Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 24 ]
Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ վառ ու խոշոր։
5
Հիշում եմ, հիշում եմ, Կարո՛,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ —
Հիշո՞ւմ ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ։
Հավաքում էինք մենք լուցկու
10
Նոր տուփեր, կլեպներ սեխի —
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արևի լույսը դեղին։
Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետևին կպած,
11
Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ․․․
Եվ ահա մի օր այդպես
Երբ թռչում էինք մենք սրընթաց —
Կառապանը մտրակով շաչեց
20
Եվ դու պոկվեցիր ու ընկար․․․
|
|
[ 25 ]
Ու հիշում եմ... դեմքդ հողագույն,
Ուղեղդ` գորշ, մխրճած...
Հետո հայրս մութ սենյակում
Մինչև լույս ինձ խփեց ու փնչաց:
25
Մինչև լույս թքեց դեմքիս,
Մինչև լույս հայհոյեց կատաղի,–
Ու նայում էիր դառը դու ինձ
Քn հեռու, մութ դագաղից...
Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
30
Այն օրից աշխարհը–գիտե՞ս...
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր...
Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո՛,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
35
Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի...
Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն։
Եթե այս երգս լսես–
40
Քացիով տուր աստծուն։–
Թող թռչի, ամպերից նա վար,
Հետույքով զարնըվի թող հողին...
Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի․․․
|
|