Jump to content

Ժայռից է ծնվում աղբյուրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ժայռից է ծնվում աղբյուրն այս փոքրիկ,
Զուլալ ջուր տալիս
Ծարավ սրտերին
ՈՒ հեռու վազում՝ մի ջինջ ծիածան
Առած շուրթերին...
Ժայռից է ծնվում աղբյուրն այս փոքրիկ...
Դրա համար է ժայռը միշտ հպարտ
ՈՒ ճակատը բաց նայում աշխարհին։