Ժամանակակից հայ աղջկա ալբոմը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իդեալ Ժամանակակից հայ աղջկա ալբոմը

Ալեքսանդր Ծատուրյան

Հայկական կրիտիկա


Ժամանակակից հայ աղջկա ալբոմը


Պոետն հավանեց մի քընքուշ էակ,
Նըրան անվանեց երկնային հրեշտակ.
Եվ մի օր ասաց հավնած աղջըկան.
«Ի՞նչ գրեմ ալբոմումդ — վառ սիրույս նըշան»։

— «Գըրի՛ր,— կույսն ասաց,— միամի՛տ պոետ,
Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ,
Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս,
Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։

[1901]