Jump to content

Թաքավուր իս դիվանս արա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թաքավուր իս դիվանս արա

Թաքավուր իս դիվանս արա


Թաքավուր իս, դիվանս արա, յա՛ր, քու արիվը կու սիրիս,
Նահախ տիղը մի՛ բարգանա, շա՛ր, քու արիվը կու սիրիս,
Կարմիր վարթըս մի՛ փուլ ածիր, մա՛ր, քու արիվը կու սիրիս,
Ուր օր գընաս՝ ինձ էլ հիդըդ տա՛ր, քու արիվը կու սիրիս։

Վարթը էյվընումը կուլի, նամ-նամ արխին սազ ըլիլով,
Կանանչ փոթոլը բաց կուլի կարմիր ու գուլգազ ըլիլով,
Չուրս բոլորքը ծաղիկներ ին, ճանփի՚ն փիանդազ ըլիլով,
Վարթը ակռավի՚ն շանց մի՛ տա, խա՚ր, քու արիվը կու սիրիս:

Վարթը մայիսին բաց կուլի, փոթոլը կու տանի խեչը,
Քանի վուր գուզե թըռմըշկի, պետկական է վարթի չեչը,
Քիզ օսկե ամբար չա պիտի, մի՛ նըստի պըղնձի մեչը,
Օ՚վ ջավահիր, անգին ալմաս քա՛ր, քու արիվը կու սիրիս:

Ակրավը բըլբուլ չի՛ դառնա, քանի գոզե վուր ա՛խ անե,
Ամեն ըռանգ ծաղկի մեչը՝ կարմիր վարթը սիրեկան է,
Գուղ մարթը ման գալով գու քա, ձիք կու տա տարկեն կու հանե.
Մի՛ թողնի ճուխկըդ քաղիլա, ծա՚ռ, քու արիվը կու սիրիս։

Բըլբուլը սարեմեն գու քա, իր լիզվովը բաղ կանչիլով,
Ակռեքըս վեր թափեցավ՛ վարթի համա ա՜խ կանչիլով,
Սայաթ Նովեն, վուր բեզրիլ է, շատին էրեց խաղ կանչիլով,
Սրտումըս կա ինթիզար-իղրա՚ր, քու արիվը կու սիրիս։