«Իդեալ, իդեա՜լ» ենք գոչում ամեն օր, Բայց ո՛չ ամեն օր ապրում իդեալով. Որպես պըճնամոլ կընկա սիրած շոր, Իդեալն հագնում ենք՝ տեղին նայելով… 1901