Ի՞նչ է բույրը ծաղիկի
Արտաքին տեսք
* * *
Ի՞նչ է բույրը ծաղիկի,
Մրրիկն եկավ— նա ցրվեց,
Ի՞նչ է երգը սոխակի,
Բազեն հասավ— նա լռեց։
5
Ի՞նչ է սերը աղջկա.
Ահա մեռավ, էլ չըկա.
Ի՞նչ է կյանքը մարդերաց,
Մի այսպիսի դատարկ բան.
Նույնպես ծաղիկ մի սիրուն
Որ կորչում է սև հողում,
10
Նույնպես մի երգ թրթռուն,
Որ լռում է դագաղում։
1890-ական թվականներ