Jump to content

Իմ սրտի մեջ (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ սրտի մեջ՝ հազար անուրջ
                վիրավո՛ր էր ճանապարհս,
Ես՝ խենթ, խելառ, ես՝ անկամուրջ,
                վիրավո՛ր էր ճանապարհս.
Չհասցրած մի կում անել
                լեռան լաջվարդ աղբյուրից,
Հատնեց օրը... Ես՝ ոտավո՛ր,
                ձիավո՛ր էր ճանապարհս։