Ինձ փորձարկում ես,
Փորձում ես փորձել երազս մաքուր,
Իմ սերը փորձել,
Հավատս անգամ:
Հնարավոր է կյանքում այս գուցե
Փորձել ամեն ինչ,
Հավատը, սակայն... Գժվե՞լ ես, ինչ է,
Ավերածություն կլինի հանկարծ
Աշխարհի վրա
Եվ ծաղիկները հողից չեն ելնի...
Այն չեն փորձարկում,
Կամ հավատում են, կամ չեն հավատում,
Միջինը չկա,
Միջին չի լինում:
Եվ, գիտե՞ս, հետո... Բայց էլ ի՞նչ «հետո»,-
Թույլ տուր սիրելիս,
Թույլ տուր հեռանալ՝ ի սեր մեր սիրո,
Եվ ներող եղիր,
Ես արդեն, արդեն... քեզ չե՜մ հավատում,
Քեզ չեմ հավատում հանուն... հավատի՜: