Jump to content

ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզու և մտածողություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԶՈԻ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Մոմե՞նտն է արդյոք հիմա այնպիսի վերացական թեմաներով զբաղվելու, ինչպես «Լեզուն և մտածողությունը», վիթխարի ձեռնարկումների այս էպոխան, կոլտնտեսային շինարարության վերելքը համաշխարհային նշանակություն ունեցող հետևանքներով և դասակարգային պայքարի ծայրահեղ սրման բորբոքումով, ոչ թե սոսկ հայեցողական կամ խրատական փիլիսոփայության, այլ ՍՍՌՄ ժողովուրդների ազատագրման և ամեն չափսի (կալիբրի) մեծապետականության վերացման ակտերի և ներգործուն ձեռնարկումների փիլիսոփայության էպոխան, հակառակ կապիտալիստական իդեալիզմի և նացիոնալիզմի՝ մինչև շնչասպառ լինելը կռվող վնասարարական տարբերակների (разновидностей) բոլոր ջանքերի և խորամանկությունների, երբ կուլակը և նրա գաղափարախոսական բոլոր դաշնակիցները, մի տեղ դանդաղ քելքով, մի տեղ վճռական հարձակմամբ, ինչպես բոլոր ֆրոնտներում, նույնպես իդեոլոգիականում, ստեպ մեր դեմ են հանում, թվում է թե, մեր բարեկամներից կազմված ֆալանգներ։ Կռիվն այնպես է սրվում, որ ըստ արտասահմանյան ձեռնհաս մի դատավորի վկայության, նույնիսկ ամենից «խաղաղ» (pacifique) գիտական աշխատավորը՝ սովետական գիտնականը չի կարող մեր սովետական մտածողության բոլոր մեզ համար անբաժանելի հատվածներում,— գիտատնտեսական, հասարակական և քաղաքական,— ունեցած անվերապահ համոզմունքի ամբողջ խորությամբ չասել, որ այսպիսի մոմենտում գիտնականի չեզոք լինելը ինքնասպանություն է, հանցագործություն։

Ընկերնե՛ր, «Լեզուն և մտածողությունը» իմ ելույթի հատվածում, երեսուն, քառասուն րոպեում, նույնիսկ մի ժամում տեղավորվելու տեմպով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեռնարկություն մի խելառի, ոрը մաղի մեջ հողմ է հավաքում, այնինչ հարցը վերաբերում է լեզվաբանական տվյալներին և այն էլ լեզվի նոր ուսմունքի հիման վրա, որը քչերին է ծանոթ, կամ ծանոթ է թշնամական տրամադրությունների՝ գերազանցապես անճանաչելիության չափ աղավաղված լուսաբանությամբ։ Առանց կրճատելու էլ իմ զեկուցումը (այժմ սահմանափակվում եմ մի մասը, հատկապես սկիզբը և վերջը կարդալով) չի շոշափում բոլոր կողմերը։ Հարկ եղավ զեկուցումը գամելու պրոբլեմի մի կողմին՝ լեզվի, ինչպես և մտածողության ստեղծման պրոցեսի համաշխարհային ընդգրկմանը, և այս կապակցությամբ այդ երկու կատեգորիաների՝ լեզվի և մտածողության սահմանմանը (установления) աճող դասակարգերի կռվի պրոցեսում՝ սկսած կենդանական աշխարհից զատվելու էպոխայից։

Սակայն ո՞վ համարձակություն կունենա հաստատելու, որ լեզուն մեզ մոտ, Միության մեջ, վերացական մատերիա է, որ մտածողությունը, առանց որի մենք լեզու չենք էլ ընդունում, մեզ մոտ սոցիալական շինարարության այս հատկապես պայծառ, ուժերի անձնվիրաբար անողոք լարվածությամբ զգացվող (переживаемые) օրերում չի հանդիսանում բացառիկ արժեք։ Չէ՞ որ մեր մտքերի, մեր հստակ (четкое) դիալեկտիկա-մատերիալիստական սրված մտածողության շնորհիվ, երբ հաջողվի տիրապետել նրան և իրականացնել սեփական մասնագիտության կոնկրետ նյութի նկատմամբ, ստեղծագործական տեսական-գիտական մտածողության շնորհիվ է հենց, որ մեր լեզուն ոչ մի բանով չփոխարինվող նշանակություն (значимость) է ձեռք բերում մեր աչքի առաջ ծավալվող դասակարգային դաժան կռվի բոլոր ճակատներում միաժամանակ։ Լեզուն յուր ծագմամբ ընդհանրապես, իսկ հնչական լեզուն առանձնապես, հենց նրա համար է «կուլտուրական վերելքի հուժկու լծակ» հանդիսանում, որ դասակարգային կռվի անփոխարինելի գործիքն է։ Պնդում եմ այսպիսի ասույթի պատասխանատվության լրիվ գիտակցությամբ և արմատապես զատվելով (расходясь) իմ շատ ընկերներից, որ չկա լեզու, որը դասակարգային չլինի և հետևաբար, չկա մտածողություն, որր դասակարգային չլինի։

Բայց սոցիալիստական շինարարության մեր օրերում գիտակցական կոմունիզմի նպատակասլացությամբ, անդասակարգ հասարակության համաշխարհային միասնական տնտեսության նպատակասլացությամբ, մեր աշխարհայացքի սկզբունքներն առանձնական (единичные) ֆետիշներից և կեղծ-ստեղծագործական անփոփոխ որակներից ու հատկություններից ամբողջի մասերի փոխազդեցությանը փոխանցելու նպատակասլացությամբ, որպիսի ամբողջականության մեջ է, որ իրենց որոշումն են գտնում և որպիսի փոփոխական փոխհարաբերությունների մեջ են իրենց հասարակական արժեքը՝ նշանակությունը գտնում նրանք, եթե լեզուն հանդիսանում է շարժաբեր փոկը հասարակության վերնաշենքային կատեգորիաների բնագավառում, որի (հասարակության) կառուցումը ձգտում է ընդգրկել և կազմակերպել ամբողջ Միության մեջ, ամբողջ աշխարհում ցրված արտադրողական աշխատանքային ուժերը, իսկ մտածողությունը այս կամ այն իմասաավորումը, այսինքն ուղղություն և գիտակցական տեխնիկա է տալիս այս շարժաբեր փոկին՝ լեզվին, ապա ինչպես որ դազգահի մոտ, գործարանում, չհասկացողը չի կարող աշխատել առանց թափանիվի զոհ դառնալու վտանգի, ինչպես որ տրակտորից չի կարելի օգտվել առանց համապատասխան գրագիտության, այնպես էլ մեր ժամանակում չի կարելի, առանց սեփական գործին վնասելու և թշնամական գործին օգնելու ռիսկի, նպատակահարմար կերպով օգտվել դասակարգային կռվի այնպիսի հուժկու, երկսայրասուր գործիքից, ինչպիսին է լեզուն՝ չտիրապետելով նրա իսկական տեխնիկային, և ոչ թե ձևական երեվիքին, հետևաբար չտիրապետելով նրան տեսականորեն, նրա ֆունկցիոնալ էությանը՝ ամբողջության և մասերի մեջ:

Ով որ երես է դարձնում (чурается) լեզվի նոր ուսմունքի հաջողություններից մտածողության՝ նրա նվաճած պատմական անալիզի բնագավառում, ով համառ կերպով չի ուզում տեսնել այդ անալիզի թափանցման աստիճանը մտածողության տեխնիկայի սաղմնային վիճակի մեջ, նա իրեն զրկում է հզոր գործիքից կոնկրետ մատերիայի վրա աշխատելու մեջ ևս՝ գիտակցաբար զինաթափ անելով իրեն նաև կուլտուրական ֆրոնտի այնպիսի կտրվածքում, ինչպիսին է հակակրոնական պայքարը։

Այսպիսի զենք ունենալու դեպքում հարկ չի լինում հակառակորդին այնպես վռնդելու մեկ դիրքից, որ նրան հնարավորություն տրվի մի ուրիշը կամ երրորդը գրավելու. սրանով զինվածը կարծես քիմիաբար լուծում է ամենայն կրոնի, կրոնական ամենայն հավատալիքի ամեն տեսակի հիմնավորումը հավասարապես: Այս պայքարի մեջ հարցը ո՛չ թե «աստված», «սուրբ» և նման ֆետիշացված տերմիններին է վերաբերում, այլ նրանց արտադրաբար և հանրորեն առաջացող ֆունկցիաներին և հատկապես այդ ֆունկցիաների փոխհարաբերություններին։ Ո՛չ թե այն է վտանգավորը մեր հասարակության համար, որ մեկն ու մեկը կարտասանի „спасибо“ („спаси бог“-ից ‘աստված փրկի’) կամ թեկուզ „слава богу“) (‘փառք աստծու’), այլ այն, թե ի՛նչ տեղ է հատկացնում նա ֆետիշացված և փոխանունացված (հիպոստազիսացված) տերմինին։ Ոչ մի հակակրոնականի կամ մարտնչողի մտքովը չի անցնի թիրախի բռնել ռուս մարդուն, երբ մալարիայի պարազիտից տառապելով, նա ասի меня лихорадит ‘ինձ դողացնում է’, կամ շոգի ժամանակ, ‘շոգում եմ’ ասելու փոխարեն il fait chaud“ ‘ինձ շոգացնում է’, անձրևի ժամանակ ‘անձրև է գալիս’ ասելու փոխարեն “il pleut“ ‘նա երկնքից թափում է’ ասող ֆրանսիացուն, ինչպես է նաև փոխանակ ‘անձրև է գալիս’ „es regnet" ասող գերմանացուն և այլն, թեև այս բոլոր այսպես կոչվող անդեմ բայերը՝ ռուսական „меня лихорадит”, ֆրանսիական „fait chaud“՝ ‘շոգացնում է’, ֆրանսիական „il pleut“, գերմ. „es regnet"՝ ‘նա թափում է երկնքից’ շփոթ են առաջ բերում այժմ, իբրև բացառիկ բայեր, քանի որ արտահայտելով առողջական կամ բնության վիճակը՝ նրանք, հակառակ մեր մտածողության ակնկալությանը, ձևավորված են իբրև ներգործական բայեր, և այդ ստիպում է սխոլաստիկական քերականություններ կազմողներին դրանց «անդեմ» անվանելու, այնինչ իսկապես այդ դեմքը, երրորդը, կա, բայց այդ դեմքը սուբեկտն է՝ նա (он, она, կամ оно), երբեմնի արտադրական տոտեմը. ռուսական „меня лихорадит“ բայի մեջ դա տկարության ոգին է, ֆրանս. „il fait chaud“ ‘նա շոգացնում է’ բայի մեջ՝ ‘աստված-արևը’ (le soleil), դարձյալ ֆրանս. il pleut, ինչպես և գերմ. es regnet ‘նա (աստված-երկինքը) ջուր է թափում’ բայի մեջ՝ ‘աստված-երկինքը’: Սա ժառանգությունն է մարդկության այն իրոք նախապատմական կեցության, ըստ որում ոչ թե մեկ, այլ տարբեր էպոխաների, երբ մարդկությունը համոզված էր, մենք այժմ կասենք՝ դեռևս հավատում էր, որ հիվանդություններ ուղարկում են և եղանակ շինում հատուկ ոգիները, աստվածությունները և այլ ֆետիշները: Լեզվի նոր ուսմունքը հենց այսպես էլ բացատրում է նաև ո՛չ միայն աստծու, այլև՛, որ ավելի կարևոր է, մեր ռեալ կյանքի բոլոր հարաբերությունները, որոնք կապվում են նրա (աստծու) հետ՝ համաձայն այժմ էլ գոյություն ունեցող վերապրուկ (пережиточные) աշխարհայացքների։

Միության ժողովուրդների ազգային փոխհարաբերությունների մեջ էլ [իսկ դա պահանջում է, ամենախոր և բազմակողմանի հաշվառում] բանը արհամարհական, այս կամ այն ժողովրդին ծաղրող կամ խայտառակող կենցաղային մականունները չեն։ Մեծապետականությունների (ոչ միայն ռուսական մեծապետականության) ճնշման և կամայականության (разгула) տևականությունը հասել է (իսկ արտասահմանում հիմա էլ հասնում է) հալածվող կամ նրանց ինքնագիտակցության մեջ բարոյապես նվաստացվող ազգային միավորումների այնպիսի ստորացման, որ մի շարք ժողովուրդներ մինչև այժմ հրաժարվում են իրենց հարազատ անուններից, որոնք ինքնին բացարձակապես չունեն վիրավորական որևէ բան. ընդհակառակը, դրանք, եթե մարդկության պատմության մեջ իրենց կուլտուրական ներդրումներով ամենածանոթ հնագույն ժողովուրդների անունները չեն, ապա միշտ հանդիսանում են մականուններ (прозвища) կամ կոսմիական աշխարհայացքի էպոխայից՝ ‘երկնքի որդիներ’, ‘արևի որդիներ’ և այլն, կամ թե, ավելի հազվադեպ, տոտեմական աշխարհայացքի էպոխայից, որ առնված են բուսական կամ կենդանական աշխարհից նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք կարծես թե բացահայտ հիմք ունեն մեր կենցաղավարության մեջ վատ մտքով մեկնաբանվելու, օր. ‘շան որդիներ’։

Բայց չկա ոչ մի ժողովուրդ, որի նախահայրերը անցած չլինեն նրա այժմյան բարձրադղորդ ազգային անվան նույն այդ կուլտուրային շան իմաստավորումը ունեցող հասարակական զարգացման ստադիան։ Այս կարգով պարզվեց, որ մեգալիթյան հին քարե դարերից մինչև եվրոպական միջերկրածովյան քաղաքաշինությունը, հույների Աթենք և լատիներենի Հռոմ կենտրոնով, միևնույն բառը յուր իմաստների հերթափոխությունների մեջ անցել է Հայաստանի Գեղամա լեռներում գտնված հսկա քարե ձկներից մինչև Միներվա— քաղաքաշինուհին և մինչև սիրո ու գեղեցկության Վեներան։ Միևնույն բառը նշանակել է ոչ միայն երկու հակադրություններ՝ ‘կույս’, ‘մայր’ (‘վեստալուհի’) և ‘յուր հմայքները վաճառող կին’, այլ նաև ‘շուն’, նախ և առաւ կուլտային շան զանազան տեսակները, սկսած կոսմիական Ցերբերից, որը Արևմուտքից ներքև՝ ստորերկրյա աշխարհը փոխադրված Դժոխքն էր պահպանում, մինչև արևի հերոսի երկվորյակ Ամիրանը Կովկասում, որ հետո քրիստոնեության ժամանակ վերածվեց սուրբ Գևորգի։ Ի միջի այլոց, ռեալ շանն էլ միայն անվանի ֆրանսիական նկարող և վիմագրող Charlet-ը (1798—1822) չէ, որ հիմք ունի հարգանքի տուրք մատուցելու, որ և նա արել է իր ‘մարդու մեջ լավագույն բանը շունն է’ (Ce qu’il у a de mieux dans l’homme c’est le chien) սուր խոսքով:

Եվ բանը անունները չեն, որքան էլ վիրավորական թվան նրանք այժմ, և ոչ էլ նրանցից հրաժարվելը. բանը, օրինակ, այն չէ, թե ուկրաինացուն մեկն ու մեկը մալառոս կկոչի։ Հոկտեմբերյան ռևոլուցիայի նվաճումը այն չէ, որ «մալառոսներին» արդեն ուկրաինացի են կոչում, այլ այն, որ հասկացությունների փոխհարաբերությունները սոցիալիստական շինարարությամբ հետզհետե գրավվող բնակչության աշխարհայացքի մեջ այնպես են վերակառուցվում, որ սովետական քաղաքացին վիրավորական իմաստը իդեոլոգիապես արդարացնելու համար ոչ մի հենարան չի կարող գտնել, բացի վերապրվող (пережиточные) հայացքներից, իսկ այդպիսիները, կրկնում եմ, լեզվի նոր ուսմունքը բացատրում է իբրև երեկվա «ճշմարտություն», այսինքն իբրև հեքիաթ (небылица) մեր օրերի համար։

Այնինչ լեզուն իբրև ճանաչողության աղբյուր ցայժմ բոլորովին չի օգտագործված կեցության թե տեսական, թե գործնական կարևորագույն բնագավառում, այսինքն մարդկային կոլեկտիվի ինքն իրեն ստեղծելու բնագավառում, հետևաբար ինքնաստեղծման բնագավառում:[1]

Իսկ ի՞նչ է պատահել։ Հոկտեմբերյան ռևոլուցիան պայթեցրել է ներփակված «աշխարհիկները», և Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության շինարարության հետ մեկտեղ ընթանում է լեզվական նոր շինարարություն։ Ամբողջ Միությունը վեր է ածվել լեզվաշինության աշխատանոցի. 169 լեզուներ, որ դեռ երեկ գոյություն չունեին կամ իրավազուրկ էին, կարծես թե այդ լեզուներով խոսող ժողովուրդներին ռասայորեն բնահատուկ հետամնացության հետևանքով, այժմ գոյ ու գրականություն են ստանում, այդ լեզուների վրա մասսայական աշխատանք է թափվում։

Մի՞թե առաջ չէին զբաղվում նրանցով։ Հարցը այն չէ, որ զբաղվում էին, և եռանդով էին զբաղվում, այլ այն, թե ի՛նչ եղանակով և ի՛նչ տեխնիկայով էին զբաղվում։

Սակայն, մեծ մասով չէին զբաղվում, իսկ տեղերում բնավ չէին էլ կարող զբաղվել։ Մեկ օրինակ. Հոկտեմբերյան ռևոլուցիայից մի երեք տարի առաջ, իմպերիալիստական պատերազմի համարյա նախօրյակին, „Терская Газета“-ում,[2] Վլադիկավկազում, որ շրջապատված է բնության զմայլիչ պատկերներով, Կովկասյան լեռների պեյզաժներով, այն ժամանակ համեմատաբար երիտասարդ մի կովկասագետ, նշելով մարդու զարմանալի ինքնաանուշադրությունը՝ գրում էր «Երկրամասի հոգևոր հարստությունները» վերնագրով, գրում էր յուր այն ժամանակվա աշխարհայացքի ոճով. «Դրանք, այդ վեհ ու էֆեկտավոր գեղեցկությունները գրավում են խիզախագույններին դեպի Կովկասի կուսական անկյունները սակավ տրորված արահետներով։ Կան և հաստատություններ, որոնց կոչումն է հեշտացնել տուրիստների ճանապարհորդությունը և բնական արժանիքների դիտումը։ Բայց չկա, եթե չեմ սխալվում, ոչ մի խմբակ՝ նվիրված երկրամասի հումանիտար արժանիքներին։ Որքան հաճախ (չէի ցանկանա ասել՝ միշտ) մոռացված է մարդը. անտարբերությամբ մոռացված է երկրամասի ժողովրդական հոգեբանությունը և բազմադարյան փոփոխականությամբ հարուստ մարդկային պատմությունը։ Այնինչ նա ապշեցուցիչ պայծառ և ոչ մի տենդենցիոզությամբ չգունավորված արտացոլում ունի բազմաթիվ, այսպես կոչվող լեռնական [իրոք, ինչպես հիմա մենք կասենք՝ լեռները քշված] ցեղերի և ժողովուրդների կենցաղի ու լեզվի մեջ։ Հենց քաղաքում կարելի է ունենալ այդ տվյալները, ձեռքի տակ ունենալ գիտելիքների անսպառ գանձարան, կենդանի թանգարան մարդկային փաստաթղթերի, որոնց հետ ոչ միայն տեղական թանգարանը, թող աստված ամեն բարգավաճում տա նրան, այլև՝ աշխարհի երեսին ոչ մի թանգարան չի կարող վիճել նյութի հարստության և նրանց նշանակության խորության հարցում :

«Բավական է կանգ առնել թեկուզ լեզուների, այսպես կոչվող «լեռնական լեզուների» վրա»։

Այժմ Վլադիկավկազում կա ութ հետազոտական կազմակերպություն, որ ուղղակի առնչություն ունեն երկրամասի ազգաբնակչության հետ, այն է՝ Լեռնական մանկավարժական ինստիտուտ, Ազգագրական-լեզվաբանական ընկերություն, Ինգուշական գավառագիտական գիտա-հետազոտական ինստիտուտ, Ինգուշական գրական ընկերություն, Ինգուշական գավառագիտական թանգարան, Օսական գավառագիտական ինստիտուտ, Օսական գավառագիտական թանգարան։ Գործում են նաև մի շարք հրատարակություններ, որ դրսևորում են նրանց արտադրանքը, էլ չենք խոսում ազգային լեզուներով եղած մամուլի մասին։

Բայց չէ՞ որ առաջ էլ զբաղվում էին։ Եվ այն էլ ինչպիսի անձնվիրությամբ։ Ի՜նչ վիթխարի ժառանգություն է թողնված Կովկասի նույնիսկ այս մասնիկի, մեր Միության մինիատյուր կտրվածքի մի քանի լեզուների վերաբերյալ, պատիվ է տրված օսական լեզվին։

Կրկնում եմ՝ հարցը այն չէ, որ զբաղվել են — երբ բացառիկ դեպքերում այնուամենայնիվ զբաղվել են, — այլ թե ինչպես են զբաղվել։ Նրանցով զբաղվել են այնպես, ի միջի այլոց՝ այնչափով, որչափով իրենց ժամանակի համար իսկապես և լուրջ կերպով զբաղվել են երկու, երեք լեզվական աշխարհներով, բայց այդ աշխարհների մեջ էլ ուսումնասիրության առարկան ոչ թե ողջ լեզուն էր իր բարդ ամբողջության մեջ, այլ նեղ շերտերը, որ համարվում էին ծագումով իբր թե միատարր ամբողջ մասսիվի լեզուն։

Մենք այս նշանակալից երևույթի մասին խոսում ենք միանգամայն ակադեմիաբար, առանց մատնացույց անելու հետազոտական գործի այսպիսի «մաքուր գիտական» դրվածքի արդեն բացված պատճառներն ու արմատները։ Ստեղծվել էր այն կատաստրոֆիկ դրությունը, որ լեզվի իսկական ակադեմիկ տեսական հետազոտությունը պարփակվում էր արատավոր շրջանի մեջ, մի շարք արատավոր շրջանների մեջ, առանց հնարավորություն ունենալու նրանցից դուրս ցատկելու թարմ օդը. այդ հեղձուցիչ մթնոլորտով շրջանները օդափոխվում էին օդանցքներով, ուր եվրոպական կլասիկ լեզուների և նրանց դասակարգայնորեն — ցեղակից լեզուների միջավայրը հազիվ թույլ էին տալիս թափանցելու, իբրև լիարժեք, նույնպես ոչ առանց պայքարի, ոչ թե կենդանի լեզվի թարմացնող զեփյուռին, այլ Փոքր Ասիայի և Միջագետքի էլ ավելի հին և հնագույն գրավոր պահպանված մեռած լեզուների նեխված շնչին։

Ամբողջ աշխարհը լեզվի վերաբերմամբ տրոհվել էր փակ աշխարհիկների, և ահա, երբ Հոկտեմբերը պայթեցրեց այդ աշխարհներն ու աշխարհիկները, ոստայնի պես քանդեց կեղծ միջնապատերը, լեզվի հին ուսմունքը հանկարծակիի եկավ. նրա տրամադրության տակ ոչ միայն չգտնվեց յուր հետազոտական աշխատանոցում նոր լեզուներ ըմբռնելու իդեոլոգիական պատրաստականություն, այլև չգտնվեց, և մինչև այսօր էլ չկա, նույնիսկ այսպես թե այնպես շնորհքով մի հասարակ ցանկ մեր Միության լեզուների։

Իսկ ինչ ասենք ամբողջ աշխարհի լեզուների ամփոփման մասին։ Սորբոնի պրոֆեսոր՝ ֆրանսիական հնդեվրոպաբան Մեյեի վիզայով մեր օրերում լույս տեսած այդպիսի ամփոփումը դրսևորեց յուր աղքատիկ իրազեկությունը հենց լեզուների խնդրում և ինդիվիդուալիստական գերկողմնակալությունը արդեն գոյություն ունեցող տեսական դրույթները հաշվի առնելու մեջ:

«Աշխարհական» սոցիոլոգ-լեզվաբանի օրհնությամբ լույս տեսած այդ աշխատության վրա և՛ քանակապես, և՛ որակապես ստվեր գցեց Պատեր Շմիդտի արտադրանքը: Պատեր Շմիդտի գիտական նշանակության, ինչպես և Արևմուտքում ունեցած ազդեցության չափի մասին կարելի է գաղափար կազմել ձևականորեն այն փաստով, որ նրա 60-ամյակի առթիվ հրատարակված հոբելյանական հավաքածվի մեջ (մոտ 1000 էջ in-folio) մասնակցել են 76 գիտնական, աշակերտ ու հարգող, լեզվաբան, կրոնի պատմաբան, նյութական կուլտուրայի պատմաբան, որ ազգագրագետ և հնագետ են անվանվում, և ուրիշները, եվրոպական վեց լեզուներով։ Իսկ ինչո՞ւ հասավ նա այդպիսի հաջողության։ Արդյո՞ք միայն նրա համար, որ նրա ուշադրությունը գլխավորապես ուղղված էր շնորհակալ նյութի՝ հետամնաց ժողովուրդների կենդանի լեզուների կողմը։

Պատեր Շմիդտը բացեիբաց հայտարարում է, որ իր իդեոլոգիան, իր լեզվաբանական կառուցումը հանգում է ոգուն, որին նա միստիկական կուլտուրական շրջաններից ոչ պակաս անհուսալի փակուղու մեջ է գցել: Կամ գուցե Պատեր Շմիդտի մոտեցումն էր ավելի ճիշտ իբրև կոմպլեքսային. նա նկատի էր ունենում ոչ միայն լեզուն, այլև կենցաղը, նյութական և «հոգևոր» կուլտուրան։ Այդ մոտեցումը անվանում են պալեոէթնոլոգիական (հնէաազգաբանական)։

Ոչ մեկը և ոչ էլ մյուսը, որքանով մենք ելնում ենք նրա մեթոդից և ընդհանուր դրվածքից։

Պատեր Շմիդտի ընդհանուր դրվածքը որոշվում է գաղութներում տարվող միսիոներական աշխատանքի նկատմամբ, եկեղեցու, նրա զանազան դավանանքների ծառաների աշխատանքի նկատմամբ Եվրոպայի ունեցած կենսական շահագրգռվածությամբ. այլ գործերի հետ, գիտակցաբար թե անգիտակցաբար՝ կատարելով կապիտալիստական երկրների կամքը, օտարության մեջ երբեմն աջակցություն գտնելով այն մարդկանցից, որոնք հայրենիքում հալածում ու իրավահավասարությունից զրկում էին իրենց՝ միսիոներները իրենց պրոպագանդիստական արտադրությամբ պարտավորվում էին հաշվի առնել ամբողջ աշխարհի լեզուները։ Նրանք համարյա հարյուր տարի մեզանից առաջ կարողացան իրենց միֆերի միջոցով ուսումնասիրության և դրա համար գործնականորեն անհրաժեշտ հետազոտական աշխատանքով ընդգրկել իրենց համար գաղութային և կիսագաղութային աշխարհը։ Իմանալու համար, թե զանազան տեսակի միսիոներները որքանով առաջ անցան աշխարհիկ լեզվաբաններից լեզուները հաշվի առնելում, բավական է մատնացույց անել աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր պաստոր Կ. Գրունդեմանի (К. Grundemann-ի) «Նոր ատլաս [միայն] ավետարանական միսիոներների բոլոր ռայոնների [և այն էլ] հատուկ ուշադրությամբ դեպի [միայն] գերմանական միսիաները» (Neuer Missionst — Atlas aller evangelischen Missionsgebiete mit besonderer Berüsksichtgung der deutschen Missionen)» աշխատությունը, որի երկրորդ, բարեփոխված և ուղղված հրատարակությունը լույս տեսավ 1903 թվին, 1895 թվի առաջին հրատարակությունից հետո, իսկ դա զարգացումն էր 1861 թվի քարտեզագրական առաջին փորձի ըստ միայն գերմանական ավետարանականների։ Իսկ այլ տեսակների՞նը. չէ՞ որ թիվ չկա դրանց։ Իսկ կաթոլիկներինը։ Կհասնենք մինչև propaganda do fide պապի գահի՝ հավատի տարածման դպրոցը:

Այնուամենայնիվ ավետարանական-միսիոներները հարկադրված էին էլի իրենց արտադրությամբ նշելու այբուբենների կազմման բազմազանության անճարակությունը, որոնք Եվրոպայի մեծապետական երկրների գրերով կատարվող տառադարձություններ են, և սուր կերպով դնելու միասնական գրի հարցը համաշխարհային մասշտաբով։ Ուղղակի մեր մրցակիցներ:

Չէ՞ որ այս միսիոներական շրջանից դուրս, եթե նկատի չունենանք անհատական կարգով արված ուտոպիական նախագծերը, նույնիսկ այս չափով չեն գիտակցել մարդկային լեզվի համաշխարհային ընդհանրությունը։

Իսկական մասնագետները, «գիտությունը գիտության համար» ծառայողները չէին նախազգուշացնում, «պատրաստվեցե՛ք, համաշխարհային տնտեսության հետ աճում է լեզվի միասնությունը»։ Ընդհակառակը, նրանք զգուշացնում էին լեզվի միասնության վերաբերմամբ նաև ապագայի համար և այդ իմաստով սուր կերպով դուրս էին գալիս նույնիսկ միասնական արվեստական լեզվի գաղափարի դեմ, քանի որ ունեին լեզվի բնականություն և, ինչ որ դրանից լավ չէ, «հոգեբանական» համոզումը, մինչդեռ գործը վերաբերում է նրա հասարակականությանը։ Այնինչ այդ միասնությունը էական և ակտուալ, այն է՝ իմաստային մասով վաղուց անցել ու ետև է թողել հին լեզվաբանության հիմունքները, նրա աշխատանքի եղանակը մարդկային դասակարգայնորեն կազմակերպված արտադրողական աշխատանքի համաշխարհային արենայի տարածության մեջ։

Ներփակված աշխարհների պայթյունի մեջ բացվեցին լեզվի, իբրև ճանաչողության աղբյուրի, միանգամայն չօգտագործված բացառիկ հնարավորություններ նաև մտածողության վերաբերմամբ։ Այդ հնարավորությունները սակայն պահանջում են հաշվի առնել։ Ի՞նչը։ Ա՛յն, որ մտածողությունը, ինչպես լեզուն, «դարձումի» („становления“) երևույթ է, և նրա էությունն ու տեխնիկան, նրանց հետ նաև նրա դերը, արմատապես փոխվում են տեղաշարժներով (сдвиги): Տեղաշարժներն այնքան հուժկու են, այնքան վիթխարի՝ տեղաշարժներից հետո ստեղծվող փոփոխություններով, որ նոր սերունդները ուրիշ աշխարհից եկածներն են թվում համեմատած այն նախորդների հետ, որոնցից նրանք ծագել են. նրանց միջև ստեղծված վիհի երկու եզրերին երկու հակադիր առարկաները և, կարծես թե, հակադիր հասկացողությունները նշվում են մի բառով։ Միևնույն բառը մի կողմում լքած կողմում նշանակում է ‘գլուխ’ և ‘սկիզբ’, իսկ նորում՝ արտադրության և արտադրական հարաբերությունների զարգացման պրոցեսի մեջ, իհարկե, կռվով նվաճված կողմում նշանակում է ‘պոչ’, ’վերջ’. մի կողմում բառը ’կրակ’ է, մյուսում՝ ‘ջուր’, մի կողմում՝ ‘օր’, ’սպիտակ’ է, մյուսում՝ ‘գիշեր’, ‘սև’, մի կողմում՝ ’վեր’, մյուսում՝ ’վար’։ Այսինքն աշխարհը այսպիսի տեղաշարժների ժամանակ շուռ է գալիս գլուխն ի վայր կամ, ավելի ճիշտ, տակն ի վեր՝ մի ուղղության կամ չափումի ուղուց շեղվելով դեպի ուրիշը. ‘արևելյան քամի’ են կոչում առաջ ’վերին քամի’ եղածը և ‘արևմտյան’ են կոչում առաջ ’ներքևի քամի’ եղածը։ Այս տեղի է ունենում նաև պայծառ կամ հստակ տեսանելի առարկաների հետ. մի կողմում բառը նշանակում է ‘լուսին’, մյուսում հասկացվում է ’արև’։

Իսկ երբ մարդկության մեջ պահանջ է առաջանում իմանալու, թե ինչպես տեղի ունեցավ այդ, ապա չիմանալով կատարված տեղաշարժները՝ մարդկությունը, ի դեմս մտածողության տվյալ ժամանակի յուր լավագույն մասնագետ գիտնականների, առաջադրում է մի հարց, որով կանխորոշվում է պատասխանը. «ո՞ր երկրից է ներմուծվել այսպիսի հակադիր իմաստավորումը»։ Կամ ավելի լավ ասենք, քանի որ չի գիտակցվում այդպիսի տեղաշարժների, այնպիսի երախը բաց անդունդների գոյությունը, որոնց վրայով, այժմ ամեն մի սովետական մանչուկ գիտե,— չի կարելի անցնել առանց «թռիչքի», ապա կտրված լինելով կյանքի նյութական հիմունքներից և երկրային գոյի ստեղծագործական ուղիներից, որ մարդկային ողջ աշխարհը, ամբողջ տիեզերքն են կազմակերպում՝ հին ուսուցման իմաստունագույն գլուխները նկրտում են լուծումը գտնել լքած կողմում։ Նրանք համոզված են, որ այնտեղ արդեն գտել էլ են. բայց չէ՞ որ դրանք ոչ թե տարածության, այլ ժամանակի կողմերն են, դրանք մակարդակներն են, սկզբում երկու կողմերը՝ վերևի և ներքևի, հետագայում ժամանակի, այսինքն շարժման, նշանակում է՝ գործողության և հակագործողության տարբեր մակարդակները. նրանք հաճախ դիտվում են համատեղ, քանի որ գոյացել են մի մակարդակի վրա հասարակական վերերի և վարերի փոխհարաբերության մեջ տարածության մի կտրվածքում։

Հին շկոլայի մասնագետները, ըմբռնելով գոյություն ունեցողը իբրև ռեալ և միշտ գոյություն ունեցած՝ դնում են «ի՞նչն էր առաջ» հարցը։ Նրանք չեն հոտառում (чуют), իսկ իրենց գոյով պատկանելով մեռնող հասարակությանը՝ չեն կարող և չեն ցանկանում, կամ չեն ցանկանում, դրա համար էլ չեն կարող հոտառել, որ առաջ չկային և չէին կարող լինել այդ նույն փոխհարաբերությունները, քանի որ ամենևին չկային այդ նույն ֆունկցիաները, չկար և պետք եղած տեխնիկան, աչքաչափով էին վարվում, կային մտապատկերները, բայց չկային պարզորոշ հասկացություններ, իսկ երբ ճշգրտումից հետո առանձնացան նախ մտապատկերները և նրանց հետ հետո սկսեցին գոյանալ հասկացություններ արտադրության և արտադրական հարաբերությունների զարգացման պրոցեսում, ապա դեռևս չլուծված անհաշտելի հակասություններ ունեցող միևնույն հասարակության մեջ տրամագծորեն հակադիր առարկաները, համապատասխանաբար հակադիր պատկերացումներն ու հասկացությունները նշանակվում էին միևնույն բառով: Եվ լեզվի այս անկատարելությունը, գաղափարախոսական անպարզորոշությունն ու անհոդաբաշխությունր (нерасчлененность)՝ հնչական լեզվի մեջ ձեռք-ձեռքի ընթանալով հնչյունների թերի հոդավորվածության հետ, հասարակայնորեն նշանակող հնչյունակոմպլեքսների՝ լեզվի նախնական տարրերի մեջ՝ թե՛ այնտեղ և թե՛ այստեղ՝ և՛ գաղափարախոսության, և՛ նրա ձևավորման մեջ՝ ճեղքում էին միջավայրը, ստեղծում տարտամ (դիֆուզ) վիճակ, որը լուծում էր ստանում ոչ թե ինքնահոսով, այլ դարձյալ արմատական տեղաշարժներից նյութական բազիսի, այսինքն արտադրության և արտադրական հարաբերությունների մեջ, այստեղ էլ դարձյալ ոչ թե ինքնահոսով, այլ դաժան, անողոք պայքարի գնով, հետևաբար, − խնդրում եմ՝ լավ հիշեք, — համապատասխան հակամարտող հասարակական ուժերի պայմաններում։

Բայց գործը ավելի բարդ է, լեզվի նոր ուսմունքը բացահայտել է հակադրությունը ոչ միայն երկու, այլև՝ երեք կողմերի. այսպես, ո՛չ միայն, օրինակ, ‘վերևը’ և ‘ներքևը’, այլև՝ ‘վերևը’, ‘ներքևը’, և ‘տակը’ մտածողության մեջ գիտակցվել և լեզվի մեջ դրսևորվել են դարձյալ միևնույն հակադրությունների միասնության ուղիով պատմական կիրառման մեջ, և համապատասխանաբար կոսմիական աշխարհայացքի պայմաններում մեր ‘երկինքը’՝ ‘արեգնային երկինքը’ (այլև ‘ամպայինը’) և ‘վերևը’, մեր ‘երկիրը’ (‘բուսական երկինքը’) կամ ‘ներքևը’, մեր ‘ծովը’՝ (դիցաբանության մեջ՝ ‘սանդարամետը’) կամ ‘տակը’ բացատրվեցին որպես մարդկային հասարակայնության կոլեկտիվ մտածողության զարգացման նշված ստադիայում միևնույն բառով նշանակվող պատկերացումներ։ Եվ բնականաբար, կոսմիական երեք հասկացողությունների՝ ‘երկնքի’, ‘երկրի’ և ‘ծովի’ վերաբերմամբ հաստատուն սահմանված հայացքներ ու պատկերացումներ ունեցող մարդիկ, այդ թվում և մասնագետ գիտնականները, այս բառերի վերլուծման մեջ դեգերում են, ինչպես երեք սոճիների արանքում։ Ամենևին ինչ որ մեզ համար օտար, խորթ խմբակի վերաբերմամբ չի ասվում այս։

Ընկերներ, դրությունը շատ ավելի լուրջ է. կարելի է նախանձել տեսական հայացքների բազմազանությամբ անվիճելիորեն փայլուն մեր ժողովի այն երջանիկ մասնակցին, որը համարձակություն կունենա մատնացույց անելու մեզանից մեկն ու մեկին, որն ազատ լինի մտսւծողության հարցին վերաբերող այն եզրակացություններից, որոնք արտադրանքն են մինչև մարքսիզմի իսկական ձևակերպումը, մինչև պատմական մատերիալիզմը երեք սոճիների արանքում դեգերող մասնագետների: Սակայն բանը ավելի լուրջ է բազիսի արմատական տեղաշարժներով ստեղծվող ընդհանրապես վերնաշենքային կատեգորիաների, առաջին հերթին մտածողության և լեզվի փոփոխությունների բնագավառում: Ո՛չ տեղը, աշխարհագրությունը պեյզաժներով, բնությունը ինքնին, թեկուզ և արտադրության ռեսուրսներով, որ մինչև այժմ թյուրիմացաբար մեզ մոտ էլ կոչվում են բնական արտադրողական ուժեր, ո՛չ ժամանակը առանց պարզորոշ, արտադրությամբ պայմանավորվող ֆունկցիայի, ոչ մի նշանակություն չունեն այնպես, ինչպես երբեք չեն ունեցել, մտածողության, մարդկային կոլեկտիվ մտածողության զարգացման, կամ առավել ևս՝ բազիսի, տնտեսության, հենց իրեն, արտադրության զարգացման և հասարակական կառուցվածքի ձևերի զարգացման համար։ Եվ միևնույն ժամանակ չկա ոչինչ ժամանակից դուրս և տարածությունից դուրս։ Եվ երբ մարդկությունը հասավ մինչև այն փակուղին, որ սկսեց յուր ռեալ գոյի նյութական և հոգևոր պետքերի մարմնավորմանը աստծուն շնորհել որակներ ու հատկություններ ժամանակից դուրս և տարածությունից դուրս, անջատ՝ արտադրությունից և հասարակայնությունից, ապա հենց այդ էլ հասկացողի համար լավագույն և անհերքելի ապացույցն է, որ աստված չկա։ Եվ չի էլ լինի։ բայց չէ՞ որ եղել է։ Միանգամայն ճիշտ է՝ նա եղել է որոշ ժամանակով, բայց այդ եղել է ոչ թե ռեալություն, այլ սահմանափակ շրջահայացքի կատեգորիա. իսկ հավերժական աստված, այսինքն աստված ժամանակից դուրս, մարդկությունը ոչ միայն այն պատճառով չէ ունեցել, որ նա արդեն չկա ու չի լինի, և սկզբում էլ չի եղել, այլև՛ այն պատճառով, որ հավերժության համար ժամանակ է պահանջվում, իսկ ժամանակի մասին մարդկությունը երկար ու երկար ժամանակ գաղափար չի ունեցել։

Ընկերնե՛ր. մինչև այժմ ոչ բոլորին ծանոթ փաստ է, որ ոչ թե մի տասնյակ հազարամյակ, ոչ թե մի հարյուր հազարամյակ է անցել այնպես, որ մարդկությունը գաղափար չի ունեցել ժամանակի որպես տևողության չափի միավորի մասին. ‘օր’ բառը ընկալվում էր ոչ թե որպես տևողություն, այլ որպես ‘գիշերի’ հակադրություն, որպես ‘խավարի’ հակադրություն։ Բուրժուական գրականության մեջ (դրա վրա ինձ հարկ եղավ ուշադրություն դարձնել) ընթացիկ տարվա հունվարին լույս տեսավ հատուկ ուսումնասիրություն ժամանակի մասին ըստ վաղնջական հույների, այդ թվում և Հոմերոսի հասկացողության, և դժվար է հավատալ, բայց փաստ է. Գյոտինգենի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Հերման Ֆրենկելը (Hermann Frenkel) բավարարվել է նրանով, որ ժամանակի յուր հասկացողությունը, թեկուզ և ժամանակի վաղնջական հույների հասկացողության յուր մեկնաբանությունը կարողացել է հիմնավորել Արիստոտելի փիլիսոփայությամբ։

Մեր լուսավորվածագույն ժամանակակիցների այսօրինակ արխայիկ մտածողության իրադրության մեջ պետք կա: արդյոք զարմանալու, թե ինչպես ծանր է պատվաստվում լեզվի այն բարդ դիալեկտիկան, որ բացահայտել է լեզվի նոր ուսմունքը ըստ հաբեթական տեսության։ Եթե դժվար է լեզվի դիալեկտիկան հասկանալը, ապա արխայիկ մտածողության՝ այդ, ըստ Էնգելսի արտահայտության, «չորս պատերի առողջ մտքի» համար անիմաստ է երևում այն փաստը, անվիճելի փաստը, որ աշխարհի երկու ծայրերում դիտվում են մի ամբողջի մասերը միայն ձևավորման թույլ տեխնիկական զանազանությամբ կամ ըստ հակադրությունների միասնության կամ, ընդհակառակը, ազգակցության կապերով սեղմ զոդված ժողովուրդների մոտ, նյութի տարբեր ընտրություն բառաստեղծման մեջ։

Եվ ինչո՞ւ է դժվար յուրացնելը։ Արդյոք նրա՞ համար, որ ես երկար ֆրազներ եմ գործածում ռուսերեն աշխատություններիս մեջ։ Մի՛ հավատաք, ընկերնե՛ր։ Իմ ֆրանսերեն հոդվածներում ֆրազները կարճ են։ Գերմաներեն անբասիր,− կասեմ՝ փայլուն,− թարգմանությունների մեջ բնավ չի զգացվում ոճի դժվարոթյուն։ Վերջապես, ես փորձել եմ ռուսերեն ևս շարադրել կարճ ֆրազներով։ Հետևա՞նքը։ Միևնույնն է։ Բանը նաև զանազան լեզուներից բերվող օրինակներով ծանրաբեռնելը չէ։ Փորձեր եմ արել այդպիսինները պակասեցնելու, ահա, օրինակ, այսօր: Կօգնի՞ արդյոք։ Առաջներում չէր օգնում: Ի՞նչն է հապա։ Ես մի ամբողջ հոդված ունեմ «Ինչո՞ւ դժվար է տեսաբան-լեզվաբան դառնալը» թեմայով։ Բայց այնտեղ շեշտը լեզվաբանի հասարակական աշխարհայացքի վրա է միայն։ Համոզվել եմ, որ այդ էլ չի օգնում։ Հապա որտեղ է թաղված այս անգամ, ըստ երևույթին, իսկապես, «կուլտային» շան գլուխը։ Կարծում եմ այն տեղաշարժների մեջ, որ լեզուներում դիտել է լեզվի նոր ուսմունքը հենց լեզվական ամենակոնկրետ նյութի վրա։ Դրանք առավել բարդ են, քան իմ հիշատակածները։ Այժմ հնարավորություն չկա թվարկելու հաբեթաբանության բոլոր նվաճումները այս կապակցությամբ, բայց, օրինակ, հետևյալ դրույթները սահմանված են վերջնականորեն.

1. Եզակի թիվ առաջ չի եղել, հոգնակի թիվն էլ մշակվել է մի ձևից, որ ընդհանուր էր նաև եզակիի համար, բայց առաջ այնուամենայնիվ հոգնակիությունն է եղել և նրանից հետո եզակիությունը, իբրև նրա մի մասը, իբրև նրա հակադրությունը։

2. Խոնարհման մեջ դեմք չի եղել. առաջին և երկրորդ դեմք: Դուք կհասկանաք, որ, հետևաբար, չէր կարող լինել զրույց, այսինքն՝ խոսակցական լեզու։ Իսկ եթե չկային առաջին երկու դեմքերը, ապա հասկանալի է, երրորդ դեմքը, իբրև քերականական կատեգորիա, չէր կարող լինել, կարիք չկար նրա ձևավորման (այսպես է աորիստը), իսկ երբ կարիքը հայտնվեց,— դա ուշ եղավ,— նոր ստեղծված ժամանակը (ներկան) ձևավորվեց դերանվամբ։ Իսկ սա ի՞նչ տեղակալ է: Ո՞ւմ տեղակալն է սա։ Դերանունը փոխարինում է անվան, բայց անուն, իբրև վերնաշենքային կատեգորիա, չկար։ Սա փոխարինեց վերնաշենքային կերպարին՝ տոտեմին։ Դարձավ տոտեմի տեղապահը, տոտեմի տեղակալը։

3. Ընդհանրապես չի եղել խոնարհում և հոլովում, թեև հնչական լեզուն եղել է, և հիանալի կերպով իրար հասկացել են առանց կարիք զգալու քերականական այնպիսի բեռան, ինչպիսին է ձևերի ուսմունքը՝ ձևաբանությունը։ Խոնարհման և հոլովման կազմավորիչ տարրերը միևնույնն են, բայց մի դեպքում նրանք դրսևորում են հարաբերությունները տարածության մեջ (հոլովում), մյուս դեպքում՝ ժամանակի, այսինքն շարժման, գործողության մեջ (խոնարհում)։ Ուրեմն կորչի քերականությո՞ւնը։ Ինչո՞ւ։ Թող փոխարինվի լեզվի դինամիկայի նրա կառույցի շարադրումով:

4. Ըստ շարժման և կանգ առման հասկացությունների հակադրությունների, որ անքակտելիորեն առկա են կոլեկտիվի, սոցիալ-տնտեսական ֆորմացիայի միացության մեջ և գործողության մեջ ստեղծագործում են ժամանակը (շարժումը), իսկ հակագործողության մեջ՝ տարածությունը (տեղ, հանգրվան), որի վրա փաթաթվում է հանգուցային կծիկը, տվյալ կոլեկտիվի արտադրությունը — բառաստեղծումը ժամանակի մեջ իդեոլոգիապես զարգանում է ստադիաներով, որտեղ որոշ առարկաների անունները ֆունկցիոնալ կերպով փոխանցվում են նրանց հերթափոխություններին, որոնք կախված են արտադրության գործիքների և եղանակների հերթափոխությունից, կուտակված մտածողության կողմից տեխնիկայի վրա ունեցած ներգործման պայմաններում։ Նույն բառաստեղծումը տարածության մեջ իդեոլոգիապես զարգանում է ըստ արտադրության հանգուցային կծիկների, որի մեջ գիտակցվող յուրաքանչյուր մասը յուր անունն ստանում է ամբողջից, իբրև նրա հակադրություն, տեխնիկայի զարգացմանը համապատասխան: Իմաստի ստադիալ զարգացմանն է վերաբերում, օրինակ, քարշող կենդանիների հերթափոխությունը անվան փոխանցումով, ինչպես ‘եղջերուինը’, ‘շանը’, կամ ‘շանը’ ‘ձիուն’ և այլն, դեպի հանգուցայինը. բաղադրությունների զարգացումը փաթաթված կծիկի առանցքային նշանակությունից։ Բառաստեղծումը աճում ու զարգանում է մի կողմով ինչպես բազիսի, արտադրության ու հասարակայնության, այնպես էլ վերնաշենքի քանակական և որակական աճից: Բազմազանությունը վերնաշենքում աճում է քաղաքի ու գյուղի բնակչության մտածողության որակական տարբերությունից։ Ամենուրեք աճը ստեղծվում է հակադրությունների միասնության ճանապարհով։

5. Հնչյունները չէին փոխվում։ Իմաստի փոփոխությունը հնչյունական այլատեսակությունը նաև իդեոլոգիական այլատեսակություն էին, և չկա այժմ ձևականորեն դիտվող ոչ մի հնչյունական երևույթ, որին հատուկ չլիներ որոշ ֆունկցիա՝ իդեոլոգիապես կախված ոչ թե գործածությունից, այլ հասարակայնության պատվերից։ Հնչյունների բազմազանությունը հասարակական ֆունկցիայի բազմազանություն է, իսկ եթե առանց իմաստի որևէ տարբերման մեկը արտասանում է „гаварит“, իսկ մյուսը՝ „говорит“, ապա դա արդեն արհեստական ընտրության գործն է ըստ կուլտի, ըստ ավանդության, այսինքն ըստ վերացվող դասակարգայնության, և նշանակություն չունի։

Ուրեմն կորչի դրության ռեֆո՞րմը: Ինչո՞ւ։ Ռեֆորմ ըստ լեզվի նոր ուսմունքի ուղենիշների՝ ոչ թե գործամոլական, այլ սկզբունքային, և այստեղ ամեն տեսակի համաձայնողականություն ոչ միայն տեսական դրույթի, այլև արտադրական և հասարակական պրակտիկայի շեղումն է գլխավոր գծից սոցիտլիստական շինարարության մեր կտրվածքում։

6. Սեռերը՝ արականը և իգականը, նմանապես և որոշիչ ու անորոշ հոդերը բնորոշում էին ոչ թե բառեր, որոնք օժտվում են այդ հատկանիշներով... Ի՞նչ ասենք, երբ женщина-ի ‘կնոջ’ հետ рука և вода ‘ձեռք’ և ‘ջուր’ ևս իգական սեռի են։ Իսկ озеро ‘լի՞ճը’։ Ինչո՞ւ է սա չեզոք սեռի։ Ավելի լավ оրինակ՝ նույնիսկ дитя ‘մանուկ’ չեզոք սեռի է, судьба ‘ճակատագիր’ իգական։ Երբ лошадь ‘ձի’ իգական սեռի է, իսկ конь ‘նժույգ’ արական , մինչդեռ дитя ‘մանուկ’ չեզոք, ապա, կրկնում եմ, սրանով բնորոշվում էին ոչ թե այդ բառերը, այլ հասարակական այն կատեգորիաները, որոնց վերաբերում էին դրանք կամ վերագրվում, այն է՝ հասարակության զանազան դասակարգերը։ Այդ պատճառով էլ հոգնակի թվում, որն ավելի հին կազմավորում է, այդպիսի բան չկա. հոգնակի թվում իգական սեռի ‘лошадь’, արական սեռի ‘конь’ և չեզոք ‘дитя’ բառերի հիմնական հոլովները միատեսակ են կազմվում, այն է՝ ուղղական ‘лошади’, ‘кони’, ‘дети’, սեռական, հայցական ‘лошадей’, ‘коней’, ‘детей’, նույնն է նաև որոշիչ հոդերի նկատմամբ (գերմաներենում die): Որտեղ որ այդպիսի բան կա (հունարենում), դա տեղական ավելի ուշ շրջանի աշխատանքի ներդրում է, որով եզակի թվի նորմաները խցկվել են հոգնակի թվի մեջ։ Իսկ նորմալ կերպով սեռերը կամ երկուսն են, երբ հասարակությունը բաժանվում է երկու հասարակական խմբերի, կամ երեքը, երբ առկա է ավելի ուշ ժամանակի բաժանումը երեք խմբի։

7. Պարզ բան է, որ այսպես կոչվող նոր լեզուները, հենց թեկուզ եվրոպական (ֆրանսերենը, գերմաներենը, անգլիերենը) ավելի հին են լեզվաստեղծորեն (գլոտոգոնիապես), քան թե կա՛մ Եվրոպայի դասական մեռած լեզուները՝ լատիներենը և հունարենը իրենց հոլովումներով, կա՛մ կենդանի ռուսերենը։

8. Գաղափարախոսական տեղաշարժներով են պայմանավորվում հնչյունական փոփոխությունները, որի համաձայն էլ լեզվական առաջնային էլեմենտները, թվով չորս, ենթարկվում են բազմաթիվ փոփոխությունների միշտ հակադրությունների միևնույն օրենքի ուղիներով՝ իրենց զարգացման մեջ հասնելով մեկ հնչյունի վիճակին՝ ձայնավոր կամ բաղաձայն։

9. Վերջապես, հենվում եմ Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագրում տպագրվող «Շրջադարձային կետը հաբեթական տեսության աշխատանքի մեջ (դեպի Գերմանիա կատարած գիտական գործուղման արդյունքներից)» աշխատությանս վրա, որտեղ անկախ գերմանական աշխարհի, մասնավորապես Հռենոսյան երկրամասի՝ Կովկասի և Սևծովերկրի (Черноморье) հետ ունեցած կապից, որը աչքի է ընկնում «միջին դարերից էլ առաջ ինչպես մոնումենտալ հուշարձանների վրա, ոչ միայն Ախենի տաճարի կամ մանր շինվածքների վրա, որոնք կապում են Գոթերի հետ», այնպես էլ «աշխարհայացքների, ավելին՝ քրիստոնեական հավատալիքների և սրանց՝ պաշտամունքի մեջ ձևավորվելու (խոսքը բողոքականության մասին է) տեղաշարժների վրա ավելի ժամանակների համար սահմանվում է, որ գերմաներենը իր հնագույն մասերով թյուրիմացաբար են վերագրում հնդեվրոպական ընտանիքի լեզուներին, որ ինչպես գերմաներենի, այնպես էլ գոթերենի հիմնական բոլոր առանձնահատկությունները բացատրվում են իբրև ընդհանուր գծեր նույն հաբեթական սիստեմի կովկասյան կոնկրետ լեզուների հետ, գերմաներենինը՝ սվաներենի, իսկ գոթերենինը մեգրելերենի և ճաներենի հետ։

Մտածողության զարգացման վերաբերմամբ մեր զեկուցման հիմնական մասի համար անհրաժեշտ է ուշադրություն հրաիրել, որ հույներից հետո փիլիսոփայությունը, ճանաչողության տեսությունը յուր ամենախոր զարգացումը, դիալեկտիկականը, ինչպես իդեալիստական, այնպես էլ մատերիալիստական, ստանում է գերմաներեն խոսող միջավայրում, մի լեզու, որ ավելի հին սիստեմի է, քան հունարենը։ Սա պատահականություն չէ։

Եվրոպայի արևմտյան ծայրում, Պիրենեյքում, Բասկերի մոտ ‘ցորենը’ gar-i, որ փոխարինել է ‘գարուն’ garagar՝ ավելի հին հացահատիկին, միևնույն անունն է կրում, ինչ որ հայերենում gar-e ↔ gar-i ‘գարի’, հացահատիկները երևան են եկել փոխարինելու համար կաղնու պտուղներեն՝ ‘կաղիններին’, որոնք իրենց ֆունկցիան հանձնել են առաջ ‘գարուն’։ ‘Կաղնին’ (→ ‘կաղինը’) Հայաստանում և Բասկիայում նույնպես կրում են նույն անունը ari↙* kar-i [n] ավելի հին այլաձևությամ բասկ.՝ Bi-ar+i-ϑa ‘երկու կաղնի’ (Բիարիցա քաղ.). հայ. kağ-[i]m ‘կաղնի’։

Պատահում է այնպես, որ և՛ բասկերը, և՛ նույն սիստեմի լեզուներ ունեցող կովկասյան լեզուները ունենում են այսպիսի մի ընդհանուր բաղադրյալ բառի այլաձևությունները. այսպես, օրինակ վրաց ğa-me, բասկ. ga-w → ga-b այսպես կոչվող խաչավորված բառ է երկու բառ-էլեմենտներից, որոնք հավասարապես նշանակում են ‘գիշեր’, բայց նույն այդ բառերը մենակ վիճակում մնացել են նույն իմաստով (ğa-, qa-) Կովկասում աբխազների մոտ (աբխ. qa), Պրիվոլժյեում մորդվացի-մոկշաների մոտ (ve):

Հյուսիսում ֆինների մոտ ‘հողը’ արտասանվում է mu (այսպես է կոմի կամ զիրյանների լեզվում): Այժմ մենք չենք ձեռնարկում այն բանի հիմնավորմանը, թե ինչու է այսպես հնչում ‘հողի’ այդ անվանումը, կամ թե ինչպես էր միևնույն բառը սկզբնապես նշանակում և՛ ‘երկինք-հաստատություն’, իսկ դրա հետ նաև ‘ժամանակ’, ‘տարի’ և այլն։ Այս բառը հայտնի է հինգ հազար տարի մեզանից առաջվա վաղեմություն ունեցող սեպագրությունից, Միջագետքի շումերների լեզվից, բուրժուական երկրների մասնագետները գլխի չէին ընկնում, թե ինչպես է, որ շումերական լեզուն անվիճելի կապեր է ունեցել կենտրոնական Աֆրիկայի ժամանակակից կենդանի լեզվի՝ բանտուի հետ, և այս առթիվ մի լավ հարց առաջադրվեց դիսկուսիայով, կարելի՞ է արդյոք ընդունել հնչունական օրենքների այսպիսի երկարատև պահպանունակություն։ Իսկ Թուրքեստանի և Ասիայի ջրոռոգման վերաբերյալ տերմինաբանությունը, նաև գետերի, մասնավորապես Ամու-Դարիայի, այսինքն՝ Ամու գետի անունները մեկնաբանված են իբրև շումերական, իսկ նյութական արտադրական բազայից կտրված (հետևաբար ակադեմիորեն լատիներենով Deus ex machina, իսկ մեր լեզվով, պարզապես մեխանիստորեն կտրված) առանձին հնչյունները իրենց ձևականորեն և ֆիզիոլոգիապես սահմանված օրինաչափություններով բացատրված են որպես աշխատանքային պրոցեսից դուրս եկած և լեզուն, իբրև վերնաշենք, գոյի հետ կապող լեզվական չորս էլեմենտների մնացուկներ, դրանք բացատրված են լեզվի նոր ուսմունքով՝ հաբեթական տեսությամբ։ Եվ ահա, դիսկուսիա է տարվում այդ տեսության դեմ, որպես «շառլատանական» և «մեխանիստական (!!) տեսություն։ Իսկ շումերները, ի վրդովմունք մասնագետների, աչք են ծակում (прут) նյութական կուլտուրայի հուշարձաններով Հնդկաստանում: Հաբեթական տեսությունը սահմանում է շումերների գոյության փաստը ոչ միայն «կործանարար» հաբեթական Կովկասում, այլև՛ Վոլգայի մոտ՝ Չուվաշիայում, և Ֆինլանդիայի «սառը ժայռերի» մոտ սուոմիում՝ սկսած այն էպոխաներից, երբ ոչ ռուսներ կային, ոչ ֆիններ, իսկ կարելները խոսում էին մի անկախ լեզվով: Թողնենք այս «հնոտին»: Այժմ մենք պետք է նշենք, որ ըստ լեզվի տեխնիկայի, կոմի կամ զիրյանական mu ‘հող’ առաջ պետք է հնչեր mur և այս որոնելի mur-ը առկա է բերբերների, այն է՝ կաբիլների կենդանի լեզվի մեջ, դարձյալ Աֆրիկայում, ‘երկիր’, ‘կողմ’, ‘վարելահող’ իմաստով, սակայն իգական սեռի ϑa-mur-ϑ ձևավորմամբ (մարոկերենում նույնպես r-ի կորուստով, բայց ա հնչումով Zir-ի հետ խաչավորված՝ ϑa-ma+zir-ϑ ‘երկիր’), ինչպես ռուսերեն «земля», գերմ. «die Erede», ֆրանս. «la terre») բառը և այլն, որտեղ միայն սեռն է տարբերվում, և մենք գիտենք, թե ինչու է դա այդպես։

Բասկերը ‘արցունքը’ կոչում են nigar, սակայն ոչ բասկերը, ոչ էլ բասկերենի հիանալի մասնագետները ձեզ չեն ասի՝ «ինչո՞ւ»։ Չգիտեն, որ երկու էլեմենտներից բաղադրված այդ բառը տառացիորեն նշանակում է ‘աչքի (ni) ջուր (գառ)’. երկու էլեմենտն էլ ինքնուրույնաբար դիտված են իբրև առանձին բառեր Կովկասում, որտեղ կան այդ բառերի մի շարք այլաձևություններ, բայց ‘արցունք’ իմաստով բաղադրությունը միայն բասկերի մոտ է։

Այսպես է բաղադրված նաև ռուսական sl1e-za ‘արցունք’ բառը, տառացիորեն՝ ՛աչքի (sl1e → sel1) ջուր (Za ← sa ← sal)’ Sel1 բառը միջազգային վիթխարի հենարան ունի և՛ միկրոկոսմիական ‘աչք’ տերմինի (սուոմի silma, էրզյա sel-me, բրետ. sell ‘տեսնել’), և կոսմիական ‘արևի’ նշանակությամբ (հայ. el ‘արևի դուրս գալը’) և այլն: Za↙sa ‘ջուրը’, Կովկասում ևս լավ ծանոթ sal-↗dal-ի սովորական թերատ ձևը հանդես է գալիս իբրև ընդհանուր բառ ռուսների և ֆինների բաղադրված հնագույն Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/248 միկրոկոսմիաբար ‘քիմք’: Այդ իսկ պատճառով ռուսական „плеват“ ‘թքել’ բայի ple ‘բերանի’, ‘քիմքի’, իսկապես՝ ‘երկնքի’ va→v ‘ջուր’ հիմքը պատահաբար չէ, որ համընկնում է ֆրանս. pleur-oir անձրև գալուն, իսկապես ‘երկնքից ջուր ոթելուն’ և այլև։ Բայց այս էլ քիչ է. pie այնուամենայնիվ նշանակել է ‘բերան’, ‘շրթունք’ և pel (↔pil) առաջնային ձևով սվաներենում նշանակում է ‘բերան’, ‘շրթունք’ (pil), վրացերենում` ‘դեմք’, ‘բերան’ (pir): Բայց քանի որ ‘դեմքը’ նշանակել է pir, որը համապատասխան սոցիալական խմբակում կհնչեր pel, ուրեմն տվյալ միջավայրում հենց այսպես էլ պիտի հնչեր նաև ‘ականջը’, ‘աչքի’ հաջորդը գիտակցման և անվանման մեջ. կոմի pel1,, ուդմ. pel ‘ականջ’ (մի ժամանակ ‘աչք’, resp. ‘դեմք’, հետևաբար, կոսմիորեն ‘արև’, ‘երկինք’, ‘օդ’), ‘փչել’ է նշանակում, որտեղից է նաև հենց ուդմ. pel-te ‘փչում է’, pel-la ‘փչում է’, ‘կախարդություն է մրմնջում’։

Իմաստների կիտման թվարկած բոլոր եղանակներն ու ձևերը հերթափոխություններ էլ են ստանում ճշգրտման կարգով, նախնական, անպայման կոլեկտիվ իմաստը մասնավոր իմաստի փոխանցելու գծով, որ վերաբերում է բնավ ոչ միայն սեփականության իրավունքի տերմիններին, որը նույնպես սկսվում է սեփականության կոլեկտիվ իրավունքից և հասնում անձնական իրավունքին ամենավերջին ժամանակներում՝ անցնելով կոլեկտիվ իրավունքի զանազան խմբական ձևերի այլաձևությունների։

Պատկերացումների կոլեկտիվ[ական]ությունը իր հերթին ելման կետ է հանդիսանում նյութական բազայից վերնաշենքային աշխարհը կատարվող թռիչքի համար, քանի որ այնպիսի առարկան, ինչպիսին է օրինակ ‘կացինը’՝ ամբողջ արտադրական կոլեկտիվի, նախնադարյան հասարակության տիրապետության տակ գտնվելով՝ երկու ձևով էր ըմբռնվում. և՛ որպես ‘կացին’ կոնկրետ առարկա, և՛ որպես ‘գործիք’ ընդհանուր հասկացություն. դրա համար էլ այդ բանը ազդանշող մեկ բառը նշանակում էր և՛ ‘կացին’, և՛ ‘գործիք’, միևնույն ժամանակ, քանի որ կոլեկտիվ իրավունքի առաջացման դարաշրջանից (ի վեր) հնչական լեզվի մեջ ‘կացինը’ ամբողջ հասարակությանը պատկանելը արտահայտվում էր նրա ամբողջ կոլեկտիվը արտահայտողի, այսինքն տոտեմի դրումով (постановкой), ապա ուրեմն միևնույն հնչակոմպլեքսը, որ սկզբից կամ վերջից միացվում էր բառին, բնորոշելու համար առարկայի վերաբերությունը հասարակությանը, նրա պատկանելությունը կոլեկտիվին և հանրային օգտագործման մեջ լինելը, այդ հնչակոմպլեքսը դառնում էր ուղղակի առարկան բնորոշող, և այսպիսի կցորդական մասից — բառասկզբից էր միանում նա և նախածանց դառնում, թե բառավերջից՝ և դառնում վերջածանց կամ վերջավորություն առարկա ազդանշող բառը ստանում էր կոլեկտիվին հատուկ բոլոր իմաստները, այն է՝ հավաքականություն (հոգնակի թիվ), ընդհանրություն (հավաքական նշանակություն) և ընդհանուր կամ վերացական իմաստ։

Մտածողության հարցին կարելի էր մոտենալ և մոտենում են զանազան գիտական դիսցիպլինների տեսակետից բխող հետաքրքրությամբ, ինչպես որոշ չափով նաև լեզվին, բայց քանի որ հարցը ծագման մասին է դրվում, չի կարելի ժխտել առաջին հերթին լեզվաբանի իրավահասությունը այդ առարկայի վերաբերյալ դատողություն ունենալու հարցում, ավելին՝ իբրև դատավոր հրավիրելու նաև մտածողության, որպես յուր մասնագիտության առարկայի վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում է մտածողությունը՝ լռության մատնելով լեզուն։ Լեզվաբանին մտածողության մասին դատելուց հեռու պահելը եվրոպական բուրժուական լեզվաբանության ժառանգությունն է, որ անեծքի նման կառչած է մեր բոլոր ձեռնարկումներին նաև հետազոտական և ուսումնական գործերի կազմակերպման մեջ, ոչ միայն լեզվի բնագավառում։ Լեզվի հին ուսմունքը իրավացիորեն մերժում էր մտածողությունը որպես իր ձեռնհասության առարկա, քանի որ ուսումնասիրում էր լեզուն առանց մտածողության։ Նրա մեջ կային հնչյունաբանության՝ հնչունների երևույթների օրենքներ, բայց չկային իմաստաբանության օրենքներ, այս կամ այն իմաստի առաջացման օրենքները, լեզվի, ապա նրա մասերի, այդ թվում բառերի, իմաստավորման օրենքները: Բառերի նշանակությունները չէին ստանում ոչ մի գաղափարախոսական հիմնավորում։

Մտածողության ծագման քննարկման ժամանակ լեզուն լռության մատնելը բնական փաստ է, կարծես կազմակերպական եզրակացություն, որ բխում է խոսքի [լեզվի] հին ուսմունքի ընդհանուր դրվածքից, որը մի շարք անհաջող փորձերից հետո, իր ձեռնհասության շրջանակից դուրս ձգեց լեզվի ծագման պրոբլեմն ընդհանրապես։ Նույնիսկ համապատասխան հարցադրումը մասնագետների շրջանում անգիտական և անպետք էր համարվում, մի բան, որ իր հերթին օրգանապես կապված է ձևական մեթոդի հետ։ Այդ մեթոդը լեզվի մեջ հետազոտության առարկա էր համարում միայն ձևական կողմը, հնչմունքը, բայց ոչ գաղափարախոսությունը։ Այս կապակցությամբ լեզվաբանության մեջ գոյություն ունի մի տերմին՝ գլոտոգոնիա՝ ‘լեզվաստեղծություն’, բայց ոչ նույնիսկ լոգոգոնիա, այսինքն ‘խել[ք]աստեղծություն’։ Խոսքը-բանականությունը միջնորդաբար կամ անմիջաբար թողնված էր աստծուն (հունարեն լոգոս՝ ‘խոսք-բանականություն’) կամ հոգեբանությանը՝ հոգու ուսմունքին, որը դարձյալ աստված էր վարում։

Եվ միայն ամայացված բառը մնաց բնության բաժին, և լեզվաբանությունն ու լեզվի պատմությունը, բնական կամ զգայական ֆակտորների այսպիսի սահմանափակությամբ, կենտրոնացած էին միայն հնչյունաբանական (հնչական) դրսևորման և ձայնաբանական (լսողական) ընկալման սահմաններում ոչ միայն ֆիզիոլոգիապես ընկալվող հնչման հատուկ ուսմունքի (հնչյունաբանության) մեջ, այլև ձևաբանության մեջ, որը նույն հնչյունաբանության վրա էր կառուցվում։

Մտածողության պրոբլեմին լեզվի նոր ուսմունքը մոտենում է առանց որևէ վարանման, հարկադրված է մոտենալու առանց որևէ կեղծավոր զգուշության։ Հարկադրողը լեզվական իրողությունների մինչև արմատները պարզված փոխհարաբերությունների ույժն է։ Մտածողության պրոբլեմը տեսական եթե ոչ ամենախոշոր, խոշորագույն պրոբլեմներից մեկն է աշխարհում հենց նրա համար, որ նրա արմատները գտնվում են ոչ թե իր մեջ և ոչ էլ բնության մեջ, այլ նյութական բազիսի մեջ, ինչպես այդ սահմանել է դիալեկտիկական մատերիալիզմը։ Եվ եթե անվիճելի է մարքսիստական փիլիսոփայության այս նվաճումը, որի նկատմամբ ոչ մի կասկած չի կարող ունենալ դիալեկտիկ-մատերիալիստը, եթե մատերիալիզմի այս նվաճումը միանգամայն նոր շունչ է ներփչել հենց դիալեկտիկայի մեջ, շուռ տվել դրան, որ իդեալիստների մոտ գլխի վրա էր կանգնած, և ստեղծել բազիսի ու վերնաշենքի միասնությունը բարդ փոխհարաբերություններով, ապա մտածողության պրոբլեմը մարքսիստական նվաճման տեսական ամրացման պրոբլեմ է ճիշտ այնպես, ինչպես կոլտնտեսական շինարարությունը ոչ միայն գործնական-տնտեսական, այլև վիթխարի քաղաքական ու հասարակական նշանակություն ունեցող կուլտուրական գործ է։ Սա կոլեկտիվ տեղաշարժի, մասսաների մտածողության ռևոլուցիոն հերթափոխության, նոր մտածողության անցնելու կամ ցատկելու միջոցն է, որ պիտի ամրացնի լեզվի նոր ուսմունքի նվաճած դիրքերը և հնարավորություն տա նրան անցնելու առաջ դեպի պրոբլեմի վերջնական լուծումը։

Ինչո՞ւ մտածողության պրոբլեմը տեսական եթե ոչ ամենախոշոր, խոշորագույն պրոբլեմներից մեկն է աշխարհում։

Այն պատճառով, որ նրա հետ կապված է դեպի մարդկային հասարակայնությունը կատարած թռիչքը կենդանական հորդայից, կենդանական հոտայնությունից, երամայնությունից, «պարսայնությունից», մի խոսքով գազանա-կենդանաբար կազմավորված կոլեկտիվից, լինի դա չորքոտանիների «հոտը», թռչունների «երամը», մեղուների կամ թաղանթաթև միջատների «պարսը»։ Ես դիտմամբ եմ գործածում „стайность“ (հոտայնություն) ռուսական հազվագյուտ, արհեստական բաղադրությունը՝ կազմված „стая“-ից (‘հոտից’) և բնավ չընդունված „ройность“ (‘պարսայնություն’) ձևը, որպեսզի հեշտացնեմ լեզվի նոր ուսմունքի ամենատարրական դրույթներից մեկի ըմբռնումը, լեզվի մեջ սկզբում հայտնվել են ընտանի կենդանիների անունները, իսկ հետո համապատասխան կերպով՝ վայրի, նշելով այն բացահայտ՝ դիտողության համար յուրաքանչյուրին նույնիսկ ռուսերենով մատչելի փաստը, որ չնայած մարդկային կոլեկտիվի անվան երկու այլաձևությունների առկայությանը՝ հասարակություն, հայասարակայնություն, կենդանիների կոլեկտիվի համար հազիվ ենք գտնում նրա անվան մեկ այլաձևություն, ըստ որում այդ էլ ավելի հեշտ ենք գտնում, երբ խոսքը «վարժեցված» չորքոտանիների մասին է, որոնք մասնակիցն են մարդկային այս կամ այն արտադրության, ավելի դժվար է, երբ խոսքը թեկուզ մեղուների մասին է, որոնք ներգրավվում են մարդկային տնտեսական կազմակերպության մեջ, բայց ունեն բնական գործոնների վրա հիմնված իրենց ավտոնոմ կազմը։

Գլխավորը սակայն այն է, որ ինչպես վայրի կենդանիներին են փոխանցվել ընտանիների անունները, այնպես էլ նրանց կոլեկտիվներին են փոխանցվել մարդկային հասարակությունների՝ մարդկային պրիմիտիվ սոցիալ-տնտեսական կազմավորումների անունները, իսկ այն դարաշրջանների հասարակությունները տոտեմական էին, անվանվում էին ըստ տոտեմների, և տոտեմներն էլ ունեին ամենաբազմազան, բայց ըստ ստադիաների խստիվ որոշված նշանակություններ, այդ թվում՝ նաև թվական։ Այսպես ‘ամենը’, ‘շատը’, և հանգուցային խոշոր թվերը՝ ‘երեքը’, ‘հինգը’, ‘տասը’, ‘քսանը’, ‘հարյուրը’ առաջին հերթին տոտեմի նշանակությունների շրջանակի մեջ են մտնում։ Հենց ռուսական общий ‘ընդհանուր’ „об’ հիմքը, ինչպես և նրա „соб“ („собина“, „особа“) երկվորյակը նույնպես եղել են տոտեմ, ըստ որում „соб“-ը գազանային տոտեմի ստադիայում նշանակել է ‘ձի’-ուց առաջ ‘շուն’, իսկ „об“-ը կոսմիական աշխարհայացքի ստադիայում նշանակել է ‘երկինք’. այս պատճառով „об“ նշանակում է և՛ ‘վերևը’, ‘վրան’ որպես նախդիր, իբրև պատասխան ‘о чем’ հարցին գոյականների հետ, օրինակ “об огне”, „об языке”, և՛ ‘շրջան’, ‘շուրջը’, բայի հետ, օրինակ „обходить” ‘շուրջը անցնել’ և այլն։ Կենդանական կոլեկտիվների անուններն էլ հետևանք են մարդկային կոլեկտիվների անունները նրանց փոխանցվելու, այսպես օրինակ, թռչունների ‘стая’ ‘երամը’, որտեղ sta-y-a-ի sta-y հիմքը, ինչպես և ‘сотня’ ‘հարյուրակը’, սոցիալական տերմինի իմաստով բնավ չի նշանակում ‘հարյուր’, ‘հարյուրյակ’ թիվը։ Ընդհակառակը ‘сотня’ (soten առաջնային հիմքով) բառը սկյութական տերմին է՝ sko-ten-ի մնացուկ, որից թերատված skot-ը ոչ միայն ‘стадо’, ‘скот’ (‘հոտ’, ‘տավար’, ‘նախիր’), այլև ‘сокровище’, ‘деньги’) ‘գանձ’, ‘փող’) և այլն է նշանակում ska-t (գերմ. schatz) երկվորյակռվ։

Նույն ծաղումն ունի sta+do (←sta-don-ը) սոցիալական հատուկ խմբավորման արտասանությամբ։ Այս տերմինները սակայն խոսում են ոչ միայն մարդկային այն հասարակության արտադրության մասին, որի հետ նրանք առաջացել են, այսպես հատկապես sta-do-ն ‘խաշնարածության’ մասին, այլև՛ արտադրական հարաբերությունների մասին, հատկապես „ста-до“-ն և „скот“-ը, երկուսն էլ սկյութական տոտեմի այլաձևություն, մի կողմից անվիճելիորեն վկայում են ‘խաշնարածությունը’ և այդ կապակցությամբ՝ նրանց ‘վաչկատուն’ ‘քոչվորական կյանքը’, որ հաստատվում է սկյութական տոտեմից բաղադրված ռուսական մի շարք բայերով, օրինակ „скит+т-а+ть-ся“ ‘թափառել’, մյուս կողմից՝ նաև նստակյաց, ուղղակի քաղաքային կյանքը. ահա թե ինչո՛ւ, խոսելով ‘золото’, ‘скот’ (‘ոսկու’, ‘տավարի’), մետաղե փոխանակային միավորի մասին, որոնք ծագել են սկյութական skalot, skuϑa տոտեմի այլաձևություններից, հենց ինքը „стадо“ ‘հոտ’ բառը այն հիմքն է, որից, իբրև ստադիալ զարգացման համապատասխան աստիճանի բնակելի վայրի անունից, համապատասխան արտադրության կապակցությամբ մշակվել է քաղաքային բնակավայրի անունը, այսպես հենց գերմ. Sta-d-t ‘քաղաք’, և ապա stā-t (*star-t-ից) ‘պետություն’։ Մենք այժմ չենք շոշափում բարդ, բայց միանգամայն պարզորոշակի բացատրվող առկա հարաբերությունները մի կողմից լատիներենի և ռոմանական լեզուների հետ՝ քաղաքաշինության գծով, մյուս կողմից Կովկասի և Փոքր Ասիայի հետ՝ քաղաքաշինուհի աստվածուհու հետ ունեցած կապերի գծով, որպիսի կուլտը բացահայտվեց գերմանացիների, հատկապես գերմանների մոտ: Գործը չենք բարդացնում այս բառի այլաձևությունների վերլուծմամբ, այն առումով, որ նրա հիմքը ռոմանական ժողովուրդների, ինչպես և լատինացիների մոտ նշանակում է և ‘հասակ’, այսինքն ‘ժամանակ’, մասնավորապես ‘ամառ’, ‘շող’, ‘տարի’, քանի որ ‘երկինք’ առաջնային նշանակությունը նույնիսկ նրան հակադիր ‘երկիր’, ‘հանգրվան’ (стоянка) նշանակության պայմաններում օգտագործվում է որպես „стоять stoy-a+t, լատ. sta-a-re և այլն), լատ, sta+t-us, ֆր. etat ‘դրություն’, ‘կացություն’ և այլն: Իսկ գերմաներենում նույն հիմքի վերաձայնավորման (e փոխ. a-ի, ste-հ-en) և С էլեմենտի հետ խաչավորվելու պրետ. stan-d (հմմտ. հայ. — skan-g-ը kangneϑ ‘դրեց’ բառում) պայմաններում դարձյալ ‘երկնքի’, ‘արևի’ կամ նրա տոտեմական այլ փոխարինման հետ ունեցած իդեոլոգիական կապով հետաքրքրություն է առաջացնում stalt-ը „die Ge-stal-t“-ի ‘տեսիլ’, ‘ուրվական’, ‘կերպար’, ‘կերպարանք’ հիմքի մեջ:

Մտածողության պրոբլեմի թեկուզ և տեսական լուծումը սոցիալական ստեղծագործական սխրագործություն է ոչ թե գիտնականի, տյլ այն հասարակայնության, որտեղ նա դրվում է առանց վերապահության և լուծվում սկզբունքայնորեն առանց որևէ զգուշության։ Ոչ մենակ զգուշությունը և ոչ էլ մենակ նրա հակադրությունը՝ ռիսկը ստեղծագործական սխրագործության՝ ռևոլուցիոն ակտի՝ սեփական նախադրյալները թոթափող երաշխիք չեն ո՛չ տեսության և ո՛չ էլ պրակտիկայի մեջ, ինչպես մենք գիտում ենք այդ, ոչ թե հայեցողաբար, այլ ակտիվ կերպով ապրելով մեր սոցիալիստական շինարարությունը, որը յուր ստեղծագործության անողոք անիվով ջնջում է մնացուկային կենցաղի բոլոր ողջամիտ նախապաշարումները։ Լեզվի նոր ուսմունքը դիալեկտիկորեն է մոտենում մտածողության պրոբլեմին՝ այն բաժանելով ավելի բարդ, իսկապես մեր առաջուց պատրաստ սխալ պատկերացմամբ բարդացած հարցին՝ մարդկային լեզվի, այսինքն մտածողության + լեզվի առաջացման հարցին, և հետագա, մտածողություն + լեզվի առաջացման և մեր միջև ընկած ժամանակամիջոցում եղած մտածողության տեխնիկայի հաջորդումների հարցին, որոնք սակավ, ավելի ճիշտ՝ բոլորովին հաշվի չեն առնվում, քանի որ դրանք՝ այդ հաջորդումները մի քանիսն են՝ մի քանի ստադիաներ, որոնք իրենց դինամիկայի, այսինքն ստեղծագործական շարժման մեջ բխում են արտադրության արմատական տեղաշարժներից և արտադրության համապատասխան դասավորվող սոցիալական հարաբերություններից։ Լեզվի նոր ուսմունքը նախ և առաջ մտածողության տեխնիկայի այս ստադիալ տեղաշարժների հարցն է դնում և դրական պարզաբանմամբ լուծում տրամաբանականին նախորդած այսպես կոչվող մինչտրամաբանական մտածողությունը որպես օրինաչափությունների և տեխնիկայի տեղաշարժ ունեցած աստիճանների մի շարք: Հետևաբար կոնկրետ դրությունը «սքողող», կույր «մինչտրամաբանական» տերմինը, որ մեզ շատերիս այնպես հմայում է Levy Bruhl-ի թեթև ձեռքից, պիտի պատմականորեն բացատրվի գոյով պայմանավորվող յուր լինելության մեջ։

Լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության նախ և առաջ հենվում է արտադրական հարաբերություններից՝ նրանց դիալեկտիկական զարգացման պրոցեսում ծնվող և համապատասխան ստադիաների մտածողությամբ ձեվավորվող նախ լեզվի, հետո բառերի, իբրև սոցիալական արժեքների, և նույն կարգով առաջացած նրանց փոխհարաբերությունների, կապակցությունների, սպասարկու բառերի առաջացման ու զարգացման օրինաչափությունների վրա։ Շնորհիվ բառերի, այդ վերնաշենքային սոցիալական արժեքների ստադիալ զարգացման զանազան աստիճաններում ունեցած իմաստների հաջորդումները բացահայտող լեզվահնէաբանության, լեզվի նոր ուսմունքը չի առանձնացնում գլոտոգոնիայից (լեզվաստեղծությունից) մտածողության ծագման հարցը և դնելով լեզվի ծագման հարցը՝ իբրև հիմնական՝ հենց դրանով էլ առաջնահերթ է համարվում նաև մտածողության պրոբլեմը՝ օժանդակ տեղ հատկացնելով լեզվի տեխնիկային, հնչական լինի նա, թե ձեռքի, միևնույն է:

Մտածողության պրոբլեմի ճիշտ հարցադրման հիմնական նախադրյալներից մեկը այն է, որ ընդունվի, ավելին՝ գիտակցվի այն վիթխարի նմանակությունը, ոը հատուկ է ձեռնալեզվին, որպես կազմակերպող միջոցի՝ արտադրության, վարմունքի, աշխարհայացքի, և, իհարկե լեզվի մեջ ընդհանրապես։

Ձեռնալեզուն և նրա հետ նաև ձեռնամտածողությունը դիտված են վաղուց: Բայց որտե՞ղ: Ե՞րբ:Եվ ի՞նչ հետևանքներով թեկուզ գիտության համար։ Ձեռնալեզուն և ձեռնամտածողությունը դիտված են գաղութային հեռավոր երկրներում, «կարմրամորթ», «սևամորթ», «դեղնադեմ» և այլ ներկայացուցիչների մոտ, որոնց ոչ թե մարդկության այլ չգիտես կենդանիների, թե կենդանիներին սահմանակից արարածների մի մերժված տեսակ, այն է՝ «գաղութային» աշխարհ էր որակում գիտնական Եվրոպան, իսկապես Եվրոպայի բուրժուական դասակարգը՝ ստեղծելով նրա համար այսպես կոչված ազգագրությունը (էթնոլոգիան), որ հասարակագիտության շատ կասկածելի սուրոգատն է և մեզ մոտ խնամքով պահպանվում է ազգագրություն (էթնոգրաֆիա) անվան տակ, ինչպես այդ երևում է հենց թեկուզ նրանից, որ այդ գիտությունը գոյություն ունի վայրենիների և գեղացության ուսումնասիրության համար և իրավազոր է համարվում ազգաբնակչության, հատկապես Եվրոպայի, լուսավորված մասը ուսումնասիրելու գործում։ Այդ պատճառով էլ ձեռնալեզվի հարցին լուրջ ուշադրություն դարձրել են միայն այն մասնագետները, որոնք վերնաշենքային երևույթների ուսումնասիրությանը մոտենում են ո՛չ թե արտադրության և արտադրական հարաբերությունների կողմից, հետևաբար ո՛չ թե մարդկային, ավելի ճիշտը՝ համամարդկային նվաճումների, նրանց դիալեկտիկա-մատերիալիստական հաշվառմամբ և թեկուզ ծագման (գենեզիսի) ճիշտ նախիմացության գծով ըստ նույն ուղիների, այլ կենդանիների կողմից, կենդանիների գիտության, այն է կենդանաբանության և կենսաբանության, այլև բնախոսության կողմից։

Բայց, կրկնում եմ, այդ մեր ուղին չէ, երբ «ազգաբանները», մարդաբանները և փիլիսոփաները փորձում են պրոբլեմի լուծմանը մոտենալ այս կողմից՝ օգտվելով պարզամտությանը հասնող հասարակ ձևական-համեմատական մեթոդից։ Ունիվերսալ Արիստոտելը մտածում էր հասկանալ մարդու բնավորությունը մարդկային դեմքը (Züge) կենդանիների գլուխների հետ միանգամայն կամայականորեն համեմատելու ճանապարհով։

Ձեռնալեզուն այս պարագայում հանդիսանում է ոմանց համար հետաքրքրազբաղ կուրիոզ, ուրիշ, ավելի հարցասեր գլուխների համար՝ ընդհանուր խոսակցության և անպատասխանատու ասույթների նյութ նախնական մտածողության վերաբերմամբ, ոմանց համար՝ լրացուցիչ փաստարկում այն բանի, որ «գաղութային» ժողովուրդների այդ հետամնաց ներկայացուցիչները իրոք նույնացվելի են կենդանիներին: Դրան համապատասխան էլ ձեռնալեզվի ամենաթանկագին նյութը քիչ է հավաքվում, ավելի ճիշտը՝ մասնագետների կողմից բոլորովին չի հավաքվում և լեզվի գիտության մեջ այնպես է արհամարհվում իբրև շինանյութ, ինչպես ստորին բնակչության կենդանի լեզուները, ինչպես ճնշվող փոքր և ոչ փոքր ժողովուրդների լեզուները հենց Եվրոպայում։ Ձեռնալեզուն արհամարհվում է ևս առավել:

Բնական է՝ լեզվի հին գիտության համար ձեռնալեզուն բնավ էլ գոյության չունի: Այնինչ ձեռնալեզուն և ձեռնամտածողությունը լեզվաստեղծական (գլոտոգոնիական) և հատկապես մտաստեղծական (լոգոգոնիական) պրոցեսում վիթխարի դեր են խաղացել։ Ձեռնալեզվի բազմահազարամյա գոյության ժամանակամիջոցում մտածողության մեջ պատահել են վիթխարի տեղաշարժներ, նրա շնորհիվ է ձևավորվել մտածողությունը։ Ձեռնալեզվի քանակական և որակական աճման նույն այդ ժամանակամիջոցում մարդկությունը ստադիալ զարգացման մի քանի աստիճան է անցել։ Աղաղակող է գործի իսկական դրությունից այնպիսի հեռացումը, բայց և միանգամայն բնական բուրժուական գիտության համար, երբ նրանց համար գաղութային հանդիսացող ժողովուրդների մոտ ձեռնալեզու և ձեռնամտածողություն գտնելու իրողությունն ինքնին դիտվում է որպես ապացույց համապատասխան կոլեկտիվների զարգացման նախնադարյան աստիճանի վրա գտնվելու կամ որպես պատահական մի կցուկ, որը տեղ-տեղ ավելի ուշ ժամանակում, առաջացել է հնչական լեզվին կցվող լրացուցիչ, հետևաբար պատմականորեն գոյով չպայմանավորված ժեստերից։ Մինչդեռ ձեռնալեզուն ինքնին հանդիսանում է համաշխարհային տարածում ունեցած գծային լեզվի ուշ շրջանի ստանդարտացված մի տեսակը, որը շատ ուշ իր տեղը զիջել է հնչական լեզվին կռվի մեջ՝ կանանց մայրիշխանական կազմակերպության կռվի. դա կանանց լեզու է և միայն աստիճանաբար է քշվել դեպի առանձին շրջաններ՝ սոցիալ-տնտեսական կազմավորումների՝ դրանցով խոսող հակամարտող կողմերի հակամարտության հետևանքով։ Այդ ներկայումս մեկուսացված շրջանները ընդգրկում են ոչ միայն Աֆրիկայի, Ամերիկայի և Ավսարալիայի այսպես կոչվող նախնադարյան մտածողություն ունեցող բնակչության բնակատեղերը: Յուրաքանչյուր շրջանում դրանք ծագումնաբանորեն կապված են նույն կոլեկտիվի այս կամ այն չափով մեռնող նախորդ գոյի հետ:

Կինետիկ կամ գծային լեզվի հարցը լեզվաստեղծման պրոցեսի նույն ուսմունքի ընդհանուր դրվածքի մեջ լուսաբանելու կապակցությամբ վերջերս հայտնի դարձավ, որ ձեռնալեզուն գործածվում է Կովկասում Ղազախի շրջանի հայերի կողմից: Հենց նոր են ստացվել առաջին դիտողությունների նյութերը, այդ թվում լուսանկարների մի մասը: Դիտողություններ կատարված են ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Թբիլիսում, որտեղ էքսպեդիցիայի նախապատրաստման պրոցեսում պարզվել է, որ ձեռնալեզուն գոյություն ունի ոչ միայն հայ և թուրք բնակչության կանացի մասի մեջ ո՛չ միայն Ղազախում, այլե՛վ Ախալցխայի շրջանում, այստեղ նաև վրացուհիների մեջ:

Երկու կետերում էլ նրա գործածությունը կապված է կնոջ վերաբերմունքը ամուսնությամբ ձեոք բերված հարազատների նկատմամբ նորմավորվող կենցաղով, ինչպես Ամերիկայում և Ավստրալիայում. «գաղութային» երկրներում կինը՝ մեռած ամուսնու կուլտի կապակցությամբ, հարկադրված է չխոսել ամիսներով, մեզ մոտ՝ Կովկասում հարսը (ս) կեսարի հետ տարիներով զրուցում է բացառապես ձեռնալեզվով: Ինքնին հասկանալի է, որ ձեռնալեզուն հնչական լեզվի հետ կապված մտածողության ազդեցության տակ այժմ ունի շերտադրումներ: Բացի դրանից, պարզվեց, որ ձեռնալեզվի մեջ ևս դիտվում են բարբառային տարբերություններ: Բայց, դատելով ըստ առայժմ Թբիլիսիում կատարված դիտողությունների՝ ձեռնալեզուն արդարացնում է լեզվի նոր ուսմունքի կողմից հնէաբանորեն ձեռք բերված կոսմիական աշխարհայացքը երեք երկնքի վերաբերմամբ, որոնք են՝ վերինը, ‘արեգակնայինը’, ներքևինը, ‘երկիրը’ և ստորերկրայինը, ‘ջրայինը’։ Միաժամանակ առանձնապես պայծառ կերպով է հանդես գալիս ‘արևի’ ու ‘լիալուսնի’, իբրև մեկ կերպարից դուրս եկած երկու հակադրությունների ազդանշումը ձեռքով։ Դա արտահայտվում է ձեռքերը համանման կերպով բարձրացնելով դեպի վերևի, այսինքն մեր ‘երկինքը’ աղոթող Օրանտի դիրքով, բայց միմիկայի տարբերությամբ. ‘արևի’ և այդ կապակցությամբ ‘կյանքի’, ‘ջերմության’, ‘ուրախության’, ‘ծիծաղի’, ‘ժպիտի’ համար ժպտուն դեմքով, ‘լուսնի’, և նրա հետ ‘մահվան’, ‘ցրտի’, ‘վշտի’ համար՝ առանց ժպիտի (լուրջ միմիկայով). մի խոսքով ամեն ինչ այնպես է, ինչպես սահմանել է լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության։ Եվ հնարավորություններ են ստացվում կատարել ձեռնալեզվի հնէաաբանական վերլուծում բացահայտելու համար մտածողության մեջ կատարված տեղաշարժները, որոնք պայմանավորված են նյութական բազիսի տեղաշարժներով։ Բայց այժմ առկա նյութը՝ հնչական լեզվին նախորդող գծային լեզվի այս ստանդարտացված տեսակը հիմք է տալիս արձանագրելու այն նմանությունները և տարբերությունները, որ ունեն աֆրիկյան-ավստրալիական-ամերիկական «գաղութային շրջանների, հաճախ կենդանական և բուսական-տոտեմային ձեռնալեզուն և Կովկասի՝ կոսմիական-աստղային-տոտեմային ձեռնալեզուն։

Ղազախի էքսպեդիցիայի ղեկավար Յու. Մառի նախապատրաստական աշխատանքից դատելով՝ անկետային տվյալների հիման վրա պարզվել է ձեռնալեզվի զգալի տարածում ունենալը։ Հայաստանի ռեսպուբլիկայից ստացված է տասնյակ գյուղերի ցուցակ, որտեղ Հայաստանի ադրբեջանցի, ասորի ու հույն և հատկապես հայ բնակչության մեջ գործածվում է ձեռնալեզուն։

Վրաստանի Ախալցխայի շրջանում բնակչության վրացական և հայկական մասի հետ ձեռնալեզու գործածում է նաև թուրքականը։ Թուրքական գյուղում 30 տարի առաջ ձեռնալեզուն 75 տոկոս ավել էր գործածվում։ Այն ժամանակ հարսը ձեռնալեզվով էր խոսում, նշանվելու օրից սկսած 10-15 տարի, իսկ այժմ միայն մեկ կամ երկու տարի։ Ձեռնալեզվով հատկապես վարպետ զրուցող կանայք գտնվում են Ադրբեջանի պարսկական մասում։ Ուկրաինական Գիտությունների Ակադեմիայի անդամ արեվելագետ Կրիմսկին հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Պարսկաստանում շահի պալատում ծառաները պարտավոր էին խոսել ձեռնալեզվով: Ուկրաինական նույն այդ ակադեմիկոսից (օգտվելով նրա ճանապարհորդության ձեռագիր օրագրի տեղեկությունից) իմանում ենք, որ սիրիական արաբներն էլ ունեն ձեռնալեզու, ըստ որում նրա այն հարցին, թե այդ ինչ բան է, արաբը նրան պատասխանել է шin-simaraϑu n-nisay, այսինքն ‘կանանց ազդանշաններից է’: Եվ այժմ ես չեմ դնում հետևյալ հարցը. պետք է արդյոք շումերների սեպագրական eme-sal, emegal, eme-tena, eme-кu հատուկ կուլտային լեզուն հասկանալ միայն իբրև ’վեհ’ լեզու, քանի որ թե gal-ն ու sal-ը, թե ku-ն կարելի է հասկանալ իբրև ‘ձեռք’ և ‘կին’, հետևաբար նաև՝ կոսմիկական տարերք (‘ջուր-ծով’, ‘երկիր’, ‘երկինք’): Միանգամայն պարզ է, որ հանձին emesal (քանի որ ենթադրվում է ըստ նկարագրության), emegal, eme-tena կոչվող բառարանական նյութերի մենք ունենք կուլտային հնագույն ‘կանացի’ (sal, gal) կամ ‘ձեռքի’ լեզվի մնացուկներ նաև այն ժամանակ, երբ դրանք գրության մեջ հաստատված են հատուկ ուշադրությամբ: Առանձին կերպով ցույց կտրվի, թե ինչպես շումերերենը գրով ճանաչող մասնագետները լինելով ֆորմալիստ՝ չեն կարողացել ճիշտ հասկանալ բառերի հիմնական նշանակությունները։

Հնչական լեզվի բոլոր առավելությունները գծայինի հանդեպ, մտածողության հարստության և ճշտության հետ կապված՝ նրա հարստությունն ու ճշտությունը հետագա նվաճում են, որ առաջ են եկել այն բանից հետո, երբ հնչական լեզուն իշխանություն է ձեռք բերել և դուրս վանել ձեռնալեզուն ոչ միայն որպես արտադրության միջոց, այլև՝ որպես պայքարի միջոց, որպիսի պայքարի մեջ է զարգացել նա՝ հնչական լեզուն, և գերաճելով ձեռնալեզվին իր տեխնիկական հնարավորությունների շնորհիվ հետագայում, բավականին ուշ, դարձրել է խոսակցական լեզու, բայց դարձյալ իշխող դասակարգի։ Մինչև այդ ժամանակի գծային լեզուն՝ ձեռնալեզուն եղել է անչափ ավելի հարուստ ու ճիշտ, այլև երկար ժամանակ, նույնիսկ հնչական լեզվի առաջացումից հետո էլ, հանդիսացել է խոսակցական միակ լեզուն, որ համապատասխանել է կենսական պահանջներին և մտածողությունն ու նրա կուտակումները տեխնիկապես ձևավորելու պահանջներին այն սահմաններում, որոնց մեջ, գծային լեզվի՝ ձեռնալեզվի միջոցի և եղանակի պայմաններում, մտածողությունը հնարավորություն է ունեցել շրջապատը գիտակցելով օգտագործելու ոչ թե ձեռքերը, այլ միայն աջ ձեռքը, որպես յուր տեսանելի կենտրոն, մտածողության կենտրոն, հասկացողությունների բնագավառում ևս, իբրև այդպիսիք բացահայտելու եղանակ՝ ունենալով իր տրամադրության տակ պատկերացումներ, և ոչ թե հասկացողություններ։ Առանց նկատի ունենալու բոլոր տեղաշարժները նյութական բազիսի, արտադրության ու արտադրական հարաբերությունների մեջ, ինչպես և համապատասխան մտածողության աճում ու զարգացումը... Ինչպիսի՞ մտածողության։ Չէ՞ որ մտածողությունն ունեցել է հաջորդումներ, և այն էլ ոչ թե մեկը, մինչև ձևական-տրամաբանական մտածողության սահմանումը։ Յուրաքանչյուր հաջորդումը յուր տեխնիկան է ունեցել. յուրաքանչյուր հաջորդումը յուր տեխնիկայով կուտակումներ է թողել մտածողության մեջ։ Եվ բնական է, որ առանց նկատի ունենալու այդ բաները, դիալեկտիկորեն և մատերիալիստորեն հիմնավորված այդ ամբողջ ռեալականությամբ հանդերձ լեզվի նոր ուսմունքի դրույթներն ու պնդումները թվում են անմիտ։ Ահա մի օրինակ, ռուսերենի „земля“ (‘երկիր’, ‘հող’) ընդհանուր է պարսկերենի, ընդհանրապես իրանական լեզուների հետ, բայց ոչ Եվրոպայի. գերմանական և ռոմանական ժողովուրդների հետ ընդհանուր բան չկա. գերմ. die Erde ‘հող’, և ֆր. la terre (լատին. terra), իսկ հույների մոտ՝ η-γήǁգոր. ga (հոմեր. γaīa) — da (Zā← dal) ներփակված աշխարհի համար, որը սահմանափակվում է ըստ ժամանակի ինչ որ մեկ-երկու տասնյակ հազարամյակի տեվողությամբ։ Իսկ մարդկությունը ստեղծագործել է ավելի առաջ շատ հարյուր հազարավոր, երեք միլիոն տարվա ընթացքում։ Եվ այս բոլոր իրողությունները նկատի ունենալով պարզվում է որպես անսասան դրույթ, որ ռուսների „земля“ բառը (‘հող’, ‘երկիր’՛) ընդհանուր է կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի հետ, սակայն իր օրինաչափական տարբեր օգտագործումների մեջ նշանակել է ‘երկինք’, առաջ ‘երկու’ և հետո ‘երեք երկինք’, այսպես գերմաներենում „земля“ իսկապես zemel-e (‘հողը’) նշանակում է ‘երկինք’, մեր ‘երկինքը’ և արտասանվում է der „Himmel”, իոկ ֆրանսերենում (ծիծաղելի է ասելը) ‘ներբանը’, ‘կոշկատակը’, հնչում է la semelle: Այսպես ինքներս մեզ վրա կծիծաղենք մինչև այն ժամանակ, քանի դեռ չենք հասկանա, որ այստեղ բանը նույնիսկ այն չէ, թե ‘ներբանը’ (‘կոշկատակը’) գտնվում է խոսողի ‘տակը’, թեև ստադիալ զարգացման որոշ աստիճանում այսպիսի հասկացողություն եղել է, այլ այն, որ ոտնամանի և նրա մասերի անունը ‘ոտքերից’ է ծագում, իսկ ‘ոտքերը’, իբրև մարմնի մաս, և ‘կոշիկն’ ու նրա բոլոր մասերը արտադրական-կուլտային տերմիններ են. և իբրև այդպիսիք, իրենց անվանումը ըստ ֆունկցիայի ստացած լինելով ոտքերից, ոտքերին, իբրև միկրոկոսմոսի՝ մարդու, կոլեկտիվ մարդու, այսինքն սոցիալ-տնտեսական կազմավորման մարդու մասերին հար և նման այդ տերմինները հանդիսանում են կոսմոսի, աշխարհի անունը, ըստ որում կապակցությունը ստեղծելու գործը ընթացել է բազայից դեպի վերնաշենք, կոլեկտիվից դեպի երկինք, իսկ վերնաշենքում՝ կոսմոսից դեպի մասերը, և այս բոլորը ապացուցվում է, ինչպես արդեն բացատրել ենք, ոչ միայն լեզվական, այլև համապատասխան դարաշրջանների նյութա-կուլտուրական փաստաթղթերով, այդ թվում հին գերեզմաններում գտած կավե կոշիկով, և բացատրվում (նաև այն, թե ինչու հունարենում ‘հողը’, թվում է, ոչ մի ընդհանրություն չունի, համենայն դեպս ընդհանուր քիչ բան ունի ոչ միայն ռուսերեն „земля“, այլև լատ. terra-ի և այլի հետ. բայց ter-sa-ից terra-ն հունարենում այնուամենայնիվ գոյություն ունի ‘հողային’, ավելի ճիշտ՝ ‘ցամաքային’ իմաստով նույնպես բացատրվում է և այն, թե ինչու կոսմիկական հիմնական մարմնի՝ ‘երկրի’ անվան նույնպիսի տարբերություն գոյություն ունի վրացերենում mi-ta և նրան մերձավորագույն հարազատ մեգրելերենում՝ di-qa, թեև di-qar-ն ϑr-qa արտասանությամբ վրացերենում այնուամենայնիվ գոյություն ունի ‘կավ’ նշանակությամբ։ Բայց այս չի բանը. մեգրելական di-qa-ն բառի հետնագույն ձեվն է, սկզբնապես նա հնչել է *du-qa ըստ որում նշանակել է ոչ միայն ‘երկիր-ամրություն’, ‘վերին արեգնային երկինք’, իսկ ըստ ‘երկնքի’ և ‘արև’, ‘կրակ’, որ հաստատվում է համապատասխան բաղադրյալ բառերով, այսպես վրացերենում, օրինակ, du-ğ-s ‘եռում է’: Բայց բանը ավելի բարդ է, երբ բառերը փոխանվան էին վերածվում և ֆետիշացվում, ‘երկինք’ տոտեմը ստացավ ‘ոգու’ իմաստ։ Այստեղ չի կանգ առնում գործը, ստադիալ զարգացման էլ ավելի ուշ աստիճանում բառերը ոչ միայն փոխանվան էին վերածվում, նրանք կերպար էին ստանում, և երբ հասարակարգի տոհմական ձևը վրա հասավ, նախնիներն էլ, նրանց հետ նաև մեռածները, դարձան պաշտամունքի առարկա, իսկ նրանց ստվերները կերպարներ (համապատասխան վաղ աստիճանի լեզուներում ‘ստվեր‘ և ‘կերպար’ միևնույն բառով են արտահայտվում, վրաց. land): Բայց այստեղ էլ չի կանգ առնում գործը. փոխանվան վերածված բառերը սկսեցին բնությունավորվել, ըմբռնվել իբրև կենդանիներ, ‘ստվեր−ոգիներին’ հաջորդեցին ‘մարմին—դիակը’ և ‘հոգին’ (հասարակական զարգացման համապատասխան ուշ աստիճանի լեզուներում ‘մարմինը’, ‘միսը’, ‘դիակը’ և նրա հակադրության ‘ոգին’, ինչպես և ‘հոգին’ արտահայտվում են մի բառով. հայ. andən ‘մարմին’ և ‘ոգի’)։ Այստեղ էլ կանգ չի առնում գործը. ‘հոգին’ սկսեց ընկալվել տեխնոլոգիապես իբրև ‘գոլորշի’, ‘ծուխ’, դրա համար էլ վրաց. a-du-ğa ‘եռացրեց’, հայերենում ṫu-q նշանակում է ‘ծուխ’, սեմիտների մեջ արաբների մոտ du-qān՝ ‘գոլորշի’, ‘ծուխ’ և այլն (ըստ որում բառարանները նախազգուշաբար բացատրում են, որ դա ‘կրակի’ ‘ծուխ’ է):

Չկա մարդկության մեջ ոչ մի միտք, ոչ մի բառ, որն անցած չլինի գիտակցման միջոցով, փոփոխական արտադրությունից և նրա հետ համապատասխանաբար դասավորվող փոփոխական արտադրական հարաբերություններից։

Փոխվում են ոչ միայն մտածողության երևույթները, իբրև լեզվի երևույթներ, նրանց ֆունկցիան ու բովանդակությունը, ինչպես և նշանակությունը, այլև՝ նրա օրինաչափությունները և տեխնիկան։ Այնպես որ, չկա ոչ մի մտապատկեր, ոչ մի հասկացություն, ինչպես և չկա ոչ մի բառ, որ մտած լինի գիտակցման մեջ լեզվի առաջացման, կազմավորման և զարգացման էտապներում առանց անցնելու արտադրական նշանակության ֆունկցիան թեկուզ ինչպիսի ուզում է միանգամայն վերացական և ընդհանուր սկզբնապես մոգական թվացող նշանակություն ստացած ունենա։

Չկա ոչ միայն բառ, այլև լեզվական ոչ մի երևույթ թեկուզ նույնիսկ լեզվի կառուցվածքից (ձևաբանությունից, շարահյուսությունից), կամ նրա նյութական դրսևորումից գրության, կինետիկ գծի և հնչման՝ հնչյունաբանության մեջ, չկա հնչական լեզվի ոչ մի մասնիկ, որը իր առաջացման ժամանակ եղած չլինի իմաստավորում, ստացած լինի լեզվական որևէ ֆունկցիա մտածողությունից առաջ, իր մեջ կրի ծագման կամ ձևավորման հետ կապված ինչ որ առանձնահատկություններ, որոնք ծագած լինեն բնական կամ զգայական երևույթներից, իբրև գործոններից։ Դրան համապատասխան էլ, որքանով առարկաների հասկացողությունը բացահայտվում է լեզվական տվյալների վերլուծմամբ, որպիսիք անիրական են մտածողությունից անջատ դիտված՝ իրականությունը յուր դրսևորումն է գտնում լեզվի մեջ ոչ յուր բնական-նյութական կողմով. նյութական կողմով, նյութական կուլտուրայի առարկաները, լինեն նրանք արտադրության ակտիվ, թե պասիվ մասնակիցներ, փոխադրող կենդանիներ կամ բանող ույժ, կոնկրետ կերպով բացահայտվում են ոչ թե իրենց ֆիզիկական կամ կենսաբանական հատկություններից, իբրև գործոններից, ծագող առանձնահատկություններով, այլ իրենց արտադրական կամ հասարակական ֆունկցիայի կողմով ընկալվելով մտածողության մեջ, ոչը նույնպես փոփոխական է և յուր տեղաշարժների մեջ ընթանում է ոչ թե մատերիալիստական ընկալումից դեպի իդեալիստականը, և ոչ էլ իդեալիստական ընկալումից դեպի մատերիալիստականը, այլ չտարրորոշված մատերիալիստական-իդեալիստական ընկալումից դեպի տարրորոշված ճշգրտված մատերիալիստականը, արտադրական-գաղափարախոսականը և տեխնիկականը։ Ուղին արդեն անցած է, բայց ոչ անմիջաբար դեպի արտադրությունը և նրա տեխնիկան, այլ նախ և առաջ դեպի հասարակայնությունը, այն էլ բնությունավորելով հասարակական երևույթները, դրանց հետ նաև դրանց անունները, և որպես հոգևոր և ապա շնչավոր կենդանիներ, բաժանելով երկու հակադիր աշխարհների վերնաշենքի մեջ՝ դրանք են խելքն ու գեղեցկությունը, գիտությունը իր գաղափարախոսական տեխնիկայով և արվեստը՝ իր ձևական տեխնիկայով։ Հունական արվեստը, ոչ ամբողջը, այլ միայն տեսանելին, ապրում է մինչև հիմա և դեռ երկար կապրի, քանի որ նրա մեջ մարմնավորված է ոչ միայն արվեստը այլև՝ գիտությունը, նրա մեջ և՛ գեղեցկություն կա, և՛ խելք, բայց, ըստ մտածողության տեխնիկայի, մինչև սպասումը ծավալված գծային ձեռնալեզվի ստանդարտացված խելքը: Մեր լրիվ նվաճումը, պրոլետարիատի պատվիրած նվաճումը՝ գիտության և նրա գաղափարախոսական տեխնիկայի ձուլումը արվեստին և նրա ձևական տեխնիկային՝ նույնպես հանդիսանում է խելքի և գեղեցկության միասնություն, բայց պրոլետարական մտածողության՝ դիալեկտիկա-մատերիալիստական խելքի: Դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությունը հաջորդող չունի, բայց չունի և ներփակում. նրա մեջ կան չսպառված հնարավորություններ դեպի լայնքը ու խորքը, դեպի տարածությունն ու ժամանակը կատարելի տեղաշարժների համար։ Դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությունը գերաճել է գծային լեզվից, դժվարությամբ է զետեղվում հնչականի մեջ և գերաճելով հնչականից՝ պատրաստվում է ձեռնալեզվի ու հնչական լեզվի վերջին նվաճումների վրա կոփելու, ստեղծելու նոր և միասնական լեզու, որտեղ գերագույն գեղեցկությունը կձուլվի խելքի գերագույն զարգացմանը։ Որտե՞ղ։ Ընկերներ, միայն կոմունիստական, անդասակարգ հասարակության մեջ։

Մտածողությունը իր առաջնային վիճակում հանդիսանում է կոլեկտիվ արտադրամիջոցով տարվող կոլեկտիվ արտադրության և արտադրական հարաբերությունների կոլեկտիվ գիտակցումը. լեզուն կոլեկտիվ գիտակցման կոլեկտիվ դրսևորումն է, որի ձևավորումն ու ծավալը կախված է մտածողության տեխնիկայից և աշխարհայացքից: Ստիպված ենք շեշտը դնելու «գիտակցում» տերմինի վրա, որը առայժմ չի գտնվում ակադեմիկ բառարաններում, այնինչ հենց գիտակցումն է հանդիսանում ջրբաժան մոմենտը, գիտնականները լատիներենով կասեին discrimen-ը, կենդանիների և մարդկանց միջև։

Գիտակցումը գիտական հետազոտության առաջնային ձևն է, առաջին ուղին, առաջին մեթոդը, մի սաղմ, որից դուրս է եկել և զարգացել ձևական տրամաբանական գիտությունը, որն անզոր է կենդանական աշխարհից դեպի մարդկայինը կատարված թռիչքի պրոբլեմի առաջ և որին հաջորդում է դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությամբ նոր գիտությունը։

Լեզվաբանին մնում է այս պրոբլեմի հետ կապված ժամանակահատվածին մոտենալ այն հնարավորությամբ, որ հնէաբանությունը (ըստ հաբեթական տեսության) այժմ էլ տալիս է՝ ուշադրությունը կենտրոնացնելով դարձյալ մտածողության զարգացման վրա՝ հաստատելու համար նրա մեջ եղած կարդինալ հաջորդումները ձևական-տրամաբանական մտածողության և մեր կենդանական տեսակի մարդացման սկզբնավորության միջև՝ այս անգամ, հետևաբար, ելնելով մարդացման ակտից, որի պրոցեսը սկզբնական ստադիայից այն կողմը այժմ, լեզվի հնէաբանության շնորհիվ, արդեն բեռնաթափված է և հիմք ունի էլ ավելի բեռնաթափվելու։ Սակայն, ընկերնե՛ր, շարժվող ուժերի և ոչ թե կանգնումների վրա հենվող դիալեկտիկա- մատերիալիստական մեր մոտեցման պայմաններում թույլատրելի՞ է արդյոք միայն պայքարի մեջ, այսինքն դարձյալ շարժվող ույժերի փոխազդեցության մեջ աճող և զարգացող պրոցեսի սկիզբը որոնել ինչ որ մեռած կետում: Կարիք կա՞ արդյոք որոնել նախասկիզբը:

Իմացության տեսությամբ հարցը դրվում է իմացաբանության (գնեսեոլոգիայի), այսինքն իմացության, γνώσς-ի ուսմունքի սկզբնավորության մասին, հետևաբար ոչ թե գիտակցման ուսմունքի, այլ նույնիսկ ոչ պարզորոշ արտահայտված ‘իմացության’, քանի որ հուն. γνώσς-ը հուների լեզվագործածության մեջ ուներ պասիվ նշանակություն, միայն մասնակցաբար - գործողական նշանակություն պասիվ՝ ինչպես քաղաքականության մեջ պարտիայի «ուղեկիցը», իսկ տնտեսության մեջ՝ ձին, շունը և ստրկուհին, ստրուկը, այլև՝ ուղղակի «կրավորական» իմաստ ‘իմացվել’, ‘ճանաչվել’, ‘ծանվել’, և ոչ թե միայն ակտիվ, ինչպես ռուսերեն „познание“, „познавание“ (‘իմացություն’, ‘իմացողություն’) բառերը:

Բայց որտեղ են իմացության սաղմերը. այդ գտնում են Հունաստանում, և դրա համար էլ, ենթադրվում է, Եվրոպայոամ: Իսկ Հնդկաստանո՞ւմ: Իսկ Չինաստանո՞ւմ: Մեր արևելագետները փորձեր արին կապելու Հնդկաստանի փիլիսսփայությունը «եվրոպականի», իսկ Չինաստանինը հատկապես հունականի, դարձյալ իբրև եվրոպականի հետ։ Ընդհանուր առմամբ, սակայն, Արևելքը մինչև այժմ էկզոտիկա և խորթ աշխարհ է համարվում: Ո՞չ արդյոք այն պատճառով, որ մեզ խորթ են ստեղծագործության պրոցեսի մեջ թափանցելու ուղիները հենց մեր տանը՝ Եվրոպայում, որտեղ կան անհաշտելի կոնտրաստներ, թեկուզ իգական (իգական սեռի) Էլլադայի, նույնպես իգական սեռի հոգնակի Աթենքով սեռ. (Αϑήνα, Αϑηνών) Հունաստանի և չեզոք (չեզոք սեռի) Latium-ի միջև, որտեղ oppidum ‘քաղաք’ չեզոք սեռի է, իսկ Roma ‘Հոոմ’ մայրաքաղաքը, ինչպես և նրա հետ գործածվող urbs ‘քաղաքը’ իգական սեռի եզակի թիվ։ Roma-ն կապված է ոչ թե իմաստության աստվածուհի Միներվայի հետ, ինչպես Աթենքը Աթենասի հետ, այլ էգ գայլի և Ռոմուլ Ռեմ եղբայրների հետ։

Մի կողմ թողնենք Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես դրանց մի կողմ է թողնում, այսինքն ըստ էության լռության է մատնում բուրժուական Եվրոպան բուրժուական Ամերիկայի հետ, երբ համաշխարհային մասշտաբով տեսական պրոբլեմներ է կառուցում կամ լուծում այդ պրոբլեմները պարփակված Եվրոպայի կամ նրա պարփակված ախոյան Ամերիկայի բազայի վրա։ Ինչո՞ւ։ Նրա համար, որ գործնականապես այդպես է կառուցված այս հին աշխարհում «համաշխարհային» տնտեսությունը։ Հապա իրավաբանական և մաթեմատիկական մտածողություն ունեցող երկրները՝ Միջագետքը և Փոքր Ասիան խեթական աշխարհով։ Մի՞թե այստեղ բանը գլուխ էր գալիս առանց փիլիսոփայության։ Այնինչ մեզ մոտ, դեռ անցյալ տարի (գուցե այժմ էլ օգտակար է) հարկ էր լինում սովորեցնել գիտական աշխատավորներին և ընդհանրապես փիլիսոփայությամբ հետաքրքրվողներին, որ «հունական առաջին փիլիսոփաները, ինչպես Թալեսը, Անաքսիմանդրը և Անաքսիմենը գոյություն ունեցող ամեն ինչի նախասկզբի որոնման մեջ անկասկած որոշ տեսական-իմացաբանական հարցեր էին դնում»:[3] Այստեղ դիտվում է իմացաբանական պրոբլեմի առաջադրումը «սաղմնային վիճակում»:

Եվ այս միայն նրա համար, որ դրվի անմիջական ընկալման և գոյություն ունեցող ամեն ինչի իսկական հիմքի՝ իսկական սկզբնական աշխարհի գիտելիքի փոխհարաբերության հարցը։

Իսկ մեզ հենց լեզուն ինքը ցույց տվեց այն հարցի վճռական պատասխանը, թե որտեղից է հայտնվել այդ փոխհարաբերությունը ըստ հունական առաջին փիլիսոփաների պատկերացման, որ ընդունվում է իբրև սաղմ: Այդ փիլիսոփաների պնդումների մեջ հունական է միայն նրանց դարաշրջանի ձևավորումը։ Նրանց «սաղմնային» փիլիսոփայությունը հենված է ոչ թե օտար երկրներից եկած ինչ որ բանի վրա, այլ հանրատարած դիցաբանության, հատկապես աշխարհի ստեղծման առասպելի վրա: Եվ լեզվի հնէաբանությունը հնարավոր է դարձնում միանգամայն ճիշտ թվագրել Թալեսի, Անաքսիմանդրի և Անաքսիմենի իմացաբանությունը։ Դա վերաբերում է մտածողության զարգացման այն ստադիային, երբ մտածողության մեջ արդեն կարողություն էր մշակվել տարբերված կերպով ընկալելու կոսմիական երկու տարերքը՝ ‘ջուրը’ և ‘լույսը’, երկու երկինքը՝ ‘ջրային‘ և ‘արեգնային’, մի հարթության երկու կողմերը՝ ‘վերինը’՝ արտաքինը, ջրայինը, և ‘ներքևինը’՝ ներքինը, արևայինը, հասարակայնորեն՝ միևնույն աշխարհի երկու հակամարտող խմբակները:

Թալեսը միասնական նախահիմքը տեսնում է ‘ջրի’ մեջ (դա ‘երկինքն’ է արտաքին, հետագայում՝ ստորեկրյա), իսկ Անաքսիմանդրը յուր նախասկիզբը տեսնում էր անսահմանի մեջ, այսինքն ‘ժամանակի’, նշանակում է՝ շարժվող ‘երկնքի’, ‘արևային-երկնքի’, հետևաբար՝ ‘երկինք-հրի’ (դա սկզբում ներսի ‘երկինքն’ է, հետագայում՝ ‘վերին’)։ Ուղղակի ‘ջրի’ հակադրության՝ ‘հրի’ մեջ է տեսնում նախահիմքը Հերակլիտը, սակայն սրա մոտ արդեն հանդես է գալիս ‘երկիր-կարծրությունը’ յուր ֆիզիկայով, ով ավելի ուշ շրջանի նորաբանություն է (привнос) և շարժման ժխտումը։ Հարկ չկա, որ ես հուշեմ, թե ինչին պետք է վերագրել օդը, որի մեջ Անաքսիմենն էր տեսնում յուր նախահիմքը. դա ևս արևային երկինքն է, այսինքն վերին երկինքը, որ հաստատվում է նաև լեզվական նյութով, ոչ միայն հունարեն h՛a-ēr, այլև ռուսերեն „воздух“-ով, քանի որ հույներն ու ռուսները իրենք չեն ստեղծել այս տերմինները, այլ ստացել են մարդկության ապրած ստադիալ զարգացման այն աստիճանից, որի ժամանակ հույների կողմից մինչև մեզ հասցրած аё-r բառի ha—(ha-er)→ a մասը նշանակում էր ‘վերև’, ինչպես և ռուսների կողմից մինչև մեզ հասցրած „воз-дух“ բառի „воз“ մասը։ Իսկ նույն բառերի երկրորդ մասերը՝ er և „дух“ նշանակել են ‘երկինք-կարծրություն’, այսինքն՝ ‘երկիր’, որպիսի նշանակությամբ այս բառերը պահպանվել են ավելի հին սիստեմի լեզուների մեջ, այն է՝ թուրքական և հաբեթական: Թուրքերի մոտ yer-ն ‘երկիր’ է, իսկ հաբեթականների մոտ d.-qa-ն առաջ է եկել *du-qa←du-ğa-ից, ինչպես բացատրել ենք, ‘երկիր’ է, ուրեմն՝ ‘ներքևի երկինք-կարծրություն’ մեգրելների և ճաների կամ լազերի մոտ Սևծովյան եզերքի արևելյան ու հարավային հատվածներում, որտեղ առաջ համատարած ապրում էին սկյութացիք, բայց հենց նրանց մոտ էլ նույն բառը նշանակում էր ‘վերևի երկինք֊կարծրություն’, որի բաղաղրությունն է մեգ. dc-ia← du-ta ‘վառեկ’, հայ. doq ‘ջահել աղավնի’, ‘վառեկ’, ‘արեգնային երկինք-կարծրություն’, ‘արև’, որտեղից ծագում է ‘արևի’, իսկ ըստ արևի նաև ‘կրակի’ հետ կապված գործողությունը՝ ‘եռացնելը’: Այս տերմինի ավելի հանգամանալից պրպտումը համաշխարհային մասշտաբով, մասնավորապես արաբների և այլոց մոտ, տալիս է բառի նշանակության այս երկակիության պարզորոշ հաստատություններ։

Սակայն հույն փիլիսոփաները, որոնք ունեն նույնիսկ կարծես դիցաբանությանը առնչվող ճանաչողության սաղմեր, մեզ ազդանշում են մարդկության գտնվելը մտածողության այնպիսի բարձր զարգացման կատարին, երբ արդեն առանձնացված է ‘ժամանակ’ հասկացությունը և գիտակցման մեջ խիստ մասնատված են ‘ջրի’ և ‘հրի’ պատկերացումները։

Եթե վերցնենք մեր թվարկած հետնագույն երեք մտածողներին հաջորդող հույն փիլիսոփային՝ բոլորին ծանոթ Պյութագորին, ապա նա արդեն ունի երեք երկնքի պատկերացում, որոնք են, վերին երկինքը թռչուններով (τά πετεινα), արտաքին-երկրայինը ցամաքի արտադրանքով (τά χερσαια) և երկրից ու բուսականությունից ներքև գտնվող խորին երկինքը՝ (τά αλασσια) ծովային կամ ընդհանրապես ջրային կենդանիներ ունեցող խորությունը։ Սա ժամանակակից է աշխարհի ստեղծագործության այն առասպելին, որ շարադրել են հրեաները իրենց աստվածաշնչի առաջին գրքի մեջ. սակայն երկու աշխարհիկում էլ թե՛ հրեական և թե՛ հունական, առկա է ոգու, այն էլ «աստծու ոգու» ավելի ուշ ժամանակում առաջացած պատկերացման ներմուծումը, ըստ որում այդ ոգին հրեաների հասկացողությամբ դեռևս անհունի ու քաոսի վրա է թափառում, իսկ ըստ Պյութագորի՝ մի մարմնից մյուսին, իսկապես կոսմիական մի հերոսից մի ուրիշին է անցնում։ Բայց այնուամենայնիվ հրեական բնագրում ոչ թե ‘աստված’ բառն է, այլև ‘աստվածներ’ -eloh-īm. մյուս կողմից աստվածաշնչի բնագրում հնէաբանորեն դիտվում են և -elōh (←el-loh = արաբ. -i[l]-lγnu բառի տարբեր նշանակությունները տարբեր ստադիաներում, ի միջի այլոց ‘շունը’, ‘ձին’, կոսմիորեն ‘երկինքը’, ‘լուսատուները’ և ha ruah ‘ոգին’ (ինչպես և անդրշիրիմյան աշխարհից կանչվող ‘ննջեցյալը’, ‘մեռածի ոգին’, այդ պատճառով էլ հին արաբ. ṫilun ‘ստվեր’ և ‘ծածկ’, ‘ծածկույթ ’ է, միջին հր. tel ↔ til ‘ստվեր’, հետևաբար ‘ստվեր-կերպար’ է, հմմտ. վերը) ոչ միայն մարմնից մարմին է փոխանցնում, այլև՛ յուրաքանչյուր փոխանցնելու հետ փոխում է յուր բվանդակությունն ու իմաստը, քանի որ ‘ոգին’ իմ թվարկած շատ նշանակություններում միանգամայն անախրոնիկ է. այն ժամանակ նրա մասին գաղափար չունեին։

Նույն առասպելը հայտնի է նաև Միջագետքում, շումերների տակավին նախասեմական աշխարհում, այո՛, աշխարհում և ոչ թե աշխարհիկում։ Սրանց տոտեմ-անվանումը բազմաթիվ այլաձևություններով առատությամբ տարածված է այն ամբողջ շրջանում, որը հետազոտական մտածողությամբ առանձնացվում է իբրև պատմական մտահորիզոնի առարկա։ Սրանք են նույն սուրաբները, կիմերները, իբերները և այլն։ Տոտեմային կարգով աստվածաշնչի աստծուն պատահած թվարկված իմաստային փոխանցումներին ազգակից ոլորտի մեջ է ընկել և Պյութագոր փիլիսոփան։ Նա Հերմեսից եկող հերոսների երկար շղթայի վերջին օղակն է, որ ժառանգորդաբար հիշում է նրա բոլոր արարքները, որոնք ավանդաբար փոխանորդել են իրար միջնօղակների նույն հիշողությամբ։ Ինչպես հայտնի է, Her-me-ն շումերների տոտեմի այլաձևությունն է։ Քննարկվող ցեղանվան զույգ այլաձևության երկու մասերի միջոցով էլ սահմանված են Կովկասի, ընդհանրապես Առաջավոր Ասիայի և Իսպանիայի շումերա-իբերական կապերը, թե՛ Her-me, թե՛ su-bar այլաձևությամբ այդ սոցիալ-տնտեսական կազմավորումը, թափանցելով և՛ արևմտյան, և՛ կենտրոնական, և՛ արևելյան Եվրոպա՝ անցնում է նրա սահմաններից դուրս և՛ արևելք՝ Ասիա և հեռուն, և՛ հարավ՝ Աֆրիկա։ Շումերական կամ կիմերական տոտեմի հիմնական այլաձևություններին են վերաբերում Հերմեսի գծով մի կողմից Վոլգայի մոտ, ker+e-me-t-ը Կովկասում, սվ. ğer+e-me-ϑ աստվածը, հայ. Kar+a-pet-ը, կենտրոնում, ger+ma-n (←ger+ma-an→ger+ma-ո) ինչպես «ցեղային», այնպես էլ «տոհմային» սոցիալական կառուցվածքի տերմիններում՝ իսպ. her+ma-no ‘եղբայր’, ֆրանս. „germain”, հայ. el-bayr (← her—par) ‘եղբայր’, իսկ հասարակ անունների մեջ գերմ. hey—m („heim”) ‘իրեն մոտ’, hey+ma—t („Hei+ma—t հայրենիք և այլն։ Հունական փիլիսոփայությունը դիցաբանության հետ կապելու համար էական հետաքրքրություն է ներկայացնում շումերների Su-bar տոտեմը հետագայում մակաճած անվանական հատկանիշով Su-bar-i: Հունարենում Σύβαρ-s արդեն ‘հրեշ’ էր նշանակում։ Այս նախապրոմեթեիդյան (նախահնդևրոպական) տոտեմը մնացել է հանձին Դելփի մոտ գտնվող աղբյուրի՝ գուշակման վայրի անվան։ Նույն անունն ունի նաև Σόβαρις գետը, որի մոտ Աքեայում գտնվում է համանուն քաղաքը։ Այս քաղաքի աքեական գաղթականներն են, ըստ ավանդության, հիմնարկել Իտալիայում Σύβαρις քաղաքը, որտեղից են սովորաբար հանում ապրելակերպով համապատասխան փիլիսոփայութլան հետ կապված սիբարիտներին, ինչպես ‘բրոնզի’ անունը հանում են Բրինգիսի քաղաքի անունից։ Հելլենագետները նույնիսկ քաղաքների, գետի և աղբյուրի անունները բացատրում են իբրև խեթերի նորաբերություն։

Մենք այժմ չենք կարող ավելի խոր թափանցել մաթեմաթիկական գիտելիքներ պահանջող տեխնիկա ունեցող այդ արտադրության և մայրիշխանության հասարակության, բազիսի, ինչպես և այդ նվաճումներին հասած, հունական սոցիալ-տնտեսական կազմավորման ձևավորվելու պրոցեսում ղեկավարման անցած, և ոչ թե Եգիպտոսից, կամ որևէ այլ օտար երկրից բերված շերտի դիցաբանական վերնաշենքի մեջ։ Այս բոլորը բացահայտում է հնէաբանական վերլուծումը ըստ լեզվի նոր ուսմունքի։ Սակայն փիլիսոփայության «սաղմին» էլ նախորդել է մտածողության ավելի պակաս կատարյալ վիճակ։

Լեզվի հնէաբանությունն է, որ բացահայտում է լեզվի, հետևաբար և մտածողության վիճակը, երբ դեռ չկար մտքի արտահայտության լրիվություն, չէր արտահայտվում գործողությունը, այսինքն չկար բայը, ստորոգյալը, ավելին՝ չկար սուբեկտը, այսպես կոչված ենթական ըստ սխոլաստիկ քերականության։ Էլ ի՞նչ միտք կարող էր լինել, երբ բացակայում էր գործողությունը՝ բայը, ստորոգյալը, և սուբեկտը՝ ենթական։ Շատ պարզ, գործողությունը կար, բայց ոչ թե ասույթի, ֆրազի մեջ, այլ արտադրության, սուբեկտն էլ կար, բայց ոչ թե ֆրազի մեջ, այլ հասարակության, և ոչ այդ գործողությունը, ոչ էլ սուբեկտը՝ չէին դրսևորվում բարբառման մեջ ինքնուրույն կերպով, չէին դրսևորվում ձեռնալեզվով արտադրությունից և արտադրական հարաբերություններից դուրս. բավարարվում էին մատնացույց անելով արտադրության միջոցը, իբրև գործողություն (աշխատանքային պրոցես, հետագայում նախադասության մեջ՝ ստորոգյալ, ինքնուրույն կերպով, բայ-խոսքի մաս) և աշխատավոր կոլեկտիվը իբրև սուբեկտ (հետագայում նախադասության մեջ՝ ենթակա, իբրև խոսքի մաս՝ գոյական)։ Իսկ ի՞նչ էր արտահայտվում խոսելիս, այն ժամանակ միայն ձեռքով խոսելիս։ Օբեկտը, բայց ո՛չ թե որպես «լրացում», ըստ մեր մտածողության պարզորոշ պատկերացման, այլ որպես նպատակի, խնդրի և արտադրանքի (սպառման առարկայի) կոմպլեքս։ Նպատակը «արտադրողական» ուժերի (հետագայում՝ տոտեմի, ներկայումս՝ ըստ այն ժամանակաշրջանների պատկերացման՝ մոգական ուժերի) սպասարկումն է, խնդիրը՝ անհրաժեշտ նյութի մշակումը, իսկ արտադրանքը՝ ստացված արդյունքը՝ օբեկտը, այն է՝ հետևանք:

Հենց այստեղ է, որ մտածողության մեջ առաջ է գալիս պատճառականության, պատճառի ու հետևանքի ընկալումը՝ տրամաբանական մտածողության նեցուկը: Բայց այդ արդեն հնչական լեզվի ժամանակ է:

Հնչական լեզվի առկայությամբ մտածողության զարգացման պրոցեսին հետևելը բարդանում է նրանով, որ այդ ժամանակ մտածողության մեջ արդեն մեծ կուտակում կար շնորհիվ ձեռնալեզվի: Հնչական բարբառման մեջ այս կամ այն մասի բացակայությունը բացատրվում է նրանով, որ ձեռնալեզուն բավարարվում էր արտահայտելով նախադասության համապատասխան մասը՝ ստորոգյալը, որ հետո դարձավ ինքնուրույն խոսքի մաս՝ բայ: Մտածողությունն արդեն զարգացել հասել էր կոսմիական աշխարհայացքին, բայց գործողության համար հարկ չկար վերնաշենքային հատուկ ազդանշումի, քանի որ գործողությունը և գործող անձը չէին տարբերվում. թե՛ մեկը և թե՛ մյուսը մատնացույց էր արվում ձեռքի ազդանշանով: Իսկ երբ գործող անձը՝ սուբեկտը (հետագայում ըստ սխոլաստիկ քերականության՝ ենթական, ինքնուրույնաբար՝ գոյականը, իբրև խոսքի մաս) գիտակցության մեջ գործողությունից առանձնացվեց, ապա գործողությունը շարունակում էր նշանակվել ձեռքի սիմվոլով, իսկ գործող անձը արդեն վերնաշենքային էր. դա տոտեմն էր: Հենց սա էր, որ կարիք էր զգում հնչական նշանով ազդանշվելու ո՛չ միայն նրա համար, որ ինքը ձեռքի նշանով պարզորոշ չէր արտահայտվում, այլև՛ նրա համար, որ այն ժամանակ աշխատանքային պրոցեսի ողջ էությունը որոշող և անիրազեկների (կողմնակի անձանց) շրջանում հրապարակման ոչ ենթակա այդ սուբեկտիվ խոսողները օգտվում էին որպես իրենց կոլեկտիվ արտադրության սեփական միջոցից՝ շահագործման միջոցից: Արդեն առաջ էր գալիս կոլեկտիվ սեփականության պատկերացումը: Հայտնվեց դերանունը, բայց բառերի այդ կատեգորիան, որ հետագայում դարձավ խոսքի մաս, հայտնման ժամանակ առաջին խոսքի մասը, փոխարինում էր ո՛չ թե գոյական անվանը (այն ժամանակ ոչ մի գոյական չկար), այլ տոտեմ-անվանը՝ սոցիալ-տնտեսական կազմավորման, սրա արտադրության և արտադրական հարաբերությունների վերնաշենքին, որ սկզբում արտադրական-հասարակական կատեգորիա էր. քանի դեռ չկար այդ կատեգորիան, չկար նաև խոսքի կառուցվածք, չկար շարահյուսություն։ Ընդհանրապես շարահյուսությունը, կառուցվածքը հենց արտադրությունն է, արտադրական պրոցեսը։ Եվ միայն նյութական բազիսը՝ արտադրությունն ու արտադրական հարաբերությունները գիտակցելով, այսինքն վերնաշենքի վերածելով, այսինքն բազիսից անջատված տոտեմ ստեղծելով է, որ ստացվեց խոսքի շարահյուսական կառուցվածք, իսկ խոսքը նույն արտադրությունն է, միայն թե գիտակցման մեջ։ Այդ գիտակցումը կար նաև ձեռնալեզվի ժամանակ, նմանապես և սիստեմը, բայց հնչական լեզվի շարահյուսություն-կառուցվածքը ստացվում էր հասարակական բնույթը պահպանված, դրա համար էլ ոչ մի ձևավորման կարիք չունեցող և ձևավորման չենթարկված բառերի ետևառաջությամբ, իսկ տոտեմը, որ հնչումով էր ազդանշվում, ի տարբերություն ձեռնալեզվի, շահագործմանը տալիս էր մեծ կոլեկտիվի ընդգրկում։ Պայքարը տարվում էր հնչական տոտեմ ու հնչական լեզու ունեցող կոլեկտիվի և առանց հնչական լեզվի, ձեռքի տոտեմ ու լեզու ունեցող կոլետիվի միջև, մինչև որ հնչական լեզու ունեցող ավելի զորեղ կոլեկտիվը գերազանցեց առաջ ձեռնալեզվով խոսող խուլուհամրերին և մինչև որ հնչական լեզվով խոսող(ների) իշխող շերտի մեջ շերտավորում ստացվեց նոր արտադրությունների կազմավորումից և շատացան հնչական տոտեմները, այսինքն հնչական լեզվին տիրապետող կոլեկտիվների մեջ էլ կազմավորվեցին հասարակական հակամարտող տարբեր խմբավորումներ՝ իրենց մեջ ունենալով հասակային և սեռային տարբերակում ըստ արտադրության պահանջմունքի: Բարդացած արտադրությունն ու սպառումը ավելի սրված պայքարի պրոցեսում — բազիսի մեջ ստեղծեցին մի շարք արտադրական հարաբերություններ ըստ տեխնիկայի բարդացած տարբերության, որակապես վերակառուցեցին սոցիալիստական խմբավորումները, իսկ վերնաշենքի մեջ մտածողությունը փոխարինեցին ավելի լայն ընդգրկում, բարդ հորինվածք ու ավելի պարզորոշ տեխնիկա ունեցող սւշխարհայացքի. սահմանվեցին հասկացությունների ու պատկերացումների ավելի սուր փոխհարաբերություններ, որտե՞ղ, ինչպե՞ս. ինչպես շարահյուսության մեջ, որտեղ նախադասության մասեր են դրանք, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որտեղ նրանք խոսքի մասեր են։ Սակայն ամենայն ռեալ կյանքից պոկած վերնաշենքի՝ քերականության այս ֆունկցիաների տակ ո՛չ թե պարզապես բազիսն է՝ արտադրությունն ու արտադրական հարաբերությունները արտադրության միջոցով ու եղանակով, այլև՛ մի շարք վերնաշենքային աստիճաններ, սկսած ընդհանուր հասկացություններից, որ նյութապես կամ սոցիալապես ակնառու կերպով կապակցված են նրա՝ բազիսի հետ։

Հարկ չկա առաջ տանելու ձեզ հնէաբանական վերլուծման խոսքերը, որ մեզ հասցնում է մինչև սահմանը կենդանական աշխարհը, որտեղ նույնպես առկա է արտադրություն և կարծես արտադրական հարաբերություններ, բայց առանց որևէ գիտակցման: Գիտակցման բացակայության պայմաններում երևակայական է դառնում կենդանիների ու մարդկային զվարճալիքների նույնիսկ տեսանելի ընդհանրությունը:

Կենդանիների խաղերի ու զվարճությունների մասին գոյություն ունի նշանակալից գրականություն, նույնպես և նրանց նյութական կուլտուրայի մասին, նրանց մտածողության մասին, կենդանիների նույնիսկ խելքի կամ ոգու (l'esprit) մասին։ Եվ ում մտքով կանցնի ընդհանրապես ժխտել, էլ չենք խոսում հատկապես շան կամ ձիու մասին, կենդանիների լավ հայտնի բոլոր գործողություններն ու վարմունքը իբրև ճարտարության և խելոքության ակտեր՝ հաճախ՝ հասկացողականության գագաթ։ Այդ ժխտելը կնշանակեր սեփական իսկական առողջ դատողությունից հրաժարվել։ Այդ ուղղությամբ շատ հարուստ հրաշալի փաստեր են հավաքված, բայց այդ փաստերը մտածողության, իբրև առանձնակի գտնվող վերնաշենքի էությունը կամ ֆունկցիան չեն։ Ոմանց կողմից ընդունվող այդպիսի ըմբռնումը, այդպիսի գնահատականը դիտողությունների ձևական կատարման պտուղ են նույնիսկ այն ժամանակ, երբ այդ դիտողությունները կատարում են փորձված բնախույզները իրենց գիտության բոլոր կանոններով։ Ցավը միայն այն է, որ դիտողությունների մեջ մտցվում են մտածողության պատրաստի պատկերացումները, իսկ այդ պատկերացումները հասարակագիտորեն մշակված չեն, հասարակագետների մոտ էլ անճարակ են ու ոչ պարզորոշ։ Այստեղ իբրև գործը վճռող արքա հանդես է գալիս մի այլ կարգի առողջ դատողություն՝ չորս պատերի առողջ դատողությունը, որը բնության վզին է փաթաթում հասարակայնության հատկություններ և նրա արտադրանքի տեխնիկան ունեցող որակներ։ Կենդանիների զարմանալի ուշիմության բազմաթիվ փաստերը ոչ թե մտածողության, իբրև արտադրությունից միջնորդաբար ստացված հատուկ վերնաշենքի էությունն ու ֆունկցիան են. դրանք բնական գործոններով որոշվող սոսկ գործողությունների էությունն ու ֆունկցիան են։ Կենդանիների մտածողությունը արտադրական է՝ կենդանիների տվյալ տեսակի արտադրության տեսակից չկտրված։ Կենդանիները ամրացված են իրենց արտադրությանը ավելի ուժեղ կերպով, քան ճորտերն (serfs de glebe) էին ամրացվում հողին, քանի որ նրանց ամրակցումը ոչ թե հասարակական է, այլ բնական, և արտադրական այս մտածողության մեջ չկան կուտակումներ իրենց դինամիկայով, չկան, հետևաբար, տեխնիկական հնարավորություններ և ձգտում իրենց արտադրությունը փոխելու։ Կենդանիներն ունեն նյութական խիստ բազմազան կուլտուրա, կենդանիների միջավայրում հանդիպում են այնպիսի տնտեսավարներ (производственники), ինչպես հյուսողներ, բամբակի մանիֆակտուրիստներ, մոմ կաղապարողներ, հագուստի ֆաբրիկանտներ, բլուրների շինարարներ, կամուրջների և խճուղիների ճարտարապետներ, սակրավորներ, հյուսներ, ճարտարագետներ, արտիստներ, բայց չունեն արտադրության միջոցների ու եղանակների փոփոխություն սերնդից սերունդ, չունեն հետևաբար, նյութական կուլտուրայի պատմություն։ Եվ չունեն սոցիալական փոխհարաբերություններ ըստ արտադրության, չնայած նրան, որ, օրինակ «իսկական ձին», համաձայն կենդանու խելքի կողմնակիցներից մեկի արտահայտության, «իսկական ազնվականի էմբլեման է», իսկ «արաբական նժույգը (l’etalon arabe)՝ ասպետ», և ըստ նրա հավաստիացման իբր թե չի կարելի «վիճել ազնվացեղ ձիու և ազնվականի ազգակցության մասին, այնքան լիակատար է նմանությունը այս երկու տիպերի միջև»[4]:

Քանի որ մեզ համար ոչ մի կասկածի չենթարկվող փաստ է կենդանական ծագումը մարդկային տեսակի և նրա հետագա ոչ միայն սոմատիկ՝ մարմնի կառուցվածքի և կերպարանքի, այլև՛ արտադրության պրոցեսում առաջ եկած մտածողության կատարելագործումը, անհրաժեշտ է հաղթահարել, իսկ սրա համար՝ գիտենալ այն բոլոր խոչընդոտները, որոնք ընկած են անցման մոմենտի վերաբերյալ հետազոտական այս ճանապարհին, այսինքն հասկանալու այն, թե ինչպես է կենդանիների մարդկային տեսակը կատարում գազանային աստիճանից դեպի նորը, որտեղ ինքը՝ մարդկային կոլեկտիվը ձևափոխում է իրեն և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես արտադրության ու արտադրական հարաբերությունների մեջ, և բացատրել դրանք բնագետների ու հասարակագետների ընդհանուր ջանքերով։ Իսկ ջրբաժան գծից դենը կենդնանական աշխարհում չկա նույնիսկ այս չափ գիտակցում առանց վերնաշենքային կատեգորիաները մտքի մեջ լրիվ դրսևորելու, որի մեջ հասարակայնությունը դեռևս չի գիտակցում ոչ սուբեկտը, ոչ գործողությունը, միայն երկարատև, ավելի և ավելի ուժեղացող պայքարի ճանապարհով է նա մշակում դրանք արտադրության մեջ, գիտակցում պատճառականությունը և միայն հետագայում՝ մի շարք արմատական տեղաշարժների ֆունկցիոնալ փոխհարաբերությունները՝ օրինաչափությունները ուրիշներով փոխարինելուց հետո շատ ուշ մշակում է տրամաբանական մտածողություն և սրան շատ համակերպ լեզվաստեղծման սիստեմ՝ աշխարհի ձևական-տեխնոլոգիական ընկալմամբ, երբ լեզու-հնչմունքը վեր է բարձրանում մտածողությունից, ինչպես արդեն գոյացած իշխող դասակարգերն են վեր բարձրացնում աշխատավորներից։ Դա նախադրյալն է այն ստադիայի, երբ ձևական տրամաբանությունը, որ դասակարգային մտածողության պատկանելությունն է, իրեն ստեղծած դասակարգի հետ միասին փոխանորդվում է պրոլետարիատի դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությամբ՝ աշխարհի իդեոլոգիական-տեխնոլոգիական ընկալմամբ, որտեղ մտածողությունն է վեր բարձրանում լեզվից և դեռ էլի է վեր բարձրանալու, մինչև որ ոչ միայն հնչական լեզվի սիստեմը կփոխարինվի նոր անդասակարգ հասարակության մեջ, այլ կստեղծվի միասնական լեզու հնչական լեզվից այնպես և ավելի տարբեր, ինչպես և որքան հնչականը տարբերվում է ձեռք-լեզվից. դա կունենա և արտադրության նոր միջոց, որը ոչ միայն միասնական լեզու, այլև՝ միասնական մտածողություն ունեցող մարդկությանը կդարձնի տեր ու տիրական, որը իրեն կենթարկի բոլոր տարածությունները և բոլոր ժամանակները։

Իսկ այդ բանի ի՞նչ նախադրյալներ կան առկա ինչպես որ արդեն կարողացել է սահմանել լեզվի նոր ուսմունքը երկու ճակատով կռվելու ծանր, թվում էր թե իրեն համար՝ այս այսպես կոչված հաբեթական տեսության համար ուժից վեր պայմաններում։

Սահմանված է− միշտ լեզվական կոնկրետ նյութի իլուստրացիայով− լեզվաստեղծման մոնիստական պրոցեսը. հնչական լեզվի ո՛չ միայն տարբեր սիստեմները, այլև՛ արտադրության միջոցով տարբեր լեզուները՝ ձեռնալեզուն և հնչական լեզուն լեզվի ստեղծման մոնիստական այդ վիթխարի պրոցեսի առանձին օղակներն են միայն։

Մոնիստական լեզվաստեղծման այդ օղակներից ոչ մեկը ո՛չ ըստ տեխնիկայի, ո՛չ ըստ գաղափարախոսության, ո՛չ ըստ մտածողության մասի չի հանդիսանում բնական, աստծուց կամ բնությունից տրված, կամ բնական գործոններից ստեղծած, այսպես կոչվող ժողովրդական լեզուները և հետամնաց ժողովուրդների լեզուները բոլորն էլ դասակարգային նոր լեզուների կողմից շահագործման նպատակով դեպի վարերը և լեռնային մասերը տնտեսապես քշված մասսաներից, կամ պայքարի մեջ դեպի անմարդաբնակ երկրների, մայր ցամաքների ու կղզիների ազատ, ամայի հողերը՝ այդպիսիք մշակելու և իրենց արդարությունն ու նյութական կուլտուրան պաշտպանելու նպատակով նահանջող մասսաների լեզուներն են։ Լեզվի խոսակցական դառնալը դեմոկրատացում է՝ հասած մինչև այն, որ բնակչության ստորին շերտերը դարձել են լեզվի տարբեր մահացած սիստեմների լավագույն ու հարստագույն ֆոնդերը պահպանողները։ Միասնական լեզվաստեղծական պրոցեսի՝ զարգացման նոր ստադիային վերաբերող յուրաքանչյուր օղակի հետ արագանում է արտադրության տեմպը։ Գրավոր լեզուն տևում է 5-ից 10 հազար տարի. հնչական լեզուն՝ ընդհանուր կերպով 50,000-ից մինչև 500.000 տարի և ավել, ստանդարտացված ձեռնալեզուն՝ միլիոնից մինչև մեկ և կես միլիոն տարի։ Որքան խոր ու հեռու է մեզանից օղակը, այնքան շատ են տատանումները նորմաների մեջ ու քիչ է պարզորոշությունը մտածողության մեջ և մտքերն արտահայտելու կամ լեզվական հաղորդակցման եղանակի մեջ։ Այս փաստական դրույթի հետ մեկտեղ կա լեզվի կողմից ազդանշանվող այն դրույթը, որ ինչքան մոտ է մեզ օղակը, այնքան ավելի ուժեղանում է դասակարգայնությունն ու դասակարգային պայքարը համաշխարհային մասշտաբով:

Նյութական կուլտուրայի և նրա տեխնիկայի հետ կապված մեր գոյը ընթանում է նրա զարգացման համաշխարհային միասնական նույն այդ պրոցեսի մեջ՝ հաղթահարելով արգելքները ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ, որի հետևանքով մտածողության զարգացումը, իբրև արտադրության ու արտադրական հարաբերությունների վերնաշենքի, որը պետք է միշտ ավելի ու ավելի օժանդակի յուր բազայի հաջողություններին, մեր օրերում՝ սոցիալիստական շինարարությանը, հեռանկարային պլանավորմանը, պահանջում է հաղթահարել գիտակցման մեջ ո՛չ միայն տարածությունը, այլև՛ ժամանակը: Ահա թե ինչու անհրաժեշտ է ուսումնասիրել անցյալը, քանի որ ով իր գիտակցման մեջ չի տիրապետել ժամանակին մինչև սկզբնական գոյը, չի դրել ծագման պրոբլեմների ճիշտ պրոգնոզը, նա չի կարող իրականացնել մտածողության վրա դրված պարտքը, որ է՝ ոչ միայն հասնել, այլև անցնել արտադրությունից և դրանով լծակ դառնալ ավելի արագընթաց ու ավելի կատարյալ նվաճումների:

Իդեոլոգիական ֆրոնտում եղած դասակարգային ներկա մոմենտում ինձ բնավ չեն զարմացնում, ինչպես չէին զարմացնում առաջ էլ, կատաղի հարձակումները հաբեթաբանության վրա և ամեն տեսակի ուրիշ ելույթները:

Դադարել է ինձ զարմացնել նաև մի քանի մարքսիստների անտարբերությունը և նրանց՝ հետևաբար մի բուռ ժամանակակից հասարակագետների գտնվելը լեզվի նոր ուսմունքի հակառակորդների բանակատեղում: Ո՛չ մի բան այնպես էֆեկտիվ կերպով չի ներգործում գաղափարախոսության տեղաշարժի, աշխարհայացքի շրջադարձի վրա, ինչպես ծագումաբանական վերլուծումը այն միջոցի, որը հանդիսանում է գործողության միջոցը այդ բնագավառի մեջ և նրա նվաճումների կուտակման անոթը։ Հասկանալի է, հաբեթական տեսությամբ մշակվող լեզվի նոր ուսմունքը հույժ դժվար գործ է, հենց նրա համար, որ ձևական չէ, որ դա, ինչպես այդ հաբեթաբանորեն պարզվում է, պահանջում է մարքսիստական մեթոդի կոնկրետ դրսևորում լեզվական նյութի վրա, նյութական կուլտուրայի, նաև մտածողության ու տեխնիկայի, այսինքն փիլիսոփայության էական մշակում:

Բայց չէ՞ որ բուրժուական գաղափարախոսության դեմ տարվող պայքարն էլ այնքան հասարակ ու հեշտ չէ:

Հարկ կա՞ հիշեցնելու Վ. Ի. Լենինի հետևյալ խոսքերը «Գիտությունը մասսաներին» հոդվածից. «Մենք պետք է հասկանանք, որ առանց փիլիսոփայական սոլիդ հիմնավորման ոչ մի բնա[գիտա]կան գիտություն, ոչ մի մատերիալիզմ չի կարող դիմանալ բուրժուական իդեալների գրոհի և բուրժուական աշխարհայացքի վերականգնման դեմ մղվող պայքարին»... Եթե չկա կոնկրետացում և լավագույն մեթոդ մասնագիտության, տվյալ դեպքում՝ լեզվաբանական կենդանի մատերիալի վրա, այդ դեպքում սպառնում են առաջադիմության դեմ ուղղված միջոցների վելուծվել անբասիր նպատակադրվածք ունեցող գավառագիտական կազմակերպությունները, ինչպես և թանգարանները, հետազոտական այլ հիմնարկությունները, ակադեմիաները։ Էլ ի՞նչ պետք կա այստեղ աշխատանք կատարելու լեզվի վրա, չի՞ կարելի վրա տալ մարքսիստական գրքերից առնված մեջբերումներով և փիլիսոփայել։ Ընկերներ, ավելի շատ կոնկրետություն է պետք, ընդհանուր դատողությունների ավելի պակաս մշուշ: Դարձյալ հարկադրվում ենք հիշեցնելու, թե ինչպես Լասալի «Եփեսացի Մթին Հերակլիտի փիլիսոփայությունը» (1915 կամ 1916 թ., Բեռն) գրքի կոնսպեկտի մեջ՝ մի հատվածի տակ համառոտակի թվարկելով գիտելիքի ողջ բնագավառը ըստ առարկաների՝ Լենինը հավելագրել է (էջ 314). «ահա գիտելիքի այն բնագավառները, որոնցից պետք է կազմվի իմացության տեսությունը և դիալեկտիկան», իսկ թվարկված առարկաների մեջ ընդգծումով հատուկ առանձնացված է «լեզվի (պատմությունը»), և դեռ ավելացված է «NB»: Ընկերներ, ավելի շատ կոնկրետություն է պետք և այն ժամանակ, երբ խոսքը ոչ թե լեզվի մասին է, այլ ազգության և ազգային լեզվի: Հիշատակենք միայն հենց նոր լույս տեսած «Հաբեթական տեսության լեզվական քաղաքականությունը և ուդմուրթական լեզուն» զեկուցումը, որտեղ արձանագրելով լեզվի ընդհանուր ուսմունքի մասնագետի և քաղաքագետ-ռևոլուցիոների վերաբերմունքի նույնությունը ազգային պրոբլեմի նկատմամբ՝ բերում եմ նրա ճառի՝ ընկեր Ստալինի 16-րդ պարտհամագումարում արտասանած ճառի մի մասը. «...ազգային լեզուների մահացման և նրանց մի ընդհանուր լեզվի մեջ ձուլվելու հարցը ոչ թե ներպետական հարց է, ոչ թե մի երկրռւմ սոցիալիզմի հաղթանակի հարց է, այլ միջազգային հարց, միջազգային մասշտաբով սոցիալիզմի հաղթանակի հարց... Լենինը իզուր չէր ասում, որ ազգային տարբերությունները դեռևս երկար կմնան նույնիսկ համաշխարհային մասշտաբով պրոլետարիատի դիկտատուրայի հաղթանակից հետո»։

Եվ այս կապակցությամբ հարց եմ դնում. «իսկ ինչպիսի՞ն կլինի այդ լեզուն»։ Տեսաբանի համար անվերացնելի հետևություն է սա. սա բխում է լեզվի նոր ուսմունքից, որը տարերայինից դարձել է գիտակցականորեն մարքսիստական։ Ինչպիսի՞ն կլինի լեզուն, գալիք անդասակարգ հասարակության լեզուն, իսկ նրա հետ մտածողության դերը:

Շատ հազարավոր տարիների, երեք միլիոն տարվա ընթացքում փոխվեցին ստանդարտացված լեզուների արտադրության միջոցները, հաշվի առնելով մտածողությունը՝ մենք նկատի ունենք որակական չորս լեզու. ձեռնալեզուն, որը հաղթեց տեսողական մտածողության զուգընթաց պանտոմիմա-միմիկական-հնչական պիկտոգրաֆիական կոմպլեկտային չտարբերակված լեզուն. մտածողությունը աջ ձեռքի մեջ կենտրոնացնելով՝ ձեռնալեզուն գերազանցեց և, ստանդարտացված, ընդգրկեց ամբողջ աշխարհը. դրան փոխարինեց հնչական լեզուն՝ իր զարգացման առաջին ստադիայում զուգընթաց լինելով ձեռնալեզվի կարողությունների սահմաններում ծավալված տոտեմական՝ կոսմիական և միկրոկոսմիական մտածողությանը, երկրորդ ստադիայում ձևական տրամաբանական մտածողությանը, երբ սա սկսել էր վերլուծաբար ըմբռնել աշխարհը՝ միշտ ավելի և ավելի թափանցելով նրա կառուցվածքի տեխնիկայի մեջ, և կորցնելով ամբողջի զգացումը՝ համադրությունը, դրսևորման միջոցի (ամբողջ մարմնի, ձեռքերի և ոտքերի, բերանի խոռոչի և հնչյունների), ըմբռնման միջոցի (սրտի, ականջների) փոփոխությամբ, և մտածողության տեղայնացմամբ աջ ձեռքում (սիրտը և, վերջապես, գլխի մեջ):

Բոլոր ստադիաներում մտածողությունը անանջատ է լեզվից, նրա նման փոփոխական, սակայն լեզվի նման կոլեկտիվային լինելով՝ մտածողությունը լեզվից տարբերվում է յուր սպասարկության քանակական ընդգրկումով, տեխնիկայով, որակով: Գործող լեզուն սպասարկում է միայն ակտուալ կոլեկտիվին, այն էլ զանազան սահմաններում՝ նայած լեզվի տարածման լսողական կամ տեսողական տեխնիկական միջոցներին, այնինչ մտածողության համար ֆիզիկական սահմաններ չկան, իսկ ներփակման սահմանները ժամանակավոր են և տարածության մեջ ետ են քաշվում կամ միանգամայն վերացվում փորձնական գիտելիքների լայնացման և խորացման շնորհիվ: Լեզուն շրջապատի ներգործությանը ենթակա է անմիջաբար կամ լսողական հաղորդման միջնորդավորմամբ միայն արդիականության մեջ, իսկ անցյալում, ինչպես և ապագայում նրա հարաբերությունները իրացվում են միայն գրով, որը որոշ ստադիայից ստրկացրել է լեզվին, այն ինչ մտածողութունը՝ չունենալով դրսևորման այլ միջոցներ բացի լեզվից կամ փոխարինումից, չունի յուր գիտելիքների սահմաններից դուրս ուրիշ ոչ մի տեսակի խոչընդոտներ հաղորդակցելու համար և՛ անցյալ, և՛ գալիք ամբողջ աշխարհի հետ. մտածողությունը՝ գործելով իբրև բազիսի վերնաշենք, ստեղծել է նրա՝ վերնաշենքի մեջ, իսկապես քանդակել է այն, ինչին որ ոչ ոքի խելքը չէր հասնում, նյութապես քանդակել է առասպելներ՝ աշխարհայացքի ու էպոսի սաղմերը։ Լեզուն գոյություն ունի միայն որքանով որ դրսևորվում է հնչյունների մեջ, մտածողության գործունեությունը տեղի է ունենում նաև առանց դրսևորման: Լեզուն, իբրև հնչմունք, ունի դրսևորման կենտրոն, մտածողության աշխատանքի կենտրոնը ունի ուղեղային տեղայնացում, բայց այս բոլորը ձևական է, մանավանդ միշտ մտածողության հետ կամ մտածողության արտադրանքի հետ զուգակցվող հնչաարտադրությունը։ Լեզուն (հնչականը) սկսել է հիմա հանձնել յուր ֆունկցիաները տարածությունը անվերապահորեն հաղթահարող նորագույն հայտնագործություններին, մինչդեռ մտածողությունը վեր է բարձրանում անցյալում ունեցած յուր չօգտագործված կուտակումների և նոր վաստակների պատճառով և ձգտում է տապալել ու փոխարինել լեզվին։ Ապագա լեզուն բնական նյութից զերծ տեխնիկայի մեջ աճող մտածողությունն է։ Սրա առաջ չի դիմանա ոչ մի տեսակի լեզու (նույնիսկ հնչականը) որն այնուամենայնիվ կապված է բնության նորմաների հետ։ Ե՛վ մեծ, և՛ փոքր լեզուները հավասարապես մահկանացու են պայքարի մեջ անդասակարգ հասարակություն կոփող և աշխարհի ճշտված ըմբռնման հետագա պարզորոշ մշակմանը նպաստող պրոլետարիատի մտածողության առաջ։ Նրա՝ մտածողության զարգացրած տեխնիկան աշխատակիցն է ամբողջ աշխարհի վերակառուցման գործի մեջ։ Մտածողությունն ու տեխնիկան են, որ անառարկելիորեն ողջ տիեզերքը կենթարկեն մարդկությանը, որպես միակ հասկացող տիրոջ, որը դուրս է եկել արտադրական աշխատանքից, նրա շնորհիվ կենդանուց մարդ դարձել և նրա հետ գիտակցականորեն ձուլված՝ նոր գիտելիքներով պետք է փշրի ժամանակի ու տարածության ներփակումները և ստեղծագործի անվերջ ու անսահման։

Հեաևություննե՞ր։ Ո՞վ պետք է հանի պրակտիկայի համար, այլև հենց տեսության հետագա զարգացման համար: Տեսաբա՞նն արդյոք։ Դա այնպիսի հավաքույթի գործ է, ինչպիսին է մերը, որտեղ հասարակայնությունը կարգավորում է մտքի արտադրական ուղղությունր, փոխադարձ արգասավորում է պահանջվում։

Գործնական հետևություններ։ Չխոսելով նոր դրվածքով լեզվի ուսմունքին հատուկ պոլիտեխնիզմի մասին, տեսության հետ աճել է միայն մեր պայմաններում ընդունելի լուծման հնարավորությունը կյանքի առաջադրած այնպիսի պրոբլեմների, ինչպիսիք են գրերի, նորը ստեղծելու և բարեփոխելու պրոբլեմը, արտադրական և գրական լեզվի պրոբլեմը, ազգային լեզուների և համամիութենական լեզվի պրոբլեմը, ռուսաց լեզվի և գրերի պրոբլեմը, լեզվի տիպական դասագրքի՝ լեզուների մեջ եղած ընդհանուր գծերի հայտնաբերման և ամրացման ձեռնարկի պրոբլեմը, օտար լեզուները յուրացնելու պրոբլեմը։

Սակայն հետևությունների և այդպիսիք գործնական կիրառման մեջ օգտագործելու մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հասկացված և ընդունված կլինի լեզվի նոր ուսմունքն ըստ հաբեթական տեսության։ Այն ժամանակ էլ կարելի է գործնական կոնկրետ դատողություններ անել այս կամ այն գրերի բարեփոխությունների մասին միայն որպես նշանաձողերի մասին, որոնք տանում են դեպի գրերի միասնությունը։ Իսկ անմիջապես թեմային վերաբերող ևս մի հետևություն ունեմ։

Յուրաքանչյուր օղակ արմատապես տապալում է ընդհանուր դրվածքը՝ մշակելով նրա համաձայն− որքան մեզ ավելի մոտ, այնքան ավելի խոր կերպով — բոլոր մասնավորությունները, օգտագործելով նախորդ ստադիաների նվաճումները և ազատ ծավալման կոչելով նաև այն տեսական նվաճումները, որոնք նախկին գոյի պայմաններում խլանալու էին դատապարտված և պահպանվել են միայն նյութական ու վերնաշենքային կուլտուրայի հուշարձանների մեջ, և հետզհետե ավելի ու ավելի լայն է բացում անընդգրկելի ասպարեզը անսահմանորեն ազատ հետազոտության ու ստեղծագործության, աշխարհի վերակառուցման համար։ Այդ զգում ենք պրոգնոզով և վերապրում հենց մեր գոյի պայմաններում և սոցիալիստական շինարարության պայմաններում։

ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի այս հատվածում սպասվում է մի նոր փառք, որը կխլացնի նրա ապրած համաշխարհային հռչակը։ Հին ակադեմիկոսների անհատական աշխատանքները այժմ էլ ոչ մի կերպ չի կարելի նսեմացնել, բայց Գիտությունների Ակադեմիայի նվաճումները անչափ կաճեն, երբ նրա կազմի մեջ մտնող բացառիկ վարպետների արդյունքները − յուրաքանչյուրը վարպետ է իր գործի մեջ և ձեռքի տակ եղած յուր մասնագիտության գծով եղած նյութերի տիրապետման գործում այն նոր ուժերի հետ միասին, որոնք ներհոսել և ներհոսում են նրանց միջավայրը, անհապաղ տարվեն նոր ուղիով, միութենական ազգային բոլոր կազմակերպությունների համար միասնական մեթոդով և կոլեկտիվաբար հասցվեն մասսաներին, մասսաների միջոցով պրակտիկայում ստուգված և արգասավորված մեր արտադրությունն ու մեր մտածողությունը՝ սովետական մտածողությունր, մեր ողջ Միության սոցիալիստական վերակառուցմամբ, պրոլետարական մտածողության կվերակառուցի մեզ հակադիր ողջ աշխարհը մեր Միության սահմանների ներսում և դուրսը։

  1. Սա այն է, ինչ որ Էնգելսը հասաատում էր աշխատանքի վերաբերմամբ „Sie [die Arbeit] hat den Menechen selbst geschaffen“. (Der Anteil der Arbeit an der Menscbenwerdung des Affen, էջ 122)։
  2. № 192, 20-ն հունիսի, 1914 թ.։
  3. Каргв, Теория познания. Бюллетень заочно-консультационного отделения ИКП, 19 февр. 1930 г. № 3, стр. 34.
  4. A. Toussenel. L'espit des bêtes. Zoologie passionelle, Mammiferes en France. էջ 183.