Ինչ-որ տեղ մարդիկ սեղմել են ձեռքս
Եվ մաղթել են ինձ.
- Բարի ճանապարհ…
Բարի՞ է ճամփաս…
Աչքերիս առաջ ու ոտքերիս տակ
Փշրվող քարը,
Որ հող է դառնում ու մայր ծաղկունքի,
Հուշում է միշտ էլ,
Թե ուր են գնում ժամանակները
Եվ ուր են հասել`
Հորդ անձրեւների
Ու արեւների համառ զորությամբ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իմ աչքերի մեջ ծաղկում է հեռուն: