Jump to content

Իմ եսն անորոշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ եսն անորոշ
Խճանկար է
Դարձել դեռ վաղուց:
Ես ո՞վ եմ:
Ես ե՞ս եմ:
Ես ինձ համար
Դեռ հանելուկ,
Ես ինձ համար
Անորսալի
Ու անորոշ
Մի դառնություն:
Շնորհաբեր
Օրերն, ավա՜ղ,
Խույս են տալիս
Իմ կիսասև,
Իմ կիսամութ
Ճանապարհի
Պատվարներից:
Ողորմության պես
Անորոշ օր է
Մաղվում իմ գլխին,
Մաղվում իմ ճամփին:
Ե՞րբ ինձ կորցրեցի,
Ես ինչո՞ւ ես չեմ...