բնագիր
Ի՞նչ լողորդ էր, նավի ուղևոր դարձած
Օ նա՞ ղավազ՝ իդի ղայաղ իչինդա,
Դերյա ալթտա ղիմեթ էթտի լալաչուխ,
Դողուզ այ դոնմադի, ղայաղ իչինդա.
Չանգլի իդի, քի սոյլաթտի լալա չուխ:
Հաղ թալա Ադամըն թայար Էյլադի,
Չաքտի ղաբուրղասին, թայ յար Էյլադի,
Փեյղանբարլար սոզին թայար Էյլադի,
Մարիամ անասինդա դողդի լալ աչուխ:
Չաք սիմուի յա բանդինան, յա շադի,
Նա՞ աղաջդուր՝ օզի ղուրու՝ յաշադի:
Իբրեիմ-Խալիլ ալթի յուզ յաշադի,
Ղոնաղ իչուն ղայար էթտի լալա չուխ:
Դարդում չոխդուր, դիա բիլմամ՝ բել[լ]իդուր,
Ագեր դեսամ, յուզա եթար, բելիդուր,
Իստիդուգում նազ[ը]ն յարուն բելիդուր,
Ախտարեիմ ղոյնի իչի լալ աչուխ: (լալա աչուխ)
Մանում ղահրում բաս քի՞մ չաքար, աղ չաքմազ, (աղի չաքմազ)
Յաշիլ չաքմազ, գու[լ]գազ չաքմազ, աղ չաքմազ,
Սայաթ-Նովա օլում իչուն աղ չաքմազ, (ախ չաքմազ)
Թաք յար չաքսուն թաբութ ուստա լալա չուխ:
Էս թեջնիսն Արութինի ասած է. մայիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին (1758):
|
թարգմանություն
Ի՞նչ լողորդ էր, նավի ուղևոր դարձած
Ի՞նչ լողորդ էր, նավի ուղևոր դարձած,
Ծովի խորքում որոշեց գինը լալի,[1] (սուտակի)
Ինը ամիս ո՞վ մունջ մնաց զարմացած,
Մկրտիչը լեզու տվեց էն լալին[2] (համրին):
Աստված սկզբում Ադամ նախնիին ստեղծեց,
Կողից քաշեց, կողակից ընկեր ստեղծեց,
Մարգարեաց հրաշք խոսքերն ստեղծեց,
Կույսը ծնեց էն իր Միածին Լալին (Սուտակին):
Խոսքդ ասա շարեշար, կամ փունջ արած,
Ի՞նչ փայտ էր չոր, որը դարձավ կանաչած,[3]
Աբրահամը վեցը դար ունի ապրած,
Հյուրի խաթեր նա թլպատեց իր լալին (բալին):
Վիշտս շատ է, փորձանք կլնի որ ասեմ,
Մի հարյուրի չափ կլինի՝ որ ասեմ,
Յարիս արծաթ մեջքն է ուզածս՝ ասեմ,
Կարոտ եմ ես նրա ծոցի զույգ լալին (կակաչին):
Ցավս բառնաս, ցանցն անգամ կպատռվի,
Ալ ու կանաչ էլ ես երբեք չեմ հագնի,
Սայաթ-Նովեն մահվան դարդը չի անի,
Թե դագաղս վկա լինի քո լալին (լացին):
|