Իմ սերը (Հակոբյան)
Արտաքին տեսք
Սերս իր թափով լեռնային վճիտ
Առվի է նման,
Որ ծնունդ կառնի խոր, անմատչելի
Անտառի սրտից,
Եվ թաքնվելով դալարների մեջ՝
Կանցնի կուսական
Ծառերի մոտից․
Համբույր կցողի մենավոր ծաղկի
Տխուր ճակատին,
Կենսունակություն՝ արևի կարոտ
Բաղեղ ու խոտին․
Եվ թե ո՞ւր կերթա, ո՞ր ավազի տակ
Նա կանհետանա՝
Սիրելի քույրիկ, կըմնա գաղտնիք,
Այդ չե՛ս իմանա։