Jump to content

Իմ դիմանկարին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Անցած-գնացած
Ամեն մի օրը
Մի վրձնահարված է
Իմ դիմանկարին,
Որը կավարտվի
Իմ վերջին ժամին...
Ինչպե՜ս կուզեի`
Իմ դեմքին դաջվեր
Մի խաղաղ ժպիտ,
Ոչ թե անորոշ
Ու անընթեռնելի
Մի պարզ դալկություն
Կամ թե տառապանք:
Ի՞նչ է սպասվում,
Ի՞նչ է սպառնում
Իմ այս աղճատված
Ու դեռ անավարտ
Դիմանկարին...