Jump to content

Իմ պարզությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

                                  Հրանտին
Իմ պարզությունը զամբիկի նման
Մաքուր էր մնում լեռներում մեր վես,
Բայց մի օր, ավաղ, բռնեցին նրան,
Վրան կապ դրին ու տարան կրկես։

Անվերջ քրքիջներ, ծափեր անհամար,
Ձիուկիս վարդը մաշել եք արդեն...
Իմ ականջներում լալիս է հիմա
Դեղին զամբիկի խրխինջն արծաթե։