Իզաբելային
Իզաբելային
Եվ ե՛ս պատանյակ ոսկի հասակում
Սիրել եմ թաքուն,
Սիրե՛լ այն կույսին, որը թեև մեծ
Տոհմից էր անեղծ,
Բայց իր մատների կապրեր շնորհքով՝
Սուրբ աշխատանքով։
Օ՜, ես սիրեցի հասակը նրա՝
Բարձր չինարի,
Նրա աչքերը՝ կապույտ, արծվի,
Ծովի ու ծավի․
Օ՜, ես սիրեցի նա ճակատը,
Հոգին խելացի,
Սակայն նրա մեծ եղբայրը անհաշտ,
Մեծամիտ, հպարտ,
Բանվորի որդուս հեգնեց անողորմ
Ու ասաց այսպես․
― Բանվորի տղան ո՞վ է, որ սիրի
Բեկի աղջկան։
Խարազի տղան թող զգույշ մնա,
Ոտը կկոտրենք իրենց տան ճամփուն,
Խարազի տղին մենք աղջիկ տալու
Չունենք ցանկություն։
Անցե՛լ են տարիք, տասնյակ տարինե՛ր։
Մեր ազատ կյանքում
Այժմ բանվորն է աշխարհի աղը
Եվ տերը նրա։
Եվ ե՛ս պատանյակ ոսկի հասակում
Սիրել եմ թաքուն․
Անցե՛լ է տարիք։ Աղջիկը բեկի
Մնաց ամուրի․
Սիրտը խռովեց, նա էլ անիծեց
Օրենքն աշխարհի,
Որ իրեն չարին սրտի մեն սիրած
Կինը բանվորի․․․