Ինչ որ մեկի սիրտը սիրտ չէ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կրակիր ինձ վրա քո աչքերով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ինչ որ մեկի սիրտը սիրտ չէ)

Վարդան Հակոբյան

Հովանոցներ
***

Ինչ որ մեկի սիրտը սիրտ չէ,
ինչ որ մեկի խոսքը խոսք չէ,
ինչ որ մեկի սերը սեր չէ,
եւ արյունս
եռ է գալիս,
պլթպլթում է...
Եռուցքից վեր ցայտած կաթիլ՝
չհասկացվող երգիս փաթիլ...