Թումանյանի ԵԺ չորս հատորով, 4-րդ հատոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[էջ]

[էջ]
[էջ]


ՀՈՎՀԱՆՆԵՍ


երկերի ժողովածու






ՉՈՐՍ ՀԱՏՈՐՈՎ
[էջ]

ԹՈՒՄԱՆՅԱՆ


երկերի ժողավածու







ՀԱՏՈՐ ՉՈՐՐՈՐԴ
[էջ]

Ар 1
Թ 95


Տեքստը պատրաստեցին և ծանոթագրեցին՝

Ա․ ԲԵԺԱՆՅԱՆ (1887―1912 թ․թ․ հոդվածներ և նամակներ) և

Շ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ (1913―1921 թ․թ․ հոդվածներ)


Հատորի խմբագիրներ՝

ԷԴ․ ՋՐԲԱՇՅԱՆ և Ա․ ԻՆՃԻԿՅԱՆ




Ованес Туманян

Собрание сочинений в четырех томах

ТОМ IV

Критика и публицистика, письма

(На армянском языке)

Издательство «Айастан» Ереван, 1969

7—3—3
[էջ]



[էջ]
[էջ]



Քննադատություն

և

հրապարակախոսություն
[էջ]
[էջ]

1887
ՄԻ ԱՎԱՆԴՈԻԹՅՈՒՆ

Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը։ Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից։ Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը։ Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դար»-ը, հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները։ Անկասկած, սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ։ Անշուշտ, սա պետք է համարել ուրախալի երևույթ․ ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»։ Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին։

Դեռ շատ պատմական տեղեր մեր հայրենիքում մնացել են անհայտ ոչ միայն գիտնական աշխարհին, այլև մեր գրագետներին։ Այդ դասին է պատկանում և Լոռին՝ շնորհիվ յուր անմատչելի, ամուր դիրքի, որ մինչև այսօր պահել է ժողովրդի
[էջ]
դյուցազնական ոգին և ստեպ-ստեպ ավազակներ, «իգիթներ», «աժդահաներ» է հարուցել և հարուցանում, իսկ վերջիններս «շլապկավորի» հետ չունեին, և նրանց դուր գալու համար պետք է իրենց տարազով երևալ նրանց ձորերում։ Շատ անգամ հարցասերին չեն պատասխանում և թե պատասխանում են՝ ծուռ ու սխալ, որովհետև վախենում են մի «խաթաբալա» չի դուրս գա մեջիցը։

Դսեղ գյուղը գտնվում է Լոռում, Ձորագետ (Բերգուջ կամ Դեբեդ) գետի աջ ափի վերա, այնտեղ՝ ուր նրա երկու մեծ ճյուղերը միանում են։ Նա կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից մի փոքրիկ լեռնաշղթայով պատած։

Դսեղ բառը կարծելի է, որ «դուրս տեղ» բառերից լինի կրճատված յուր զատված դիրքին հարմար։ Բնակիչները զուտ հայեր են՝ հարյուր տնից ավելի։ Դսեղը հայտնի է յուր «իգիթներով», բնակիչների կյանքի սահմանը իրենց երկրագործական մաճն է, հովվական մահակը և որսորդական հրացանը։ Խոսելով փոքրիշատե Դսեղի մասին, իմ նպատակս է պատմել մի ավանդություն, որ իբրև տեղացի լսել եմ ծերերից։

Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ ավանդությունը։

Դսեղի դիրքը իսկապես շատ ամուր է, սակայն բազմաթիվ ավերակները ապացույց են, որ աշխարհավեր փոթորիկներ են անցել այս տեղով և ինչ ասել կուզե, որ միայն շինությունները չեն ենթարկվել նրանց կործանիչ ազդեցության։ Այդ ամուր անկյունում ևս անպակաս է եղել խռովություն, սուր և հալածանք։ Նրա բնակիչները ցրվել են զանազան կողմեր և այժմ ամբողջ գյուղեր են կազմում։ Եղել է ժամանակ, որ գյուղն ամայի անմարդաբնակ է մնացել և բնակիչները գաղթել են ժամանակավորապես, օրինակ՝ Վրաստան։ Դսեղ գյուղի հին նշանները ցույց են տալիս, որ նա եղել է երբեմն մեծ ու հարուստ։ Գյուղից շատ ու քիչ հեռավորության վերա գյուղացիները շինության համար քար
[էջ]
հանելու ժամանակ գետնի տակից գտնում են տան պատեր, զանազան տեսակ ամանի կտորներ և այլ իրեր։ Գյուղացիներից մեկը, օրինակ, տան տեղ փորելու ժամանակ գտավ գետնի տակ երկու մեծ սենյակի տեղ՝ սալած բավական մեծ-մեծ կարմիր ներկած աղյուսներով․ մի կողմը կար մի փոքրիկ տաշտաձև ավազան քարյա՝ իսկ մեջտեղը մի աղյուս չորս մաս բաժանած գծերով և ամեն մասում մի կնիք և մի տառ (ոչ հայերեն), որոնց նշանակությունը դեռ չէ բացատրված։ Դժբախտաբար, չկարողացա ընդօրինակել այդ, որովհետև վերան ցորենի շտեմարան էր շինած։ Գյուղացիները այդ տան տեղին «Թագավորի աղջկա բաղնիս» են անվանում։ Գյուղի շրջակայքում կան շատ հանգստարաններ, որոնցից մի քանիսն արդեն անհետացել են, և տեղերը երկրագործի խոփն է վարում։

Գյուղի մեջ գտնվում են երկու հանգստարաններ՝ հին և նոր։ Հինը, որ բավականին մեծ է, լիքն է խաչարձաններով։ Այդ խաչարձաններից նշանավոր են երկուսը՝ բարձրությամբ մոտ երկու սաժեն։ Նրանցից մեկը խաչարձանն է՝ կանգնած երեք մեծ քարերից կազմած պատվանդանի վերա․ նրա գլուխն ևս, որպես առհասարակ խաչարձաններինը, խոնարհեցրած է, գուցե անձրևից պահպանելու համար, և կոչվում է «ծածկան» (ջոկ քար է)։ Նրա քանդակները շատ նուրբ են։

Խաչարձանի ճակատին (ծածկանի վերա) քանդակած է Փրկիչը՝ նստած դիրքով, աջ ձեռքով բարձրացրած, իսկ ձախ ձեռքին բռնած մագաղաթ՝ վերան գրած «Ես եմ լոյս աշխարհի», շուրջը այլ պատկերներ և ներքև կա խաչած Հիսուսը. խաչի գլխին գրած է «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից մի աջ և մի աղավնի, շուրջը «Աջ Տեառն և հոգի Աստուծոյ». ապա խաչյալ Հիսուսի բևեռած մի ձեռքից մինչև մյուսը խաչի վերա «Ձեռք որ զերկինս արարին տարածեցան ի խաչիս». խաչի մի կողմը կանգնած են «Հովհաննես» և «Նիկոդիմոս», մյուս կողմն «Աստվածածին» և «Հովսեփ», ձեռքին «կտավ». խաչի ներքև գլուխն է «Ադամ»-ի։

Պատվանդանի վերա կա հետևյալ արձանագրությունը, որ իսկապես մեր ուշադրության ամենից ավելի արժանի մասն է։