Թատրոնի չարդախում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Թիֆլիսի Յանկիները Թատրոնի չարդախում

Շիրվանզադե

(Մարտի և ապրիլի վեճը)
[ 457 ]

ԹԱՏՐՈՆԻ ՉԱՐԴԱԽՈԻՄ

ԱՆՎԵՐՋ ՎՈԴԵՎԻԼ

Սեզոնը վերջանում է. հայոց դրամատիկական խմբի նախավերջին փորձն է։ Տեսարանը ներկայացնում է Արտիստական ընկերության թատրոնի չարդախներից մեկը։ Դերասանները կամաց-կամաց ժողովվում են։

Առաջ գալիս է հուշարարը մի քանի պիեսներ ձեռքին։

Հետո սցենարիուսը: Այնուհետև ներս են մտնում տիկին Վարդուհին՝ իր ամուսնու հետ։ տիկին Գուլազյանը՝ իր ամուսնու հետ։

ՏԵՍԻԼ I

Վարդուհի: Վույ քա, ջեր օչով չի եկե՞լ։ (Տալիս է հովանոցն ու դերը ամուսնուն, որպեսզի վերարկուի կոհակները բաց անի): Էս ի՞նչ շոգ է այստեղ։ Քա, էս ո՞րտեղ են մնացել...


Սցենարիուս: Այսօր հրավիրված էին Արշակի մոտ խաշի․․․Երևի քեֆով են։

Վարդուհի: Էլի խաշ... վույ, գետինը պատռվի... բարիկենդան ու խա՜շ...

Հուշարար: Բլինի էլ կա՝ խավիարով...

[ 458 ]

Գուլազյան: Ֆի, բլինի ես չեմ սիրում․․․ (Երեսը դարձնում է ու սկսում է իր ամուսնու հետ):


Ռշտունի: (Ներս է մտնում գլխարկը աչքերին քաշած, ծխախոտը ձեռքին, օձիքը վերև բարձրացրած): Позвольте, господа, где это хашь и блины?

Վարդուհի: Оо, Ռշտունի՞, шյդ դո՞ւ ես․․․ Ո՞րտեղից եկար։ Հա, վույ քա Բաքվից։ Սեզոնը ո՞նց վերջացավ։ (Ձեռքով ծածկելով բերանը): Հա, ղորդ քա, սեզոնը չվերջացած վզակոթներիդ տվեցին․ այ գետինը պատռվի ու ձեր բաքվեցիներին․․․

Ռշտունի: Жиды нефтяные растреклятые (Մոտենում է հուշարարին): Ծխախոտ ունե՞ս․․․

Հուշարար: (Կարճատես է: Շտապով հանում է ծխախոտի տուփը և առաջարկում է Վարդուհուն): Համեցեք․․․

Վարդուհի: Վույ քա, բա ես Ռշտունի՞ն եմ․․․

Հուշարար: Ներողություն։ (Առաջարկում է Գուլազյանին): Համեցեք․․․

Ռշտունի: (Անհամբեր): Դե տուր էստեղ․․․ (Վերցնում է ծխախոտ, ձեռի հանգածը հատակը ձգելով ու ոտքով տրորելով, հետո թքում է հատակի վրա): А то, ցերեկով ձեր բուֆետը բա՞ց է։

Հուշարար: Ինչի՞դ է հարկավոր։

Ռշտունի: Համենայն դեպս․․․ պետք է իմանալ где раки зимуют: (Ուժգին ծխելով, անցնում է մի կողմ և սկսում անցուդարձ անել, մերթ ընդ մերթ մռայլ տրագիկական հայացքներ ձգելով ընկերների վրա):


ՏԵՍԻԼ II



Աղայան: (Ներս է մտնում կուրծքը դուրս ցցած, բեղերի ծայրերը բարակ սրած: Բարկացած է): Խայտառակություն, կատարյալ խայտառակություն․․․ Բենեֆիս են տալիս մեր անունով, անուններս չեն ուզում աֆիշաներում տպել․․․ Սապրիստի․․․ Դա ուղղակի անպատվություն է․․․ ես թույլ չեմ տալ ինձ անպատվել․․․ Քսանուհինգ տարի բեմին ծառայես, և անունդ չտպեն․․․ Սակրամենտո․․․

[ 459 ]

Վարդուհի: Էլի ի՞նչ է տաքացել... էն սառը ջրով գրաֆինը իրեն տվեք, քա՜...


Աղայան: Քեզ ի՞նչ.., դու խոմ քո բենեֆիսն ստացար...

Վարդուհի: (Վեր թռչելով): Էդ ի՜նչ է, քա... վո՜ւյ գետինը պանա... էս ազիզ օրերին մի գլուխ շաքարի փող էլ չգոյացավ...

Աղայան: Բանը նյութականը չէ... թքել եմ փողի վրա... այստեղ պատվի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, պատվի։

Ռշտունի: Այդ ինչի՞ վրա ես թքում... բարեկամ․․․ Պաժալստա, այդպիսի սխալներ չանես... փողը հարկավոր կգա։

Աղայան: Պատիվ, պարոններ, պատիվը... (բեղերը ներվային սրելով, սկսում է բարկացած անցուդարձ անել:

Այդ միջոցին թատրոնական ծառաները չարդախի տակ ինչ որ աղմուկ են բարձրացնում):

Վարդուհի: (Վեր թռչելով): Էդ ի՜նչ է քա... վո՜ւյ գետինը պատռվի ու դևեր գնաք... հենց իմացա մկներ էին... (Ամուսնուն) մի ստաքան ջուր։ (Ամուսինն իսկույն խոնարհությամբ կատարում է հրամանը):


ՏԵՍԻԼ III



Նույնը և Մայսուրյաններ։ Ներս են մտնում—տիկինը ձեռները մուֆտի մեջ դրած, երեսին ինչ֊որ հեգնական ժպիտ, պարոնը ձեռները գրպանում, գլուխը մի փոքր առաջ ցցած.
Տիկ. Մայսուրյան: Что за безобразие!... Չորս ժամին պործ են նշանակել, ինչո՜ւ չէին գալիս... (Սկսում է ուսերը ներվային շարժել և աչերն արաց-արագ բաց ու խուփ անել):

Պարոն Մայսուրյան: (Ցածր ձայնով): Նու, Օլյա, имей терпение։ Ով գիտե, մարդիկ են, ի՞նչ է պատահել...

Ռշտունի: (Քթի տակ): Трескаются, вот ինչ է պատահել, իսկ ես... (թքում է հատակի վրա և քայլերն արագացնում):

Ահա չորրորդ օին է բուֆետի երես չեմ տեսել...

Աղայան: (Անկյունում): Պատիվս, պարոն, պատիվս․․․

Ռշտունի: Կակոյ տամ պատիվ, այստեղ քաղցած ղկոտում ենք, դա էլ «պատիվս, պատիվս»․․․ (Մոտենում է տիկին

[ 460 ]

Մայսուրյանին) Հարգանքներս․․․ (Բարևում է) թույլ տվեք հարցնել, Օֆելյայի դերը ո՞վ է խաղում։


Մասուրյան։ Ես․․․

Ռշատունի: Չի՞ կարելի, որ ինձ տաք այդ դերը․․․

Մայսուրյան: (Ծիծաղելով): Աա, դուք էլ եք ծաղրում տիկին Սիրանույշին․․․ Նա գին է, բայց շատ դղամարդերից լավ է խաղում, могу вас уверить.

Ռշտունի: Ոչ, դրա համար չեմ ասում․․․ Ես ուզում եմ խեղդվել գետում, Օֆելյայի դերը խիստ հարմար է դրա համար։

Մասուրյան: Խեղդվե՞լ․․․ Ինչո՞ւ Կասպից ծովում չխեղդվեցիք։

Ռշտունի: Այնտեղ ջուրն աղի է։

Աղայան: (Անկյունում տիկ. Ազնիվին): Ես հաշիվ կպահանջեմ․․․

Տիկ. Ազնիվ: Քսանուհինգ մարդու մի բենեֆիս․․․ Որքան հաշվում եմ, ինձ տասնմեկ ռուբլի ու 30 կոպեկ ավելի չի հասնում... Երևելի բենեֆիս է, ինչ ասել կուզի․․․ Եթե ամբողջ ձմեռը գուլպաներ հյուսեի, էլի ավելի կստանայի․․․

Աղայան: Բայց դուք իրավունք չունեք խոսելու, ես ունեմ, ես քսանուհինգ տարի է․․․ (Շարունակում է ցածր ձայնով


ՏԵՍԻԼ IV



Նույնք և տիկ․ Մելիքյան, պ․ պ․ Աբելյան, Պետրոսյան, Տեր-Դավթյան, Հարությունյան, Մամիկոնյան ներս են մտնում․ Մելիքյանը վզովը աղվեսի մորթի գցած, ձեռները մուտքի մեջ։ Աբելյանը աջ ուսը բարձրացրած և գդակը գագաթին քաշած, Պետրոսյանը փորը ցցած, բղկոց տալով, Հարությունյանը բեղերը սրելով, Տեր-Դավթյանը աչքերը ճպճպացնելով, Մամիկոնյանը «Գեյշայից» ինչ֊որ կտոր երգելով։

Պետրոսյան: Տիկիններ և պարոններ, բեմն ազատեցեք, փորձն սկսվում է։

Աբելյան: (Բարևելով)։ Երեկ էլի մի հարյուր ռուբլի խփեցի կլուբում...

[ 461 ]

Հարությունյան: Դարձյալ մի փլավ ուրեմն...


Մամիկոնյան: Ջանկինա, ջանկինա, ջան, ջան, ջան...

Ռշտունի: Թույլ տվեք հարցնել, սեզոնից հետո ի՞նչ պիտի անենք...

Տիկ. Մելիքյան: Գավառները կգնանք, պարոններ, գավառները...

Պետրոսյան: Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Թքել եմ... Բավական է, որքան հարստահարվեցի։ Ես գնում եմ Մոսկվա... Արդեն Կորշից հրավեր եմ ստացել... Ամսական երեք հարյուր ռուբլի և բենեֆիս... Հայերը չեն գնահատում, եղբայր, խոմ զոռի բան չէ․․․
 
Պ. Մայսուրյան: Էլի գնաց...

Աբելյան: Ես դրա հետ համաձայն չեմ... Հայերը գնահատում են իհարկե ոչ այնպես, ինչպես եվրոպացիները, բայց գնահատում են... Այ, օրինակ, Յագոր, հենց ես ու դու... Տարեկան մենք ամենաքիչը երեք հազար ռուբլի ենք վաստակում, քի՞չ է։

Ռշտունի: Այո, ես ու դու, это хорошо сказано, իսկ մենք, մեծամասնությունս... զկռտում ենք քաղցած` ինչպես մկները աղի ամբարում․․․

Աբելյան: Այնուամենայնիվ, դու ինքդ հենց գուցե այնքան ես վաստակում, որքան մի հայ գրող... իսկ մեր վաստակածի չափ դեռ ոչ մի առաջնակարգ հայ հեղինակ չէ վաստակել...

Հուշարար: Այդ ճիշտ է․․․

Հարությունյան: Ճիշտ լինելը ճիշտ է, բայց և այնպես ես կկամենայի քաղցած հեղինակ լինել, քան կուշտ դերասան... թող ես մեռնելիս դամբանախոսս ասեր. «Դարձյալ մի զոհ», միայն թե չմոռացվեի Ադամյանի պես... (Խոսակցությունն ընդհատվում է, որովհետև Մամիկոնյանը, Միրզոյանի և Անդրանիկի ձեռքերից բռնելով, սկսում է պարզել, երգելով). «Նագասակի, Եոկագամա, ջանկինա, ջան... ջան»...

Աբելյան: (Մատների ծայրերով բոթելով Պետրոսյանի փորը): Անուշնե՜ր։

[ 462 ]

Պետրոսյան: (Ցնցվելով և հեռու ոստնելով): Արշակ ջան, արտալան դեռ վզիդ է․․․


Հարությունյան: Ջուխտ աչքիս վրա։

Աբելյան: (Աջ ուսը բարձրացնելով): Շուտ արեք, փորձը սկսեցեք. կլուբ պիտի գնամ... (երկու ուսերն էլ բարձրացնելով, ծիծաղում է):

Մամիկոնյան: (Շարունակ պարում է Միրզոյանի և Անդրանիկի հետ): Ջանկինա, ջան։


ՏԵՍԻԼ V




Նույնք և Ստեփանյան



Ստեփանյան: (Ներս է մտնում գլուխը մի ահագին սփռոցով փաթաթած: Նրա երեսի ու ճակատի վրա երևում են կապույտ բծեր): Բարաջողում։

Ամենքը միաձայն: Օհո․ բարով, բարով։ Այդ ի՞նչ է պատահել, հիվա՛նդ ես...

Աբելյան: (Կամացուկ): Տմբզել են...

Ստեփանյան: (Աչքերը պսպղացնելով): Ի՞նչ, ո՞ւմ են տմբզել․․․

Դուելից եմ գալիս ուղղակի․․․

Ամենքը: Դուե՞լ․․․ ինչո՞ւ, ո՞ւմ հետ, ո՞րտեղ․․․

Ստեփանյան: Թե ինչո՞ւ — շերշե լա ֆամ, ո՞ւմ հետ — այդ պատմության գաղտնիքն է, թե ո՞րտեղ — Բաքվի վակզալում։

Ռշտունի: Բայց ովքե՞ր էին սեկունդանտներդ։

Ստեփանյան: Սկզբում Արմենյանին հրավիրեցի, բայց նա իսկույն ջերմուտենդ ստացավ, փախավ տուն։ Հետո հրավիրեցի վակզալի ստորոժին և մի բեռնակիր։

Պետրոսյան: Ինչո՞վ կռվեցիր․․․

Ստեփանյան։ Հակառակորդս մուշտիով, ես՝ մահակով․․․

Հարությունյան: Ախար ինչո՞ւ, պատճա՞ռը․․․

Ստեփանյան: Պատիվս վիրավորված էր․․․

Աղայան։ (Առաջ թռչելով)։ Այո, պատիվս վիրավորված է, պատիվս․․․ ես չեմ թույլ տալ․․․

[ 463 ] (Բոլորը շրջապատում են նորեկին: Ստեփանյանը վրդովված բացատրում է եղելությունը, տնքտնքալով և ախուվախ քաշելով):

Մամիկոնյան: (Ձանձրագած, որ չեն պարում, մոտենում է և սփռոցը քաշելով Ստեփանյանի գլխից): Давай капкаль: (Նորից սկսվում են պարը, երգը աղմուկն ու շփոթը: Ներս է մտնում վարչության գանձապահ Խատիսյանը, մի պորտֆել կռնատակին):

Խատիսյան: Պարոններ, ո՞վ կամենում է ռոճիկ ստանալ...

Ամենքը: Հուռռա՜։ (Շրջապատում են գանձապահին):

ՏԵՍԻԼ VI

Նույնք և Խատիսյան

Խատիսյան: (Ձեռներով հեռացնելով իրանից դերասաններին): Ֆու, ճանճեր հավաքվեցին շաքարի վրա։ Սպասեցեք: Մեկ-մեկ։ Առաջ տիկիններ, հետո պարոններ։ (Սկսում է ռոճիկները բաժանել):

Վարդուհի: (Գրպանը դնելով 11 ռուբլի 5 կոպեկ): Էս էլ կերանք, պրծանք։ Իժո՞ւմ։

Հարությունյան: Իժում ավանս կտան եկող տարվա համար։

Ամենքը: Այո, ավանս, ավանս։

Խատիսյան: Եկող տարվա համա՞ր... ըըը... եկող տարի, դեռ հայտնի չէ, ընկերությունը խումբ պահելու է, թե ոչ։

Վարդուհի: (Անմիջապես ջգրելով, աչքերը պսպղացնում է և հովանոցի ծայրը բարձրացնում): Ո՞նց թե դեռ հայտնի չէ, բաս մենք ի՞նչ պիտի անենք։

Խատիսյան: Այո, տիկին, ընկերությունը չորս հազար վնաս արել է, պող չկա... Իսայ Եգորիչը ջգրված է...

Վարդուհի: Մե՞զ ինչ, որ փող չկա։ Գտեք, որտեղից էլ որ լինի ժողովեցեք․.. բան ասաց, փող չկա՜...

Ազնիվ: (Հառաչելով): Լսո՞ւմ ես, Գուլազյան, եկող տարի խումբ չեն պահելու։

Գուլազյան: Է՜հ, շատ հարկավոր է... (Երեսը դաւձնում է ամուսնուն և հետը քչփչում): [ 464 ] Տեր-Դավթյան: Խիկար իմաստունը զուր չի ասում, որ..։

Աղայան: Ահա ձեզ ազգ, ահա ձեզ հասարակություն... բայց... (Հինգ մատները հուպ տալով սեղմում է ճակատին և արտասանելով «ցը՜» մոտենում է Խատիսյանին): Պարոն Խատիսյան, կարելի՞ է ձեզ հրավիրել պատվո դատավոր։

Խատիսյան: (Ակնոցն ուղղելով, ապշած նայում է նրան); В чем дело?

Աղայան: Ես կոմիտետին հրավիրում եմ պատվո դատի։ Նա ինձ վիրավորել է, պարոն, վիրավորել է...

Պետրոսյան: Թյուրիմացություն է։ Աղայանց, մոռացի՛ր։

Աղայան: Ինչպե՞ս թե մոռանամ։ Քսանուհինգ տարի լավ թե վատ, բայց բարեխղճաբար ծառայեմ բեմին, ինձ դարձյալ արհամարհեն, և էլի՞ մոռանամ։ Ես մի թե զուրկ եմ ինքնասիրությունից։ Ասացե՛ք, ընկերներ, կարելի՞ է դերասանին այսպես վիրավորել: Ասացե՛ք...

Տիրում է ընդհանուր լռություն:

Բեմի վրա երևում է Ադամյանի ուրվականը:

Ադամյանի ուրվականը: Ես կասեմ... (Բոլորը սարսափած նայում են ուրվականին)։

Ադամյանի ուրվականը: Այո, պարոններ, չի կարելի թատրոնի մշակին այդպես վիրավորել, այդ աններելի է։ Ես Աղայանցին ճանաչում եմ նրա պատանի հասակից։ Ձեր կոմիտեի անդամները դեռ աշակերտներ էին, երբ նա ծառայում էր հայ բեմին և ծառայում էր սիրով, եռանդով։ Նա ամենից անշահասեր դերասանն էր մեր մեջ։ Նա բարեխիղճ մշակ է, բարի և համակրելի ընկեր է ուրախ ու սրախոս սեղանակից... Նա արժանի է հարգանքի...

Ձայներ: Ճիշտ որ այդպես է, այդ ի՞նչպես է, որ մենք մինչև անգամ չենք նկատել։ Կեցցե Աղայանցը...

Աղայան: (Ոգևորված): Այժմ ես բարոյապես վարձատրված եմ։ Ինձ ո՛չ ռոճիկ է հարկավոր, ո՛չ բենեֆիս, ես վարձատրրված եմ։ (Չոքում է Աղամյանի ուրվականի առջև): Մեծ ուսուցիչ, խոնարհվում եմ վեհությանդ առջև։ [ 465 ] վկայությունն ինձ համար մի գանձ է, թույլ տուր քղանցքդ համբուրել:

Ադամյանի ուրվականը: («Ձեռը դնելով նրա գլխին): Մի՛ վշտանար մարդկանց հալածանքից... նրանք ինձ էլ են հալածել ու արհամարհել։ Ապրել ես բեմի վրա, մեռիր բեմի վրա (Չքանում է):

Ամենքը: (Մոտենում են ու Աղայանցի հետ համբուրվում): Շնորհավորում ենք քսանուհինգամյակդ, ընկեր, շնորհավորում ենք... Այո, դու մեր ամենից անշահասերն ես...

Աղայան: Շնորհակալ եմ... ես վարձատրված եմ։ Ռշտունը, այժմ գնանք բուֆետ...

Ռշտունի: Люблю Я таких молодцов. (Գրկելով Ադայանցին, դուրս է դնում):

Ոմանք: (Ապշած նայում են միմյանց): Այդ ի՞նչ բան էր։

Խատիսյան: Այդ մասին ես կզեկուցանեմ վարչությանը։ (Ներս են մտնում Միրաղյանը և Արմենյանը):

ՏԵՍԻԼ VII

Նույնք և Միրաղյան ու Արմենյան։

Արմենյան: (Վերցնում է մի արշին բարձրությամբ ցիլինդրը և պտույտ գալով երկայն կրունկների վրա): Դիկիններ և բարոններ, հարգանքներս... (Ոմանք պատասխանում են սիրալիր, մի քանիսը հեգնանքով, իսկ Պետրոսյանն ու Աբելյանը հազիվ շարժում են գլուխները):

Մելիքյան: (Վզովը գցած աղվեսի պոչն ու գլուխը միմյանց մոտեցնելով): Պարոն Արմենյան, շնորհավորում եմ, լսել եմ ահագին հաջողություն եք ունեցել Բաքվում... (Ձեռով թաքուն բոթում է Վարդուհուն) մանավանդ, ինչպես ռեժիսոր...

Արմենյան: Օօ, դիկին, զգացված եմ ձեր քովասանքներից... Բալց մի՛ հիշեցնեք ինձ փաքուցիների մասին, սովաժ, տրե սովաժ... և գծուծ մարդիկ են, միանգամայն խայտառակ... Լսե՞լ եք ինչ է պատահել... [ 466 ] Մելիքյան: Ոչ։ Ապա պատմեցեք, հետաքրքրական է...

Արմենյան: Հապա՜, ես շատ խոշոր ընդհարում ունեցա քոմիթեի անդամների հետ, այո՛, այո՛, ես կատաղած էի առյուծի պես... Այդ մարդիկ քաղաքավարության մասին գաղափար անգամ չունին, սովածներ են... Վիրավորեցին ինձ, ըսելով, թե ես լավ չեմ քառավարել... Օօ, եթե քովս այդ պահին ատրճանակ ըլլար, ես անոնց ցույց կտայի... (Սկսում է ձեռներով ու ոտներով սոսկալի շարժումներ անել, շարունակ պտտելով կրունկների վրա, ինչպես մանկական հոլ):

Միրաղյան: (Գլուխը ծռելով դեպի ուսը և ցածից վեր նայելով): Ուրեմն այլևս Բաքու չե՞ք գնալ։

Արմենյան: Ամենևին, դերը մի արասցե... ես սփառեմ իժ ուժերը այդ վայրենիների մե՞ջ... Փնա՜վ*.. Փայց այդ ի՞նչ է, փորձ ունի և սա պես անկարգություն... Ո՞վ է ռեժիսոր... Բեդրոսյան... ֆի դո՜ն... նա կրնա՞ քառավարել... Ահավասիկ ես պիտի աոաջարկեմ իմ ծառայությունն ձեր քոմիթեին... այժմ ազատ եմ... թող օգտվին...

Աբելյան: (Մոտենալով, իր վիթխարի ձեռքը դնում է Արմենյանի ուսի վրա): Իիի՜նչ, դո՞ւ պիտի մեզ կառավարես հա՜, հա՜, հա՜ ...

Արմենյան: (Կուչ գալով): Օօ, բարոն Աբելյան, ես կհարգեմ ձեր դաղանդը... փայց ուսս... Կամաց...

Աբելյան: Դու համարձակվում ես պարսավել Պետրոսյանի՞ն...

Արմենյան: Փայց, բարոն Աբելյան, նա քառավարելու ձիրք չունի...

Աբելյան: Լռի՛ր։ Պետրոսյանը թե՛ իբրև դերասան, թե՛ իբրև ռեժիսոր եթե կամենա, քեզ ոստերի պես կուլ կտա։

Արմենյան: Բարոն, դուք ինձ էնսյուլտ եք անում։ Դուք գիտե՞ք, որ հաշիվ կպահանջեմ...

Աբելյան: (Երկու մատով բարձրացնում է Արմենյանին և տանում նստեցնում մի անկյունում աթոռի վրա): Նստիր այստեղ և խելոք կաց... (Արմենյան վրդովված, ուսերը բարձրացնում է երեսը կնճռոտում, ձեռներով բազմատեսակ շարժումներ անում, բայց լուռ է. դատապարտված աշակերտի պես: Միրաղյանը [ 467 ] սկսում է նրան մխիթարել: Կամաց-կամաց Արմենյանը ուշքի է գալիս, սկսում է խոսել վրդովված: Ներս է մտնում տիկին Սիրանույշը: Արմենյանը մոտենում է նրան և իր բարկությունը հայտնում տանկերեն լեզվով):

Պետրոսյան: (Որոտալից ձայնով): Պարոննե՛ր, այժմ փորձն սկսվում է։

Աբելյան: (Նայելով ժամացույցին): Դեռ հավաքված չեն լինի... Հնչում է Մամիկոնյանի ձայնը։ Милая, стаю под окном. (Պետրոսյանը բռնում է նրա ականջից և քաշում տանում մի կողմ):

Խատիսյան: Տիկի՛ն Գուլազյան, ստացեք ձեր հասանելիքը... վեց ռուբլի...

Գուլազյան: Ֆի, շատ հարկավորս է... (Շարունակում է քչփչալ իր ամուսնու հետ): (Պետրոսյանը պահանջում է բեմը մաքրել: Սակայն Մամիկոնյանն այլևս հափշտակվել է իր երգով, ոչինչ չի լսում, Վարդուհին հուր ու կայծակ է թափում կոմիտեի գլխին, հովանոցն օդի մեջ սոսկալի կերպով պտտեցնելով: Մյուսները խոսում են բարձրաձայն, միմյանց բոթելով և քրքջալով):

Խատիսյան: (Պետրոսյանին): Պետք է խիստ լինել։ Խանգարողին տուգանքի ենթարկել։

Պետրոսյան: Այն ժամանակ շատերի ռոճիկը հերիք չի լինի տուգանքը ծածկելու։ (Ներս են մտնում Ռշտունին և Աղայանը: Աոաջինի գդակը բարձրացել է գագաթը, երկրորդինը, ընդհակառակը, քաշացել է և իր եզրով ծածկում է աչքերը: Այս նշան է, որ երկուսն էլ ուրախ տրամադրության մեջ են:

Դրսից լսվում է ինչ-որ աղմուկ: Թողեք, թողեք,— կրկնում են մի քանի ձայներ: Սանդուղքով բարձրանում է տիկին Զաբելը՝ փաթաթված մի շատ երկայն կարմիր մուշտակի մեջ, որի ծայրերը հասնում են հատակին: Նրա հետ ներս են մտնում՝ Գալֆայան, Օհանյան, Հովհաննիսյան, Խարաղյան, Կարինյան և մի խումբ ինչ-որ անծանոթ դեմքեր): [ 468 ]

ՏԵՍԻԼ VIII

Նույնք և Զաբել ու ընկերներ

(Սկսվում է իրարանցում)

Գալֆայան: Ահավասիկ ես ալ հոս եմ։ (Մտնում է մեջտեղ և ուզում է ձեռաց Համլետից մի մոնոլոգ արտասանել, պատյանից հանելով մի փայտյա սուր):

Օհանյան: (Հրելով նրան): Հեռու, հերթն իմն է... (Սկսում է «Կարմենից» բվվացնել մի եղանակ այնպես, ինչպես շվացնում է «Քինի» մեջ):

Զաբել: (Երկուսի էլ թևերից բռնելով, ետ է քաշվում): Ո՛չ պարոններ, միասին։ (Հովանոցը բարձրացնելով): Սկսենք՝ մեկ, երկու, երեք...

Խումբը երգում է.

Թափառելով ողջ աշխարհ

Մենք կրեցինք դառն օրեր...

Տվեք մեզ էլ ճանապարհ,

О՜հ, քարասիրտ ընկերներ...


Խատիսյան: (Ակնոցները քթի վրա դրստելով, ունքերը բարձրացնում է): Это что за хор?

Ռշտունի: Это хор странников из оперы «Такгейзор».

Խատիսյան: Շատ տխուր երգում են...

Զաբել: (Խմբից անջատվելով, աոաջ է գալիս և Խատիսյանին ներկայացնում է բողոքագիր): Հերիք է, հերիք է, հայեր, որքան մեզ քաղցած պահեցիք... հերիք է ինչքան տան ջրվեցինք ու թափառեցինք... էլ հալ չմնաց, էլ Բաթում գնալ-գալուց հոգնեցի, էլ տոմսակի փող վճարելուց քանդվեցի...

Հովհաննիսյան: (Բարձրանալով ոտների ծայրերի վրա ու ցածրանալով, ինչպես պրոլժինայի վրա): Ինչ, ի՞նչ Բաթում.

դու Սուրամից: Սոչխերիից ու Կաբուլետտից խոսիր...

Օհանյան: Դիլիջանից, Աղստաֆից, Ուզուն-Թալից խոսիր...

Դալֆայան: Գնացի Երևան, Կարս, Ալեքսանդրապոլ, անկեետև Շուշի... ջանըմ, հեչ բան չեն հասկնար ադ գավառացիք [ 469 ] Ես Շեքսպիրին ամենաբարձր երկեր կներկայացնեմ, անոնք ինձմեն կպահանջեն շիքաստա մը երգել.. Խայտառակ հասարակություն... (Մոտենալով Խատիսյանին): Կամի՞ք զիս փորձել, մոնոլոգ մը արտասանեմ... (Խատիսյանը նրան հանգստացնում է):

Խատիսյան: (Դառնալով Զաբելին և խմբին): Այժմ ի՞նչ եք կամենում...

Խումբ: Կամենում ենք ընդունվել խմբի մեջ...

Խատիսյան: (Հանելով ծոցից հուշատետրը և նշանակելով): Լավ, ևս կզեկուցանեմ վարչությանը... Ես թեև մի քիչ առաջ ասացի, որ ընկերությունը չի վճռել խումբ պահելու, բայց կատակ արի... Հայոց թատրոն այսուհետև միշտ կլինի... մեծ թատրոն, լավ թատրոն, օտարները պիտի նախանձեն... (Սիրանույշ սկսում է այս խոսքերի ազդեցությամբ մտքում վարձել Օթելլոյի դերը):

Վարդուհի: Այ, էդենց ասա ու պրծիր, է...

Խատիսյան: Մենք մտադիր ենք եկող տարի ոչ թե շաբաթը մի անգամ, այլ ամեն օր ներկայացում տալ... Օօ, հայոց թատրոնը մեծ ապագա ունի... Վարչությունը արձանագրել է...

Ամենքը: Կեցցե՛, կեցցե՛ վարչությունը, կեցցե՛ ընկերությունը...

Թատրոնական ծառա: (Շտապով ներս մտնելով): Պարոն Կրասովը խնդրում է բեմն ազատել... Փորձ ունին... շո՜ւտ...

Խատիսյան: (Ուզում էր իր ոգևորված խոսքը շարունակել, մնացյալը կուլ է տալիս): (Բոլորը, միմյանց երեսին տարակուսանքով նայելով, սուսուփուս դուրս են գնում):

Սիրանույշ: Անսյուլտ կընեն։ Թատրոնի ծառան ուղեկցում է նրանց հեգնական ժպիտով: Խումբն ավելի մեծացել է: Հայտնվել են նոր դեմքեր, որ անցյալ տարի չկային: Չարդախը տակավին դատարկ է: Ներքև թատրոնի ծառաները տեղավորում են բեմի կահկարասին: Ահա կամաց-կամաց սկսում են երևալ դերասանները և չարդախի տախտակամածը սկսում է ճռճռալ: Ոմանք դերասաններից ամառվա ընթացքում նիհարել են, [ 470 ] ոմանք չաղացել, բայց ամենքն էլ սեզոնի սկզբում հանգստի կողմից ներկայացնում են հնավաճառի խանութ: Բանն այն է, որ աոաջին կիսամյակի ռոճիկները բավականացել են միայն կոշիկներ նորոգելուն: Անհամբեր սպասում են երկրորդ կիսամյակի ռոճիկներին, որպեսզի յուղուտ փողկապները, անկոճակ ժիլետները և դեղին բծերով ծածկված գլխարկները անցնեն Սալդատսկի բազար:

ՏԵՍԻԼ IX

Հուշարար Ղազարյան և սցենար-դերասան Անդրանիկ:

Ղազարյան: (Ձեռքին մի քանի տետրեր, բերանին մի ճխլտված ծխախոտ՝ բարձրանում է չարդախի նեղ սանդուղքով: Բարձրանալով, ծանր հոգոց է արձակում, ճակատը Ատրպատականի գույնզգույն թաշկինակով սրթում: Բավական՝ հաստ է ու վիզ չունի, ուստի քրտնել է: Ինքն իրան): Դեռ ոչ ոք չկա։ Ժամանակին չեն գալիս։ Այսպես են մեր հայերը ամեն գործում։ Պարտաճանաչություն ասված բանը չկա մեր մեջ։ Բայց այս ի՞նչ է։ Իրա՞վ որ ես հուշարար եմ։ Ախ ճակատագիր, ճակատագիր, նախ գրաշար, հետո լրագրի թղթակից, աշխատակից, ապա ուսուցիչ, այժմ հուշարար։ Հը՜մ, և ստիպված եմ ամեն օր այս հաստ մարմինս կոխել այդ նեղ ու հոտած փոսը... Ախ նյութական կարիք, քո տունն աստված քանդի։ Ափսոս Ռաշտ, Թավրիզ, Սարբևզար, Մեշեդիսար։ Ո՞ւր ես, Ատրպետ... (Քիթը խնչում է):

Անդրանիկ: (Ներս է մտնում արքի-տրագիկական խոշոր քայլերով, գլուխը բարձր պահած, գդակը ծոծրակին քաշած, կուրծքը դուրս ցցած: Կանգ աոնելով, ուսերի վրայով նախ դեպի աջ, ապա դեպի ձախ հայացքներ ձգում): Դեռ ոչ ոք չի՞ եկել։ Շատ գեղեցիկ, մենք կզբաղվենք գործով։ (Սկսում է աթոոները տեղավորել, բեմը հարդարել):

Ղազարյան: Պարո՛ն Անդրանիկ, ախար, եղբայր, այսպիսի բան չի լինի։

Անդրանիկ: (Արագ շուտ գալով, կուրծքը դուրս է ցցում): Ի՞նչ է որ։ [ 471 ]

Ղազարյան: Միթե վարչությունը երկա՞ր պիտի պահի ինձ այս տարտամ վիճակի մեջ։ Ռոճիկս դեռ չի որոշել։ Վերջապես, չգիտեմ հաստատ — ընդունված եմ հուշարար, թե՞ ոչ:


Անդրանիկ: Տիրացյանի գալուց հետո հարցը փոխվեց։ Դերասանները նրան են ուզում։ Նա փորձված է։ Իսկ ձեզ մտադիր են առաջարկել արտագրողի պաշտոն:

Ղազարյան: Ի՞նչ արտագրող, ե՞ս... Ախ, Ատրպատական. (Քիթը խնչում է):



ՏԵՍԻԼ X



Ներս են մտնում Աղյանը, թատրոնական ծառա Գեորգին և ինլ-որ երիտասարդ՝ սեմինարիստի շապիկով ու գդակով: Վերջինս անմիջապես գդակը քաշ է անում պատին և պատրաստվում։

Գեորգի: (Կռնատակին, գրպաններում և ձեռներում զանազան փաթեթներ: Խոսում է մերթ ռուսերեն, մերթ վրացերեն): Օհ, հոգնել եմ շան պես։

Անդրանիկ: (Հետաքրքրված մոտենում ու նայում է փաթեթները): Այդ ի՞նչ է։

Գեորգի: (Փաթեթները մեկ-մեկ դնում է սեղանի վրա): Այս թթու դրած տաքդեղ է, այս էլ կորկոտի ցորեն, Աբելյանի համար։ Այս գեղարքունի է Պետրոսյանի համար, այս էլ պիրաժոկներ տիկ. Ավետյանի համար, այս էլ մախորկա Ռշտունու համար։ Է՜հ. ամենքն էլ ինձ են հրամայում իրանց գործերը կատարել։ Ամբողջ օրը փողոցները չափչփում եմ։ Սուլի ամա միվիդա...

Ազյան: (Փաթեթների շուրջը հոտոտելով): Պա՛չո, այդ պիրաժոկից մի հատ տուր ինձ։

Գեորգի: (Հրելով նրան): Ծադի՛, պատարա մասխարա։

Ղազարյան: (Առանձին): Ի՞նչ կոպտություն բարք ու վարքի։ (Մոտենում է սեմինարիստի շապկով երիտասարդին): Ներեցեք, պարոն, ես տեսնում եմ, որ դուք ամենից առաջ գալիս եք և ամենից ուշ գնում։ Ներեցեք, ձեր պաշտոնը ի՞նչ է։

[ 472 ]

Երիտասարդ:- Ցանկություն որևէ պաշտոն գտնելու թատրոնում։


Ղազարյան: Բաս շատ արդյունավետ պաշտոն է։
(Քիթը խնչում է):



ՏԵՍԻԼ XI



Գալիս են Ազայան, Ռշտունի և կես-դերասան Տիրացյան:

Ռշտունի: Здесь я чую запах с՛едобного (Մոտենում է փաթեթներին):

Գեորգի: (Արագությամբ փաթեթները խլելով սեղանի վրայից): Արշաիձլեբա, ղմերթմանի...

Ռշտունի: (Ակնոցի տակից բարեմիտ ժպտալով): А хотелось бы... (Կարծելով, որ բեղերը տեղն են, մատները մոտեցնում է սափրած շրթունքներին, որ ոլորի):

Աղայան: (Մի ձեռը դնելով Ռշտունու ուսի վրա: Մյուսով սրում է առանց այն ևս սրված բեղերը): Մի՛ նեղանար, բարեկամ, էս է շուտով հոբելյանս կկատարեն. կհարստանամ, հետո մենք...

Ամենքը: Հոբելյա՞ն, այդ ի՞նչ հոբելյան է։

Անդրանիկ: (Ուսի վրայով): Քսանհունգամյա գործունեության։ Ի՞նչ եք կարծում, հարկավո՞ր է, թե չէ — կատարել։

Աղյան: (Դրական եղանակով): Իհարկե, պետք է կատարել։

Ամենքը: Վարչությունը պարտավոր է:

Ռշտունի: Ну их վարչություն։

Տիրացյան: (Ժպտալով և գլխիկն այնպես դեսուդեն պտտեցնելով, որ կարծես այն զսպանակի վրա է տեղավորված): Մաթևո՛ս, մեզի ալ բան կհասնի՞ այդ հոբելյանեն։

Աղայան: Բոլորիդ կհասնի, բոլորիդ։

Տիրացյան: Ես ալ Ալգեստս կտամ ներկայացնելու քո հոբելյանին։ Ջանմ, ես այդքան ընտիր պիեսներ կթարգմանեմ, հեչ մեկը չեն ներկայացներ։ Աստված փրկի ու ազատի դահա փորձանքներն. (Կարծելով, թե սրախոսեց, ինքն ամենից առաջ է ծիծաղում շիթ-շիթ» ընդերքը ցույց տալով):

[ 473 ]

Ղազարյան․ (Ոտից գլուխ չափում է նրան աչքերով): Պարո՛ն, դուք տաճկահա՞յ եք։


Տիրացյան․ Կըսեն։

Ղազարյան․ (Նենգամիտ): Իսկույն երևում է։

Տիրացյան․ Բարբառե՞ս։

Ղազարյան․ Ոչ, բարբառիդ բովանդակութենեն։

Տիրացյան․ Ի՞նչ կըսեք, ախպարիկս։ (Կարծում է, թե սրախոսեց, ծիծաղում է շիթ-շիթ):

Ղազարյան․ Ան կըսեմ, որ ձեր մեջ աղը քիչ մը կպակասե։

Աղայան․ (Բոլորովին չկարծելով, թե սրախոսում է): Հանգուցյալ Պարոնյանը բոլոր հոսոսների աղը գողացել է ու ածել իր դրածների մեջ... (Բեղերը ոլորում է ու մի կողմ քաշվում):


ՏԵՍԻԼ XII



Ներս են մտնում` տիկ. տիկ. Մելիքյան, Ավետյան, Գուլազյան առանց ամուսնու և պ. պ. Հարությունյան, Ավետյան ու Ալիխանյան։

Տիկ. Ավետյան․ Գրի՛շա, պիրաժոկներ բերել տվե՞լ ես...

Գեորգի․ Աք արիս։ (Փաթեթներից մեկը տալիս է նրան):

Տիկ. Ավետյան․ (Լոռնետը քթին մոտեցնելով): Ապա՞, տեսնեմ։ Ֆի, ձեռներդ ինչ կեղտոտ են, Գեորգի։ Այդ ումի՞ց ես առել։ (Բոլորը շրջապատում են փաթեթը: Երկու պիրաժոկ կա ընդամենը փաթեթի մեջ: Մեկը տիկինը տալիս է իր ամուսնուն, մյուսն ինքն է ուտում: Բոլորը հիսաթափված ետ են քաշվում):

Տիկ. Մելիքյան․ (Այս անգամ վզին աղվես չունի): Երանի գիտենայի, երբ պիտի ռոճիկ տան մեզ։ Աստված վկա, դեռ երեխայիս ուսման վարձը չեմ տվել։

Տիկ. Ավետյան․ (Պիրաժոկն արդեն կերել է, մատների ծայրերը սրբում է զգուշությամբ այնպես, որ կարծես նրանք ապակուց են, կարող են փշրվել): Արշա՛կ, այստեղ եկ: (Հարությունյանը մոտենում է: Տիկինը նրա կոճակից բռնած, քաշում տանում է մի անկյուն): Երեկ երեկոյան

[ 474 ]

Գրիշան այն ի՞նչ տիկնոջ հետ էր զվարճախոսություն անում։


Հարությունյան․ (Ինքն իրեն): Էհե, էլի տիկնոջ խանդը սկսվել է։ Արի մի քիչ գժվեցնենք դրան։ (Բարձր): Չգիտեմ, Պրոգրեսի Լևոնն ասաց, թե Բել-Վիվի երգչուհիներից էր: Հին ծանոթներ են, մի օր էլ Թիֆլիս-Պուճուռն եմ տեսել նրանց միասին։

Տիկ. Ավետյան․ (Զայրանալով): Ի՜նչ։ (Տրագիկական եղանակով): Գրի՛շա, այստեղ եկ։ (Ավետյանը մոտենում է աչքերը ճպճպացնելով և ուսերը վեր ու վար քաշելով): Ես չէի՞ ասում, որ դու ամենաանպիտանն ես։

Ավետյան․ (Բրյուկը վեր քաշելով): Ի՞նչ է, ի՞նչ է պատահել:

Տիկ. Ավետյան․ Այն է պատահել, որ դու պատկառանք չունես։ Դու ի՞նչ գործ ունես Բել-Վիվի երգչուհիների հետ։

Ավետյան․ (Քանի գնում է, աչքերի ճպճպալը սաստկանում է): Ո՞վ ասաց։

Տիկ. Ավետյան․ Այ, Պրոգրեսի Լևոնը, այ, Արշակը։

Ավետյան․ (Հարությունյանին): Այ դու անիծված, էլի՞ (Կնոջը․): Հանաք է անում, ա կնիկ:

Տիկ. Ավետյան․ (Իսկույն հավատալով): Հաա՞, այ անպիտան Արշակ։ (Ավետյանը բրյուկը վեր քաշելով հեռանամ է): Ալիխանյան: (Որ մատիտով պատի վրա նկարում է դերասանուհիների ծաղրանկարները): Պակասում է միայն Ռշտունին։ Այս էլ նա։ (Նկարում է մի շիշ և մի բաժակ ու տակը գրում Ռշտունի):

(Ամենքը ժողովում են նկարների մոտ: Սկսվում է ծիծաղ, քրքիջ: Հետո, նկարները թողնելով, միմյանց արտաքինն են ծաղրում: Համեմատում են իրարու թռչունների կենդանիների, բույսերի հետ):

Ալիխանյան․ Տիրացյանը չորացած տանձի է նման։

Տիրացյան․ Իսկ դու` շահմահու։

Ռշտունի․ Аветян похож на фистяжку.

Ավետյան․ Իսկ դու Եգիպտոսի խուրմա ես։

Անդրանիկ․ Ղազարյանը հնդկահավ է։

Ղազարյան․ Իսկ դուք, պարոն, Խորասանի այծի եք նման: (Առանձին): Պարտաճանաչություն չկա: Դեր սովորելու

[ 475 ]

փոխարեն ինչով են զբաղված: Այ, այսպես է մեր ազգը: (Քիթը խնչում է):


(Ներս են մտնում` տիկ. տիկ. Սիրանույշ, Չմշկյան, Վարդուհի, Անդրանիկ, Օր. Խիթարյան, պ. պ. Աբելյան, Պետրոսյան, Տեր-Դավթյան, Մամիկոնյան և մանր-մունրները):


ՏԵՍԻԼ XIII




Նրանք և նորեկները



Աբելյան: (Երգելով ներս է մտնում): Кто раз любил! тот... դեռ փորձը չի՞ սկսվել։ Ահ, յոթ ժամին պիտի լինիմ Հավլաբարի թատրոնում։ Գեորգի, կորկոտը բերի՞ր։ Ո՞ւր է տաքդեղը։ Հիանալի է։ Էգուց Շիրվանին էլ կկանչեմ, միասին կորկոտ կուտենք։ Բայց օղի չեմ առնիլ նրա համար, թող տրաքի։ Պարոննե՛ր և տիկիննե՛ր, էլ վերջացավ։ Ամեն ինչ թողեցի` թղթախաղն էլ, օղին էլ, գինին էլ, գարեջուրն էլ, և ինչպես առողջ եմ զգում ինձ։ Մի տուփ ծխախոտ ունիմ, այն որ վերջացավ, ծխելն էլ եմ թողնելու։ (Աջ ուսը բարձրացնում է):
Վարդուհի: Իսկ կանա՞նց։
Աբելյան: O՞o, այդ մեկը կներես, սիրելիս։ Ինչպե՞ս կարելի է կանանց մոռանալ։
Վարդուհի: (Հաղթական եղանակով): Բաս ո՞նց էիր ճանաչում մեզ։
Պետրոսյան: Գեորգի, ո՞ւր է գեղարքունին:
Գեորգի: Աք արիս։ (Ցույց է տալիս ձուկը): Ձալիան կարգի ա...
Պետրոսյան: Какой там ձալիան։ Չաղ չէ։ Բայց վնաս չունի, խոհարարս լավն է։ Ինչո՞ւ ընկույզ չես առել, անիրավ։
Գեորգի: Ամսա չի։ (Վազում է դուրս):
Ավետյան: Մամիկոնյա՛ն, այս տարի այլևս ջանկինա չես երգում։
Մամիկոնյան: Էհ, բան չունիս։ Պրծավ էլ, պրծավ։
Անդրանիկ: Այ քեզ ամուսնություն:

[ 476 ]

Ալիխանյան: Ամուսնություն ասացիք միտս եկավ։ Երեկ Պուր-Ղվինոյում Արշակի հետ նարդի եմ խաղում։ Տո, մեկ էլ տեսնեմ, հանկարծ... (Ինչ-nր պատմում է, երկայն ձեռներն ու ոտներն օդի մեջ շարժելով):

Աբելյան: Ջաբարը դեռ չի՞ եկել։
Անդրանիկ: Ոչ։
(Ցրված զանազան խմբերի, առանձին-առանձին խոսակցում են: Տիկ. Սիրանույշը հրճվանքով պատմում է տիկ. Չմշկյանին Ստելլայի վերջին նամակի բովանդակությունը: Տիկին Մելիքյանը նկարագրում է իր նյութական նեղ կացությունը: Տիկ. Անդրանիկը քչփչում է իր ամուսնու հետ, թե ճաշին ինչ պիտի ուտեն: Պետրոսյանը մտքում իր առաջիկա բենեֆիսի մուտքը բաժանում է պարտատերերին և չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Օր. Խիթարյանը խորհում է, թե դեղնագույն շրջագգեստին ի՞նչ ավելի կսազի, սպիտա՞կ, թե՞ վարդագույն կրծքակալ:

Ներս են մտնում Ջաբարը Մաղքոսի հետ, իսկ մի քիչ հետո` Պանկրաս փիլիսոփան):