Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Սև ագռավը դարավերջի
Իջավ նորից մեր ծառին,
Ախ երբ պիտի զարկենք թևին,
Որ հեռանա վիրավոր...
⁂
Կյանքիս մեղրը դառնում է լեղի
Պատանեկության հեռավոր իմ սեր,
Ախ ետ դառնայիր մեն մեկ օրով գեթ,
Որ սիրտս կախեմ ոսկե փշերից:
⁂
Կյանքի հատակում
Երբեք չեմ մնա,
Բարձունքների հետ
Ես խաղ եմ անում...
⁂
Օրերս անցնում են հենց այնպես,
Գինով, խառնակ, անիմաստ,
Սրտիս մեջ սպիտակ արյուն է զեղվում
Եվ իմ եսն իրեն չի գտնում:
|
|