Jump to content

Որքան էլ ես լավ իմանայի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Որքան էլ ես լավ իմանայի
քեզ ետ պահելու ելքն ու հնարը՝
Փորձ իսկ չարեցի... Համոզված էի,
որ ավելորդ է, զուր է մնալը...
Եվ ոչինչ չկար անհասկանալի,
ամեն ինչ այնպես պարզ էր ու դյուրին.
հեռացել էիր, ինչպես ասում են՝
գնացել էիր... նախքան գնալը։