Օրերի շեկ վիտրինում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սրինգը Օրերի շեկ վիտրինում

Եղիշե Չարենց

Ընկեր

[ 23 ]

Օրերի
Շեկ
Վիտրինում
Դրել եմ սիրտս հրե։

Տալիս եմ մի բաժակ գինու։
Ուզո՞ւմ եք.
Տամ,
— Առե՛ք։

Ինչի՞ս է

Հիմա
Հարկավոր
էդ կակուղ Կիկոն մասխարա․․․
Թող լինի—թիթեղե երգեհոն,
Թող լինի—զուռնա–նաղարա՜։

էնպես որ՝
Աչքերից ձեր չար
Չդողա,
Չլա,
Չմաշի.—

էնպես որ՝ ցավի՛ց չճչա —
երբ կգաք
Դուք
Թամաշի․․․