Ուրախ եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչ-որ տեղ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ուրախ եմ)

Վարդան Հակոբյան

Մխիթարանք
***

Ուրախ եմ, որ դու ինձ չես մոռանում,
Այցի ես գալիս տարին մեկ անգամ:
Ինչ ասեմ, գարուն, շնորհակալ եմ,
Ինձ հյուր արի դու, երբ որ կամենաս,
                       Միայն չփորձես
Երեւալ հանկարծ առանց ջերմ սիրո,
Առանց երգերի,
Ու նվագների…
Գիտեմ, ձմեռվա օրերից խլած
Արեւը միշտ էլ քաղցր է լինում,
Բայց ի՜նչ ջերմություն պիտի ունենա…
Դու քո արեւը ունեցիր, գարո՜ւն,
Լեռնցիները
Նայում են սրտին իրենց հյուրերի
Եվ հետո դուռը նրանց դեմ բացում…