Ինչ է, ով է/Բռնցքամարտ
Բռնցքամարտ
Ի՞նչ ուժ ունի բռնցքամարտիկի հարվածը։ Դա կարելի է միանգամայն ստույգ պարզել հետևյալ կերպ բռնցքամարտիկը հարվածում է սարքի կաշվե բարձիկին։ Զսպանակը սեղմվում է, և սլաքը ցույց է տալիս հարվածի ուժի չափը:
Բռնցքամարտով չզբաղվող մարդու հարվածի ուժը 60 - 80 կգ է, իսկ ՍՍՀՄ ութակի չեմպիոն Վիկտոր Միխայլովի շեշտակի հարվածը կշռում է 300 կգ։
Մի անգամ Միխայլովին, երբ նա դեռ ծառայում էր սովետական բանակում, մարտի հրավիրեց իրենց գյուղում անպարտելի կռփամարտիկի համբավ վայելող մի զինվոր, որի հասակը համարյա 2 մ էր, քաշը մոտ 100 կգ։ Նրա կողքին նիհարավուն, միջահասակ Միխայլովն այնքան էլ ազդու տեսք չուներ Մենամարտն սկսվեց։ Սկզբում Միխայլովը հեշտությամբ խույս էր տալիս իր խաղերի դյուցազնակերպ հակառակորդի հարվածներից, իսկ հետո զգուշացրեց «Դե հիմա դիմացիր»։ Հարմար պահ ընտրելով Միքսայլովը մի արագ ու հատու հարված հասցրեց երիտասարդի ծնոտին։ Սրա ծնկներն անմիջապես ծալվեցին Միխայլովը բռնեց նրա թևատակերից և զգուշորեն իջեցրեց հատակին։
Բռնցքամարտիկի հարվածն այդպես ծանր է, որովհետև նա ձեռքի հետ միասին հարվածելու է մղում նաև իրանը։ Այդպիսի ուժգին հարվածից հարվածող մարզիկի մատները կվնասվեին, հակառակորդն էլ վերքեր կստանար։ Ահա թե ինչու մարտից առաջ բռնցքամարտիկներն ամուր փաթաթում են ձեռքերի դաստակները և հագնում մազով լցված ձեռնոցներ։ Հենց նույն նպատակով էլ մրցամարտերում հանդիպում են միայն միևնույն քաշի բռնցքամարտիկները։ Գոյություն ունի 11 քաշային կարգ թեթևագույնից (մինչև 48 կգ) մինչև ծանրը (81 կգ-ից բարձր)։ Արգելվում է հարվածել գոտկատեղից ցածր, ծոծրակին, մեջքին․ ԱՄՆ-ում կաիտալիստական այլ երկրներում տարածված է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտը, որի կանոնները թույլ են տալիս մարտը վարել մարզիկների առողջության համար վտանգավոր ձևերով։ Սիրողական բռնցքամարտում պայքարն ընթանում է 3 հերթամարտում (ռաունդ) յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ։ Հաղթում է նա, ով հակառակորդին ավելի շատ դիպուկ հարվածներ է հասցնում, կամ էլ նա, ով մրցակցին են թարկում է նոկաուտի մի այնպիսի ուժգին հարվածի, որից տապալված հակառակորդը այլևս ի վիճակի չի լինում շարունակելու մարտը։ Մարզիկների դիպուկ հարվածները հաշվում և նրանց օգտին են գրանցում ճոպաններով շըրջափակված մրցասպարեզի (ռինգի) չորս կողմը նստած դատավորները։ Բռնցքամարտի սովետական դպրոցը ճանաչվածներից մեկն է աշխարհում։ Զուր չէ, որ մեր բռնցքամարտիկները, ինչպես նաև կութացի, լեհ և հունգարացի մարզիկները, միջազգային մրցամարտերում և օլիմպիական խաղերում շատ հաճախ են նվաճում մրցանակային առաջին տեղերը։ Միջազգային և միութենական զանազան առաջնություններում իրենց վարպետությամբ փայլել են հայ բռնցքամարտիկները։ Օլիմպիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն է դարձել Վ․ Ենգիբարյանը, Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Կ․ Ջաներյանը։ Տարբեր ժամանակներում ՍՍՀՄ չեմպիոններ են եղել Լ․ Թեմուրյանը, Ա․ Պապյանը, Դ․ Վարդանովը, Ս․ Նավասարդովը, Ա․ Հարությունյանը, Է․ Արիստակեսյանը, Վ․ Ենգիբարյանը, Ս․ Ղազարյանը, Կ․ Սարոյանը, Ս․ Դուրյանը, Դ․ Թորոսյանը, Ա․ Ավետիսյանը Ի․ Հակոբքոխյանը, Վ․ Մանուկյանը, Մ․ Մուրադյանը, Ս․ Խաչատրյանը։