Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին

Վահան Տերյան

Անկեղծ և հետևողական պետք է լինել

[ 150 ] 17. Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ ԼԵՆԻՆԸ ԳՅՈԻՂԱՑԻՆԵՐԻՆ

I

Լենինի անունն անշուշտ լսած կաս, ընթերցող։ Եվ դա զարմանալի չէ. այժմ Ռուսաստանում դժվար է գտնել այն աշխարհքից բեխաբարին, որ Լենինի մասին լսած չլինի։ Զարմանալի չի լինի, եթե դու ասես, որ լսել ես, թե Լենինն ու բոլշևիկներն անարխիստներ են (այսինքն անիշխանականներ), ավազակներ կամ գերմանական լրտեսներ, որ ուզում են Ռուսաստանը կործանել:

Ասում եմ զարմանալի չի լինի, որովհետև պիտեմ, որ ամեն տեղ, թե բերանացի, թե իրանց գազեթների միջոցով այնպիսի անամոթ ու անխիղճ ստեր Լենինի ու բոլշևիկների մասին տարածում են հասարակ ժողովրդի, գյուղացու և բանվորի ոխերիմ թշնամիները՝ փողատերերն ու հողատերերը։

Բայց պատճառն ի՞նչ է, որ հողատերերն ու փողատերերը կամ նրանց շահերը պաշտպանողներն այդպիսի սուտ ու սխալ, այդպիսի անխիղճ ու անամոթ զրույցներ են հնարում բոլշևիկների, կոմունիստական կուսակցության և այդ կուսակցության պարագլուխ Լենինի մասին, տարածում են ժողովրդի մեջ: Ավելի ճիշտ կլիներ ասել ի՞նչ նպատակով են տարածում այդ լուրերր փողատերերն ու հողատերերը: Եթե դու չես ուզում, ընթերցող, նմանվել նրանց, որոնք, չգիտեմ խելքի պակասությունից, թե խղճի պակասությունից լսում են այդ սուտ ու փուտ զրույցները, հնարում ու տարածում են ժողովրդի թշնամիները, բոլշևիկ-կոմունիստների և նրանց առաջնորդ Լենինի մասին — պետք է է իմանաս, թե ո՞վ են բոլշևիկները, կամ ո՞վ է Լենինը և ի՞նչ են .ասում և ուզում նրանք:

«Բոլշևիկների» կուսակցության իսկական անունն է «Ռուսաստանի [ 151 ] կոմունիստական կուսակցություն» (բոլշևիկների, այսինքն մեծամասնության)։

Դա բանվորական կուսակցություն է, այսինքն այդ կուսակցությունը բանվորների օգուտն է պաշտպանում։

Եթե դու Վերցնես այդ կուսակցության ծրագիրը, կամ այդ կուսակցության հրատարակած գազեթը կամ գիրքը, բոլորի վրա կգտնես Հետևյալ խոսքերը՝ «Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ բոլոր երկրների, միացեք»։ Եվ իըավ որ այդ կուսակցությունը բոլոր բանվորների, բոլոր չունևորների կուսակցությունն է, այսինքն բանվորների, հողազուրկ ու հող քիչ ունեցող կամ մշակություն անող գյուղացիների կուսակցությունն է։

Այդպիսի կոեսակցոլթյուններ կամ բոլոր երկրներում— Անգլիայում, Ֆրանսիայով, Գերմանիայում, Ամերիկայում, ճապոնիայում, մի խոսքով բոլոր երկրներում. և բոլոր այդ կուսակցությունների դրոշակի վրա դրված է՝ Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ) բոլոր երկրների, միացե՛ք։

Եվ բոլոր երկրներում բանվորներն ու չունևորները միանում են, մտնում են այդ կուսակցության մեջ և հետո այդ կուսակցության զանազան երկրներում գտնվող ճյուղերը միանում են ու կազմում մի հսկայական միություն, որի անունն է Ինտերնացիոնալ այսինքն բոլոր բանվորների և չքավոր գյուղացիների, չունևորների կամ, ուրիշ խոսքով, պրոլետարների միջազգային միություն։

Հիմա տեսնենք, թե ինչի՞ համար են դրանք միանում, և ի՞նչ է այդ համաշխարհային կուսակցության նպատակը։

Դուք գիտեք, որ կան աշխարհում ազնվական հողատերեր, կան վաճառական փողատերեր, ֆաբրիկանտներ, ղավոդատերեր և կան գյուղացիներ ու բանվորներ։

Ինչպես գիտեք, աշխարհում տիրողը հողատեր ու փողատեր աղաներն են, մի խոսքով ունևորները: Դրանք են աշխարհքի բարիքներ վայելողները, դրանք են աշխարհքի հրամայողներն ու տերերը:

Իսկ ո՞վ է աշխարհում ճնշված, նեղված, կեղեքված, ամեն բարիքից զրկված, ուրիշի դռանը եսիր, ուրիշի կամքին գերի, ո՞վ է, որ բանաստեղծ Իսահակյանի ասածի նման «դառը դատում է — դատարկ նստում», այսինքն մի կուշտ փորով հացի էլ չի տիրանում: [ 152 ] Դու գիտես, ընթերցող, թե ով է դա, դու այդ լավ գիտես դա սակավահող ու հողազուրկ գյուղացին է, դա ֆաբրիկայում ու զավոդներում, նավթահորերում ու հանքերում աշխատող բանվորն է: Մի խոսքով չունևորները, պրոլետարները:Ճիշտ է, գյուղացիները բոլորը չունևորներ, պրոլետարներ չեն, կան գյուղացիների մեջ կեղեքիչ վաշխառուներ, զոռբա բռունցքներ, աղքատ հարևանի արյուն-քրտինքը ծծող ունևոր գյուղացիներ, բայց եթե չորս բոլորը լավ նայես, կտեսնես, որ այդպիսի բռունցք գյուղացիները գյուղերում փոքրամասնություն են կազմում, իսկ մեծամասնությունը գյուղում էլ, քաղաքում էլ չունևորն է, պրոլետարը։ Ահա այդ ունևորների—բանվորների և չունևոր գյուղացիների կուսակցությունն է, նրանց միությունն է բոլշևիկների կոմունիստական կուսակցությունը, որի ամենաազնիվ ու ամենա գլխավոր առաջնորդներից մեկն Է Լենինը, դրա համար էլ շատերը բոլշևիկներին լենինականներ են անվանում:

Քսան տարուց ավելի է, որ կա այդ կուսակցությունը։ Բանվորներն ու աղքատ գյուղացիները մտնում են այդ կուսակցության մեջ, որպեսզի միանան ու միացած ուժերով պաշտպանեն չունևոր դասակարգերի շահերը, իսկ չունևորների կամ պրոլետարիատի շահերը պաշտպանողը պիտի կռվի ունևորների կամ կապիտալիստների դեմ։ Ուրեմն չունևորները՝ բանվորն ու գյուղացին միանում են, որ կռվեն իրանց կեղեքող ու ճնշող ունևորների՝ փողատերերի և հողատերերի դեմ: Չունևորները միանալով, բոլշևիկների սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ են մտնում, որպեսի տապալեն վերջապես ժողովրդի կեղեքիչների ու բռնավորների իշխանությունն ու աշխարհում արդարության հաստատեն։

Բանվորների ու չքավոր գյուղացիների կուսակցության անդամները կոմունիստ են, այսինքն ուզում են, որ աշխատանքի գործիքները — մեքենաները, ֆաբրիկաներն ու զավոդները և բոլոր հողն ընդհանուրի սեփականություն լինի, այսինքն համայնական լինի և ոչ թե առանձին մարդկանց սեփականություն։

Կոմունիստներն ուզում են, որ ունևորները, որոնք աշխարհքում փոքրամասնություն են կազմում, այլևս չիշխեն, չհարստահարեն, չկեղեքեն աշխատավոր բանվորներին ու չունևոր գյուղացիներին, որոնք աշխարհում մեծամասնություն են կազմում: [ 153 ] Կոմունիստներն ուզում են, որ իշխանությունն այդ մեծամասնության ձեռքն անցնի, այսինքն բանվորների ու գյուղացիների ձեռքն անցնի, որպեսզի նրանք այնպիսի կարգեր Հաստատեն աշխարհում, երբ մարդը մարդու արյուն չթափի, երբ մարդը մարդու ճորտը չլինի, երբ ոչ թե մեկը կաշխատի ու կիսաքաղց կնստի, իսկ մյուսը պարապ ֊սարապ ման կգա ու կվայելե աշխարհի բոլոր բարիքները, այլ ընդհակառակը՝ երբ բոլորը կաշխատեն և բոլորն էլ կվայելեն իրանց աշխատանքի պտուղը, երբ չի վինի ճնշող ու ճնշվող, աղա ու ճորտ, երբ մարդիկ բոլորն ազատ ու հավասար կլինեն։

Բայց այսպիսի կարգերը ձեռնտու կլինին ճնշված դասակարգերի համար՝ բանվորների ու չունևոր գյուղացիների համար: Արի տեսնենք աղա-հողատերն ու աղա֊փողատերն էլ կուզենա՞ն, որ աշխարհում այդպիսի կարգեր հաստատվեն։ Իհարկե ոչ։

Ահա թե ինչու երբ բանվորներն ու գյուղացիները միանում ու իրանց կուսակցությունն են կազմում, հողատերերն ու փողատերերը նույնպես սկսում են միանալ, նրանք էլ ուղում են իրանց կուսակցությունն ունենալ, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն, որպեսզի չթողնեն, որ կոմունիստներն այս կարգերը փոխեն, որպեսզի հողը նորից հողատիրոջ, այսինքն պամեշչիկների ձեռքում մնա, իսկ փողը փողատիրոջ կամ կապիտալիստի ձեռքում:

Բայց նրանք իրանց կուսակցության անունը «հողատերերի ու փողատերերի, աղաների ու կնյազների» կուսակցություն չեն դնում։ Նրանք ուրիշ խելք են բանեցնում, նրանք խորամանկությամբ ուզում են գյուղացիների ու բանվորների գլուխը յուղել, նրանց խաբել և դրա համար իրանց կուսակցության անունը դնում են «Ժողովրդական ազատության կուսակցություն» կամ «Ազգային կուսակցություն», իբր թե իրենք ժողովրդի օգուտն են ուզում պաշտպանել։ Ահա այդ կեղեքիչների՝ աղա-հողատերերի և աղա֊փողատերերի կուսակցության շատ հարմար կլինի ասել. «դրսից քահանա է — ներսից սատանա»։ Ո՞վ է տեսել, ասացեք, որ գայլը գառի շահը պաշտպանե։ Իսկ հողատերերն իրանց կուսակցության անունը «Ժողովրդական ազատության կուսակցություն» են դրել, այնինչ նրանց կուսակցության անունը «Ժողովրդին կեղեքող», «ժողովրդին ճորտացնող», «Ժողովրդի դավաճան» կուսակցություն պիտի [ 154 ] լինի։ Նրանք ազգի անունից են խոսում, որպեսզի ժողովրդին ավելի լավ թալանեն և ճնշեն, ավելի լավ կեղեքեն ու նեղեն։ Բայց ստի ճամփան կարճ է։ Գիտակից բանվորներն ու գյուղացիներն այդ ծուղակը չեն ընկնի. նրանք գիտեն, որ գայլը գառան մորթի հագած էլի նույն գայլն է, նրանք գիտեն, որ հողատիրոջ ու գյուղացու շահերը իրար հակառակ են — ինչ որ օգուտ է աղա-հողատիրոջը կամ պամեշչիկին, այն վնաս է գյուղացուն, ինչ որ օգուտ է փողատեր աղա-ֆաբրիկանտին, այն վնաս ,Է բանվորին։ Դրա համար բանվորն ու գյուղացին պիտի կռվեն հողատեր ու փողատեր աղաների դեմ։ Մարդիկ մեկ-մեկ որ դուրս գան՝ ուժ չունեն, բայց ճշմարիտ է ասված, թե — գեղ կանդնի՝ գերան կկոտրի։ Եվ այդպես միանում են բանվորներն ու չունևոր գյուղացիները, մտնում են իրանց սգոստր պաշտպանող կուսակցության՝ կոմունիստների, բոլշևիկների կուսակցության մեջ, որ միացած ուժերով խորտակեն տիրող անարդար կարգերն ու նոր և արդար կարգեր հասատեն:

II

Երբ որ հեղափոխական բանվորներն ու զինվորները, այսինքն գյուղացիները (չէ՞ որ զինվորները բոլորը կամ բանվորի տղա են, կամ գյուղացու), միացան և միացած ուժով բռնակալ Նիկոլային թախտից իջեցրին, նոր՝ ժամանակավոր կառավարություն հաստատվեց։ Այդ կառավարության անունը ժամանակավոր կառավարություն դրին, որովհետև ժողովուրդն ուզուեմ էր, որ իրան իսկական բարեկամ մարդկանց ընտրե, ուղարկե Պետերբուրգ և նրանք այնտեղ իսկական ժողովրդական կառավարություն հաստատեն. բայց որպեսզի երկիրը անտեր չմնա, ժողովուրդը թույլ տվեց, որ կառավարության մեջ ժամանակավոր կերպով մնան այն մարդիկ որոնք հեղափոխության խառն ու շփոթ օրերում իշխանությունն իրանց ձեռքն էին առել։ Դրանց մեջ ամեն դասակարգից էլ մարդ կար, բայց դրանց մեծ մասը հողատեր ու վարատեր դասակարգից էին։ Սկզբում նրանց մեջ միայն մի հոգի կար դա Կերենսկին էր, որ իրան սոցիալիստ էր անվանում, բայց վերջը դա էլ հարուստների պաշտպան դուրս եկավ, դրա համար էլ նրա սոցիալիստ լինելուն հիմա ոչ ոք չի հավատում։ Այդ ժամանակավոր [ 155 ] կառավարությանը պարտավոր էր իսկույն ևեթ հրատարակել, որ բոլոր պամեշչիկների, աղաների հողերը պիտի առնվեն և դառնան ընդհանուրի սեփականություն։ Բայց մարդս ինքն իրա թշնամին չէ` ժամանակավոր կառավարության մեջ նստածները հողատերերի ու փողատերերի մարդիկն էին, նրանց ձեռքն էր անցել իշխանությունը, և նրանք չէին ուզում հրատարակել այդ օրենքը։ Բայց որովհետև գիտեին, որ եթե շիտակ ու բաց ասեն, որ չեն ուզում հողատերերից հողը խլել և տալ գյուղացիներին, այն ժամանակ գյուղացիք ոտքի կկանգնեն ու իրանց էլ Նիկոլայի օրը կգցեն, դրա համար ժամանակավոր կառավարության մեջ նստած հողատեր ու փողատեր մինիստրներն ուրիշ խելք մտածեցին, որպեսզի ժողովրդին խաբխբեն, մինչև որ իրանց տեղն ամրացնեն, իսկ հետո իրանց բանը տեսնեն։

Տեսնենք, թե ինչ խորամանկություն են մտածել այդ մինիստրները ժողովրդի գլուխը յուղելու համար։ — «Մենք ժամանակավոր կառավարություն ենք, ասում էին նրանք, իհարկե մենք էլ գիտենք, որ հողը պետք է հողատերերից խլել ու գյուղացիներին տալ, բայց դա մեր իրավունքից վեր բան է, սպասեցեք, մի երկու-երեք ամիս սպասեցեք, կհավաքենք ժողովրդի ընտրած մարդկանց, Հիմնադիր ժողով կկազմենք, և այդ ժողովը կվճռե հարցը և հողը գյուղացիներին կտա»։ Բոլշևիկ-կոմունիստները շատ լավ գիտեին, թե ինչու են հողատեր ու փողատեր մինիստրները հողի հարցի վճիռը հետաձգում։ Լենինն ու «լենինականները» գիտեին, որ Կերենտկին և հողատեր ու փողատեր մինիստրները ժամանակավոր կառավարության մեջ են մտել և ուզում են ժողովրդի քթից բռնած ման ածել, դրա համար բոլշևիկներն սկսեցին պահանջել ժամանակավոր կառավարությունից, որ անմիջապես կարգադրություն անե և պամեշչիկների հողերը տա գյուղացիներին առանց Հիմնադիր ժողովին սպասելու։ Բայց հինց որ հողի մասին խոսք էր բացվում, ժամանակավոր կառավարությունը խոսքը կտուրն, էր գցում կամ նորից իր երգը երգում — սպասեցե՝ք, Հիմնադիր ժողովը կգումարվի և այդ ժողովը կվճռե խնդիրը — ուրիշ խոսքով՝ «համբերի՝ր, ձի, գարուն կուգա, յոնջա կբուսնի»։ Եվ այդպես խաբխբելով ժամանակավոր կառավարությունը չէր ուզում հողատերերի շահին դիպչել. նրանցից հողը [ 156 ] խլել ու գյուղացիներին տալ և ոչ էլ Հիմնադիր ժողով էր գումարում։

Բոլշևիկների կուսակցությունն սկսեց հասկացնել ժողովրդին, որ այդ ժամանակավոր կառավարությունը ժողովրդին խաբում է և ոչ պատերազմն է ուզում վերջացնել, ոչ էլ ժողովրդին հող տալ։ Բոլշևիկներն ասում էին ժողովրդին՝ թե խելք ունես, գլխիդ ճարը ինքդ պիտի տեսնես, թե չէ, այս հողատեր ու փողատեր մինիստրները ոչ պատերազմին վերջ կտան, ոչ էլ քեզ հող կտան։ Ժողովուրդն սկսեց հասկանալ բանն ինչումն է։ Ժամանակավոր կառավարությունը տեսավ, որ իր խորամանկությունը բացվում է, նոր խորամանկություն մտածեց։ — Լավ, ասաց ժամանակավոր կառավարությունը, քանի որ դուք մեզ փողատեր (կամ բուրժուա) մինիստրներիս չեք հավատում, բերեք իշխանությունը կիսենք, մենք կկանչենք մինիստր մի քանի հոգի էլ ձեր սոցիալիստներից, թող մինիստրների մի մասը սոցիալիստ լինի, մի մասը փողատեր ու հողատեր։ Եվ իրանց ուզած կիսատ սոցիալիստներից վեց հոգի էլ ժամանակավոր կառավարության մեջ առան, որ ժողովրդի աչքը նրանով քոռացնեն։ Բայց այդ վեց նոր մինիստրներն այն տեսակի սոցիալիստներից էին, որոնք ուզում էին գայլին ու գառին հաշտեցնել ու համաձայնեցնել, ուզում էին աղային ու ճորտին միացնել։ Դա անհնար բան է, ընթերցող, և իսկական սոցիալիստը այդպիսի բան չի մտածի, որովհետև գիտե, որ ոչ գայլն ու գառը կհաշտվեն, ոչ ջուրն ու կրակը։ Իսկական սոցիալիստը գիտե, որ չի կարելի ջուր ու կրակ իրար խառնել—կամ կրակը կմարի, կամ ջուրը կչորանա, նրանք գիտեն, որ կամ գառը պիտի սաղ մնա, կամ գայլը քաղցած — ուրիշ կերպ չի լինի։ Իսկ նոր մինիստրները, որ իրանց սոցիալիստ էին անվանում, ուզում էին անհաշտելին հաշտեցնել, բայց վերջը հողատեր և փողատեր մինիստրների խելքին հարմարվեցին ու նրանց կամակատարը դարձան։

Կոմունիստները գիտեն, որ անհաշտելին չեն կարող հաշտեցնել և չեն ուզում հաշտեցնել, դրա համար հարցը դնում են պարզ, շիտակ ու կտրուկ։

— Բոլոր հողը պետք է բոլոր ժողովրդին լինի, ասում է Լենինը։ Հողատեր — աղաները Ռուսաստանում երեսուն հազար հոգի են, իսկ նրանց ձեռքում յոթանասուն միլիոն դեսյատին հող [ 157 ] կա։ Եթե այդ յոթանասուն միլիոնը հավասար բաժանելու լինենք երեսուն հազար հողատիրոջ վրա, ամեն մի հողատիրոջը երկու հազար դեսյատինից ավել կընկնի։ Իսկ գյուղացիք Ռուսաստանում մոտ տասը միլիոն տուն են և իրանց ձեռքում ունին նույնպես յոթանասուն միլիոն դեսյատին հող. եթե գյուղացիների ունեցած հողն էլ հավասար բաժանելու լինինք, ամեն մի տանը յոթը դեսյատին կընկնի։ Այսինքն մեկ երկու հազար դեսյատինից ավելի հող ունի, իսկ մյուսը՝ տնով յոթը դեսյատին։ Եվ չնայած այդ աշկարա, բացարձակ անարդարության, երբ որ մենք, բոլշևիկ-կոմունիստներս ասում ենք, որ գյուղացիք իսկույն պիտի խլեն հողատեր-աղաներից հողը, կան մարդիկ, որ ասում են — ի՞նչպես մի՞թե կարելի է զավթել հողատերերի հողը, չէ՞ որ դա կամայականություն, անիրավություն կլինի և զոռբայություն։ Ոչ, ասում ենք մենք, զոռբայությունը դա չի լինի, այլ զորբայությունն այն է, երբ հողատեր-աղաները, որ թվով գյուղացիներից հազար անգամ քիչ են և, չնայած դրան, զոռբայությունով տիրել են բոլոր հողերին ու քեֆ են քաշում, իսկ գյուղացիք իրանց մի կտոր հողը փորփրելով ու շան չարչարանք քաշելով մի փոր հացի տեր չեն դառնում։ Մինիստրներն ասում էին՝ «թող գյուղացիք համաձայնության գան հողատեր-աղաների հետ, մի բան վճարեն ու յոլա գնան և ոչ թե խլեն, զավթեն հողը»։

Բայց դա, պատասխանում է Լենինը, արդար բան չի լինի, որ գյուղացիք նորից փող Վճարեն հողատեր-աղաներին, որոնք դարերով, սերնդե սերունդ օգտվել են իրանց բռնությամբ զավթած հողից և, բացի այդ, եթե մի րոպե թույլ տանք, որ բոլոր հողատերերը համաձայն են որոշ վճարով իրանց հողը գյուղացոց տալ, այն ժամանակ էլ չէ՞ որ հողատեր-աղան ավելի շուտ ունևոր հարուստ գյուղացուն կտա իր հողը, որովհետև հարուստ գյուղացին նրան ավելի շատ փող կարող է տալ և հողատերն էլ ավելի շուտ հարուստ գյուղացուն կհավատա, քան թե չունևոր, աղքատ, մշակ-գյուղացուն։ Եվ այդ դեպքում աղքատ, չունևոր գյուղացին զրկված կմնա։ Ոչ, դա չունևոր գյուղացիներին ձեռնտու չէ։ Բայց հողատերը, իրեն որ մնա, կարող է փողով էլ չտալ իր հողը, կարող է իսկի համաձայնության չգա՝ եթե բանը յոլա գնալուն կամ համաձայնության գալուն հասնի։ Ոչ, դա գյուղացիներին ձեռքն չէ։ Դրա համար կոմունիստներն ասում են, որ գյուղացիք [ 158 ] պետք է իսկույն խլեն հողատերերից հողը և օգտվեն։ Բայց երբ մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի իսկույն զավթեն հողատեր֊աղաների հողը, դա չի նշանակում, թե ով ինչքան զավթե, իրանը կլինի, կամ ով այդ հողից օգտվի, հավիտյան սեփականատեր կդառնա այդ հողին։ Ոչ, մենք ասում ենք՝ պետք է հայտարարել, որ հողը խլվում է հողատեր-աղաներից և դառնում բոլորի սեփականություն, իսկ ով որ հողը վերցնում է, դա միևնույն է թե ընդհանուր ժողովրդից ժամանակավոր վերցնում է հողը, մինչև որ ժողովուրդը ինքը կարգ կհաստատե հողի մասին։ Բացի այդ, մենք չենք ասում, որ գյուղացիք «խլե֊խլե» անեն հողը, ով ինչքան կարողանա — խլե. ո՛չ, մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի կազմակերպված, կանոնավոր կերպով զավթեն հողատերերի հողը։

Եթե բանը մնաց կամավոր համաձայնության, հողատեր֊աղան այն գյուղացուց, որին հողն օդի նման անհրաժեշտ է, կվերցնե իր ուզածին չափ արենդ և գյուղացին ուզենա֊չուզենա պիտի հողատեր֊աղայի ուզածը կատարե և դա կլինի ոչ թե կամավոր համաձայնություն, այլ գյուղացու համար դա կլինի ակամա, ճարահատյալ, ստիպյալ համաձայնություն։ Ահա թե ինչու ոչ մի համաձայնության մասին խոսել չի կարելի, այլ առանց սպառելու պետք է խլել հողը հողագործ-աղաներից ու ընդհանուր ժողովրդի սեփականություն հայտարարել:

Կան մարդիկ, որ ասում են՝ լավ, այսքան տարիներ, այսքան դարեր գյուղացիք համբերել են ու տարել աղաների հողատիրությունը, մի՞թե չեն կարող մի քանի ամիս էլ սպասել, մինչև որ Հիմնադիր Ժողովը, գումարվի և այն ժողովը վճռե հարցը։

Ճիշտ է, պատասխանում են մեծամասնական սոցիալ֊դեմոկրատները, ժողովուրդը շատ երկար է սպասել ու համբերել, լավ կլիներ, եթե նա չհամբերեր ու չսպասեր, բայց երբ հեղափողությունը կատարվելուց հետո իշխանությունը տիրող դասակարգերի ձեռքն է անցել, այսինքն հողատերերի և փողատերերի ձեռքը, կարող է ժողովուրդը հավատալ, որ այդ հողատեր ու փողատեր աղա մինիստրներն իսկապես կտան մի օր հողը ժողովրդին։

Եվ դրա համար ով որ ասում է սպասենք մինչև Հիմնադիր Ժողով, կամ ինքն է միամիտ, կամ ժողովրդին է միամտի տեղ դնում: Ահա թե ինչու կոմունիստներն ասում են՝ չպետք է սպասել Հիմնադիր Ժողովին, այլ այժմ իսկ պետք է հողը համայն ժողովրդի [ 159 ] սեփականություն հայտարարել ու տալ գյուղացիներին, որ մշակեն։

Ոմանք էլ ասում են թե, եթե գյուղացիք հիմիկուց զավթեն հողատերերի հողերը, զինվորները ֆրոնտից կսկսեն փախչել, որովհետև կմտածեն, թե անկարգություն է սկսվել, հողը կբաժանվի ու իրանց փայ ու բաժին չի մնա։ Դա իհարկե սխալ է, պատասխանում է Լենինը, սխալ է, որովհետև, երբ հողը հայտարարվում է համայն ժողովրդի սեփականություն, դա չի նշանակում, թե ով ինչ հող որ ուզենա կտիրե և այդ հողն իրանը կմնա: Ոչ, այդպես չի լինի։ Գյուղացիք կվերացնեն հողը ոչ թե իբրև իրանց սեփական հող, այլ իբրև համայն ժողովրդին, որ ժողովուրդը տալիս է նրանց օգտվելու, մինչև որ ինքը ժողովուրդը նոր կարգ հաստատե հողի մասին:

Ոչ, զինվորներն իրանց հարևան գյուղացիներին ավելի շուտ կհավատան, քան թե հողատեր աղաներին։

Ընդհակառակը, եթե հողը շարունակե մնալ աղա-հողատերերի ձեռքում, այն ժամանակ զինվորները պիտի հուզվեն ու պիտի մտածեն, որ հեղափոխություն եղավ, բայց էլի շարունակվում է հողատերերի հին անկարգությունը, էլի հողը ոչ թե համայն ժոդովրդինն է, այլ աղաներինը, և զինվորներն ահա այդ ժամանակ կկորցնեն իրանց հավատը դեպի հեղափոխությունը։

Վերջապես մեզ առարկում են, ասում է Լենինը, որ եթե գյուղացիք անմիջապես կազմակերպված կերպով խլեն հողատերերից հողը, հողի մշակությունը կվատանա, որովհետև գյուղացիք անպատրաստ են դեռ և շատ հող ունենալով վարն ու ցանքսը կվատացնեն։ Իսկ եթե հողատիրոջ ձեռքում մնա, նա իրա վարձած գյուղացոց կստիպե, որ լավ վարեն ու ցանեն։

Բայց դա էլ սխալ ենթադրություն է, ասում է Լենինը, որովհետև թեև ճիշտ է, որ մեր գյուղացին դարերով հողատերերի, աղաների ճորտն է եղել և դրա համար շատ ետ է մնացել, բայց կարծել, թե երբ գյուղացին հողատիրոջ համար է վարում ու ցանում, ավելի լավ կանի այդ վար ու ցանքս, քան երբ իր համար է անում՝ սխալ է և ծիծաղելի։ Ուրեմն դա էլ հողատեր-աղաների պաշտպանների խորամանկություններից մեկն է։ Կարծես թե հողի մշակությունը կլավանա, եթե գյուղացիք կամավոր համաձայնություն կայացնեն հողատիրոջ հետ, այսինքն ոչ թե ձրի խլեն [ 160 ] հողը, այլ հողատիրոջը վճարեն։ Իսկ մենք կարծում ենք, որ ընդհակառակը, եթե գյուղացին իրա համար ցանե ու վարե, այն ժամանակ ցանքս ու վարը կլավանան: Եվ ուրիշ կերպ լինել չի կարող: Փողատեր աղաների օգտի համար (կապիտալիստների օգտի համար) սկսած պատերազմն աշխարհը քարուքանդ է արել, այն օրին է հասցրել, որ Ռուսաստանը, եթե գյուղացիների տնտեսությունը չլավանա, չի կարող փրկվել: Բայց հողատեր աղաների դարդն ու ցավը Ռուսաստանը չէ, այլ իրանց օգուտը, իրանց քսակը: Նրանք լավ են հասկացել, որ հիմա էլ չեն կարող բռունցքով իշխել ժողովրդի վրա, դրա համար սկսել են զանազան խորամանկություններ բանեցնել։ Մեկ էլ տեսար երեկվա վաշխառուն ու կեղեքիչը, երեկվա ժողովրդի արյուն ծծողը այսօր իր կրծքին հեղափոխության կարմիր նշան է կպցնում ու զոռում ամեն տեղ.— «Մենք հեղափոխական դեմոկրատիա ենք (այսինքն հասարակ ժողովուրդ), մենք ամեն ինչ կանենք ժողովրդի համար, միայն թե պետք է սպասել, պետք է համբերել»։ Բայց ժողովուրդը այդ կեղծավորներին ու խաբեբաներին չպիտի հավատա, ժողովուրդը պիտի կազմակերպվի և ինքն իր գլխի ճարը տեսնի։ Բանվորներն ու գյուղացիները պիտի միանան ամեն տեղ, մտնեն բոլշեվիկների կոմունիստական կուսակցության մեջ, ընտրեն իրանց մարդկանց ու հողն էլ, իշխանությունն էլ իրանց ձեռքն առնեն։

III

Հիմա տեսնենք, թե ինչպե՞ս պիտի վճռվի հողի հարցը, երբ բոլոր հողը բոլոր ժողովրդինը լինի և աղաների մասնավոր հողատիրությունը ոչնչանա։ Կոմունիստները, այսինքն բոլշևիկները, ուզում են, որ Ռուսաստանում կոմունիստական, այսինքն համայնատիրական կարգ հաստատվի, հենց դրա համար էլ նրանք կոմունիստ են կոչվում, այսինքն համայնական սկզբունքի կողմնակից։ Իսկ կոմունիստական կարգ կհաստատվի այն ժամանակ, երբ բոլոր իշխանությունը գյուղացիների և բանվորների ձեռքը կանցնի։ Երբ բոլոր հողը բոլոր ժողովրդին դառնա և երկրում համայնատիրական կարգեր լինեն, բնական ու հասկանալի է, որ տեղերում հողի հարցը կարգադրողն իրանք գյուղացիք պիտի լինեն, դա պարզ է և այդ մասին խոսելն ավելորդ է։ [ 161 ] Բայց երբ հարց են տալիս մեզ թե ինչպես՞ անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի, մենք՝ կոմունիստ-բոլշևիկներս, ասում ենք — այո՛, դա շատ կարևոր է, մեր կուսակցության նպատակն էլ հենց աղքատ, չունևոր գյուղացու և բանվորի շահը պաշտպանելն է։

Չէ՞ որ, եթե բոլորը հողը բոլոր ժողովրդին լինի, դա դեռ չի նշանակի, որ հողը աշխատավորի ձեռքը կանցնի։ Մենք ուզում ենք, որ ազատ հողի վրա ազատ լինի աշխատանքը: Երբ որ բոլոր հողը պետությանը կլինի (այն պետության, որի մեջ իշխանությունը պիտի գյուղացիների և բանվորների ձեռքում լինի), երբ ընդմիշտ կջնջվին հողատիրության հին ձևերը, երբ ամեն մարդ կկարողանա պետությունից վերցնել առանց միջնորդների և հավասար իրավունքով իրան պետք եղած հողը, դա մեծ քայլ կլինի, իհարկե մեծ առաջադիմություն կլինի թագավորական ու հողատիրական կարգերի հետ համեմատած։ Բայց դա դեռ չի նշանակե, որ բոլոր հողը տրվում է բոլոր աշխատավորներին:

Այդպիսի կարգերում հողից օգտվել կարող են միայն նրանք, ով անասուն ունի, գյուղատնտեսական գործիքներ ունի, իսկ ամենաաղքատ գյուղացին, վարձկան մշակ գյուղսցին այդպիսի կարգերում էլ հողից օգտվել չի կարող, չի կարող իր տնտեսությունն ունենալ։ Որպեսզի հողից կարողանան օգտվել ոչ միայն ունևոր գյուղացիք, այլև ամենաչունևորները, նույնիսկ վարձկան մշակները, նրանք պիտի միանան և պահանջեն, որ խոշոր տնտեսություններ կազմակերպվին խոշոր հողատիրական կալվածքներում, որի վրա հսկողություն պիտի ունենան նույն տնտեսության մեջ աշխատող բանվոր-գյուղացիք, որի համար պիտի գործադրվեն հողատեր-աղայից խլած գործիքներն ու մեքենաները, և տնտեսությունը պիտի կառավարվի գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով։

Առանց հողի համայնական մշակման անհնար է այնպես անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի: Ճիշտ է, հեշտ բան չէ այդպիսի (գյուղատնտեսական բանվորների խորհրդի հսկողության տակ գտնվող) համայնական մշակություն մտցնել, մանավանդ որ մեր գյուղացիք սովոր են, որ ամեն մարդ իր մասնավոր տնտեսությունն ունենա, ճիշտ է, դա գյուղացիների վզին չի կարելի փաթաթել վերևից կարգադրություն անելով, ճիշտ է,

[1] [ 162 ] միանգամից չի կարող ոչնչանալ առանձին-առանձին տնտեսություն ունենալու սովորույթը, որովհետև դրա համար պետք կլինի փող, պետք կլինի հարմարվել տնտեսության նոր ձևերին։ Իհարկե, ոչ մի կուսակցության հնարած ձևերը չեն կարող մտնել կյանքի մեջ, եթե ինքը կարիքը չի ստիպում, որ մարդիկ ընդունեն այդ նոր ձևերը: Կուսակցությունների խորհրդով չէ, որ միլիոնավոր մարդիկ միանում են ու հեղափոխություն անում: Ո՛չ, դա կարիքն է ստիպում անել։ Իսկ տնտեսական ձևերի փոփոխումն ավելի մեծ հեղափոխություն կլինի, քան թե այն հեղափոխությունը, որը Նիկոլային թախտից ցած գլորեց։ Կարիքն է, որ ստիպում է միլիոնավոր մարդկանց փոխել կյանքի սովորական եղանակն ու ձևը։

Եվ տնտեսական անելանելի դրությունն ստիպում է մարդկանց ելնել և մի ընդհանուր գրոհով փշուր-փշուր անել ու խորտակել բոլոր հին պատնեշները, բոլոր հին կարգերն ու նոր կյանք ստեղծել։ Եվ երբ մենք ասում ենք, թե անհրաժեշտ է համայնական տնտեսության անցնել, նրա համար չենք ասում, որ մեր ծրագրում այդպես է գրված, նրա համար չենք ասում, որ կոմունիստ լինելով ուզում ենք, որ դա լինի, այլ նրա համար, որ գիտենք ուրիշ ելք չկա, դա է միակ ելքը։ Մենք դիտել ենք Եվրոպայի կյանքը, մենք գիտենք, որ Եվրոպայում շատ հեղափոխություններ են եղել, որոնք դեմոկրատական հանրապետություններ են հաստատել, մենք գիտենք, որ Ամերիկայում 1865 թ. ճորտատերերը հաղթվեցին և հարյուրավոր միլիոն դեսյատին հող անցով ժողովրդի ձեռքը և, չնայած դրան, ոչ մի տեղ կապիտալիզմը (այսինքն խոշոր փողատիրության իշխանությունը) այնքան ճնշող չէ, որքան այնտեղ։ Եվ այդ դիտողությունն ու մեր կոմունիստական ուսմունքը բերել են մեզ այն եզրակացության, որ առանց հողի համայնական մշակման, գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով ու գյուղատնտեսական բանվոր-գյուղացիների հսկողության տակ, առանց նորագույն մեքենաների գործադրության անհնար է ազատվել տիրող կապիտալիստական կարգերի ճնշող լծից:

Բայց միայն Եվրոպայի օրինակը չէ, ոչ էլ միայն մեր կոմունիստական ուսմունքը, որ ստիպում են մեզ այդպիսի եզրակացության գալու, այլ այն, որ Ռուսաստանում իսկ, մեր կարծիքով, կա այդ կարիքը, հասել է ժամը, որ փոխվի հին տնտեսական ձևը, [ 163 ] և եթե մենք շարունակենք մեր հին մասնավոր անտեսությունը — մեզ փրկություն չկա։ Քանի գնում ավելի ու ավելի աճում է քայքայումը, որ հետևանք է կապիտալիստական կարգերի (այսինքն խոշոր փողատիրական կարգերի) և ավազակային արյունահեղ պատերազմի։ Իրերի ընթացքն այդ է պահանջում — պետք է համայնական տնտեսության ձևերին անցնել։ Ուրիշ ելք չկա։

Եթե մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է աշխատանքն ընդհանուր ու պարտադիր դարձնել։ Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ իշխանությունը և ոչ թե չինովնիկները։ Ուժեղ ու հաստատ իշխանությունը կարող է լինել միայն և միմիայն գյուղացիական, բանվորական և զինվորական խորհուրդների իշխանությունը, որովհետև նա հենված կլինի բոլոր աշխատավոր ժողովրդի վրա։ Միայն այդպիսի ժողովրդական իշխանությունը կարող կլինի մտցնել ընդհանուր պարտադիր աշխատանք և համայնական տնտեսություն:

Միայն այդպիսով բոլոր հողը բոլոր աշխատավորին կլինի։ Միայն այդպիսի իշխանությունը կարող է վերջ տալ արյունահեղ պատերազմին, բուժել նրա հասցրած խոր վերքերը։ Միայն այդպիսով իշխանությունը կարող է վճռական քայլեր անել, առանց խնայելու փողատեր ու հողատեր աղաներին և փրկել երկիրը: Միայն այդպիսով իշխանությունը կարող է ազատություն տալ ազգերին և արդար կարգեր հաստատել Ռուսաստանում։

Ահա թե ինչ է ասում Լենինը։ Ահա թե ինչ է մեծամասնականների (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունը։ Ահա թե ինչու հողատեր ու փողատեր աղաներն ատում են կոմունիստ֊բոլշևիկներին ու նրանց առաջնորդ Լենինին։ Ահա թե ինչու տեսնելով, որ ժողովուրդը նրանց հետ է՝ անամոթ ու անխիղճ ստեր են հնարում նրանց մասին աղա հողատերերն ու փողատերերը, որպեսզի ժողովրդին խաբեն։ Բայց զուր են հողատեր ու փողատեր աղաների և նրանց կամավոր կամ ակամա պաշտպանների, կեղծ ու կիսատ-սոցիալիստների ջանքերը, որովհետև ժողովուրդը պարզ տեսնում է, որ միակ հավատարիմ բարեկամը, իր շահերի շիտակ ու անվախ պաշտպանը մեծամասնական (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունն է, որը կռիվ է հայտարարել բոլոր կեղեքիչներին, բոլոր հողատեր ու փողատեր աղաներին, ժողովրդի բոլոր կեղծ ու սուտ բարեկամներին, բոլոր [ 164 ] գառան մորթ հագած գայլերին։ Հիմա դուք գիտեք, թե ով է պաշտպանում բոլոր բանվորներին և չունևոր գյուղացիներին, հիմա դուք գիտեք, թե ում հետ պիտի գնաք, որ ազատություն ու հող ձեռք բերեք։ Հիմա դուք գիտեք, հայ գյուղացիներ, որ մեծամասնական (բոլշևիկ) կոմունիստների հետ միանալով՝ դուք միանում եք բոլոր երկրների պրոլետարների հետ, չունևորների, աշխատավորների հետ, իսկ երբ որ միանան բոլոր երկրների աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորները, դուք գիտեք, թե որքան հզոր ու կարող կլինի այդ միությունը, որովհետև չէ՞ որ բոլոր մարդկության ճնշող մեծամասնությունը աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորներն են կազմում։ Ահա թե ինչու պիտի միանաք ու ձեր ձայնը միացնեք այդ համաշխարհային բանվորական ու աշխատավորական ձայնին — համաշխարհային ինտերնացիոնալին:

  1. 11 Վահան Տերյան, հ. III