Jump to content

Ժամանակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մենք քո տունն ենք, ժամանա՛կ,
Մենք քո սյունն ենք, ժամանա՛կ,
Մենք չլինենք` կփլվես,
Եվ դու իսպառ կջնջվես,
Չես ունենա դու երբեք
Ժամեր, օրեր, տարիներ
Եվ չի լինի քեզ հիշող...
Մենք քեզ հիշում ենք,
Դու մեզ` մոռանում,
Մենք քեզ ենք գալիս,
Դու մեզնից` փախչում,
Մենք քեզ սիրում ենք,
Դու սառնասույզ ես,
Ուզում ենք քեզ հետ
Հաշտ-խաղաղ ապրել,
Դու կռիվներ ես մոգոնում անվերջ,
Ուզում ենք երկար մենք ջահել մնալ,
Մինչ արծաթում ես մազերը մեր սև,
Ուզում ենք անվերջ սիրել ու ապրել,
Մինչ դու փակում ես մեր աչքերը հավերժ...
Երանի թե այս օրերից հեռու մի օր
Մենք հոգնեինք մեր խաղերից աննպատակ
Ու սիրաբար, ու տխրաբար լուռ փարվեինք...
Մենք քո տունն ենք, ժամանա՛կ,
Մենք քո սյունն ենք, ժամանա՛կ...