Jump to content

Շնորհակա՜լ եմ, Տե՜ր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Շնորհակա՜լ եմ, շնորհակա՜լ եմ, Տե՜ր,
Որ պարգևել ես ինձ անհատույց
Ժամանակ և մարմին և հոգի:
Շնորհակալ եմ ես իմ մարմնից,
Որ ահա արդեն քանի՜ տարի
Ու քանի՜ օր, թողություն տալով
Բյուր մեղքերին ապական հոգուս,
Նրան գուրգուրում է իր մեջ դեռ չխլյակվելով:
Ու որքան համերաշխվեն նրանք,
Կերկարի ուղիս` նվաստ, երկրային:
Շնորհակալ եմ ես իմ մարմնից
Եվ շնորհակալ եմ ես իմ հոգուց,
Որ երբեք իրար չեն դավում ծածուկ,
Թեև հաճախ են դժգոհ ու անհաշտ:
Շնորհակա՜լ եմ շնորհակա՜լ եմ, Տե՜ր,
Որ պարգևել ես ինձ անհատույց
Ժամանակ և մարմին և հոգի: