Jump to content

Թե ճամփորդի աչքերի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Թե ճամփորդի աչքերի մեջ
         անձրեւներ կան,
Կա վայելքը տվայտանքի,
Էլ չի կարող
Ոչինչ նրան տխրեցնել,
Արե՞ւ եղավ - շնորհ է մեծ։
... Այս է ահա իմ հավատը,
Որ սրտիս մեջ լույս է դառել,
Ձեռքիս մեջ՝ ցուպ ճամփորդական։