Մի գրագետ խոհարար
Ժամ, աղոթքի սիրահար,
Շատ հոգեվախ, խիղճն արթուն
Վազեց գնաց գինետուն՝
Իր սանահոր քելեխին.
Իսկ պահապան տուն-տեղին
Դրեց կատվին աչքաբաց
Յեվ շատ, շատ ել մկնատյաց: Գնաց... յեկավ, Իր աչքն ընկավ Խոհանոցի հատակին, Կարկանդակի փշրանքին, Խանում, խաթուն Տնապահ կատուն Տակառի տակ Ենպես տաք, տաք
Վո՜նց ե խժռում լավից լավին՝
Նորատապակ վառեկ հավին.
Այ դու ծակաչք, այ դու չտես,
Եդ հավի տեղ մեծ ցավս ուտես,
Այ անպատկառ, թու քո պատվին,-
Նախատում եր մարդը կատվին,
(Լսողն ով եր, հավը համով եր) Կար ժամանակ, Վոր տան միակ
Կատուն եյիր ազնիվ ու հեզ Հիմա քեզ պես, Ա՛յ բամրառակ,
Չկա մեկը խաղք-խայտառակ.
Վայ թե քիթդ հանես շեմքից,
Բա չե՞ն ասի դուռ ու դրկից՝ Կատուն գող ե... Նա վոսոխ ե․․․
Ինչպես գայլին չար ու անհագ
Պետք չի թողնել վոչխարանոց,
Ճիշտ այնպես ել՝ կատվին տան բակ,
Վոչ թե միայն տան խոհանոց: Այդ զավզակը, Ավազակը Այս տեղերի, Այս թաղերի Աղտն կեղտն ե Վարակ, ժանտախտ...
(Կատուն լսում, ուտում ե նաղտ)
Այստեղ մեր մեծ բարոյախոս
Ճարտասանը այնքան դար-փոս