod
(ǁ nod) ↔ rud (ǁ nud) → roϑ
(ǁ noϑ) (↔ ruϑǁnuϑ)
[ 178 ]

Առաջարկված աղյուսակում, խաչավորված տարատեսակների բացակայությունից զատ, որպիսիք են sar կամ նույնիսկ шar, հավասարապես և ϑol և այլն, իսկ մյուս կողմից шol, , pol և այլն, այստեղ չեն նշված 1) դրափոխություն ունեցող տարատեսակները (шro ↔ шru ~ шor ↔ шur և այլն, և այլն), կամ շրթնային ձայնավորների սղում ունեցող տարատեսակները (ə↔ ы ↙ օ ↔ ս. шеr ↔ шыг ↙ шor ↔ шur) կամ նրանց ձայնդարձ ունեցող [ 179 ] ունեցող համարժեքներով (шer—шir, ner—nir և այլն} կամ դրանց լրիվ կորուստով տարատեսակները (шr և այլն). 2) այն տարատեսակները, որոնք կորցրել են շնչեղները [alǁor ↔ ur կամ anǁ on↔un կամ la(ǁ nа) ǁ ro (ǁ no)], ↔ ru(ǁ nu)], ինչպես և նայերը А տարրի մեջ ([h]a (→[γ]a) ǁ [.]u (→ [y]u և այլն), B տարրի մեջ va (↔ ma) ǁ vo (↔ mo) ↔ vu (↔ mu) և այլն։

Ներկայումս В տարրին վերագրվող և նայի ձայնդարձ ունեցող տարատեսակներից (l ǁ)r—nd → nd, resp. n կամ d, n-ի դեպքերը՝ լինի դա van ǁ man թե boň և այլն, առաջներում ընդունվում էին իբրև յոնական, ընդ որում մենք ելնում էինք Օ ([y]-on)-ի va (van)-ին տարալուծվելուց, որը որոշակի դեպքերում չի էլ բացառվում:

§ 41. Հնչական լեզվի ձևական աճումը տեղի է ունեցել զանազան եղանակներով, ամենից առաջ չորս տարրերից, այդ տարրերի յուրաքանչյուրից բառարանի տարատեսակներ կուտակելով։ Այդ տարրերից յուրաքանչյուրի տարբերակումը ինքը, որի հետ կապված է տարատեսակների ծագումը և նրանց աստիճանական կուտակումը, հետագա դարաշրջաններում իր ծագումով պարտական է հնչական տարատեսակների՝ հասարակական շերտավորմանը սկզբում արտադրական-կոլեկտիվային, այնուհետև ցեղային արտասանությունների տարբերությանը, որ արդեն լուսաբանված են հնչական համապատասխանություններից կախում ունեցող բազմաթիվ օրինաչափական տարատեսակներով։ Սակայն հարցը հենց այն է, թե ինչպես և ինչու են առաջացել հենց հնչական համապատասխանությունները։ Մենք առայժմ այդ հարցին կտանք ոչ թե պատասխան, այլ այն, ինչ նշում է պահանջվող պատասխանի մշակման հնարավորությունը: Մենք կարող ենք ասել, որ հազիվ թե օրինաչափական հնչական համապատասխանությունների առկա զանգվածային շատությունը կարելի լինի բացատրել որոշակի կազմակերպության մեկ սերտ կոլեկտիվի աշխատանքով, դիցուք ղեկավար դասակարգի կամ գեթ զանազան տեղերում ցրված այդ կարգի կոլեկտիվների մոգական գործողությամբ մեկ սկզբնական դարաշրջանում, առանց բնակչության զանգվածի լայն մասնակցության նրա կոլեկտիվ արտասանության տարբերակող առանձնահատկությունների, ինչպես դժվար է, ավելի ճիշտ՝ անկարելի է պատկերացնել որևէ աշխատանքային կամ թեկուզ ոչ-աշխատանքային պրոցես, որը միավորի ամբողջ ցեղեր՝ նկատի առնվող հնչյունական օրենքների [ 180 ] մշակման հետևանքներով։ Երևույթի բացատրությունը պետք է որոնել նշվող բոլոր գործոնների համատեղ գործողության մեջ, սկսելով այն նշումից, որ, նախ՝ հաշվառման ենթակա փաստական նյութի անսահման շատությունը ըստ ներկայումս զանազան և հին, պատմության համար անհիշելի ժամանակների բազմաթիվ հարյուրների հասնող լեզուների օրինաչափական հնչյունային համապատասխանությունների՝ արդյունք է ներկայումս մեր կողմից գենետիկորեն պարզաբանվող երևույթը նախապես սահմանելու, նրա արդեն զարգացած և կայունացած բարդ նորմաները սահմանելու. երկրորդ՝ այնուամենայնիվ, այդ հաշվառման ենթակա փաստական նյութի կուտակումը ըստ հնչյունաբանական օրենքների, այսինքն՝ յուրաքանչյուր տվյալ լեզվի հարստացումը նոր բառույթների համապատասխան աճումով ըստ էության մինչև մեր օրերը տեղի է ունեցել և տեղի է ունենում լեզվի նախապատմական ծագման ու զարգացման կարգով։ Լեզվի այսպիսի զարգացումով, հետևաբար, առաջացել են այս կամ այն լեզվական նորմաները և ապա կատարվել է նրանց փաստական էքստենսիան նրանց կիրառման համապատասխան ընդարձակումով առաջ այս կամ այն կազմակերպության յուրաքանչյուր տվյալ կոլեկտիվում, իհարկե բնավ ոչ միայն մոգական գործողության միջոցով, որ նախնադարյան հասարակայնության մտածողության հետևանքով տնտեսությունից չէր բաժանվում իսկական նախնադարյան դարաշրջաններում, այլ անսահմանորեն երկար շարք զուտ ինքնուրույն արտադրությունների։ Յուրաքանչյուր արտադրական կոլեկտիվ արտադրության առարկաների հետ միասին ստեղծում է նաև առարկաների անունները մշակման տեխնիկական եղանակների անվանումներով հանդերձ, որն այնուհետև, նրանց նկատմամբ եղած պահանջմունքին զուգընթաց, մտնում է մարդկային առանձին խմբավորումների, մերթ բոլոր, մերթ հենց ստեղծող արտադրական կոլեկտիվի հետ ընդհանուր խմբավորման ընդհանուր զանգվածային լեզվական գործածության մեջ։ Երրորդ՝ այդ արտադրական կոլեկտիվները որքան մոտիկ են մեզ, այնքան ավելի բազմացող են և այնքան ավելի բազմացնող փաստական նյութը, որքան հեռու են մեզանից ժամանակների խորության մեջ, այնքան ավելի սակավաթիվ են և այնքան ավելի փաստերի բազմացումը արդեն եղած հնչական համապատասխանությունների ընտրության հետ շաղկապող և նրանց կայունացնող, ինչպես այսպես կոչված հնչյունական [ 181 ] հնչական օրենքները։ Չորրորդ՝ այս հեռացումը դեպի ժամանակներրի խորքը դիֆուզ բնության արտադրական աոաջին կոլեկտիվի ուղղությամբ, որտեղ արտադրությունը անդամազատելի չէր ղեկավարությունից, տնտեսությունը մոգությունից, որտեղ նշվում է չորս տարրերի նյութական ծագումը, սկզբում միայն երաժշտական, բնավ ոչ լեզվական, մեզ տանում է դեպի սակավաթիվ արտադրական կոլեկտիվները արդեն իսկական նախնադարյան հնչական լեզվի տիրապետմամբ, որտեղ չորս տարրերը, արդեն լեզվի տարրերը նրանց աշխատանքային պրոցեսի պարզացման մեջ ստանում էին նոր տեսակների տարբերակում ու ձևավորում միմյանց հետ ներդաշնակվող, թեկուզ և միայն ձայնավոր, հնչյուններով, և բավական էր նման սկզբնական կոլեկտիվների տարածումը և զանազան շրջանների հաղորդակցվող խմբերի հակառակ ներգործությունը կամ հակազդումը, որպեսզի հնչական համապատասխանությունների, կամ այսպես կոչված հնչյունաբանական օրենքների այդ նախասաղմերը, որ աստիճանաբար կամ միաժամանակ ընդգրկեցին նաև բաղաձայնները, աշխատանքային պրոցեսի հնչական լեզվի տարրերից դառնային հետագայում ցեղային գոյացություններ դարձած ավելի լայն հասարակական խմբավորումների հնչական լեզվի տարրեր։ Այս սկզբնական արտադրական կոլեկտիվների և նրանց կազմամակերպող ղեկավարության փոխազդեցության ու նրանց արտադրությանը հաղորդակցվող ավելի լայն շրջանակների, հետագայում՝ զանգվածների մեջ է հենց, որ պետք է որոնել հնչյունների համապատասխանությունների առաջացման և այդ այսպես կոչված հնչյունական օրենքների առաջին օգտագործման միջավայրը։

Այդ է պատճառը, որ լեզվի զարգացումը մեր օրերում ևս ընթանում է նախկին ուղիներով, թեկուզ լեքսիկ նյութի փաստորեն բազմանալու կարգով հնչական լեզվի մեկ անգամ արդեն նշված նորմաներով, այդ է պատճառը, որ ներկա մոմենտում էլ հսկայական հետաքրքրություն ունի բառակերտման և բառագործածության հաշվառումը արդի արտադրական կոլեկտիվներում։

Հնչական լեզվի ձևական աճումը առաջ էր գնում նաև տարրերի գումարից։

Առաջին հերթին դա զանազան հասարակական խմբավորումների, հետագայում՝ ցեղերի երկու համազոր բառերի մեզ [ 182 ] արդեն լավ հայտնի խաչավորումը, միացումն է, որպեսզի դրանց գումարը, գումարելիներից թեկուզ մեկը յուրաքանչյուր կողմին հայտնի լինելիս, փոխադարձաբար հասկանալի լինի երկու կողմերի համար, որոնք ներգրավված են հաղորդակցման մեջ տնտեսության և նրանից բխող հասարակայնության միասնությամբ։ Վերջերս Մոսկվայում Ն. Տ. Տյուրյակուլովը պատմում էր ինձ, որ Թուրքեստանում նա առիթ է ունեցել դիտելու, թե ինչպես թուրքերենը իբրև մայրենի լեզու ունեցող մի թուրքեստանցի պարսկական ոլորտի լեզուն՝ տաջիկերենը իբրև մայրենի լեզու ունեցող թուրքեստանցու հետ զրուցելիս մեկ գաղափար արտահայտելու համար գործ էր ածում երկուական բառ, մեկը լրիվ թուրքական, այն, ինչ նա ուզում էր ասել, մյուսը՝ հարևանի, տաջիկական լեզվով, որպեսզի հասկանալի լինի զրուցակցին։ Ինձ տեղեկացնողը չհաղորդեց մեզ, թե նկատվել են արդյոք այդպիսի զույգ բառերին թուրքականի և պարսկականի, ավելի ճիշտ՝ տաջիկականի խաչավորման դեպքեր, այսինքն չի նշված այդպիսի երևույթի դեպք, ինչպիսին նկատված է կոմի լեզվում mu-zem ‘հող’ հայտնի օրինակում, որ բուն կոմիերեն mu ‘հող’ բառի և ռուսերեն նույնիմաստ „земь“, „земля“ բառի խաչավորումն է։ Մենք կարող ենք մեջ բերել խաչավորման բազմաթիվ օրինակներ, և դրանք բազմիցս հիշատակված են, ունկնդիրներից յուրաքանչյուրը օրինակներ կարող էր տալ նաև իր մայրենի լեզվից կամ իր մասնագիտության լեզվից։

Հետևաբար, խաչավորման պրոցեսը բնավ չէր դադարում նախապատմական դարաշրջաններում։ Խաչավորումը իր զարգացման փուլերն ուներ ամեն մի միջավայրում, սկսած երկու ինքնուրույն բառերի զույգ գործածությունից, և միայն ամենավերջում դա ավարտվեց նրանց ոչ միայն լրիվ, ասես ֆիզիկական, կցումով, այլև քիմիական ձուլումով, այսինքն երկտարր բառի այնպիսի վերամշակումով, որ երկու տարրերի չորս բաղաձայններից, եթե չհետաքրքրվենք ձայնավորների բախտով, որ դրանցից յուրաքանչյուրն ունի մեկական, մնում էր երեքը, հաճախ ընդամենը միայն երկուսը։ Սեմական լեզուներում յուրաքանչյուր արմատի եռաբաղաձայն կազմը հիմնված է երկտարր խաչավորումների չորս բաղաձայնները եռաբաղաձայն արմատի այդպիսի վերածման սիստեմատիկ օգտագործման վրա։ Խաչավորման ազդեցությունը նրա զարգացման պրոցեսում երբեմն արտահայտվում է այն գրողների ու բանաստեղծների [ 183 ] ոճի մեջ, որոնք մոտիկ են համապատասխան ժողովրդական լեզվին։ Այսպես, վրաց պոետ Ռուսթավցի Շոթայի (XII-XIII դ.) «Ընձենավորում» մենք նկատում ենք խաչավորման պրոցեսի ազդեցությամբ առաջացած այնպիսի զուգադրումներ, ինչպես ‘ոչ հարբած’ մտքի հաղորդումը զույգ արտահայտությամբ ar mϑvral... da ar maqmurad որտեղ maqmur օտար բառը (արբ. ‘հարբած’) նույնն է նշանակում, ինչ վրացիների համար մայրենի mϑvral ‘հարբած’։ Մի քանի դար առաջ, VIII-IX դարերում նույն բանն է նկատվում հունարենից վրացերեն արձակ թարգմանություններում. դա հունարեն մի բառի կանոնավոր հաղորդումն է մի զույգ վրացերեն բառերով, որոնցից յուրաքանչյուրը առանձին նշանակում է նույն բանը։[43] Նույն բանն ենք նկատում նաև հայերի մոտ պատմական բովանդակությամբ ավելի հին ինքնուրույն երկերի ոճի մեջ։

1. Սովորաբար, իբրև լրիվ խաչավորման տիպիկ օրինակ, համարյա անթերի ամբողջությամբ պահպանելով յուրաքանչյուր տարրը, մենք մեջ ենք բերում երկտարր (АВ) մի բառ տարահաջորդ ձայնավորմամբ՝ ar-bor—ar-bos (← *har-bor) ‘ծառ’։ Այս նույն AB-ն A-ի շնչեղ տեսակով և А-ի ու В-ի օյավորումով և սղումով (u↔0—ы↔ə չվ. yыvəs↙*yu-v-s, ↙*yor-vos, vus—vur↔bor (—bos). AB-ն սիբիլանտ տեսակով նրա էավորումով և В-ի օյավորումով, հայ. ter+e-v[o] ‘սաղարթ’, ռուս. „дер+е-во“, „дре-во“, „дре-вес-а. BA, այսինքն տարրերի հակառակ կարգով կամ պահպանված, ինչպես չուվաշերենում, շրթնային ձայնավորմամբ վր. գրական φur-ϑel ‘սաղարթ’ և վր. φor-ϑol → φo-ϑol id., այդ նույն CA, առաջին տարրի շնչեղ տեսակով հաջորդական ձայնավորմամբ (կամ „а“, կամ „e“) — հայ. an-tar (← * han -tar) ‘անտառ’, վր. e-ṫer, СA երկու տարրերի սիբիլանտ տեսակով, ձայնավորման տարահաջորդմամբ — (e - o ‖ u). *den-dur (հուն, den-dr-on ‘ծառ’), СА երկու տարրերի սպիրանտ տեսակով հաջորդական այավոր ձայնավորմամբ, ինչպես հայերենում *han-gar ↘ թ. *a-ğad → a-ğaϑ ‘ծառ’։

Իր տեղում մենք հիշատակեցինք թվարկված բառերի երկու տարրերից յուրաքանչյուրի ինքնուրույն գործածության [ 184 ] դեպքեր նույն նշանակություններով, ինչպես են. վր. del ‘ծառ’ → ‘տախտակ’ մ. ճ. ḓal → ḓa, սուոմի puu(← *pur), ռուս. „бор“ և այլն:

2. Միացում ենք նկատում նաև բաղադրյալ բառերում, որոնք նկարագրաբար երկու գաղափարով արտահայտում են մի գաղափար, այսպես մ. ճ. ϑi+la+mur ‘արցունք’ ← ‘աչքեր’ (ϑ-i) ‘ջուր’ (la-mur), վր. kur-ϑqal ‘արցունք’ ← ‘աչքեր' (kur) ‘ջուր’ϑqal ← ṫkal).

§ 42. Հնչական լեզվի աճումը, որ սակայն, միայն ձևական աճում չէ, նշանավորվում է խոսքի մասերի աճումով։ Ըստ ժամանակի, առաջին կատեգորիան անուններն են։ Շաղկապներն ու մակբայները, որ սկզբում նաև ածականներ էին, նույն անուներն են առանց անունների փոփոխության կամ ձևավորման, որ հատուկ է նրանց իրենց, բայց անունների և, իհարկե, բայերի հենց ձևավորումը նորագոյացություն է, որ առաջանում է ոչ միայն վերջավորություն-սիմվոլ դարձող անունների, այլև դերանվան օգնությամբ։ Դերանունների ծագումը մի դարձակետ է լեզվի զարգացման պատմության մեջ, սկիզբը նոր դարաշրջանի, ձևաբանական նախապես կցական, այնուհետև թեքական դարաշրջանի, իբրև հաջորդում անջատականի։ Որ բոլոր դերանուններն իրենք ծագում են անուններից, դրանից բանը չի փոխվում։ Ձևաբանության, սկզբում շարահյուսության՝ ձևաբանության այդ նախորդի մեջ, նրանք, այսինքն անունները, օգտագործվում էին իբրև դերանուններ։

Իբրև դերանուններ օգտագործվում են ‘գլուխ’, ‘հոգի’, ‘մարմին’ և այլն նշանակող անուններ։ Այդ անունները, որ հետագայում անատոմիական տերմիններ դարձան, հնէաբանորեն ծագում են ցեղային անունից, ուստի և աստծուց, հետևաբար ‘երկնքից’, քանի որ ‘երկնքից’, ապա նաև ‘գլխից’, իսկ ըստ փնջային խմբի նշանակում է նաև երեք հասկացությունից՝ ‘երկինք-լեռ-գլուխ’։ Հիմնական հարցը հետևյալն է. դերանուններն առաջանում են սեփականատիրական պատկերացումից, դրանք ավելի առաջ սեփականատիրական անուններ են, քան անձնավորություն արտահայտող անուններ։ Դեմքերի զատումը, առանձնապես առաջին դեմքի, նաև եզակի թվի, նաև երրորդի համեմատությամբ և առաջինին հակադրվող երկրորդ դեմքի զատումը, այս բոլորը համեմատաբար ուշ ժամանակների երևույթ են։ Ուստի [ 185 ] առաջին դերանունները սեփականատիրական դերանուններ են, եթե խոսում էլ են դեմքի (անձի) մասին, ապա այն դարաշրջանների համար խոսք կարող է լինել միայն կոլեկտիվ անձի, հատկապես կոնկրետ-տնտեսական կոլեկտիվ անձի, հասարակական խմբավորման կամ ցեղի մասին, իսկ իդեոլոգիապես կամ ապստրակտ-աշխարհայեցաբար՝ նաև կոլեկտիվ, հետագայում ցեղի տոտեմի, կոլեկտիվի սիմվոլի, աստծու, մասին, որը և տվյալ հասարակական խմբի սեփականության իրավունքների պահպանիչն է:

Դերանունից էլ, ինչպես որ ըմբռնելու լինենք այն, մենք սկսում ենք խոսքի մասերի ծագման շաղկապման թվարկությունը հասարակայնության, նրա ձևերի և իրավական պատկերացումների հետ։

Խոսքի մասերի մնացած առայժմ ձեռք բերված շաղկապումները սոցիալական կարգի հետ ներառնում են ոչ թե բառերի ամբողջ կատեգորիաներ, այսինքն խոսքի մասերն ամբողջապես, այլ նրանց առանձին ներկայացուցիչներ, ինչպես օրինակ ‘և’ շաղկապը ներկայացնում է ‘եղբայր’ resp. ‘քույր’ սոցիալական տերմինը (տես § 43, 3) և այլն։

§ 43. Որչափով բառերի մաստավորումը, որ հետագայում նշանակությունների կայունացում է ստանում, որոնք յուրաքանչյուր տվյալ բառի համար յուրացվում են նախ ամբողջ փնջերով, իսկ հետո նաև միավորներով, կախված է այս կամ այն որոշակի կառուցվածքի մարդկային կոլեկտիվի աշխարհայեցողությունից, որչափով լեզվի կառույցքը՝ շարահյուսությունը հյուսվում է նայած հասարակակարգին, նաև գաղափարների ու նախադասությունների շաղկապումն էլ տեղի է ունենում նույն կարգով, համապատասխանորեն արտացոլելով հասարակակարգը և, բնականաբար, չի կարող չարտացոլել հասարակակարգը, նաև իրոք դրան անդրադարձնում է ձևաբանությունը, որ առաջանում է նախադասության անդամների փոխհարաբերությունները ճշտելու համար, այնպես էլ հասարակայնության որոշակի կարգերը իրենց կնիքն են դնում բառերի զանազան խմբերի վրա, որոնք վեր են ածվում խոսքի մասերի և աստիճանաբար կազմում կյանքից կտրված քերականության որոշակի կատեգորիաներ։ Այս խոսքի մասերը, առհասարակ քերականական կատեգորիաները ավելի ևս կտրված են կյանքից, քան հասարակական բոլոր վերնաշենքային արժեքները, այդ թվում նաև [ 186 ] արվեստի արժեքները գեղարվեստական գրականությունը մոնումենտալ կամ մանրանկարչական արվեստը, արտահայտված գծերով, գույներով թե ներկերով, հնչյուններով և այլն։ Խոսքի քերականական մասերը կտրված են ամեն տեսակ նյութական իրականությունից, իբրև արմատապես սխեմատիկ վերացություններ, և բնականաբար ոչ մի կենդանի հոգու մեջ զանգվածորեն ոչինչ չեն հարուցում բացի անտարբերությունից, հենց այն պատճառով, որ երևույթներն ուսումասիրվում են միանգամայն ձևականորեն, լեզուն ստեղծող հանրային-ստեղծագործական գործոններից միանգամայն կտրված։

Հնչական լեզվի ծագումից հետո այդ կատեգորիաների բառերի՝ խոսքի մասերի ավելի ուշ հանդես գալը, որոնք զանազան տիպեր են ներկայացնում զանազան սիստեմների, այսպես կոչված ընտանիքների լեզուներում, և նրանց աստիճանական աճումը ակներև է նաև այն բանից, որ նրանք այլ սիստեմների միևնույն լեզուներում երբեմն մինչև այսօր էլ ձևականորեն լրիվ տարբերակված չեն միմյանցից և այն ժամանակ, երբ այդ խոսքի մասերը իդեոլոգիապես արդեն խիստ մշակված են։

1. Գոյականը գործ է ածվում առանց որևէ կցորդի իբրև բայ, և ընդհակառակը, բայական ձևը միաժամանակ գոյականի նշանակություն ունի. օրինակ, վրացերենում kreba ‘ժողով’, ‘ժողովում’, ‘ժողովել’, kvirili ‘կանչ’, ‘կանչում’, ‘կանչել’, կամ tera ‘գրել’ և ‘գրում’, шeneba ‘կառուցել’ և ‘կառուցում’, ‘կառուցվածք’, որպիսի իմաստով սովորաբար գործ է ածվում шenоba, բայց այս կազմությունը նույնպես բայական ձև է։

2. Ածականը նույնպես չի տարբերվում գոյականից, այսպես վրացերեն վրա. keϑil-i ‘բարի’, ‘բարիք’ նաև ‘բարյացակամ’ resp. ‘մոտիկ’, ‘ցեղակից’, ϑven-i keϑil-i ‘մեր մերձավորը’, av-i ‘վատ’, ‘չար’ և ‘չարիք’ և այլն։

3. Գոյականը ծառայում է իբրև թվական անուն, օրինակ, ‘ձեռք’, → ‘մեկ’, resp. ‘երկու’ և այլն, իսկ թվականը՝ շաղկապ, նաև անմիջորեն գոյական, օրինակ, հին գրական վրաց. qol-o ‘բայց’, ‘սակայն’ ← գոյ. ‘մեկ’ m-qolo ‘միակ’ ← ‘ձեռք’, համեմատել չուվ. qul → qol ‘ձեռք’, տես նաև վր. da ‘և’ (← գոյ ‘եղբայր’, ‘քույր’)։

4. Գոյականը ծառայում է իբրև դերանուն, այսպես, նույն վրացերենում, առանց դուրս գալու նրա սահմաններից, առանց որևէ հնէաբանական հետախուզություն ու պեղում կատարելու, [ 187 ] մենք վկաներ ենք այն բանի, թե ինչպես մեր օրերում էլ վրացիների մոտ ϑav-i միաժամանակ ‘ինքը’, ‘իրեն’ և նրա սեռ. հոլ. ϑav-is ‘իր’, օրինակ, ϑav-imoikla ‘նա սպանեց իրեն’ (բառացի ‘գլուխը’), ϑavis-ϑavaϑ ‘ինքնին’ (բառացի ‘գլխով’, ինչպես գլուխ գլխի) ϑav-is ‘իր’ (բառացի ‘գլխի’) և այլն, և այլն: Նույնն ենք նկատում մենք կարծես սեմական լեզուների սիստեմում , որչափով օր. արաբ. nafsun ‘հոգի’, ինչպես և աս. nafшā ‘հոգի’, գործ է ածվում դեմք, անձ իմաստով, բայց սեմական լեզուներում այնուամենայնիվ այդ անունները հանդես են գալիս հիշատակված դերանվան նշանակություններով դերանվան վերջածանցների հետ զուգորդված. արաբ. rāyϑu-fulāna nafsa γa ‘ես տեսա այսինչին իրեն’ (բառացի ‘նրա հոգին’), արաբ. dara benafsi-γi ‘նա ինքը եկավ’ (բառացի ‘իր հոգով’), աս. men-nafшγun ‘իրենից’ (բառացի ‘նրանց հոգուց’), լատ. ‘հոժարակամ’ sua spote և այլն։ Բայց, կրկնում եմ, այդպիսի արդեն վերապրուկներ չենք շոշափում, առավել ևս, երբ բառի իբրև գոյականի նշանակությունը մթագնված է նրանով, որ իբրև անուն օգտագործվում է նույն գոյական անվան մի այլ հնչյունաբանական տարատեսակ կամ բոլորովին այլ բառ, ու նաև անվանական նշանակությունը (գոյականի) պարզվում է տվյալ լեզվի սահմաններից դուրս, մի այլ լեզվի նյութով և տվյալներով, որը ներկայումս բոլորովին չի համարվում այն լեզվի ցեղակիցը, որտեղ նույն բառը հանդես է գալիս միայն իբրև դերանուն, օրինակ, բասկերի մոտ bur-u ‘գլուխ’ հանդիպում է անդրադարձ դերանվան դերում (‘իրեն’), բայց ավելի հաճախ նրա տարատեսակն է ber նայի թերատումով սեռ. և այլ հոլովների ձևի մեջ be-re ‘յուր’: Աբխազների մոտ բայերում նշանակելով ‘իրեն’, գոյացնում է անդրադարձ բայեր, բայց ϑe գոյական qə-ի (պետք է լիներ qə) հնչափոխարկման սիբիլանտ տարատեսակն է -a-qə՛ ‘գլուխ’, որը սակայն ինքնին օգտագործվում է նաև իբրև դերանուն ‘իրեն’: Կամ չուվ. qə կամ qa ‘ինքը’, ‘իրեն’ զուգորդված դերանվանական վերջածանցների հետ ‘q-u’ ‘դու ինքդ’, qə-y ‘նա ինքը’, qa-m ‘ես ինքս’ և այլն, ընդ որում q↙qə, resp. qa նշանակում է նաև ‘գլուխ’, ինչպես աբխ. qə, բայց չուվաշերենում ‘գլուխ’ իմաստով գործ է ածվում pus տարատեսակը bur-u ‘գլուխ’ բառի, որը ինչպես մենք տեսանք, բասկերի մոտ գործ է ածվում անդրադարձ դերանվան դերում։ Դարձյալ, կրկնում եմ, այժմ մենք նման հնէաբանական հետախուզություններ [ 188 ] չենք կատարում, այլապես մենք նաև պրոմեթեիդյան լեզուներում լատ. ipse ‘ինքը’ կարող էինք պարզաբանել[44] նույն կարգով, ընդ որում այդ խաչավորված տերմինի երկրորդ մասում, pse հանդիսանում է համարժեքը բսկ. ubur ‘գլուխ’ → ‘ինքը’, ‘իրեն’, չվ. pus, ‘գլուխ’, տարատեսակը, բսկ. be-ի ձայնավորման տեղափոխումով (← ber—*bes) ‘ինքը’, ‘իրեն’, որ ընդհանուր է բասկերենին գերմ. be→b-ի hետ. selb→sel-b[e] ‘ինքը’, իսկ հաբեթական լեզուներում նույն գոյականը կլիներ առհասարակ անձնական և ոչ միայն անդրադարձ դերանվան արտահայտիչը։

Զանազան տիպի բառերի, ամենից առաջ հատկապես այս կատեգորիաներին խոսքի մասերի առաջացման հաջորդականությունը այնպես չի նշվում, ինչպես մենք սովորաբար արտահայտվում ենք և թերևս, պատկերացնում, այսինքն, նախ՝ գոյական անուն, ապա՝ այս կամ այն կարգով մյուս խոսքի մասերը։ Բանն այն է, որ քանի դեռ մյուս խոսքի մասերի ճշգրիտ գիտակցությունը չկար, քանի դեռ փաստորեն չկային ածականներ, թվական անուններ, դերանուններ, շաղկապներ, բայեր, մինչ այդ չէր կարող լինել նաև գոյականը այն խիստ սահմանափակված ֆունկցիաներով և դրանից կախված այն ձևական հատկանիշներով, որ անբաժանելիորեն հատուկ են նրան այժմ նրա մասին ունեցած մեր պատկերացումով։ Առհասարակ խոսքի մասեր չկային, չկար նաև անուն, այլ կար միայն հնչական կոմպլեքս, որ օգտագործվում էր կերպար, պատկերացում ու գաղափար արտահայտելու համար, բայց այդ կերպարի, պատկերացման և այդ գաղափարի օգտագործումը ստատիկ կամ դինամիկ ձևով, այսինքն կամ մի կողմից՝ իբրև գոյական, իբրև ածական, կամ իբրև դերանուն, կամ իբրև թվական անուն, շաղկապ կամ, մյուս կողմից՝ իբրև բայ կախված էր խոսքի պահանջմունքներից։ Խոսքի մասերի ծագման հաջորդականության մասին ըստ էության կոնկրետ կերպով կարելի է խոսել այն ժամանակ, երբ նրանք ձևավորվում են, որը ամրապնդում է նրանց ֆունկցիան, իբրև այս կամ այն խոսքի մասի։ Այս կապակցությամբ նույնպես առաջանում են հաջորդականորեն տարբեր տիպի լեզուներ նայած ավելի սերտ հաղորդակցման միևնույն շրջանակի, կամ [ 189 ] պակաս փոխհարաբերություն ունեցող տարբեր շրջանակների մեջ մտնելուն, առաջին դեպքում լեզուների այնպիսի տիպեր, որոնք միանում են մեկ սիստեմի մեջ, 2-րդում՝ տիպեր, որոնք հեռանում են և բաժանվում զանազան սիստեմների, այսինքն այսպես կոչված «ընտանիքների» իսկապես, լեզուների սիստեմների, ընդ որում սիստեմների տարբերությունը մեծանում է նրանից, որ զանազան նոր տիպերի համախմբումը լեզուների համապատասխանորեն նոր սիստեմի մեջ բնավ չի վերացնում ավելի հին, այս թվում նաև հնագույն սիստեմների գոյությունը և նույնիսկ զարգացումը, բնավ չի բացառում այս կամ այն առանձին տիպերի մեկուսի պահպանումը, առանց ուշ սաղմնավորված սիստեմների, այս թվում նաև հաբեթական սիստեմի տիպերի կազմի մեջ մտնելու՝ առանձին խմբերի կամ նույնիսկ առանձին լեզուների միջև ավելի զգալի տատանման ամպլիտուդայով, որ հաբեթական սիստեմի լեզուները, նույնիսկ նրանց ամբողջ խմբերը կարող են թվալ ինքնուրույն զարգացում ստացած առանձին գոյացած սիստեմների օրապակաս արդյունքներ: Այս տարբերությունը սիստեմների, իսկ սիստեմների ներսում՝ առանձին տիպերի, որոնք միավորում են ամբողջ խմբեր, իսկ սրանք երբեմն սահմանափակվում են մեկ լեզվի մեջ ներկայացված լինելով առանձին խիստ շեղումով հաբեթական սիստեմի լեզուներումմ, արտահայտվում է յուրաքանչյուր սիստեմի, նրա կազմի մեջ մտնող լեզվի սիստեմի ինչպես իդեոլոգիական, այնպես էլ նրան անդրադարձնող ձևական կառուցման մեջ։

§ 44. Ուշադրությունն այս կամ այն կատեգորիաների ձևավորման վրա կենտրոնացնելիս, որոնք նախօրոք իդեոլոգիապես առաջ են եկել նայած տնտեսական հանրային կյանքին և համապատասխան աշխարհայացքներին, սիստեմների ու տիպերի միջև ուշադրության առարկայի ընտրության հարցը առաջին հերթին կարող է լուծվել հօգուտ տիպերի, որովհետև նախ՝ ոչ թե սիստեմներն են ծնել տիպեր, այլ տիպերն են վերածվել սիստեմների և կամ չեն վերածվել սիստեմի, մնալով նրանից դուրս, և երկրորդ՝ տիպերի ընդհանրացում ներկայացնող սիստեմները մեկուսացնում են իրենց կազմի մեջ մտնող տիպերը՝ ներկայացված լինեն դրանք խմբերով, թե առանձին լեզուներով. ընդհակառակը, խմբերը և ավելի ևս լեզուները այն տիպական գծերի հետ միասին, որ դրանց առանձնացնում են իբրև այս կամ այն սիստեմի անդամների, երևան են բերում հենց նրանց, [ 190 ] եթե ոչ ամբողջ խմբի, յուրաքանչյուր լեզվի համար էական առանձնահատկությունները, որոնցով հաստատվում է նրանց կապը մյուս լեզուների հետ՝ ընդհանրացնող սիստեմի և նույնիսկ ընդհանրացնող խմբի սահմաններից դուրս։

Գործ ունենալով առանձին կոնկրետ լեզուների հետ, մենք կարող ենք հենց կոնկրետ հարց դնել տիպերի առաջացման պատմական, տերիտորիալ և այլ դրսից ներգործող գործոնները հաշվի առնելու մասին։ Եվ նման դեպքերում այն տեղային ներդրումները, որ ուժեղանում են համապատասխան կոլեկտիվը տվյալ տերիտորիայի բնական պայմանների մեջ ներաճելուց, իրոք ստեղծագործական նշանակելիության մոմենտ են ներկայացնում։

Սակայն բնական հարուստ պայմաններն ինքնին բառակերտման գործոններ չեն։ Եթե, օրինակ, Վրաստանում և Հայաստանում յուրաքանչյուր ժողովուրդ իր լեզվով ունի քարի, ժայռի, կիրճի և այլոց երկար շարք անուններ, ապա դրանից, նախ, չպետք է եզրակացնել, որ դրա պատճառը հիշատակված երկրների լեռնային բնության մեջ թվարկված առարկաների առկայությունն է միայն, դրա պատճառը նաև բնակչության դյուրազգաց գեղագիտական վերաբերմունքը չէ հայրենիքի պեյզաժներին ու գեղեցկություններին կամ մեռյալ բնության դետալների արվեստական իմաստավորումը պատկերավոր արտահայտություններով, որ ներկայումս իրենցով ճշգրիտ արտացոլում են նրանց հնչյունները և նույնիսկ, թերևս, գույները, դրա պատճառը առարկայի այս կամ այն տնտեսական օգտագործումն է, լինի դա քար, թե ժայռ, այր, թե լեռան քարոտ լանջ և այլն, և այլն, իսկ դրա հետ միասին կամ նրանից անխզելիորեն տեղի է ունենում նրա աշխարհայեցողության մակարդակին համապատասխան՝ յուրաքանչյուր առարկայի կոսմիկական ընկալում մարդկության զարգացման վաղ աստիճաններում, նրա մեջ մոգական ուժի, հովանավորող ոգու ընդունում և այլն:

Երկրորդ, եթե, օրինակ, հայերենը այնքան հարուստ է քար նշանակող բառերով և լեռնային Հայաստանը իրոք լի է քարերի տարատեսակներով, ապա դրանից չի հետևում, որ հայերենի համապատասխան բառերն առաջացել են Հայաստանում. հայ. qar←kar (kar-kar ‘քարակույտ’) ‘քար’ և հայ. ar+dan ‘ժայռ’ ary [ 191 ] (ar-t) ‘այր’ և այլն: Նույն բառերը մենք գտնում ենք հայերին և՛ հարևան, և՛ հարևանությունից շատ հեռու այլ ժողովուրդների մոտ, օրինակ, kar — ‘քար’ — վր. kaj ‘կայծքար’ ǁ kod ‘ժայռ’ և այլն: Հայերի հետ այդ տերմինների ընդհարությունն ավելի ևս ցայտուն է բասկերի մոտ. qar ← kar↙ բսկ. har↗kar ‘քար’, հայ. ar-dan (ժողովրդական արտասանությամբ arϑan) ‘ժայռ’, ‘քար’ (սալ), իբրև խաչավորված տերմին կա նույն բասկերի մոտ, որտեղ r ընկել է, դարձել ‘y’ և կորցրել վերջնավանկը -ayϑ ‘քար’ (↙*har-ϑan, իրոք պահպանելով նաև առջևի բաղաձայնը *kar-ϑan վերելքում — շնչեղ, նմանապես և r-ի անկումով ու ‘y’ դառնալով -*кау-an, որից նաև թ. kay-a ‘ժայռ’:

Ինչպես երևում է, հայերը հենց նույն բառերով քար անվանելու մեջ իբրև մրցակից կունենային նույնիսկ իրենցից նույնքան հեռու գտնվող մի ժողովուրդ, ինչպիսին են բասկերը։ Նույնիսկ այնպիսի կրկնապատկված տերմին, ինչպիսին է հայ. kar-kar ‘քարակույտ’ իր kar-kaḓ[45] (resp. *kar-kand) տարատեսակով կրկնակ ունի ի դեմս Ֆրանսիայի նախապատմական բնակչությունից ֆրանսիացիներին ավանդված այնպիսի դյուցազնական տիպի, որպիսին է Gargantua-ն ‘հսկան’, յուրատեսակ ‘Ատլանտը’ նյութական իրայնությամբ ‘լեռը’։[46]

Այստեղ ոչ սովորական տիպի միգրացիաները, ոչ փոխառությունները չեն օգնի բացատրելու այդպիսի նախնադարյան կուլտուրայի տերմինների ընդհանրությունը, և հիմա խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ պետք է մեկընդմիշտ հրաժարվել այն մտքից, որի համաձայն տվյալ ժողովրդի բառական նյութը պետք է բացատրել գենետիկորեն բնական այն պայմաններից ունեցած կախման կարգով, որոնց նա գտնվում է այժմ, կամ պատմականորեն վավերացված դարաշրջաններից:

Երբ իսկական բառակերտման պատմության մեջ խոսքը վերաբերում է տեղային ներդրմանը նայած համապատասխան կոլեկտիվի՝ տվյալ տերիտորիայի հարազատ պայմանների մեջ ներմանելուն, ապա նման տերիտորիան գտնվում է պատմական [ 192 ] աշխարհագրության հասողության սահմաններից շատ հեռու։

§ 45. Շատերի համար դժվար է սահմանազատել էվոլուցիան և ռևոլուցիան։ Ռևոլուցիան իր մուտացիոն կարգի ստեղծագործությամբ վերագրում են էվոլուցիային: Եվ եթե շատերի համար դժվար է սահմանազատել ռևոլուցիան էվոլուցիայից, պրոցեսի առանձին փուլերի զարգացման կարգի, մեկ տեսանելի փուլը մյուս, նույնսլես տեսանելի, մահացող փուլից ծնվելու ակնառու հաջորդականությամբ, ապա է՛լ ավելի դժվար է ճիշտ գաղափար ունենալ զարգացման ստադիաների, այս կամ այն տիպերի երկարատև կանգային վիճակի մասին, որոնք զարգանում են այս կամ այն ստադիայում էվոլուցիոն կարգով։ Մի կողմից, այդ ստադիաներում կյանքը բացարձակապես չի սպառվում մեկ էվոլուցիոն ձևը մյուսով պարզապես փոխարինվելով, տեղի չի ունենում մեկ փուլից իրենից մյուս փուլի ծնումը։ Կարիք է լինում նկատի ունենալ արտաքին, նույնպես տեսանելի ազդեցությունները, որոնց պահանջմունքը ուժեղանում է ասես անծնունդ կամ ինքնասաղմավորվող տարրերը անհայտ ծագում ունեցող գործոնները դիտելով մշտապես բարդ կյանքի աճման պրոցեսում։ Մարդկային կեցության ոչ մի աստիճանում կյանքի պարզ կառուցվածք չկա, դա միշտ բարդ է, սակայն այն տարբերությամբ, որ որոշ դեպքերում բարդությունը երևան է բերված ու գիտակցված՝ մյուս ավելի վաղ կամ նախընթաց դեպքերում դեռևս երևան չի բերված և օրգանապես չի գիտակցված։ Նրանց երևան գալու առաջին մոմենտներին այդպիսի օտար կարգի փաստերը հետազոտողը հաշվի է առնում էվոլուցիոնորեն զարգացող ստատիստիկայի տեսանելի հարմոնիայի հակամարտությամբ և եթե հետազոտողը դիալեկտիկական մոտեցում չունի, հաշվի է առնում իբրև օտար տարրեր։ Դրանք նշվում են իբրև ստեղծագործության հիմնական գործոններ մարդացման մեկ ստադիան մյուսով փոխարինվելու, էվոլուցիոնորեն զարգացող մեկ ստատիկան մյուսով փոխարինվելու, պրոցեսում նման փաստերը բազմապատկման հետևանքով, երբ բացակայում է դիալեկտիկական մեթոդը, բացասվում է զարգացման մեկ ստադիայի շաղկապումը մյուսի հետ և բնականաբար ստեղծագործական տարրերը որոնելիս ծանրության կենտրոնը փոխադրվում է արտաքին աշխարհի, արտաքին ազդեցության, պատրաստի արտաքին աղբյուրի կամ բուն ստեղծագործական պրոցեսից դուրս գտնվող արտաքին ու ուժի վրա, զարգացման վաղ կամ սկզբնական աստիճաններում՝ բնության, [ 193 ] աստծու, իսկ զարգացման ավելի ուշ ստադիաներում՝ զարգացման ավելի բարձր աստիճանի վրա գտնվող կուլտուրաների ազդեցությունների վրա, կարծես վերջիններս նույնպիսի գենետիկ պարզաբանման կարիք չունեն, կարծես նրանք բնակտոր են:

Մյուս կողմից, մեր ուշադրությունը կենտրոնացնելով ստեղծագործական պրոցեսի ներքին պատճառների վրա լեզվի զարգացման մեջ, մենք բնավ չենք կարող այդ պրոցեսը զետեղել բուն լեզվի մեջ: Լեզուն նույնպիսի վերնաշենքային հասարակական արժեք է, ինչպես և գեղարվեսաը և առհասարակ արվեստները: Մենք իրերի ուժով, լեզվական փաստերի վկայությամբ ստիպված ենք հետամուտ լինել լեզվի ստեղծագործական պրոցեսին, ստեղծագործական գործոններին նյութական կուլտուրայի ու նրա վրա կառուցվող հասարակայնության և այս բազայի վրա կազմված աշխարհայացքների պատմության մեջ։ Այստեղից պարզ է, որ, նախ՝ լեզվական ամբողջ նյութը լեզվի նոր ուսմունքի մեթոդով, հաբեթական տեսության տեսակետից լեզվի ուսմունքի մեթոդով հաջորդաբար մշակված լինելու դեպքում մենք չպետք է առաջին հերթին ձևական չափանիշներով բնորոշեինք լեզուների այն սիստեմները, որ մինչև այժմ ընդունվել են իբրև միմյանցից անկախ ընտանիքներ. երկրորդ՝ նույնիսկ այժմ լեզվական երևույթները դեռևս մասնակիորեն նյութական կուլտուրայի, հասարակայնության և աշխարհայացքի հետ շաղկապելիս, սիստեմների ձևական նշանները, այս թվում նաև ձևաբանական նշանները կայունանում են իրենց հաղորդական կապակցության մեջ, նաև բարդանում որոշ ձևական նշանների և մյուս նշանների սինխրոնիզմով (միաժամանակությամբ), և հանրային շինարարության ռեալ աշխարհի հետ նշվող դրանց շաղկապման հետ միասին ձևական հատկանիշներն ստացվում են հանրային կյանքի իդեոլոգիական և նյութական կոորդինատներ, որը հնարավորություն է տալիս դեն շպրտելու կյանքից կտրված ձևով կառուցված գիտության ամեն տեսակ տատանումները լեզվի վերաբերյալ ունեցած դատողություններում, նման այն բանին, թե այս կամ այն ձևաբանական տիպը կարող է մեկնաբանվել իբրև ամեն ժամանակի արդյունք, կարծես թե օրինակ անջատականությունը, կցականությունը, և թեքականությունը միմյանցից անկախ առաջացած կատեգորիաներ են, որոնք անանցանելի սահման են գցում այսպես կոչված լեզվաընտանիքների միջև և յուրաքանչյուրը բացառապես հատուկ է այս կամ [ 194 ] այն ընտանիքին, կամ կարծես դրանք որևէ չափով պատահական երևույթներ են, որոնց կարելի է ամեն տեսակ տեղ հատկացնել և ոչ թե միայն այն տեղը, որ հատկացվում է նրանց իբրև միմյանց հետ անխզելիորեն կապված օղակների մարդկության կուլտուրական զարգացման շղթայում։

Մենք արդեն գիտենք լեզուների զանազան սիստեմներ, որոնք որոշվում են ըստ ձևական հատկանիշների և մինչև այժմ էլ այդպես էլ կոչվում են, այն է՝ անջատական կսւմ նախաձևաբանական, իսկ ձևաբանականներից՝ երկու տիպի կցականներ, դերանունների միջոցով և անմիջորեն առանց դերանունների կցականներ, թեքականներ, որոշ թեքականներ թափառիկ ձևաբանական հատկանիշներով (նախածանցներով, վերջածանցներով) և անկայուն հիմքերով (ձևաբանական ձայնափոխում), արդեն հնչյունների բաժանումով ըստ ֆունկցիաների՝ իմաստայինների (բաղաձայններ կամ արմատներ) և ձևաբանականների (ձայնավորներ), մյուս թեքականները՝ ձևաբանության կայուն նշաններով (հիմքեր, արմատներ և վերջավորություններ)։

Ինչպես այս ձևական կողմով, այնպես էլ մյուս բոլոր հատկանիշներով թե ձևական և թե իդեոլոգիական տարբեր սիստեմների մեջ, որչափով որ դրանցից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ արդյունք է դիալեկտիկական պրոցեսի, որ ծնում է նոր տեսակի սիստեմ, թեզի հետ միասին երևան բերելով անտիթեզիսներ և նրանց պայքարով, որ արտացոլել է հասարակայնության համապատասխան ուժերի պայքարը, չկա մի սիստեմ, որ զերծ լինի նախկին սիստեմի կամ նույնիսկ մի քանի նախկին սիստեմների չվերացած առանձնահատկություններից։

Մենք գիտենք նաև, որ անջատականությունը բոլորովին լրիվ չափով չի բնորոշում համապատասխան սիստեմը և ձևականորեն նրա մեջ անջատականության հետ օրգանապես կապված է սինթետիկականությունը, այսինքն մի կառուցվածք, որտեղ նախադասության յուրաքանչյուր մասը իր որոշակի տեղն ունի, ավելի ճիշտ՝ տեղի այնպիսի հաստատուն բաշխումով, որ ըստ տեղի իմացվում է, թե նախադասության որ մասի հետ մենք գործ ունենք և թե նույնիսկ ինչ խոսքի մասի դերում պետք է տվյալ բառը հասկացվի։

Այստեղից մի քայլ է մնում դեպի բազմիմաստությունը, այսինքն բառերի բազմանշանակությունը։ Եթե տեղը կարող է որոշել [ 195 ] ոչ միայն նախադասության, այլև խոսքի մասը, այսինքն ընդհանուր բնույթի իմաստաբանական երևույթը, նա ինքը անջատական և համադրական նույն կառուցվածքի մեջ ոչ թե ինքնին, այլ նախադասության մյուս մասերի շրջապատում կարող է որոշել նաև բառի իմաստը, նրա կոնկրետ նշանակությունը տվյալ միջավայրում։ Հետևաբար, խոսքի համադրական կառուցվածքի մեջ միջավայրն է որոշում բառի իմաստը, իսկ բառը շատ իմաստներ կարող է ունենալ, որից բխում է բառերի բազմիմաստությունը։ Բայց դեռ ավելին՝ ընթանալով հնչյունական լեզվի բառապաշարի արդեն պարզաբանված սկզբունքներից, այսինքն չորս տարրերից, չորս հոդորոշ հնչական կոմպլեքսներից, որոնք սկզբում բառեր էլ չէին, սկզբում ոչ մի իմաստ չունեին, և նկատի ունենալով, որ առաջին մոմենտներին, նաև հնչական լեզվի զարգացումից շատ առաջ այդ տարրերն այն ժամանակ էլ, երբ սկսեցին ընկալվել իբրև առարկայի հնչական ազդանշման ֆունկցիա ունեցող կատեգորիաներ, գործ էին ածվում դրա օգտագործման սահմանափակ պահանջմունք ունեցող որոշակի միջավայրում, նրանցով արտահայտվող գաղափարների ոչ մեծ ընտրությամբ, մենք դեմ ենք առնում այն դրույթին, որ այն ժամանակ, նաև մինչև մարդկության հանրային նոր վերակառուցման երկարատև միջոցը, երբ արդեն համապատասխանորեն զարգացել էր հնչական լեզուն, նույն տարրերը, արդեն բառերը միջավայրից դուրս ոչ մի իմաստ չունեին. միջավայրը որոշում էր ոչ թե հետագայում դրանցից յուրաքանչյուրին հատուկ շատ նշանակություններից մեկը կամ մյուսը, այլ առհասարակ այս կամ այն նշանակությունը, նշանակություն, որը նրան հավասարապես հատուկ չէր: Այսինքն համադրական սիստեմի բազմիմաստությանը (բառերի բազմիմաստությանը) նախորդել է անիմաստությունը (ասեմանտիզմ— որևէ կայուն իմաստի բացակայությունը):

Մյուս կողմից՝ բազմիմաստությունը կապված է այնպիսի ձևական երևույթի հետ, որպիսին միավանկությունն է (մոնոսիլաբիզմ)։

Անջատական և համադրական կառույցքի մեջ բառերն աչքի են ընկնում ոչ միայն բազմիմաստությամբ, այլև միավանկությամբ, մեկը անխզելիորեն կապված է մյուսի հետ։ Միասին վերցրած՝ 1) անջատականությունը, այսինքն ձևաբանության բացակայությունը, 2) միավանկությունը, 3) համադրական կառույցքը, [ 196 ] 4) խոսքի մասերի բացակայությունը (կամ վատ տարբերակվածությունը) և 5) բազմիմաստությունը միասնաբար կազմում են, իբրև կոորդինատներ, վճռական նշանների այն գումարը, որ համապատասխան սիստեմի լեզվին միանգամայն որոշակի ժամանակագրական, տեղ է հատկացնում բոլոր սիստեմների բոլոր լեզուների դիախրոնիկ կտրվածքի շերտերում։ Սակայն սա չի նշանակում, թե այդպիսի սիստեմի լեզու ունեցող ժողովուրդները դատապարտված են եղել կործանման այն սիստեմի վերացման շրջանում, որից նրանք օգտվում էին նոր սիստեմների ծնման ընդհանուր պրոցեսում, դատապարտված էին ընկնելու ավելի ուշ սիստեմի ժողովուրդների լեզվի շերտերի, կիտվածքների տակ և այլն։ Չինարենի օրինակով առկա է բազմաքանակ ժողովուրդ մի լեզվով, ավելի ճիշտ նույն սիստեմի մի շարք լեզուներով, չինարենում առկա են նույն կոորդինացնող հատկանիշները, սակայն ավելի ուշադիր վերաբերվելով յուրաքանչյուր հատկանիշին, մենք տեսնում ենք ավելի ուշ շերտավորումներ, այսպես, օրինակ՝ միավանկությունը չի վճռվում քանակապես, բառի մեջ միայն մեկ վանկ լինելու փաստով։ Միավանկությունը պետք է որոշել որակապես, այսինքն միատարր է արդյոք բառը, և այն ժամանակ նրա միավանկությունը իսկական է, թե՞ երկտարր է նա, և այն ժամանակ նրա միավանկությունը երևութական է, որովհետև, երկու խաչավորված տարրերից մեկը, ինչպես հետևում է, կորցրել է իր ձայնավորումը, իր վանկը։

Նույն դրության մեջ են իրենց ծագումով հաջորդ սիստեմները նրանց նշանների ոչ թե միասնության, այլ բազմության իմաստով, այսինքն կոորդինատների հատկանիշների առկայությամբ, որոնք ի մի գումարած որոշում են արդեն նոր սիստեմ և հնարավորություն տալիս խիստ համապատասխան տեղ հատկացնելու նրան ժառանգորդության մեջ, հենց այն տարբերությամբ միայն, որ հին սիստեմի որոշ հատկանիշներ փոխանցվում են նորին, իբրև նոր սիստեմի նույնպես ակտուալ, և ոչ թե միայն վերապրուկային հատկանիշներ։ Օրինակ, բառերի դասավորության վերապրուկային խիստ նորմաներ են նկատվում ընդհուպ մինչև պրոմեթեիդական սիստեմի լեզուները։ Այսպես, ռուսերենում ածականը մի տեղ ունի, նա նախադաս է, ֆրանսերենում այլ նորմա գոյություն ունի, որոշ ածականներ նախադաս են, մյուսները՝ անպայման ետադաս, երրորդները, նայած իրենց հետ զուգորդվող բառին և ստացվող իմաստին, որոշ [ 197 ] դեպքերում նախադաս են, մյուսներում գալիս են որոշակի անունից հետո:

Այսպես, կցական լեզուներում կարգը նույնպես տատանվում է, բայց նույն այդ պատճառով՝ նոր սիստեմի նորմաների հետ միասին հին սիստեմի նորմաների ապրելու պատճառով։ Հասկանալի է, որ նույն տատանումը կարելի է դիտել կցական լեզուների մեզ զբաղեցնող տեսակի թերամշակության դեպքում կամ, ընդհակառակը, դրանց քայքայման դեպքում: Հավասարապես և կախում ունենալով հիբրիդային տիպի կցականի ոչ-կցականի հետ խաչավորվելու փաստից։

Կցական լեզվի սիստեմը իդեալականորեն ներկայացնող թուրքական լեզուներում մենք նկատում ենք հոլովման հետ միասին, որի էությունն այն է, որ բառն ինքնին առանց ուրիշ բառերի հետ՝ նույն նախադասության մասերի հետ առնչության ձևական նշանների, վկայում է իր ֆունկցիայի մասին, օրինակ՝ որոշիչ է նա, թե որոշյալ, մենք նկատում ենք որոշիչի նշանների կատեգորիա, որոնք մի բառը ձևականորեն շաղկապում են մյուսի հետ. Ani därä-si ǁ dere si ‘Անիի ձորը’ = ‘նրա (քաղաք[ի] Անիի ձորը’, devleϑ demir-yol-i ‘պետություն նրա երկաթուղին’ = ‘պետական երկաթուղի’ և այլն, չէ որ սա իսկապես ամորֆ կամ սինթետիկ սիստեմ է, որ ձգտում է ճշտել շաղկապի ծառայության, դերանվան մասնիկի նախածանցի տարրերի օգնությամր։ Սա այն նույն երևույթն է, որ անունների տեսակետից ամորֆ, հոլովում չունեցող այնպիսի մի լեզվում, ինչպիսին աբխազերենն է, նկատվում է որոշիչի և որոշյալի զուգորդություններում, այստեղ հաշվի առնելով կամ դասը կամ սեռը, օրինակ a-eyш,a i-napə՛ (‘ինչ որ մեկի եղբայրը նրա ձեռքը’ → ‘ինչ որ մեկի եղբոր ձեռքը’), а-уеhoщà lə-napə՛ (‘ինչ որ մեկի քույրը նրա ձեռքը → ‘քրոջ ձեռքը’), a-qօ ə՛ḓma a·шapə՛ (‘գայլ նրա ոտքը → գայլի ոտքը’)։ Դերանվանական մասնիկներով, նախածանցներով ւ- (ա. ս.) le- (ի. ս) և a (‘պասիվ կամ չգիտակցվող դաս’) ճշտվում է ‘ձեռք’ ու ‘ոտք’ արտահայտության փոխհարաբերությունը ‘եղբոր’ և ‘քրոջ’ փոխհարաբերության, որ առանց այն էլ արտահայտված է հնացած սինթետիկ սիստեմի լեզվի մեջ արդեն նրանով, որ որոշիչները (‘եղբայր’, ‘գայլ’, ‘քույր’) գտնվում են որոշյալից (‘ձեռք, ոտք’) առաջ:

Լեզվական զանազան սիստեմների, զանազան գլոտոգոնիկ դարաշրջանների հանրային տնտեսական կյանքի այդ արդյունքների [ 198 ] միմյանց շաղկապումը առանձնապես ցայտուն կերպով է հանդես գալիս հաբեթական սիստեմի ագլուտինատիվ-ֆլեկտիվ լեզուներում։ Այստեղ տատանման դիապազոնը մեծ ընդգրկում ունի, որը մեծ քանակությամբ ներառնում է ոչ միայն հարևան, այլև շերտընդմեջ սիստեմների առանձնահատկությունները։ Ի միջի այլոց այս էապես կարևոր հանգամանքի հետ է կապված հաբեթական լեզուների մեկ սիստեմի մեջ զանազան, և՛ սինթետիկ, և՛ ագլուտինատիվ, և՛ ֆլեկտիվ, սիստեմների առկայությունը, յուրաքանչյուր սիստեմի նկատմամբ մի վերապահությամբ, այն է՝ կցելով գրեթե բառը՝ «գրեթե սինթետիկ» «գրեթե ագլուտինատիվ» և «գրեթե ֆլեկտիվ»։ Այդ նույն պատճառով հաբեթական լեզուներում լեզուների ուսումնասիրությունը, դիախրոնիկ մոտեցմամբ հեշտացվեց սիստեմների միահյուսումով, անպայման տարբեր դարաշրջանների սիստեմների ցայտուն կերպով աչքի ընկնող շաղկապումներով, և ճանապարհ բացվեց լեզվի ինչպես ֆորմալ, այնպես էլ իդեոլոգիական պալեոնտոլոգիայի համար։

Մնալով նույն ֆորմալ կատեգորիայի սահմաններում, անունները նախ՝ տեղով, ապա՝ դերանվանական տարրով և վերջապես սեռական հոլովով որոշելու սահմաններում, մենք, նույնիսկ հաբեթական սիստեմից պրոմեթեիդականի անցնող տիպի լեզվում, հատկապես հայերենում, բացահայտ ֆլեկտիվությամբ հանդերձ նկատում ենք նրան ագլուտինատիվության շերտի վրայով նախորդած դերանվանական շաղկապման առկայություն. kam-a+w-n astut+o-y ‘աստծու կամքով’ hraman-a+w iшqan-i-n ‘իշխանի հրամանով’։

Ավելի ուշ՝ ֆլեկտիվ տիպոլոգիայի հաբեթական լեզուներում մենք նկատում ենք նախաֆլեկտիվ սիստեմների զարմանալի մնացուկներ, որոնք երբեմն հրեշավոր ձևեր են ընդունում. դա այսպես կոչված սեռականն է իր առնչությամբ վրացերեն լեզվում։

Հին գրական (ֆեոդալական) Ժողովրդական
ϑqovreba-y Qarϑi-is+a-y ‘Վրաստանի կյանքը’ Qarϑl-is ϑqovreba (y)
ϑav-i kaϑ-is+a-y ‘մարդու գլուխ’ kaϑ-is-ϑav-i
nebiϑ+a ğmrϑ-is+a-iϑ-a ‘աստծու կամքով’ ğvϑ-is neb-iϑ
ğwaṫi-n-i gmir-ϑa Saqarϑvelo-ys+a-
ϑa-ni ‘Վրաստանի հերոսների արարքները’
Saqarϑvelo-s gmir-eb-is saqme-eb-i
[ 199 ]

§§ 46-51. Ծրագրի չկարդացված մասից, այսինքն վեց պարագրաֆներից (49-51)[47] վերջինն է «Հաբեթական թեորիայի հանդիպումն այն դրույթների հետ, որ արտահայտել են մարդու վերաբերյալ գիտության ուրիշ և ցեղակից մարզերի նախընթաց և ժամանակակից հետազոտողները: Լեզվաբաններ։ Փիլիսոփաներ։ Նյութական կուլտուրայի (հնագիտության և ազգագրության) պատմաբաններ, սոցիոլոգներ և մարքսիստներ»։ Այս պարագրաֆում ակտուալ հետաքրքրություն է ներկայացնում մարքսիզմի հետ ունեցած մերձակցության հարցը։ Այժմ ես խոսում եմ ոչ թե հասարակական թեորիական կարգի ակտուալ հետաքրքրության մասին. այս հետաքրքրության հետ օրգանապես կապված է մեթոդի պատկերացման պարզությունը։ Տվյալ մոմենտին հարցը, ըստ երևույթին, նաև հանրայնորեն հրատապ է, որչափով որ նա զբաղեցնում է տասնյակ մտքեր։ Բավական է ասել, որ վերջին երկու տարում «մարքսիզմը և հաբեթական թեորիան» այս կամ այն խմբագրությամբ նյութ են ծառայել ոչ միայն ասպիրանտների, ընդ որում մշտապես նրանց նախաձեռնությամբ, այլև երիտասարդ արդեն կազմակերպված գիտնականների մի շարք զեկուցումների համար։ Իմ լսած այդ թեմայով զեկուցումներից հատուկ ուշադրության արժանի է հարցի մանրամասն օբեկտիվ վերլուծությունը, որ կատարեց Ս. Ի. Կովալյովը ընթացիկ տարվա մայիսի 30-ին դեսմոտիկայի, կամ լեզվագիտությունը նյութական կուլտուրայի սլատմության հետ շաղկապելու խմբակի նիստում՝ ՍՍՌՄ ԳԱ Հաբեթական ինստիտուտում։ Դրա վերնագիրն է «Մարքսիզմը և հաբեթական տեսությունը»։ Ահավասիկ իր իսկ հեղինակի ընդհանուր հաղորդումով, այսինքն հիմնական դրույթներով, այդ զեկուցման թեզիսները։

«1. Մարքսիզմը պրոլետարիատի գիտական աշխարհայացքն է:

«2. Մարքսիզմը կազմված է միմյանց հետ օրգանապես կապված երեք մասերից. դիալեկտիկական մատերիալիզմից, կապիտալիստական հասարակության թեորիայից և գիտական կոմունիզմից։

«3. Դիալեկտիկական մատերիալիզմը, հանդիսանալով մարքսիզմի ամենաընդհանուր մեթոդոլոգիական թեորիական հիմքը, [ 200 ] իր հերթին, կազմված է երկու բաժնից. բնության դիալեկտիկայից (բնագիտությունից) և հասարակության զարգացման դիալեկտիկայից (սոցիոլոգիայից)։

«4. «Մատերիա» ասելով դիալեկտիկական մատերիալիզմը հասկանում է այն ամենը, ինչ գոյություն ունի մեր գիտակցությունից դուրս, և ինչ կարող է ազդեցություն գործել մեր զգայարանների վրա։

«5. Հոգեկանը և նյութականը նույնական չեն։ Հոգեկանն առաջանում է իբրև նյութականի հատկություն՝ նյութի որոշակի կացությունների ժամանակ։

«6. Փորձը նյութական օբեկտիվ պրոցեսի անդրադարձումն է գիտակցության մեջ։

«7. «... Դիալեկտիկական մատերիալիզմի համար անանցանելի սահման գոյություն չունի հարաբերական և բացարձակ ճշմարտության միջև... Պատմականորեն պայմանական են մեր գիտելիքների՝ օբեկտիվորեն բացարձակ ճշմարտությանը մոտենալու սահմանները, բայց անպայման է այդ ճշմարտության գոյությունը, անպայման է այն, որ մենք մոտենում ենք նրան (Լենին):

«8. Դիալեկտիկան բնության, հասարակության և մտածողության զարգացման ամենաընդհանուր օրենքների ուսմունքն է։ «Աշխարհը կազմված է ոչ թե պատրաստի ավարտուն առարկաներից, այլ ներկայացնում է պրոցեսների մի ամբողջություն, որի մեջ անփոփոխ թվացող առարկաները, հավասարապես գլխով կատարվող նրանց մտային արտապատկեր-հասկացությունները գտնվում են անընդհատ փոփոխության մեջ՝ մերթ առաջանում են, մերթ ոչնչանում» (Էնգելս)։

«9. Դիալեկտիկան ուսուցանում է երևույթների ու հասկացությունների ընդհանուր կապի մասին։ Դիալեկտիկան «ի հակադրություն մետաֆիզիկայի, գիտություն է կապերի մասին» (Էնգելս)։

«10. Քանակը և որակը ամեն մի երևույթի երկու անհրաժեշտ տարրերն են, երկու կողմերը, որոնք չեն հանգում միմյանց։

«11. Բնության մեջ կարող են տեղի ունենալ որակական փոփոխություններ... նյութի կամ շարժման (այսպես կոչված էներգիայի) կամ քանակական ավելացման, կամ քանակական պակասեցման միջոցով (Էնգելս): [ 201 ]

«12. Բայց «... Որակի և քանակի միջև հարաբերությունը փոխադարձ է... որակը նույնպես փոխարկվում է քանակի, ինչպես քանակը որակի...» (Էնգելս)։

«13. Քանակական երևույթները տեղի են ունենում անընդհատ (էվոլուցիոն կերպով), որակականները՝ թռիչքաձև (մուտացիոն կերպով)։

«14. Ամեն մի փոփոխություն հակասական է։ «Շարժումն ինքնին հակասություն է» (Էնգելս)։ Ամեն մի երևույթ իր մեջ թաքցնում է ներքին հակասություն, հակադիր տարրերի պայքար։ Այս պայքարը բնության և հասարակության մեջ տեղի ունեցող պրոցեսների ներքին ուժն է:

«15. Հակասսւթյունը դրվում և լուծվում է բուն իսկ զարգացման ընթացքում։ Հին հակասության լուծումը մի ուրիշ նոր բանի դրումն է և այլն:

«16. Մարքսիզմը դիտում է հասարակությունն իբրև մարդկանց հարաբերությունների անընդհատ փոփոխության մեջ գտնվող սիստեմ։

«17. Հասարակությունն առաջանում է իբրև բնության նկատմամբ մարդկության կոլեկտիվ աշխատանքային ներգործության արդյունք։

«18. Սակայն այս ներգործությունը միակողմանի չէ. «Աշխատանքն ամենից առաջ մի պրոցես է, որ կատարվում է մարդու և բնության միջև... ազդելով... արտաքին բնության վրա և փոփոխելով նրան, մարդը միաժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը» (Մարքս)։

«19. Այսպիսով, բնության ազդեցությունը մարդու վրա չպետք է դիտել իբրև անմիջական ազդեցություն:

«20. Մարդու և բնության փոխազդեցության պրոցեսում կենտրոնական տեղ են գրավում երեք տարր, որոնք նշվում են «Հասարակության արտադրողական ուժեր» տերմինով. ա) բնության նյութեր, իբրև աշխատանքային ներգործության օբեկտներ, բ) աշխատանքի գործիքներ ու միջոցներ, գ) մարդու աշխատանքային կենդանի ուժ։

«21. Հանրային արտադրողական ուժերը այն գործոնն են, որ որոշում է հասարակության հիմնական կառուցվածքը։

«22. Այսպիսի կառուցվածք են արտադրական հարաբերությունները. «Իրենց Հանրային կյանքի ընթացքում մարդիկ մտնում են որոշակի, իրենց կամքից անկախ հարաբերությունների՝ [ 202 ] արտադրական հարաբերությունների մեջ, որոնք համապատասխանում են նրանց նյութական արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին» (Մարքս)։

«23. Արտադրական հարաբերությունների հիմնական ձևը աշխատանքի հանրային կազմակերպման ձևերն են. պարզ աշխատակցության (կոոպերացիա) և բարդ աշխատակցության (աշխատանքի բաժանում)։

«24. Աշխատանքի բաժանման հողի վրա առաջանում է արտադրական հարաբերությունների մի այլ ձև՝ բաշխման հարաբերությունները բառիս ընդարձակ իմաստով։

«25. Հասարակական դասակարգային ֆորմացիաների համար արտադրական հարաբերությունների չափազանց կարևոր ձևերն են հանդիսանում դասակարգային հարաբերությունները, որովհետև դրանք են այն հակասությունների աղբյուրը, որոնք «առաջ են տանում» դասակարգային հասարակությանը։

«26. «Դասակարգեր են կոչվում մարդկանց այն մեծ խմբերը, որոնք տարբերվում են իրենց տեղով հանրային արտադրության պատմականորեն որոշակի սիստեմում, իրենց վերաբերմունքով... դեպի արտադրության միջոցները, իրենց դերով աշխատանքի հանրային կազմակերպության մեջ և հետևաբար իրենց ունեցած հանրային հարստությունն ստանալու եղանակներով ու չափերով» (Լենին)։

«27. Դասակարգերը բառիս իսկական իմաստով հանդես են գալիս հանրային զարգացման այն փուլում, երբ աշխատանքի բաշխումը բավական առաջ է գնացել, երբ հավելյալ արդյունքը մշտական երևույթ է դարձել, և արտադրության միջոցների կրկնվող համաչափ բաշխումը ամրացրել է հասարակության բաժանումը կայուն գույքային-արտադրական խմբավորումների։

«28. Ըստ Էնգելսի, սա տեղի է ունենում տոհմատիրական կարգերի քայքայումից հետո։

«29. «Արտադրական հարաբերությունների... ամբողջությունը գոյացնում է հասարակության տնտեսական կառուցվածքը...» (Մարքս):

«30. Այս տնտեսական «հիմքի» վրա, նրանով պայմանավորված բարձրանում են քաղաքական և իդեոլոգիական «վերնաշենքերը»:

«31. Քաղաքական վերնաշենքն իր մեջ է ներառնում այն [ 203 ] հարաբերությունները, որ կապված են քաղաքական պարտիաների, քաղաքական պայքարի և պետության հետ։

«32. Իդեոլոգիական վերնաշենքը ներկայացնում է հասարակության մտքերի, զգացմունքների ու պատկերացումների որոշակի սիստեմը։

«33. Իդեոլոգիայի ձևերը հետևյալն են. ա) ամենապարզ իդեոլոգիաներ՝ լեզու և մտածողություն, բ) բարձր իդեոլոգիաներ՝ կրոն, արվեստ, բարոյականություն, իրավունք, քաղաքական իդեոլոգիա, գիտություն, փիլիսոփայություն:

«34. Եթե մենք ցանկանայինք համառոտակի արտահայտել Մարքս-Էնգելսի հայացքը այժմ հռչակավոր «հիմքի» և ոչ պակաս հռչակավոր «վերնաշենքի» հարաբերության մասին, ապա մենք կստանայինք ահա թե ինչ. 1. արտադրողական ուժերի վիճակ, 2. նրանցով պայմանավորված տնտեսական հարաբերություններ, 3. տվյալ տնտեսական «հիմքի» վրա աճած սոցիալ-քաղաքական կարգեր, 4. մասամբ անմիջորեն էկոնոմիկայով և մասամբ նրա վրա աճած ամրողջ սոցիալ-քաղաքական կարգերով որոշվող՝ հանրային մարդու հոգեբանություն, 5. զանազան գաղափարախոսություններ, որոնք իրենց մեջ արտացոլում են այդ հոգեբանության հատկությունները» (Պլեխանով)։

«35. Հանրային զարգացման պրոցեսը դա հանրային ֆորմացիաների մուտացիոն հերթափոխությունն է։ Դասակարգային հասարակության համար նման մուտացիոն հերթափոխությունները հանդիսանում են ռևոլուցիաներ։

«36. Իդեոլոգիաները կախում ունեն սոցիալ-տնտեսական միայն վերջին հաշվով, և ոչ թե անմիջորեն տվյալ հանրային ֆորմացիայի շրջանակներում կարող են զարգանալ համեմատաբար ինքնուրույն կերպով, ենթարկվելով իբրև այդպիսին հանդիսացող իդեոլոգիական զարգացման սեփական ներքին օրենքներին։

«37. Բայց մինչ դասակարգային հանրային ֆորմացիաների վերաբերմամբ մենք պետք է ընդունենք «բազիսից» իդեոլոգիայի ունեցած անմիջական կախման շատ ավելի մեծ աստիճան։ Մասնավորապես այդ վերաբերվում է նաև լեզվին: [ 204 ]

«38. Մարքսիզմը սեփական հատուկ լեզվական տեսություն չունի։

«39. Էնգելսը արտահայտել է միայն ընդհանուր դրույթը լեզվի ծագման մասին աշխատանքային պրոցեսից («Աշխատանքի դերը կապկի մարդացման պրոցեսում»)։

«40. Այս պատճառով Լ. Նուարեի հայացքները նախնադարյան մարդու կոլեկտիվ աշխատանքից լեզվի ծագման մասին, մի շարք մարքսիստներ ընդունել և ժողովրդականացրել էին։

«41. Հաբեթական տեսությունը գտնվելով անընդհատ զարգացման պրոցեսում, ավելի մեծ չափով մեթոդ է, քան «տեսություն», բառի իսկական իմաստով։

«42. Հաբեթական տեսությունը զուտ մատերիալիստական ուսմունքը է: Ն. Յա. Մառը իր տեսությունը անվանում է «Լեզվի գիտության հասարակական-մատերիալիստական դրվածք» («Հաբեթական տեսության զարգացման փուլերով» ժողովածվի առաջաբան)։

«43. Հաբեթաբանությունը հանրային երևույթները դիտում է իրենց շարժման մեջ, ընդ որում հասարակական զարգացման պրոցեսը նա մեկնաբանում է իբրև մուտացիոն պրոցես և ոչ թե էվոլուցիոն. «Հնդեվրոպական լեզվաբանությունը լեզվի, նրա ծագման, ձևավորման և էվոլուցիաների՝ որոշ դարաշրջաններում ռևոլուցիաների ու վերափոխությունների գիտությունը է, այլ առանձին լեզվախմբերի կազմված ձևերի պատմություն» (Ն. Յա. Մառ, «Լեզվի ծագման մասին»)։ Այսպիսով, հնդեվրոպական լեզվաբանությունը «ստատիկ է» («Լեզվաբանությունը և նյութական կուլտուրան») ի հակադրություն հաբեթական տեսության։ «Հնդեվրոպական ընտանիքը բնավ ռասայական — հատուկ ընտանիք չէ ըստ լեզուների, այլ հետևանք Եվրոպայի նախապատմական լեզուների նոր խաչավորման... որ տեղի է ունեցել հասարակայնության արմատական վերակառուցման հետևանքով։ Այդ խաչավորումը հետևել է տնտեսական կյանքում առաջացած հեղաշրջման («Հաբեթական տեսության մասին»): «Բայց զանազան լեզվաստեղծական դարաշրջանների, լեզվի բուն իսկ կերտման դարաշրջանների, հավասարապես և նրա վերայկառուցումների ստեղծագործական պրոցեսի, և ոչ թե պարզապես [ 205 ] էվոլուցիոն զարգացման լրիվ տիպոլոգիան բացահայտում է» և այլն («Լեզվի ծագման մասին»)։

«44. Հասարակական զարգացման այս դինամիկայի մեջ Ն. Յա. Մառը ընդգծում է ներքին շարժիչ ուժերի նշանակությունը. «Նաև ռևոլուցիան բնավ չբացառող ներքին էվոլուցիայի հզորության սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան ենթադրվում է սահմանված գիտական հայացքներով» («Ամերիկյան մարդու ծագումը»). «Հասարակայնության, աշխարհայացքների, տիպերի ու ձևերի վերամարմնավորումներ, դիալեկտիկական զարգացման կարգով իր իսկ մեջ, առանց որևէ մեկի կողմնակի օգնության» («Լեզվաբանություն և նյութական կուլտուրա»):

«45. Հաբեթական տեսությունը լեզուն դիտում է իբրև երկրորդային, «վերնաշենքային» կարգի երևույթ, որ կախում ունի շրջակա նյութական միջավայրից:

«46. Ն. Յա. Մառը ժխտում է «աշխարհագրական գործոնի» անմիջական ազդեցությունը լեզվական երևույթների վրա, «իհարկե որոշակի ֆիզիկական իրադրությունը, ֆաունայի, ֆլորայի և այն որոշակի առկայությունը պետք է հաշվի առնվեն», բայց ոչ թե անմիջորեն լեզվական ստեղծագործության մեջ, այլ ան տեսական-հանրային խնդիրները դնելիս և լուծելիս: Հետևաբար, այստեղ նույնպիսի անմիջական ազդեցությունն է բնության, ինչպես միշտ ու ամենուրեք լեզվի նկատմամբ» («Տեղափոխման միջոցներ»)։

«47. Սկսած 1920 թ. հաբեթական տեսությունն անընդհատ զարգացնում է այն հիմնական դրույթը, որ «լեզուն ոչ թե բնապատմական, այլ զուտ սոցիալական կերտվածք է» (ձևակերպում, տրված հետագայում «Ամերիկյան մարդու ծագման» մեջ)։

«48. Լեզվական ստեղծագործությունը որոշվում է սոցիալական, առաջին հերթին տնտեսական միջավայրի ձևերով. «... Եվ միաժամանակ, ինչպես արդեն ասացի, ոչ թե երկնային նոմենկլատուրայից և ընդհանուր աշխարհայացքներից է սկսում մարդկային մտածողությունն ու լեզվի նախաստեղծումը, այլ առօրյա կյանքից, հանրայնորեն և առաջին հերթին տնտեսականորեն գիտակցված ու օգտագործված շրջապատից» («Տեղափոխման միջոցներ»): Լեզվի միասնությունը ենթադրում է «տնտեսական-հանրային կյանքի միասնության արդեն սկզբնական գոյություն» («Ամերիկյան մարդու ծագումը»):

«49. Տնտեսական կյանքի ձևերը, իրենց հերթին, կախում [ 206 ] ունեն արտադրության զարգացման աստիճանից. «Հաբեթականները շարժվում էին, տեղափոխվում ու հաստատվում այնտեղ, որտեղ գտնում էին պահանջվող մետաղների հանքավայրեր և կուսականորեն հարուստ բնական պայմաններ կյանքի տնտեսական այն ամբողջ բարդ կառույցքի համար, որ կապված էր նրանց ցեղային նյութական կուլտուրայի հիմնաղբյուրի՝ մետաղագործության հետ, որը աճեցրեց նրանց հասարակայնությունը, նրանց կրոնը, նրանց հոգեբանությունը» («Հաբեթական Կովկաս»)։

«50. Հաբեթական տեսության համաձայն, լեզվի մեջ արտացոլում են աշխատանքի կազմակերպման զանազան աստիճանները («Հաբեթական տեսության մասին») և ընտանիքի ձևերը («Հաբեթականներ», «Լեզվի ծագման մասին», «Լեզվաբանություն և նյութական կուլտուրա»)։ Ն. Յա. Մառի կարծիքով, դերանուններն առաջանում են «սեփականության իրավունքը գիտակցվելուց հետո» («Զարգացման փուլերով», Առաջաբան):

«51. Լեզվական մտածողության ձևերի հերթափոխումը ինքը պայմանավորված է սոցալ-տնտեսական ֆորմացիաների հերթափոխությամբ («Լեզվի ծագման մասին»)։

«52. Հաբեթական տեսության համաձայն, լեզվի ծագումը կապված է մարդու կոլեկտիվ աշխատանքային գործունեության հետ. «Մարդկային լեզվի արմատները երկնքում չեն և ոչ էլ դժոխքում, բայց նաև ոչ շրջակա բնության մեջ, այլ իր իսկ մարդու մեջ, սակայն ոչ թե նրա անհատական ֆիզիկական բնույթի, նույնիսկ ոչ կոկորդի, ինչպես և ոչ նրա արյան մեջ, ոչ էլ նրա անհատական գոյի, այլ կոլեկտիվի մեջ, մարդկային զանգվածների տնտեսական համախմբման, ընդհանուր նյութական բազա ստեղծող աշխատանքի մեջ» («Տեղափոխման միջոցներ»)։

«53. Հնչական լեզուն ծագում է կոլեկտիվ երգից, մասնավորապես աշխատանքային երգից. «Բայց լեզվի հնչյունները, այսպես կոչված հնչույթները, հետևանք են մարդու հատուկ աշխատանքի, նրա (լեզվի) արտադրման վրա կատարված կոլեկտիվ աշխատանքի, դրանք ստացված են հանրային աշխատանքի հետևանքով, ամենայն հավանականությամբ, կոլեկտիվ կամ խմբական երգից» («Հաբեթական տեսության հիմնական նվաճումները»)։[48] «Կենդանական հնչյունի մարդկայնացումը կարող էր հաջորդել [ 207 ] միայն նրա հանրային օգտագործմանը կամ կոլեկտիվ կերպով սարքվող զվարճության կամ կոլեկտիվորեն կատարվող աշխատանքի պրոցեսում, որպիսի աշխատանքը ուղղություն էր ստանում մասսայական բնազդով և իր իրականացման համար պահանջում էր երկարորեն կրկնել կենդանական հնչյունը, անխուսափելիորեն ենթարկել այն արտադրության կապակցված կամ ընդհատ ընթացքին» («Լեզվի ծագման մասին»)։ Ըստ այսմ հնչական լեզվին անցնելը հետևանք է մարդկության կողմից արտադրության գործիքների պատրաստման անցնելու «...հոդաբաշխ լեզվի ծագումը չէր կարող տեղի ունենալ նախքան մարդկության անցումը արտադրական աշխատանքին՝ արհեստականորեն շինված գործիքների միջոցով» («Լեզվի ծագման մասին»)։

«54. Լեզվի աշխատանքային ծագման կապակցությամբ հաբեթական տեսությունը սահմանում է, որ լեզվի հիմնական, սկզբնական բառ («նախաբառ») ծառայում է ձեռքը։

«55. Հաբեթական տեսության համաձայն, լեզվական ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են գործում դասակարգային հարաբերությունները։

«56. Դասեր-դասակարգերն իրենք պատմականորեն ցեղերի վերապրուկներն են. «...իսկ սոցիալական խավերը, ինչպես պարզված է, առանձին ցեղերի մնացուկներն են, ստորին դասերը, ավելի հին ցեղերի մնացուկներ, քան նրանց վրա նստածները» («Աբխազագիտություն և աբխազները»)։ «Սոցիալական տերմինները, ոչ միայն դասային կոչումները, հանդիսանում են նախկին ցեղային անուններ» («Հաբեթական տեսության մասին»): «Սոցիալական հարաբերությունները հայտնի չափով էթնոգոնիայի զավակն են» («Հաբեթական տեսության մասին»): «Մեզ՝ ազգաբան նախապատմաբաններիս համար ցեղային անունը սկզբնաղբյուրներից մեկն է, որոշելու համար ժողովրդի ծագումը, իսկապես՝ նրա մեկ շերտի, նրա ղեկավար կամ կազմակերպող դասակարգային-ցեղային կազմավորման սահմանումը» («Սկյութերեն լեզուն»)։

«57. Հաբեթական տեսությունը դեն է շպրտում հենց ազգային, արտադասային, արտադասակարգային լեզվի հասկացությունը իբրև ոչ-գիտական. «Ոչ Հայաստանում, ոչ Ապենինյան թերակղզում, ոչ էլ առհասարակ որևէ տեղ Եվրոպայում չի եղել և չէր կարող լինել ուրիշ ազգային լեզու հին ժամանակներում [ 208 ] քան սոցիալական, դասակարգային լեզուն։ Մի խոսքով, մոտեցումը այսպես կոչված ազգային կուլտուրայի այս կամ այն լեզվին, իբրև ամբողջ բնակչության զանգվածային մայրենի լեզվի, գիտական չէ և ռեալ չէ, արտադասային, արտադասակարգային ազգային լեզուն առայժմ ֆիկցիա է» («Լեզվի ծագման մասին»)։

«58. Առանձնապես ճշմարիտ է սա կուլտուր-պատմական լեզվի վերաբերմամբ․ «Վկայելով հաբեթական լեզվի կուլտուր-պատմական, հետևաբար, դասակարգային կամ դասային տարածման մասին, շումերական գրավոր լեզվի գյուտը փաստորեն մեզ կարող էր լուսաբանել հաբեթական լեզվագիտության կողմից տեսականորեն արդեն նշված հնդեվրոպական, այն է՝ արիական լեզվի, սանսկրիտի, նմանապես դասային կամ դասակարգային արմատացման ուղին Հնդկաստանում («Լեզվի ծագման մասին»)։ «Մի բան պարզ է, որ մասսաների լեզուներն այստեղ էլ հնդեվրոպական չէին, և որտեղ որ առաջացել է հնդեվրոպական լեզու, նրա կրողը միայն դրոշակի գերիշխող դասակարգն է եղել, գերիշխող դասը» (նույն տեղ)։

«59․ Բայց լեզվի դասակարգային բնույթի վերաբերյալ դրույթը հաբեթական տեսությունը կիրառում է նաև ավելի վաղ հանրային ֆորմացիաների վերաբերմամբ։ Նա թույլատրում է դասակարգային։ շերտավորման գոյություն նախապատմական հասարակության մեջ, որի հետ կապ ունի, օրինակ՝ հնչական լեզվի դասակարգային բնույթը։ Ն․ Յ․ Մառը խոսում է «նախապատմական կարգի իշխող դասակարգերի տիպերի մասին մոգության բոլոր տեսակներն իրենց ձեռքում կենտրոնացնելով, որոնց գերիշխանության միջոցների թվումն էր նաև հնչական լեզվին տիրապետելը, որն այն ժամանակ դեռևս մոգական նշանակություն ուներ» («Լեզվի ծագման մասին»)։ Փոխադրության միջոցներում» խոսվում է «նախապատմական ցեղերի», իբրև դասակարգային գոյացությունների մասին։

«60․ Որչափ որ հաբեթական տեսությունը հնչական լեզվի ծագումը վերագրում է աշելյան դարաշրջանին («Լեզվի ծագման մասին»), հետևաբար, մենք պետք է ենթադրենք, որ դասակարգային շերտավորում կար արդեն վաղ պալեոլիտի վերջում։

«61․ Հաբեթական տեսությունը ձգտում է թուլացնել լեզվի, իր իսկ զարգացման ներքին օրենքների նշանակությունը, ծանրության կենտրոնը ոչ միայն իմաստաբանության, այլ ձևաբանության [ 209 ] մեջ փոխադրելով լեզվական երևույթների՝ սոցիալ-տնտեսական ֆակտորով պայմանավորվածության վրա․ «Հաբեթական լեզվաբանությունը երևան է բերել, որ իմաստաբանությունը, ինչպես և ձևաբանությունը, բխում է մարդկության հասարակարգից, նրա տնտեսականորեն առաջացած պայմաններից» («Հաբեթական տեսության մասին»)։ Առանձնապես վառ կերպով է այս տենդենցը երևան գալիս համեմատության աստիճանների ծագման ուսմունքի մեջ. «Պարզվում է, որ քերականաթյան մեջ համեմատության աստիճանները եղել են. ստորինը, այսինքն դրականը՝ ստորին դասի անվան նստվածք, միջինը՝ միջին դասի, բարձրը կամ գերադրականը՝ բարձր դասի անվան նստվածք» («Հաբեթական տեսության հիմնական նվաճումները»)։

«62․ Բայց երբեմն Ն. Յա. Մառի մոտ մենք գտնում ենք զուտ լեզվական մոմենտի ավելի մեծ ընդգծում։ «Լեզվաբանությունը և նյութական կուլտուրան» հոդվածում նա ասում է, որ լեզուն պայմանավորված է սոցիալական մոմենտով միայն իմաստաբանության մասում։ Լեզվի զուտ հնչյունաբանական և ձևաբանական օրենքների մեծ դերի ընդունմանը մենք հանդիպում ենք «Հաբեթականներ»-ում. «Ըստ այսմ հնչյունաբանական և ձևաբանակած առհասարակ զուտ լեզվական վերասերումների հետ միասին հարկ կա հաշվի առնել հանրայնության համապատասխան բնապատմական զարգացումը և գոյի սոցիալական տիպերի վերասերումը»։

«63․ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հաբեթական տեսությունը կանգնած է դիալեկտիկական մատերիալիզմի հիմնական դրույթների հողի վրա։ Լեզվաբանության բնագավառում նա անում է հենց այն, ինչ մարքսիզմն արել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի բնագավառում. նա լեզվաբանությունը իդեալիստական գլխի վրայից դնում է մատերիալիստական ոտքերի վրա։ Հաբեթական տեսությունը դիալեկտիկական մեթոդը մտցնում է լեզվական երևույթների հետազոտության մեջ։ Հաբեթական տեսությունը հիմնականում միանգամայն ճիշտ է որոշում լեզվի տեղը հասարակական հարաբերությունների սիստեմում։

«64. Իսկ ինչ վերաբերում է հաբեթական տեսության մի քանի պնդումներին, որոնք վիճելի են մարքսիզմի տեսակետից, որոնցից են լեզվական երևույթների վրա սոցիալ-տնտեսական գործոնի անմիջական ազդեցության որոշ գերագնահատումը և [ 210 ] «նախապատմական դասակարգերի» դրույթը (թեզիսներ 55-61), ապա դրանց մասին պետք է ասել հետևյալը. «փայտի ծռումը» դեպի «էկոնոմիկան» անխուսափելի մեթոդոլոգիական եղանակով է, որչափով հաբեթական տեսությունը այս տեսակետից միանգամայն նոր ուղիներ պետք է բացի և պայքարի հին հնդևրոպական լեզվաբանության դեմ, որի «ծռումը» հենց ճիշտ հակառակ կողմն է: Իսկ ինչ վերաբերում է հանրային զարգացման վաղ աստիճաններում դասակարգային շերտավորում թույլատրելուն, ապա այդ դրույթի մեջ մեթոդոլոգիապես մարքսիզմին հակասող ոչինչ չկա: Խոսքը վերաբերում է փաստին, և որչափով որ վերջին տարիներս գիտության հավաքած նոր ընդարձակ նյութը հարկադրաբար ստիպում է մեզ լայնացնել դասակարգային հասարակության սահմանները մինչև այժմ տրադիցիայով թույլատրվածից ավելի, թերևս, անհրաժեշտ է վերաքննել Էնգելսի զուտ փաստական պնդումը (թեզիս 28): Մյուս կողմից՝ հաբեթական տեսությունը այս հարցում պետք է ճշտի իր տերմինաբանությունը. «դասակարգ», «ցեղ» և այլ տերմիններն իրենց սահմանված իմաստներով հազիվ թե կիրառելի լինեն նախապատմության երևույթների նկատմամբ։

«65. Մարքսիզմի և հաբեթական թեորիայի մեթոդոլոգիական ելակետների նույնականության և բազմաթիվ առանձին պնդումների սերտ մոտիկության հետևանքով երկու ուսմունքներն անխուսափելիորեն պետք է միավորվեն։ Անհրաժեշտ է, որ հաբեթական տեսությունը բացահայտորեն ընդունի մարքսիզմը, իբրև իր համափիլիսոփայական և սոցիոլոգիական հիմքը՝ մարքսիզմը՝ հաբեթական տեսությունը, իբրև իր հատուկ լեզվաբանական բաժինը։ Նուարեի հանճարեղ կռահումը չի կարող նման դեր խաղալ, որչափով որ այն միայն հիպոթեզ է, և որչափով որ այն գործում է հնդեվրոպական լեզվաբանության նյութով ու մեթոդներով, Նուարեի մի շարք հիմնական պնդումները միանգամայն անկախ նրանից, զարգացնում է Ն. Յա. Մառը գիտական լիակատար համոզչությամբ ու սպառիչ լայնությամբ:

«66. Մի հանգամանք ևս հրամայաբար թելադրում է ռևոլուցիոն մարքսիզմի ու հաբեթական տեսության միավորումը։ Մինչդեռ «մեծապետական» հնդևրոպական լեզվաբանությունը իմպերիալիզմի տիպիկ արդյունքն էր իր՝ գաղութային ժողովուրդների ու փոքր ազգությունների կեղեքումով (Ն. Յա. Մառը «Հաբեթական տեսության մասին»), հաբեթական տեսությունը [ 211 ] նույն չափով ծնունդ է պրոլետարական և գաղութային ռևոլուցիաների դարաշրջանի։ Այս տեսակետից հաբեթական տեսությունը ոչ միայն կաբինետային ուսմունք է, այլև բազմաթիվ «գրազուրկ» ժողովուրդների կուլտուրական ազատագրման մի հզոր զենք, որոնք ճնշված են ինչպես իմպերիալիստական պետության ապարատով, այնպես էլ եվրոպական հին գիտության մեծամիտ արհամարհանքով»։

* * *

Ս. Ի. Կովալյովի առաջարկած «Մարքսիզմը և հաբեթական տեսությունը» ամփոփ (միայն թեզերով) զեկուցման մեջ տեղ-տեղ մենք տեսնում ենք, որ միանգամայն բնականորեն հաշվի չեն առնված մեր վերջին աշխատությունները, կամ դեռևս նույնիսկ հետաքրքրվողների սեփականություն չդարձած է կամ մամուլում բոլորովին հանդես եկած զեկուցումներն ու դասախոսությունները։ Սա առանձնապես վերաբերում է այն տեղերին, որտեղ խոսքը հնչական լեզվի ծագման մասին է, անմիջական կենդանական հնչյունի ենթադրվող մարդկայնացման մասին, որպես հնչական լեզվի արտադրության գործիքի, և որտեղ մեր նշած «զուտ լեզվական» մոմենտի ընդգծումով հանդերձ, ցույց է տրվում, որ նրանցում ընդունվում է զուտ հնչյունաբանական և ձևաբանական օրենքների մեծ դերը՝ վկայակոչելով «Հաբեթականներ» հին աշխատությունը։ Սակայն, ըստ էության Ս. Ի. Կովալյովի զեկուցումը աչքի է ընկնում իր կատարյալ ուշադրությամբ դեպի հաբեթական տեսության տեսական դրույթները առանց անհարկի ջատագովության, բայց և առանց չմտածված պոլեմիկական մոմենտի, ինչպես հաբեթական տեսության, այնպես էլ նրան հակադիր հին լեզվաբանական ուսմունքի նկատմամբ։ Այսպիսով, հասել է արդեն այն մոմենտը, երբ հասարակագետները իրենք են իրենց ձեռքը վերցնում լեզվաբանական ուսմունքը իրենց մասնագիտական գիտելիքների տեսակետից գնահատելու համար։ Հետևաբար, հասել է այն մոմենտը, որին հասնելու ցանկալիության մասին ես բարբառում էի կարծես անապատում, «Հաբեթական տեսության զարգացման փուլերով» հրատարակության ներածական էջերում։

Միաժամանակ այս հարցի առթիվ կազմվում են սպառիչ կարտոտեկաներ։ Բնական կլինի մեզ համար չշտապել տպագիր շարադրելու ծրագրի եզրափակիչ (51) պարագրաֆը, թեկուզ և [ 212 ] նա կարդացված լինի Ադրբեջանի համալսարանում կայացած էպիզոդիկ դասընթացում։

Վերջից երկրորդ պարագրաֆը (50), հիշատակված ծրագրի ամբողջ չկարդացված մասից իմ մեկնաբանման հանդեպ սկսում է ընկնել նույնպիսի դրության մեջ։ Խոսքը վերաբերում է «հաբեթաբանության հարաբերակցությանը, մարդկության պատմությունը ըստ նյութական կուլտուրայի հուշարձանների հետազոտելուն» և այլն։ Ես նկատի ունեի այս հարցը լուսաբանել միայն այն սահմաններում, որոնց մեջ նշված է լեզվաբանական նյութի շաղկապման հնարավորությունը, այն է, բառերի իմաստի, խոսքի կառուցվածքի, ձևաբանական, նաև հնչական երևույթների շաղկապման հնարավորության տնտեսության և նրանով պայմանավորված հասարակայնության՝ հասարակական ձևերի ու աշխարհայացքի զարգացման պատմության հետ։ Հարցը մասամբ շոշափվում է դասընթացի զանազան տեղերում, չխոսելով այնպիսի հատուկ աշխատությունների մասին, որոնք արդեն հիշատակված են. 1) «Փոխադրության միջոցները, ինքնապաշտպանության և արտադրության գործիքները՝ նախապատմական շրջանում (լեզվաբանությունը նյութական կուլտուրայի պատմության հետ շաղկապելու առթիվ»), 2) «Մարդկության զարգացման լեզվաբանորեն նշվող դարաշրջանները և նրանց շաղկապումը նյութական կուլտուրայի պատմության հետ», ինչպես և 3) «Շումերական tam-dam-ի հաբեթական ծագումը», 4) «Խալդերեն puli-ի ,քար’ և pili-ի ,ջրմուղ’ մասին», 5) «Էտրուսկական մահվան աստծու Kalu անունը և ’գրել’, ‘երգել’, ‘սատանա’, ‘կույր-երգիչ’» տերմինները. 6) «Գիրք և գիր տերմինների ծագումը» և այլն։

Բայց ահա նյութական կուլտուրայի պատմաբան Ա. Ա. Միլլերը իր «Նյութական կուլտուրայի պատմության և լեզվաբանության շաղկապման մի քանի օրինակներ» զեկուցումով, որ նա կարդաց ընթացիկ տարվա հունիսին հաբեթական ինստիտուտում, սահմանեց արդեն այլ կապ, այսինքն՝ հաբեթական տեսության մի շարք դրույթները, մասնավորապես և իմաստաբանության մասում, նյութական կուլտուրայի հուշարձանների նկատմամբ կիրառելու գործում տվեցին միանգամայն գոհացուցիչ լուծում նրանց առեղծվածային ձևերին և գծված կերպարների կոմբինացիաներին։ Ա. Ա. Միլլերը, բնորոշելով նյութական կուլտուրայի ուսումնասիրման գոյություն ունեցող եղանակները, [ 213 ] նշեց մի շարք օրինակներ, որոնք հաստատում են բուն մեթոդի ճգնաժամի սկսվելը։ Ընդունելով, որ նյութական հուշարձանների և լեզվի ասպարեզում հետազոտությունները պետք է ընթանան ինքնուրույն ուղիներով, այնուամենայնիվ, ըստ Ա. Ա. Միլլերի այս երկու ուղիների փոխադարձ կապը հանդիսանում է արդեն հասունացած և իր նշանակությամբ խոշոր մեթոդոլոգիական տեղաշարժի հիմնական նպատակը:

Զեկացողը փորձ արեց քննարկելու մի շարք թեմաներ, որոնք ինքնուրույն կերպով մշակել է հաբեթաբանությունը ըստ լեզվի նյութերի, մեջ բերելով դրանց համապատասխան լուսաբանումը նյութական կուլտուրայի տվյալներով։ Զեկուցողը շոշափեց կուլտուրայի կազմվելու և զարգացման մոմենտները պալեոլիտի դարաշրջանում, առանձնապես ուշադրության դարձնելով ‘ձեռք-քար-կացին’ թեմաներին, pars, pro, toto նշանակությանը ինչպես լեզվի պատմության մեջ, այնպես էլ հնադարյան մարդու կերպավորման գործունեության մեջ, ‘բայազուրկ խոսքին’ և նրան հնարավոր համապատասխանություններին հաբեթական տեսության սահմանած իրենց բնույթով տարրեր սեմանտիկ շարքերը, ըստ Ա. Ա. Միլլերի, նույնպես իրենց համապատասխանություններն են գտնում կերպարվեստի բնույթի նյութական հուշարձաններում։ Ա. Ա. Միլլերը զեկուցումն ավարտեց Հյուսիսային-Կովկասյան երկրամասի միջնադարյան այն կուլտուրաների կազմելու պատմության հարցով, որոնք այժմ պարզվում են չափազանց մեծ քանակությամբ հետազոտված քաղաքատեղերի տվյալներով։ Տեղական այդ կուլտուրաները, որ հաջորդաբար կաղապարվել են երկրամասում, բնականորեն հարցական նշան են դնում հետևյալ տրադիցիոն ֆորմուլայի վրա. «թուրք-քոչվոր-մոնղոլացիները իրենց ֆիզիկական տիպով Ասիայից եկվորներ են − ձին հետը թաղելը» և այլն։ Հիշատակելով Սարկել[49] տերմինի հաբեթական մեկնաբանման նշանակությունը, զեկուցողը եկավ այն եզրակացության, որ չուվաշերենի ուսումնասիրության վերջին տարիների աշխատանքները [ 214 ] մեծ չափով նպաստում են վերև մեջ բերված ֆորմուլի կործանմանը և հիմք են տալիս բոլորովին այլ տեսակետ մշակելու Արևելյան Եվրոպայի դաշտային մասի կուլտուր-պատմական բնության նկատմամբ միջին դարերում։

Պարզ է, որ այս զեկուցումը լրիվ չափով պետք է ունենալ տպագրված, որպեսզի ավելի լրիվ մեկնաբանվի դասընթացում բաց թողնված պարագրաֆի սյուժեն։

Ամենից քիչ է անհանգստացնում այն, որ դասընթացի ընթերցումը չընդգրկեց նաև ծրագրի նախորդ պարագրաֆի (49) թեման, այն է «Հաբեթական լեզվաբանության տեսության կապը հնդևվրոպական լեզվաբանության հետ և նրա կախված լինելը վերջինից իբրև լեզվի ուսմունքի զարգացման հետագա փուլ» և այլն: Այստեղ բանը վերաբերում է ոչ միայն հաբեթական լեզվաբանության հիմնական դրույթները հակադրելուն, անկասկած իբրև անտիթեզ հնդեվրոպական լեզվաբանության հենց հիմնական դրույթներին, այլև այն բանին, թե ինչն է հին լեզվաբանական ուսմունքից պահպանում իր ակտուալ նշանակությունը նաև լեզվի նոր ուսմունքի համար։ Կհասնենք մենք դրան անձամբ թե ոչ, այդ ուրիշ հարց է, բայց հաբեթաբանությունը կհասնի այն օրվան, երբ հնդևրոպաբանները իրենք մեծ օգուտ բերելով թե գործին և թե իրենց՝ ձեռնամուխ կլինեն այդ շնորհակալ թեմային, իհարկե ջանալով նախապես իրական պատկերացում ստանալ հաբեթական տեսության թե փաստական և թե տեսական պնդումների մասին մինչև ռեալ կերպով պարզաբանված նոր պրոբլեմների վերաբերյալ անվիճելի, վերջնականապես հիմնավորված դրույթների ու հիպոթեզների տարբերման աստիճանը։

Մնացած երեք պարագրաֆներից (46, 47, 48) վերջին երկուսը, հատկապես իմաստաբանությունը, որ լուսաբանվել է դասընթացի զանազան մասերում և իմաստաբանական դարաշրջանները, որ սերտորեն կապված են նյութական կուլտուրայի և հասարակայնության պատմության դարաշրջանների հետ, այժմ կարող են շրջանցվել առանց գործին վնաս պատճառելու մասամբ վերև հիշատակված հանգամանքներով, բայց չի կարելի բաց թողնել դրանց նախընթաց պարագրաֆը (46), առանց նրա բովանդակությունը գեթ համառոտակի շարադրելու ավելի ևս շատ կողմնորոշվելու նպատակով, քան այդ տրվում է ծրագրում։ [ 215 ]

Ա. Մեկից ավելի անգամ քաղված ծրագրի տեքստը սկսվում է այն դրույթից, որ «զանազան սիստեմների համեմատական քերականությունը տարբեր է յուրաքանչյուրի մոտ»։ Սակայն սա միայն այն չափով, որ չափով մենք համեմատական քերականությանը մոտենում ենք ձևական մեթոդով, ելնելով այս կամ այն լեզվախմբի, այս կամ այն լեզվի ձևաբանական և հնչյունաբանական կանխավարկած կայունությունից։

ա) Եվ այս դեպքում հաբեթական լեզուների շրջանում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ համեմատական քերականություններ կան, որովհետև ձևական հնչյունաբանական դասակարգումով մենք ամենից առաջ ունենք հաբեթական լեզուների սուլաշչական ճյուղի երկու խմբի՝ սուլական և շչական խմբերի համեմատական քերականությունը։ Սակայն եթե կանգ առնենք գեթ միայն այդ համեմատական քերականության վրա, բավական է նրա մեջ ներգրավել ձևականորեն սուլաշչական ճյուղին մոտիկ գտնվող սվաներեն՝ հիբրիդորեն խաչավորված սպիրանտ-շչական և առավել ևս ձևաբանորեն բավական հեռու գտնվող աբխազերենը՝ նույնպես հիբրիդորեն խաչավորված, սպիրանտ-սուլական, որպեսզի անզուսպ պահանջմունք զգանք կամ սահմանափակվելու միայն սվաներեն լեզվի, նրա առավելապես շչական շերտի, և աբխազերեն լեզվի սուլական շերտի համեմատությամբ, առանց հաշվի առնելու նրա ձևաբանությունը, որպեսզի ամբողջովին դուրս չգանք սուլաշչական ճյուղի համեմատական քերականության նորմաներից, կամ ձևական համեմատական մեթոդը բարդացնենք ոչ միայն սվաներեն լեզվի սուլաշչական ճյուղի հետ հնէաբանորեն սահմանվող կապով, այլև աբխազերենի հետ, որ ձևաբանորեն անդունդով է բաժանված վրացերենից, մեգրելերենից և նույնիսկ սվաներենից, համարյա ֆլեկտիվ կառուցվածքի լեզուներից, որովհետև աբխազերենը այս տեսակետից անջատական է և համադրական։ Այնուհետև ըստ նույն ձևաբանական ձևական դասակարգման, ունենք դերանվանական կառուցքի լեզուների համեմատական քերականություն համադրական և կցական խմբերի հետ, բայց այս համեմատական քերականությունը անխզելիորեն պետք է բացատրվի հնէաբանորեն, անհրաժեշտ է հրաժարվել այս կամ այն ձևաբանական կառուցվածքն իբրև կայուն ընդունելուց, մի խոսքով, ստացվում է բազմիցս պարզաբանված այն դրույթը, որ հաբեթական լեզուներում ձևական մոտեցման դեպքում կա ոչ թե մեկ, այլ մի քանի սիստեմ այն [ 216 ] առանձնահատկությամբ, որ տարբեր սիստեմները հեշտությամբ են կապակցվում միմյանց հետ, հեշտությամբ է հնէաբանորեն սահմանվում նրանց դիախրոնիկ բնույթը։ Այս է հենց բոլոր հաբեթական լեզուների էական առանձնահատկությունը։

բ) Զանազան սիստեմների այս փոխհարաբերությունների փաստական իրադրությունը հենց հաբեթական լեզուների ներսում և համապատասխան նյութերի մշակումն էլ հենց մեզ ինչպես նյութական, այնպես էլ գաղափարախոսական հիմք տվին զանազան սիստեմների, կամ զանազան սիստեմի լեզուների համեմատական քերականության համար, իհարկե մշտապես անխուսափելի կերպով հնէաբանական վերլուծության հետ, այսպես առաջին հերթին մշակվող հաբեթամիջերկրածովյան (հաբեթա-հունա-լատինական), հաբեթա-հայկական, մասնավորապես աշխատանքի մեջ առավելապես առաջ գնացած հայ-վրացական համեմատական քերականության համար, կիրառելով խորացումով պարզաբանվող հնէաբանությունը, և աշխատանքի մեջ գտնվող անպայման հնէաբանական կառուցումը նոր սկսված առհասարակ հաբեթա-պրոմեթեիդական («հնդևրոպական»), հաբեթական-ալդանական (ուրալա-ալթայական), հաբեթա-չինական և այլ համեմատական քերականության համար:

գ) Բնականաբար, համեմատական ձևական քերականություններից յուրաքանչյուրի տեխնիկական եղանակները ինչպես և յուրաքանչյուր սիստեմի լեզուների դասակարգումը յուրատեսակ են։ Պարզ բան է, որ հաբեթա-չինական համեմատական քերականության դեպքում ձևաբանական հատկանիշները պետք է անտեսվեն, այլև հնչյունական հատկանիշները զգալիորեն անցնեն երկրորդ պլանի վրա։ Գլխավոր աշխատանքը պետք է կատարվի բառարանի, իմաստաբանության և շարահյուսության վրա։ Բնականաբար, այդ համեմատական քերականության հնարանքներում գլխավոր դեր է խաղում հնէաբանական ձևական և գաղափարախոսական վերլուծությունը ըստ էլեմենտների։

Բնականաբար, այն լեզվաբանների համար, որոնց խորթ է լեզվական փաստերի հնէաբանական ընկալումը, որը երևան է բերում զանազան սիստեմի լեզուներում փոխադարձ կապակցությամբ միանգամայն կոնկրետ վկայությունները, նման մերձեցումների փորձն ինքը ներկայանում է իբրև «անմեթոդ» հորջորջման դատապարտված։ Համապատասխան շրջապատում չի [ 217 ] զգացվում այն փաստը, որ զանազան լեզվաբանական սիստեմների մերձեցման փորձերը դատապարտելու վճռականությունը վկայում է ինչ որ ավելի վատթարի մասին, քան մեթոդի բացակայությունն է,— այն վկայում է աշխատողների ինքնադատապարտման մասին, նման «զգուշ մեթոդով» երբեք չի կարելի հասնել լեզվաբանական հետազոտության իսկական մեթոդին։ Եվ մեր մեջ կկարողանար խորագույն տարակուսանք հարուցել այն հանգամանքը, թե ինչպես է իր դարն ապրած հնդեվրոպական տեսությունը հատուկ մեթոդի այդպիսի գնահատությանը հարում մասամբ նաև Մայնհոֆը (Meinhoff) անվերապահորեն[50], եթե դրանով մենք հնարավորություն ունենայինք լուսաբանելու միևնույն անձնավորության մեջ շշմեցուցիչ հակասությունը՝ նրա դավանած դպրոցական տարիքում յուրացրած հին տեսության և աֆրիկյան կենդանի լեզուների նկատմամբ նրա փաստական աշխատանքից բխող կենդանի ստեղծագործ մտքերի, դեռ ավելին, լեզվի նոր ուսմունքի, նրան բոլորովին անծանոթ հաբեթական տեսության գիտական դրույթների միջև։ Թեկուզ և հենց միայն հետևյալ դեպքից միանգամայն պարզ, է որ Մայնհոֆը փաստորեն գտնվում է իրոք այն ուղու վրա, որ բացել է հաբեթական տեսությունը և ընդունակ է առաջ ընթանալու, այսինքն՝ լեզվասիստեմների կայուն ընկալումից անցնելու նրանց հնէաբանական մեկնաբանմանը, զանազան սիստեմների լեզուների շաղկապմանը։ Ահավասիկ այդ նրա ձևակերպումով. «Աոաջ ես էլ էի վիճարկում Բանտուի ցեղակցությունը քամական լեզուների հետ։ Այժմ դա ես անվանում եմ նախաքամական»։[51]

Ծրագրի թվարկության մեջ որոշ թերություն կա, որովհետև առանձին չի անվանված ուգրո-ֆիննական խումբը, բայց դա մեծ բան չէ, քանի որ պրոմեթեիդական, ալդանական լեզուներից հետո ասված է «և այլն», ապա անխուսափելիորեն պետք է ենթադրել նաև ֆիննական, հավասարապես ուգրական լեզուները։ Լռության է մատնված նաև միայնության մեջ առանձնակի գտնվող չուվաշերենը, մինչդեռ չուվաշերենի փոխհարաբերությունները հաբեթական լեզուների հետ պահանջում են [ 218 ] բացառիկ ուշադրություն և նախնական մշակում, որպեսզի ավելի ճիշտ համեմատական ուսումնասիրության ենթարկվեն ոչ միայն ֆիննական և ուգրական լեզուները, այլև մոնղոլերենը առանձնապես, որչափով որ անկախ հաբեթական տեսությունից, բավական հիմնավորված հետաքրքրություն գոյություն ունի նրա ոչ ամբողջովին նշմարվող փոխհարաբերությունների հանդեպ թուրքերենի հետ, որին մոտիկ է կանգնած չուվաշերենը։

ա) Ձևական հնչյունաբանական դասակարգման հիմնական եղանակը երկու խմբի, այսպես կոչված սուլական խմբի և շչական խմբի հնչյունական համապատասխանությունների հաշվառումն է։ Հիմնական համապատասխանությունների թվարկումը արդեն տրված է (§§ 23-24), դրանց թվում կա cc sǁшп, ш որը, սակայն բնավ չի նշանակում թե ճիշտ հակառակ cc ш համապատասխանում է, шп s և այլն։

Սուլական խմբի լեզու, ինչպես սովորաբար ասվում է, միայն վրացերենն է, իսկ շչականը երկուսն են՝ մեգրելերենը և ճաներենը։ Այս է դրությունը ներկայումս, իսկ եթե նորմա ընդունենք ներկա դրությունը, ապա թերևս, շչական խմբի լեզուներ բոլորովին չկան, որովհետև շչական խմբի երկու լեզուներից ճաներենը ճաների համար երկրորդ առտնին լեզու է թյուրքերենի կողքին, իսկ մեգրելերենը մեգրելների համար առտնին և առօրյա լեզու է վրացերենի կողքին, ընդորում հասարակայնորեն մեգրելերենը վաղուց քշված էր գյուղացիական միջավայրը այն կապակցությամբ, որ margali-koϑi ‘մեգրել’ բառը Մեգրելիայում իսկ հասկացվում էր ‘գյուղացի’ իմաստով։ Այս իմաստով Վրաստանի հասարակական գործիչները թերևս իրավացի էին ասելով, որ մեգրելական լեզու չկա, որ այսպես կոչված մեգրելերենը աղավաղված վրացերենն է։ Եվ պատահական չէ, որ խոսվածքները և որոշ բարբառներ (այսպես ինգիլոյերենը և պարսկական վրացիների բարբառը կենցաղում ընդունված է համարել աղավաղման ենթարկված ազնիվ լեզու Վրաստանում, բնականաբար, իբրև աղավաղված վրացերեն,— դա միանգամայն որոշակի հասարակայնության հայացքների արտացոլումն է։ Եվ իրոք, ինչ խոսվածք էլ վերցնելու լինենք, բոլորը մնացուկ են որևէ ինքնուրույն լեզվի։ Ըստ առկա խոսվածքների, Վրաստանի տերիտորիայում կային տասից ոչ պակաս լեզուներ, որոնցից մի քանիսը բնավ վրացերեն չեն եղել, կամ նույն իսկ նրան մոտիկ ազգակից, մյուսները վրացերեն [ 219 ] չլինելով սակայն, եղել են վրացերենի հետ ընդհանուր սուլական խմբից և այլն։ Ճիշտ է, Կովկասի քարտեզի վրա իրոք տեղ էլ չկա այդ թվով թեկուզ և սուլական խմբի զանազան լեզուների համար, եթե զանազան լեզուներ համարենք սոսկ տերիտորիալ կերպով տեղաբաշխված, բայց սոցիալականորեն ներկայացված տարածությունը հաշվի առնելիս պատմական Վրաստանի նույն տերիտորիայում բավականաչափ տեղ կա սուլական խմբի մի այլ լեզվի համար ևս, այն է՝ հին գրական լեզվի, որովհետև վրացերենը մեկ լեզու չէ, այլ երկու՝ ֆեոդալական, հին գրական և մասսայական, ավելի ճիշտ մասսայական, ժողովրդական դարձած լեզու, որ հետագայում առաջ է մղվում հասարակական լայն գործածության՝ Վրաստանի մանր ազնվականության և բուրժուազիայի, միջնադարյան մանր քաղաքների բնակչության կողմից։ Հավանաբար միևնույն ազգի բացահայտորեն հասարակական երկու լեզուների տարբերությունը նշանակելի է, որքան էլ այդ թուլացած լինի «լեզուների փոխազդեցությամբ»։ Իսկապես սկզբում մահացած հին ազնվականության գերիշխանության, որը բնավ էլ «էթնիկապես», resp. սոցիալապես նույնական չէ քարթվել-վրացիների հետ, այլ իբերների, նրա հետ միասին մահացած լեզվով, և հետագայում գերիշխող դիրք գրաված մանր ազնվականության և մանր քաղաքների բուրժուազիայի գերակշռությամբ, 10-րդ դարից կալվածատիրական ազնվականության գերակշռությամբ, որ հետագայում ավելի ու ավելի ընկավ, և գյուղացիության ու բանվորների գերակշռությամբ:

Իբրև վրացերեն հիշատակված երկու լեզուների տարբերության օրինակ բավական է իմանալ հոգնակի սեռական կազմությունը (հին գրական n-i, ժող. -eb-i):

Կցական
Ժողովրդական
Համարյա թեքական,
հին գրական
Ուղ. kaϑ-eb-i kaϑ-n-i
Սեռ. kaϑ-eb-is
Տր. kaϑ-eb-s[a] kaϑ-ϑ[a]
Տր. II kaϑ-eb-m[an] kaϑ-ϑa-mier
Գործ. kaϑ-eb-iϑ
Ուղղորդ. kaϑ-eb-a+d
[ 220 ]

Իհարկե կան նաև ուրիշ չափազանց էական տարբերություններ թե ձևաբանության և թե հնչյունաբանության մեջ (հմմտ. q, y և w հին գրական հնչյունները) և նույնիսկ բառապաշարի մեջ, որը նշանակալից չափով ընդհանուր է դարձել առանձնապես շնորհիվ եկեղեցու, ավանդական պալատական-ազնվականական-կալվածատիրական լեզվի և, ի հարկե, նաև գրականության բայց և այնպես, բավական է հիշատակել հետևյալ դեպքերը, երբ պահպանվել են իրոք հին գրական բառեր.

Հին գրակ. (ֆեոդալների լեզուն) Ժողով (մանր. բուրժ. և վուլգար)
m-qolo ‘միասնական’ erϑad erϑ-i
qolo ‘սակայն’ ‘բայց’ marto
aramed ‘բայց’ ՝նկլիտ. ki
ϑqem ‘գլխատելու տեղ’, ‘լեռնային
կամ բարձր տեղ’←
‘գլուխ’
ϑav
rom
rogor
rayϑa→raϑa ‘որպեսզի’
viϑar ‘ինչպես’ ravarϑ rogorϑ
viϑarϑq ‘ինչպես էլ’, ‘հենց որ’ roϑa
viϑarϑa ‘երբ’ rodesaϑ
o-des ‘երբ’ dainaqa
iqila ‘տեսավ’

Թվում է, թե առանձին պետք է նշվի միայն շարահյուսական մի երևույթ, այսինքն՝ հին գրական լեզվում որոշիչ հոդի, իրոք, դերանվան առկայությունը մասսաների անցյալում գյուղացիության, մանր քաղաքների բնակչության և այլոց լեզվում, որը դարձավ նոր գրական:

Սեռ. kaϑ isa mis և kaϑ is[a]ǁkaϑ-is
Տր. Krmasa mas kramas[a]ǁkm-as
Ներգ. Krmiϑa miϑ krmiϑǁkm-iϑ
Հոգնակի թիվ kaϑ-n-iǁkaϑ-eb-i
Ուղղ. kaϑ-n-i igi kaϑ-ϑ[a] kaϑ-eb-is
Սեռ. kaϑ-eb-sa
և այլն:
[ 221 ]

Միջնադարյան աշխարհիկ գրական լեզուն է նոր ազնվականության լեզուն է− mas kaϑsa, mas krma-s և այլն։

Այս երևույթը, որ հին գրական լեզուն անջատում է ասես միայն շարահյուսությամբ, ձևաբանորեն ամենից առաջ նրան մոտեցնում է Հայաստանի ֆեոդալական լեզվին [գրաբարին], իսկ այնուհետև առհասարակ դերանվանական-կցական կառուցվածքի հաբեթական լեզուներին, որի մասին հատկապես կխոսվի հաբեթական լեզուներն ըստ ձևական հատկանիշների դասակարգելիս։

բ. Հաբեթական պրոմեթեիդական քերականությունը, որ բավական վաղ է սկսել մշակվել, սկզբում հարց առաջադրեց հայերենի[52] մասին, որովհետև վաղուց սկսել էր պարզվել, որ Հայաստանում բազմաթիվ լեզուներ են եղել, որոնք այժմ իբրև մնացուկներ առկա են բավական շատ խոսվածքների և բարբառների մեջ, որոնցից մի քանիսը, օրինակ, զոկերենը, մինչև այժմ էլ իրոք ինքնուրույն լեզուներ են, և այժմ Հայաստանում հոգնակիի կազմության տեսակետից ոչ թե մեկ լեզու կա, այլ երկու՝ քեական (q), որը հին գրական, ֆեոդալական (գրաբար) լեզուն է և րեական, նոր գրական (աշխարհաբար)։ Ավարտվեց նրանով, որ Հայաստանի այս երկու լեզուները համարվեցին ձևաբանական-ձևական հատկանիշներով յուրաքանչյուրը հատուկ սիստեմի պատկանող, մեկը՝ քեականը՝ թեքական, մյուսը՝ րեականը, կցական, ընդհանուր առմամբ նրանք միաժամանակ պարզվեցին իբրև հաբեթական սիստեմից պրոմեթեիդականին անցնողներ, սակայն բնավ չէր բացառվում դրանցից յուրաքանչյուրի խաչավորման հնարավորությունն ու փաստը։ Դրանց խաչավորումը տարբեր է. մեկն առաջացել է մինչև երկու տիպերից յուրաքանչյուրի ավարտումը, մյուսը՝ ավարտելուց հետո, չխոսելով այն մասին, որ հանձին հայերեն քեականի, այսինքն գրականի, որ սկզբում ու երկար ժամանակ սուրբ գրոց լեզու էր, և հայերեն «ժողովրդական», վուլգար րեականի, որ գրեթե մինչև 19-րդ դարը գրի չէր առնված, բայց աշխատավոր դասակարգերի, գյուղացիության և արհեստավոր-բանվորների, առհասարակ արտադրական կոլեկտիվների լեզուն էր, նույնպես ազդել են միմյանց հետ: Իբրև տիպիկ օրինակ [ 222 ] հիշատակենք քեական լեզվով րեական հոգնակի վերջավորության յուրացումը գյուղացիական կենցաղի մի շարք առարկաների անունների մեջ. այսպես «էշեր» iш-ēar eш-ից գրաբար, կամ քեական *eш-q:

գ) Համապատասխանությունների հնչյունաբանական-ձևական օրենքների վրա է հիմնված հաբեթական լեզուների համեմատական քերականությունը սեմական սիստեմի հետ։ Սեմական սիստեմի լեզուներում մենք ընդհանուր առմամբ չենք գտնում դերանվանա-կցական կառույցքի մնացուկներ առանձնապես այն չափով, որ չափով արաբերենի թեքականության նկատմամբ պահպանվում է այն հայացքը, որ նա համասեմական երևույթի մնացուկ է, և որչափ մասնավորապես արամեական լեզուների, այս թվում նաև ասորականի կառույցքը չի առաջադրվում իբրև զարգացման ավելի հին ստադիայի մնացուկ, իր բացառիկ դերով ավելի համագրական տիպի հոլովներ գոյացնելու մեջ, ինչպես զգալիորեն նաև հրեականում։

Վրաց.
Արաբ.
Ուղ. — Ուղ. -u, -un
Սեռ. —is Սեռ. -i, -in
Տր.-Հց. — sa, resp. -asǁ-an Հայց. -a -an

Լեզվի հնէաբանությունը բացատրում է, թե ինչ չափով է հաբեթական և սեմիտական հոլովումների, բուն վրացերեն և արաբերեն հոլովումների նմանությունը հետևանք այն ձևերի հետագա զարգացման, որոնք միատեսակ կամ տարբեր ծագում ունեն։ Սակայն փաստն այն է, որ նմանություններն այնուամենայնիվ պատահական չեն։

Սակայն մենք սկսում ենք ոտք դնել մի այլ դասընթացի, լեզվի նոր ուսմունքի համեմատական քերականությունների դասընթացի մեջ։ Սա առանձին։ Միայն մի նախազգուշացում. հաբեթա-սեմիտական համեմատական քերականության մեջ հնչյունական համապատասխանությունները ըստ էության նույնն են, ինչ բուն հաբեթական լեզուների ներսում զանազան խմբերի ու ճյուղերի փոխ հարաբերություններում, ինչպես մասամբ կարելի էր նկատել այն օրինակներից, որոնք վաղուց բերված են դեռևս «Նախնական հաղորդում վրացերենի և սեմական լեզուների [ 223 ] ցեղակցության մասին»[53] հոդվածում, բայց, իհարկե այնքան հին ժամանակների համադրությունները պահանջում են արմատապես վերաքննել և մշտապես հնէաբանական ստուգման ենթարկել թե՛ ձևական և թե՛ գաղափարախոսական վերլուծությունը չորս տարրերի օգնությամբ, օրինակ՝ հաբեթա-սեմական համեմատական քերականության մեջ հնչյունական համապատասխանության այսպիսի օրինակը հաբ. s — սեմ. h(→γ), ինչպես վր. srba ‘վազել’ (srb+o-la ’արշավանք կատարել’) և արաբ. γa → raba, ‘փախավ’ իհարկե, պահպանում է իր ուժը, ինչպես նաև այն ցուցումը, որ սուլական սուլաշչական s հնչեղացել է նաև վրացերենում. srb—*hrb→-b այստեղից s+i-rbin → si-rb-il-i ‘վազք’ rb+i-s ‘վազում’ է բայց այժմ սա քիչ է:

Հնէաբանական վերլուծումը հաստատում է, որ ‘վազել’ ընդհանուր հաբեթա-սեմական արմատը, որ կենցաղում վեր է ածված եռաբաղաձայն շաբլոն srb—[h]rb→rb, հանդիսանում է երկու տարրերի խաչավորում (АВ)— sr-b—γr-b-rs-bl—*hr-bl, ըստ որում խաչավորված տարրերից յուրաքանչյուրը նշանակում էր իբրև բայ նաև ‘վազել’, ըստ լեզվի հնէաբանության, ծագած լինելով համապատասխան անունից, այսինքն ջրից+գետից, որ ասել է թե այդ տարրերից յուրաքանչյուրը նշանակում էր և՛ ջուր+գետ. այսպես sur (→su) resp վոլ. — կամայի ֆին. шur ‘գետ-ջուր’ (→ չվ. шu՛ ջուր — բսկ. ‘ջուր’ hur և այլն):

  1. Книга о книге հրատ. պետ. Հանրային գրադարանի Լենինգրադի գրքագիտական ինստիտուտի (էջ 45) և շարունակութ. [Ընտիր երկեր, հ. 3-րդ, 219—245]։
  2. Untur dem Banner des Marxismus Jannar, 1926, էջեր 558—559, ըստ էության այդ նույն աղյուսակը կա նաև „По этапам развития Яфет. теории“ մեջ, էջ 314:
  3. նտիր աշխատ., Հատ. 1-ին, էջք 23-38:
  4. Н. Марр, Абхазский алфавит, էջ 10-11, В. И. Абаев. Яфетич. Сборник, հտ. IV, էջ 205—207:
  5. Яф. Сборник, III, էջեր 1-64:
  6. Qarϑvel eris kultural, ulubli cnaϑmeϑ' - merebismigedvϑ, Mnaϑobi, 1925, №№ 12-14.
  7. Հրատ. Չուվաշական Պետհրատի:
  8. Н. Марр, Абхазско-русский словарь, հրատ. Աբխազական լեզվի և գրականության Ակադեմիայի (Սուխումում), Լենինգրադ, 1926: Ներածական, էջ XII—ХIII:
  9. Н. Марр, Средства передвижения, орудия самозащиты и производстваб до-истории. (Ընտիր աշխատութ. հ. III, էջ 123-151), նույնի՝ Лингвистических-намечаемые эпохи развитии человечества и их увязка с историею материальной культуры (Ընտիր աշխատություններ, հ. III, էջ 35-60):
  10. Н. Я. Марр, Избр. работы, Հ. V էջք 191—223։
  11. Н. Н. Ушаков, Краткое введемие в науку о языке (6-րդ հրատ. ռուս. Պետհրատի, 1923 թ., էջ 110):
  12. Առնված է Bulleten de la Société de Linguistique (հատոր XXVII. էջ 192—193} զետեղված պրոֆ. Meillet-ի գերմանական սերիայի վերաբերյալ գնահատականից „Caucasica ed. A. Dirr. Leipzig (Asia Major). պ. I (1924), պ. II (1925)։
  13. Լենինգրադ, 1926, 2-րդ հրատարակ. էջ 3 [Ընտ. աշխ. հտ. I, էջ 222]:
  14. Значение и роль изучения нацменьшинства в краеведении. „Краеведеиие“ № 1, 1927 թ. առանձնատիպ, էջ 20 [Ընտիր աշխատ., 1, էջ 244- 48]։
  15. Նշված աշխատությունը, էջ 19 [Ընտ. աշխ. հ. 1, էջ 24]:
  16. Հ. XXVI, պ. 8:
  17. Տես 6-րդ էջի էջատակի ծանոթագրությունը:
  18. Այդ հոդվածները հետևյալներն են. 1. Яфетическая теория и семантика китайского языка (ДАН—В, էջ 34), 2. Китайский язык и палеонтология речи I. 'Глаза' и ‘слезы’.‘Глаза’ космические—‘солнце’ и ‘луна’. II. Числительное; ‘два’ и глагол ‘считать’. III.‘Дуб’→‘хлеб’, и ’дерево’; IV. ‘Рыба’←‘вода’ V. Берская ‘лошадь’, от моря и до моря [ДАН 1929, էջք 93—96, 109—212, 129—132].
  19. Восточный сборник Гос. Публичной библиотеки в Ленинграде, I հատ., էջ 167—192։
  20. ИАН, 1926 թ., էջ 349-354։
  21. Н. Марр, Происхождение американского человека и яфетическое языкознание, էջեր 172-172։
  22. Восточные записки Института живых восточных языков, Լենինգրադ, 1927, էջ 223-234։
  23. Н. Марр, Новый средне-азиатский язык и его числительные в освещении яфетической теории (ДАН 1926. 133—134).
  24. ИАН, 1927, էջ 405—416։
  25. Н. Марр, Об яфетическом теории. НВ, գիրք V, 1924, էջ 339 [Ընտ. աշխ, հ. III, էջ 31]։
  26. Թե ինչ կապ ունի ‘ձուկ’ տերմինը ‘ջրի’ հետ, տես „Разложимость мнимых примитивов простых слов, и термины для понятия ‘рыба’ աշխատությունը, ИАН, 1936, էջ 385-397 [Ընտ. աշխ. հ. II, 173—178]։
  27. Ի դեպ տես վերևում, էջ 84:
  28. Яфетическое происхождение абхазских терминов родства (ИАН, 1912, էջ 423—432). Абхазское происхождение грузинского термина родства bi.da ‘քեռի’, NAH, 1914, էջք 143—146.
  29. Prähistorische Zeitschrift, 1925, հա. XVI, էջ 100։
  30. К вопросу о происхождении племенных названий „этруски“ и „пеласги“, ЗВО, հտ. XXV, էջ 301-336, տ. նաև Классифицированный перечень печатных работ по яфетидологии, 2-րդ հրատ. էջ 27:
  31. Այս մասին ավելի մարամասն՝ „Расселение народов и языков и вопрос о прародине турецкого языка“ աշխատության մեջ (տպվում է „Под знаменом Марксизма“ ժուռնալում). [տպված է 1927 թ. № 6-ում]։
  32. L’archéologie, son domaine, son but. Փարիզ, 1922, էջ 72—74։
  33. Այս և հետագա մտքերը մատերիալիստորեն ավելի հետևողական կերպով զարգացրել է Նուարեն, որը սակայն, ինքն է այս հարցի առթիվ մի զգալի հատված ամբողջապես քաղում Հեյդերի „Zur Entwickelungsgeschichte der Menschhelt“-ից (տես Լյուդվիգ Նուարե Орудие труда и его значение в истории развития человечества, перевод И. Давидзона. Госизд. Украины, 1925, р., стр. 52).
  34. Ծն. 500 թ. մեր թվականությունից առաջ, մոտավորապես ժամանակակիցն է Դեմոկրիտ Էմպեդոկլես, Պարմենիդես, Զենոն փիլիսոփաներին և նշանավորում է մի դարձակետ հունական փիլիսոփայության պատմության մեջ: Անաքսագորի մասին տես Т. Гомперц, Греческие мыслители, пер. с нем. т. I. СПб., 1911, ст. 182—198.
  35. Բնագրում վրիպակ է. փոխ. punit տպ. unit:
  36. Ludwig Noiré, Das Werkzeug und seine Bedeutung für die Entwickelungsgeschichte der Menschheit (Mainz, 1880) գրքից վերարտադրում եմ ըստ Ի. Դավիդզոնի վերևում մեջ բերված թարգմանության, էջ 39։
  37. Տես Н. Я. Марр, К вопросу о названиях рек Сибири в освещении яфетической теории, ИАН, 1926, էջ 349 — 354: Օրինակները Սիբիրյան հյուսիսային և արևելյան լեզուներից են:
  38. Еще о слове „челеби". К вопросу о культурном значении курдской народности в истории Передней Азии. ЗВО, XX հ. էջ 99-150:
  39. Ossetica-Japhetica, I фaqond-i օսական հեքյաթների և հաբեթական φaskund ‘մոգ’, ‘ավետաբեր’, ‘գուշակող’, ‘թռչուն’ տերմինը, ИАН, 1918, էջ 2069 և հետ: Ձևական անալիզն առանց տարրերի հաշվառման այժմ ենթակա է վերաքննության։
  40. Nebst einem Anhange enthaltend Sprachproben aus dem Munde des Volkes, Leipzig, 1870, էջ 3:
  41. Հիշ. աշխ., էջ 17-18:
  42. Էջ 19:
  43. Այս դիտողությունը վրացական մատենագրության վարքագրական հուշարձաններում պատկանում է ամերիկացի Բլեկին (Blake):
  44. Դա հենց պարզաբանված է ИАН (1927) տպագրվող հոդվածներից մեկում՝ «Պրոմեթեիդյան սիստեմի լեզուների զանազան տիպաբանական դարաշրջանների շերտերի մասին»:
  45. Այս բառի տակ Մեծ բառարանը չի նշում ‘քարակույտ’, ‘լեռնային բարձունք’ նշանակությունը, իսկ նույն տեղում օրինակներում հիշատակվում է նրա սղված ընթերցումը՝ ka-kaϑ:
  46. Վ. Ֆ. Շիշմարյով Я. С. IV հ.:
  47. Ն. Յա. Մառ, Հաբեթական թեորիա։ Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր, հրատ, Ադրբեջ. Վ. Ի. Լ. անվան Պետ. Համ. Արև. Ֆակ. Բաքու, 1927 [տես այստեղ էջ VI]:
  48. Տես § 37։
  49. Իշտարի մասին տպագրության (ՀԺ) պատրաստվող հոդվածում այս տերմինի մեկնաբանության վերաբերյալ կա նրա լեզվաբանական վերլուծության լրացուցիչ բացատրությունը (ՀԺ 5-րդ հատ. էջ 135) [Ընտիր երկեր, 3-րդ հատոր, էջ 323]: Ն. Մ.:
  50. Was Können uris die Hamitensprachen fur den Bau des semitischen Verbum lehren, Zeitschrift für Eingeborenen-Sprachen, Բեռլին, 1922, էջ 241—242։
  51. Հիշ. աշխ. էջ 242:
  52. Ն. Մառ, Հաբեթական տարրերը Հայաստանի լեզուներում, ԳԱՏ, 1910-1920։
  53. Հին վրացերեն քերականության հիմնական աղյուսակներ վրացերենի և սեմական լեզուների ցեղակցության վերաբերյալ նախնական հաղորդումով Սպր. 1908: Նախնական հաղորդումը վերահրատարակված է Ն. Յա. Մառի «Հաբեթական տեսության զարգացման փուլերով» հոդվածների ժողովածվում, էջ 8-30 [Ընտ. երկ., 1-ին հատ., էջ 23-38]: