Իմ սիրտս ի քո վառ սիրուդ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ... Իմ սիրտս ի քո վառ սիրուդ... (Հարյուր ու մեկ հայրեն)

Նահապետ Քուչակ

Պաղչայ մի տընկեր եմ ես...


* * *


Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝

զէտ աշնան ղազէլ կու դողայ.

Արտսունք ի յերեսս ի վէր՝

զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.

Հոգիս ի յիսնէ ելաւ,

մէկ մի քո ծոցոյդ ճար արա.

Ծոցիկս է ծոցիդ սովոր,

այլ ընդ ո՞ր երթայ, մէկ ասա՛: