Jump to content

Իմ լռությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ լռությունը կպայթեր, անշո՛ւշտ,
«Սիրում եմ» խոսքով,
Սակայն չեմ թողնում,
Քանզի չեմ ուզում պատյանել նրան
Անշուք ու տկար բառախաղերում.
Ես չեմ շտապում,
Թողնում եմ բացվող բողբոջը ինքնին,
                իր ուժով պայթի
Որ... չնահանջի գարունը հանկարծ։