Ժամանակն անտես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամանակն անցավ Վիրավոր ժամանակ (Ժամանակն անտես)

Վարդան Վարդազարյան

Կգնան, չեն գա
***

Ժամանակը ծնվում է,
Ապրում է կողքիս,
Հետո` հեռանում
Անտես ու անձայն:
Ժամանակն հեղեղ
Բերում է իր հետ
Մարդոց բյուրավոր,
Իսկ հեռանալիս
Տանում է նրանց:
Ժամանակն անտես
Մերթ ճանապարհ է,
Մերթ` ճակատագիր:
Նրա հայրն ո՞վ է,
Եվ ո՞վ է նրա
Մայրը տառապյալ,
Գերեզմանը` ո՞ւր...
Իսկ նախահա՞յրը...