Jump to content

Թաթուլի քալաճոշը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԹՈՒԼԻ ՔԱԼԱՃՈՇԸ

«Հարևա՛ն ջան, հոգիդ սիրես
Մի քիչ ել կեր, մի՛ ափսոսի8»:
«Հարևան ջան, շատ կուշտ եմ յես»:—
«Մի ափսե ել. դու ինձ լսիր:
Շատ համեղ ե քալաճոշը, ինձ հավատա»:
«Յերեք ափսե կերա արդեն»:
— «Ինչ խո՛սք ե դա,
Թե ցանկություն ունես դու,
Անուշ արա, վերջացրո՛ւ:
Ինչ ել լավն ե քալաճոշը, բա յերեսին
Տես սաթի պես յուղը դեղին...
Դե, սիրելիս, դու իմ խոսքը՝ մի կոտրիր,
Յուղոտ տեղից դու ընտրիր—
Կե՛ր մի քիչ ել: Դե՛, ա՜յ կնիկ, պատվիր հյուրին»:
Եսպես պատվում եր Թաթուլն Ոհանին,
Վոչ հանգիստ տալիս, վոչ ել ժամանակ
Իր հարևանին,
Իսկ նա քրտինք եր թափում շարունակ:
Ճարը կտրած մի ափսե ել վերցրեց նա,
Ուժը լարեց անխնա,
Մաքրազարդեց: —«Այ դու կեցցե՛ս, դրացիս»:
Թաթուլն ասաց. «Յես չեմ սիրում գոռոզ մարդկանց:
Դե կեր, խնդրեմ, մի ափսե ել, սիրելիս»:
Խեղճ Օհանը ահաբեկված,

Թեև շատ եր քալաճոշը նա սիրում,
Բայց դեռ չեղած մի եսպիսի նեղ տեղում,
Գլխարկն ու գոտին սեղմեց իր կրծքին
Յեվ ահը սրտում փախավ եդ տանից
Ու են որվանից
Ել վոտք չդրեց Թաթուլի շեմքին: