Խշխշում է ու փշրվում Խաշամն աշնան՝ ոտքերիս տակ. Քամին գալիս ու քշում է Տանում այն դեպ ձոր ու գետակ։ Եվ խորհում եմ։ Էլ ինչո՞ւ են առատաձեռն ասել քամուն, Երբ ուրիշից վերցրածն է Այնպես շռայլ նա բաժանում...