Ինչ է, ով է/Ալոճենի
Արտաքին տեսք
Ալոճենի
Սա փոքր ծառ է կամ բավականին մեծ թուփ: Հաճախ հանդիպում է այգիներում, թեև սերում է անտառից։ Նրա ծաղիկները տհաճ հոտ ունեն, իսկ ճյուղերը փշապատ են։ Այնուամենայնիվ, շատ թռչնակներ են իրենց բույնը հյուսում նրա ճյուղերին:
Եվ հենց փշերն էլ գրավում են թռչուններին: Դրանցով ալոճենին պաշտպանվում է թշնամիներից և պաշտպանում նրանց, ովքեր թաքնվում են իր ճյուղերի մեջ. Փոքրիկ թռչնակը կարող է արագ թռչել փշոտ ճյուղերի միջով, իսկ եթե ավելի մեծամարմին ու դանդաղաշարժ մեկը ցանկանա ավերել նրանց բները, փշերը կպատժեն։ Կատուն, ագռավը կամ բուն այդ բներին հասնել չեն կարող:
Եթե դուք ուզում եք, որ ձեր այգում թռչուններ բնակվեն, ալոճենի տնկեցեք: Թռչուններն անպայման բույն կհյուսեն նրա ճյուղերին, իսկ հետո էլ ձագուկներ կունենան: