Ժամանակն անցավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերերկրային, ներերկրային Վիրավոր ժամանակ (Ժամանակն անցավ)

Վարդան Վարդազարյան

Ժամանակն անտես
***

Սեղան նստեցինք, բաժակ զարկեցինք,
Ժամանակն անցավ,
Սիրով ժպտացինք, անուշ գինովցանք,
Ժամանակն անցավ,
Աշխարհում տեսած լավ-վատ օրերը
Մեկիկ հիշեցինք,
Երանի տվինք, ափսո՜ս, ասացինք,
Ժամանակն անցավ:
Անցած օրերի և տարիների
Կարոտը էլի իրարից չառանք,
Ժամանակն անցավ,
Մնացին նորից և՛ չասված խոսքեր,
Ե՛վ լի բաժակներ` դեռ չպարպված,
Ժամանակն անցավ,
Եվ ահա նորից հասել է պահը
Մեր անդառնալի տխուր բաժանման,
Գալիք համդիպմանը թե ո՚վ կլինի
Կամ ո՞վ չի լինի,
Այդ միևնույնն է,
Ժամանակն անցավ...