Jump to content

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,

տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.

Ո՛չ ունիմ համբերութիւն,

որ լըռեմ սահաթ մի քենէ.

Հանցեղ եմ ի քո սիրուդ,

զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.

Խեղճըն ի յերկինք ի վեր

պաղատէր թէ կաթ մի կաթէր: